ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով  Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին: Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում  գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունը  և հանձնառությունը Փախստականների համաշխարհային պայմանագրին: Երկուստեք ընդգծվեց այս նոր ձևաչափի կարևոր նշանակությունը փախստականների խնդիրների ուղենշման և դրանց լուծմանն ուղղված համագործակցության խթանման գործում:  Անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին՝ ԱԳ նախարարը նշեց, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում ունեցած պատմական ներկայությամբ և ներգրավվածությամբ՝  Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը՝ աջակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդին իր առջև ծառացած մարտահրավերների և մտահոգությունների հասցեագրման գործում:  Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց սիրիահայերի կարիքներին արձագանքելու և Հայաստանում կեցության բարելավման ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը:
16:15 - 25 փետրվարի, 2020
Միքայել Մելքումյանը ՄԱԿ–ում խոսել է Արցախում կրթական իրավունքի իրացման մասին

Միքայել Մելքումյանը ՄԱԿ–ում խոսել է Արցախում կրթական իրավունքի իրացման մասին

Փետրվարի 17-18-ը Նյու Յորքում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության և Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության և կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներ, որի ժամանակ ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև.«Հարգելի' գործընկերներ,Անշուշտ, քննարկվող հարցը չափազանց կարևոր է, և մենք պետք է գտնենք արդյունավետ լուծումներ։ Այսօր կան երկրներ, որտեղ կան աշխատատեղեր, սակայն չկան աշխատողներ՝ որակի և աշխատավարձի չափի պատրվակով: Մարդիկ նաև համեմատաբար աղքատ երկրներում համաձայն չեն ստանալ միայն գոյատևման աշխատավարձ և համարվել աշխատող աղքատներ: Սա լուրջ հարց է:Կրթական իրավունքի ապահովման խնդիրը, ինչպես և մարդկանց ապրելու, աշխատելու, առողջության պահպանման իրավունքները, համամարդկային նորմեր են, որոնք արձանագրված են նաև ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում: Եվ այս առումով շատ կարևոր է, որ դա չմնա թղթի վրա, այլ իսկապես բոլորի համար իրականություն դառնա: Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչպես այդ իրավունքից օգտվեն, ասենք, չճանաչված պետություններում ապրող երեխաները, ուսանողները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի, Արցախի Հանրապետությունում ապրող և սովորող դպրոցականներն ու ուսանողները: Պետություն, որն արդեն 30  տարի է դե ֆակտո անկախ է և ձևավորել է պետականության բոլոր ինստիտուտները, արդարացիորեն ապրում է իր ապուպապերի հայրենիքում, որտեղ են իրենց նախնիների գերեզմանները, եկեղեցիները: Եվ այս ժողովրդի մոտ հարգի է եղել կրթությունը, գիտությունը, մշակույթը:Հիմա խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք անկախ, չճանաչված պետության կարգավիճակում գտնվող Արցախի Հանրապետությունում չպետք է հստակ լուծել կրթական և մյուս իրավունքների իրացման հարցը: Ինչպե՞ս: Ըստ էության՝ դրա մասին կոնկրետ իրավական փաստաթղթեր ընդունելով: Չճանաչված պետությունների կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա կրթության ոլորտում: ՄԱԿ-ի Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կիրառումը պետք է նպաստի այդ պետությունների բնակչության կրթական իրավունքի իրացմանը»:
09:42 - 19 փետրվարի, 2020
Ռիսկերի գնահատումն ու կառավարումը՝ առաջնահերթություն

Ռիսկերի գնահատումն ու կառավարումը՝ առաջնահերթություն

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ՀՀ կառավարության «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման եւ կառավարման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և մի քանի գիտական կենտրոններ են այցելել ՊԳԿ միջազգային փորձագետ Միրզեթ Սարիբովիչը, Իտալիայի առողջապահության ազգային ինտիտուտի սննդի և անասնաբուժական բաժնի թունաբան Ալբերտո Մանտովանին և ՊԳԿ Սննդի անվտանգության ոլորտի փորձագետ Գոգչէ Աքբալիկը: Ինչպես հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցերի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության, բույսերի և կենդանիների առողջության ռիսկի գնահատման ու կառավարման  բնագավառներում կարողությունների զարգացման համար երկրում առկա հնարավորություններին: Տպավորություններն ամփոփվել են ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի Գեորգի Ավետիսյանի հետ հանդիպման ընթացքում: Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է համագործակցությունը և առկա վիճակի այն վերլուծությունը, որը ՊԳԿ-ն կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Ծրագրի շրջանակներում մասնագետների համար նախատեսված դասընթացներն արդեն մեկնարկել են:
10:36 - 13 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարի հետ

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նորանշանակ գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ։«Շնորհավորելով Ղադա Ֆաթի Վալիին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջողություն մաղթեց վերջինիս իր պատասխանատու առաքելության մեջ: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև հաստատված արդյունավետ  գործընկերությունը և պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկելու դրա առավել ամրապնդման ուղղությամբ։Նախարար Մնացականյանը նշեց, որ Գրասենյակի լիազորությունների շրջանակում ընդգրկված մարտահրավերների հասցեագրումը և կայուն զարգացման օրակարգի առաջմղումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակը: Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի իշխանությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ընդգծելով այդ պայքարի կարևորությունն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ տարբեր երկրների հետ փորձի փոխանակման միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:
09:22 - 13 փետրվարի, 2020
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալին է ներկայացրել ՀՀ կառավարության բարեփոխումների շրջանակը

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալին է ներկայացրել ՀՀ կառավարության բարեփոխումների շրջանակը

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նորանշանակ գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ։Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Ղադա Ֆաթի Վալիին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջողություն է մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ: «Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև հաստատված արդյունավետ  գործընկերությունը և պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկելու դրա առավել ամրապնդման ուղղությամբ։  Նախարար Մնացականյանը նշեց, որ Գրասենյակի լիազորությունների շրջանակում ընդգրկված մարտահրավերների հասցեագրումը և կայուն զարգացման օրակարգի առաջմղումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակը: Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի իշխանությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ընդգծելով այդ պայքարի կարևորությունն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ տարբեր երկրների հետ փորձի փոխանակման միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
20:25 - 12 փետրվարի, 2020
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը պատրաստակամ է Հայաստանում համագործակցել կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումային ծրագրերին. ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը պատրաստակամ է Հայաստանում համագործակցել կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումային ծրագրերին. ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի և ՄԱԶԾ-ի ոլորտային ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այս տարվա աշնանը նախատեսված ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Դմիտրի Մարիյասինը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ներդրումային համաժողովի թիրախային ոլորտների՝ կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումային ծրագրերի ներկայացման, պոտենցիալ ներդրումային ընկերությունների հետ համագործակցության և նրանց, ինչպես նաև ՄԱԶԾ-ի օտարերկրյա ներկայացուցչությունների՝ համաժողովի աշխատանքներին ներգրավման հարցում։ Կողմերը կարևորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման շրջանակներում ՄԱԶԾ-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հետագա և պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
16:43 - 12 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության լխավոր տնօրենի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության լխավոր տնօրենի հետ

Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հանդիպմանը Գլխավոր տնօրեն Յոնգը բարձր գնահատեց տնտեսական զարգացման, աղքատության նվազեցման, կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրագործման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները և արձանագրած տպավորիչ արդյունքները՝ ընդգծելով կառույցի պատրաստակամությունը շարունակական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի կողմից առաջադրվող նախաձեռնություններին: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է կազմակերպության դերը ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործընթացում: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև հաստատված բազմամյա համագործակցության, համատեղ ծրագրերի բաերհաջող իրականացման առնչությամբ՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց կառույցի հետ փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը: ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ներդրումների և արտահանման խթանման, ՓՄՁ զարգացման, վտանգավոր թափոնների կառավարման և ագրոմշակման ոլորտներում UNIDO-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար: Անդրադառնալով Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների լայն օրակարգին՝ արտգործնախարարը Գլխավոր տնօրեն Յոնգի ուշադրությանը ներկայացրեց երկրում կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կառավարության զարգացման օրակարգում նախարար Մնացականյանը որպես առաջնահերթություն առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Երկուստեք կարևորվեց արդյունաբերության առանձին ոլորտներում նորարարության և բարձր տեխնոլոգիաների ներուժի և ընձեռած հնարավորությունների լիարժեք կիրառումը:
13:10 - 11 փետրվարի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ֊ին ու Իրանին զսպվածություն ցուցաբերել |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ֊ին ու Իրանին զսպվածություն ցուցաբերել |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն , որպեսզի թույլ չտան Պարսից ծոցում նոր պատերազմ: Այս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հայտարարությամբ անդրադառնալով հունվարի 3-ին Բաղդադում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը և դրան հաջորդող զարգացումներին։ «Այս պահին առաջնորդները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն։ Աշխարհը չի կարող թույլ տալ, որ նոր պատերազմ լինի Ծոցի տարածքում»,- ասել է Գուտերեշը՝ հավելելով, որ խորապես անհանգստացած է տարածաշրջանում լարվածության աճով։ Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում ն՛ել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:  
07:07 - 04 հունվարի, 2020
ՄԱԿ-ի ԳՎ-ն Ղրիմի հարցով բանաձև է ընդունել. Հայաստանը դեմ է քվեարկել |factor.am|

ՄԱԿ-ի ԳՎ-ն Ղրիմի հարցով բանաձև է ընդունել. Հայաստանը դեմ է քվեարկել |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Ուկրաինայի ներկայացրած՝ Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների իրավիճակի մասին բանաձևը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 65 երկիր, 83-ը ձեռնպահ է մնացել, իսկ 23 պետություն դեմ է քվեարկել: Հակառուսական բանաձևին դեմ են արտահայտվել, մասնավորապես, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Իրանը, Սիրիան, Սերբիան և այլ երկրներ: Ռուսական կողմից արդեն արձագանքել են ՄԱԿ-ի ընդունած բանաձևին: ՌԴ նախագահին առընթեր Ղրիմում մշտական ներկայացուցչության միջազգային-իրավական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը հայտարարել է, որ Ղրիմում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի կողմից ընդունված ցանկացած բանաձև անիմաստ է՝ առանց թերակղզի օտարերկրյա առաքելությունների և իրավապաշտպանների այցելության: Նրա խոսքով՝ Ղրիմի տարածաշրջան ՄԱԿ-ի առաքելության այցերի համար ոչ մի խոչընդոտ չկա: «Այդ մասին բազմիցս են հայտարարել ՌԴ ԱԳՆ-ն և Ղրիմի իշխանությունները»,- հավելել է Մոլոխովը:    
11:12 - 19 դեկտեմբերի, 2019
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ սահմանեց Շախմատի համաշխարհային օր

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ սահմանեց Շախմատի համաշխարհային օր

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան «Սպորտը զարգացման և խաղաղության համար» և «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետերի ներքո միաձայն ընդունեց «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։ Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման, այդ թվում՝ կրթության զարգացման, կանանց և աղջիկների կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում։ Այն նաև ամրագրում է, որ շախմատը՝ որպես արդարությանը, ներառականությանը և փոխադարձ հարգանքին նպաստող խաղ, կարող է դրական դեր ունենալ ժողովուրդների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման միջավայր ձևավորելու առումով։ ՄԱԿ անդամ պետություններին, ՄԱԿ համակարգի մարմիններին, այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին, գործարար շրջանակներին և քաղաքացիական հասարակությանը կոչ է արվում նշել շախմատի համաշխարհային օրը և տարածել շախմատի առավելությունները, այդ թվում՝ կրթության և հանրային իրազեկման միջոցով։ Ներկայացնելով բանաձևը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց, որ շախմատը, հանդիսանալով հնագույն և համաշխարհային ճանաչում ունեցող մտավոր խաղերից մեկը, նպաստում է սոցիալական, քաղաքական և ռասայական անջրպետների հաղթահարմանը, նախապաշարմունքները փոխելուն և խտրականության դեմ պայքարին։Անդրադառնալով Հայաստանի ազգային ջանքերին շախմատի հանրայնացման գործում՝ ՀՀ դեսպանն ընդգծեց, որ շախմատը հայկական մշակույթի էական մասն է՝ հիշատակելով օլիմպիական և աշխարհի չեմպիոնի տիտղոսների նվաճումը հայ գրոսմայստերների կողմից։ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Շախմատի համաշխարհային օրվա սահմանումը կարևոր հարթակ կընձեռի երկխոսությունը, համերաշխությունը և խաղաղության մշակույթն առաջ մղելու համար։
07:41 - 13 դեկտեմբերի, 2019
ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ նիստ է գումարում՝ հյուսիսկորեական սադրանքի հարցով |news.am|

ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ նիստ է գումարում՝ հյուսիսկորեական սադրանքի հարցով |news.am|

news.am: Միացյալ Նահանգները այս շաբաթ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է գումարում՝ հյուսիսկորեական սադրանքի հարցով, հայտնում է AFP-ը։ ԱՄՆ-ը, որն այս շաբաթ նախագահում է Անվտանգության խորհրդում, ծրագրում է ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել՝ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցով նախատեսված հանդիպման փոխարեն։ Նիստում կներկայացվի «համակողմանի տեղեկատվություն Կորեական թերակղզում վերջին իրադարձությունների մասին, ներառյալ վերջերս հրթիռների արձակումը եւ ԿԺԴՀ սադրանքների հնարավորությունը», հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։ ՄԱԿ ԱԽ-ն անցյալ շաբաթ փակ դռների հետեւում հանդիպում էր անցկացրել, որպեսզի քննարկի Հյուսիսային Կորեայի հրթիռային 13 փորձարկումները։ Այդ հանդիպումը կազմակերպվել էր եվրոպական երկրների կողմից, որոնք դատապարտել էին Փհենյանի գործողությունները։
05:35 - 10 դեկտեմբերի, 2019
Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը

Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը

Նոյեմբերի 27-ին Երևանում կայացել է «Հողերի չօգտագործման խնդիրների կարգավորման նպատակով հողերի կառավարման գործիքակազմի և ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Այն կազմակերպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ լուծելու հողերի չօգտագործման խնդիրները նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման միջոցով։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչներ և մասնագետներ: «Հողային բարեփոխումները առաջնային խնդիրներ են: Առանց հողերի կոնսոլիդացիայի, առանց արդյունավետ մշակման ու հարմար պայմաններ ստեղծելու՝ դժվար թե կարողանանք հասնել ցանկալի նպատակի: Այժմ վարելահողերի մոտավորապես մեկ երրորդ մասը չի մշակվում կամ արդյունավետ չի մշակվում։ Պետք է ձգտենք երկարաժամկետ արդյունքների, արդյունավետ բիզնեսի: Մեր առաջարկները պիտի իրականացնենք պիլոտային ծրագրերի միջոցով և, կարծում ենք, հաջորդ տարվա վերջում կունանանք արդյունքներ, որոնք էլ մեզ կհուշեն. արդյո՞ք ճիշտ ճանապարհի վրա ենք, թե՝ ոչ», - իր խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՊԳԿ-ին, շեշտելով, որ խնդիրը բարձրաձայնելու հենց առաջին իսկ օրվանից կազմակերպությունն աջակցությունն է ցուցաբերել: «Այսօրվա աշխատաժողովի նպատակն է ներկայացնել ծրագիրը հիմնական շահառուներին, որոնք իրենց դերակատարումն են ունենալու հողերի կառավարման նոր իրավական շրջանակի ներդրման հարցում։ Հողերի չօգտագործման խնդիրը բարդ, բազմաբնույթ գործընթաց է` միմյանց հետ փոխկապակցված տնտեսական, բնապահպանական և սոցիալական գործոններով։ Հողերի չօգտագործման պատճառների բազմաբնույթ լինելը պահանջում է համակարգված աշխատանք հողային և այլ հարակից քաղաքականությունների միջև, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ընդհանուր տնտեսությունը», - նշել է ՊԳԿ-ի հողերի կառավարման գծով պատասխանատու Մորթեն Հարթվիգսենը։ Նախկինում կատարված վերլուծության հիման վրա ՊԳԿ-ն առաջարկել է ոլորտի քաղաքականության, իրավական և ինստիտուցիոնալ մակարդակի գործողությունների հայեցակարգային շրջանակ: Նաև կհիմնվի նոր հաստատություն՝ Հողի գործակալություն, որը պատասխանատու կլինի հողային քաղաքականության ձևավորման և իրականացման, ինչպես նաև հողերի շուկայի կանոնակարգման համար: Մեկ տարի տևողությամբ ծրագիրը մասնավորապես կաջակցի Հողի գործակալության իրավասությունը կարգավարող իրավական շրջանակի և հողերի կառավարման գործիքակազմի ձևավորմանը: Սա ավելի մեծ ուշադրություն և աջակցություն կհրավիրի հողերի սեփականատերերի և վարձակալների (երաշխիքային վարձակալություն) միջև «միջնորդավորված վարձակալության» հարցին։ Փորձնական ծրագիր կիրականացվի Արմավիրի մարզում: Հաջողության դեպքում նմանատիպ մոտեցում կկիրառվի ամբողջ երկրում։ Աշխատաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։
12:12 - 27 նոյեմբերի, 2019