Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վահան Քերոբյանն ու Պատրիսիա Դանզին քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր

Վահան Քերոբյանն ու Պատրիսիա Դանզին քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարարը համառոտ ներկայացրել է 2022 թ․ Հայաստանում  արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն ու տնտեսավարողների արտադրական կարողությունների ավելացմանն ուղղված ծրագրերը՝ այս համատեքստում հատկապես կարևորելով տնտեսության արդիականացման միջոցառումը։ Անդրադարձ է կատարվել ֆինանսական գործիքների կիրառման հնարավորությանն ու ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ու մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը։ Քննարկվել է նաև Հայաստանում Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցի (EHL Hospitality Business School) մասնաճյուղի բացման հնարավորությունը։
12:27 - 22 ապրիլի, 2023
ՀՀ-ն որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ-ին՝ շրջանցելու սանկցիաները. Մենք դա բացատրում ենք ԱՄՆ գործընկերներին. Քերոբյան
 |news.am|

ՀՀ-ն որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ-ին՝ շրջանցելու սանկցիաները. Մենք դա բացատրում ենք ԱՄՆ գործընկերներին. Քերոբյան |news.am|

news.am: Բազմաթիվ պարբերականներում հրապարակումներ լինում են, թե ՌԴ-ն շրջանցում է պատժամիջոցները՝ այդ թվում նաև Հայաստանի օգնությամբ, բայց պետք է նկատի ունենալ, որ դրա գլխավոր շարժառիթն այն է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Բնականաբար, այդ մտահոգությունը փարատելու համար մենք խոսում ենք մեր ամերիկյան և եվրոպացի գործընկերների հետ, բացատրում ենք, թե որ ապրանքատեսակների առևտրի հիմքերը որոնք են և արդյո՞ք մենք չենք խախտի ԵԱՏՄ պայմանագիրը։ Կարողանում ենք, ըստ էության, բացատրել, որ այն գործողությունները, որ անում են ՀՀ ընկերությունները, նպատակ չունեն Հայաստանը երկրորդային սանկցիաների տակ գցելու, այլ բխում են մեր երկրի տնտեսական և աշխատանքային շահերից», - ասաց Քերոբյանը։ Նա նշեց, թե որևէ կերպ չեն փորձում օժանդակել սանկցիաների շրջանցումը՝ ռուս գործընկերների կողմից. «Այսինքն մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները, միաժամանակ ապահովելով որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։ Դա չի նշանակում, որ բացառված չի դա։ Դուք տեսնում եք, որ մի քանի ընկերություններ կան, որոնք արդեն սանկցիաների տակ են ընկել։ Բայց դա այդ ընկերությունների ռիսկն է: Մենք մեր մաքսային, բանկային եւ այլ գործիքակազմով փորձում ենք մաքսիմալ ապահովել մեր երկրի ընկերությունների՝ սանկցիաների տակ չընկնելը», - հայտարարեց նախարարը։ Նա հավելեց, որ Հայաստանը նաեւ հետամուտ է իր տնտեսական շահերը պաշտպանելուն եւ դա կարողանում են պատշաճ ձեւով բացատրել ամերիկյան եւ եվրոպացի գործընկերներին: Հարցին, թե արդյոք Հայաստանին չեն պարտադրում, որ որոշակի ապրանքների, մասնավորապես, չիպերի ներկրումներ ու արտահանումներ չարվեն, քանի որ չիպերի, պրոցեսորների ներկրումը անգամներով աճել է Եվրոպայից, ԱՄՆ-ից, որոնց 97 տոկոսն արտահանվում է ՌԴ, Քեռրոբյանն արձագանքեց. «Եթե խոսենք ոչ թե տոկոսային, այլ թվային արտահայտությամբ, ապա դա այնքան աննշան է, որ դրա մասին անհանգստանալու հարց չկա: Միաժամանակ մենք փորձում ենք ճշգրտորեն լսել՝ մեզ ինչ են ասում ամերիկյան գործընկերները եւ ռիսկային զոնա չմտնել: Մինչ այժմ մեր արած աշխատանքը տալիս է ճիշտ արդյունքը. այն է՝ մի կողմից մենք կարողանում ենք ապահովել բարձր երկնիշ տնտեսական աճ, մյուս կողմից ապահովել այն, որ ՀՀ-ի, որպես երկրի բանկային և տնտեսական համակարգը որևէ երկրորդային հարվածների տակ չընկնի։ Մենք միաժամանակ նայում ենք մեր ԵԱՏՄ գործընկերներին, որովհետև իրենց նկատմամբ պարտավորությունները ևս պետք է ըստ պայմանագրային հարաբերությունների պահպանենք, և հանկարծ այնպես չստացվի, որ որոշակի դժվարություններ ստանանք նաև այդ ուղղությունից։ Այնպես որ սա բալանսավորված աշխատանք է, և կարող եմ ասել, որ մեծ թիմ է աշխատում և անընդմեջ է աշխատում։ Նպատակն է ապահովել մեր երկրի տնտեսական անվտանգությունը և տնտեսական շահերը»,- ասաց Վահան Քերոբյանը։ Ըստ The New York Times-ի հոդվածի՝ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ սկսել է  մի շարք ռազմական ապրանքներ ներմուծել՝ շրջանցելով պատժամիջոցները։ Գրել է պարբերականը՝ անդրադառնալով ԱՄՆ առևտրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունների ընթացքում ներկայացված նյութերին։  «2022թ․ նախորդ տարվա համեմատ ԱՄՆ-ից չիպերի և պրոցեսորների ներմուծումը Հայաստան տարեկան կտրվածքով աճել է 515 %-ով, իսկ ԵՄ երկրներից այն կազմել է 212% (2021 թ.-ի համեմատ): Հայաստան ներմուծված չիպերի և պրոցեսորների 97 %-ն այնուհետ վերաարտահանվել Ռուսաստան»,- պնդում է թերթը՝ ընդգծելով, որ «ներմուծվող սարքավորումները կարևոր նշանակություն ունեն ռուսական ռազմական արդյունաբերության, մասնավորապես՝ հրթիռների արտադրության համար»։ 
11:38 - 21 ապրիլի, 2023
Մի կողմից ապահովում ենք տնտեսության երկնիշ աճ, մյուս կողմից պահպանում այն երկրորդային հարվածներից. Քերոբյան
 |1lurer.am|

Մի կողմից ապահովում ենք տնտեսության երկնիշ աճ, մյուս կողմից պահպանում այն երկրորդային հարվածներից. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ-ի հետ պայմանագրի դրույթները, բայց նաև այն, որ Հայաստանի ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ամերիկյան լրատվամիջոցներում արտահայտված տեսակետներին, թե Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները նաև Հայաստանի օգնությամբ, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։  «Մինչ այժմ մեր արած աշխատանքը տալիս է ճիշտ արդյունքը. այն է՝ մի կողմից մենք կարողանում ենք ապահովել բարձր երկնիշ տնտեսական աճ, մյուս կողմից ապահովել այն, որ ՀՀ-ի, որպես երկրի բանկային և տնտեսական համակարգը որևէ երկրորդային հարվածների տակ չընկնի։ Մենք միաժամանակ նայում ենք մեր ԵԱՏՄ գործընկերներին, որովհետև իրենց նկատմամբ պարտավորությունները ևս պետք է ըստ պայմանագրային հարաբերությունների պահպանենք, և հանկարծ այնպես չստացվի, որ որոշակի դժվարություններ ստանանք նաև այդ ուղղությունից։ Այնպես որ սա բալանսավորված աշխատանք է, և կարող եմ ասել, որ մեծ թիմ է աշխատում և անընդմեջ է աշխատում։ Նպատակն է ապահովել մեր երկրի տնտեսական անվտանգությունը և տնտեսական շահերը»,- ասաց Վահան Քերոբյանը։
10:58 - 21 ապրիլի, 2023
Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման արգելքը ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է. Քերոբյան
 |armenpress.am|

Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման արգելքը ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ապրիլի 5-ից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի որոշումը հակասում է ԵԱՏՄ առևտրի կանոններին, հայկական կողմն այդ հարցը քննարկում է ռուս գործընկերների հետ: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Պատգամավորը  հիշեցրեց, որ մի քանի օր է՝ Հայաստանի կաթնարդյունաբերության ոլորտը լուրջ խնդրի առաջ է կանգնած և զրկված է ՌԴ արտահանման հնարավորությունից: Նա հետաքրքրվեց, թե կոնկրետ ե՞րբ է լուծվելու այդ հարցը: «Մեր գնահատմամբ՝ սա ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է: Եվ մենք այս հարցը հիմա քննարկում ենք գործընկերների հետ: Այսինքն՝ այն արգելքը, որը դրել է «Ռոսսելխոզնադզոր»-ը, հակասում է ԵԱՏՄ-ում առևտրի կանոններին: Եվ հիմա մենք այդ հարցը քննարկում ենք մեր գործընկերների հետ: Բացի այդ նաև բանակցություններ են վարվում՝ հասկանալու, թե ինչ կարգավորումների միջոցով մենք, հնարավորինս արագ և չդիմելով ԵԱՏՄ ստանդարտ գործընթացներին, կկարողանանք լուծել այս հարցը»,-ասաց Քերոբյանը: Նա խնդրի կարգավորման հստակ ժամկետ չնշեց՝ հավելելով, որ աշխատում են, կփորձեն հնարավորինս արագ լուծում տալ: Քերոբյանն, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի՝ կառավարության աշխատանքից դժգոհությանն, ասաց, որ գյուղատնտեսությունը խոշոր ոլորտ է, բայց ոչ ամենախոշորը, կաթի արտադրությունն էլ գյուղատնտեսության մեջ ամենախոշոր կտորը չէ: Նա պատգամավորին առաջարկեց  չսրել իրավիճակը: Հայաստանն անցյալ տարի ԵԱՏՄ շուկա է արտահանել  18 մլն դոլարի կաթնամերթք, որը Հայաստանի արտահանման ծավալի 1 տոկոսից էլ քիչ է: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) ավելի վաղ դիմել էր Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023 թ.-ի ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան դադարեցնելու համար: «Ռոսսելխոզնադզորում» հայտնել էին, որ նկատվում է Հայաստանից Ռուսաստանի շուկա կաթնամթերքի մատակարումների աճ։ Գերատեսչությունը հայտնել էր, որ հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։
11:36 - 13 ապրիլի, 2023
Վահան Քերոբյանը և Արուն Վենկատարամանին քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ

Վահան Քերոբյանը և Արուն Վենկատարամանին քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝տնտեսական փոխգործակցության ընդլայնում, փոխադարձ առևտրի ակտիվացում և դիվերսիֆիկացում։ Բացի այդ, կողմերը անդրադարձել են ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանմանը, Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորությանը, ֆինանսական կառույցների համագործակցության խթանմանը, ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեությանը, կանաչ էներգետիկայի զարգացմանը, և այլն։
21:15 - 07 ապրիլի, 2023
Կսահմանվեն տուրքերի նոր դրույքաչափեր` ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան. Քերոբյան

Կսահմանվեն տուրքերի նոր դրույքաչափեր` ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան. Քերոբյան

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում սահմանել տուրքերի նոր դրույքաչափեր` ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան, ինչպես նաև հստակեցնել գանձվող պետական տուրքերի անվանումները, փոփոխություններ կատարել տուրքերի դրույքաչափերում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի վերոնշյալ օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով և «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային, խմբագրական և տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
20:39 - 13 մարտի, 2023
Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

factor.am: Այսօր Գյումրիում կառավարության մի քանի ներկայացուցիչների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախարար Ռուստամ Բադասյանի, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորում։ Էկոնոմիկայի նախարարը մանրամասներ ներկայացրեց Գյումրիում «չոր նավահանգիստ» հիմնելու ծրագրի ընթացքի մասին։ «Չոր նավահանգիստ», ըստ էության, ինդուստրիալ պարկ է, որտեղ լինելու են արդյունաբերական ենթակառուցվածքներ, շենքեր, հոսանքի, ջրի, գազի աղբյուրներ, տարածքներ, որտեղ հնարավոր է հեշտ արդյունաբերական ընկերություն ստեղծել, բայց նաև կոնտեներային տերմինալ, որը թույլ է տալիս, որպեսզի այդտեղ հավաքվեն բեռներ նաև ուրիշ տեղերից, նաև լոգիստիկ կենտրոն դառնա։ Հիմա այս ծրագիրը, որը նախնական հավանության արժանացել է, գտնվում է խորը ուսունասիրության փուլում։ Մենք շփվում ենք այնպիսի ընկերությունների հետ, որոնք, հնարավոր է , հետաքրքրված լինեն, մի քանի ընկերություններ նախնական հետաքրքրություն հայտնել են «չոր նավահանգստի» օպերատորությունն անել, տեսնենք, պրոցեսի դեռ 10 տոկոսն ենք անցել և ասել դրա մասին, որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել։ Էսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ դա խոստումնալից նախաձեռնություն է, մենք հավատով առաջ ենք գնում։ Ես կարծում եմ, եթե իրադարձությունները հաջող գնան, մենք տարվա վերջ կարող ենք մրցույթ հայտարարել էն ընկերությանը ընտրելու համար, որը պետք է ներդրումները և կառավարումն իրականացնի չոր նավահանգստի, դա պետք է լինի միջազգային առաջնակարգ ընկերություն, դա «չոր նավահանգստի» հաջողության առաջնային, գլխավոր պայմանն է»,-ասաց էկոնոմիկայի նախարարը։
20:06 - 11 մարտի, 2023
Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը
 |armenpress.am|

Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ Գյումրու «Թումո» կենտրոնում մարտի 11-ին  մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը, որի նպատակը պետություն-մասնավոր երկխոսության հարթակի միջոցով Շիրակի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները բացահայտելը, ինչպես նաև՝ բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները ներկայացնելն է։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Մեկ հարթակում քննարկվեցին  մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացվեցին բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները։ ««Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը հնարավորություն է տալիս գործարարին հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ։ Տնտեսական ակտիվության ապահովման կարևոր բաղադրիչը մարզում գործունեություն ծավալող, աշխատատեղ ստեղծող ու հարկ վճարող բիզնեսն է։ Փորձը ցույց է տվել, որ գործարարի առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները պատասխանատու անձանց հետ քննարկելն ու առաջնահերթությունները առանձնացնելը խիստ կարևոր են բիզնեսի զարգացման ու տնտեսական կայունության ապահովման տեսակետից: Ի դեպ, Հանրապետության 1000 խոշոր հարկատուներից մեր մարզում գրանցված 18-ը պետությանը վճարում են 10 մլրդ դրամից ավելի գումար»,-իր խոսքում նշեց ԱԺ-ի՝ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսելով պետության կողմից արտադրողականության ավելացմանը նպաստող բաղադրիչներից, առանձնացրեց սարքավորումների մոդեռնիզացիայի ծրագիրը, որի շրջանակներում, փետրվարի 1-ի դրությամբ, 1245 ընկերություն շուրջ 74  մլրդ. դրամի նոր սարքավորումներ է ձեռքբերել: «Կառավարությունն իրականացնում է ձեռքբերված սարքավորումների վարկերի սուբսիդավորումը: Այստեղ ուզում եմ շեշտել «նոր» բառը, որովհետև մենք ուզում ենք, որ ընկերությունները գնեն նոր, բարձր արտադրողականությամբ, էներգոարդյունավետ  սարքավորումներ, և բարձրացնեն իրենց արտադրողականությունը»,-նշեց նախարարը՝ խորհուրդ տալով բոլորին օգտվել այս ծրագրից: Քերոբյանը նաև խորհուրդ տվեց օգտվել օտարերկրյա բարձրագույն որակավորում ունեցող  մասնագետների ծառայություններից:  «Եթե ձեր բիզնեսի համար վարձում եք բարձր որակավորում ունեցող մասնագետ, ով սովորել է աշխարհի լավագույն  400 համալսարաններից մեկում, կամ աշխատել է առաջնակարգ ընկերություններում, ապա Կառավարությունը պատրաստ է նրա աշխատավարձի որոշակի տոկոս սուբսիդավորի»,-նշեց նախարարն՝ ընդգծելով, որ դա արվում է Հայաստանում բացակայող գիտելիքները Հայաստան բերելու նպատակով:  Որպես արտադրողականությունը բարձրացնող  բաղադրիչներ,  նախարարը նշեց նաև թվային տրանսֆորմացիան և նորարարությունների կիրառումը: Այն, որ նմանատիպ հանդիպում-քննարկումների կարիքը մեծ է, հաստատեց  Բաբկեն Թունյանը՝  վստահեցնելով՝ նման կազմով մարզ են եկել գործարարներին հուզող խնդիրներն ու առաջարկները լսելու, հնարավորության դեպքում՝ հարցերին անմիջապես պատասխանելու, կամ՝ դրանք Կառավարությանը փոխանցելու նպատակով: Նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս մարզերում:
17:58 - 11 մարտի, 2023
Արագած լեռան լանջին լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. կառավարությունը հավանություն տվեց ծրագրին
 |armenpress.am|

Արագած լեռան լանջին լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. կառավարությունը հավանություն տվեց ծրագրին |armenpress.am|

armenpress.am: Ապարան համայնքում լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. ընդհանուր ներդրումային ծավալը 190 մլն դոլար է: Կառավարությունը մարտի 2-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն:  «Ծրագիրը նախատեսում է «Արագած» լեռան լանջին լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերվելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներ: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ և 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է  190 մլն դոլար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Այս ծրագիրը քննարկման է ներկայացվել դեռևս 2019 թվականի նոյեմբերին, դրա վերաբերյալ 2020 թվականի մարտին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Սակայն պատերազմով, կորոնավիրուսով, նաև մրցակցային այլ ծրագրերի առկայության պատճառով 2021 թ. օգոստոսին վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որը որոշում է կայացրել հավանություն տալ հենց այս նախագծին: «Մենք, ըստ էության, ստեղծում ենք օրինակելի համայնք, որը բարձրադիր գոտում տալու է ինքնաբավ և կայուն ապրելու միջավայր»,-նշեց Քերոբյանը՝ կարևորելով ծրագիրը: Կառավարությունն ըստ էության համաձայնություն է տալիս հողատարածքի ուղղակի վաճառքին: «Մենք գերակա շահի վերաբերյալ որոշում ենք կայացնելու 113 հա տարածքի վերաբերյալ: Եվ 3643 հա տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրի ենք հավանություն տալու, որ Ապարան համայնքը կնքի: Բացի այդ՝ ընկերությունը կօգտվի նաև մեր «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» ծրագրից, որի շրջանակներում մենք որոշակի ենթակառուցվածքային օժանդակություն ևս կտրամադրենք»,-ասաց նախարարը: Ծրագրի իրագործողը «Ռիդ» ընկերությունն է: Փոխվարչապետը Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ գնահատումը պետք է իրականացվի խոշոր 4 աուդիտորական ընկերություններից մեկի կողմից: Եթե 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված ներդրումները չգերազանցեն 20 մլրդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների պակաս չափի նկատմամբ նախատեսվել է որոշակի ֆինանսական տուգանային միջոց: 7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով պետք է ավարտված լինի: Եթե այդպես չլինի, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի այն վարձակալված տարածքների նկատմամբ իրավունքից, որը կառավարությունը սահմանափակում ու տրամադրում է իրեն, կամ պետք է պատրաստ լինի  յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարել տարեկան 500 մլն դրամ, որ շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքներն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել բոլոր 4 բաղադրիչներով խոստացած ներդրումները:
12:34 - 02 մարտի, 2023
ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա» ընկերության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց։ ««Լիդիան» ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում եւ էական տնտեսական աճ է ապահովելու։ Գնահատված է, որ Ամուլսարի, «Լիդիան»-ի աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 1%-ով մոտավորապես, եւ դա բավականին բարձր ցուցանիշ է, մենք հնարավորություն չունենք հրաժարվելու մնան հնարավորություններից»։   Այս մասին հուշագրի ստորագրման արարողությանը ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ընկերությունը արդեն ունի անհրաժեշտ բոլոր թույլատվությունները աշխատանքը սկսելու համար, այսինքն՝ որեւէ օրենսդրական արգելք չկա այս պահին էլ։ Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը ստանալու է ընկերության բաժնետոմսերը, սակայն դրա դիմաց որեւէ բան չի վճարելու, փոխարենը ապահովելու է գործարքի ապահովագրումը որոշակի ռիսկերից նաեւ որպես բաժնետեր։ Նա նշեց, որ ազդակիր համայնքները ամեն տարի ստանալու են 7 մլրդ դրամի աջակցություն ընկերության կողմից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերոբյանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։  Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։  
17:34 - 22 փետրվարի, 2023