Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Լուիս Օկամպոյին ՀՀ նախագահի անունից երախտագիտության մեդալ է շնորհվել

Լուիս Օկամպոյին ՀՀ նախագահի անունից երախտագիտության մեդալ է շնորհվել

Ս.թ. հունվարի 5-ին Արգենտինայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել արգենտինացի հայտնի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից՝ երախտագիտության մեդալի շնորհման արարողությունը: Այս մասին հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից։ «Ներկայացնելով Մորենո Օկամպոյի գործունեությունը՝ դեսպան Հովհաննես Վիրբյանը ընդգծեց, որ վերջինս մեծ ավանդ ունի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանութան գործում, հավելեց, որ Մորենո Օկամոպոն իր զեկույցով օգնեց հանրայնացնել արցախահայության հանդեպ իրականացվող հանցագործությունը և ճշգրիտ իրավական գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին: Նշվեց, որ մեդալը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչի, այլ նաև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և ողջ հայության երախտագիտության հանրագումարն է: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի տեսուղերձը, որտեղ ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց և բարձր գնահատեց Լուիս Մորենո Օկամպոյի կատարած աշխատանքը, որպես հեղինակավոր իրավաբան և մարդասեր՝ արցախահայության կյանքի, սեփականության և վերադաձի իրավունքները պաշտպանելու և ցեղասպանությանը կանխարգելմանը նպաստելու ուղղությամբ:   Այնուհետև դեսպանը Հանրապետության նախագահի անունից Երախտագիտության մեդալը փոխանցեց Լուիս Մորենո Օկամպոյին, ով նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ապա նշեց, որ իր համար պատիվ է ցեղասպանության կանխարգելմանն գործին նպաստ բերելը: Հավելեց, որ հայերի համար դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ կրկին հայ ազգը ցեղասպանության զոհ է: Ընդգծեց, որ այդ վտանգը դեռ առկա է: Այդ համատեքստում կարևորեց հայկական սփյուռքի ներուժը և համախմբված ու շարունակական գործունեությունը՝ հատուկ նշելով արգենտինահայ համայնքի օրինակը: Միջոցառմանը ներկա էին տարբեր պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի և լրատվական միջոցների ներկայացուցիչներ», - հայտնում են դեսպանությունից:
20:05 - 06 հունվարի, 2024
Նախագահն ամանորյա ուղերձում խոսել է Հայաստանի հարևանների և գործընկերների հետ հարաբերությունները հստակեցնելու հրամայականի մասին

Նախագահն ամանորյա ուղերձում խոսել է Հայաստանի հարևանների և գործընկերների հետ հարաբերությունները հստակեցնելու հրամայականի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Ավարտին է մոտենում մեր պետության ու ժողովրդի համար ծանր կորուստներով, դժվարին փորձություններով, հաջողություններով ու ինքնիշխանության համար պայքարով լի 2023 թվականը: Հեռացող տարում բազմաթիվ էին մեր երկրի համար ուժերի գերլարման ու մարտահրավերներին դիմակայելու դրվագները, որոնք նաև բազում մտորումների ու արժևորումների տեղիք են տալիս: Արցախահայության բռնի տեղահանումն իր հազարամյա հայրենիքից, Հայաստանի ներքին ու արտաքին հաջողություններն ու ձախողումները, մեր երկրի տնտեսական վերելքը, հանրային կյանքում ընթացող իրադարձությունները ձևավորում են մեր պետության առաջնահերթությունները գնահատելու, մեր երկրի տեղն ու դերը փոփոխվող աշխարհում ամրագրելու, հարևանների և գործընկերների հետ հարաբերությունները հստակեցնելու հրամայականը: Սիրելի՛ ժողովուրդ, Ես հավատում եմ, որ հզոր Հայաստան մենք կարող ենք կերտել՝ այստեղ ապրելով ու աշխատելով, մեր գյուղն ու քաղաքը շենացնելով, գիտելիքներ ձեռք բերելով ու շարունակաբար կրթվելով, հավատում եմ մեր պետության չկոտրվող ներուժին: Վստահ եմ, որ մեր երկրի անգնահատելի հարստությունը քաղաքացիներն են, ամենաուժեղ զենքը՝ մեր ժողովրդի հավաքական կամքն ու իմաստությունը, վստահ եմ նաև, որ մեր ժողովրդին բաժին հասած փորձությունները մեզ ավելի ուժեղ, ամուր ու միասնական են դարձնելու: Սիրելի հայրենակիցներ, Տարեմուտի տոնական լույսերի ներքո մաղթում եմ բոլորիս ընտանիքներին անսպառ երջանկություն, անվտանգ ու խաղաղ հայրենիքում արարելու բերկրանք, կերտելու ու կառուցելու կորով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորության ու բարօրության»:
18:39 - 31 դեկտեմբերի, 2023
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ: Հանրապետության նախագահը շնորհավորել է բարձր պարգևներ և կոչումներ ստացած գործիչներին և մաղթել հաջողություններ: Նախագահն իր խոսքում ասել է. «Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհավորել այսօր պետական բարձր պարգևներ և կոչումներ ստացած մեր գործընկերներին: Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում և մեր պետությունն ունի բոլորիս անձնվեր ու անխոնջ աշխատանքի կարիքը: Մեզանից յուրաքանչյուրն իր ոլորտում հարկ է, որ անի հնարավորությունների առավելագույնը, որպեսզի միասնական ջանքով կարողանանք դիմագրավել մեր պետության և ժողովրդի առջև առկա մարտահրավերներին: Իսկ պետության կամ պետական պաշտոնյաներիս կարևոր գործառույթներից մեկն է արժանին մատուցել իրենց գործի նվիրյալներին, պարգևատրել ու խրախուսել, քանի որ նրանց աշխատանքը ոգևորում է բոլորիս, ուժ ու հավատ է ներշնչում և մղում է նորանոր հաջողությունների: Այսօր պարգևատրվածներին միավորում է մեկ բան՝ դուք բոլորդ ձեր գիտելիքները, ունակություններն ու կարողություններն օգտագործում եք հանուն և ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման և այս գործում հավասարապես կարևոր են թե գիտնականի, թե զինվորական և թե պետական պաշտոնյայի կամ սպորտսմենի աշխատանքը: Հարգելի ներկաներ, Օգտվելով առիթից շնորհավորում եմ գալիք տոների կապակցությամբ, մաղթում բոլորիս ընտանիքներին անսպառ երջանկություն, անվտանգ ու խաղաղ հայրենիքում արարելու բերկրանք, կերտելու ու կառուցելու կորով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորության ու բարօրության»:  
21:38 - 27 դեկտեմբերի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով է մի խումբ գործիչներ պարգևատրվել են պետական պարգևներով

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով է մի խումբ գործիչներ պարգևատրվել են պետական պարգևներով

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով է մի շարք գործիչներ պարգևատրվել են պետական պարգևներով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել է պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պարգևատրել.«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝Գնել Հենզելի ՍԱՆՈՍՅԱՆԻՆ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝Դավիթ Սերգեյի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայորԷդգար Սերգեյի ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետԱրման Արկադիյի ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավարՄխիթար Գոշի մեդալով՝Ռոբերտ Վլադիմիրի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետՄխիթար Հերացու մեդալով՝Հովհաննես Արտաշեսի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրենԵրախտագիտության մեդալով՝Հովհաննես Ավետիքի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալՌոման Խաչիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ, գնդապետՌոբերտ Վոլոդյայի ՂԱՐՍՈՅԱՆԻՆ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ, գնդապետԱննա Հովսեփի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետԴավիթ Սլավիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետՎարդան Բագրատի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետԷդուարդ Գրիգորի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետՎարդան Գագիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի վարիչի պաշտոնակատար»,- ասված է հրամանագրում:
18:10 - 27 դեկտեմբերի, 2023
Հայաստանն առանց գիտության և կրթության ապագա չունի. Վահագն Խաչատուրյան

Հայաստանն առանց գիտության և կրթության ապագա չունի. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ Յուլիան Ռևալսկիին:Ողջունելով հյուրին նախագահը բարձր է գնահատել ակադեմիական գիտության դերը պետության կյանքում, նա մասնավորապես ասել է. «Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան մեր կյանքում, մեր երկրի տնտեսական  զարգացման գործում շատ մեծ դեր է խաղացել: Հայաստանում գրանցված հաջողությունների գործում, հատկապես բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալու առումով դեռևս Խորհրդային Միության տարիներին ակադեմիայի դերակատարությունը նշանակալի է եղել:Մենք հստակ հասկացել ենք, որ Հայաստանն առանց գիտության և կրթության ապագա չունի: Մենք նյութական ռեսուրսներ, հանքային ռեսուրսներ չունենք, մեր ռեսուրսը գիտությունը և մարդիկ են»:Յուլիան Ռևալսկին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Ձեր կողմից: Խոսելով մեր ակադեմիայի մասին պետք է համարյա նույնությամբ կրկնեմ Ձեր բացման խոսքի ամենակարևոր մասը, սակայն մենք՝ որպես Ակադեմիա, ավելի հին ենք և հաջորդ տարի նշելու ենք մեր Ակադեմիայի հիմնադրման 155-ամյակը»:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի գիտությունների ակադեմիաների միջև փոխգործակցության առկա ներուժի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ակադեմիական և բարձրագույն կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնմանն ու ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարներին:Երկուստեք շեշտվել է երկու երկրների ակադեմիական հանրույթների միջև կապերի ստեղծման և ամրապնդման կարևորությունը:
20:51 - 20 դեկտեմբերի, 2023
Նախագահ Խաչատուրյանը Կոմֆորտ Էրոյին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ

Նախագահ Խաչատուրյանը Կոմֆորտ Էրոյին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին նախագահը նշել է, որ դեռևս 1990-ականներից արդյունավետ շփումներ է ունեցել խմբի հետ և բարձր է գնահատել Միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունն ու բազմաշերտ վերլուծությունները, որոնք կարևոր դեր ունեն քաղաքական որոշումների կայացման գործում: Կոմֆորտ Էրոն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանը և, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը մշտապես եղել են խմբի ուշադրության կենտրոնում:Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ընդհանուր իրողություններն ու զարգացումները: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ:
18:23 - 20 դեկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանն ու ԱՄԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրներին

Վահագն Խաչատուրյանն ու ԱՄԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանում առաջին անգամ անցկացվող աշխատանքի միջազգային համաժողովին: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրի ներքո Երևանում անցկացված համաժողովը: «Կարծում եմ թեման շատ ակտուալ է ոչ միայն նեղ մասնագիտական, այլ նաև ակադեմիական քննարկումների առումով: Դուք սոցիալական արդարությունը մեկնաբանում եք մարդկանց հնարավորություն տալու մոտեցմամբ: Սակայն, միևնույն ժամանակ, կան դեպքեր, երբ այլ մեկնաբանություն և մոտեցում է առաջարկվում, որն ավելի սոցիալիստական մոտեցում ունի և Խորհրդային միության ժամանակ էր տարածված: Կարծում եմ՝ այսօրվա պայմաններում ամենակարևորը՝ մարդկանց հավասար հնարավորություններ տալու հանգամանքն է»,- ասել է նախագահ Խաչատուրյանը: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հետագա համագործակցությունը հետագայում ևս կշարունակվի ակտիվ կերպով: Կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն շնորհակալություն է հայտնել նախագահին համաժողովի բացմանը ներկա գտնվելու և ընդունելության համար: «Դուք իրավացիորեն ճիշտ նշեցիք, որ սոցիալական արդարությունը շատ բազմատարր է իր բոլոր դրսևորումներով».- նշել է Գիլբերտ Հունգբոն : Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատավորների իրավունքների պաշտպանության և դրանով զբաղվող արհմիութենական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին ՀՀ Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին, որոնք միտված են սոցիալական արդարության ապահովմանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը իր շնորհակալական խոսքն է ասել ԱՄԿ տնօրենին հայկական կողմի հետ ակտիվ համագործակցության և նոր Աշխատանքային օրենսգրքի ստեղծման գործում խորհրդատվական աջակցության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալ տնտեսական ու հումանիտար խնդիրներին՝ այդ թվում աշխատանքային իրավունքների պաշտպանության ու աշխատանքի տեղավորման հարցերին: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԿ տնօրենին մանրամասներ է հայտնել այս ուղղությամբ կառավարության գործարկած ծրագրերի և քայլերի մասին:
18:53 - 18 դեկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողովի բացմանը

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողովի բացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում մասնակցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրեն Գիլբերտ Հունգբոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն իր խոսքում ողջունել համաժողովը Հայաստանում անցկացնելու ԱՄԿ որոշումը և հույս հայտնել, որ միջոցառման ընթացքում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և կգտնվեն լուծումներ ոլորտին առնչվող խնդիրների համար:
16:29 - 18 դեկտեմբերի, 2023
ՀՀ նախագահ Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»

ՀՀ նախագահ Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»

Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, կրթահամալիրը կառուցվել է 1954 թվականին Սիրանուշ և Պողոս Արզումանյանների հիմնադրամի նախաձեռնությամբ և փոխանցվել է Արգենտինայի կառավարությանը՝ որպես շնորհակալություն և երախտագիտություն հայերին ցուցաբերված օգնության և աջակցության համար: Կրթահամալիրում ուսանում են արգենտինացի երեխաներ: «Հանրապետության նախագահին դիմավորել են դպրոցի տնօրեն Սոլեդադ Սթրոնգը և Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Ի պատիվ Հայաստանի նախագահի դպրոց այցելության՝ համալիրի ուսուցչական և աշակերտական կազմերը նախապատրաստել են հայ-արգենտինական մշակութային ծրագիր՝ որը ներկայացնում էր երկու երկրների ազգային պարը, երգ-երաժշտությունը և ավանդույթները: Արգենտինացի դպրոցականները ներկայացրել են հայկական ժողովրդական մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում նաև Կոմիտասի մշակումներից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ տպավորիչ ծրագրի ավարտին Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ «Հայ-արգենտինական դպրոցը» վառ ապացույցն է հայ և արգենտինացի ժողովուրդների ամուր բարեկամության: «Արգենտինան հայերիս համար յուրահատուկ տեղ ունի՝ իր էությամբ ու էմոցիաներով, հայերի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով, իսկ Հայաստանի անկախացումից հետո մեր համագործակցությունը նոր խթան ստացավ: Ես վստահ եմ, որ առաջիկայում էլ հայ-արգենտինական այս համագործակցությունը շարունակվելու է և հույս ունեմ, որ Երևանի մեր Հայ-արգենտինյան դպրոցն էլ մի այսպիսի գեղեցիկ անակնկալ միջոցառում կնվիրի մեր արգենտինացի բարեկամներին, ովքեր կայցելեն Հայաստան»,- ասել է նախագահը: Նշվում է, որ հանդիպման ավարտին ՀՀ նախագահը գրառում է կատարել դպրոցի պատվո հյուրերի մատյանում:
20:27 - 13 դեկտեմբերի, 2023
ՀՀ նախագահ Խաչատուրյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ նախագահ Խաչատուրյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ընթացող ներպետական գործընթացների և զարգացումների, երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ։ Ըստ աղբյուրի՝ նախագահ Խաչատուրյանը հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվող քայլերին ու մշակվող ծրագրերին։ Նշվում է, որ հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։ 
15:09 - 10 դեկտեմբերի, 2023