Ֆինլանդիա

Ֆինլանդիան պատասխանել է Թուրքիային․ «ՆԱՏՕ-ին անդամակցելը չի կարող առևտուր լինել»

 |factor.am|

Ֆինլանդիան պատասխանել է Թուրքիային․ «ՆԱՏՕ-ին անդամակցելը չի կարող առևտուր լինել» |factor.am|

factor.am: Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավստոն փարատել է այն մտավախությունները, թե Թուրքիան կարող է արգելափակել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը։ Նա նշել է, որ իր երկիրն ապահով ապաստան չի լինի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) համար՝ անդամակցության դիմաց, գրում է Euractiv-ը։ Հերքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները, թե Ֆինլանդիան (և Շվեդիան) PKK-ի համար ապահով ապաստարաններ են, Հաավիստոն ասել է․ «Մենք առևտուր չենք անում։ Մեր հստակ պատասխանը սա է։ PKK-ն արգելված է Ֆինլանդիայում, քանի որ այն ներառված է ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Եթե սա ինչ-որ մեկի համար երկիմաստ է մնում, կարող ենք մեծատառով գրել ու ցանկացած համատեքստում ասել»։Հիշեցնենք, որ Էրդողանը երեկ հայտարարել էր, թե Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ:
15:29 - 17 մայիսի, 2022
Շվեդիան ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական դիմումը |armenpress.am|

Շվեդիան ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական դիմումը |armenpress.am|

armenpress.am: Շվեդիան ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը: Այդ մասին հաղորդվում է կազմակերպությունում երկրի ներկայացուցչության Twitter-ում: «Այսօր առավոտյան Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը»,-ասվում է հրապարակման մեջ: Անցյալ տարվա վերջին Շվեդիայի կառավարող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր դաշինքին անդամակցության հայտ ներկայացնելու որոշման մասին, նշելով, որ դրան հավանություն տալու դեպքում Ստոկհոլմը հանդես կգա երկրի տարածքում միջուկային զենք եւ ռազմաբազաներ տեղակայելու դեմ: Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է անդամացել ռազմական դաշինքին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, իր հերթին, խոստացել է արագացնել երկու նոր պետություններին ընդունելու գործընթացը: Բազմամյա չեզոքությունից հրաժարվելու հնարավորության մասին Հելսինկին եւ Ստոկհոլմը սկսել են խոսել Ուկրաինայի ապառազմականացման եւ դենացիֆիկացման ուղղությամբ հատուկ ռազմական գործողությունն սկսելուց հետո: Ռուսաստանում քանիցս հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն նպատակամիտված է առճակատման: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը կազմակերպությանը «հազիվ թե որեւէ ձեւով ամրապնդի եւ կատարելագործի մեր մայրցամաքի անվտանգության ճարտարապետությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:20 - 17 մայիսի, 2022
Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայում Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ: Նա Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակություններին խորհուրդ է տվել իրենց նեղություն չտալ՝ մեկնելով Թուրքիա՝ համոզելու Անկարային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ «Երկուշաբթի օրը նրանց պատվիրակությունները գալու են Թուրքիա։ Գալիս են մեզ համոզելու՞․ կներեք, թող իրենց նեղություն չտան։ Անվտանգության երաշխիք հանդիսացող ՆԱՏՕ-ին անդամակցությանը մենք «այո» չենք ասի, որովհետև այդ ժամանակ ՆԱՏՕ-ն կդադարի լինել անվտանգության կազմակերպություն և կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Թուրքիան «այո» չի ասելու այն երկրների անդամակցությանը, որոնք պատժամիջոցներ են կիրառում մեր երկրի նկատմամբ»։ Էրդողանը նշել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան հստակ և միանշանակ վերաբերմունք չունեն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ և անգամ  Ֆինլանդիայի և Շվեդիայի խորհրդարանականների մեջ կան «ահաբեկչության կողմնակիցներ»։  
21:54 - 16 մայիսի, 2022
Շվեդիայի կառավարությունը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
 |1lurer.am|

Շվեդիայի կառավարությունը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար |1lurer.am|

1lurer.am: Շվեդիայի կառավարությունը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այդ մասին հայտնել է վարչապետ Մագդալենա Անդերսոնը: Երկրի իշխանությունները դաշինքին միանալու պատրաստակամության մասին հայտարարել էին դեռ ապրիլին, նույնն արեցին Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Այդ որոշումը հաջորդեց Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության մեկնարկին, որը դատապարտեցին ինչպես Հելսինկին, այնպես էլ Ստոկհոլմը։ Թուրքիան միակն է, որ դեմ է ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը: Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը նոր անդամների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի միջոցով, անմիջական վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն Մոսկվան կպատասխանի այդ քայլին:
19:55 - 16 մայիսի, 2022
ԱՄՆ-ն վստահ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու կոնսենսուսի հարցում՝ չնայած Թուրքիայի պահանջներին |factor.am|

ԱՄՆ-ն վստահ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու կոնսենսուսի հարցում՝ չնայած Թուրքիայի պահանջներին |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ վստահ է ՆԱՏՕ-ի ներսում կոնսենսուսի ձեռքբերման հարցում՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված, գրում է «Ահվալ» գործակալությունը։ Բլինքենը նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ խոսել է Անկարայի մտահոգությունների մասին։ «Ես չեմ ցանկանում բնութագրել զրույցը, որ ունեցանք ԱԳ նախարարի հետ և ՆԱՏՕ-ի նիստի շրջանակում, սակայն կարող եմ ասել հետևյալը․ ես գրեթե բոլոր կողմերից լսել եմ ուժեղ աջակցություն դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու հարցում»,- ասել Բլինքենը  Բեռլինում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունում՝ հավելելով․ «Եթե դա այն է, ինչ նրանք որոշեն անել, ես համոզված եմ, որ կհասնենք կոնսենսուսի»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս ասել է, որ հավատում է՝ ընդհանուր լեզու և կոնսենսուս կգտնվի անդամակցության հարցի շուրջ:
15:33 - 16 մայիսի, 2022
Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը

Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն այսօր հաստատել է, որ երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ կներկայացնի՝ պատմական փոփոխություն կատարելով երկրի քաղաքականությունում, որը թելադրված է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմամբ, գրում է Reuters-ը։ Մոսկվան, որը Ֆինլանդիայի հետ 1300 կմ երկարությամբ սահման ունի, ավելի վաղ հայտարարել էր, որ Հելսինկիի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սխալ որոշում կլինի և վնաս կհասցնի Ռուսաստան-Ֆինլանդիա հարաբերություններին։ Ակնկալվում է, որ մոտ օրերս Շվեդիան նույնպես կհետևի Ֆինլանդիայի օրինակին․ երկրում աճել է հասարակական աջակցությունն անդամակցության որոշմանը՝ անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ «Այսօր ես՝ նախագահս, և արտաքին քաղաքականության հարցերով կառավարական կոմիտեն միասին որոշել ենք, որ Ֆինլանդիան․․․ ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ է ներկայացնելու», - ասել է Սաուլի Նիինիստոն։   Նորա Վանյան
15:26 - 15 մայիսի, 2022
ՆԱՏՕ-ում վստահ են՝ Թուրքիայի հետ հնարավոր է փոխհամաձայնության գալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում

ՆԱՏՕ-ում վստահ են՝ Թուրքիայի հետ հնարավոր է փոխհամաձայնության գալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան վստահ է, որ հնարավոր է լուծում գտնել դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիայի առարկություններին, գրում է Reuters-ը։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները հանգստյան օրերին բանակցություններ են վարում Բեռլինում Հյուսիսային Եվրոպայի այս երկու երկրների անդամակցության հայտերին առնչվող հարցերի շուրջ։ Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «անընդունելի և վրդովեցնող» էր անվանել այն, որ ՆԱՏՕ-ի ենթադրյալ նոր անդամները աջակցություն են ցուցաբերել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։ Այսօր Միրչա Ջոանան ասել է, որ Անկարայի մտահոգությունները կարող են հաշվի առնվել։ «Թուրքիան կարևոր դաշնակից է և նրա արտահայտած մտահոգությունները կարող են քննարկվել ընկերների և դաշնակիցների շրջանում», - ասել է նա։ «Վստահ եմ, որ, եթե այս երկրները որոշեն դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, մենք կկարողանանք ընդունել նրանց և փոխհամաձայնության գալու համար բոլոր պայմանները կստեղծենք», - հավելել է նա։   Նորա Վանյան  
15:09 - 15 մայիսի, 2022
Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահի հետ քննարկել է Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը |armenpress.am|

Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահի հետ քննարկել է Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդական կողմի նախաձեռնությամբ մայիսի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել այդ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Մասնավորապես, նշվել է, որ երկու երկրի ղեկավարներն անկեղծ մտքեր են փոխանակել Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության մտադրության վերաբերյալ:   «Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան։ Երկրի արտաքին քաղաքական ուղղության նման փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիների ընթացքում եղել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով, ունեցել են փոխշահավետ բնույթ»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։ Երկու երկրի ղեկավարներն անդրադարձել են նաև Ուկրաինայի իրադրությանը: Ներկայացնելով ռուս-ուկրաինական բանակցությունների ներկայիս ընթացքը՝ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտնել է, որ Ուկրաինան հետաքրքրություն չի ցուցաբերում լուրջ և կառուցողական երկխոսության հաստատմանը։
16:46 - 14 մայիսի, 2022
Շվեդիան կփորձի համոզել Թուրքիային փոխել դիրքորոշումը ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցում |armenpress.am|

Շվեդիան կփորձի համոզել Թուրքիային փոխել դիրքորոշումը ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցում |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Բեռլինում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման հիմնական նպատակն է՝ համոզելու Թուրքիային վերանայել դիրքորոշումը Շվեդիայի ու Ֆինլանդիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ մտնելու հարցում: Այս մասին Լինդեն հայտնել է Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամների զգալի մասն իր աջակցությունն է հայտնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը դրական չի համարում, քանի դեռ այդ երկրները «հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»՝ նկատի ունենալով Քրդական բանվորական կուսակցության անդամներին: Կուսակցությունն Թուրքիայում հայտարարվել է ահաբեկչական և արգելվել է նրա գործունեությունը:
13:53 - 14 մայիսի, 2022
Թուրքիան պահանջում է Շվեդիայից և Ֆինլանդիայից վերանայել դիրքորոշումը Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ |armenpress.am|

Թուրքիան պահանջում է Շվեդիայից և Ֆինլանդիայից վերանայել դիրքորոշումը Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Անկարան կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Շվեդիան և Ֆինլանդիան պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ: Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ էֆքան Ալյան: «ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշումը շատ հստակ է ու հասկանալի: Այս երկրները պետք է հստակորեն վերանայեն իրենց վերաբերմունքը Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական տարրերի նկատմամբ: Թուրքիայում ևս կա ահաբեկչության խնդիրը, որին մենք արդեն երկար տարիներ է՝ բախվում ենք: Կա կարծիք, որ այս խնդիրը վերոնշյալ երկրներն անհրաժեշտ մակարդակով չեն ընկալում, բավարար ուշադրության չեն արժանացնում»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալյան: Նա նշել է, որ շվեդ նախարարը վերջերս այցելել է մի միջոցառում, որը կազմակերպված է եղել Քրդական բանվորական կուսակցության կողմից: «Ակնկալում ենք, որ նրանք մեր անվտանգային խնդիրներին կվերաբերվեն նույնքան լուրջ, որքան մենք ենք վերաբերում այդ երկրների անվտանգային հարցերին»,- հայտարարել է Ալյան: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը դրական չի համարում, քանի դեռ այդ երկրները «հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»:
12:58 - 14 մայիսի, 2022
Թուրքիան չի սատարում Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիան չի սատարում Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիան դրական մոտեցում չունի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը։ Այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ լրագրողների հետ զրույցում։ Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է Շվեդիայի և Ֆինլանդիայի շուրջ կատարվող իրադարձություններին։ Նրա խոսքով՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» [Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն – խմբ․] անդամներն «այսօր ակտիվորեն գործում են սկանդինավյան այդ երկրներում և Նիդերլանդներում», իսկ «ահաբեկիչների հանցակիցները նույնիսկ որոշ եվրոպական խորհրդարանների կազմում են», ասել է Էրդողանը։ Նա նշել է նաև որ Թուրքիայի նախկին իշխանությունը «սխալվել է»՝ ՆԱՏՕ-ին Հունաստանի անդամակցությանը կանաչ լույս տալով։ «Մենք չենք ուզում սխալվել երկրորդ անգամ», - ասել է նա։ Նորա Վանյան
17:33 - 13 մայիսի, 2022