Զարուհի Բաթոյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ.՝ «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ):

1999-2017թթ.՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր եւ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012-2018թթ.՝ «Զարտպրինտ»ՍՊԸ տնօրեն: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ համագործակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ այլ կազմակերպությունների հետ: 2018-2019թթ. եղել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

2019-2020թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

2014-2018թթ. եղել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ: 2013-2017թթ.՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ: 2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ներկայացվել են «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի առաջին դրական արդյունքները

Ներկայացվել են «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի առաջին դրական արդյունքները

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը  «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հետ հանդես է եկել համատեղ ասուլիսով: Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: «2017 թվականի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը կազմում է 25.7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1.4։ Կառավարության քաղաքանությունն ուղղված է սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց նաև ոչ ֆինանսական աջակցության տրամադրմանը, կարողությունների զարգացմանը, ծառայությունների տրամադրմանը, սոցիալական պատրոնաժին և այլն։ Մենք հավատում ենք, որ աշխատանքն է աղքատության հաղթահարման հիմնական ճանապարհը: Աշխատանքի խրախուսումը և աշխատանքի համար հնարավորությունների ստեղծումը նաև Կառավարության ծրագրում են ամրագրված: Իմ նշած ուղղությունների մասով ուրախ ենք կիրառելու «Վորլդ Վիժն Հայաստանի» փորձը, և այս մոտեցումը դարձնելու ենք նաև աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության մաս»,- ասել է Զարուհի Բաթոյանը։Ներկայացվել են աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումների ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները:Նշենք, որ «Վորլդ Վիժն Հայաստանն» աշխատում է առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների հետ` օգնելով բարելավել նրանց սոցիալ-տնտեսական վիճակը և պաշտպանել երեխաների իրավունքները: Երկու տարի առաջ` սոցիալական աշխատանքին զուգահեռ, «Վորլդ Վիժնը» սկսել է «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, որը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ: «Վորլդ Վիժնի» աջակցությունը ներառում է` սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն` ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:«Վորլդ Վիժն Հայաստանի բազմամյա փորձը թույլ է տալիս պնդել, որ աղքատությունը հաղթահարելի է, սակայն դա մեկ կազմակերպության կամ կառույցի գործ չէ։ Սրան հնարավոր է հասնել միայն գործընկերության, պետական և ոչ պետական բոլոր շահագրգիռ կողմերի՝ այդ թվում նաև հենց աղքատության մեջ ապրող ընտանիքների ակտիվ մասնակցության շնորհիվ։ Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանի կառավարությունն առաջնորդում է այս գործընթացը՝ հնարավորություն ստեղծելով կարիքի մեջ գտնվող ավելի մեծ թվով մարդկանց հաղթահարել ծայրահեղ աղքատությունը», - իր խոսքում նշել է «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը։2019թ.-ին «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Իմ քայլը» հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ, սկսել են աշխատանքներ իրականացնել 18 ծայրահեղ աղքատ ընտանիքների հետ՝ կիրառելով «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, ինչի արդյունքում այսօր բարելավվել է այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, լուծվել են մի շարք առողջական և կենցաղային խնդիրներ, բայց ամենակարևորը՝ այս ընտանիքները վերականգնել են հավատը սեփական ուժերի նկատմամբ։ «Որպես նորաստեղծ հիմնադրամ ինչո՞ւ որոշեցինք այս ճանապարհով գնալ։ Մենք ստանում էինք սոցիալական և առողջապահական հարցերով հազարավոր դիմումներ։ Հասկացանք, որ մեր ռեսուրսները չեն բավականացնի դրանց չնչին մասն անգամ բավարարելուն։ Ուսումնասիրեցինք միջազգային ու տեղական կառույցների փորձը։ Հասկացանք, որ բարեգործության փիլիսոփայությունն աշխարհում փոխվել է և ապացուցվել է, որ միանվագ կամ պարբերական բնաիրային ու ֆինանսական օգնությունը երկարաժամկետ ազդեցություն չի ունենում, արագ սպառվում է և թույլ չի տալիս հաղթահարել ծայրահեղ աղքատությունը։ Այսպիսով՝ համագործակցության եզրեր գտանք Վորլդ Վիժն Հայաստանի հետ, որը տարիների ընթացքում փորձարկել էր տարբեր մեթոդաբանություններ և հանգել հենց այս մոդելին, որն աշխարհում տարածում ունի և անգամ որոշ երկրների պետական քաղաքականության մասն է դարձել։ Այս մոդելով ընտանիքների հետ աշխատանքում կիրառվում է համապարփակ գործիքակազմ և անհատական զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվում ընտանիքի յուրահատկություններն ու նախասիրությունները՝ թույլ տալով սակավ ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել»,- ասել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։
14:08 - 18 սեպտեմբերի, 2019
Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Զարուհի Բաթոյան

Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եկող շաբաթ կառավարության նիստի օրակարգում կընդգրկվի որոշման նախագիծ՝ ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխությունը բերելու նպատակով: Նախագծով առաջարկվում է. 1. տալ հնարավորություն որոշակի բնակության վայր եւ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ թվում նաեւ ընտանեկան, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն) օգտվելու համար, 2. պարզեցնել Համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը` ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու նոր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին): Սրանով կլուծվի հատկապես ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը, քանի որ նրանցից շատերն ապրում են առանց հաշվառման, նույնիսկ բնակության համար չնախատեսված կառույցներում, ամենից շատ են զգում աջակցության կարիք, սակայն դուրս են մնում պետության հոգածությունից: Այսուհետ նրանք ևս կընդգրկվեն նպաստի համակարգում, իսկ մեր աջակցությունը կդառնա ավելի հասցեական»:  
07:55 - 14 սեպտեմբերի, 2019
Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա՝ Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենին |armtimes.com|

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա՝ Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ «Հայփոստի» աշխատակիցները քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ առաջարկում են գնել ինչ-որ ապրանքներ: Բացի այդ, ներկայացվել է տեղեկատվություն նաև այն մասին, որ կենսաթոշակ բաժանելիս չեն պահպանվում անձնական տվյալների գաղտնիությունը (օրինակ` Հայփոստի աշխատակիցը կենսաթոշակը բաժանելու նպատակով կենսաթոշակառուներին հրավիրում է գյուղի հավաքատեղի և բոլորի ներկայությամբ վճարում է կենսաթոշակը): «Հաշվի առնելով Սոցիալական ապահովության ծառայության և «Հայփոստ» ՓԲ ընկերության միջև կնքված 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման» պայմանագրի դրույթները և քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի պատշաճ իրացման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ խնդրում եմ գրությամբ ներկայացված հարցերն ուսումնասիրել և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ քաղաքացիների կենսաթոշակն ամբողջությամբ ժամանակին և պատշաճ կերպով վճարելու համար»,- ասված է նախարարի գրության մեջ:
10:53 - 05 սեպտեմբերի, 2019
Զարուհի Բաթոյանին անձնական վիրավորանք են հասցրել․ նա պաշտպանելու է իր իրավունքները

Զարուհի Բաթոյանին անձնական վիրավորանք են հասցրել․ նա պաշտպանելու է իր իրավունքները

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Երեկ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորուման հրավերով կառույցի կենտրոնական գրասենյակում մասնակցեցի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի մասին քննարկմանը։ Կարևորելով հանրային երկխոսությունը՝ ես և արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը երեքուկես ժամ տևած հանդիպման ընթացքում մանրակրկիտ անդրադարձանք ընտանեկան բռնության և կանանց հանդեպ բռնության կանխարգելմանը, համբերատար պատասխանեցինք ներկաների բոլոր հարցերին։ Նույնիսկ այս պարագայում, սակայն, մասնակիցներից ոմանք ագրեսիվ և անհարգալից վարվեցին ներկաների և կառավարության անդամների նկատմամբ։ Ինչպես հրավիրող կողմն էր վստահեցնում՝ հանդիպման նպատակը կառուցողական և գաղափարական քննարկման հարթակ ստեղծել էր։ Ցավում եմ, որ ՀԵՀԵՄ-ի անդամները ջերմ հարաբերությունների մեջ են ատելության խոսք տարածող հայտնի «Կամք» նախաձեռնության անդամների հետ և հանդուրժող են նրանց՝ ՀՀ քաղաքացուն և քրիստոնյային անվայել վարքագծի հանդեպ։ Ցավում եմ նաև, որ տեղում քայլեր չձեռնարկվեցին կանխելու նրանց անպարկեշտ պահվածքը, որը հնարավոր էր կանխատեսել։ Ստեղծված իրավիճակը, ի վերջո, բերեց նրան, որ հանդիպման վերջում նրանք հրապարակային անձնական վիրավորանք հասցրեցին ինձ։ Որպես քրիստոնյա՝ ես այլ կերպ եմ պատկերացնում եկեղեցականի և եկեղեցու հետ որևէ կապ ունեցող կառույցի առաքելությունը՝ առանց բռնության, հարգանքի վրա հիմնված միջավայր ապահովելը, բռնությունը ոչ միայն մերժելն ու կանխելը, այլ նաև լայն մեկնաբանությունների հնարավորություն չընձեռող դատապարտումը։ Որպես կառավարության անդամ՝ շարունակելու եմ հավատարիմ մնալ մարդու իրավունքների սկզբունքներին և աջակցելու եմ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ այն կանանց, որոնք ենթարկվել են բռնության։ Հ.Գ. Պատրաստվում եմ օգտվել սահմանադրական երաշխիքներից՝ պաշտպանելու արժանապատվությունս և խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքս»։    
14:12 - 07 օգոստոսի, 2019
Զարուհի Բաթոյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկուն

Զարուհի Բաթոյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկուն

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում Չեխիայի Հանրապետության հետ համագործակցությունը: Մենք պատրաստակամ ենք խորացնելու և ամրացնելու Ձեզ հետ ունեցած համագործակցության ավանդույթները: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ սոցիալական աջակցության ոլորտում Ձեր աջակցությամբ իրականացված ծրագրերի համար»,- այս մասին, ընդունելով Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն, ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար զարուհի Բաթոյանը: Նախարարը հատկապես բարձր է գնահատել Չեխիայի Հանրապետության աջակցությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների զարգացման գործում: «Չեխիայի Հանրապետությունն արդեն իսկ վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համոզված եմ, որ այս փաստաթուղթը համագործակցության առավել լայն հնարավորթյունների և կոնկրետ նախագծերի իրականացման հիմք կդառնա»,- նշել է դեսպան Կոպեցկին: Զարուհի Բաթոյանը նշել է, որ Հայաստանի համար այս ժամանակահատվածը նոր սկզիբ է, որը թույլ է տալիս վերանայել առաջնահերթություններն ու ծրագրերը, որոնցից գլխավորը մարդկանց սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերն են՝ կարողությունների զարգացման միջոցով: Նախարար Բաթոյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել նրան:
17:00 - 02 օգոստոսի, 2019
Կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին հատկապես կարեւոր է ՀՀ մարզերում. Զարուհի Բաթոյան |news.am|

Կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին հատկապես կարեւոր է ՀՀ մարզերում. Զարուհի Բաթոյան |news.am|

news.am: Հայաստանի մարզերում հանդիպումների ընթացքում քննարկվել եւ բարձրացվել են տարբեր ոլորտների շատ հարցեր եւ խնդիրներ։ Այս մասին Երեւանում քննարկումների ընթացքում, որոնք նախաձեռնել էր Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, հուլիսի 16-ին ասել է գերատեսչության ղեկավար Զարուհի Բաթոյանը։ Նրա հավաստմամբ՝ Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել լուծելու այդ բոլոր խնդիրները։ «Որովհետեւ կարեւոր է, որպեսզի, առաջին հերթին, կանանց ձայնը լսվի, քանի որ դա կնպաստի նրանց դերի ամրապնդմանը»,- ասել է Բաթոյանը։ Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին հատկապես կարեւոր է մարզերում։ «Մենք գիտենք, որ կանայք բավականաչափ պոտենցիալ ունեն եւ ստիպված են հաղթահարել բավական լուրջ խնդիրներ։ Բայց մենք հավատում ենք, որ նրանք կարող են ավելին անել»,- ընդգծել է նախարարը։
07:32 - 16 հուլիսի, 2019
Սոցիալական ոլորտին 2020 թ. տրամադրվող պետբյուջեն 42 մլրդ դրամի չափով ավելացվել է, կտրամադրվի 456 մլրդ 905 մլն դրամ․ սոցապ նախարար |tert.am|

Սոցիալական ոլորտին 2020 թ. տրամադրվող պետբյուջեն 42 մլրդ դրամի չափով ավելացվել է, կտրամադրվի 456 մլրդ 905 մլն դրամ․ սոցապ նախարար |tert.am|

tert.am: Սոցիալական ոլորտին 2020 թ. տրամադրվող պետական բյուջեն 42 մլրդ դրամի չափով ավելացվել է․ այս մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում «Բյուջե 2020» թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Սոցիալական ոլորտին տրամադրվել է 456 մլրդ 905 մլն դրամ, որը ներառում է նաև կենսաթոշակների բարձրացումը, որի մասին վարչապետը հայտարարեց, ինչպես նաև ծառայությունների մատուցումը կանանց, տարեցներին, երեխաներին, հաշմանդամներին և այլն»,-ասաց նա։ Բաթոյանը նշեց, որ մանրամասն բացվածքով բյուջեն հրապարակված չէ և դեռևս իրականացվում են խմբագրական աշխատանքները, ուստի ավելի շատ ընդհանուր ծրագրերի մասին կխոսի։ Ըստ նախարարի՝ երկու խնդիր է շեշտադրվում՝ մի կողմից եղած ծրագրերի արդյունավետությունը բարակացնելուն է ուղղված լինելու, թե ինչպես անեն, որ քաղաքացիները օգտվեն և դրանք արդյունավետ լինեն, մյուս կողմից նոր ծրագրերը պետք է այնպես իրականացնել, որ հիմք լինեն առաջիկայում նոր ծրագրեր իրականացնելու՝ նոր մոտեցումներով, որոշները կլինեն նաև պիլոտային։ Զարուհի Բոթոյանը մի քանի նոր ծրագրի ուղղություններ նշեց, որոնցից շատերը, ըստ նրա, համաֆինանսավորմամբ կիրականցվեն և կարևորեց հատկապես սոցիալական դեպքի վարման ծառայությունը։ «Մինչև այսօր համայնքների այն անձանց, որոնք սոցիալական դեպքերն են վարում, ցավոք, բյուջեից գումար չի տրամադրվում այդ դեպքերը վարելու համար, և մենք նախատեսում ենք այս ուղղությամբ գումարներ հատկացնել»,-ասաց նա և ավելացրեց, որ ծրագիրն իրականացնելու համար ակտիվ կհամագործակցեն մարզկենտրոնների, համայնքների հետ։  
08:31 - 15 հուլիսի, 2019
Բռնության 1090 հաշվառված դեպք՝ մեկ տարում. ի՞նչ կփոխի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը |factor.am|

Բռնության 1090 հաշվառված դեպք՝ մեկ տարում. ի՞նչ կփոխի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը |factor.am|

factor.am։ Ընտանեկան բռնության 1.090 հաշվառված դեպք՝ մեկ տարվա ընթացքում: Բռնարարներից 135-ը կին է, 955-ը՝ տղամարդ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի կարծիքով՝ այս թիվը մտահոգիչ է: «Մտահոգիչ է, որովհետև եթե կա այդքան բռնարար, ուրեմն կա այդքան բռնության ենթարկված անձ։ Փաստորեն, եթե մենք նշում ենք 1090, ուրեմն 1090-ի մեջ կանայք են, տղամարդիկ, ծերեր և, բնականաբար, երեխաներ։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում մեկից ավելի երեխա կա, և եթե երեխան նույնիսկ ֆիզիկական բռնության չի ենթարկվում, ապա հոգեբանական բռնության է ենթարկվում։ Նա տեսնում է այդ տանը տեղի ունեցող ծեծն ու ջարդը»,- ասաց Նելլի Դուրյանը։ Հայաստանի իշխանություններն ու Եվրոպայի խորհուրդը տվեցին կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ու դրանց կանխարգելման, ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված ծրագրի մեկնարկը: Նելլի Դուրյանի խոսքով՝ Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կարևոր փոփոխություն կբերի՝ հատկապես բռնության ենթարկված անձանց՝ Ոստիկանություն դիմելու գործընթացում։ «Ասում են՝ չէ՞ որ Ոստիկանություն էր դիմել, ինչու՞ ոչինչ չարեցին, և մենք ի պատասխան ասում ենք, բայց չէ՞ որ տվյալ անձն իր բողոքը հետ է վերցրել։ Կոնվենցիայի հոդվածներից մեկով, եթե նույնիսկ անձը ցանկություն ունենա բողոքը հետ վերցնել, ընթացքը գնալու է, քրեական գործ է հարուցվելու, եթե համապատասխան հիմքեր լինեն»,- ընդգծեց Նելլի Դուրյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի կարծիքով՝ բռնության կանխարգելման հարցում միայն օրենսդրական կարգավորումները բավարար չեն: «Մեր մեկ տարվա աշխատանքը ցույց է տալիս, որ մենք խնդիր ունենք՝ նախ աջակցության ժամկետների հստակեցման, հաշվառման կարգի հետ կապված, որը նաև օրենսդրական բացի հետևանք է։ Նաև աշխատողների վերապատրաստման խնդիր ունենք։ Այս ծրագրի շրջանակում մենք պետք է վերապատրաստենք սոցաշխատողներին։ Բոլոր ոլորտներում աշխատող մասնագետները կրթության կարիք ունեն։ Շատ կարևոր է հանրային իրազեկման գործառույթը»,- նշեց Զարուհի Բաթոյանը։ Ըստ նրա՝ խնդիրը լուրջ է հատկապես մարզերում բնակվող կանանց պարագայում: Նախարարի համոզմամբ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը մի շարք կարևոր առավելություններ կտա։ «Կոնվենցիայի վավերացումը նախ շատ լուրջ հնարավորություն է տալիս՝ օրենսդրությունը վերանայելու, ժամանակին աջակցություն տրամադրելու։ Այն նաև հնարավորություն է տալիս, որ Հայաստանը դառնա մոնիթորինգի խմբի անդամ, որից կարող է աջակցություն հայցել, թե ծրագրերի քաղաքականության վերանայման գործընթացը որքանով է արդյունավետ եղել, ինչպիսի խնդիրներ կան, և այս իմաստով միջազգային աջակցությունը շատ ավելի մեծ կլինի»,- ընդգծեց նախարարը։  Շարունակությունը՝ factor.am
13:56 - 03 հուլիսի, 2019
ՀՀ-ում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել ընտանիքում բռնության դեմ պայքարի մեխանիզմների ստեղծման համար. նախարար  |news.am|

ՀՀ-ում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել ընտանիքում բռնության դեմ պայքարի մեխանիզմների ստեղծման համար. նախարար |news.am|

news.am։ Հայաստանում երկար տարիներ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել ընտանիքում բռնության դեմ պայքարի մեխանիզմների ստեղծման համար: Այս մասին հուլիսի 3-ին «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման եւ պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկի շրջանակում իր ելույթում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:Նրա խոսքով՝ պետք է հիշել, որ կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ոչ միայն բարի ցանկություններ բարձրաձայնել, այլեւ կոնկրետ քայլեր ձեռնարկել:«Վերջին շրջանում ձեռնարկված քայլերի մեծ մասը պետք է վաղուց ձեռնարկված լինեին: Մենք միայն այս տարի ենք որոշումներ ընդունել, որոնք ապահովում են համապատասխան օրենքի իրականացման մեխանիզմների ապահովում»,- նշեց նա:Նախարարը շեշտեց, որ նոր իշխանությունները կարեւորում են այս խնդրի լուծումը, ինչի մասին է վկայում պատգամավորների, կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներգրավումը:Բաթոյանը հավելեց, որ այսօր շատ որոշումների ընդունումը կախված է առանձին անհատներից, եւ պետք է գնալ նրան, որպեսզի լրացուցիչ իրավական մեխանիզմներ ստեղծվեն համապատասխան օրենքների ընդունման միջոցով եւ մեծացվի ինստիտուտների դերը:«Կարեւոր է նաեւ գերատեսչությունների միջեւ գործողությունների համակարգման բարելավումն այն նպատակով, որպեսզի աշխատանքները տարվեն ավելի համակարգված: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի պետությունը հնարավորություն ունենա ոչ թե ուղղակի արձագանքել բռնության դրսեւորումներին, այլեւ կանխել»,- պարզաբանեց նա:Նախարարը հայտարարեց, որ կարեւոր է նաեւ բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը, այդ թվում՝ լրատվամիջոցների եւ ՀԿ-ների ակտիվ ներգրավման միջոցով:«Մենք չպետք է անտարբեր մնանք մեր հարեւանների եւ մեր մտերիմների խնդիրների հանդեպ, եւ հասարակության մեջ պետք է այն ընկալումը լինի, որ կանանց դերի մեծացումը բխում է ինչպես տղամարդկանց շահերից, այնպես էլ ամբողջ պետության շահերից»,- եզրափակեց Բաթոյանը:Նշենք, որ հուլիսի 3-ին Երեւանում Հայաստանի իշխանությունները եւ Եվրոպայի խորհուրդը տվել են «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման եւ պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկը:
08:31 - 03 հուլիսի, 2019
Հայաստանի սոցապնախարարը ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում

Հայաստանի սոցապնախարարը ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ժնևում ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում: Այս մասին ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնել է Բաթոյանը: «Երեկ ելույթ ունեցա Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում։ Այս նստաշրջանին մասնակցում է շուրջ 5,700 աշխատող, գործատու, կառավարության ներկայացուցիչ Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ 187 պետություններից։ Այս նստաշրջանն առանձնահատուկ է, քանի որ այս տարի է նշվում ԱՄԿ 100-ամյակը, և կարևոր է հատկապես մեզ համար, քանի որ օրեր առաջ ԱՄԿ-ի հետ ստորագրեցինք «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը և մեկնարկեց «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը։ Հայաստանի պատվիրակության կազմում են նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահները»,- գրել է Բաթոյանը:
07:00 - 15 հունիսի, 2019
Երջանիկ ընտանիքներն այն հիմքն են, որ կօգնեն մեզ իրագործել երջանիկ եւ բարեկեցիկ երկիր ունենալու մեր տեսլականը. Բաթոյան |news.am|

Երջանիկ ընտանիքներն այն հիմքն են, որ կօգնեն մեզ իրագործել երջանիկ եւ բարեկեցիկ երկիր ունենալու մեր տեսլականը. Բաթոյան |news.am|

news.am։ «Մենք հավատում ենք, որ հայ ընտանիքների լավագույն ավանդույթները հիմնված են սիրո, համերաշխության եւ փոխադարձ հարգանքի վրա: Ուստի մեր խնդիրն է օգնել դժվարին իրավիճակում հայտնված ընտանքիներին՝ հաղթահարելու բռնության չարիքը, մեղմելու դրանից ծնված ցավը եւ խրախուսելու ընտանիքներին՝ ապրել երջանիկ եւ համերաշխ մթնոլորտում: Հայաստանի երջանիկ ընտանիքներն այն հիմքն են, որ կօգնեն մեզ իրագործել երջանիկ եւ բարեկեցիկ երկիր ունենալու մեր տեսլականը»,- այս մասին «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման նպատակով կարողությունների զարգացման եւ կենտրոնների մեթոդական աջակցության ապահովման վերաբերյալ» եռակողմ հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:Հուշագիրը ստորագրվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջեւ:Նախարարը նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը, մասնավորապես՝ օրենքով սահմանված աջակցման կենտրոնների ստեղծմանը եւ դրանց կարողությունների զարգացմանը:2020 թ-ին հանրապետության բոլոր մարզերում կստեղծվեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ, որոնց գործունեության ապահովումը կպատվիրակվի հասարակական կազմակերպություններին: Նախատեսվում է նաեւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարանի ստեղծում: Սրանք կլինեն պետական աջակցություն ստացող առաջին ապաստարանները Հայաստանում:Ստորագրված հուշագրի շրջանակներում այս 6 կենտրոնների դասապատրաստողների վերապատրաստման համար անհրաժեշտ գումարը՝ 7,260,000 ՀՀ դրամի չափով, կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Գումարը ներառում է վերապատրաստողների աշխատավարձը եւ վերապատրաստման կազմակերպման հետ կապված ծախսերը, ներառյալ՝ վերապատրաստվողների կացության եւ ճանապարհածախսը։
09:43 - 07 հունիսի, 2019
Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի աշակերտ Էդուարդ Պողոսյանին

Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի աշակերտ Էդուարդ Պողոսյանին

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի աշակերտ Էդուարդ Պողոսյանին, ով նախարարին ուղղված նամակում նշել էր, որ դա իր երեզանքներից մեկն է:«Ես երկար տարիներ եղել եմ մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր, աշխատել եմ երեխաների հետ: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխայի ձայնը, կարծիքը, տեսակետը լսելի լինի մեծերի համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր հյուրընկալել եմ քեզ նման խելացի, համարձակ, պրպտող, իր հարցերի պատասխանները փնտրող երիտասարդի: Ես համոզված եմ, որ սա մեր առաջին, սակայն ոչ վերջին հանդիպումն է լինելու»,- ասել է նախարարը:Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ապագա լրագրող Էդուարդի հետ նախարար Բաթոյանի հանդիպումը վերածվել է յուրօրինակ հարցազրույցի. Էդուրադը բազմաթիվ հարցեր ուներ նախարարին, նախարարը՝ դպրոցականին:«Ինձ համար շատ կարևոր էր այս հանդիպումը, որովհետև մենք շատ նմանություններ ունենք: Դուք ևս մասնագիտությամբ լրագրող եք, իսկ ես երազում եմ քաղաքականությամբ զբաղվելու մասին»,- ասել է Էդուրադը:Նախարարը շնորհակալություն է հայտնել Էդուրադին իր էջին ուղղված կարևոր հարցադրումների համար ու մի քանի ընկերական խորհուրդ տվել.«Խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության ամենամեծ ձեռքբերումներից է, իսկ լրագրությունը՝ ամենահզոր գործիքներից մեկը՝ մարդկանց կյանքում փոփոխություններ իրակնացնելու համար: Ճիշտ նկատեցիր, որ ես նույնպես սկսել եմ լրագրությունից, բայց քաղաքականությունն ու պաշտոնն ինձ համար երբեք ինքնանպատակ չեն եղել: Ես միշտ մտածել եմ, որ դրանք ևս փոփոխություններ բերելու, բարեփոխումներ իրականացնելու միջոց են միայն: Ես շատ կուզենամ, որ դու՝ լինես լրագրության, թե քաղաքականության մեջ, միշտ հիշես, որ կարևորը մարդն է»,- ասել է նախարարը:Հանդիպման ավարտին Էդուարդը շրջել է նախարարությունում, ծանոթացել տարբեր վարչությունների աշխատանքներին, գործառույթներին:Իր ապագան Էդուարդը պատկերացնում է օրենսդիր կամ գործադիր մարմիններում, որոշումների կայացման գործընթացներում:
07:39 - 04 հունիսի, 2019