Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իրանի ԱԳ նախարար. Իրանի ռազմական խորհրդականները կրկնապատկելու են իրենց հակաահաբեկչական գործունեությունը |news.am|

Իրանի ԱԳ նախարար. Իրանի ռազմական խորհրդականները կրկնապատկելու են իրենց հակաահաբեկչական գործունեությունը |news.am|

news.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իրանցի ռազմական խորհրդականների հակաահաբեկչական գործունեությունը կշարունակվի կրկնապատիկ ուժով։ «Իրանի ռազմական խորհրդականների գործունեությունը ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում կակտիվանա»,- գրել է Ամիր Աբդոլլահիանը X-ի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով Սիրիային իսրայելական հարվածի հետևանքով իրանցի հինգ ռազմական խորհրդականների զոհվելու փաստը։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իսրայելը «ահաբեկչական շարժումների գլխավոր աջակիցն է և տարածաշրջանային անվտանգության գլխավոր թշնամին» և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 20-ին, Դամասկոսում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 4 ռազմական խորհրդական։ Ավելի ուշ Թեհրանը հայտարարել է նաև հինգերորդ ռազմական խորհրդականի մահվան մասին՝ հարվածի հետևանքով ստացած ծանր վնասվածքների պատճառով։
13:04 - 21 հունվարի, 2024
ԵՄ-ն Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ծրագիր է մշակել. Euractiv |tert.am|

ԵՄ-ն Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ծրագիր է մշակել. Euractiv |tert.am|

tert.am: Եվրամիությունը մշակել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության համապարփակ կարգավորման ծրագիր։  Այս մասին հայտնում է «Euractiv» պորտալը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պատրաստած փաստաթղթի նախագծին։ «Հաշվի առնելով ներկա իրավիճակը և, չնայած ակնհայտ դժվարություններին ու անորոշություններին, եկել է ժամանակը պատրաստվելու իսրայելա-պաղեստինյան համապարփակ խաղաղությանը»,-ասվում է փաստաթղթի նախագծի ներածությունում։ Տասը կետից բաղկացած ծրագիրը նախանշում է մի քանի քայլ, որ կարող են ի վերջո խաղաղություն բերել Գազայի հատվածին, ստեղծել անկախ Պաղեստին պետություն, կարգավորել հարաբերությունները Իսրայելի և արաբական աշխարհի միջև և երաշխավորել երկարաժամկետ անվտանգությունը տարածաշրջանում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:52 - 20 հունվարի, 2024
Նեթանյահուն ասել է, որ միշտ դիմադրելու է Պաղեստին պետության ստեղծմանը |tert.am|

Նեթանյահուն ասել է, որ միշտ դիմադրելու է Պաղեստին պետության ստեղծմանը |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Պաղեստինի պետականության հեռանկարը Գազայում Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ավարտից հետո՝ խոստանալով այդ հարցում դիմակայել Միացյալ Նահանգներին, որի ղեկավարությունը հրապարակավ հայտարարություններում նշել է, որ Իսրայելի կողքին պետք է նաև Պաղեստին պետություն ստեղծվի, գրում է timesofisrael.com-ը:Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը Միացյալ Նահանգներին ասել է, որ դեմ է Գազայում հակամարտության ավարտից հետո Պաղեստին պետության ստեղծմանը:Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքացիների մեծ մասը դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանը, և ինքը միշտ կդիմադրի դրան:Մամուլի ասուլիսում Նեթանյահուն խոստացել է շարունակել հարձակումը Գազայում «մինչև լիակատար հաղթանակ»՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և մնացած իսրայելցի պատանդների վերադարձը, ավելացնելով, որ դա կարող է տևել «ավելի շատ ամիսներ»:
13:07 - 19 հունվարի, 2024
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել
 |factor.am|

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել |factor.am|

factor.am: ՀԱՄԱՍ-ը բժշկական պարագաներ կընդունի իսրայելցի պատանդների համար՝ Գազայի համար հավելյալ մարդասիրական օգնության դիմաց։ BBC-ի փոխանցմամբ՝ կողմերի միջև նման համաձայնության մասին հայտնել են Կատարի միջնորդները։ Համաձայնությունը ձեռք է բերվել Կատարի և Ֆրանսիայի միջնորդությամբ։ Իսրայելը թույլ կտա ավելի շատ հումանիտար մատակարարումներ հասցնել Գազա։ Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարիի խոսքով՝ չորեքշաբթի օրը մարդասիրական բեռով բարձված ինքնաթիռ կթռչի Կատարից Եգիպտոս։ Բեռը կներառի սնունդ, որը կբաժանվի Գազայի խաղաղ բնակիչներին և դեղորայք՝ պատանդների համար։ Ենթադրվում է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ պատանդառվածներից 132-ը շարունակում է մնալ ՀԱՄԱՍ-ի ձեռքում։ Ընդհանուր առմամբ, առևանգվել է մոտ 240 մարդ, ավելի քան 1200 մարդ սպանվել է, որոնցից շատերը խաղաղ բնակիչներ են։ Պատանդներից ոմանք հետագայում ազատ են արձակվել: ԱՄՆ-ը հույս ունի, որ համաձայնագիրը կհանգեցնի պատանդների ազատ արձակման հետագա բանակցությունների։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը եղել է Կատարում՝ քննարկելու գործարքը։
12:03 - 17 հունվարի, 2024
Միացյալ Նահանգները նոր հարված է հասցրել Եմենին․ Պենտագոն |tert.am|

Միացյալ Նահանգները նոր հարված է հասցրել Եմենին․ Պենտագոն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Եմենին: Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնում է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը: «Հունվարի 13-ին՝ Սանայի ժամանակով 03:45-ին (Երևանի ժամանակով՝ 04:45) ԱՄՆ ուժերը հարված են հասցրել Եմենում հուսիների ռադարային կայանքին», - ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ հարվածն իրականացվել է ամերիկյան ականակիր «Tomahawk» հրթիռով։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:  Հարվածներից հետո Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին։ Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները։  
12:45 - 13 հունվարի, 2024
Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին է հիշեցրել

Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին է հիշեցրել

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ ի պատասխան վերջինիս հայտարարության։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր։ Իսրայել Կացը նշում է, որ Թուրքիայի նախագահն այժմ պարծենում է նրանով, որ անհիմն պնդումներով թիրախավորում է Իսրայելը՝ իր անցյալում ունենալով Հայոց ցեղասպանությունը։ «Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունը ինքնին խոսում է։ Ձեր բարբարոս դաշնակիցների դեմ Իսրայելը կանգնած է պաշտպանվելու, ոչ թե կործանելու»,- X-ի իր էջում գրել է Կացը։ Էրդողանն ավելի վաղ ասել էր, թե իրենց ներկայացրած փաստաթղթերը (ցեղասպանության ապացույցները) օգտակար են Հաագայի համար․ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թաքնվելու տեղ չունի, և պաշտպանություն չկա Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսված գործողության համար»։
11:53 - 13 հունվարի, 2024
Իսրայելը չի ​​հասնի տարածաշրջանին լիարժեք ինտեգրման առանց Պաղեստին պետության ստեղծմանն աջակցելու. Բլինկեն
 |tert.am|

Իսրայելը չի ​​հասնի տարածաշրջանին լիարժեք ինտեգրման առանց Պաղեստին պետության ստեղծմանն աջակցելու. Բլինկեն |tert.am|

tert.am: Իսրայելը չի հասնի տարածաշրջանին լիարժեք ինտեգրման՝ առանց պաղեստինյան պետության ստեղծմանն աջակցելու, Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:Ըստ նրա՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցները համակարծիք են, որ խաղաղությունը կարող է գալ միայն ինտեգրված, տարածաշրջանային մոտեցման միջոցով, որը ներառում է ճանապարհ դեպի պաղեստինյան պետություն:«Այս նպատակին հասնելու համար Իսրայելը պետք է գործընկեր լինի պաղեստինյան առաջնորդների համար, որոնք պատրաստ են առաջնորդել իրենց ժողովրդին Իսրայելի հետ որպես հարևաններ խաղաղության մեջ կողք կողքի ապրելու համար: Իսրայելը պետք է դադարեցնի ձեռնարկել քայլեր, որոնք խաթարում են պաղեստինցիների՝ արդյունավետ կառավարելու կարողությունը», - ասել է Բլինկենը:Նա նշել է, որ Պաղեստինի ինքնավարությունը նույնպես պետք է «բարեփոխի ինքն իրեն՝ բարելավելու իր կառավարումը», և որ ինքը չորեքշաբթի կբարձրացնի այդ հարցերը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: «Եթե Իսրայելը ցանկանում է, որ իր արաբ հարևանները կոշտ որոշումներ կայացնեն, որոնք անհրաժեշտ են իր կայուն անվտանգությունն ապահովելու համար, Իսրայելի առաջնորդները ևս ստիպված կլինեն իրենք ծանր որոշումներ կայացնել», - ասել է Բլինկենը:
12:45 - 10 հունվարի, 2024
Գազայի հարցով Բլինքենը կլինի ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում |azatutyun.am|

Գազայի հարցով Բլինքենը կլինի ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նախքան Իսրայել մեկնելը, այսօր նախ բանակցություններ կվարի Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում՝ ձգտելով կանխել Մերձավոր Արևելքի պատերազմի ընդլայնումը, հաղորդում է Reuters-ը։ Բլինքենը կիրակի օրը Հորդանանում և Քաթարում էր։ Նա նաև կայցելի Արևմտյան ափ և Եգիպտոս: «Սա տարածաշրջանի համար խորը լարվածության պահ է: Սա հակամարտություն է, որը կարող է հեշտությամբ մետաստազներ տալ՝ պատճառելով ավելի մեծ անապահովություն և տառապանք», - ասել է Բլինքենը՝ նշելով, որ կհորդորի Իսրայելի իշխանություններին՝ ավելին անելու՝ Գազայում քաղաքացիական զոհերը կանխելու, պաղեստինցի խաղաղ բնակիչների տուն վերադարձն ապահովելու համար։ Հորդանանի թագավոր Աբդուլլահը հորդորել է Բլինքենին՝ օգտագործել Իսրայելի վրա Վաշինգտոնի ազդեցությունը և անհապաղ հրադադար հաստատել՝ զգուշացնելով Իսրայելին շարունակվող ռազմական արշավի «աղետալի հետևանքների» մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել մարտերը։ «Պատերազմը չպետք է դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել բոլոր նպատակներին՝ «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) վերացում, մեր բոլոր պատանդների վերադարձ և երաշխավորում, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար»,- ասել է Իսրայելի վարչապետը։
09:43 - 08 հունվարի, 2024
Իսրայելը պատրաստ է քաղաքական միջոցներով կարգավորել «Հըզբոլլահի» հետ հակամարտությունը. Նաթանյահու |armenpress.am|

Իսրայելը պատրաստ է քաղաքական միջոցներով կարգավորել «Հըզբոլլահի» հետ հակամարտությունը. Նաթանյահու |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը պատրաստ է «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով, բայց եթե նրանք չօգնեն, ապա «այլ» տարբերակները կօգտագործվեն, կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:«Ես առաջարկում եմ «Հեզբոլլահ»-ին քաղել այն դասը, որը ՀԱՄԱՍ-ն արդեն քաղել է վերջին ամիսներին. ոչ մի ահաբեկիչ ապահովագրված չէ: Մենք վճռական ենք պաշտպանելու մեր քաղաքացիներին և հյուսիսային բնակիչներին անվտանգ վերադարձնելու իրենց տները: Սա ազգային նպատակ է, որը կիսում են բոլորը, և մենք պատասխանատու ենք դրան հասնելու համար: Եթե ստացվի, մենք դա կանենք քաղաքական ճանապարհով, իսկ եթե ոչ, ապա կգործենք այլ կերպ»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ բացելով նախարարների կաբինետի նիստը։
16:36 - 07 հունվարի, 2024
Բլինքենն ու Էրդողանը քննարկել են Գազայի հակամարտությունը
 |azatutyun.am|

Բլինքենն ու Էրդողանը քննարկել են Գազայի հակամարտությունը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք խոսել են Գազայի հակամարտության մասին, հաղորդում է Պետդեպարտամենտը։ Բլինքենն ընդգծել է հակամարտությունների տարածումը կանխելու, պատանդների ազատ արձակման, մարդասիրական օգնության ընդլայնման և քաղաքացիական զոհերի թվի նվազման անհրաժեշտությունը, ինչպես նաև աշխատելու դեպի ավելի լայն, կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կապահովի Իսրայելի անվտանգությունը և կնպաստի պաղեստինյան պետության ստեղծմանը։ Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Էրդողանը նաև քննարկել են եվրոպական անվտանգության առաջնահերթությունները, ներառյալ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ավարտը և Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև առևտրի և ներդրումների ամրապնդումը:  
10:09 - 07 հունվարի, 2024