Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Մեր նպատակն է մեկ տարում Ուկրաինային տրամադրել 1 միլիոն արկ և ապահովել համապատասխան ֆինանսավորում․ Շառլ Միշել
 |azatutyun.am|

Մեր նպատակն է մեկ տարում Ուկրաինային տրամադրել 1 միլիոն արկ և ապահովել համապատասխան ֆինանսավորում․ Շառլ Միշել |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովին։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ առաջնորդներին ուղղված հրավերի նամակում ասել է, որ գագաթնաժողովը նվիրված է լինելու «հիմնական աշխարհաքաղաքական խնդիրներին և գլոբալ մարտահրավերներին», ներառյալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ ռազմական օգնությունը: Դա, նրա խոսքով, ներառում է ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը։ Նույն համատեքստում կքննարկվի պարենային գլոբալ անվտանգության հարցը։ Ինչպես նշել է Միշելը՝ «մեր նպատակն է առաջիկա 12 ամիսների ընթացքում Ուկրաինային տրամադրել 1 միլիոն արկ և ապահովել համապատասխան ֆինանսավորում»։ Դա անելու համար, ինչպես նա ասում է իր նամակում, «մեզ անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների մեծացման համար»։ Ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, տեղի կունենա եվրագոտու գագաթնաժողովը, որին կմասնակցեն միության բոլոր 27 երկրների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը և Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոխյուն՝ քննարկելու համար տնտեսական և ֆինանսական իրավիճակը։
13:08 - 23 մարտի, 2023
Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Տոյվո Կլաար

Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին հանդիպեն Բրյուսելում․ Տոյվո Կլաար

Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել։ Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:  «Մենք պարզապես ցանկանում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Մեզ համար երբեք չի եղել բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի։ Եվ մեր դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ լինի արտաքին դերակատարը, եթե կողմերը ցանկանում են աջակցել նրան և շահագրգռված են դրանում, մենք ուրախ կլինենք աշխատել նրանց հետ և համակարգել այդ գործընթացը նրանց հետ։ Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որևէ մրցակցային գործընթաց»,- ընդգծել է Կլաարը։ Նա նշել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ըմբռնումն այն է, որ կարևոր է երկու առաջնորդներին վերադարձնել Բրյուսել․ «Խոսքը ոչ միայն Բրյուսելի, այլ նաև նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև արդեն մի քանի ամիս է՝ հանդիպում չի եղել», - ասել է Կլաարը՝ նշելով՝ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Մի քանի շաբաթ առաջ նա հանդիպել է առաջնորդների հետ Մյունխենում։ Այժմ մենք սպասում ենք, որ մոտ ապագայում առաջնորդները կրկին կհանդիպեն Բրյուսելում»։
13:51 - 08 մարտի, 2023
Բլինքենը ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ․ Պետքարտուղարության խոսնակ |1lurer.am|

Բլինքենը ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ․ Պետքարտուղարության խոսնակ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, նշել է, որ պետք է վերացվեն բեռների տեղափոխման խոչընդոտները։ «Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղարը Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ շփումներում բարձրացրել է այդ հարցը։ Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ։ Նա նաև կողմերին հորդորել է բացել հաղորդակցությունները։ Կարծում ենք` այս առաջին փուլում շատ կարևոր է, որ կողմերն իրենք վերացնեն ապրանքների տեղափոխման խոչընդոտները, այդ թվում` ապահովեն մարդասիրական աջակցություն նրանց համար, ովքեր օգտվում են միջանցքից»,- ասել է նա` հավելելով, որ պատրաստվում են կենտրոնանալ դիվանագիտության վրա` օգնելու ապահովել այդ հնարավորությունը: Փրայսը նաև հայտնել է, որ ԱՄՆ–ը պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին «բարդ հարցերում առաջընթաց ունենալու համար»։ «Մեր խոսքով ու գործողություններով հստակ ցույց ենք տվել, որ պատրաստ ենք և ի վիճակի ենք ամեն կերպ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին` բարդ հարցերում առաջընթաց ունենալու։ Մենք դա արել ենք երկկողմ ձևաչափով, նաև եռակողմ` ներառյալ, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպեց Մյունխենում։ Մենք աշխատում ենք նաև մեր մյուս գործընկերների հետ, աջակցում ենք ԵՄ ջանքերին»,- նշել է Փրայսը։ Նա նաև հայտնել է, որ Շառլ Միշելը հանդես է եկել Բրյուսելում կողմերի միջև հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ, նկատել` դա լավ հնարավորություն է, լավ կլինի, որ նրանք համաձայնեն և շարունակեն այն առաջընթացը, որ գրանցել ենք վերջին շաբաթներին։
10:01 - 24 փետրվարի, 2023
Հույս ունենք Բրյուսելում առաջիկա օրերին Միշելի կազմակերպած հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց տեսնել. Պետդեպ
 |tert.am|

Հույս ունենք Բրյուսելում առաջիկա օրերին Միշելի կազմակերպած հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց տեսնել. Պետդեպ |tert.am|

tert.am:ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մյունխենում անվտանգության համաժողովին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: «Այս բոլոր հանդիպումների ընթացքում պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ պաշտպանելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը՝ հիմնված միջազգային կարգի վրա», - ասել է նա:Խոսելով վերջին ամիսներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ շփումներում Վաշինգտոնի ֆիքսած առաջընթացի մասին՝ նա ասել է. «Դա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով, և մենք հենց դա հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից կազմակերպված բանակցությունների շրջանակում:  Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը։ Մենք չափից դուրս լավատես չենք, բայց մենք ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը համապարփակ լուծման ուղղությամբ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ առաջընթացը շարունակվի»,- ասել է Նեդ Փրայսը։
11:11 - 23 փետրվարի, 2023
Ալիևը Մյունխենում Շառլ Միշելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

 |aravot.am|

Ալիևը Մյունխենում Շառլ Միշելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Մյունխենում քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և Բրյուսելյան խաղաղության գործընթացը:Մասնավորապես, Ալիևն ասել է, որ ինքը սատարում է Բրյուսելյան ձևաչափը: Շառլ Միշելն էլ ասել է, որ ԵՄ-ը կշարունակի ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման Հարավային Կովկասում կայունություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանում Եմ ծավալած դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ:
10:19 - 18 փետրվարի, 2023
ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ չնայած բարդ բանավեճերին. Շառլ Միշել |armenpress.am|

ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ չնայած բարդ բանավեճերին. Շառլ Միշել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինքում այս թեմայի շուրջ քննարկումները գնալով ավելի ու ավելի են բարդանում: Այդ մասին տեղեկացնում Է Bloomberg գործակալությունը։ «Պատժամիջոցների շուրջ յուրաքանչյուր բանավեճ շատ ավելի բարդ է, քան նախորդը: Մենք լավ քննարկումներ ունենք նախագահ Զելենսկիի հետ, և ես իմ գործընկերներին կտեղեկացնեմ, թե որոնք են Ուկրաինայի առաջարկները, և մենք կխորհրդակցենք։ Վստահ եմ, որ մենք կկարողանանք ուժեղացնել ճնշումը Կրեմլի վրա», - ասել է Շառլ Միշելը Կիև կատարած ուղևորության ժամանակ: Bloomberg-ը նշում է, որ Միշելը չհայտարարված այց է կատարել Կիև՝ Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին օգնելու համար. գագաթնաժողովը պլանավորված Է փետրվարի 3-ին։ «Վստահ եմ, որ սա առիթ և հզոր ազդանշան կլինի այն մասին, որ մենք միասին ենք: Մենք նաև կորոշենք, թե որոնք են հաջորդ քայլերը, որոնք են ընդհանուր նպատակները», - նշել Է Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, պատժամիջոցները պետք է խստացվեն, «ավելի շատ երկրներ պետք է ներգրավվեն՝ դիմակայելու Ռուսաստանին»: Շառլ Միշելի կարծիքով՝ ԵՄ երկրներն ավելի շատ տանկեր պետք է տրամադրեն Ուկրաինային: Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ հասկանում է, թե ինչու է այդ որոշումը բարդ Գերմանիայի համար: Օրեր առաջ արձագանքելով Բրիտանիայի կողմից Ուկրաինային Challenger 2 տանկեր մատակարարելու  որոշմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ այդ տանկերը ,այրվում են և կայրվեն այնպես, ինչպես մյուսները:
12:29 - 20 հունվարի, 2023
Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին
 |armenpress.am|

Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այն կարծիքին է, որ անհրաժեշտ է մշակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը «կասեցնելու» մեխանիզմ. միևնույն ժամանակ նա խոստովանել Է, որ ներկայում դա հնարավոր չէ։ Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում Միշելը Ռուսաստանին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ նշելով, որ երբ դա անում է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամը, ապա «միջազգային իրավունքում թերություն կա»: «Իմ կարծիքով, պետք է ստեղծվի անդամակցության կասեցման մեխանիզմ. ես չեմ խոսում Ռուսաստանին լիովին հեռացնելու մասին, բայց առնվազն Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը  կասեցնելու մասին», - հայտարարել Է նա։ Միևնույն ժամանակ Եվրախորհրդի ղեկավարը խոստովանել է, որ «այս պահին դա հնարավոր չէ, դա փակուղու առջև կկանգնեցնի ՄԱԿ-ի անվտանգության բուն հայեցակարգը»: «Այնուամենայնիվ մենք հստակ տեսանք, որ մինչև այս պատերազմի սկսվելը ՄԱԿ-ի անվտանգության հայեցակարգն արդեն շատ երերուն էր և բազմաթիվ դժվարություններ ուներ միջազգային լուրջ խնդիրները լուծելու գործում: Այնպես որ, ես այն մարդկանց թվում եմ, ովքեր կարծում են, որ վաղ թե ուշ ՄԱԿ-ի աշխատանքի բարեփոխումը պարտադիր Է լինելու, օրինակ՝ արդի աշխարհակարգի հավասարակշռությունն ավելի լավ հաշվի առնելու համար», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Մասնավորապես, ըստ նրա, Աֆրիկան և Լատինական Ամերիկան այժմ վատ են ներկայացված ՄԱԿ-ի կառույցներում։ «Կարծում եմ, որ ՄԱԿ-ի համակարգի խորը բարեփոխման մասին քննարկում լինելու է»,- եզրափակել Է նա։
18:28 - 23 դեկտեմբերի, 2022
Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:Վարչապետը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ:
17:41 - 19 նոյեմբերի, 2022
Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց․ Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտնեց. «Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, երկաթուղու վերականգնման գործընթացը սկսում ենք, թվում էր՝ ամեն ինչ պայմանավորվել ենք։ Ես ձեզ մի մանրամասն էլ ասեմ, որը կարծում եմ մեր երկրում շատերին դուր չի գա։ Ես երբ պատրաստվում էի ֆեյսբուքյան իմ էջում գրառում անել, ես հենց տեղում հանդիպման մյուս մասնակիցների հետ իմ տեքստը ճշտեցի, ասեցի ես ճի՞շտ եմ հասկանում պայմանավորվածությունը, որովհետև ես պետք է դուրս գամ ու հրապարակում անեմ, և ստացա հաստատում և՛ ԵՄ նախագահից, և՛ Ադրբեջանի նախագահից, որ, այո՛, դա այն պայմանավորվածությունն է, ինչ տեղի է ունեցել, իսկ իմ գրառումն իմ էջում մինչև հիմա կա բնականաբար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այդ մասին խոսել է նաև վերադառնալուց հետո՝ կառավարության նիստի ընթացքում։ «Բայց երբ պետք էր այդ նույն տեքստը, ինչ-որ իմ էջում գրված էր, դրան գործնական տեսք տալ, Ադրբեջանը հրաժարվեց դրանից։ Եթե Ադրբեջանի համար սա ոչ թե էսկալացիայի առիթ է, այլ հաղորդակցության խնդիր, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման առումով, այդ հարցը լուծված է։ Պետք է գնալ և ուղղակի այդ լուծմանն ընթացք տալ»,-ասաց նա։
20:52 - 11 նոյեմբերի, 2022
Ինչ շահեր է հետապնդում ԵՄ-ը Բաքվի ու Երևանի խաղաղ գործընթացում. հայացք Բրյուսելից
 |amerikayidzayn.com|

Ինչ շահեր է հետապնդում ԵՄ-ը Բաքվի ու Երևանի խաղաղ գործընթացում. հայացք Բրյուսելից |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: «Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Բաքվի ու Երևանի միջև հակամարտության, տարածաշրջանային զարգացումների և ԵՄ ներգրավվածության մասին ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում, հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նրա պնդմամբ, դրա վառ վկայություններից է ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը, ով չորս հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների միջև, ինչպես նաև իր սեփական ջանքերն այս ուղղությամբ: «ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարևոր է, որ կարող լինենք կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- պնդում է նա: Ըստ նրա՝ ԵՄ ակտիվության նշաններից է նաև դիտոդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: «Դիտորդական առաքելությունը կմեծացնի մեր աջակցման կարողությունը: Բացի այդ, այստեղ ԵՄ ֆիզիկական ներկայության տեսանկյունից, այն ի ցույց է դնում մեր հանձնառությունը խաղաղությանն ու կայունությանն այստեղ, ինչպես նաև այն լրջությունը, որով ԵՄ-ը մոտենում է իր առաքելությանը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ կարգավորմանը»,- նշում է նա: Տոյվո Կլաարն ակնկալում է, որ դիտորդական առաքելությունն ավելի լավ կտեղեկացնի Բրյուսելին տեղում իրավիճակի ու առկա մարտահրավերների մասին, որի միջոցով հնարավոր է ավելի արդյունավետ նպաստել խաղաղ գործընթացին: Նա ընդգծում է՝ առաքելության ժամկետը երկու ամիս է: Միջոցները տրամադրվել են Վրաստանում դիտորդական առաքելության բյուջեից: Մենք կարող ենք անել դա կարճ ժամանակահատվածի համար, բայց ոչ երկրարաժամկետի, հայտնում է եվրոպացի դիվանագետը: «Կարճ ժամանակահատվածի համար մենք կարող ենք որոշակի միջոցներ տրամադրել Վրաստանի դիտորդական առաքելությունից՝ առանց վտանգելու ԵՄ դիտորդական առաքելությունների կարողությունները և այսպիսով դիտորդներ տեղակայել Հայաստանում»,- ընդգծում է նա: Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործությունների մասին տեղեկության վերաբերյալ՝ եվրոպացի դիվանագետը նշում է, որ իր տեղեկությամբ երկու կողմերում էլ ընթանում են հետաքննություններ այս տեղեկության մասին: Ապացուցման դեպքում, Բրյուսելն ակնկալում է, որ երկրների համապատասխան մարմինները իրավական ընթացակարգային քայլեր կձեռնարկեն՝ մեղավորներին պատժելու համար, քանի որ նրանք ստանձնել են համապատասխան պարտավորություններ: Տոյվո Կլաարը վստահ է՝ ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա: Երեք երկրներն էլ կորցնում են տնտեսական հնարավորություններ այս հակամարտության պատճառով, այդ թվում՝ Վրաստանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը, սահմանների, հաղորդակցության վերաբացումը, առևտրի վերականգնումը ձեռնտու է Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններին: Շարունակությունը՝ amerikayidzayn.com-ում
14:37 - 25 հոկտեմբերի, 2022