Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմին, որն ուղղակի ընտրվում է ԵՄ անդամ-պետությունների քաղաքացիների կողմից: Եվրոպական խորհուրդի հետ խորհրդարանը կազմավորում է ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը եւ համարվում է աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը:

Եվրախորհրդարանը ստեղծվել է 1957 թվականին: Ի սկզբանե անդամները նշանակվում էին ԵՄ անդամ-պետությունների խորհրդարանների կողմից: 1979 թվականից ընտրվում են բնակչության կողմից: Ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

ԵԺԿ փոխնախագահը հորդորել է Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները հայ գերիների մասին |armenpress.am|

ԵԺԿ փոխնախագահը հորդորել է Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները հայ գերիների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված հայ զինվորականներն ու քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակվեն: Այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը: «Բաքուն պետք է զերծ մնա որևէ կամայական կալանք կիրառելուց և լիարժեքորեն կյանքի կոչի եռակողմ համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր ռազմագերիների, գերիների ու այլ ձերբակալված անձանց փոխանակում»,- հայտարարեց Կովաչևը: Նա ընդգծել է, որ թեպետ Ադրբեջանն օգտագործում է իր մոտ պահվող անձանց՝ անվանելով նրանց հանցագործներ կամ ահաբեկիչներ, սակայն նրանք բոլորը Ժնևյան կոնվենցիայի և միջազգային օրենքի պաշտպանության տակ են և դրանց համաձայն պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներ: «Ադրբեջանը պետք է աջակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով իր մոտ պահվող անձանց ու նրանց առողջական վիճակի մասին: Այդ երկիրը պետք է զերծ մնա այս մարդկանց խոշտանգող ցանկացած գործողությունից: Պետք է անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացվի Ժնևյան կոնվենցիայի և միջազգային իրավունքի խախտումների, հնարավոր պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր մեղադրանքների առնչությամբ: Բացի այդ, Բաքուն պետք է փակի այսպես կոչված Հաղթանակի զբոսայգին, որտեղ ցուցադրվում են հայ զինվորներին նվաստացնող մոմե արձանները»,- հայտարարեց ԵԽ պատգամավորը՝ նշելով, որ այդ զբոսայգու գոյությունը նպաստում է թշնամանքի պահպանմանն ու վնասում երկու երկրների միջև վստահության հաստատմանը: Նա հավելեց, որ Եվրախորհրդարանը մշտապես փորձել է լինել օբյեկտիվ: «Եթե մենք ունենայինք վստահելի տեղեկատվություն այն մասին, որ հայկական կողմում պահվում են Ադրբեջանի քաղաքացիներ, մենք նույնը կպահանջեինք Երևանից՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակում: Ցանկացած մարդկային կյանք անգին է և պետք է պաշտպանվի»,- եզրափակեց նա:
15:03 - 20 մայիսի, 2021
Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից

 |armenpress.am|

Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանն այսօր կայացած քվեարկության արդյունքներով հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որով կառույցը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: Այս մասին հայտնեցին Բելգիայում ՀՀ դեսպանությունից:  Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին.   - Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը: - Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: - Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին: - Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի: Բացի այդ՝ - Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն: - ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում; - ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:
23:07 - 19 մայիսի, 2021
ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան |armenpress.am|

ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով հանձնաժողովի կողմից Փոլ Գավանը (Իռլանդիա) մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան: Այցի ընթացքում  նա տեղեկություններ կհավաքի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով իր զեկույցի համար: Նա հանդիպումներ կունենա խորհրդարանականների, այդ թվում և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, տարբեր նախարարությունների աշխատակիցների հետ, ովքեր գործ ունեն հակամարտության հումանիտար հետևանքների հետ: Գավանը կհանդիպի նաև տեղահանվածների, գերիների ու անհետ կորածների ընտանիքների, հոգևոր առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այցը հնարավորություն կլինի՝ հասկանալու Հայաստանում տվյալ խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների դերն ու նշանակությունը, այդ թվում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ՄԱԿ-ի գրասենյակների, մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի դերակատարումը: Ավելի ուշ՝ ամռանը Գավանը կայցելի նաև Ադրբեջան: Ակնկալվում է, որ նրա զեկույցը պատրաստ կլինի աշնանը:
14:50 - 18 մայիսի, 2021
Եվրախորհդարանը ԵՄ երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու կոչ է անում

 |armenpress.am|

Եվրախորհդարանը ԵՄ երկրներին ռուս դիվանագետներին արտաքսելու կոչ է անում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանը պլենար նիստում ընդունած բանաձևով կոչ է արել Եվրոպական միության երկրներին՝ իրականացնել «ռուս դիվանագետների կոորդինացված արտաքսում»՝ ի աջակցություն Չեխիային: «Ռուսաստան. Ալեքսեյ Նավալնիի գործը, Ուկրաինայի հետ սահմաններին ռազմական ընդլայնումը և Չեխիայի դեմ հարձակումը» անվանումով բանաձևը պաշտպանել է 569 պատգամավոր, դեմ է արտահայտվել 67, իսկ ձեռնպահ՝ 46 պատգամավոր:      «Եվրախորհրդարանը դատապարտում է Չեխիայի նկատմամբ Ռուսաստանի սպառնալիքները, պաշտպանում է Եվրամիության տարբեր երկրների կառավարությունների կողմից ի համերաշխություն ձեռնարկված քայլերը և կոչ է անում ԵՄ պետությունների կառավարություններին, ինչպես Սկրիպալի գործում, ցուցաբերել ռուս դիվանագետների կոորդինացված արտաքսում»,- ասված է փաստաթղթում:
21:12 - 29 ապրիլի, 2021
Եվրախորհդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով կասեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը ՌԴ-ի՝ «Ուկրաինա ներխուժման» դեպքում
 |tert.am|

Եվրախորհդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով կասեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը ՌԴ-ի՝ «Ուկրաինա ներխուժման» դեպքում |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ռուսաստանի Դաշնության հարցով` կոչ անելով պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» նախագծի, «Ռոսատոմի», «ռուս օլիգարխների», ինչպես նաև ՌԴ-ին միջազգային SWIFT վճարային համակարգից բացառելու համար «Ուկրաինա ներխուժելու» դեպքում:Եվրախորհրդարանը պահանջում է, որ Եվրամիությունը կրճատի իր կախվածությունը Ռուսաստանից էներգետիկայի ոլորտում և ԵՄ ինստիտուտներին և անդամ երկրներին կոչ է անում կասեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագծի կառուցումը:  «Եթե ռազմական ուժերի տեղակայումն Ուկրաինայի հետ սահմանին վերածվի ՌԴ-ի` Ուկրաինա ներխուժման, այս պայմաններում նավթի և գազի ներկրումը Ռուսաստանից պետք է անհապաղ դադարեցվի, Ռուսաստանը պետք է բացառվի SWIFT վճարային համակարգից, ռուս օլիգարխների բոլոր ակտիվները պետք է սառեցվեն, իսկ նրանց վիզաները ԵՄ` չեղարկվեն»,- ասվում է բանաձևում, որը խորհրդատվական բնույթ է կրում։
20:26 - 29 ապրիլի, 2021
ԵԽ-ն պահանջել է, որ ԵՄ-ն կորոնավիրուսի վկայագրեր ներդնի առավելագույնը 1 տարի ժամկետով |tert.am|

ԵԽ-ն պահանջել է, որ ԵՄ-ն կորոնավիրուսի վկայագրեր ներդնի առավելագույնը 1 տարի ժամկետով |tert.am|

tert.am: Եվրամիությունում պատվաստման վկայագրերը պետք է ներդրվեն առավելագույնը 12 ամիս ժամկետով: Այս պահանջի մասին հստակեցվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) բանակցային դիրքորոշման մեջ, որը հաստատվել է այսօր Բրյուսելում կայացած ԵԽ նստաշրջանում, գրում է ՏԱՍՍ-ը:«Հինգշաբթի Եվրախորհրդարանն ներկայացրել է իր բանակցային դիրքորոշումը համավարակի ընթացքում Եվրոպայում ազատ տեղաշարժվելու իրավունքը հաստատող վկայագիր թողարկելու առաջարկի վերաբերյալ: Եվրախորհրդարանականները համաձայնել են, Եվրահանձնաժողովի առաջարկած թվային կանաչ սերտեֆիկատի փոխարեն ներկայացվելիք նոր «EU COVID-19» վկայագիրը պետք է վավեր լինի 12 ամիս, ոչ ավելի»,- ասվում է փաստաթղթում:Պատգամավորներն ընդգծել են, որ «վկայագրերը ծառայելու են որպես ճանապարհորդական փաստաթուղթ կամ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման նախապայման»:«Վկայագրեր ունեցողները չպետք է ենթարկվեն ճանապարհորդական լրացուցիչ սահմանափակումների, ինչպիսիք են կարանտինը, ինքնամեկուսացումը կամ թեստավորումը: Չպատվաստվածների նկատմամբ խտրականությունից խուսափելու համար ԵՄ երկրները պետք է ապահովեն համընդհանուր, մատչելի, ժամանակին և անվճար թեստավորումներ»,- հայտնել են խորհրդարանականները:Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա այս առնչությամբ «ԵՄ անդամ պետությունները պետք է որոշեն, արդյոք նրանք ընդունում են պատվաստումների այնպիսի վկայագրեր, որոնք տրվել են այլ երկրներում առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ օգտագործման համար թույլատրված դեղամիջոցների համար»,- հայտնել են ԵԽ-ից:
15:52 - 29 ապրիլի, 2021
Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է արել «դադարել սպառնալ հարևաններին»
 |tert.am|

Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է արել «դադարել սպառնալ հարևաններին» |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել «իր հարևաններին սպառնալու համար անհիմն ռազմական կուտակման պրակտիկան»: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԵԽ-ի հրապարակած բանաձևի նախագծին: «Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարևաններին սպառնացող անհիմն ռազմական կուտակման և սպառնալիքի պրակտիկան, դադարեցնել բոլոր սադրանքները և հետագայում ձեռնպահ մնալ նման գործողություններից ՝ լարվածությունը թուլացնելու համար»,-ասվում է փաստաթղթի նախագծում: Եվրախորհրդարանականները չորեքշաբթի օրը քննարկում են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Քննարկումները երեք հարցի շուրջ են. Իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանի մոտ, Ալեքսեյ Նավալնիի գործը և չեխական Վրբետիցայի շուրջ սկանդալը:
22:59 - 28 ապրիլի, 2021
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել Բաքվից պահանջել հայ ռազմագերիների վերադարձը |armenpress.am|

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել Բաքվից պահանջել հայ ռազմագերիների վերադարձը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսուա-Քզավիե Բելամին Եվրոպական միությանը կոչ է արել Ադրբեջանից պահանջել անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Պատգամավորն իր ելույթում նշել է, որ այցելել է Երևան ու տեսակցել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված մի խումբ զինվորների: «Ես այցելել եմ հայկական հիվանդանոց, որտեղ բուժվում են վերջին պատերազմում տուժածները և, հանդիպելով նրանց հետ հայացքներով, ես ամաչեցի, որ գալիս եմ Եվրոպայից: Զգացի ամոթ Էրդողանի գործողությունների դիմաց եվրոպական փոխզիջումներից, զգացի ամոթ Սիրիայում «Դայեշ»-ին հաղթելուց հետո դավաճանության մատնված քրդերի համար, զգացի ամոթ Լիբիայի քաղաքացիական բնակչության համար, զգացի ամոթ մեր հույն, կիպրոսցի, բուլղար եղբայրների համար, որոնց ինքնիշխանությունն անընդհատ վտանգվում է, Եվրոպայի եղբայր հայ ժողովրդի համար` մատնված միակողմանի ագրեսիայի և, ով ստիպված միայնակ է առերեսվել Էրդողանի ջիհադիստ վարձկանների, կասետային ռումբերի հետ»,- նշել է պատգամավորը: Բելամին հավելել է, որ այցելել է նաև Եռաբլուր, որտեղ թաղված են հազարավոր երիտասարդներ, որոնք զոհվել են միայն նրա համար, որ Էրդողանը որոշել էր, որ բռնի ուժն ավելի լավ է, քան դիվանագիտությունը` իր շահերը պնդելու, առաջ մղելու համար: «Դա մեծագույն հանցագործություն է, որը կատարվում է երկրի մի ղեկավարի կողմից, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ինչն արդեն պետք է ահազանգ լինի մեզ համար: Սա նաև սարսափելի նախադեպ է, քանի որ մենք առանց որևէ բառ ասելու, թույլ ենք տալիս, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն անպատժելիորեն խախտի միջազգային իրավունքը: Եվրոպան ունի գործելու բավական լծակներ` առաջինը դա կլիներ վերջապես պահանջել, որ բոլոր հայ ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Բաքվում, ազատ արձակվեն անհապաղ, որպեսզի վերջ դրվի այս ռազմական հանցագործությանը, եթե Եվրոպան ցանկանա, դա կարող է անել»,- ասել է Բելամին:
13:27 - 27 ապրիլի, 2021
Ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք. Եվրախորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

Ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք. Եվրախորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Լուիզա Ռեջիմենտին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտման միջոց է համարում: Այս մասին պատգամավորը նշել է տեսաուղերձում: «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օրն է։ Այդ օրը մենք հիշատակում ենք երիտթուրքերի շարժման կողմից 1915-1923 թթ․ սպանված մեկ ու կես միլիոն քրիստոնյա հայերին։ Այս ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չի ճանաչվել ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ ամբողջ միջազգային հանրության կողմից։ Միայն աշխարհի 29 երկրներ է հաստատել քրիստոնեական պատմության այս դաժան էջի լրջությունը։ Միջազգային ճանաչումը կնշանակի մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտում»,- նշել է պատգամավորը: Լուիզա Ռեջիմենտին ընդգծել է, որ ցավալի այս օրն իրենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին են: «Որպես Իտալիայի ներկայացուցիչ, կցանկանայի հիշատակել ցեղասպանության դատապարտումը, որը դեռևս իր ընթացքի մեջ է, և վերապրած հայերին մեծագույն սիրով ընդունելությունը, ովքեր ժամանակի ընթացքում հանդիսացել են մեր երկրում ինտեգրման հիանալի օրինակ: Հետևաբար, ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք»,- եզրափակել է Ռեջիմենտին:
12:44 - 24 ապրիլի, 2021
Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը. Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը. Արման Թաթոյան

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այս պահին տեղի է ունենում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ առցանց կոնֆերանս: Կոնֆերանսին խոսքով հանդես է եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, հատկապես պարոն Ֆուրլասին և Եվրոպայի Հայ Դատի գրասենյակին այս քննարկումը կազմակերպելու համար:Ադրբեջանը չի հայտնում ռազմագերիների հստակ թիվը, տարածքային պահանջներ է ներկայացնում առանց ռազմագերիների անհապաղ ազատման պայմանը կատարելու: Ադրբեջանի նախագահը 2020 թվականի վերջին հայ ռազմագերիներից շատերին որակել է որպես ահաբեկիչ:Պետք է ընդգծել, որ Ղարաբաղյան կամ Արցախյան հակամարտությունը շարունակվում է, ուստի շատ պայմանական նոյեմբերի 9-ի հայտարարության օրը հիմք ընդունելով և ասելով, որ դրանից հետո Ադրբեջանում գերի վերցված անձինք ահաբեկիչներ են, անընդունելի է:Բոլոր ռազմագերիները, որոնք գտնվում են Ադրբեջանում, այդ թվում այն 64 մարդիկ, որոնք գերևարվել են նոյեմբերի 9-ից հետո, որակվել են որպես ահաբեկիչ: Սա մանիպուլյացիա է: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը:Այս հանցագործություններն էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-նշել է Թաթոյանը:
22:55 - 12 ապրիլի, 2021
Եվրոպան կարող է ավելին անել, հուսով ենք՝ Եվրախորհրդարանը կհայտնի իր տեսակետը հայ ռազմագերիների վերաբերյալ. Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն
 |tert.am|

Եվրոպան կարող է ավելին անել, հուսով ենք՝ Եվրախորհրդարանը կհայտնի իր տեսակետը հայ ռազմագերիների վերաբերյալ. Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն |tert.am|

tert.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այս պահին տեղի է ունենում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ առցանց կոնֆերանս: Կոնֆերանսին խոսքով հանդես է եկել նաև Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարոն Ֆուրլասին հայ ռազմագերիների վերաբերյալ այս կոնֆերանսը կազմակերպելու համար:Հուսով ենք՝ այս կոնֆերանսը կօգնի միջազգային կառույցների միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա հայ ռազմագերիների հարցով: Որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն, մենք նամակներ ենք ստանում ռազմագերիների հարազատներից` օգնության խնդրանքով:Ադրբեջանը դժվարություններ է ստեղծում Կարմիր Խաչի աշխատանքների համար:  Միևնույն ժամանակ, ամոթալի է տեսնել, թե ինչպես են ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ աչք փակում Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի ու դրա արարքների նկատմամբ: Եվրոպան կարող է ավելին անել, և մենք հուսով ենք, որ Եվրախորհրդարանը կհայտնի իր տեսակետը հայ ռազմագերիների վերաբերյալ»,-իր խոսքում նշել է Էվինյանը:
21:45 - 12 ապրիլի, 2021
Եվրախորհրդարանի պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ և որոշիչ մարդասիրական խնդիրներից մեկը ու պետք է հուզի բոլորիս»,-նշել է պատգամավորը: «Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը» խորագրով քննարկմանը կմասնակցեն նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում գերեվարությունից ազատ արձակված անձ, ում անունը չի հստակեցվում:
12:44 - 12 ապրիլի, 2021