Պետական վերահսկողական ծառայություն - ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի առաքելությունը կայանում է  «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն իրականացնելու մեջ:

Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:

Գնման գործընթացներում տեխնիկական բնութագրերը եղել են ոչ հստակ, ինչն առաջացրել է ոչ մրցակցային իրավիճակ․ ՊՎԾ

Գնման գործընթացներում տեխնիկական բնութագրերը եղել են ոչ հստակ, ինչն առաջացրել է ոչ մրցակցային իրավիճակ․ ՊՎԾ

Հաշվի առնելով հանրային հատվածում ծավալված քննարկումները՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրականացրել է մշտադիտարկում ՀՀ վարչապետի 2019 հանձնարարականի հիման վրա՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ներքին աուդիտի արտապատվիրակման եղանակով ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգերի նկատմամբ՝ վերջիններիս օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՎԾ-ից: Արդյունքում, մի շարք դեպքերում արձանագրվել են, որ կազմակերպված գնման գործընթացների հրավերներում տեխնիկական բնութագրերը կազմված են եղել ոչ ամբողջական և հստակ, չեն նկարագրել ձեռք բերվող ծառայության հատկանիշները, հստակեցված չեն եղել աուդիտի ենթակա միավորների քանակը՝ պահանջվող ռեսուրսի և միջոցների գնահատում իրականացնելու նպատակով, ինչն առաջացրել է ոչ մրցակցային իրավիճակ։ Ի հայտ եկած խնդիրները քննարկվել են ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նշվածի վերաբերյալ կազմվել է տեղեկանք և ներկայացվել ՀՀ վարչապետին։ Արդյունքում՝ համապատասխան մարմիններին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ապահովել հայտարարված մրցույթների չեղարկումը և կնքված պայմանագրերի լուծումը, ինչպես նաև կազմակերպել նոր գնման ընթացակարգեր՝ նկատի ունենալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված դիտարկումները՝ գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ։
11:54 - 07 ապրիլի, 2020
31.6%-ով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

31.6%-ով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները: Համաձայն վերջինիս՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը  2018թ․ համեմատ (960 անձ) ավելի է 31.6%-ով: Վարույթների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 375 անձի նկատմամբ, որոնցից 109-ի կամ 29%-ի դեպքում՝ արդարացման, 266-ի կամ 71%-ի դեպքում ոչ արդարացման հիմքով: Ընդ որում՝ վերջիններիս թիվը 2018թ. համեմատ ավելացել է 13.2%-ով: Հարկ է ընդգծել, որ անձանց նկատմամբ քրեական հետապնդումները ոչ արդարացման հիմքով դադարեցվել են, որպես կանոն, հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու կամ համաներման ակտ կիրառվելու պատճառով: Եվ այս ցուցանիշների որոշակի աճը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների և ընձեռած հնարավորությունների շրջանակներում պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնումը, հանցագործությունների լիարժեք բացահայտմանն օժանդակումը խրախուսելու, առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն կատարող անձանց նկատմամբ առավել մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցում վարվող քրեական քաղաքականությամբ: 2019թ. քրեական հետապնդման ենթարկված անձանցից 1073-ի կամ 2018թ․ համեմատ (819) 31%-ով ավելի անձանց վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից մեղադրանք է առաջադրվել 1018-ին: Այս ցուցանիշը վկայում է, որ տարվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված անձանց միայն 5%-ին չի հաջողվել մեղադրանք առաջադրելու համար ներկայացնել վարույթն իրականացնող մարնին, ինչը, ի դեպ, գրեթե կրկնակի պակաս է 2018թ. համեմատ: Հաշվետու տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց ցուցանիշներում 18-ով կամ 15․9 տոկոսով նվազել է (2019թ.-95 անձ-2018թ․-113 անձ) ձերբակալվածների թիվը: Այդ պայմաններում 40․5 տոկոսով նվազել է ձերբակալումից ազատված անձանց թիվը, ինչը վկայում է, որ 2019թ․ զգալի նվազել է անհիմն ձերբակալումների դեպքերը: Կայուն պրակտիկա է ձևավորվել նաև կոռուպցիոն գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայում, քանի որ մեղադրյալների ընդհանուր թվաքանակում կալանքի ներկայացվածների տեսակարար կշիռը էականորեն նվազել է։ Մասնավորապես, 2019թ. 1018 մեղադրյալներից 98-ի կամ 9,6 տոկոսի  նկատմամբ է կալանավորման միջնորդություն ներկայացվել, մինչդեռ 1018 թվականին՝ 746 մեղադրյալներից 90-ի կամ 12 տոկոսի նկատմամբ։  Այս նվազման ֆոնին 22-ով կամ 66․6 տոկոսով պակաս մեղադրյալ է կալանքից ազատվել, ինչը ևս  փաստում է, որ դատարանների կողմից բավարարված՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները եղել են ավելի հիմնավոր ու պատճառաբանված:   2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018թ. համեմատ ավելի է 60-ով կամ 12.8%-ով: Ըստ պաշտոնների դասակարգման և գործունեության ոլորտների՝ քրեական հետապնդման են ենթարկվել մասնավորապես՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ - 2Փոխնախարար– 3ՊՎԾ պետ – 1,Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր - 2Դատախազ – 1,ՌՈ պետ – 1 ,ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար - 1,Նախկին գլխավոր դատախազ-1,ՀՀ ոստիկանության նախկին պետ-1ՊԵԿ նախկին նախագահ – 1,Նախկին մարզպետ – 1, Ոստիկանության աշխատակիցներ՝ 27 (2018թ․-17) անձ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալներՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակիցներ՝ 9 (2018թ․-0) անձ, այդ թվում՝ տեսչության պետ,ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 (2018թ․-12) անձՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներ՝ 8 (2018թ․-9) անձ, այդ թվում՝ մարզային քննչական վարչության բաժնի պետ և քննիչներ,ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-4) անձ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 10 (2018թ․-15) անձ, այդ թվում՝ ՔԿՀ 2 պետ,ՀՀ ՊՎԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-0) անձ,ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ՝ 1 (2018թ․-0) անձ,
14:46 - 06 ապրիլի, 2020
ՊՎԾ-ն ներկայացրել է ոստիկանությունում իրականացրած երրորդ ուսումնասիրության արդյունքները

ՊՎԾ-ն ներկայացրել է ոստիկանությունում իրականացրած երրորդ ուսումնասիրության արդյունքները

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ավարտել  է ՀՀ ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը և վերահսկողական աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ հանրությանն են ներկայացվում տվյալ ուսումնասիրության արդյունքների հիմնական ուղղություններն ու դրսևորումները։  Ուսումնասիրության տիրույթում ընդգրկվել են  2014-2019 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների իրականցման,  հանդերձանքի ձեռքբերման համար կազմակերպված գնման ընթացակարգերի, ինչպես նաև «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վարչական վարույթի ընթացքում կարճված գործերի և բեկանված որոշումների նկատմամբ օրինականության և արդյունավետության, ինչպես նաև մի շարք այլ գործառույթների նկատմամբ վերահսկողության հատվածները։  Հարկ է նշել, որ շինարարության ասպարեզում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ շուրջ 538 մլն դրամի չափով ավել նախահաշվային փաստաթղթերի կազմման, շուրջ 48 մլն դրամի չափով վճարված, սակայն չիրականացված աշխատանքների, շուրջ 51 մլն դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծերից չբխող և չհիմնավորված ծախսերի, շուրջ 107 մլն դրամի չափով հօգուտ պետական շահի չգանձված տույժի, ինչպես նաև միևնույն աշխատանքի դիմաց շուրջ 6 մլն դրամի չափով կրկնակի վճարման դրսևորումներ: Հանդերձանքի ձեռքբերման հատվածում արձանագրվել են  պետության օրինական շահերին հասցված շուրջ 735 մլն դրամի հնարավոր վնասի ռիսկային դեպքեր, բացի այդ՝ 2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացված շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերման դեպքեր՝ միևնույն կազմակերպությունից: Արձանագրվել են նաև ՀՀ ոստիկանության զորքերում համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակիցներին շուրջ 54 մլն դրամի չափով աշխատավարձի վճարման դեպքեր: Իրականացված ուսումնասիրությունն ըստ ոլորտների, ամփոփ արդյունքներով, ունեցել է հետևյալ պատկերը՝ ՀՀ ոստիկանության կողմից, առանց օրենսդրությամբ սահմանված բավարար հիմքերի պահպանման, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքում իրեն ամրակցված թվով երկու անշարժ գույքի առուվաճառք և շինարարական կապալ նախատեսող որոշման նախագիծ, որը հաստատվել է՝ չպահպանելով օրենսդրական նորմերով սահմանված մի շարք ընթացակարգեր: Ղեկավար կազմի բանավոր բանակցությունների արդյունքում ՀՀ ոստիկանությանն ամրակցված երկու անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով, ընդհանուր շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամով, օտարվել է «X» ՍՊԸ-ին՝  չպահպանելով անշարժ գույքերի արժեքների գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Միաժամանակ, ՍՊԸ-ի հետ կնքվել է շինարարական կապալի պայմանագիր, համաձայն որի կապալառուն պարտավորվել է ՀՀ ոստիկանության համար Դավթաշեն վարչական շրջանում կառուցել ԱՎՎ նոր վարչական շենք, ինչպես նաև վերանորոգել ամրակցված ևս երկու շենքեր։ Հավելենք, որ համաձայն կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի՝ գնորդի կողմից անշարժ գույքի արժեքի վճարման ժամկետի խախտման համար ՀՀ ոտիկանությունն, ի օգուտ պետական շահի, իրավունք ուներ գանձելու  շուրջ 107 մլն  ՀՀ դրամի չափով տույժ, որը չի իրականացվել: Վերոնշյալ ՍՊԸ-ի կողմից նոր վարչական շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են առանց մի շարք օրենսդրական նորմերի պահպանման: Ավելին, շինարարության ընթացքում փաստացի տեխնիկական հսկողություն երբևէ չի իրականացվել, այն կրել է ձևական բնույթ, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի ստորագրություններն ամբողջությամբ կեղծվել են՝ նպատակ հետապնդելով օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեից պայմանագրով նախատեսված ֆինանսավորումը ստանալը: Հիշյալ նորմերի չպահպանման և օրենքով սահմանված փորձաքննություններ չիրականացնելու հետևանքով ՍՊԸ-ի կողմից Դավթաշեն վարչական շրջանում կառուցված շենքում հայտնաբերվել են կոնստրուկտիվ համակարգերի վնասվածքներ, որոնք հանգեցրել է շենքի անհամաչափ նստեցման: Համաձայն հետշինարարական մի շարք փորձաքննությունների արդյունքների՝ շենքի դեֆորմացիաները դեռևս շարունակվում են, ինչը կասկածի տակ է դնում շենքի կառուցման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված շուրջ 960 մլն ՀՀ դրամի չափով կատարված ծախսի արդյունավետության հարցը: Տվյալ շինարարության ընթացքում հաստատված նախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն հաշվարկված է եղել օրենսդրությամբ սահմանաված չափորոշիչների համեմատ շուրջ 87 մլն ՀՀ դրամով ավել: Վարչական շենքում իրականացված տեսանելի որոշ աշխատանքների հսկիչ ընտրանքային չափագրման արդյունքում չկատարված աշխատանքների ծավալը կազմել է 13 մլն ՀՀ դրամ, որոնք սակայն ընդունվել և վճարվել են ՀՀ ոստիկանության կողմից։ Միևնույն ՍՊԸ-ի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ Գյումրիի ոստիկանության բաժնի Մուշ բաժանմունքի շինարարական աշխատանքների կատարողական ակտում ներառված աշխատանքներից ընտրանքային կարգով ստուգված աշխատանքների գները գերազանցել են դարձյալ ընթացքում հաստատված նախահաշվային գներին՝ շուրջ 25 մլն ՀՀ դրամով, իսկ ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի նոր վարչական շենքի շինարարության ընթացքում տվյալ ՍՊԸ-ի և մեկ այլ ՍՊԸ-ի կողմից կազմված կատարողական ակտերում ներառված միևնույն աշխատանքների դիմաց կատարվել է կրկնակի վճարում՝ շուրջ 6 մլն ՀՀ դրամի չափով։ Շիրակի ՄՎ Գյումրիի բաժնի Կումայրի բաժանմունքի նոր վարչական շենքի կառուցման նպատակով 2015-2018 թվականների ընթացքում, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, «Z» ՍՊԸ-ի հետ ոչ մրցակցային գնման ընթացակարգերի արդյունքում կնքվել են շինարարական կապալի երեք պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է  շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամ: Մասնավորապես, առանց օրենսդրական բավարար հիմքերի առկայության՝ ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացվել վերոնշյալ շենքի շինարարական աշխատանքների իրականացման համար մեկ անձից գնում կատարելու առաջարկ: Պարզվել է, որ թե՛ ՀՀ ոստիկանության, թե՛ «Z» ՍՊԸ-ի կողմից թույլ են տրվել գնման գործընթացների մի շարք օրենսդրական խախտումներ, առանց որոնց ՍՊԸ-ն չէր կարող հանդիսանալ որպես ընտրված մասնակից: ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռևս օրենսդրությամբ սահմանված կարգով չհաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի և քաղաքաշինական բնագավառի մի շարք այլ օրենսդրական նորմերի պահպանման, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ տվյալ աշխատանքները պետք է իրականացվի «Z» ՍՊԸ-ի կողմից: Շինարարական աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ նախահաշվով ավել է հաշվարկվել շուրջ 220 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, շինարարության ընթացքում կազմված և ընդունված կատարողական, ինչպես նաև համադրման ակտերում ներկայացված աշխատանքները, մի շարք դեպքերում չեն համապատասխանում փաստացի կատարված աշխատանքների ծավալներին, օգտագործված նյութերի տեսակներին և քանակներին: Փաստացի կատարված որոշ աշխատանքների ընտրանքային չափագրումների արդյունքում արձանագրվել են շուրջ 35 մլն ՀՀ դրամի չափով չիրականացված ծախսեր և շուրջ 51 մլն ՀՀ դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծից չբխող և չհիմնավորված ծախսեր։ ՀՀ ոստիկանության կողմից, առավելապես ոչ մրցակցային գնման ընթացակարգեր կազմակերպելու արդյունքում, այդ թվում՝ մեկ անձից գնման ընթացակարգերի միջոցով, մի շարք կապալի պայմանագրեր են կնքվել նաև երեք այլ ՍՊԸ-ների հետ։ Այս դեպքերում ևս, առանց բավարար հիմքերի առկայության ՀՀ Կառավարության հաստատմանն են ներկայացվել համապատասխան որոշումների նախագծեր: ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի հիմնանորոգման նպատակով ՀՀ ոտիկանության և վերոնշյալ երեք ՍՊԸ-ներից մեկի հետ կնքվել են թվով 2 կապալի պայմանագրեր՝ շուրջ 778 մլն ՀՀ դրամ արժեքով։ Նախատեսված շինարարական աշխատանքների նախահաշիվների կազմման ճշտության ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կնքված պայմանագրային արժեքները ընդհանուր առմամբ 98 մլն ՀՀ դրամով գերազանցել է ճշտված նախահաշվային արժեքը։ Ուսումնասիրության են ենթարկվել նաև ՀՀ ոստիկանության ու մեկ այլ ՍՊԸ-ի միջև 2014-2018 թվականների ընթացքում կնքված թվով 17 պայմանագրեր՝ տարբեր չափաբաժիններով և տարբեր նախահաշիվներով՝ շուրջ 530 մլն ՀՀ դրամ արժողությամբ։ Ընտրանքային կարգով իրականացվել է մի շարք պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ճշտության ուսումնասիրություն, ինչի արդյունքում ևս արձանագրվել է, որ տարբեր պայմանագրերով նախատեսված նախահաշիվներն ընդհանուր առմամբ ավել են հաշվարկվել շուրջ 80 մլն ՀՀ դրամի չափով։ Հարկ է նկատել նաև, որ Դավթաշենի ոստիկանական բաժանմունքի նոր վարչական շենքի վերակառուցման աշխատանքների համար մեկ այլ ՍՊԸ-ի հետ կնքվել է շուրջ 300 մլն ՀՀ դրամի պայմանագիր, որը գերազանցել է աշխատանքների ճշտված նախահաշվային արժեքը շուրջ 28 մլն ՀՀ դրամով։ ՀՀ ոստիկանության ծառայողի հանդերձանքի ձեռքբերման նպատակով 2014-2019 թվականների ընթացքում, մի շարք դեպքերում խախտվելով պետական գնումները կանոնակարգող օրենսդրական նորմերը, հիմնականում ոչ մրցակցային գնման ընթացակարգեր կիրառելու արդյունքում համապատասխան պայմանագրեր են կնքվել թվով չորս ՍՊԸ-ների հետ՝ ի թիվս այլ մատակարարների։ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նոր համազգեստին անցումը անարդյունավետ կազմակերպելու հետևանքով, գոյացել է հին նմուշի մնացորդ հանդերձանք և տեղի է ունեցել պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարում, ըստ էության, այդ մասով առաջացնելով պետությանը նյութական վնաս հասցնելու ռիսկ։ Պարզվել է նաև, որ նոր համազգեստի պատրաստման նախահաշիվները հիմնականում կազմվել են մատակարար կազմակերպությունների կողմից՝ ներկայացնելով միավորի չհիմնավորված բարձր արժեք։ 2014-2016 թվականների ընթացքում հանդերձանք ձեռք բերելու նպատակով, առանց օրենսդրությամբ սահմանված հիմքերի բավարար առկայության, ՀՀ Կառավարության հաստատմանն են ներկայացվել, ըստ էության, ոչ մրցակցային գնման ընթացակարգով պետական գնումներ կատարելու նախագծեր, որոնք ևս  հաստատվել են գործադիրի կողմից։ 2017-2018 թվականներին հանդերձանքի ձեռքբերման նպատակով  գնման գործընթացը կազմակերպվել է մրցակցային ընթացակարգերով, սակայն գրեթե առանց փաստացի մրցակցության։ Նման հանգամանքների շարունակական բնույթ կրելը, ինչպես նաև ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված այլ տվյլաները հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ այդ իրավիճակը ուղղորդված ձևով կարգավորվել է պատվիրատուի կողմից և չափաբաժինները քողարկված ձևով բաշխվել են նախընտրելի մատակարարների միջև, ինչի արդյունքում փաստացի մրցակցություն տեղի չի ունեցել և հանգեցրել է հանդերձանքի՝ բարձր գներով պայմանագրեր կնքելուն։ 2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կազմակերպված հանդերձանքի գնման գործընթացներն իրականացվել են մրցակցային ընթացակարգերով՝ ըստ էության, առաջին անգամ ապահովելով իրական մրցակցություն մասնակիցների միջև, ինչի հետևանքով կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով տարբեր ապրանքատեսակների միավորի արժեքները կտրուկ նվազել են, ընդհուպ որոշ ապրանքատեսակների մասով՝ մինչև 50 տոկոս։ Համադրելով 2019 թվականի ընթացքում մրցկացության հիման վրա ձևավորված հանդերձանքի միավորի գները 2014-2018 թվականների ընթացքում ոչ մրցակցային ընթացակարգերում կնքված պայմանագրերով սահմանված հանդերձանքի չհիմնավորված բարձր միավորի գների հետ՝ առաջացել է պետական միջոցների ոչ արդյունավետ կառավարման ռիսկ, ինչի հետևանքով պետության օրինական շահերին ենթադրաբար հասցվել է նյութական հնարավոր վնաս, որի ընդհանուր միջինացված ցուցանիշը կազմում է շուրջ 470 մլն ՀՀ դրամ: ՀՀ ոստիկանության պահեստում առկա հանդերձանքից ընտրանքային կարգով վերցվել են տարբեր տարեթվերին մատակարաված հանդերձանքի տարբեր փորձանմուշներ, որոնք սահմանված կարգով ենթարկվել են նյութագիտական և ապրանքագիտական փորձաքննության, իսկ թվով հինգ հանդերձանքի մասով իրականացվել է նաև կրկնակի փորձաքննություն։ Արդյունքում արձանագրվել է, որ այդ ապրանքատեսակները թե՛ իրենց բաղադրության, թե՛ արտաքին տեսքի բնութագրիչների մի շարք էական շեղումներով չեն համապատասխանել տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչներին։ Վերոնշյալ հինգ ապրանքատեսակների մասով կատարվել է անարդյունավետ ծախս՝ առաջացնելով պետության օրինական շահերին ավելի քան 265 մլն ՀՀ դրամի չափով նյութական վնաս հասցնելու ռիսկ։ 2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացվել է շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով հանդերձանքի ձեռքբերում, ընդ որում՝ առանց ապրանքի միավորի գնագոյացման հիմքի։ Պարզվել է նաև, որ անհատական պատվերների անվան ներքո հիմնականում ձեռք է բերվել մեծ խմբաքնակներով հանդերձանք։ Հատկանշական է, որ անհատական պատվերների միջոցով հանդերձանքի ձեռքբերումը մշտապես պատվիրվել է բացառապես մեկ ընկերության։ Ուսումնասիրության ընթացքում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից տրված գրության հիման վրա պարզվել է, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված գործերով վարչական վարույթի ընթացքում վերադասության կարգով գանգատարկված և կարճված գործերի և բեկանված որոշումների մասով տեղեկատվություն կարող է ներկայացվել միայն 2018 թվականից՝ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի ներդրումից հետո: Ուսումնասիրության ենթակա փաստաթղթերում խախտումներ չեն արձանագրվել: Հարկ է նշել, որ արձանագրված վարույթներով գանգատարկված և կարճված գործերի ու բեկանված որոշումների առանձնացված հաշվառում չի իրականացվում, ինչի արդյունքում հնարավոր չէ ապահովել վերահսկողության պատշաճ մակարդակ: Ընդհանուր առմամբ, ճանապարհապարեկային ծառայության կողմից արձանագրված գործերով 2014-2019թթ. գանգատարկվել է 8529 վարչական ակտ, կարճվել և բեկանվել է  909 ակտ: Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված գործերով 2018-2019թթ. ստացվել է  13985 գանգատարկման դիմում (մեկ դիմումով բողոքարկվել է մեկ և ավելի ակտեր), կարճվել և բեկանվել է 11738 ակտ: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանության զորքերում իրականացված մշտադիտարկման արդյունքներով պարզվել է, որ 2007-2011թթ. ընթացքում  զինծառայության հետ որևէ առնչություն չունեցող մի շարք անձինք ՀՀ ոստիկանության զորքերում զբաղեցրել են պաշտոններ և ունեցել են կոչումներ: Մի շարք այլ աշխատակիցներ չեն կատարել սահմանված կարգով իրենց վերապահված աշխատանքային պարտականությունները, փոխարենն իրականացրել են ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի թեյարանների աշխատանքների կազմակերպումը: Նշված աշխատակիցները ստացել են աշխատավարձ՝ չիրականացնելով համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից իրականացվել են շուրջ 54 մլն դրամի անարդյունավետ ծախսեր։ Բացի այդ՝ խախտումներ են արձանագրվել ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կազմակերպված մի շարք գնման գործընթացներում։
12:44 - 06 ապրիլի, 2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 618 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 618 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի  շրջանակներում Հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են  շուրջ 618 մլն. դրամի խախտումներ:  Մասնավորապես՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ Կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն. դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ չունենալով անշարժ գույքի և/կամ հիմնական միջոցի գրավ: Բացի այդ, խախտելով կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջները՝ նշված գումարը մարվել է Կազմակերպությանը հետագայում բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն. դրամ գումարից, կազմակերպությանը բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն. դրամ գումարից առնվազն 124 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:   Կազմակերպության կողմից փաստացի թույլ տրված պայմանագրային և ծրագրային շեղումների հիմքով Հիմնադրամը իրավունք է ունեցել լուծել բաժնեմասնակցային ներդրման Պայմանագիրը՝ հետ պահանջելով իր կողմից ներդրված գումարը, սակայն Հիմնադրամի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել, նույն կազմակերպությանը ծրագրի այլ բաղադրիչի շրջանակներում տրամադրվել է 120 մլն. դրամ փոխառության գումար, որից առնվազն 69,1 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան։ Բացի այդ, տրամադրված գումարի մասով առկա է Կազմակերպության համար ակնկալվող արդյունքը չստանալու ռիսկ՝ կապված պայմանագրային պարտավորություները չկատարելու հետ, մեկ այլ Կազմակերպության հետ նախկինում նախաներդրումային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տրամադրված շուրջ 191 մլն. դրամ գումարի վերադարձման փոխարեն Հիմնադրամի կողմից կնքվել է բաժնեմասնակցային ներդրման պայմանագիր՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի պահանջները, կազմակերպությանը տրամադրվել է շուրջ 89 մլն. դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջները և գերազանցելով Կազմակերպության զուտ ակտիվների, ինչպես նաև Հիմնադրամի ներդրումից հետո ընկերության ակտիվների սահմանված չափերը, գրավադրված անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը տրամադրված նախաներդրումային ֆինանսավորման գումարի 125%-ից պակաս լինելու պարագայում Կազմակերպությանը տրամադրվել է նախաներդրումային ֆինանսավորում 105 մլն. դրամի չափով՝ խախտելով Ուղեցույցի մեկ այլ կետի պահանջները, կառավարչական ծառայությունների մասով Հիմնադրամը 2018-2019 թվականների ընթացքում Հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպություններից մեկում Հիմնադրամի կողմից նշանակված տնօրենների խորհրդի անդամի հետ, սակայն, արդեն որպես անհատ ձեռնարկատեր, շահերի բախման ռիսկի առկայությամբ, կնքել է 4,4 մլն. դրամի մոնիտորինգի իրականացման ծառայության պայմանագիր։ Բացի այդ, «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամները հանդիսանում են պատվիրատու և նույն օրենքի իմաստով ծառայություններ պետք է ձեռքբերեն գնումների գործընթաց կազմակերպելու եղանակով, սակայն Հիմնադրամը նշված ծառայությունները ձեռք է բերել առանց Գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված գործընթացի կազմակերպման, Հիմնադրամը ֆինանսավորված կազմակերպություններին տրամադրված գումարների նպատակային ծախսման մասով չի վերահսկել հատկացված գումարների փաստացի ծախսման ուղղությունները: Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:
11:19 - 30 մարտի, 2020
ՊՆ պարզաբանումը գնումների վերաբերյալ

ՊՆ պարզաբանումը գնումների վերաբերյալ

Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է. ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական www.supervision.am կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վերջինս ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Նշվածի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում ՀՀ ՊՆ-ն իրականացնում է շուրջ 1000-1100 գնման գործընթաց, որոնցից յուրաքանչյուրը միջինում պարունակում է 8-10 չափաբաժին: Ընդ որում, օրական կտրվածքով միաժամանակ ընթացող և տարբեր փուլերում գտնվող գնման ընթացակարգերը տատանվում են 50-200-ի շրջանակում, իսկ նշված ընթացակարգերի արդյունքում արդեն իսկ կնքված պայմանագրերի կատարման հետ կապված գործընթացները պատկառելի ծավալ են կազմում: Գնման ընթացակարգերի կազմակերպման և պայմանագրերի կատարման նշված ծավալի մեջ, բնականաբար,  կարող են արձանագրվել ինչպես բողոքներ, այնպես էլ թերացումներ և մատակարարումների հետ կապված խնդիրներ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ ՊՆ գնումները մշտապես գտնվում են ստուգումներ իրականացնող և իրավապահ տարբեր մարմինների ուշադրության կենտրոնում։ Այս առումով, օրինաչափ է, որ ՊՆ գնումների գործընթացի շրջանակում պարբերաբար նախաձեռնվում են ինչպես քրեական, այնպես էլ դատական գործընթացներ: Հարկ ենք համարում նշել, որ վերոհիշյալ թերացումների մասով չի բացառվում ՊՆ համակարգի պատասխանատուների բարեվարքության հետ կապված խնդիրների առկայությունը։ Այդուհանդերձ, հավաստիացնում ենք, որ ՀՀ ՊՆ-ն մշտապես և հետևողականորեն իրականացնում է լրջագույն միջոցառումներ՝ ուղղված հատկապես գնումների գործընթացում ներգրավված աշխատակիցների բարեվարքության բարձրացմանն ու ամրապնդմանը:
17:38 - 11 մարտի, 2020
Ուսումնասիրվել է ՊՆ դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը

Ուսումնասիրվել է ՊՆ դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Տվյալ դեպքում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ, մասնավորապես գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային վառելանյութի տեխնիկական բնութագրին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։
11:15 - 11 մարտի, 2020
Մանկավարժական համալսարանում խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում

Մանկավարժական համալսարանում խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ: Ուսումնասիրության առարկա են հանդիսացել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները: Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։   Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն․ դրամի  գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն. դրամ ծավալով գնումների գործընթացներում: Մասնավորապես՝   Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից ներկայացվել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել է 127 մլն. դրամի պայմանագրեր: Մեկ ընկերության կողմից մատուցված ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն: Առկա են հիմնավոր կասկածներ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 14.0 մլն դրամ եկամտային հարկ: Ծառայություն մատուցող ընկերության կողմից մատուցել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն Հիմնադրամի կողմից չի գանձվել պայմանգրուվ սահմանված 3.0 մլն դրամի տուգանք: Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է Հիմնադրամի կողմից: Հեռուստացույցների մատակարարման գինը շուրջ կրկնակի անգամ գերազանցել է ձեռքբերման արժեքին, սակայն գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել: Օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13.0 մլն. դրամով ավելի գումար (ավելացված արժեքի հարկ), քան վերջինիս գնային առաջարկն էր: Հիմնադրամում լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է (հավելավճար, լրավճար և պարգևատրում) առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել: Հիմնադրամի կողմից հիմնադրված ընկերությանը անհատույց հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, շուրջ 100.0 մլն դրամ համախառն հաշվեկշռային արժեքով գույք, 60.0 մլն դրամ փոխառություն, սակայն ոչ արդյունավետ կառավարման և ՀԻմնադրամի կողմից ընկերության գործունեության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության արդյունքում ընկերությունը կրել է վնասներ և շահաբաժիններ չի հաշվեգրվել Հիմնադրամի բյուջե: Բացի այդ, ընկերության կողմից իրականացվել է 47 մլն. դրամի (դրամարկղային) Հիմնադրամի կանոնադրական նպատակներին չհամապատասխանող ծախս: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամին ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:
15:00 - 28 փետրվարի, 2020
Դավիթ Սանասարյանից բացի մյուս ամբաստանյալները հրաժարվեցին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել |armtimes.com|

Դավիթ Սանասարյանից բացի մյուս ամբաստանյալները հրաժարվեցին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հրապարակեց գործով բոլոր ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները: Դավիթ Սանասարյանի մեղադրական եզրակացության հրապարակումից հետո հերթը Սամվել Ադյանինն էր: Ադյանը ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, ում լիազորությունները 2019 թվականի ապրիլի 25-ից կասեցված են: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին: Մեղադրականի հրապարակումից հետո պատասխանելով դատավորի հարցին՝ Սամվել Ադյանը  հայտնեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ է: Ինչ վերաբերում է հարցին, թե մեղադրանքի նկատմամբ ինչ դիրքորոշում ունի, Ադյանը, օգտվելով իր դատավարական իրավունքից, չցանկացավ այս պահին որեւէ դիրքորոշում հայտնել: Այնուհետեւ մեղադրող դատախազը ընթերցեց ամբաստանյալ Գեւորգ Խաչատրյանի մեղադրական եզրակացությունը: Խաչատրյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարն է, ում լիազորությունները եւս կասեցված են: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Դատավորի հարցին ի պատասխան՝ Գեւորգ Խաչատրյանը եւս նշեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ է, եւ այս պահին ցանկանում է դիրքորոշում չհայտնել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:52 - 14 փետրվարի, 2020
ԱԻՆ-ում կատարված ստուգումների արդյունքում ՊՎԾ-ն շոշափելի շոշափելի խախտումներ չի հայտնաբերել |armtimes.com|

ԱԻՆ-ում կատարված ստուգումների արդյունքում ՊՎԾ-ն շոշափելի շոշափելի խախտումներ չի հայտնաբերել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ավարտել է ստուգումները Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Ստուգման արդյունքում ՊՎԾ-ն շոշափելի խախտումներ չի հայտնաբերել, ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի ազատումից հետո գերատեսչությունում լարված իրավիճակ էր: Նրա հետ միասին փրկարար ծառայության 9 պաշտոնյա ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին դիմել՝ նշելով, որ Ֆելիքս Ցոլակյանը կոռուպցիոն գործարքների է գնում: Մասնավորապես՝ բենզինի ձեռքբերման մրցույթում նախարարությունը գնել է նույն գնով, որը վաճառվում է բենզալցակայաններում: Իսկ մրցույթների ժամանակ համեմատաբար ավելի մատչելի գներ են սահմանվում: Այդ դիմումից հետո ԱԻ նախարարը դիմել էր վարչապետին, որպեսզի Պետական վերահսկողական ծառայությունը այցելի նախարարություն եւ ստուգի այդտեղ նշված տվյալները: ՊՎԾ-ն ստուգումներն ավարտել է, սակայն այդպես էլ չի հրապարակել՝ ի վերջո խախտումներ հայտնաբերվե՞լ են, թե՝ ոչ: Ստուգումները թեեւ ավարտվել են, սակայն այժմ էլ ԱԻՆ-ում լարված է մթնոլորտը. տեղեկություններ են շրջանառվում, որ  նախարարը փորձում է պաշտոնից ազատել վարչապետին դիմում գրած պաշտոնյաներին: - Պարոն նախարար, ճի՞շտ է, որ Դուք փորձում եք աշխատանքից ազատել Փրկարար ծառայության այն 9 պաշտոնյաներին, որոնք ՓԾ նախկին տնօրենի հետ միասին Ձեր վերաբերյալ դիմում էին ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: - Աշխատանքից ազատելու հատուկ մտադրություն չկա: Եթե այդ մարդիկ սխալ էին համարում աշխատելը, ապա առաջին հերթին նրանք պետք է հրաժարվեին դրանից: Նրանք շարունակում են աշխատել, եթե ես իրենց աշխատանքից դժգոհ լինեմ՝ ապա այո, կազատեմ: Իսկ աշխատանքից դժգոհության տեղ կա: Այդ դժգոհությունը միայն իմը չէ: Դա նաեւ փրկարար ծառայության ղեկավարության դժգոհությունն է, որոնք եթե ներկայացրին աշխատողին ազատման՝ ուրեմն ես կազատեմ: - Դժգոհության պատճառը վարչապետին ուղարկած դիմո՞ւմն է, թե այլ պատճառներ կան: - Ոչ, բավականին շատ մարդ է ազատվել աշխատանքից, որոնք ոչ մի տեղ չեն ստորագրել, ոչ մի տեղ չեն գնացել, ոչ մի անգամ ոչ մի վատ բառ չեն ասել, բայց ազատել եմ աշխատանքից, որովհետեւ դժգոհ էի: - Պարոն Ցոլակյան, կարո՞ղ եք տեղեկացնել, ի վերջո ստուգումների արդյունքում ՊՎԾ-ն ի՞նչ է հայտնաբերել ԱԻՆ-ում: - Որեւէ շոշափելի բան չեն հայտնաբերել: ՊՎԾ-ն ինքն է որոշում՝ հրապարակել, թե չհրապարակել: Հրապարակում են այն դեպքում, երբ խախտումներ են լինում: Իսկ, եթե խախտումներ չկան, ի՞նչ հրապարակեն: Եթե մարդիկ դժգոհ են մնացել, որ վերահսկողական ծառայությունը որեւէ բան չի հայտնաբերել, դա արդեն այլ հարց է: - Դիմումի մեջ նշված էր, որ Դուք բենզինի ձեռքբերումն իրականացրել եք թանկ գնով: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, ստուգումների արդյունքում նման բան հայտնաբերվե՞լ է - Դա սուտ է, ՊՎԾ-ն հիմնավորել է, որ այդ ամենը օրենքի սահմաններում է եղել: - Պարոն նախարար, ըստ Ձեզ, ո՞րն էր ի վերջո այդպիսի դիմում ուղարկելու նպատակը: - Մարդիկ շահեր են հետապնդել: Երբ իրենց աշխատանքի ընթացքում վատ են աշխատել, դրա գնահատականը եղել է նրանց ազատումը: Իմ կարծիքով՝ ՊՎԾ-ն օբյեկտիվ է եղել իր քննության հարցում, ու որեւէ լուրջ խախտում չի մատնանշվել: Մանր-մունր թերություններ են արձանագրվել, որոնց հետ կապված ուղղումներ ենք կատարել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:12 - 11 փետրվարի, 2020
ՊՎԾ-ն հայտնում է ոստիկանությունում խոշոր դրամական միջոցների տնտեսման մասին

ՊՎԾ-ն հայտնում է ոստիկանությունում խոշոր դրամական միջոցների տնտեսման մասին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խտրական գնման գործընթացների բացառման, մրցակցային իրավահարաբերությունների ապահովման արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ:  «ՀՀ ոտիկանության կողմից Ծառայությանը տրամադրված տեղեկատվության համաձայն վերոնշյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման ուղղությամբ խնայողությունները կազմել են՝ - 2020 թվականի համար միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների նկատմամբ՝ 956,272 (ինը հարյուր հիսունվեց միլիոն երկու հարյուր յոթանասուն երկու) հազար ՀՀ դրամ, -2020 թվականի համար նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում հայտերով ներկայացված նախահաշվային գների նկատմամբ՝ 505,132 (հինգ հարյուր հինգ միլիոն հարյուր երեսուներկու) հազար ՀՀ դրամ: Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանությունում խնայողություններն ունեն ավելանալու միտում»,- ասված է Պետական վերահսկողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
08:19 - 03 փետրվարի, 2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է մեկ տարվա ընթացքում իրականացված հիմնական աշխատանքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է մեկ տարվա ընթացքում իրականացված հիմնական աշխատանքները

Ծառայությունն իր գործառույթների շրջանակներում շարունակաբար ապահովել է Հայաստանի Հանրապետության վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում պետական կառավարման համակարգի մարմիններում, պետական հիմնարկներում և համայնքներում իրականացվել են շուրջ 100 վերահսկողական գործառույթներ (շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ, շուրջ 7 տասնյակ մշտադիտարկումներ), որոնց արդյունքում, դեռևս նախնական տվյալներով, հայտնաբերվել են ավելի քան 19 մլրդ դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ կամ ոչ արժանահավատ ծախսեր, ռիսկային գնահատված թվային ցուցանիշներ, չհաշվարկված պայմանագրային տույժեր և այլն։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել են նաև ՀՀ պետական բյուջեի տնտեսումներ։ Վերահսկողական գործառույթն իրականացվել է ՀՀ վարչապետի համաձայնությամբ, Ծառայության ղեկավարի հանձարարագրերի, ինչպես նաև ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմում-բողոքների, մամուլի հրապարակումների և այլ հիմքերով: Ուսումնասիրությունների արդյունքում կազմված գրեթե բոլոր տեղեկանքներն ուղարկվել են ՀՀ իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, ներկայացված են մեղադրանքներ: Անհրաժեշտ է ընդգծել, որ իրականացված որոշ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների հիման վրա կազմված տեղեկանքներում առկա են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք հրապարկման ենթակա չեն: Ընդհանուր առմամբ, վերահսկողական գործառույթներ են իրականացվել և իրականացվում ՀՀ ոստիկանությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում, ՀՀ ՊԵԿ-ում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, «Հայաստան համահայկական հիմնադրամում», «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում, ՀՀ էկոնոմիկայի (տնտեսական զարգացման և ներդրումների) նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի Գործակալություն» ՊՈԱԿ-ում, ՀՀ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում, , , ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում, թվով 6 ջրօգտագործող ընկերություններում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամում», Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, «Սևանի իշխանի պարշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում, Երևանի քաղաքապետարանում, ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի և Վայքի համայնքապետարաններում, ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ, Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ում, «ԲԷՑ» ՓԲԸ-ում, «Հայավտոկայան» ՓԲԸ-ում, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում և այլ պետական վերասկողության ենթակա մարմիններում և բնագավառներում: Որոշ դեպքերում, վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջականացնելու նպատակով իրականացվել են հանդիպակած ուսումնասիրություններ գործարքի մյուս կողմի մոտ: Հարկ է նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ՀՀ-ում իրականացվող ներդրումային ոլորտում պետական քաղաքականության իրականացման գործընթացներում ներգրավված այլ մարմիններում կատարվել է ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման գործառույթների օրինականության և արդյունավետության ուսումնասիրություն, որի շրջանակներում կազմվել է տեղեկանք և ներկայացվել ՀՀ Վարչապետին։ Ուսումնասիրությունը շարունակվում է։ Տարվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ՀՀ պետական վերահսկողական ծառայություն հասցեագրվել և գրանցվել են 753 դիմում, որից 14-ը էլեկտրոնային եղանակով ստացված դիմումներ: Ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիներից և զանգվածային լրատվության միջոցներից ստացվել է 50 հարցում, որոնց բոլորին տրվել է պատասխան: Կատարվել է 163 քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տրվել են բանավոր պարզաբանումներ՝ վերջիններիս կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ: Ծառայությունը իր՝ www.supervision.am կայքում ներդրել է քաղաքացիների «դիմումների առցանց ընդունման» համակարգ, որի արդյունքում ՀՀ և օտարերկյա քաղաքացիները իրենց դիմում-բողոքները, հարցումները և առաջարկները կարող են ուղարկել Ծառայություն առցանց տարբերակով, հետևել դիմումի ընթացքին և ներբեռնել դիմումի պատասխանը կայքից: Ծառայության դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչությունում գործում է «Թեժ գիծ»: Վերը նշված ժամանակահատվածում 171 քաղաքացիների տրվել է պարզաբանում իրենց կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:Վերահսկողություն իրականացնելու արդյունքում մշակվել և համապատասխան իրավասու մարմիններին ներկայացվել են նաև բազմաբնույթ առաջարկություններ օրենսդրական բարեփոխումների և հետագա աշխատանքների կատարելագործման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
07:51 - 09 հունվարի, 2020