Սահման

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չարենցի փ. 10-24 շենքեր, Պարոնյան փ. 14-28 շենքեր, Ս․ Երևանցի 31, 33, 37 սեփական տներ, Լեո փ. 72 սեփական տուն, Թումանյան փ. 41 շենք, Հյուսիսային պողոտա 6 շենք, Պուշկինի փ. 43 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 2 շենք, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ յուրջյան փ. 5 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 45, 46 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Արմենակյան փ. 143/5, 202, 202/6 սեփական տներ,“Սիլվեր Գլաս” և “Բասնա” ՍՊԸ-ներ, թիվ 121 մսուր- մանկապարտեզ, սոցապ ծառայության տարածքային բաժանմունքի շենք, Նորքի Այգիներ փ. 203 սեփական տուն, Սերո Խանզադյան 2-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-16:00 Մուրացանի փ. 35-107 սեփական տներ, Մուրացանի նրբանցքն ամբողջությամբ, Սասունցի Դավթի փ. 42-48 սեփական տներ, Սուվորովի փ. 68-116 սեփական տներ, Սուվորովի նրբանցքն ամբողջությամբ, 11:00-17:00 Լեփսիուսի փ․ 12-19, 21, 23, 25 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զեյթուն 5ա փողոցի սեփական տներ, Բաղրամյան պող․ 70 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի փ․ 6, 14 շենքեր, Չեխովի փ․ 34 շենք, Շերամի և Րաֆֆու փողոցներ, Ամառանոցային 2-րդ տարածք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի, 10:30-14:30 Բուրաստան գյուղ մասնակի, 10:00-16:00 Մասիս քաղաք՝ Կայարան թաղամաս մասնակի, Ավշար և Զորակ գյուղեր մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Այգեձորի փողոց մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ, Եղվարդ համայնք՝ Բոլոր հողեր թաղամաս, Շիրակի և Ծիրանանոց փողոցներ մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ և Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, 14:00-16:00 “Ղ-Տելեկոմ”, “Յուքոմ” ընկերություններ, “Նաիրի” ՃՇՇ ԲԲԸ, Նոր Արտամետ համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Տիկարբո”, “ՕԶԷՄ”, “ՅՍԷՆԴ” ՍՊԸ-ներ, “Ա․ Մարտիրոսյան”, “Գ․Կարապետյան”, “Ի․Մարտիրոսյան”, “Տ․Դագայան”, “Կլուբնիկայա պոլյանա”, “ԲՄԼ-Արզնի” ՍՊԸ-ներ, “Արզնի” համաբուժարան, “Մ․Վարդազարյան” ընկերություն, “Էլեն” ԱԿ, “Մուշ 95” սերվիս, Նոր Հաճն համայնք մասնակի, Ջուլֆիան թաղամաս, “ՖԲՊ-ՄՍ Գայմոնդ”, “Կ․ Թևոսյան” և “Պրոգրես Ագրո” ՍՊԸ-ներ,   Տավուշի մարզում՝ 12:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Իվանովի, Կալինինի, Գետափնյա փողոցներ մասնակի,   Սյունիքի մարզում՝ 11:00-15:00 Սիսիան քաղաք՝ Չարենցի, Սպանդարյան, Մյասնիկյան, Շիրվանզադեի, Ֆիզկուլտուրնիկի, Իսրայելյան, Մանուկյան, Ադամյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:46 - 16 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 4 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 4 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 41 շենք, Հյուսիսային պողոտա 6 շենք, Արամի 86 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սողոմոն Տարոնցի փ․ 6, 16 շենքեր, Կառավարական ավտոպարկ, Պետական Ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պող.), 11:00-17:00 Գոգոլի փ. 5 և Մ.Ավետիսյան փ. 6ա շենքեր, Կոմիտասի պող. 24, 41 շենքեր, Կիևյան փ. 18 և Արշակունյաց պող․ 75 շենքեր, “Ռենեսանս” ռեստորան, Բագրատունյաց պող․ 34, 36 շենքեր, Բագրատունյաց պողոտա 4-րդ նրբանցքի սեփական տներ, Սողոմոն Տարոնցի փողոցի սեփական տներ, Արարատյան նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։   Արարատի մարզում՝ 12:00-13:00 Նորաբաց գյուղ մասնակի, 10:00-11:00 Նորամարգ գյուղ մասնակի, 10:30-14:30 Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրովի, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր, Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Ս. Հակոբյան, Իսակովի, Անդրանիկի, Արազի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Մյասնիկյան, Շիրվանզադե, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10:30-16:00 Լանջազատ գյուղ մասնակի, 10:00-16:00 Արարատ քաղաք՝ Չարենցի, Իսահակյան, Սպանդարյան, Խանջյան, Սերոբ Աղբյուրի, Շահումյան, Մուրացան փողոցներ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:30-15:00 Ջերմուկ քաղաք՝ Բարեկամության, Շահումյան փողոցներ մասնակի, 10:00-16:00 Մալիշկա գյուղ մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Մուրացան, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան Առաքելյան փողոցներ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-14։00 Քանաքեռավան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, 13։00-14։00 Եղվարդ համայնք՝ Անտառտնտեսություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Ներուդ” ՍՊԸ, “Արարատ-Ճանշին” ճանապարհաշինական ընկերություն, 14։00-16։00 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Արզնի առողջարան” ՓԲԸ, “Լուսիմա” ՍՊԸ, “Երկաթգծի առողջարան”, “Դվին կոնցեռն” ՓԲԸ, “Հանդիպում” ՍՊԸ,   Սյունիքի մարզում՝ 11:00-15:00 Սիսիան քաղաք՝ Չարենցի, Սպանդարյան, Մյասնիկյան, Շիրվանզադե, Ֆիզկուլտուրնիկ, Իսրայելյան, Մանուկյան, Ադամյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
10:01 - 15 մարտի, 2021
Սյունիքում ԱԱԾ գործողություններում իրավական հիմքեր փնտրել պետք չէ

Սյունիքում ԱԱԾ գործողություններում իրավական հիմքեր փնտրել պետք չէ

Լուսանկարը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքից Արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից ու, մասնավորապես, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պարզ դարձավ, որ խնդրահարույց իրավիճակներ են լինելու ոչ միայն ԱՀ տարածքում, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ։ Խոսքը հատկապես Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերին է վերաբերում, ինչի մասին անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 24-ին, խոսեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստում նա շեշտեց, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ գյուղերում սահմանի հետ կապված որոշակի ցավոտ իրավիճակներ կարող են առաջանալ։ Այժմ, փաստացի, Շուռնուխի եւ Որոտանի որոշ հատվածներ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո են։ Այս տարվա փետրվարի 7-ին Infocom-ի նկարահանող խումբն այցելել էր Սյունիք՝ զրուցելու Որոտան եւ Շուռնուխ գյուղերի բնակիչների հետ, ծանոթանալու տիրող մթնոլորտին եւ լուսաբանելու առկա իրավիճակն ու քաղաքացիների տրամադրությունները։ Բայց տեղում բախվեցինք մի իրավիճակի, երբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները թույլ չտվեցին մտնել Շուռնուխ։ Մեր բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ նշեցին, որ ԱԱԾ-ից հատուկ թույլտվություն է պետք, ինչի մասին, սակայն, մինչ այդ պահը հայտնի չէր։ ԱԱԾ մամուլի խոսնակը մեր զանգերին չպատասխանեց, ուստի կապ հաստատեցինք ԱԱԾ «Թեժ գիծ» ծառայության աշխատակցի հետ, որը տեղեկացրեց, որ կան լուսաբանման սահմանափակումներ, ու Շուռնուխ մտնելու համար պետք է ԱԱԾ տնօրենի թույլտվությունը։ Մեր այն դիտարկումներին, որ որեւէ սահմանափակման մասին հաղորդագրություն չի հրապարակվել, իրազեկում չի եղել, այդ դեպքում լրագրողը որտեղի՞ց պետք է իմանար հատուկ թույլտվություն ստանալու մասին, ԱԱԾ աշխատակիցը չկարողացավ պատասխանել ու ժամանակ խնդրեց՝ որեւէ լուծում գտնելու համար, ապա մոտ մեկ ժամ անց տեղեկացրեց, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողի ուղեկցությամբ կարող ենք մտնել գյուղ, ինչը մեզ համար, ըստ էության, արտառոց չէր։ ԱԱԾ ՍԶ ծառայողը, սակայն, տեղեկացրեց, որ միայն մի քանի լուսանկար անելու հնարավորություն ունենք։ Մեր ճշտող հարցին՝ իսկ քաղաքացիների հետ զրուցել, նրանց նկարահանել չե՞նք կարող, բացասական պատասխան ստացանք։ Դարձյալ կապ հաստատեցինք ԱԱԾ «Թեժ գծի» ծառայողի հետ՝ պարզելու՝ ի՞նչ տրամաբանությամբ է արգելվում զրուցել քաղաքացիների հետ,  նրանց խոսքի ազատության իրավունքն ի՞նչ իրավական հիմքով է սահմանափակվում, արդյոք Շուռնուխից դուրս կարո՞ղ ենք զրուցել ու նկարահանել Շուռնուխի բնակիչներին, ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել սահմանափակումների մասին․ մեր հարցերն անպատասխան մնացին, միակ մեկնաբանությունն այն էր, որ անհրաժեշտ է ԱԱԾ տնօրենի գրավոր կամ բանավոր թույլտվությունը։ «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարին պատասխանած աշխատակիցը պնդեց, որ մնացյալ հարցերն ուղղենք աշխատանքային որեւէ օր, քանի որ այդ օրը կիրակի է, եւ, ըստ ծառայողի մեկնաբանության, աշխատում է միայն «Թեժ գիծը»։ Նույն իրադրությունը վերաբերում էր նաեւ Որոտան համայնքին, ուղղակի այստեղ սահմանափակման մասին մեզ տեղեկացրեց համայնքապետը։ Եւ քանզի որեւէ այլ պատասխանատուի հետ կապ հաստատել չհաջողվեց, փետրվարի 9-ին գրավոր հարցում ուղարկեցինք Ազգային անվտանգության ծառայություն՝ ի թիվս այլնի ճշտելու՝ ինչ իրավական ակտով է կարգավորվում Սյունիքի Որոտան եւ Շուռնուխ համայնքներում լուսաբանման եւ քաղաքացիների խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը։  Մինչ կստանայինք հարցման պատասխանը՝ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղեկացնելով, որ «ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»: Հաջորդ օրը ԱԱԾ-ն ստիպված եղավ պարզաբանում տարածել իր նախորդ հաղորդագրության վերաբերյալ՝ վստահեցնելով, որ այն չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ԱԱԾ-ից թույլտվություն հայցելու նպատակ, ուստի հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ: Ծառայության պնդմամբ՝ իրենց իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է: Փետրվարի 16-ին Infocom-ն ի վերջո ստացավ գրավոր հարցման պաշտոնական արձագանքը։ Ի պատասխան մեր հարցերի՝ Որոտան եւ Շուռնուխ ՀՀ քաղաքացիների մուտքի սահմանափակում կամ արգելք, լուսաբանման արգելք, տեղի բնակիչների խոսքի ազատության սահմանափակում կա՞, թե՞ ոչ, եւ եթե կա, ապա ի՞նչ իրավական ակտի հիմքով, ԱԱԾ-ից հղում են արել նախորդիվ տարածած իրենց հաղորդագրություններին, որոնք, փաստացի, հրապարակվել էին մեր հարցումից հետո միայն․ «ՀՀ քաղաքացիների մուտքի, տեղի բնակիչների խոսքի ազատության սահմանափակում առկա չէ, իսկ լուսաբանման գործընթացի կազմակերպման վերաբերյալ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը տարածել են իրազեկում եւ վերջինիս կապակցությամբ համապատսախան պարզաբանում»,- ասված է ԱԱԾ-ի պատասխանում։ Ծառայությունից հետաքրքրվել էինք նաեւ՝ հիշյալ երկու համայնքների՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածներ Ադրբեջանի քաղաքացիների մուտքի սահմանափակում կամ արգելք կա՞, թե՞ ոչ, եւ եթե կա կամ չկա, ապա ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում նրանց տեղաշարժը։ Ըստ ԱԱԾ-ի պատասխանի՝ նշված բնակավայրերի տարածքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող ճանապարհահատված մուտք են գործում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողները՝ իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման գործընթացի շրջանակներում այդ մասին տեղեկացնելով ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին։ Ի հակասություն ԱԱ ծառայության այս մեկնաբանության՝ «Ազատություն» ռադիոկայանի՝ փետրվարի 4-ին հրապարակված ռեպորտաժում Շուռնուխի բնակիչներից մեկը պատմում է, որ ադրբեջանցիներն այցելել են իրենց տուն՝ ասելով՝ խաղաղությամբ են եկել, իրենք էլ զարմացած հրավիրել են ներս ու հյուրասիրել։ Այսինքն, ինչպես ակնհայտ է գյուղի բնակիչների մեկնաբանությունից, ադրբեջանցիները ոչ միայն իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով են անցնում հայկական վերահսկողության տակ եղող հատվածներով, այլ նաեւ այցելում են բնակիչներին։ Տեսանյութից, ամեն դեպքում, պարզ չէ՝ տուն եկած ադրբեջանցիները ծառայողնե՞ր են եղել, թե՞ սովորական բնակիչներ։ Այդուհանդերձ, լուսաբանման թույլտվություն տալու ընթացակարգն ու հիմքերը հասկանալու համար ս․թ․ մարտի 2-ին էլեկտրոնային տարբերակով դիմում ուղարկեցինք ԱԱԾ՝ Սյունիքի մարզի Որոտան եւ Շուռնուխ համայնքներում մարտի 6-ին եւ 7-ին տեսալուսանկարահանում, բնակիչների հետ հարցազրույցներ իրականացնելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Երկու օր անց՝ մարտի 4-ին, զանգահարեցինք ԱԱԾ մամուլի բաժին, որտեղից տեղեկացրին, որ մեր դիմումի վերաբերյալ առարկություն չունեն, եւ որ կարող ենք կապ հաստատել ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցչի հետ, որը կկարգավորի մնացյալ հարցերը։ Մամուլի պատասխանատու պարոն Արթուր Գեւորգյանը շեշտեց, որ այսպիսով նրանք ոչ թե խոչընդոտում են լրագրողների աշխատանքին, այլ աջակցում։  Մարտի 5-ին ճշտող հարցում ուղարկեցինք՝ հասկանալու՝ ի՞նչ ընթացակարգով է քննարկվել մեր դիմումը եւ իրավական ինչ հիմքով է թույլատրվել տեսալուսանկարահանում եւ բնակիչների հետ հարցազրույցներ իրականացնել հիշյալ համայնքներում։ Ի պատասխան՝ մարտի 10-ին ստացել ենք պարզաբանում, որ դիմումը քննարկվել է դիմումների քննարկման ընթացակարգերը սահմանող օրենսդրական պահանջներին համապատասխան։ Իսկ ինչ վերաբերում է իրավական հիմքին, ԱԱԾ-ն հղում է արել փետրվարի 11-ին տարածած իր պարզաբանմանը, որտեղ նշված է՝ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկումը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ԱԱԾ-ից թույլտվություն հայցելու նպատակ և այդ տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ: Այսպիսով, ԱԱԾ-ն միայն մեր գրավոր հարցումից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց Սյունիքի՝ արդեն սահմանամերձ բնակավայրերում լուսաբանման սահմանափակումների մասին, իսկ թե մինչ այդ Որոտան ու Շուռնուխ գնացող լրագրողներն ինչպես պետք է տեղեկանային ԱԱԾ տնօրենի թույլտվությունը ստանալու պահանջի մասին՝ անհասկանալի է։ ԱԱԾ-ի՝ մեր գրավոր հարցմանն ուղարկած պատասխանից այդպես էլ չերեւաց՝ ի՞նչ իրավական հիմքով է սահմանափակվում տեղի բնակիչների խոսքի ազատության իրավունքը, ապա թե ինչ իրավական հիմքով է թույլատրվում նկարահանում ու հարցազրույց իրականացնելը։ Բացի դրանից՝ ԱԱԾ-ի մեկնաբանությունը, թե ադրբեջանցիները հայկական վերահսկողության տակ եղող հատվածներով անցնում են իրենց մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղաշարժվելու նպատակով, հակասում է Շուռնուխի բնակչի խոսքերին, ըստ որոնց՝ ադրբեջանցիներն այցելել են իրենց տուն։  Հայարփի Բաղդասարյան
18:41 - 11 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Տերյան փ. 8 շենք, Պարոնյան փ. 18, 20, 24, 28 շենքեր, Լեոյի փ. 9 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ս․Զորավարի փ․40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Նիզամի փ․ 2, Մանանդյան փ․ 1/3, Մայիսի 9-ի փ․ 13 շենքեր և սեփական տներ, Ֆրունզեի փ․ 8, 8/1, 10, 10ա, 12, 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Հաղթանակ 3, 4, 6, 7, 10, 11, 12, 18, փողոցներ, Հաղթանակ փողոցի թիվ 37, 38 տեղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի,Դրոյի և Վերին Անտառային փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 5, 7, 9 փողոցների սեփական տներ, Նորք 6 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի,   Արարատի մարզում՝ 10:00-16:00 Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, Մասիս քաղաք` Կայարան թաղամաս մասնակի, 10:30-16:00 Աբովյան գյուղ մասնակի, Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի, 13:00-15:00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Ս. Հակոբյան, Իսակովի, Անդրանիկի, Արազի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Մյասնիկյան, Շիրվանզադե, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Անդրանիկի, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Միկոյան, Մոմիկի, Չալաբյան, Սևակի, Թելավի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի, Ռինդ գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Եղվարդ քաղաք՝ Շիրակի փողոց մասնակի, Բոլոր հողեր թաղամաս, Ծիրանարոց թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնքի թիվ 12, 13 փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնքի թիվ 8, 9, 33, 35, 36, 37 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00–12։00 Ծովինար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 11:00-13:00 Վանաձոր քաղաք՝ Էներգետիկ տնային ավան թաղամաս, Բազում, Ազնվաձոր, Արչուտ և Արչուտ կայարան գյուղեր, 14:00-17:00 Վանաձոր քաղաք՝ քիմիական գործարան, Ցալկուտ, Կենտրոն, 3-րդ մաս թաղամասերն ամբողջությամբ, Տավրոս թաղամաս մասնակի, Մյասնիկյան, Սպանդարյան, Գարեգին Նժդեհի փողոցներն ամբողջությամբ, Շիրակացի, Տիգրան Մեծի և Վարդանանց փողոցներ մասնակի,   Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Խնձորեսկ գյուղ մասնակի, 14:00-17:00 Ներքին Խնձորեսկ գյուղ:
09:38 - 11 մարտի, 2021
Մինչև 6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Մինչև 6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Բորյան փ. 2 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գոգոլի փ. 5 շենք, Մ.Ավետիսյան փ. 6ա շենքեր, Կոմիտասի պող. 24, 27/1 շենք, Բաղրամյան պող. 79 շենք, Կիևյան փ. 18 շենք, Ազատության պող. 12 շենք, Այգեձորի փ. 69 շենք,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք` Թումանյան փ. 20ա, 20բ, 21ա, 21բ շենքեր, Տափերական գյուղ մասնակի, 10։30-14։30 Արտաշատ քաղաք` Մռավյան, Մjասնիկյան փողոցներ մասնակի, Օգոստոսի 23-ի փողոցի 21 շենք, 10:00-16:00 Մասիս քաղաք՝ Նոր, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա, Հայանիստ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Հովտաշատ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր, 10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Սևակի, Մոմիկի, Նարեկացու փողոցներ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, “Թամարա և Անի”, “Նորմա Կաթ” ՍՊ ընկերություններ, 10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ և Կոտայք գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, “Մակվիչ” ՍՊԸ, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, 14։00-16։00 Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամաս մասնակի,Գանձակ, Ծաղկաշեն, Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք գյուղերն ամբողջությամբ, “Յուքոմ”, “Վեոն Արմենիա” և “Ղ-Տելեկոմ”ընկերությունների կայաններ, Սարուխանի թիվ 1 դպրոց, Կաբելի գործարանի տարածք, “Կարիշ” ՍՊԸ, գազալցակայան,   Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի Ազատան գյուղի Հարավ-Արևմտյան հատված, Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր,   Լոռու մարզում՝ 13:00-16:00 Ալավերդի քաղաք՝ Ջրավազան, Զորավար Անդրանիկի և Շեստակովի փողոցներ,   Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Գորիս քաղաք՝ Անկախության, Նարեկացի, Տաթևացի, Սյունիքի փողոցներ մասնակի, 10:00-15:00 Սիսիան քաղաք՝ Չարենցի փ. 6, 8 շենքեր, Շիրվանզադե փ. 2, 4, 6, 8, 10, 12 շենքեր, 15:00-17:00 Սիսիան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Լալայան, Արցախի, Աբովյան փողոցներ և Ադոնցի նրբանցք, 10:30-13:00 Աղիտու գյուղ, 14:00-17:00 Վաղատնի գյուղ մասնակի:
09:33 - 09 մարտի, 2021
ԱԱԾ-ն պարզաբանում է Սյունիքում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված տեսանկարահանման փաստը

ԱԱԾ-ն պարզաբանում է Սյունիքում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված տեսանկարահանման փաստը

Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ այդ տեսանկարահանումը կատարել են Կապանի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում: ԱԱԾ-ն ընդգծում է, որ ինչպես այս, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ, և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի: Հաղորդագրությամբ տեղեկացվում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում: «Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից», - ասված է ԱԱԾ-ի պարզաբանման մեջ: Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, որում, ըստ տելեգրամյան ալիքի, ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջում են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, տեսանկարահանում են շենքերն ու մարդկանց։
16:49 - 07 մարտի, 2021
Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ

Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ

Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջական զինված ծառայողների գերագույն հրամանատարը: Իրե՞նք են չէ կրակում Սյունիքի գյուղերի մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը» ու վիրավորանքի, ատելության բսռերով խոսում Հայաստանի, Արցախի ողջ բնակչության մասին: Ադրբեջական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում: Այս ամենը ևս հիմնավորում է, որ, Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ նրանք (դրոշներն ու ցուցանակներն էլ) չպետք է լինեն»,- գրել է Թաթոյանը:
12:58 - 07 մարտի, 2021
Մայրաքաղաքում և 5 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և 5 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ, 11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի, 10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի, 11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, 13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Շատին գյուղ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, “Թամարա և Անի”, “Նորմա Կաթ” ՍՊ ընկերություններ, 10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր, 11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր, 10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ, 12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:
09:24 - 05 մարտի, 2021
Շուռնուխի բնակելի տների նախագծերը պատրաստ կլինեն մինչև մարտի վերջ. Ղուլարյան |1lurer.am|

Շուռնուխի բնակելի տների նախագծերը պատրաստ կլինեն մինչև մարտի վերջ. Ղուլարյան |1lurer.am|

1lurer.am: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց, թե ինչ փուլում են շինարարական աշխատանքները սահմանամերձ համայնքներում: «Չինարիում բնակելի տունն արդեն ծածկված է, հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Տրամադրվող շուրջ 30 միլիոնով կավարտվեն ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները»,- նշեց Ղուլարյանը՝ հավելելով, որ մինչև աշուն աշխատանքները կավարտվեն: Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ են՝ զեկուցեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով: Այս հատկացումներով կվճարվեն կատարված աշխատանքների դիմաց, և կիրականացվեն մյուս աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ: «Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, հիմա ընթանում են պայմանագրերի կնքման աշխատանքները նախագծողի, շինարարի և տեղհսկողի հետ, իսկ ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են, շինարարությունն ընթանում է: Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ, կմեկնենք տարածք ու կակտիվացնենք աշխատանքները, որ մինչև տարվա վերջ բնակելի տները պատրաստ լինեն»,- նշեց Ղուլարյանը:
12:05 - 04 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արամի փ. 4/6 շենք, Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ, Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 12/1, 16, 18, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Վաղարշյան փ. 15բ, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ և 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Շարուրի փ․17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեշ 11փ. 85-112; 26փ.13-34; 28փ. 1-15 սեփական տներ, Էրեբունի փ. 25, 27 շենքեր, Մուշական գյուղ 1-8 փողոցներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Ներքին Բազմաբերդ մասնակի, Մեծաձոր և Վերին Բազմաբերդ գյուղեր, 12:00-15:00 Աշտարակ քաղաք` Դիտավան 1, Դիտավան 2 թաղամասեր և Կարին գյուղ, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Սայաթ-Նովա և Նորաբաց գյուղեր մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Միկոյան, Մոմիկի, Նարեկացու փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 09։30-16։30 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղին՝ մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Արին գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-16։30 Պռոշյան համայնք՝ ԳԱՄ-ի 1, 2, 3 բազմաբնակարան շենքեր և մանկապարտեզ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Ծովակ գյուղ, “Վեոն Արմենիա”, “Վիվասել-ՄՏՍ”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ, “Մարիամ Նարեկ” գազալցակայան, “Խաչատրյան Ահարոն” ԱՁ, Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Սիսիան քաղաք` Սյունիք, Շահումյան, Սևակի փողոցներ մասնակի, 11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Զ.Անդրանիկ փ. 1, 3 շենքեր, Շահումյան փ. 4ա, 72, 74 շենքեր, 13:00-15:00 Սիսիան քաղաք՝ Զ.Անդրանիկի, Մելիք Թանգի փողոցներ, 15:30-17:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 12, 13, 14, 15 շենքեր, 11:00-14:00 Վերիշեն գյուղ մասնակի, 11:00-14:30 Դարաբաս գյուղ, 15:00-17:00 Լծեն գյուղ:
09:46 - 04 մարտի, 2021
Խոշորացված համայնքներում հիմնականում չկա միջբնակավայրային տրանսպորտ․ ինչպե՞ս են բնակիչները հասնում համայնքային կենտրոն

Խոշորացված համայնքներում հիմնականում չկա միջբնակավայրային տրանսպորտ․ ինչպե՞ս են բնակիչները հասնում համայնքային կենտրոն

Բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ Համայնքների խոշորացման գործընթացի մեկնարկից առաջ, ինչպես նաև մեկնարկից հետո համայնքների բնակիչներից հնչող հիմնական մտահոգություններից մեկը հետևյալն էր․ «Խոշորացումից հետո մի թղթի համար պիտի գնանք, հասնենք համայնքային կենտրոն»։ ՀՀ կառավարությունն այս մտահգությանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: Բացատրությունը հետևյալն է․ բնակիչները փաստաթղթային հարցերի համար կարիք չունեն հասնելու համայնքային կենտրոն, որտեղ համայնքապետարանն է, քանի որ 2015-ին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, և ներդրվել է բնակավայրերի վարչական ներկայացուցիչների ինստիտուտը։ Ըստ այդմ`  խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը, բացի համայնքային կենտրոնից, կարող են ունենալ վարչական ներկայացուցիչներ, և վերջիններս օժտված են գրեթե նույն լիազորություններով, ինչ առաջ համայնքների ղեկավարները։ Այսինքն, վարչական ներկայացուցիչները իրավասություն ունեն բնակիչերին տրամադրելու այն հիմնական փաստաթղթերը, որոնք նախկինում տրամադրում էր համայնքապետարանը, քանի որ վարչական ներկայացուցիչները բնակավայրերում գործում են համայնքի ղեկավարի անունից («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, Հոդված 29․2)։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ բնակիչների այն մտահոգությունը, թե մի փաստաթղթի համար ստիպված են հասնել համայնքային կենտրոն, հիմնավորված չէր:   Ենթակառուցվածքների օպտիմալ բաշխում Չնայած դրան` բնակիչները համայնքային կենտրոն հասնելու այլ պատճառներ ունեն: Միշտ չէ, որ խոշորացված համայնքների բնակավայրերը բոլոր ենթակառուցվածքներով ապահովված են, և  այնտեղ լիարժեք մատուցվում են բնակիչներին անհրաժեշտ հիմնական ծառայությունները։ Խոսելով խոշորացման գործընթացի մասին՝  2011- ին կառավարության՝ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում նշվում էր, որ նոր կազմավորվելիք համայնքները հնարավորության սահմաններում պետք է ապահովված լինեն նվազագույն սոցիալական ենթակառուցվածքներով` բնակչությանը համապատասխան ծառայություններ մատուցելու ունակությամբ:  «Համայնքների միացումը պետք է կատարել այնպես, որ նոր ստեղծված համայնքը ի վիճակի լինի մատուցել ՏԻՄ-երի լիազորությունների շրջանակում գտնվող համայնքային բոլոր ծառայությունները, ընդ որում, այդ ծառայություններից կարողանան օգտվել համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի բնակիչները»,- նշվում էի հայեցակարգում։ 2013-ին նախկին տարածքային կառավարման նախարարության մշակած աշխատանքային փաստաթղթում կարևորվում էր նաև խոշորացված համայնքների ներսում ենթակառուցվածքների օպտիմալ տեղաբաշխումը։ Սա ենթադրում էր ենթակառուցվածքներն աշխարհագրորեն այնպես տեղակայել, որ հնարավոր լիներ առավելագույնս ապահովել ծառայությունների մատուցման հասանելիությունն ու մատչելիությունը: «Ենթակառուցվածքների օպտիմալ տեղակայման վրա ազդելու են բազմաթիվ գործոններ, մասնավորապես՝ ծառայություն մատուցող ենթակառուցվածքի հզորությունը, ծանրաբեռնվածությունը, սպասարկվող տարածքը, հեռավորությունը և տրանսպորտային մատչելիությունը, ծառայությունից օգտվողների քանակը, ծառայության ինքնարժեքը (մեկ շահառուի հաշվարկով) և այլն»,- ասվում էր տեղեկանքում։ Ճարտարապետության դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Սարգիս Թովմասյանը կարծում է, որ համայնքների խոշորացումը պետք է իրականացվեր հետևյալ տրամաբանությամբ. խոշորացված համայնքի կենտրոնը, որը նա անվանում է տարաբնակեցման համակարգի տեղային կենտրոն, պետք է ունենար ենթակառուցվածքներ, որպեսզի այդ ենթակառուցվածքներից կարողանային օգտվել համայնքի մյուս բնակավայրերը։ «Աշխարհի ամենահարուստ երկրներն էլ այդպիսի ճոխություն իրենց թույլ չեն տալիս, որ բոլոր բնակավայրերում բոլոր ծառայությունները մատուցեն՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ավագ դպրոց, գեղարվեստի դպրոց։ Դա անհնարին ու անիմաստ է և՛ տնտեսապես, և՛ բոլոր առումներով։ Դրա համար պետք է մեխերը ճիշտ խփել, այսինքն՝ այն համայնքներն ընտրել որպես կենտրոն, որոնք պոտենցիալ ունեն ծառայություններ մատուցելու, հասանելի են գոնե կես ժամանոց տիրույթում մնացած բնակավայրերի համար»,- նշել է նա մեզ տված հարցազրույցում։ Infocom.am-ն առանձին հոդվածով արդեն անդրադարձել է համայնքնրերում ենթակառուցվածքների և ՏԻՄ-երից մատուցվող ծառայությունների վիճակին։ Մեր ուսումնասիրությունը մի քանի խոշորացված համայնքի օրինակով ցույց էր տվել, որ ծառայությունների մեծ մասը հիմնականում մատուցվում է համայնքային կենտրոններում։ Մյուս բնակավայրերում որոշ ենթակառուցվածքներ խոշորացումից առաջ եղել են, որոշ ենթակառուցվածքներ էլ խոշորացումից հետո են ներդրվել, սակայն դեռ մնում են բնակավայրեր, որտեղ, օրինակ, չկան երաժշտական դպրոցներ, մարզադպրոցներ, գրադարաններ կամ այլ կառույցներ, հետևաբար այդ բնակավայրերում ապրողները տվյալ ծառայություններից օգտվելու համար պետք է հասնեն այն բնակավայրեր, որտեղ դրանք առկա են (հիմնականում՝ համայնքային կենտրոններ)։ Եթե հաշվի առնենք, որ այդ բնակավայրերից համայնքային կենտրոն տանող ճանապահրները կարող են լինել ոչ բարվոք վիճակում, իսկ միջբնակավայրային հանրային տրանսպորտ ոչ բոլոր խոշորացված համայնքներում է գործում, բնակիչներն իրենց մոտ բացակայող ծառայություններից օգտվելու համար կարող են հանդիպել լրացուցիչ դժվարությունների։ Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ոչ բոլոր խոշորացված համայնքների կենտրոններն են մնացած բնակավայրերի համար հասանելի գոնե կես ժամանոց տիրույթում, ինչպես առաջարկում էր Սարգիս Թովմասյանը: Համայնքային կենտրոնից մեծ հեռավորությունը ևս կարող է որոշ դժվարություններ առաջացնել: Infocom.am-ը փորձել է Տավուշի և Սյունիքի մարզերի 5 համայնքի օրինակով հասկանալ, թե ինչքան է X համայնքի համայնքային կենտրոնում չապրող բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոնից, և որքան գումար կպահանջվի նրանից հանրային տրանսպորտով կամ տաքսիով այնտեղ հասնելու համար։ Այն բնակավայրերը, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, այլ բնակավայրերում գործող տրանսպորտի վարձավճարի օրինակով կատարվել է գնի մոտավոր հաշվարկ։ Բնակչի միջին հեռավորությունը հաշվարկելիս հաշվի են առնվել բնակիչների թիվը, համայնքային կենտրոնից հեռավորությունը։   Կողբ Կողբ խոշորացված համայնքի բնակավայրերն են Կողբը և Զորականը։ Համայնքային կենտրոն Կողբում գործում են գրադարան և երաժշտական դպրոց։ Զորականում նման կառույցներ չկան։ Կողբի և Զորականի ներհամայնքային ճանապարհները խոշորացմանը նախորդող երկու տարիների դրությամբ եղել են վատ վիճակում։ Խոշորացումից հետո՝ 2016-ին, Կողբում ասֆալտապատվել է 3․5 կմ ճանապարհ, Զորականում՝ 1 կմ (հաշվի առնենք, որ Կողբը Զորականից տարածքով ավելի մեծ է)։ Զորականից Կողբ հանրային տրանսպորստ համայնքում չի գործում։  Կողբի դեպքում բնակչի միջին հեռավորություն հաշվելու կարիք չի եղել։ Զորականից համայնքային կենտրոն Կողբ հեռավորությունը 10 կմ է։ Եթե Զորականիից Կողբ հանրային տրանսպորտ գործեր, վճարը կլիներ 200 դրամ, տաքսիով հասնելու դեպքում անհրաժեշտ կլինի 1000 դրամ։   Այրում Այրումի համայնքային կենտրոնում գործում են գրադարան, մանկապարտեզ, երաժշտական դպրոց։ Մյուս բնակավայրերում այս կառույցները կամ կառույցների մի մասը բացակայում են։ Խոշորացմանը նախորդող երկու տարիների դրությամբ նախկին համայնքների ճանապարհների վիճակը եղել է անմխիթար։ Խոշորացումից հետո Այրում համայնքի միջբնակավայրային և ներբնակավայրային ճանապարհների 80%-ը խճապատվել է։ Համայնքում միջբնակավայրային տրանսպորտ չի գործում։ Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Այրումից 10,8 կմ է։ Հանրային տրանսպորտ լինելու դեպքում բնակիչը կվճարեր միջինում 216 դրամ, տաքսիով հասնելու համար անհրաժեշտ կլինի միջինում 1080 դրամ։   Նոյեմբերյան Նոյեմբերյանի համայնքային կենտրոնում գործում են մանկապարտեզ, մարզադպրոց, երաժշտական դպրոց, գրադարան։ Մնացած 8 բնակայրերում այս կառույցնրը, որոշ դեպքերում՝ դրանցից մեկը կամ երկուսը բացակայում են։ Խոշորացումից առաջ նախկին համայնքներից Կոթիի ճանապարհները եղել են բավարար վիճակում, Բարեկամավանի դեպքում բավարար վիճակում են եղել միայն միջհամայնքային ճանապարհները, իսկ ներհամայնքային ճանապարհները` անմխիթար վիճակում, Բաղանիսի և՛ ներհամայնքային, և՛ միջհամայնքային ճանապարհները եղել են լավ վիճակում, Ջուջևանի միջհամայնքային ճանապարհները եղել են լավ վիճակում, ներհամայնքայինը՝ բավարար, Բերդավանի միջհամայնքային ճանապարհները եղել են մասամբ վերանորոգված, իսկ ներհամայնքայինը՝ անբարեկարգ վիճակում, Ոսկեվանի ճանապարհները եղել են խճապատ, Ոսկեպարի ճանապարհները եղել են բարվոք վիճակում, Դովեղի դեպքում միջհամայնքայինը՝ լավ, ներհամայնքայինը՝ բավարար վիճակում։ Նոյեմբերյանում խոշորացումից հետո կատարվել են ներբնակավայրային ճանապարհների հիմնանորոգման, վերանորոգման և խճապատման աշխատանքներ։ Կոթիի ներբնակավայրային  և միջբնակավայրային ճանապարհները հիմա էլ բավարար վիճակում են, խոշորացումից հետո իրականացվել է ընթացիկ նորոգում: Դեպի համայնքային կենտրոն Նոյեմբերյան Կոթիից գործում է հանրային տրանսպորտ` շաբաթական 6 օր, օրական 1 անգամ հաճախականությամբ, ուղեվարձը 500 դրամ է։ Տրանսպորտը գործել է նաև խոշորացումից առաջ։ Բարեկամավանի միջբնակավայրային ճանապարհները հիմա բարվոք վիճակում են ներբնակավայրայինը՝ վատ։ Դեպի համայնքային կենտրոն հանրային տրանսպորտ չի գործում։ Բաղանիսի ճանապարհներն այժմ էլ են լավ վիճակում, դեպի համայնքային կենտրոն, սակայն, հանրային տրանսպորտ չի գործում։  Ջուջևանի ճանապարհները մասնակի վերանորոգվել են։ Դեպի Նոյեմբերյան-Կոթի երթուղով հանրային տրանսպորտ է գործում օրը մեկ անգամ հաճախականությամբ: Տրանսպորտը նույն երթուղով գործել է նաև խոշորացումից առաջ։  Բերդավանում խոշորացումից հետո միջբնակավայրային ճանապարհներն ասֆալտապատվել են, իսկ ներբնակավայրային ճանապարհներից 2.1 կմ աֆալտապատվում է։ Մնացած հատվածներում  կատարվել են հարթեցումներ։ Դեպի համայնքային կենտրոն հանրային տրանսպորտ չի գործում։  Ոսկեվանում խոշորացումից հետո կատարվել է ներհամայնքային ճանապարհների խճապատում-բարելավում: Հանրային տրանսպորտ չի գործում։  Ոսկեպարի ճանապարհները հիմա էլ են բարվոք վիճակում, խոշորացումից հետո իրականացվել է ներբնակավայրային ճանապարների վերանորոգում: Հանրային տրանսպորտ չի գործում։ Դովեղում ներհամայնքային ճանապարհները մասնակի վերանորոգվել են։ Տրանսպորտ չի գործում։ Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Նոյեմբերյանից 13,6 կմ է, հանրային տրանսպորտ գործելու դեպքում Նոյեմբերյան հասնելու համար բնակիչը կվճարի միջինում 272 դրամ, տաքսիով գնալու դեպքում՝ միջինում 1360 դրամ։ Գորայք Գորայքի համայնքային կենտրոնում գործում է մանկապարտեզ։ Բնակավայրերից երկուսում այդ կառույցը չկա։ Համայնքի բնակավայրերն իրար կապված են մայրուղով։ Մինչ 2019թ․ համայնքի ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհները եղել են անմխիթար վիճակում։ 2019 թվականից համայնքային կենտրոն Գորայքի փողոցները ասֆալտապատվել են  և փոսալցվել, փոսալցվել են նաև մյուս երեք բնակավայրերի ճանապարհները, ասֆալտապատվել են միայն այդ բնակավայրեր տանող գլխավոր ճանապարհները: Գորայք խոշորացված համայնքում միջբնակավայրային հանրային տրանսպորտ  չի գործում : Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Գորայքից 13,5 կմ է, հանրային տրանսպորտ գործելու դեպքում համայքնային կենտրոն հասնելու համար բնակիչը միջինում կվճարեր 270 դրամ, տասքիով հասնելու դեպքում կվճարի 1350 դրամ։   Սիսիան Սիսիանի համայնքային կենտրոնում գործում են երաժշտական դպրոց, մարզադպրոցներ, մանկապարտեզներ։ Այս կառույցների մի մասը մնացած բնակավայրերում չկա։ Խոշորացումից առաջ ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհները եղել են բավարար վիճակում: 2018 թվականի վերանորոգվել է Մ2 Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի Շամբ-Շենաթաղ ճանապարհահատվածը, իսկ որոշ ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհներում ժամանակ առ ժամանակ իրականացվում են հարթեցման և փոսալցման աշխատանքներ: Համայնքի ներբնակավայրային և միջբնակավայրային ճանապարհները հիմա էլ բավարար վիճակում են:  Դեպի համայնքի կենտրոն գործում է տրանսպորտ 3 երթուղիով՝ շաբաթական 7 օր հաճախականությամբ, 50-500 դրամ ուղևորավարձով (կախված բնակավայրի հեռավորությունից): Մեր հաշվարկներով՝ բնակչի միջին հեռավորությունը համայնքային կենտրոն Սիսիանից 14,1 կմ է։ դեպի Սիսիսան բնակավայրերից հանրային տրանսպորտ գործում է, որի համար բնակիչը միջինում վճարում է 275 դրամ։ Տասքիսով համայնքային կենտրոն հասնելու համար պետք կլինի վճարել միջինում 1410 դրամ։ Նկար 1-ում կարող եք տեսնել ուսումնասիրված համայնքների բնակիչների միջին հեռավորությունը համայքնային կենտրոնից, և այնտեղ հասնելու համար անհրաժեշտ գումարի չափերը։    Նկար 1   Աննա Սահակյան, Կատյա Մամյան
11:30 - 03 մարտի, 2021
Սյունիքի մարզում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է 40.8 մլն ՀՀ դրամի վնաս

Սյունիքի մարզում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է 40.8 մլն ՀՀ դրամի վնաս

Դեռևս 2020 թ. սկզբից ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության՝ մարզերի դատախազությունների նախաձեռնությամբ սկսվել էր հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ հանրապետական ընդգրկման գործընթաց: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Մասնավորապես, ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ 2020 թ. նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 24 քրեական գործ: Դրանք վերաբերում են մարզի 23 համայնքի՝ Կապան համայնքի, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերի, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերի ու Գորայք համայնքի՝ Գորայք ու Սառնակունք բնակավայրների համայնքների նախկին կամ  ներկայիս ղեկավարների (այդ թվում՝ ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին: Դրանցից երեք քրեական գործ  հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 1-ին մասի, երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  38-308-րդ  հոդվածի 2-րդ մասի, իսկ տասնութը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ևս մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1–ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:  Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006 թ.՝ համայքների ղեկավարների (վարչական ղեկավարների) կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել տարբեր անձանց, այդ թվում համայնքների ղեկավարների անմիջական մերձավորներին կամ ենթականերին: Ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով ենթավարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 95.617.042 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 40.895.916 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար քրեական գործերով 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ: Սակայն նկատի ունենալով, որ նրանք կամովին ամբողջությամբ հատուցել են համայնքին պատճառված վնասներն, տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ  ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: 1 քրեական գործով համայնքի գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։  Եվս 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որով կայացվել է մեղադրական դատավճիռ։ Մյուս ենթադրյալ հանցանք կատարած անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։ Սյունիքի մարզի դատախազության կողմից դրսևորված հետևողականության արդյունքում նախաքննության մարմնի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ փետրվարի 24-ի դրությամբ արդեն իսկ լուծվել են 13 համայնքում վարձակալության պայմանագրերը, որոնց փոխարեն համայնքները կապի օպերատոր ընկերությունների հետ կնքել են համայնքի շահերին համապատասխանող նոր պայմանագրեր:  
12:22 - 02 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Արարատի և Տավուշի մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի, Արարատի և Տավուշի մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Երվանդ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1, Արշակունյաց պող․ 42, Չեխովի փ․ 15 շենքեր, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արալեզ գյուղ մասնակի, 10:00-14:00 Սայաթ-Նովա և Սիփանիկ գյուղեր մասնակի, 10:30-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի, 10:00-16:00 Արարատ քաղաք՝ Խանջյան և Ղուկասյան փողոցներ մասնակի, 10:30-16:00 Վարդաշեն գյուղ մասնակի, Տավուշի մարզում՝ 11:00-14:00 Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր, “Վեոն Արմենիա”, “Վիվասել ՄՏՍ” ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 09:20-11:20 Քաջարան քաղաք՝ Լեռնագործներ փ. 17, 19, 21 շենքեր:
09:49 - 02 մարտի, 2021
Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Կառավարող ուժի այսօրվա հանրահավաքից առաջ մեդիատիրույթում տարբեր տեսանյութեր եւ լուսանկարներ էին շրջանառվում, համաձայն որոնց՝ իշխանության ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար կիրառում են վարչական ռեսուրս։ Տարածվող տեսանյութերից հետո ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքեց վարչական ռեսուրս կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Սոցցանցերում, այնուամենայնիվ, չդադարեցին քննարկումները։  Infocom-ն աշխատանքային ժամին զանգահարեց ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ պարզելու՝ մարզպետերն աշխատավայրո՞ւմ են, թե՞ ոչ։ Տավուշի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով մեկնել է Երեւան։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ մեկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու, աշխատակիցն ասաց՝ հնարավոր է։ Փորձեցինք կապ հաստատել անձամբ մարզպետի հետ, սակայն բջջային հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին։ Արմավիրի մարզպետարանից Infocom-ին հայտնեցին, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նույնպես Երեւանում է՝ դարձյալ աշխատանքային այցով։ Անձնական համարին կատարած զանգն անպատասխան մնաց։ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը տեղում եղել է, սակայն թե ուր է 17:40-ի դրությամբ՝ տեղեկություն չունի։ Փոխմարզպետերից մեկը նույնպես տեղում չէր, իսկ մյուս փոխմարզպետը չպատասխանեց աշխատանքային հեռախոսահամարին։  Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցն ասաց, որ մարզպետ Արարատ Գրիգորյանը աշխատանքի է, սակայն չհայտնեց՝ տեղո՞ւմ է, թե՞ ոչ։ Հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ հարցերին ի պատասխան աշխատակիցը խնդրեց կապ հաստատել լրատվության բաժնի հետ, որտեղից, սակայն, զանգերին չպատասխանեցին։ Մարզպետն անձնական հեռախոսահամարով նույնպես չպատասխանեց մեր զանգերին։ Լոռու մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Արամ Խաչատրյանը ընդմիջումից հետո տեղում չի եղել, սակայն չգիտեն՝ ուր է գնացել։ Փոխմարզպետի աշխատասենյակի հեռախոսահամարով մեր զանգերը դարձյալ անպատասխան մնացին։ Արագածոտնի մարզպետարանի կայքում տեղադրված հեռախոսահամարով զանգահարեցինք մարզպետ Դավիթ Գեւորգյանի աշխատասենյակ։ Զանգին պատասխանած աշխատակիցը մեր հարցին, թե որտեղ է մարզպետն աշխատանքային ժամին, չպատասխանեց՝ ասելով, թե զանգել ենք տեղեկատվական բաժին։ Բաժնի համարը, սակայն, լրիվ այլ է։ Խնդրեցինք տրամադրել մի համար, որով կարող են պատասխանել մեր հարցերին, սակայն աշխատակիցն անջատեց հեռախոսազանգը, որից հետո մեր զանգերը մնացին անպատասխան։ Մարզպետն անձնական հեռախոսահամարին չպատասխանեց։ Գեղարքունիքի, Արարատի եւ Շիրակի մարզպետարաններից տեղեկացրին, որ մեր զանգելու պահին՝ 17։40-ին, մարզպետները եղել են աշխատանքի վայրում, իսկ Սյունիքի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ մարզպետն աշխատանքի վայրում չէ, սակայն չեն կարող նշել, թե ուր է գնացել։ Փոխմարզպետներից մեկը՝ Կարո Ավանեսյանը, տեղում էր։ Մյուս փոխմարզպետի՝ Նարեկ Բաբայանի աշխատանքային հեռախոսահամարը չպատասխանեց։ Մարզպետի անձնական հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան։ Այսպիսով՝ այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ մարզպետներից 5-ն աշխատանքային ժամին որտեղ են, 2-ն այսօր՝ հանրահավաքի օրը, գործուղման էին մայրաքաղաք Երեւանում, եւ մարզպետներից միայն 3-ն էին, որ, ըստ մարզպետարանների աշխատակիցների փոխանցած տեղեկության, աշխատանքի վայրում էին։ Նարեկ Մարտիրոսյան
19:23 - 01 մարտի, 2021