Սահման

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սպենդիարովի փ. 4, 6 շենքեր, Կորյունի փ. 2 շենք, Հերացի փ. 2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքեր, Սաֆարյան փ. 2, 4, 10 շենքեր, Գայի պող. 8, 10 շենքեր, թիվ 1 վարժարան, թիվ 106 դպրոց, թիվ 98 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արաբկիր 37փ. 3/2 շենք, Ռուբինյանց փ. 2/1, 4 շենքեր, Կոմիտասի պող. 30, 39 շենքեր, Շովրոյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Խարբերդ՝ 7-14; 12-23; 24-26; 23-26; 24-31 փողոցներ, Ս․Զորավարի փ․ 40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Արշակունյաց պող․ 53/33, Գարեգին Նժդեհի փ․ 35 շենքեր, Բագրատունյաց պող․ 43, 47 շենքեր, ՙՙԳոռ Նան՚՚ ՍՊԸ, քաղ. Բ. Կառնազյան, քաղ. Մ. Սարգսյան, ջրային կառույցներ, արագաչափ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արարատ, Գոռավան և Սիսավան գյուղեր մասնակի, 10:30-13:00 Մխչյան գյուղ մասնակի, 10:30-16:00 Կանաչուտ և Արևշատ գյուղեր մասնակի, 11:00-12:00 Սուրենավան գյուղ և Զինմաս, 11:00-17:00 Այնթափ գյուղ մասնակի, 12:00-15:00 Լուսառատ գյուղ մասնակի, 12:00-16:00 Դաշտաքար գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Վայք քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 10։00-14։00 Մալիշկա գյուղ,   Կոտայքի մարզում՝ 11։00-14։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանուցներ, Ջրվեժ և Ձորաղբյուր գյուղեր մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամաս մասնակի, Գառնի, Գողթ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ և Գեղարդ գյուղեր,   Գեղարքունիքի մարզում՝ 10։30-11։30 Սևան քաղաք՝ Նաիրյան, Մյասնիկյան, Հրազդան, Ազնավուր, Շիրազի, Լճափնյա, Չարենցի, Արա Գեղեցիկ, Շահումյան, Կարմիր Բանակի, Ելենովկա, Պռոշյան, Օրբելի, Աշոտ Երկաթի փողոցներ, Ավագ դպրոց, թիվ 4 դպրոց, “Մեծեփասար”, “Էս Քոմպանի”, “Գոլդ Մաստեր” ՍՊԸ-ներ, “Հ.Ասատրյան”, “Հ. Սանեյան” ԱՁ-ներ, “Սևանի հոգեբուժական հիվանդանոց” ՓԲԸ, Ազգային Պարկ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-14։00 Հայրավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղեր, “ԱԼԻՔ” ՍՊԸ, Գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, “Յուքոմ” ընկերության բջջային կայան, “Աքվատիք” ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից “Պալունի Հայրապետյան” գազալցակայան և “Օնիկ Գասպարյան” ԱՁ,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկի, Մարքսի, Մադան, Էնգելսի և Փիրուզյան թաղամասեր,   Տավուշի մարզում՝ 12:00-14:00 Դիլիջան համայնք՝ Հովք գյուղ,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղեր, Ախուրյան գյուղ՝ Ջրաշինարարների և Ճանշին բանավաններ, Նոր Ախուրյան թաղամաս, Ախուրյան գյուղի հարավային մաս, “Ճանշին”, “Մերձմոսկովյան”, “ԱՐԳԻԳ”, Ախուրյանի հացի գործարան “ՅՈՒՄՍ”, Ախուրյանի գազալցակայան, Ախուրյանի նավթաբազա, Ախուրյանի բենզալցակայան ձեռնարկություններ, “Ախուրյանի մոր և մանկան” կենտրոն, Ախուրյանի առողջության կենտրոն, ոստիկանության Ախուրյանի բաժին,   Սյունիքի մարզում՝ 10:30-15:30 Գորիս քաղաք` 6-րդ թաղամաս, 11:00-16:00 Խոտ գյուղ մասնակի:
09:15 - 13 ապրիլի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պետական եկամուտների Կոմիտե, Ֆիրդուսի սեփական տներ, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Խանջյան նրբ. 5-10 սեփական տներ, Ֆիրդուսի սեփական տներ մասնակի, Ամիրյան փ. 20-28 շենքեր և 76-80 սեփական տներ, Բուզանդի փ. 85-107 սեփական տներ, Խորենացի փ. 2, 4, 7, 9 շենքեր, Մաշտոցի պող. 14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 6, Նանսենի 1-ին նրբանցք 4, 5, 6, 8 շենքեր, Գայի պող. 2, 4, 6 շենքեր, Լվովյան փ. 1, 3, 3/1, 5, 10 շենքեր, Նոր Նորքի 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5 շենք, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 22, 24, 26, 29, 30, 31, 34 շենքեր, թիվ 62 և 165 դպրոցներ, թիվ 242 և 251 մսուր-մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նոր Խարբերդ 7-14, 12-23, 23-26, 24-26, 24-31 փողոցներ, Նոր Խարբերդ փողոցներ, Դավթաշեն 1, 2, 9, 10 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 51, 53, Ս․Զորավարի փ․ 44, 46 շենքեր, Մանանդյան փ․ 1, 1Ա, 1/2, 3 շենքեր, Մայիսի 9-ի փ․ 15 շենք, Նիզամի փ․ 1, 55 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ադոնցի փ. 9, 15 շենքեր, Ազատության պող. 7, 7ա շենքեր, Կիևյան փ. 14/3, 18 շենքեր, Շրջանցիկ Թունել սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանկական Քաղաք սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12:00-13:00 Ավան՝ Նարեկացի թաղ. 31, 32, 33, 37, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 12:00-14:00 Կարբի գյուղ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Դարակերտ գյուղ մասնակի, 10:00-14:00 Խաչփառ գյուղ մասնակի, 10:30-16:00 Կանաչուտ գյուղ մասնակի, 11:00-17:00 Խարբերդ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-15։00 Ագարակաձոր գյուղ մասնակի, 10։00-16։00 Վայք քաղաք Շահումյան, Մայիսյան, Ազատության փողոցներ, Ջերմուկի խճուղի մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Ավագյան և Բաղրամյան փողոցներ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամաս մասնակի, Ջրվեժ և Ձորաղբյուրի ամառանուցներ, Ջրվեժ և Ձորաղբյուր գյուղեր մասնակի,   Սյունիքի մարզում՝ 10:30-16:30 Գորիս քաղաք` Անկախության, Սյունիք փողոցներ, 11:00-14:00 Վերիշեն գյուղ մասնակի:
09:19 - 09 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Սաֆարյան փ. 12, 14, 16, 18 շենքեր, Ջուղայի փ. 7, Նանսենի փ. 6, 9, 10, 12, 13, 15, 15/1 շենքեր, Լվովյան փ. 8, Բորյան փ. 2 շենքեր, թիվ 2 մարզադպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ջրաշեն գյուղ 1 փողոցի 1 և 2 նրբանցքներ, Ջրաշեն գյուղ 1փ. 72-105 սեփական տներ, Ջրաշեն գյուղ 2 փողոցի 1 և 2 նրբանցքներ, Ջրաշեն 2փ. 39–61 սեփական տներ, այգեգործական ընկերությոան սեփական տներ, Արշակունյաց պող. 45, 47, 49 շենքեր,Գարեգին Նժդեհի փ․56ա, 56բ շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ադոնցի փ. 15 շենք, Խաչատրյան փ. 22 շենք, Ազատության պող. 7, 7ա շենքեր, Մամիկոնյանց փ. 29 շենք, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի, 10:30-14:30 Հովտաշեն գյուղ մասնակի, 10:00-15:00 Դարակերտ, Խաչփառ և Արարատ գյուղեր մասնակի, 10:00-16:00 Սիսավա գյուղ, 10:30-16:30 Այգեստան գյուղ մասնակի, 12:00-13:00 Շահումյան գյուղ, 13:00-14:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան Դուրյան, Օգոստոսի 23-ի, Օրբելի փողոցներ մասնակի, 14:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի, Մարքսի փ. 93, 96, Աթարբեկյան փ. 105, Մյասնիկյան փ. 159 հասցեների ոչ բնակիչ- բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր, Վայոց Ձորի մարզում՝ 10։30-12։00 Կեչուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-15։00 Ագարակաձոր գյուղ մասնակի, 10։00-16։00 Վայք քաղաք՝ Շահումյան, Մայիսյան, Ազատության փողոցներ, Ջերմուկի խճուղի մասնակի, 11։00-15։00 Եղեգնաձոր քաղաք՝ Արսենյան, Նարեկացու փողոցներ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-15։00 Հրազդան քաղաք՝ Մյասնիկյան, Սպանդարյան, Երևանյան, Նար-Դոսի, Տ․ Պետիկյան, Պ․ Դուրյան․ Ա․ Խաչատրյան փողոցներ, թիվ 1 դպրոց, մանկապարտեզներ, Կոճոռ թաղամաս, Շահումյան փողոց, հարավային թաղամաս, Երևանյան խճուղի, թիվ 4 դպրոց, թիվ 7 մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ճանշինվարչություն, Արտակ քարի արտադրամաս, Ավտոգազ, Պոմպակայան Մաքրավան, Ճնշման ջրավազան, հեռուստակայան, Զինմաս, “Ղ-Տելեկոմ” ընկերություն, “Նարեկ” ՍՊԸ և հարակից տարածքներ, ԱԱԾ շենք, 10։30-16։30 Քանաքեռավան համայնք՝ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 փողոցներ, 11։00-14։00 Աբովյան քաղաք 1-ին միկրոշրջան, Էլար թաղամաս, Զոնալ-կայան թաղամաս, Մայակովսկի գյուղ, գարեջրի գործարան և հարակից տարածքներ, 11։00-15։00 Բալահովիտ գյուղ մասնակի, զին․մաս, գազալցակայան, 11։00-17։00 Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, 12։00-14։00 Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, 13։00-15։00 Եղվարդ համայնք` “Թամար և Անի” ՍՊԸ, “Բյուրեղ” Ա/Կ, “Ս․ Պողոսյան”, “Նախշին”, “Գ․ Պողոսյան” ՍՊԸ-ներ, “Բերրիություն” ԲԲԸ, “Երամար”, “Գ․ Փլաչյան”, “Գնդասար ՀԷԿ”, “Սեմուր ընդ կո”, “Կարալանս”, “Վիստա Պլյուս”, “Էլիպս” ՍՊԸ-ներ, Զին/մաս, “Մ․ Կարապետյան”, “Կոոպ Թորոս”, “ՍԵԶ Վարդկես” ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-13։00 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Մակվիչ” ՍՊԸ, “Վեոն Արմենիա” և “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, Լոռու մարզում՝ 10:00-14:00 Դսեղ գյուղ, Սյունիքի մարզում՝ 10:30-16:00 Ակներ գյուղ մասնակի, 10:00-13:30 Որոտան ավան, 11:00-16:00 Գորիս քաղաք՝ Խորենացի ներքևի փողոց:
09:18 - 08 ապրիլի, 2021
Ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքում մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հիմնավորում է անվտանգության գոտու անհրաժեշտությունը․ ՄԻՊ

Ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքում մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հիմնավորում է անվտանգության գոտու անհրաժեշտությունը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան հայտարարություն է տարածել այսօր Սյունիքում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ։ Հայտարարությունում ասվում է․«Այսօր մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան - Երեւան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ: Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի միջև ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ: Միջադեպի մասին տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել է Կապան համայնքի ղեկավարը և նշել, որ ավտոմեքենան եղել է քաղաքացիական` ուղևորներով, հայաստանյան համարանիշով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների:Այս միջադեպի վերաբերյալ տեղեկությունները ակնհայտորեն հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի: Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն: Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում»։
21:55 - 06 ապրիլի, 2021
Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

Շիկահող բնակավայրում հրշեջ-փրկարարական հենակետը հիմնվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ Սյունիքի մարզում գրանցված «Խուստուփ» փրկարար ջոկատ ՀԿ-ի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Ծրագրի դոնորն է հանդիսանում գերմանական KfW բանկը: Հատկացված դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվել է շինության վերակառուցում և բարեկարգում, կամավորական հրշեջ-փրկարարների ուսուցում, ինչպես նաև ձեռք է բերվել համապատասխան հանդերձանքը և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գույք և սարքավորումներ: Ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները․  «Շիկահող» պետական արգելոցին հարակից Շիկահող գյուղում հրշեջ-փրկարարական կետի հիմնման նպատակով համայնքի կողմից ՀԿ-ին անհատույց և անժամկետ տրամադրվել է տարածք և շինություն։ Վերջինս վերակառուցվել, վերանորոգվել և ձևափոխվել է որպես հրշեջ-փրկարարական հենակետի, որը ցանկացած հրդեհային իրավիճակում արագ արձագանքման կետ է հանդիսանում ոչ միայն Շիկահողի, այլ նաև Ծավ, Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերի, «Զանգեզուր» Կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Շիկահող» պետական արգելոցի, «Սոսու պուրակ» և «Խուստուփ» պետական արգելավայրերի, ինչպեսև հարակից անտառային տարածքների համար։ Հրշեջ-փրկարարակն կետն համալրվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված ԶԻԼ 130ԱԲ40 մակնիշի 2տ ջրատարողությամբ հրշեջ մեքենայով։ Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար ձեռք է բերվել հանդերձանք, անհրաժեշտ գույք և սարքավորումներ` մասնավորապես լրակազմ համազգեստ, սաղավարտ, կիսաճտքավոր կոշիկ, հրակայուն ձեռնոց, սաղավարտի լապտեր, ձեռքի լապտեր, բահ, քլունգ, 16լ տարողությամբ ջրացրիչ, փոքր կացին, խոտհնձիչ։ Հենակետը նաև կահավորվել է առաջին անհրաժեշտության գույքով։ Ստեղծվել է ընդհանուր 25 կամավորներից բաղկացած հրշեջ-փրկարարների ջոկատներ, ովքեր անցել են ուսուցողական պարապունքներ և ստացել են համապատասխան հանդերձանք։ Հրշեջ-փրկարարական հենակետի հիմնումը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացված միջազգային ծրագրի հաջողված օրինակ է, որի հիմնական նպատակն է հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված կառույցների և անձնակազմի կարողությունների հզորացումը:
18:15 - 06 ապրիլի, 2021
Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցիները քար են շպրտել հային պատկանող մեքենայի ուղղությամբ. Կապանի քաղաքապետ |armdaily.am|

Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցիները քար են շպրտել հային պատկանող մեքենայի ուղղությամբ. Կապանի քաղաքապետ |armdaily.am|

armdaily.am: Տեղեկություններ էին տարածվել, որ Կապան-Երեւան ճանապարհին՝ Գորիսից ներքև, ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատեց տեղեկությունը։ Նա տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել Կապանից Երևան գնացող մեքենայի հետ։ «Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-ասաց Փարսյանը։ Կապանի քաղաքապետը նշեց, որ քարը չի դիպել մեքենային, այն չի վնասվել, սակայն ուղևորները վախեցել են։ Փարսյանը նշեց, որ ռուս սահմանապահները տեղեկացվել են միջադեպի վերաբերյալ և համապատասխան գործողություններ կատարել են և ավելի զգոն են իրականացնում իրենց ծառայությունը։
14:00 - 06 ապրիլի, 2021
Պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում վնասվել է 142 միավոր անշարժ գույք |hetq.am|

Պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում վնասվել է 142 միավոր անշարժ գույք |hetq.am|

hetq.am: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում վնասվել է 142 շենք-շինություն: Նշված տները վնասվել են Դավիթ Բեկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում: Այս տեղեկատվությունը փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից: Ամենաշատ տները վնասվել են Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում: Վնասվել են 93 տուն, շենք-շինություն՝ պատճառելով 36 մլն 537 հազար դրամի վնաս: Իսկ Ներքին Խնձորեսկում վնասվել է 49 անշարժ գույք, որի հետևանքով քաղաքացիներին պատճառվել է 13 մլն 605 հազար դրամի վնաս: Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Աղալոյանը նշեց, որ հիմնականում վնասվել են տների պատուհանների ապակիները, տանիքներն ու պատերը: Գերակշռել են թեթև վնասները: Այդ է պատճառը, որ քիչ թիվ են կազմում 1 մլն դրամը գերազանցող փոխհատուցումները: Մասնավորապես, Դավիթ Բեկ բնակավայրում 93-ից 11 ընտանիքի փոխհատուցվել է 1 մլն դրամ և ավելի: Ամենամեծ փոխհատուցվող գումարը եղել է 2 մլն 627 հազար դրամ, ամենաքիչը՝ 11 հազար 700 դրամ: Նույնը նաև Ներքին Խնձորեսկում: Այստեղ 1 մլն դրամից ավելի փոխհատուցման գումար ստացել է 49 ընտանիքից 5-ը: Ամենամեծ փոխհատուցված գումարի չափը կազմել է 1 մլն 731 հազար դրամ, ամենաքիչը՝ 30 հազար դրամ: Սամվել Աղալոյանն ասաց, որ ներկայացված վնասները չեն ներառում Շուռնուխ և Որոտան բնակավայրերում իրենց տունը կորցրած ընտանիքների գույքային վնասները: Այս բնակավայրերում քաղաքացիները տնից զրկվել են ոչ թե ռմբակոծության հետևանքով, այլ տարածքների ճշգրտման պատճառով: Պատերազմի օրերին մարզի այլ բնակավայրեր ևս հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի թիրախում: Սակայն, ըստ Ս. Աղալոյանի, քաղաքացիները դրանից անշարժ գույքի մասով վնասներ չեն կրել: Նրա ասելով՝ օրինակ՝ Կոռնիձորի հատվածում արկեր ընկել են, սակայն վնասներ չկան: Նշենք, որ Կոռնիձորը 2016-ից Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր և Քարաշեն գյուղերի հետ խոշորացվել է և այժմ կոչվում է Տեղ համայնք: Պետությունն ամբողջությամբ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել է քաղաքացիներին պատճառված վնասը: Ըստ Ս. Աղալոյանի՝ փոխհատուցման հարցով Կառավարություն դիմել են երկու անգամ՝ մեկը Նոր տարուց առաջ, մյուսը՝ վերջերս: Սամվել Աղալոյանն ասաց, որ Դավիթ Բեկ և Ներքին Խնձորեսկ  բնակավայրերում անշարժ գույքի վնասները գնահատել են մարզպետարանի աշխատակիցները, սակայն դժգոհություն չեն ստացել քաղաքացիներից: Մարզպետարանի պաշտոնյան ասաց՝ իրենց համար կարևոր է, որ այդ բնակավայրերից քաղաքացիները դուրս չգան և շարունակեն տեղում ապրել: Այդ է պատճառը, որ վնասների հատուցումն առաջնահերթություն է եղել: Դավիթ Բեկ բնակավայրի վարչական ղեկավար Բենյամին Պողոսյանն ասաց, որ վնաս կրած բոլոր քաղաքացիները փոխհատուցվել են: Նրա խոսքերով՝ չի եղել տուն, որ վնասվածության պատճառով հնարավոր չլիներ այնտեղ ապրել: Շարունակությունը՝ hetq.am-ում
17:05 - 29 մարտի, 2021
Սյունիքի սահմանամերձ համայնքներում կատարվում է կարիքների գնահատում՝ ներդրումների ակնկալիքով |armenpress.am|

Սյունիքի սահմանամերձ համայնքներում կատարվում է կարիքների գնահատում՝ ներդրումների ակնկալիքով |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի սահմանամերձ համայնքներում անցկացվում են քննարկումներ կարիքների գնահատման, բիզնես գաղափարներ վերհանելու համար: Նպատակը մեկն է՝ բնակիչների շրջանում բացահայտել բիզնես հնարավորությունները, որոնք նրանք պատրաստակամ են իրականացնել: Վերջին քննարկումն անցկացվել է Ներքին Խնձորեսկում:  Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը նշեց, որ հնարավորությունները տարբեր ուղղություններով են՝ պտղատու այգիներ, մեղվաբուծություն, ցեղական կովերի բուծում և այլն:  «Շեշտը դնում ենք հենց բնակիչների հնարավորությունների վրա: Այլ բան է, որ համայնքն է առաջարկում, մեկ այլ բան է, երբ այդ առաջարկությունը բխում է բնակչի կարիքներից, հնարավորություններից և պատրաստ է ներդրում ունենալ այդ գաղափարը մինչև վերջ առաջ տանելու համար: Հանդիպումներից կառանձնացնեի այն, որ փոխօգնության մեխանիզմը հրաշալի աշխատում է, մարդիկ ուզում են, միմյանց աջակցելով, ոտքի կանգնեցնել գյուղը»,-ասաց Իրինա Յոլյանը: Համայնքի կարիքները գնահատելուց հետո, Իրինա Յոլյանը նշեց, որ փորձում են գտնել ներդրողներ, դոնորներ, որոնք պատրաստակամ են սահմանամերձ բնակավայրերում զարգացնել, որևէ ոլորտ: Տվյալ դեպքում գյուղատնտեսություն, անասնապահություն, հողագործություն: Արդեն իսկ կան գաղափարներ, բնակիչները միմյանց հետ քննարկել են և գիտեն, թե ինչ են ուզում, որն է բնակավայրի զարգացման տեսլականը: «Մենք նաև պետք է աշխատենք զբոսաշրջային երթուղիների զարգացման ուղղությամբ: Գիտենք, որ պատերազմից հետո տուրիզմն ամենաշատ տուժած ոլորտներից է: Պետք է քայլեր ձեռնարկենք իրավիճակը բարելավելու, քիչ-քիչ վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Իրինա Յոլյանն՝ ընդգծելով, որ բնակավայրերի կողքին են, նրանց հետ աշխատում են, փորձում են ծրագրերը ներկայացնել տարբեր կազմակերպությունների, դոնորների, անհատների, որոնք պատրաստ են օժանդակել: Նրա խոսքով, եթե մի տնտեսությանը որևէ մեկը կամ կազմակերպությունը պատրաստ լինի խրախուսել, այնտեղ, թեկուզ, փոքր բյուջե ներդնել, ապա մեծ օժանդակություն կլինի: Գաղափարները կան, գյուղացիների կողմից պատրաստակամությունը կա, սպասվում են ներդրումներ:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:53 - 26 մարտի, 2021
«ՍՈՒ-30»-ները չկիրառվեցին, որովհետև առկա հրթիռներն ունեին սահմանափակ կարողություններ, որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ների հետ կապված, չենք ունեցել․ ԱԽ քարտուղար |tert.am|

«ՍՈՒ-30»-ները չկիրառվեցին, որովհետև առկա հրթիռներն ունեին սահմանափակ կարողություններ, որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ների հետ կապված, չենք ունեցել․ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Լ րագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արմեն Գրիգորյանը անդրադարձավ Սյունիքում առկա անվտանգային խնդիրներին։ Գրիգորյանը պատասխանեց․ «Որևիցէ հանրությունում չկա անվտանգության որևիցէ մակարդակ, որ գոհացուցիչ կլինի։ Նոր ստեղծված իրավիճակի ուղղությամբ մենք բազմաթիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի անվտանգությունը հնարավորության շրջանակում բարձր լինի»։ ԱԽ քարտուղարը անդրադարձավ նաև «ՍՈՒ-30»-ների մասին Փաշինյանի հայտարարություններին և այն հարցին, թե ինչու չկիրառվեցին զինանոցում առկա  հրթիռները։ «ՍՈՒ-30»-ներ գնելու գործընթացը դիտարկվել է որպես երկար ժամանակի գործընթաց։ Ըստ պլանավորման՝ «ՍՈՒ-30»-ների զինամթերքի և մնացած կարողությունների ձեռքբերման գործընթացը դիտարկվել է որպես  երկարաժամկետ գործընթաց, քան պատերազմի սկսվելն էր։ Որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ի հետ կապված, մենք չենք ունեցել։ Կան տարբեր կարողությունների հրթիռներ, խնդիրը լավագույնն ունենալն էր, որն ամենամեծ ազդեցությունը կարող էր ունենալ։ Այն, ինչ մենք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել»,-նշեց ԱԽ քարտուղարը։
13:09 - 25 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 15ա, 19, 21, 21/1 շենքեր, Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովա պող. 21, 21ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 34 շենք, Նորք Մարաշ՝ Նորքի 122-152, 151-173 սեփական տներ, Նորքի 1-ին նրբանցքի 2-18 և 1-27 սեփական տներ, «Ռիցար» հյուրանոց, Նորքի 2-րդ նրբանցքի 1-80 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պետական Ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պող․), 11:00-16:00 Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 27/1 շենք, Ուլնեցի 2 փակ. 1ա շենք, Վ.Դավթյան փ. 29 շենք, Արաբկիր 43փ. 35 շենք, Արաբկիր 53փ. 6 շենք, Թբիլիսյան խճուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամոյի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, քաղ․ «Ա․Աբրահամյան», քաղ․ «Ա․Երիցյան», «ԴԻ Դի Գրուպ» ՍՊԸ, «Ցոլկ Էլիտ» ԱԿ, Չեխովի փ․12, 12ա, 24, 28, 34 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․13ա շենք, Վ․Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10։00-16։00 Գայ, Հովտաշատ և Սիփանիկ գյուղեր մասնակի, 11։00-15։00 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի, 10։30-16։30 Բարձրաշեն գյուղ մասնակի, 10։00-13։00 Ավշար և Վանաշեն գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Աղավնաձոր գյուղ մասնակի, 10։00-16։00 Վայք քաղաք` Շահումյան փողոց և Ջերմուկի խճուղին մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ,Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 11։00-16։00 Գառնիի բանավան թաղամաս և Կոտայք գյուղ, Գետամեջ գյուղ և հարակից-բաժանորդներ, «Վեոլա Ջուր», «Աղի կոմբինատ», «Երազ» այգեգործական ընկերություններ և Թռչնաֆաբրիկա, Բյուրեղավան քաղաք՝ թիվ 12, 13, 14, 15, 16 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Հրազդան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Ավետիսյան փողոց, Երևանյան խճուղի, Երիտասարդական թաղամաս, Հարավային թաղամաս,   Գեղարքունիքի մարզում՝ 12։00-13։30 Գավառ քաղաք՝ «Ամեն ինչ տան համար» խանութ-սրահ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ազատության փողոց՝ Սայադյանի շենք և հարակից բնակիչ-բաժանորդներ, Միքայելյան փողոցի 2-րդ նրբանցք՝ Փեփոյի ձոր կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, Միքայելյան փողոց, 14։00-16։00 «Գավառի պետական համալսարան»-ին հարող տարածքի բնակիչ-բաժանորդներ, համալսարանի հարևանությամբ գտնվող գազալցակայան, դատախազության շենք, «Սիմոն Շանոյան» ԱՁ, «Մոսկվիչի սերվիս» ԱՁ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Գավառ քաղաք՝ Ազատության փողոցի վերին մասի բնակելի շենքեր, թիվ 9 միջնակարգ դպրոց, Քաղառի պահեստներ տարածքի բնակիչ-բաժանորդներ, «Յունիբանկ» ընկերություն և հարակից բնակիչ-բաժանորդներ, Դոմիկներ տարածքի բնակիչ-բաժանորդներ, Օժանդակ դպրոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Գյուղատնտեսական քոլեջ և Սովխոզի մուտք տարածքի բնակիչ-բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 11:00-15:00 Նովոսելցովո, Սարատովկա, Լերմոնտովո, Անտառաշեն, Մարգահովիտ, Ֆիալետովո գյուղեր, 11:00-17:00 Դսեղ, Չկալով, Լերմոնտովո, Մարգահովիտ, Ֆիալետովո գյուղեր,   Սյունիքի մարզում՝ 11:00-17:00 Գետաթաղ, Դարբաս, Լծեն, Լոր, Շենաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
09:30 - 24 մարտի, 2021
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածն ունենալու է մոտ 45 կմ ընդհանուր երկարություն

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածն ունենալու է մոտ 45 կմ ընդհանուր երկարություն

Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում կայացել է հանրային իրազեկման հանդիպումների առաջին փուլը՝ նվիրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրին։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ծրագրի պատվիրատուի՝ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, նախագծող կազմակերպության՝ «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները Քաջարան և Մեղրի համայնքների բնակիչների հետ հանդիպումներում մանրամասն ներկայացրել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախնական նախագիծը և նախագծի շրջակա միջավայրի, ինչպես նաև սոցիալական ազդեցության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նախագծային, տեխնիկական պարամետրերին, շինարարության հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություններին, ինչպես նաև՝ հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներին։ Մասնավորապես, նշվել է, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածն ունենալու է մոտ 45 կմ ընդհանուր երկարություն, որի առաջին հատվածի շինարարությունը (շուրջ 32 կմ) նախատեսվում է սկսել 2022 թվականին։ Նախատեսվող ճանապարհը որոշ հատվածներում անցնելու է գոյություն ունեցող ճանապարհով, որոշ հատվածներում կառուցվելու է նոր ծրագծով։ Վերակառուցվելիք ճանապարհի շնորհիվ կրճատվելու է Քաջարան և Մեղրի համայնքներով տրանսպորտային երթևեկությունը (նախատեսվում են համապատասխան շրջանցումներ), զուգահեռ շահագործվելու է նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ ներկայում գոյություն ունեցող հատվածը, և ցանկության դեպքում վարորդները կկարողանան երթևեկել նաև հին ճանապարհով։ Ըստ նախագծի՝ կկառուցվեն կամուրջներ, տրանսպորտային հանգույցներ‚ թունելներ։ Բոլոր թունելները նախագծված են միջազգային չափանիշներին համապատասխան, կիրառվելու են անվտանգության մի շարք միջոցառումներ՝ հակահրդեհային պաշտպանություն, օդափոխման համակարգ, սեյսմակայունություն և այլն։ Նախագիծն իրականացնելիս իտալական կազմակերպությունը մի քանի փուլով կատարել է գեոտեխնիկական ուսումնասիրություն՝ համագործակցելով տեղացի մասնագետների հետ։ Նոր ճանապարհը կկրճատի ինչպես տարածությունը (մոտ 14 կմ-ով), այնպես էլ երթևեկության ժամանակահատվածը. 80 կմ/ժ հաշվարկային արագության դեպքում կխնայվի մոտ 38 րոպե ժամանակ։ Հանրային քննարկման կազմակերպիչները պատասխանել են նաև համայնքների բնակիչներին հետաքրքրող հարցերին։ Դրանք հիմնականում վերաբերում էին հողերի օտարման, փոխհատուցման խնդիրներին. բնակիչները ցանկանում էին տեղեկանալ, թե ինչ ազդեցություն են կրելու իրենց հողատարածքները։ Ազդակիր համայնքների բնակիչներին հետաքրքրում էր նաև իրենց ներգրավվածությունը ճանապարհի շինաշխատանքներում։ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները տեղեկացրել են, որ տեղի աշխատուժի ներգրավումը շինաշխատանքներում կապալառու կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի պարտադիր պայմաններից է լինելու։ Ընդգծվել է նաև, որ քննարկվող նախագիծը նախնական է, այն լրամշակվելու է՝ հաշվի առնելով համայնքների կողմից ստացված առաջարկները։
15:55 - 23 մարտի, 2021
Սյունիքի դատախազությունում քննարկվել են կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման և պահպանման խնդիրները

Սյունիքի դատախազությունում քննարկվել են կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման և պահպանման խնդիրները

Սյունիքի մարզի դատախազությունում անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն՝ մարզի տարածքում բնակարանային գողությունների, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձարձակված ագրեսիայից պաշտպանվելու նպատակով մարզի բնակչությանը հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման, հաշվառման, դրանց հետագա պահպանության միջոցառումների օրակարգով: Մարզի դատախազի կողմից անցկացված խորհդրակցությանը մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, մարզի Գորիս, Կապան, Տաթև և Մեղրի խոշորացված համայնքների ղեկավարները:   Խնդիր է դրվել քարտեզագրել բնակարանային գողությունների կատարման համար ռիսկային բնակավայրերը, միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ, բնակավայրերում ավելացնել տեսախցիկների թիվը, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև այլ հանցագործությունների կանխման, բացահայտման առումով: Նշվել է, որ ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր, առանձնատնային գոտիներ մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, զվարճանքի կենտրոններում, վարչական տարածքների մուտքային և ելքային հատվածներում և այլ վայրերում գործարկվել է ընդհանուր 89 տեսախցիկ: Համայնքապետերը պատրաստակամություն են հայտնել միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու, համայնքի, հնարավոր բարերարների աջակցությամբ ինչպես Մ-2 միջպետական մայրուղում, այնպես էլ վերոնշյալ անհրաժեշտ վայրերում տեսախցիկներ ավելացնելու ուղղությամբ։ Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նախականխման ու կանխարգելման շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզային ոստիկանությանը հանձնարարվել է առավել ակտիվացնել համապատասխան պրոֆելակտիկ աշխատանքները անչափա­հասների հետ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից հաճախակի դարձնել դպրոցներ, այլ հաստատություններ այցելությունների, անչափահասների հետ դաստիարակչական, իրազեկման, կրթական բնույթի հանդիպումների կազմակերպումը, մեծացնել հանցավոր հակումներ ունեցող անչափահասների վարքագծի նկատմամբ հսկողությունը: Կարևորվել է համայնքներում անչափահասների ներգրավմամբ և նրանց առօրյան կազմակերպելու համար մարզական, մշակութային միջոցառումների կազմակերպումը: Մանրամասն քննարկման առարկա են դարձել պատերազմի ընթացքում մարզի բնակավայրերի պաշտպանության կազմակերպման նպատակով մարզի բնակիչ կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման և պահպանման խնդիրները՝ որպես հրազենի գործադրմամբ հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելման, հասարակական կարգին սպառնացող հնարավոր վտանգները չեզոքացնելու կարևոր նախապայման: Նման գործընթացի հետևողական իրականացման հանձնարարությունը տվել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ 2021թ.-ի փետրվարի սկզբին Սյունիքի մարզի դատախազության տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ: Ըստ այդմ՝ խորհրդակցության ընթացքում մարզի դատախազության կողմից շեշտվել է կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման, հաշվառման գործըթնացի արագացումը, դրանց հետագա պահպանման նպատակով զինանոցների կառուցումը և բաշխված զենք-զինամթերքի շրջանառության խստիվ կանոնակարգումը: Այս առումով խնդիր է դրվել համագործակցել մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետ։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պարբերաբար հրավիրվող խորհրդակցություններ՝ գործընթացի արդյունքները քննարկելու, հընթացս առաջացող խնդիրները հնարավորինս արագ և համակարգված ձևով լուծելու, այս ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով:  
19:28 - 19 մարտի, 2021
ՄԱԿ-ի ներկայացուցիչները Սյունիքի մարզում ուսումնասիրել են վերաբնակեցված արցախցիների խնդիրները

ՄԱԿ-ի ներկայացուցիչները Սյունիքի մարզում ուսումնասիրել են վերաբնակեցված արցախցիների խնդիրները

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ավագ ղեկավար Ումար Յախյաևին և գործառնությունների գծով ավագ ղեկավար Ալմազ Բուրկուտովին։   Սյունիք այցի հիմնական նպատակը վերջին պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված ու մարզում վերաբնակեցված քաղաքացիներին հումանիտար օգնության տրամադրման հասցեականությունն ուսումնասիրելն ու այն ապահովելն է։   Միջազգային կառույցի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե հիմնականում որտեղ ու ինչ պայմաններում են բնակվում այդ մարդիկ, ինչ կարիքներ ունեն ու ինչ ուղղություններով պետք է ծրագրեր իրականացնել նրանց օգնելու համար։ Նրանց հետաքրքրում էր նաև երեխաների կրթական իրավունքի ապահովումը։   Քննարկվել են մարզպետարանի հետ համատեղ աշխատանքների կազմակերպումն ու իրականացվելիք ծրագրերը։ Մարզպետը ներկայացրել է այս ոլորտում առկա խնդիրներն ու առաջարկներ՝ դրանք լուծելու համար։ Նշվել է, որ տեղահանվածների համար առաջնահերթ պետք է լուծել զբաղվածության, կացարանով ապահովման, սոցիալական խնդիրները։
19:16 - 19 մարտի, 2021