ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ ՈՒԳԸ ներկայացուցիչների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ ՈՒԳԸ ներկայացուցիչների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին առնչվող հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման նպատակն օրերս Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսանողական կառույցներին և միավորումներին առնչվող հարցերի քննարկումն էր: Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ՈՒԳԸ-ի ներկայացուցիչներին և կարևորել հանդիպման նրանց նախաձեռնությունը և քննարկվող նյութի բովանդակությունը. «Դուք մեր լավագույն պոտենցիալն եք, և մենք արժևորում ենք առողջ ուժը, որը ծառայելու է ոլորտի առաջխաղացմանը: Նոր օրենքի նախագծով ձեզ էապես շատ լիազորություններ են տրված. զարգացրե՛ք ավանդույթները, և մենք ինչով կարող ենք, կաջակցենք»,- ասել է նախարարը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակում քննարկվող առանցքային թեմաներն էին ուսանողական կառույցների՝ ինքնակառավարվող համակարգի անցման դրույթները, գործառույթների առանձնահատկություններն ու շրջանակները, ինչպես նաև «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականի տպագրմանն առնչվող հարցերը: Ըստ քննարկման՝ նշյալ պարբերականը կարող է ծառայել որպես ուսանողների՝ գիտական ոլորտում առաջին փորձ, գիտաժողովների նյութերի ու գիտական զեկույցների տպագրման լայն հարթակ, իսկ գիտական հոդվածների համար ուսանողներին պետք է խրախուսել տպագրվելու ավելի բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում, այդ թվում՝ միջազգային ասպարեզում: Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է առաջիկա օրերին հանդիպում կազմակերպել նաև Բարձրագույն որակավորման կոմիտեում՝ հարցերն այլ մոտեցմամբ ևս քննարկելու նկատառումով։Նշենք, որ Ուսանողական գիտական ընկերությունը կոչված է նպաստելու ուսանողների գիտական, ստեղծագործական և հոգևոր կյանքի զարգացմանը: Նոր օրենքի նախագծով ընդլայնվել են կառույցի գործառույթները, և այն գործելու է որպես ինքնակառավարվող մարմին:
11:14 - 02 ապրիլի, 2021
Ուսուցիչները 5 տարին մեկ կանցնեն ատեստավորում |armenpress.am|

Ուսուցիչները 5 տարին մեկ կանցնեն ատեստավորում |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունն ընդունեց որոշում՝ պետության կողմից ուսուցչի հերթական ատեստավորում`յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ իրականացնելու նպատակով: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի: Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումը նախատեսվում է կենտրոնացնել առարկայական վերապատրաստման և ընդհանուր մանկավարժական գիտելիքների, աշխատանքի պլանավորման, իրականացման և գնահատման վրա, քանի որ վերջին տարիների ընթացքում էականորեն փոխվել են ինչպես գիտությունները, գնահատման եղանակները, այնպես էլ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները, որոնց միջոցով իրականացվում է ուսուցման գործընթացը նոր մեթոդներով և ռազմավարություններով:
14:37 - 01 ապրիլի, 2021
Կառավարությունը փոփոխություն կատարեց այս տարվա բուհերի ընդունելության կարգում. ԿԳՄՍ նախարարը մանրամասներ ներկայացրեց |armtimes.com|

Կառավարությունը փոփոխություն կատարեց այս տարվա բուհերի ընդունելության կարգում. ԿԳՄՍ նախարարը մանրամասներ ներկայացրեց |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց այս տարվա բուհերի ընդունելության կարգում: Հարցը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընդունելությունը կկատարվի երկու փուլով. «Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը եւ կընտրեն կոնկրետ մասնագիտությունը՝ կլրացնեն հայտը: Բոլոր դիմումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Կանցկացվի մրցույթ, որից հետո կհայտարարվեն մրցույթի արդյունքները, ինչպես նաեւ կհայտարարվի թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ բուհերի եւ մասնագիտությունների»: Նրա խոսքով՝ երկրորդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն հանձնել է. «Երկրորդ փուլով կանցկացվի մրցույթը առավել բարձր բալ ստացած ուսանողների միջեւ: Դրանով կավարտվի ընդունելությունը»: Նախարարը հավելեց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, երբ համաճարակային պայմաններից ելնելով՝ որոշվեց ընդունելության միայն մեկ քննություն անցկացնել, այս տարի կանցկացվի 2-ից ոչ ավելի քննություն: Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արձանագրում են հետեւյալը, որ դիմորդը առաջին փուլով կարող է դիմել մեկ բուհ, մեկ վճարովի եւ մեկ անվճար տեղ ընդունվելու համար՝ նույն մասնագիտությամբ: «Հիմա ընդունելության քննություններն ավարտվեցին, եւ պարզվեց, որ դիմորդը չի ընդունվել ո՛չ վճարովի, ո՛չ անվճար տեղերը: Սրանից հետո նա կարող է իր ունեցած բալերով մասնակցել երկրորդ փուլին իր հանձնած քննություններով: Եթե երկու առարկային հավաքել է անցողիկ բալ այն ֆակուլտետում, որտեղ այդ քննություններն են համարվում ընդունելության քննություններ, նա կարող է դիմել եւ ընդունվել այդ ֆակուլտետ: Դիմորդը երկրորդ փուլում կարող է 6 տեղի համար հայտ ներկայացնել»,- ներկայացրեց վարչապետը: Վահրամ Դումանյանը հայտնեց, որ այս տարի բուհերում անվճար տեղերի քանակը 2918 է, իսկ վճարովի տեղերի քանակը 22 հազար 300 է. «Ընդունելության կարգի կազմակերպման հետ կապված ուզում եմ տեղեկացնել, որ ԳԹԿ-ն արդեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել, գործընթացն ակտիվ փուլում է»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թղթային եղանակով դիմումներ չեն լինելու, ինչը թվայնացման քաղաքականության շրջանակներում է:
13:39 - 01 ապրիլի, 2021
Կառավարության որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի վարձը |1lurer.am|

Կառավարության որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի վարձը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսվում է վճարել Արցախյան պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի ուսման վարձը: Այդ նպատակով հատկացվելու է ևս 590 մլն դրամ: Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում անելու մասին նախագիծը, տեղեկացրեց՝ պատերազմի մասնակից շահառուների համար փոխհատուցվել է ուսման վարձը, որի ընդհանուր գումարը կազմում է 205 մլն դրամ: Շահառուների ընդհանուր թիվը 1273 է: «Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է վճարել ևս 590 մլն դրամ: Շահառուների քանակը 2840 է: Ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների մասով շահառուները»,- նշեց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Կառավարությունը կավելացնի փոխհատուցման ֆինանսավորումն այնքան, որքան կպահանջվի բոլոր 7000 շահառուների ուսման վարձը մեկ կիսամյակի համար փոխհատուցելու համար: 
11:47 - 01 ապրիլի, 2021
Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ 3 տասնյակ են․ Ժաննա Անդրեասյան |tert.am|

Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ 3 տասնյակ են․ Ժաննա Անդրեասյան |tert.am|

tert.am: Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ երեք տասնյակ են։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։«Դպրոցը անցնում է հեռավար ուսուցման այն պարագայում, երբ դպրոցում գրանցված դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոս, իսկ եթե դասարանում կան դեպքեր, կարող է դասարանը անցնել»,–հայտնեց նա։Անդրադառնալով ուսուցիչների թափուր տեղերին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ լինում են ուսուցիչների թափուր տեղեր և դրան ուղղված աշխատանքներ են տարվում, ստեղծել են էլեկտրոնային շտեմարան։ «Մեր քայլերը գեղեցիկ գաղափարներ չեն, հունվարի 1-ից գործում է գործուղման նոր կարգը, որով մի շարք պայմաններ բարելավվել են»,–ասաց նա։
17:20 - 31 մարտի, 2021
Համավարակի թվերի աճը պիտի ուղղորդի ավելի խստությամբ պահպանել կանոնները, որպեսզի առկա ուսուցումը հնարավոր լինի պահպանել. Ժ. Անդրեասյան

Համավարակի թվերի աճը պիտի ուղղորդի ավելի խստությամբ պահպանել կանոնները, որպեսզի առկա ուսուցումը հնարավոր լինի պահպանել. Ժ. Անդրեասյան

Երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված՝ մեկ տարի COVID-ի հետ համաժողովին հիմնական զեկուցողներից մեկը մի շատ կարևոր դրույթ հնչեցրեց՝ դպրոցները պետք է լինեն վերջինը համավարակի պայմաններում փակվողների շարքում և առաջինը՝ վերաբացվողների շարքում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:  «Վիճակագրությունը հուշում է, որ երկրների մեծ մասը հենց այսպես է վարվում. եթե նախորդ տարի այս ժամանակում աշխարհի երկրներից 173-ում կրթական համակարգը ամբողջությամբ փակվել էր, ապա ներկայումս նման քայլի են գնացել միայն 33 երկիր, որովհետև բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե թվային խզումն ու նոր տիպի անհավասարությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ տոտալ հեռավար կրթությունն ինչպիսի անդառնալի հետևանքներ են ունենում երեխաների զարգացման վրա, հատկապես տարրական դասարաններում։  Դպրոցների՝ համավարակի պատճառով փակ լինելու տևողության վիճակագրությունը տարբեր երկրներում ցույց է տալիս, որ երկրների մեծ մասում, այդ թվում՝ եվրոպական երկրների զգալի մասում, դպրոցները փակ են եղել երեսուն շաբաթ և ավելի։ Երկրներ կան, ինչպես Հարավային Ամերիկայի շատ երկրներ, որտեղ դպրոցները փակ են եղել քառասուն շաբաթ և ավել։ Հայաստանի պարագայում ցուցանիշը 12 շաբաթ է։  Միաժամանակ հիշեցնեմ, որ տարեսկզբից իրավիճակային մոտեցում ենք որդեգրել՝ ըստ դպրոցում դեպքերի թվի՝ դպրոցում ժամանակավոր հեռավար ուսուցման կազմակերպումով, ռիսկի խմբի երեխաների համար կենտրոնացված հեռավար ուսուցմամբ։  Համավարակի թվերի աճը պիտի ուղղորդի բոլորիս ավելի խստությամբ և հետևողական պահպանել կանոնները, որպեսզի առկա ուսուցումը հնարավոր լինի պահպանել»,- գրել է Անդրեասյանը։
22:50 - 30 մարտի, 2021
Բուհական համակարգին պետք են ժամանակակից կրթական պայմաններ. ԿԳՄՍՆ-ն ակադեմիական քաղաք ունենալու մասին |armenpress.am|

Բուհական համակարգին պետք են ժամանակակից կրթական պայմաններ. ԿԳՄՍՆ-ն ակադեմիական քաղաք ունենալու մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ հայտարարությանը՝ նշեց, որ բուհական համակարգը պետք է ունենա ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ: «Վարչապետը ներկայացրել էր ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը: Մեր կառավարությունը հաստատակամ է այս գաղափարն իրագործելու համար: Ակնկալվում է, որպեսզի լինի ակադեմիական քաղաք, որտեղ կլինեն հրաշալի, հարմարավետ պայմաններ՝ բուհական գործընթացը կազմակերպելու համար: Ես կցանկանամ, որպեսզի մեր բուհական համակարգն ունենա բուհական ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ՝ լսարանային, շենքային, հանրակացարանային, սննդային, սպորտային, գրադարանային, զբոսանքի և այլն: Ուսանողները պետք է կարողանան սովորել ավելի տրամադրող միջավայրում»,-  նշեց ԿԳՄՍ նախարարը: Պատասխանելով գաղափարի իրագործման ժամկետների մասին հարցին՝ Դումանյանն ասաց, որ այն բավականին բարդ է, ինչպես նաև մեծածավալ ծրագիր է: «Ակադեմիական քաղաք կառուցելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Միայն շենքերի մի մասի վաճառքից ձևավորված գումարով հնարավոր չէ ստեղծել նման կառույց: Սա մեխանիկական տեղափոխություն չի լինելու, այսինքն չի լինի այնպես, որ Երևանում վաճառենք շենքերը և այլ վայրում կառուցենք»,- ասաց Դումանյանը: Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարը շատ ծավալուն է: Նախարարը հույս հայտնեց, որ գուցե գա այն օրը, երբ այդ գաղափարն իրագործվի:
16:14 - 30 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկվել է համագործակցության զարգացման հեռանկարները

ԿԳՄՍ նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկվել է համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Վահրամ Դումանյանը Բոլատ Իմանբաևին շնորհավորել է դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ Նախարարը կարևորել է հայ-ղազախական միջբուհական համագործակցության կայուն զարգացման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի 10 առաջատար բուհեր արդեն իսկ համագործակցում են Ղազախստանի գործընկեր կառույցների հետ, ինչը նպաստում է երկու պետությունների բուհերի միջազգայնացմանը և գրավչության բարձրացմանը: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ՀՀ բուհերում սովորում են Ղազախստանի շուրջ 40 քաղաքացիներ՝ ակնկալելով, որ նրանց թիվը կավելանա: Վահրամ Դումանյանը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքով՝ նմանօրինակ համագործակցությունը հեռանկարային է գիտական նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման առումով: Նախարարը շեշտել է Ղազախստանում անցկացվող Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի կարևորությունը, որն ամեն տարի տեղի է ունենում մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և նշել, որ հայկական կողմն ակնկալում է առաջադեմ մարդկության աջակցությունը: Վահրամ Դումանյանը նշել է, որ հայկական կողմն ունի հավաստի տեղեկատվություն առ այն, որ շուրջ 4000 հայկական վանքեր և մշակութային հուշարձաններ այս պահին գտնվում են ոչնչացման իրական վտանգի ներքո: ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ Ղազախստանի կառավարությունն այդ հարցը կպահի իր ուշադրության կենտրոնում: Վահրամ Դումանյանը կարևորել է նաև երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացման, ինչպես նաև սպորտի ոլորտում համատեղ մարզական հավաքների և միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ մեծ պատիվ է դեսպան լինել Հայաստանի պես հինավուրց երկրում և հայ-ղազախական կապերն առավել ամրապնդելու պատրաստակամություն հայտնել: Նրա խոսքով՝ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Դեսպանն անդրադարձել է նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը՝ փաստելով, որ այն հիրավի «կենդանի կամուրջ» է երկու երկրների միջև: Բոլատ Իմանբաևն ասել է, որ 2019 թվականին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը կազմակերպել է հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի փուլին նվիրված գիտաժողով և ղազախ գրականության դասական Աբայ Կունանբաևին նվիրված գրական ընթերցումներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր:
15:13 - 30 մարտի, 2021
Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին և փոխնախարարին գործուղել է Ռուսաստան

Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին և փոխնախարարին գործուղել է Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահրամ Դումանյանին և Կարեն Գիլոյանին Ռուսաստան գործուղելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի ապրիլի 8-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը ներկա գտնվելու և մեդալակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: 2. Վահրամ Դումանյանի և Կարեն Գիլոյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետու-թյան 2021 թվականի պետական բյուջեով արտասահման-յան պաշտոնական գործուղումների համար նախատես-ված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ևnսպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապե-տի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է որոշման մեջ:
12:37 - 30 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներին․ քննարկվել են կրթության ոլորտի զարգացմանը վերաբերող աշխատանքներին առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներին․ քննարկվել են կրթության ոլորտի զարգացմանը վերաբերող աշխատանքներին առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանին և հավատարմագրման հանձնաժողովի անդամներին: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Քննարկվել են կրթության ոլորտի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր: Նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ՈԱԱԿ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ երկրի զարգացման հիմնաքարը կրթության բարձր մակարդակն է: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումը ենթադրում է հավատարմագրման կարգի վերանայում և որոշակի փոփոխություններ՝ ի նպաստ կրթական համակարգի արդյունավետ կառավարման և բարելավման: Այդ համատեքստում քննարկվել են բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսհաստատությունների հավատարմագրման առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգ մշակելիս: Վահրամ Դումանյանը, կարևորելով ՈԱԱԿ-ի և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև փոխադարձ վստահության ձևավորումը, առաջարկել է հընթացս կազմակերպել ընդլայնված քննարկում նաև ուսհաստատությունների ներկայացուցիչների հետ և ստեղծել համապատասխան աշխատանքային խմբեր:
11:56 - 30 մարտի, 2021
Ապրիլի 30-ը՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ

Ապրիլի 30-ը՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. ապրիլի 30-ն է: «Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Դիմումը (ըստ ներկայացված ձևի), դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին` ստանալով դիմումը նախարարություն մուտքագրվելու վերաբերյալ ստացականը»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:
16:52 - 29 մարտի, 2021
Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը․ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը․ ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։   Ուղերձում, մասնավորապես ասված է․ «Բեմական արվեստի հարգարժան ներկայացուցիչներ, թատերական գործիչներ, սիրելի թատերասերներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այս օրը  հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու թատերարվեստի ներկայացուցիչների, հայ թատրոնի իրական նվիրյալների երախտիքն ու վաստակը, նրանց անմնացորդ նվիրումը մեր մշակութային կյանքին, հայ թատերարվեստի զարգացման գործին: Մարդու ստեղծարար մտքի և երևակայության ամենանվիրական, միաժամանակ ամենափխրուն դրսևորումներից մեկն է թատրոնը, որը, երկխոսելով ժամանակների և մեզ շրջապատող իրականության հետ, մարդկությանը մշտապես մղել է դեպի գեղեցիկն ու բարին, վեհն ու ազնիվը: Այս նշանակալից օրվա կապակցությամբ ձեզ մաղթում եմ բեմական նորանոր նվաճումներ և ստեղծագործական վերելքներ: Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ավյունը մշտապես լինեն ձեր ուղեկիցը»:
13:05 - 27 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նոր նախագահին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նոր նախագահին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Քեռյանին: Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ԲՈԿ-ի անձնակազմին` նախարարն արդյունավետ աշխատանքային գործունություն է մաղթել Կարեն Քեռյանին: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ ԲՈԿ-ի նոր նախագահին կհաջողվի իրագործել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումները: «Մենք ակնկալում ենք բովանդակային աշխատանք. շահարկումներն ու տարատեսակ անվանարկումները ԲՈԿ-ի հետ չպետք է առնչություններ ունենան»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը: Կարեն Քեռյանը շնորհակալություն է հայտնել գիտական աստիճանաշնորհման համակարգի ղեկավարման պատասխանատվությունն իրեն վստահելու համար` նշելով, որ համակարգի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծվեն համատեղ ուժերով: «Շատ կարևոր են միասնական նպատակի սահմանումը և դրան միտված ծրագրային բարեփոխումների իրականացումը»,- նշել է նա` ավելացնելով, որ ակնկալում է ԲՈԿ-ի անձնակազմի և ԿԳՄՍ նախարարության  հետ համագործակցված ու արդյունավետ աշխատանք: Հավելենք, որ Կարեն Քեռյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դասախոսում է Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում, եղել է Հայաստանի թիմի ղեկավարը ուսանողական միջազգային օլիմպիադաներում:  
18:37 - 26 մարտի, 2021
Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն. հանրային քննարկման են դրվել նոր նախագծեր

Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն. հանրային քննարկման են դրվել նոր նախագծեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից,  նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը: Նոր իրավական կարգավորմամբ նախատեսվում է սահմանել նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Հանրային քննարկման դրված երկրորդ նախագծով առաջարկվում է սահմանել պետական և համայնքային  նախադպրոցական  հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության, խմբերի դասակարգման չափանիշները։ Առաջարկվում է հաստատել  հաստիքացուցակի ձևավորման գործակիցներ` հաշվի առնելով խմբերի քանակը: Անհավասար մոտեցումը փոխարինել միասնական մեթոդաբանությամբ Նախադպրոցական կրթության ոլորտի ֆինանսավորումը կարգավորող  միասնական իրավական ակտեր մինչ այժմ չեն գործել, որի հետևանքով ուսումնական հաստատությունները նույն ծառայությունը մատուցելու համար ստացել են հաճախ միմյանցից կտրուկ տարբերվող ֆինանսավորում: Հաշվի առնելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները հիմնականում գործում են համայնքների ենթակայությամբ` ոլորտի ֆինանսավորումն առավելապես կախված է եղել համայնքների սահմանափակ ֆինանսական հնարավորությունից և որոշակի վերաբերմունքից: Ըստ կատարված ուսումնասիրության` ֆինանսավորման համար ներկայումս  մի դեպքում  ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, մյուս դեպքում՝ հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը, որի հետևանքով  ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են:  Առաջարկվող նոր իրավական կարգավորումները նպատակ ունեն կանոնակարգել դաշտը՝ առաջարկելով նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն, որն առաջին փուլում կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորման կարգ, բայց հետագայում կարող է ուղենշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես։ Մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման բանաձև Առաջարկվում է պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կատարել հետևյալ բանաձևով. հաշվարկել հաստատության ֆինանսավորման չափը, այնուհետև տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, ստանալ պետական բյուջեից մեկ սանի համար տրվող ֆինանսավորման գումարը (սաների միջին տարեկան քանակը հաշվարկվում է  հունվարի 1-ի դրությամբ սաների քանակի կրկնապատիկի և սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի քանակի հանրագումարը հարաբերելով 3-ի)։ Ընդ որում,  որպես հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափ առաջարկվում է ընդունել ներկայումս Երևան քաղաքի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վարձատրության չափին համարժեք մեծություններ, իսկ պահպանման տարեկան ծախսերը՝ ուսումնասիրության արդյունքում ձևավորված  միջին մեծությունները։ Հաստատության աշխատավարձի և պահպանման ֆինանսավորում Նախադպրոցական հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է կառավարության սահմանած պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափանիշներին համապատասխան՝ մեկ դրույքի բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով 1-1,3 գործակիցներ: Վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության մեկ դրույքի համար բազային աշխատավարձը հաշվարկվում է  93.300 ՀՀ դրամ: 5 և ավելի խումբ ունեցող հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի են 1,15, իսկ 10 և ավելի խումբ ունեցողի համար՝ 1,3 գործակիցները: 10 և ավելի խումբ ունեցող հաստատության գլխավոր հաշվապահի և բուժքույրի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է 1,15 գործակիցը։  Բարձրլեռնային բնակավայրերի համար առաջարկվում է նախատեսել լրավճար: Հաստատության պահպանման տարեկան ծախսերի մեջ ներառվում են  էլեկտրոմատակարարման, գազի, ջեռուցման, աղբահանության, կապի, տնտեսական և ուսումնական, ինչպես նաև սննդի և այլ ծախսեր, որոնց հաշվարկման համար սահմանվում են որոշակի բանաձևեր և չափեր: Ֆինանսավորման բարձրացված չափաքանակ Ըստ տվյալ ուսումնական հաստատություն հաճախող կրթության և զարգացման առանձնահատուկ կարիքով սաների թվի` առաջարկվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` հաստատության տարեկան ֆինանսավորման 1-4 տոկոսի չափով:  Նոր կարգի ներդրման ժամանակացույց Հաշվի առնելով, որ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է կիրառել ֆինանսավորման նոր կարգի ներդրման հետևյալ ժամանակացույցը` ըստ առաջնահերթության հետևյալ խմբերի համար. 2022 թվականի սեպտեմբերի1-ից՝ անապահովության սահմանային միավորից 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար, 2023 թվականիսեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, 2024 թվականիսեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցողների համար, 2025 թվականիսեպտեմբերի 1-ից՝ զինծառայողների երեխաների համար։ Նախագծով վերոնշյալ խմբերին ըստ ժամանակացույցի պետական բյուջեի միջոցներից կտրվի ֆինանսավորում` նոր կարգի պահանջներին համապատասխան: Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նախադպրոցական հաստատություններում երեխաների թվի ընդգրկվածությունը մեծացնելու ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթությամբ: Ներկայացված նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կառույցներն ու անհատները իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 9-ը: Նպատակը` 70 տոկոս ընդգրկվածություն Հանրակրթության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝  բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության` 2018 թ.-ին, ընդհանուր առմամբ, մինչև 6 տարեկան 10 երեխայից գրեթե 7-ը (68.5%) չի հաճախել նախադպրոցական հաստատություն: Որպես հիմնական պատճառներ նշվել է, որ երեխայի մայրը չի աշխատում` 39.5%, մանկապարտեզ չկա` 11.3%, իսկ դրանից օգտվելը թանկ է և նախադպրոցական հաստատությունը փակ է՝ 2.1%։ 2019 թվականի համեմատ  2020 թվականին նախադպրոցական հաստատությունների թիվն աճել է 22-ով, 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունն ավելացել է 6 %-ով։
17:29 - 26 մարտի, 2021