Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Ախալքալաքի գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
 |aliq.ge|

Ախալքալաքի գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի դատախազությունն Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Ա.Գ.-ի մեղադրանք է առաջադրել նպատակաուղղված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերման, պահելու և կրելու հոդվածներով: Նշվածի մասին տեղեկացնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը: Ինչպես նշված է տեղեկության մեջ՝ ձերբակալվածի նկատմամբ դատախազությունը  ձերբակալման՝ որպես խափանման միջոցի կիրառման միջնորդությամբ դիմել է դատախազություն: «Ներքին գործերի նախարարության կողմից անցկացրած հետաքննությամբ սահմանվել է, որ 2020 թվականի օգոտոսի 8-ին, երեկոյան ժամերին, Ախալքալաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած խոսակցության ու ֆիզիկական բախման  ընթացքոմ, Ա.Գ.-ն, սպանության նպատակով հրազենից կրակելով Վ.Մ-ին կրծքավանդակի հատվածին,  վիրավորել է նրան, ինչի հետևանքով Վ.Մ.-ն մահացել է հիվանդանոցի ճանապարհին»: Հիշեցնենք՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի երիտասարդների և Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ և նրա մտերիմների միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով բախումները  լայնամասշտաբ տեսք են ստացել: Երիտասարդների մի խումբը Ախալքալաքում վառել է հյուրանոցի սեփականատիրոջ հետ առնչություն ունեցող երեք բնակարան, ինչպես նաև կոտրել հյուրանոցի դռներն ու ապակիները, ապա վառել նաև հյուրանոցը:  
11:12 - 11 օգոստոսի, 2020
Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում են սպանել և գումար շորթել. փաստաբան |aliq.ge|

Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում են սպանել և գումար շորթել. փաստաբան |aliq.ge|

aliq.ge: «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի փաստաբանի խոսքով` Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում սպանել, և նրանից 5 մլն դոլար շորթելու փորձ է եղել: Փաստաբանի խոսքով՝ Մկոյանը վախեցած է և Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է պահանջում: «Հենզել Մկոյանը ինձ խնդրել է իր անունից հայտարարություն անել: Հարցը վերաբերում է սպառնալիքի, շանտաժի ու շորթման փաստերին: Առաջին փաստը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 20-ին, երբ նրան զանգել են և պահանջել հեռանալ քաղաքականությունից, հանգիստ մնալ, ոչ մեկի հետ կապ չունենալ, այլապես կխլեն իրենից ամենաթանկ մարդուն: Մի քանի օր անց՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել երկրորդ հեռախոսազանգը և Մկոյանին ասել են՝ «օլիգարխ, որ բիզնեսով ես զբաղված, ինչո՞ւ փող չես վճարում, մեզ 5 մլն պետք է տաս»։ Մկոյանը հարցրել է, թե ովքեր են և ինչու պետք է նա փող տա, որին խոսողներից մեկը պատասխանել է, որ 15 տարի բանտում է եղել, եթե իրենց կողմից տրված հաշվեհամարին 5 մլն դոլար չփոխանցի, նրան կսպանեն և 20 տարի նորից կնստեն»,- հայտարարել է Մկոյանի փաստաբանը: Հարկ է նշել, որ երկու դեպքում էլ պատգամավորի հետ խոսել են ռուսաց լեզվով: Փաստաբանի խոսքով՝ Մկոյանն ու իր ընտանիքը սթրես են ապրում սպառնալիքների պատճառով և պատգամավորը պահանջում է, որ նշված դեպքերը քննի գլխավոր դատախազությունը: Նրա խոսքով՝ Վրաստանի խորհրդարանի անդամին սպառնալու և գումար շորթելու գործով դիմել են դատախազությանը, սակայն նրանց դիմումը հայտնվել է շրջանային ոստիկանության բաժանմունքում: Նրանց պնդմամբ՝ այս հարցը շրջանային ոստիկանությունը չպետք է քննի: Փաստաբանը վերջում նշել է, որ ոչ միայն Մկոյանն է վախեցած, այլ նաև իր ընտանիքի անդամները, այդ պատճառով էլ նրան միայնակ ոչ մի տեղ չեն թողնում գնալ: Մկոյանը դիմում է Վրաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին, որպեսզի նրա ընտանիքի անդամների կյանքը պաշտպանված լինի: Նա ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է պահանջում:
13:39 - 10 օգոստոսի, 2020
Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին․ Շիրակ Թորոսյանը՝ Ախալքալաքի դեպքերի մասին

Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին․ Շիրակ Թորոսյանը՝ Ախալքալաքի դեպքերի մասին

Սիրելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին, ովքեր իրենց որջերում նստած կփորձեն խորացնել անկայունությունը և օգտվել դրանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, խորը ցավով և մեծ անհանգստությամբ տեղեկացանք օգոստոսի 8-ին Ախալքալակ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որի հետևանքով սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ։ Բարեկամ Վրաստանի և մասնավորապես Ջավախքի տարածաշրջանի ներքին կայունությունն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն է հայկական և վրացական պետությունների համար։ Ուստի կոչ ենք անում պահպանել հանդարտություն, չտրվել սադրանքների, ձեռնպահ մնալ ստեղծված շոկային իրավիճակում որոշումներ կայացնելուց և քայլեր կատարելուց, որոնք կարող են պատճառ դառնալ նոր ողբերգությունների և անդառնալի կորուստների։ Սիրելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին, ովքեր իրենց որջերում նստած կփորձեն խորացնել անկայունությունը և օգտվել դրանից։ Մեր տարածաշրջանի ներկայիս լարվածության պայմաններում Հայաստանի և Վրաատանի սահմաններին ցանկացած պահի կարող է պատերազմական իրավիճակ ստեղծվել։ Խիզախ ջավախքցու կռվելու անսահման ոգեղեն էներգիան միմիայն նման դեպքերում պետք է օգտագործվի, իսկ այս ողբերգական իրադարձությունների հանգուցալուծումը պետք է տան միմիայն Վրաստանի իրավապահ մարմինները։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում կուլիկամցի սպանված երիտասարդի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և ընկերներին»,-գրել է նա։
12:33 - 09 օգոստոսի, 2020
Ախալքալաքում կատարված դեպքերի առթիվ 1 անձ ձերբակալվել է |hetq.am|

Ախալքալաքում կատարված դեպքերի առթիվ 1 անձ ձերբակալվել է |hetq.am|

hetq.am: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ երեկ Ախալքալաքում տեղի ունեցածի առթիվ ձերբակալվել է մեկ անձ:  Ըստ ՆԳՆ-ի` նրան ձերբակալել են կանխամտածված սպանության և ապօրինի զենք պահելու համար: Եթե հանցանքը հաստատվի, ապա Արթուր Գաբրիելյանին սպառնում է 7-ից 15 տարի ազատազրկում: ՆԳՆ ոստիկանության Սամցխե-Ջավախքի բաժնում քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի և 236-րդ հոդվածի III և IV մասերի հատկանիշներով, այն է` կանխամտածված սպանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելն ու պահելը, ինչպես նաև զանգվածային անկարգություններ կատարելը, որն ուղեկցվել է ուրիշի գույքին վնաս պատճառելով կամ ոչնչացնելով: Հետաքննությունը պարզել է, որ վիճաբանության ժամանակ Կուլիկամի բնակիչ, 1993թ. ծնված Վ.Մ.-ին  հրազենային վիրավորում է հասցրել Արթուր Գաբրիելյանը, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է: Մեղադրյալի անձնական խուզարկության ընթացքում իրավապահներն առգրավել են զենք: Կատարվում է հետաքննություն խմբակային բռնությունների կազմակերպման և մասնակցության հատկանիշնեչով՝ հանցագործության կատարողներին հայտնաբերելու համար նրանց ձերբակալելու համար:
12:19 - 09 օգոստոսի, 2020
Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը |tert.am|

Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը |tert.am|

tert.am: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ իրավունքի ոլորտում միջազգային մասնագետները 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետաքննության գործով իրենց սեփական զեկույցն են ներկայացրել Միջազգային քրեական դատարան: Ինչպես գրում է apsny.ge-ն, այդ մասին Սաակաշվիլին հայտնել է Հաագայից՝ «Մթավարի» հեռուստաալիքի եթերում: Սաակաշվիլին հայտնել է, որ վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը վերջին տարիներին փորձել է մեղադրել վրաց զինվորներին ռազմական հանցագործություններ իրականացնելու համար: Նախկին նախագահը կարծում է, որ այդ նպատակին հասնելու համար Վրաստանի ներկայիս իշխանություններն օգտագործում են արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին և Պետանվտանգության ծառայությանը: «Վրաստանի կառավարությունն արել է ամեն բան, որպեսզի ներկայացնի այնպիսի տեղեկություն, որը կմեղադրի Վրաստանի ԶՈՒ-ին և վրաց զինվորներին: Իվանիշվիլիի անձնական հանձնարարությամբ, Պետանվտանգության ծառայության մասնակցությամբ, նախարար Ցուլուկիանին արել է ամեն բան, որպեսզի իրագործվեն Ռուսաստանի պլանները և որպեսզի մեղադրվեն առնվազն երկու կողմերը: Սա ճշմարտությունը թաքցնելու համար մեծ դավադրություն է»,- հայտարարել է Սաակաշվիլին: Զեկույցը ներկայացվել է ՄՔԴ-ի դատախազին: Ներկայում դատարանը քննում է հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել ինչպես օգոստոսյան պատերազմի ժամանակ, այնպես էլ ռազմական գործողություններից առաջ ու հետո՝ 2008 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:
13:42 - 08 օգոստոսի, 2020
2750 տոննա ամոնիումի նիտրատը Բեյրութ էր հասել ռուսաստանցի գործարարի նավով․ նախկին կապիտանի հարցազրույցը «Ռոյթերս»-ին |azatutyun.am|

2750 տոննա ամոնիումի նիտրատը Բեյրութ էր հասել ռուսաստանցի գործարարի նավով․ նախկին կապիտանի հարցազրույցը «Ռոյթերս»-ին |azatutyun.am|

azatutyun.am: Բեյրութի նավահանգստում պայթած քիմիական նյութերը տարիներ առաջ Լիբանան տեղափոխած նավի նախկին կապիտան Բորիս Պրոկոշևը Սոչիում հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը։ Նա պատմել է, որ նավի սեփականատերը ռուսաստանցի գործարար Իգոր Գրեչուշկինն է։ Նավը վրացական Բաթումի նավահանգստից քիմիական նյութերը տեղափոխում էր Մոզամբիկ։ «2750 տոննա ամոնիումի նիտրատ էր, 2750 պարկի մեջ», - ասել է նախկին կապիտանը։ Քիմիական նյութերը ձեռք էին բերվել «Ռուսթավի ազոտ» գործարանից։ Բեռը նախատեսված էր Մոզամբիկի Fabrica de Explosivos պայթուցիկներ արտադրող գործարանի համար: Բեռը տեղափոխող նախկին կապիտանը ասել է, որ նավը չպետք է Լիբանան մտներ, բայց ճանապարհին ռուս գործարարը կարգադրել է Բեյրութի նավահանգիստ մտնել լրացուցիչ բեռ վերցնելու համար։ 2013 թվականին մտել են Բեյրութի նավահանգիստ ու մնացել այնտեղ։ Նավահանգստում կայանելու վարձավճարը ռուսաստանցի գործարարը չի վճարել, մաքսային ծառայությունը չի թույլատրել նավը ծով դուրս գա, որովհետև պարտքեր ունեն։ Բորիս Պրոկոշևը բազմիցս ահազանգել էր ստեղծված իրավիճակի մաիսն, բայց ոչ մի ուշադրություն։ Նա տուն էր վերադարձել։ Նավահանգստի կառավարիչները բեռը տեղափոխել են պահեստ։ Երկու տարի առաջ նավը սուզվել է կայանած տեղում, որովհետև ջուր էր ներթափանցում։ Պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատն անցած երեքշաբթի պայթեց։ Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել։
17:30 - 07 օգոստոսի, 2020
Մեքենաները կանգնեցրել են վրացական Կազբեկի մաքսակետում և թույլ չեն տվել մտնել Վրաստան |lragir.am|

Մեքենաները կանգնեցրել են վրացական Կազբեկի մաքսակետում և թույլ չեն տվել մտնել Վրաստան |lragir.am|

lragir.am: Հայկական կողմը միջոցներ է ձեռնարկում՝ իրավիճակը պարզելու և ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում մնացած բեռնատարների մուտքը Վրաստան, այնուհետև Հայաստան ապահովելու ուղղությամբ։ Այս մասին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։ Ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում են մնացել դեպի Հայաստան ուղևորվող գյուղատնտեսական տեխնիկա և հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող պայթուցիկ սարքեր տեղափոխող բեռնատարները։ Մասնավորապես, գյուղտեխնիկան բելառուսական արտադրության տրակտորներն են։ Թանանյանն ասաց, որ այս բեռները սահմանված ընթացակարգով հատել են Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածը, սակայն մաքսակետի վրացական հատվածում բեռները կանգնեցվել են։ «Մեքենաները կանգնեցրել են վրացական Կազբեկի մաքսակետում և թույլ չեն տվել մտնել Վրաստան՝ հստակ չնշելով այդ արգելքի պատճառները։ Եվ այդ բեռները ներկայում գտնվում են այնտեղ»,- ասաց Թանանյանը։ Նրա խոսքով՝ բեռնափոխադրողները նշել են, որ նախկինում նման փոխադրումներ կատարվել են առանց խոչընդոտների։ Ավելին՝ lragir.am-ում
12:15 - 04 օգոստոսի, 2020