ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Կասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած վերահսկողության ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Արտիմետ): Հայտնաբերվել է, որ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում՝ հատակին եղել են ճաքեր, պատերին և առաստաղին՝ բորբոս, սարքավորումները՝ կոռոզիայի ենթարկված: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ըմպելիքի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: Տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու և արտադրամասի գործունեությունը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
10:23 - 12 օգոստոսի, 2022
Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիքի տեղափոխման դեպքեր են գրանցվել

Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիքի տեղափոխման դեպքեր են գրանցվել

Մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ ուժեղացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ: Առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան քաղաք մտնող մայրուղիներում զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները: ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն՝ կանգնեցված և ստուգված բազմաթիվ փոխադրամիջոցներից 19-ում հայտնաբերվել է միս-մսեղիք, որոնցից միայն 3 են ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը: Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիք տեղափոխող ֆիզիկական 16 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն, որի հիմքով կիրականացվեն վարչական վարույթներ, և կսահմանվի վարչական պատասխանատվություն: Նշված մսեղիքի վաճառքն արգելվել է: Խստացված համատեղ վերահսկողությունը շարունակական է:  
14:10 - 10 օգոստոսի, 2022
Թողարկվել է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է մածունի և թթվասերի արտադրական գործունեությունը

Թողարկվել է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է մածունի և թթվասերի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձարկման արդյունքներով՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Նշված արտադրամասի մածուն և թթվասեր արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրվող մածուն և թթվասեր արտադրատեսակները իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
18:32 - 09 օգոստոսի, 2022
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը․ ՍԱՏՄ

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Գանա գրուպ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և կատարել 27.07.2022 թվականի արտադրած 0.5% յուղայնությամբ թանի նմուշառում:   Նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ նշված ապրանքատեսակը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերի պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:   «Գանա գրուպ պլյուս» ՍՊԸ-ի տվյալ արտադրատեսակի՝ 0.5% յուղայնությամբ թանի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:   Տրվել է կարգադրագիր տվյալ խմբաքանակի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:  
12:18 - 05 օգոստոսի, 2022
Կասեցվել է հանրային սննդի երկու օբյեկտի գործունեությունը

Կասեցվել է հանրային սննդի երկու օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մանի Մանոջին պատկանող (Արարատի մարզ, ք. Մասիս), իսկ Երևանի կենտրոնի տեսուչները՝ «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտներում:   Պարզվել է, որ այս կազմակերպություններում խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:   Այսպես՝ Մասիս քաղաքում գտնվող սննդի օբյեկտում չեն ապահովվել խաչաձև աղտոտումից պաշտպանության կանոնները, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, չի եղել հանդերձարան աշխատակիցների համար, իսկ անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:   Երևանում գործող կազմակերպությունում արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, պատերը և առաստաղն ունեն վերանորոգման կարիք:   Հանրային սննդի նշված օբյեկտների գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խախտումները վերացնելու ժամկետներ:
16:24 - 01 օգոստոսի, 2022
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարն ու Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարը կարևորել են երկու երկրների միջև սերտ համագործակցությունը

ՀՀ ՍԱՏՄ ղեկավարն ու Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարը կարևորել են երկու երկրների միջև սերտ համագործակցությունը

Եռօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեորգի Խանիշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ Գեորգի Խանիշվիլին ներկայացրել է անասնահամաճարակային իրավիճակը Վրաստանում, հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, հնարավոր զարգացումները։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, խոսելով այդ բնագավառում Հայաստանում առկա իրավիճակի մասին, կարևորել է կենդանիների անդրսահմանային հիվանդությունների և դրանց դեմ պայքարի համատեղման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է գյուղատնտեսության, անասնաբուժության ոլորտում երկու բարեկամ երկրների միջև սերտ համագործակցության, փորձի և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։
15:14 - 29 հուլիսի, 2022
Անասնաբուժության ոլորտում հայ-վրացական համագործակցությունը կզարգանա նոր ուղղություններով

Անասնաբուժության ոլորտում հայ-վրացական համագործակցությունը կզարգանա նոր ուղղություններով

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ղեկավարությամբ, մասնակցել է երկու երկրների անասնաբուժական ծառայությունների գործունեությանը, ոլորտի հիմնախնդիրներին նվիրված սեմինարի։ ՍԱՏՄ ղեկավարը հանդես է եկել զեկույցով՝ «Անասնաբուժական ծառայությունը Հայաստանում, պարտավորությունները և հիերարխիկ կառուցվածքը, ենթակայության շղթան» թեմայով։ Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի անասնահամաճարակային ու անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումներին, անասնաբուժական գործունեությանը, գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանն ու համարակալմանը, կենդանիների սպանդի նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Նա կարևորել է հայ-վրացական համագործացությունը՝ նշելով, որ գործընկեր կառույցների ոլորտային մասնագետների նման քննարկումները կնպաստեն երկու երկրներում անասնաբուժության ոլորտում առավել արդյունավետ, արդիական և միջազգային նորմերին համահունչ վերահսկողության իրականացմանը: Երկու երկրների մասնագետների կողմից հատկապես կարևորվել է մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դեմ պայքարին ուղղված համատեղ միջոցառումների մշակումը՝ կանխարգելելու համար երկրից-երկիր դրանց ներթափանցման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև հարևան երկրների միջև տեղեկատվության փոխանակմանը, շեշտվել է, որ հարցերի համատեղ քննարկումը նպաստում է տարածաշրջանում անասնահամաճարակային կայունության պահպանմանը և առևտրային հարաբերությունների ակտիվացմանը։ Սեմինարի ընթացքում զեկույցներ են ներկայացվել նաև Վրաստանի անասնաբուժական ծառայության գործունեությանը, երկու երկրների կենդանիների նույնականացման, գրանցման և հետագծելիության համակարգերին, ինչպես նաև լաբորատոր կարողություններին վերաբերող թեմաներով։    
12:56 - 29 հուլիսի, 2022
Ինչո՞ւ է «Yan» հյութերի պիտակի տակ թաքնված այլ ապրանքանիշ․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պարզաբանումը
 |tert.am|

Ինչո՞ւ է «Yan» հյութերի պիտակի տակ թաքնված այլ ապրանքանիշ․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պարզաբանումը |tert.am|

tert.am: Արդեն քանի օր է` համացանցում տարածվում են տեսանյութեր «Yan» ընկերությանը պատկանող գազավորված հյութերի վերաբերյալ։ Քաղաքացիները նկատել են, որ հյութերի տարաները կրկնակի փաթեթավորում ունեն և  «Yan» ընկերության պիտակի տակ թաքնված է այլ անվանումով, բոլորովին այլ ապրանքանիշ, ինչը լայն քննադատությունների առիթ է դարձել։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են քաղաքացիները հեշտությամբ պոկում տարաների վրա փակցրած «Yan» ընկերության ապրանքանիշը և հայտնաբերում բոլորովին այլ ծագման և ընկերության պատկանող ապրանքանիշ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ իրենք տեղյակ են տեղի ունեցածից և խնդրի մասին իմացել են մինչև տեսանյութերի տարածվելը։ «Խնդրի մասին ոչ միայն տեղյակ ենք, այլև մինչև համացանցում տեսանյութերի հայտնվելը արդեն հայտնաբերել էինք խնդիրը և ուսումնասիրել։ Արդյունքում տնտեսվարողը տուգանվել է և պարտավորվել հավաքել հյութերի ողջ խմբաքանակը։ Տնտեսվարողը հայտնել է, որ տարաների ներսում «Yan» ընկերությանը պատկանող հյութերն են եղել։ Հնարավոր է, իսկապես, տնտեսվարողը սպառողին խաբելու նպատակ չի ունեցել, բայց, այնուհանդերձ, դա օրենքի խախտում է, դրա իրավունքը չունեին։ Փաթեթավորումը պետք է լինի մեկը և լինի կոնկրետ ապրանքանիշինը։ Նման դեպքերը սպառողներին կարող են մոլորության մեջ դնել, սպառողը կարող է հիմնավոր կասկածներ ունենալ, որ դրանք բոլորովին այլ ծագման ապրանքներ են։ Սպառողը պարտավորություն չունի ստուգել՝ արդյո՞ք ներսում «Yans»-ին պատկանող հյութերն են, թե ոչ»,- հայտնեցին Սննդի անվտանգության տեսչական մարմնից։ Հարցին՝ ի՞նչ հիմնավորում է տվել տնտեսվարողը, ինչո՞ւ են տարաները եղել տարբեր, ասացին, որ տարաները գնել են, քանի որ էժան են եղել, սակայն ներսում «Yan» ընկերությանը պատկանող հյութերն են եղել։
14:29 - 28 հուլիսի, 2022
Կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Կիմ Բաղդասարյանին  պատկանող պահածոների (կարմիր բազուկի պահածոյացում)  արտադրամասում (Սյունիքի մարզ, գ. Վերիշեն): «Պարզվել է, որ այստեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը․ մասնավորապես՝ արտադրամասի պատերը ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, պատուհանները և փեղկերը մաքուր չեն եղել և չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, սենքի հատակը չի ունեցել  հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, լվացող և ախտահանող նյութերը չեն պահվել  սննդամթերքից առանձնացված տարածքում, սննդի շղթայում ներգրավված աշխատակից Կիմ Բաղդասարյանը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
11:48 - 26 հուլիսի, 2022
Սպառողն՝ առավել պահանջատեր. սննդամթերքի անվտանգության ոլորտում նկատվում է դրական տեղաշարժ |armenpress.am|

Սպառողն՝ առավել պահանջատեր. սննդամթերքի անվտանգության ոլորտում նկատվում է դրական տեղաշարժ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում վերջին տարիներին նկատվում է դրական տեղաշարժ: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշեց, որ դա ոչ միայն տեսչական մարմնի լավ աշխատանքի, այլև հասարակության պահանջատիրության մակարդակի բարձրացման արդյունք է: «Դեռ 2007 թվականին, երբ ստեղծվեց Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչությունը, այդ ժամանակ ես տեսուչ էի աշխատում Երևան քաղաքում: Վերահսկողության ընթացքում չկար այնպիսի մի խանութ, որտեղ չգտնեինք պիտանելիության ժամկետն անցած մեծաքանակ ապրանք: Դա պայմանավորված էր ոչ միայն վատ վերահսկողությամբ, այլև քաղաքացիների շրջանում իրազեկման պակասով: Քաղաքացիների շրջանում չկար ձևավորված այն մշակույթը, որ ապրանք գնելիս ուշադրություն դարձնեն ապրանքի պիտանելիության ժամկետին: Այսօր իրացման ցանցում մենք ունենք բոլորովին այլ պատկեր: Այսօր կարող ենք եզակի դեպքեր գտնել, երբ վաճառվում է պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք»,-ասաց Վահե Դանիելյանը: Միայն ապրանքի պիտանելիության ժամկետին հետևելը քիչ է, և, ըստ Վահե Դանիելյանի, եթե ցանկանում ենք խոսել սննդամթերքի անվտանգությունից, սպառողների պաշտպանված լինելուց, ապա պետք է ուշադրություն դարձնել ապրանքի վրա առկա ամբողջ տեղեկատվությանը, որը վերաբերում է սպառողին: Այնտեղ նշված է թե բաղադրությունը, թե առկա ալերգենների մասին տեղեկատվությունը: Տեսչական մարմնի տեսլականն այն է, որ համապատասխան իրազեկման աշխատանքներում քաղաքացիների ուշադրության կենտրոնում պահեն մակնշման ամբողջական տեքստը: «Այսօր խոսում ենք նույն կաթնայուղի փոխարինիչով արտադրանքի մասին և ունենք օրենսդրական նախաձեռնություն, որ դրանք առանձին վաճառվեն: Մենք այս նախաձեռնությունը չէինք ունենա, եթե մեր սպառողները կարդային մակնշման վրա առկա տեղեկատվությունը, կատարեին գիտակցված գնում և չգնեին այդ արտադրանքը որպես թթվասեր»,-ասաց Վահե Դանիելյանը: Դրական տեղաշարժ նկատվում է նաև տնտեսվարողների մոտեցումներում: Դա երևում է տնտեսվարողների գործունեության կասեցումների թվի նվազմամբ: 2021 թվականին տեսչական մարմնի կողմից 60-ից ավելի տնտեսվարողների մոտ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել: Դրա նախորդող տարիներին այդ քանակը եղել է ավելի մեծ: «Այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որտեղ մենք արձանագրում ենք անհամապատասխանություն և կիրառում ենք սահմանափակում, մենք հետևողական ենք, որ վերացնեն թերությունները, ինչից հետո միայն թույլատրում ենք, որ վերսկսեն իրենց գործունեությունը»,-ասաց Վահե Դանիելյանը: Տեսչական մարմինը, ուշադրության կենտրոնում պահելով ոլորտի խնդիրները, խստացնելու է վերահսկողությունը և իրազեկման ծավալուն աշխատանքներ է իրականացնելու հասարակության շրջանում:
13:52 - 06 հունիսի, 2022
Ինչպես խուսափել հակաբիոտիկներով «հարուստ» մսից. պատկան մարմիններն ընդգրկուն բարեփոխումներ են սկսում

 |armenpress.am|

Ինչպես խուսափել հակաբիոտիկներով «հարուստ» մսից. պատկան մարմիններն ընդգրկուն բարեփոխումներ են սկսում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում անասնաբուժության ոլորտում զգալի բարեփոխումներ են սպասվում: Ոլորտի պատասխանատուները նշում են, որ խնդիրները շատ են՝ կապված մասնագետների պակասի, պատշաճ վերահսկողության և այլ հարցերի հետ:  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ մասնագետների պակաս կա բոլոր օղակներում՝ սպանդանոցներ, լաբորատորիաներ, տեսչական ոլորտ: «Բոլոր ուղղություններով էլ անելիք ունենք, կարևորվում են կրթական ծրագրերը, վերապատրաստումները: Քայլ առ քայլ պետք է կարողանանք բարելավել իրավիճակը, սակայն անասնաբույժները նաև պետք է արժանապատիվ վարձատրվեն, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան հասարակության, պետական մարմինների կողմից»,-ասաց Գեորգի Ավետիսյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ ոլորտում նախատեսում են մի շարք բարեփոխումներ իրականացնել: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է անասնաբույժների լիցենզավորման գործընթաց: Անասնաբուժության մասին օրենքում նախաձեռնել է փոփոխություն, որով կարգավորվելու է անասնաբույժների աշխատանքը: Այսօր յուրաքանչյուր կենդանի պահող կարող է օգտվել անասնաբուժական դեղատնից, վերցնել հակաբիոտիկներ և ներարկել կենդանուն՝ անկախ նրանից ճիշտ բուժում է արվում, թե ոչ: Դա մի կողմից մարդկային առողջության հետ կապված ռիսկեր է պարունակում. հակաբիոտիկներով հարուստ միսը հայտնվում է մեր սեղաններին: Մյուս կողմից էլ անասնաբույժի աշխատանքն արդեն պահանջված չի լինում: «Լիցենզավորման մոտեցումը կյանքի կոչելով՝ կարգավորում ենք մի քանի հարց: Նախ միայն լիցենզավորված անասնաբույժները իրավունք կունենան անասնաբուժության դեղատնից դեղեր ձեռք բերել: Այսինքն՝ արդեն անասուններ պահողները ոչ թե ինքնագործունեությամբ կզբաղվեն, այլ ստիպված կլինեն աշխատել, համագործակցել անասնաբույժների հետ: Մյուս կողմից էլ արդեն անասնաբույժների մասնագիտությունը պահանջված կլինի»,-ասաց Տիգրան Գաբրիելյանը:     Դրանից բացի, լիցենզավորման գործընթացը ենթադրելու է չափորոշիչներ, պահանջներ, որոնց պետք է համապատասխանեն անասնաբույժները: Վերջիններս պետք է պարբերաբար դասընթացների, վերապատրաստումների մասնակցեն, որպեսզի կարողանան պահել ունեցած լիցենզավորումը:  Լիցենցավորումից զատ, նախատեսվում է մեկ բարեփոխում ևս: Մասնավորապես, ընթացիկ տարվա աշնանը կսկսվի կենդանիների համարակալում ու հաշվառում: Կարևորելով այս գործիքակազմը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ սա լուրջ միջոց կլինի վերահսկողության համար:  Վերահսկողության բարձր մակարդակը կարևոր է նաև արտահանման գործընթացի համար: «Ամբողջ աշխարհում կենդանական ծագման մթերքը համարվում է բարձր ռիսկային: Երբ ԵՄ իմ կոլեգաների հետ խոսում էի՝ ասելով, որ ցանկանում ենք միս, մսամթերք արտահանել եվրոպական շուկա, ինձ հետևյալ հարցն էին տալիս՝ արդյոք ունեք կենդանիների համարակալում և հաշվառում: Քանի դեռ դա չունեք, ԵՄ շուկա մտնելու մասին մոռանում եք»,-ասաց Գեորգի Ավետիսյանը: Մասնագետները վստահեցնում են, որ անասնաբուժության ոլորտում իրականացվող բարեփոխումներն իրենց ազդեցությունն են թողնելու նաև արտահանման գործընթացի վրա:  
16:03 - 26 ապրիլի, 2022
Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գինեգործության բնագավառում զարգացման միտումներ ունի. ՍԱՏՄ

Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գինեգործության բնագավառում զարգացման միտումներ ունի. ՍԱՏՄ

Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլի 22-ին անցկացվել է «Նոր օրենսդրությունն ու նորմատիվ փոփոխությունները Ռուսաստանյան գինեգործության ոլորտում․ Ազգային կոնյակի կոդ ծրագիրը գինեգործական արտադրանքի որակի և հետագծելիության միասնական մոնիտորինգային համակարգում» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Կառույցի ղեկավարը ներկայացրել է խաղողագործության և գինեգործության արդի վիճակը երկրում, արտադրության ծավալները, արտահանման ու դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմները՝ ներառյալ որակի և անվտանգության պահպանման ուղղությամբ ներդրված մեթոդները։ Գեորգի Ավետիսյանը նաև մանրամասնորեն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բավականին ակտիվ համագործակցությանն այս ոլորտում, խոսել արտահանման ծավալների, դրանց ավելացման ու զարգացման միտումների մասին։ «Այս պահին մենք բավականին ինտենսիվ համագործակցություն ենք ծավալել ՌԴ Սննդի որակի և տեխնոլոգիայի հիմնարար և կիրառական հետազոտությունների լաբորատորիայի հետ, որի գիտական ներուժը և տեխնիկական զարգացումները հետագայում ակտիվորեն կօգտագործվեն մեր կադրերի վերապատրաստման և Հայաստանի Հանրապետության իզոտոպային բանկի ստեղծման գործում»,- նշել է Գեորգի Ավետիսյանը։ Կոնֆերանսի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ։
22:16 - 22 ապրիլի, 2022
Պիտանիության ժամկետն անցած ձու, մակնշման բացակայություն. ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի շուկայում կատարված ուսումնասիրությունները

Պիտանիության ժամկետն անցած ձու, մակնշման բացակայություն. ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի շուկայում կատարված ուսումնասիրությունները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել  ձվի իրացման շուկայում կատարված ուսումնասիրությունները: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերահսկողություն է իրականացվել ձվի 10, այդ թվում բոլոր խոշոր արտադրողների մոտ՝ «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ («Շիրակի ձու» ապրանքանիշ), «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Մյաս» ՍՊԸ («Ձու սննդային» ՏՊ), «Գնթունիք» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Ջանիկ Գյորգյան, «Գնդեվազ-Ֆարմ» ՍՊԸ, «Սանփաուեր» ՍՊԸ: Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել նաև իրացման ցանցում, որի շրջանակներում կատարվել են ձվի նմուշառում և լաբորատոր փորձաքննություններ՝ որոշելու համար ձվի թարմությունը։ Ըստ այդմ՝ մի քանի տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է չմակնշված ձվի խմբաքանակ, որի իրացման նկատմամբ սահմանվել է հսկողություն: Խմբաքանակի իրացումը թույլատրվել է միայն արտադրման օրվան համապատասխանող մակնշում անելուց հետո: Երկու արտադրողի մոտ հայտնաբերվել է «Բ» դասի թռչնի ձու, որը թույլատրվում է իրացնել միայն արտադրական նպատակներով: Տվյալ խմբաքանակները վաճառվել են արտադրող կազմակերպություններին՝ այդ մասին ծանուցելով Տեսչական մարմնին:  Իրացման ցանցում ևս արձանագրվել է «Բ» դասի ձվի իրացման փորձ, որը Տեսչական մարմնի կողմից կանխվել է, իսկ խմբաքանակի իրացումը՝ կասեցվել։  Իրացման ցանցում հայտնաբերվել է նաև պիտանիության ժամկետն անցած հավի ձու, որի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում։ Տեսչական մարմնի կողմից սահմանվել է հսկողություն տրված կարգադրագրերի և հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ։ Ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում, 2022 թվականի ապրիլի 17-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ, իրացման շուկայում արձանագրվել է բավարար քանակությամբ ձվի առկայություն, ինչը նպաստում է նաև դրա գնի արհեստական ուռճացման բացառմանը: Ավելին՝ շուկայում նկատվում է ձվի գնի նվազում: Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ներկայում թռչնամիս և ձու արտադրողների մոտ իրականացվում է անասնահամաճարակային մշտադիտարկում:
15:52 - 16 ապրիլի, 2022
Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները

Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները

«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները:   Հիշեցնենք, որ նկատի ունենալով Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:   Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է:
17:24 - 15 ապրիլի, 2022