Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր։ 1982 թ.  գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը 1982-1987  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։ Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

1992-1999 «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։ 1999-2006  «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։ 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։ Դեկտեմբերի 29-ին հեռացվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։


Բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարմար իրավիճակի մեջ են դնում․ Գլխավոր դատախազը՝ Նաիրա  Զոհրաբյանին

Բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարմար իրավիճակի մեջ են դնում․ Գլխավոր դատախազը՝ Նաիրա Զոհրաբյանին

ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբագրության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։   Նաիրա Զոհրաբյան (հարց)․ -Պարոն Դավթյան, ես հույս ունեմ, որ Դուք հարգում եք Ձեր  ուսադիրները։ 2018 թվականի մայիսին Դուք ԱԺ միջնորդություն ներկայացրեցիք մեր նախկին ընդդիմադիր գրծընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և  հետագա գործընթացներում ներգրավելու համար։ Հետո, Պետաիրավական հանձնաժողովում Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ հետ վերցրիք Ձեր միջնորդությունը, Դուք պատասխանել եք բառացիորեն հետևյալը՝ «Այո՛, ինձ նամակով դիմեց փոխվարչապետը և խնդրեց հետ վերցրել դիմումը, միջնորդությունը Ազգային ժողովից , դրանից հետո   ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին և խնդրել եմ օրակարգից հանել այդ հարցը»։ Հիմա այպսես, ինչո՞ւ եմ հարցնում, թե արդյո՞ք հարգում եք Ձեր ուսադիրները, որ, երբ Դուք միջնորդություն ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանին զրկելու պատգամավորական անձեռնմխելիությունից, պնդո՞ւմ եք հիմա, որ Ձեր միջնորդությունը եղել է ոչ թե քաղաքական պատվեր, իսկ ես վստահ եմ, որ եղել է քաղաքական պատվեր , այլապես ով էլ Ձեզ նամակ գրեր, եթե Դուք վստահ լինեիք,  որ տեղի է ունեցել հանցագործություն, Դուք չպետք է փոխվարչապետի նամակով հետ կանչեիք ։ Պնդում ե՞ք, որ Ձեր հիմքերը բավարար էին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար,  և ինչո՞ւ հետ կանչեցիք Ձեր միջնորդությունը, ո՞վ ա փոխվարչապետը, որ Ձեզ գրավոր նամակով դիմի։ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյան (պատասխան) -Դուք վկայակոչում եք իմ խոսքերը որոնք հրապարակային են, և  հետևաբար, այդտեղ պնդելու, հաստատելու որևէ բան չկա։ Ինչ արել եմ , արել եմ հրապարակային։  Որպեսզի Ձեր հարցին Ձեր ուզած ձևով պատասխանեմ, խնդրում եմ Ձեր արձագանքում նշեք, թե այսօրվա քննության առարկայի  հետ այս ամենը ի՞նչ կապ ունի։ Նաիրա Զոհրաբյան (արձագանք) -Ի՞նչ կապ ունի, որովհետև ես վստահ եմ, որ վաղը, իսկ այդ վաղը շատ հեռու չէ, Դուք այսպիսի վատ վիճակում եք հայտնվելու, երբ այստեղ գտնվող որևէ պատգամավոր Ձեզ հարցնի ՝ Դուք պնդո՞ւմ եք, որ այն  ինչ Դուք այսօր անում եք, իրավական գործընթաց է և ոչ թե քաղաքական հաշվեհարդար։ Դուք անհարմար չե՞ք զգում։ Արթուր Դավթյան (արձագանք) -Հուսով եմ, որ Դուք ձեր հարցի պատասխանը գիտեք, որ ես՝ իմ պաշտոնական գրործունեության առումով երբեք անհարմար զգալու առիթ չեմ ունեցել, այսօրվա առումով  նույնպես  չեմ ունենա։ Այսօր ես ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնական պարտականությունը, իսկ իմ պարտականությունը շատ հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ, անկախ բոլոր չափանիշներից պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Մենք շատ առիթներ ենք ունեցել այս դահլիճում իրար հետ զրուցելու, չնայած ես երբեք կոռեկտության սահմանը չեմ անցել, այսօր էլ չեմ անցի, ուղղակի բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարմար իրավիճակի մեջ են դնում։  
12:42 - 16 հունիսի, 2020
Այս պահին Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակում են․ կատարվում է խուզարկություն

Այս պահին Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակում են․ կատարվում է խուզարկություն

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարի խուզարկում Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել ոչ թե Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, այլ Հանրապետության 47 հասցեում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում։Այս պահին իրենք ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում են։Ես իրենց մաղթում եմ բարի խուզարկում, ինձ քննիչը հարցրեց՝ արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո:Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին»։ Նաիրա Զոհրաբյանը նաև հրապարակել է այն քննիչի հեռախոսահամարը, որը զանգահարել է իրեն ու ասել, թե  եթե նա արագ չհասնի ջարդելու ան աշխատասենյակի դուռը։ Նաիրա Զոհրաբյանի հաղորդմամբ նրա փաստաբանները ևս կենտրոնական գրասենյակի իր աշխատասենյակում են և մասնակցում են գործողությանը։
11:09 - 16 հունիսի, 2020
ԱԱԾ-ն հայտնում է ԲՀԿ-ի գործունեության վերաբերյալ նոր բացահայտումների մասին

ԱԱԾ-ն հայտնում է ԲՀԿ-ի գործունեության վերաբերյալ նոր բացահայտումների մասին

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի  Երևանի  ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել  փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց  հաշվառման իրական վայրերում։ Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված  Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով  ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել  են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար  ցանկալի արդյունքներ։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և  օպերատիվ-հետախուզական միջոցաոռւմներ։ Քրեական գործի նախաքննությամբ անհերքելի փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Նաիրա Զոհրաբյանը 2018 թ. մայիս ամսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների  կապակցությամբ համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել  իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝  նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ։ Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ Նաիրա Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում  բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…»: Խոսակցություններից պարզ է դառնում նաև, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխություւնից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինեու հետևանքով՝  իրենց կուսակցությունն այլևս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:16 - 16 հունիսի, 2020
Քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից և ասացին, որ ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու

Քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից և ասացին, որ ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն ազգանունը չեմ հիշում և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում ՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։ Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ։Հրավիրում եմ բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա։Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ»։
09:24 - 16 հունիսի, 2020
Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային․ Զոհրաբյան

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային․ Զոհրաբյան

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագմավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից հրապարակված տեսանյութում երևացող, ապա համացանցում մեծ տարածում գտած գրություններին։«Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ:Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային: Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար»,- գրել է նա:
20:42 - 15 հունիսի, 2020
Մեր մեջ վախեցածներ չկան, մեր մեջ իրենց սկզբունքներից հրաժարվողներ չկան. Նաիրա Զոհրաբյան |pastinfo.am|

Մեր մեջ վախեցածներ չկան, մեր մեջ իրենց սկզբունքներից հրաժարվողներ չկան. Նաիրա Զոհրաբյան |pastinfo.am|

pastinfo.am: Ողջ աշխարհը հետևում է այս պահին, թե ինչպես են անօրինական կերպով բռնություն գործադրում կին պատգամավորների նկատմամբ, և զարմացնում է իշխանական թիմի կին պատգամավորների պահվածքն, ովքեր լռում են: Սա բումերանգ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ տեսնում ենք, թե ինչպես է ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած ուժն ավելի բիրտ մեթոդներ կիրառում իր ընդդիմախոսներին լռեցնելու: «Հանկարծ չմտածեն, որ մեր մեջ վախեցածներ կան: Մեր մեջ վախեցածներ չկան, մեր մեջ իրենց սկզբունքներից հրաժարվողներ չկան և, եթե մենք դուրս ենք եկել, ուրմեն մենք հաշվարկել ենք այս իշխանության ստորության ու նենգության բոլոր հնարավոր քայլերը, որ կարող է բոլորիս դեմ, այդ թվում՝ ինձ, որ թվում է, թե աբսուրդային բան կլինի, շինծու գործեր հարուցել, փորփել, քրքրել մեր անձնական կյանքը: Ամեն ինչի ընդունակ են: Ամեն ինչի պատրաստ ենք, որևէ ռեպրեսիա չի ստիպելու մեզ հետ կանգնել մեր խնդրից՝ երկրում հաստատել օրինականություն»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը և կտեսնենք, թե ինչ արագ է այս իշխանությունը կնքելու իր քաղաքական մահկանացուն: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին տեղեկատվությանը՝ Զոհրաբյանը նշեց, որ վստահ է, որ իշխանությունը մեկ միասնական կոճակ դարձած քվեարկելու է կողմ:
20:39 - 14 հունիսի, 2020
Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա․ Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա․ Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսով հիվանդ վարակակիրների վիճակագրությունը կրկին ահագնանում է: Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Այս երկու օրը մենք նկատում ենք վտանգավոր ու անազնիվ տենդենց` ողջ պատասխանտավությունը գցել իրենց ձևակերպմամբ անպատասխանատու քաղաքացու վրա: Սա անընդունելի է, կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա»,- ասաց Զոհրաբյանը: Պատգամավորը վերահաստատեց` քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ ու հետևել պարետատան ցուցումներին, բայց առաջարկեց գնահատել գործողությունները, որոնք մինչ այժմ իրականացրել են համավարակի տարածումը կանխելու համար պատասխանատու կառույցները: «Արդյոք արե՞լ են ամեն ինչ, որ այսօր չխոսեն սպեզնաց մտցնելու մասին, չխոսեն դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին. չփորձե՛ք քաղաքացու վրա գցել պատասխանատվություն: Եթե պաշտոնյան մի օր ասում է՝ դիմակ կրե՛ք, հաջորդ օրն ասում է՝ դիմակ չկրե՛ք, որովհետև վնասակար է, վիրուսները մեջը մնում են, մեկ էլ ասում է` կորոնավիրուսն ավելի թույլ գրիպ է, քան գրիպի մյուս տեսակները»,-ասաց Զոհրաբյանը: Նրա խոսքով` Կառավարության անդամների իրարամերժ տեսակետներից հետո քաղաքացիներն իրավունք ունեն մոլորվելու և չհասկանալու, թե ինչ է իրենցից պահանջվում: «Ստեղծվել է իրավիճակ, երբ կանգնած ենք կատարյալ անկառավարելի, քաոտիկ իրավիճակի եզրին: Այս իրավիճակում ոչ թե պիտի մեղավորներ փնտրենք, այլ Կառավարությունը պիտի որոշում կայացնի` կարողանու՞մ է մոբիլիզացնել ողջ ներուժը, թե՞ ոչ»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` մի շարք բժիշկներ ուզում են թեկուզ տեսակապով հանդիպել վարչապետին և խոսել այս իրավիճակի մասին: Զոհրաբյանը կոչ արեց լսել խելացի մարդկանց և չհամարել, որ ամեն ինչ կարող են: «Սա պատերազմ է՝ հայտարարված բոլորիս, էստեղ հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու, պարտվելու է պետությունը, եթե քաոսի վերածվող վիճակից չկարողանանք ելք գտնել»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:
15:18 - 03 հունիսի, 2020
Հայաստանը նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր եւ ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|

Հայաստանը նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր եւ ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|

armtimes.com: Տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ ամենաայլասերված համակարգերից մեկն է եղել ոստիկանությունը։ Շատ կարեւոր է ոստիկանի կերպարը։ Ինչպիսի՞ ոստիկան մենք պետք է ունենանք, ոստիկան, որը, ճանկռտելով քաղաքացուն, բռնի ուժ է կիրառում, հետո ասում, թե քաղաքացին մեքենայի մեջ ինքն իրեն կծել է։ Այս մասին այսօր «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ ցանկացած օրենք, որ կընդունվի ԱԺ նիստերի դահլիճում, դառնալու է մեռելածին, եթե հերթական անգամ այսպես փորձենք ականջը բռնել (աջ ձեռքով՝ ձախ ականջը): Զոհրաբյանի համոզմամբ՝ եթե ընտանեկան բռնության ժամանակ ոստիկանը գնում է ընտանիք, հետո իր հետ մասնավոր զրույցում ասում՝ դե, ես համաձայն եմ ամուսնու հետ, եթե ոստիկանն այդ մենթալիտետի կրողն է, ի՞նչ կարելի է ուզել նրանից։ «Որպեսզի մեր օրենքները չդառնան մեռելածին, մենք պիտի կարողանանք սկսել այնտեղից, որտեղից պետք է սկսենք։ Մենք պիտի լրջագույն կրթական ծրագրեր իրականացնենք այն մարդկանց համար, որոնք ուզում են եւ ունակ են այդ կարեւորագույն առաքելությունն իրականացնել»,- ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ այսօր ունենք ցավալի, աղետալի վիճակագրություն։  Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
19:03 - 02 հունիսի, 2020
Իշխանության նպատակը հանրաքվեից խուսափելն է, որովհետև դրա արդյունքներն իշխանության համար արդեն իսկ կանխատեսելի են․ Նաիրա Զոհրաբյան

Իշխանության նպատակը հանրաքվեից խուսափելն է, որովհետև դրա արդյունքներն իշխանության համար արդեն իսկ կանխատեսելի են․ Նաիրա Զոհրաբյան

Պարոն Հովակիմյան, Դուք երկու անգամ պատրաստակամություն հայտնեցիք Ձեր կյանքը զոհաբերել, պետք չէ որևէ մեկի կյանքը զոհաբերել, պետք է ընդամենը կեղծ օրակարգեր չբերել: Այս մասին ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ասեմ, թե ինչ եք դուք ուզում։ Դուք ուզում եք չեղարկել հանարաքվեն, որից հետո  տալ լիազորություն խորհրդարանին՝ չեղարկելու հանրաքվեն, բնականաբար, որից հետո անմիջապես օգտվելու եք ձեր իսկ գործիքից՝ չեղարկելու եք հանրաքվեն և փորձելու եք լուծել ՍԴ հարցը: Մենք ասում ենք, որ սա կեղծ օրակարգ է: Երեկ վարչապետը հայտարարեց՝ երկրում շատ ծանր իրավիճակ է, այսօր մենք ունենք շատ բարձր թվեր կորոնավիրուսի վարակման, այսօր ունենք 372 դեպք, սոցիալական լարվածություն, սոցիալական բազմաթիվ շերտեր այսօր ունեն լրջագույն  խնդիրներ, որոնց լուծում չի տրվում: Հիմա դուք փորձում եք նորից «Հրայր Թովմասյանանունով»  կեղծ օրակարգ բերել, թիթեռ եք նկարում այստեղ»,- շեշտեց պատգամավորը։ Զոհրաբյանը շեշտեց, որ «Բարգավաճ Հայաստան խմբակցության համար չկա նման օրակարգ, և չկա Հրայր Թովմասյանի և ՍԴ այս կազմի հարց։  «Հիշեցնեմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությւոնը նշյալ անձնավորությանը  խորհրդարանում քվեարկել է դեմ: Հիմա երկրի իրական օրակարգը թողած, ժողովրդին հուզող բազմաթիվ հարցերը թողած, սոցիալական այս լարվածությունը մեղմելուն ուղղված տնտեսական ռեալ քայլերը թողած՝ մենք ընդամենը փորձում ենք բավարարել ձեր ամբիցիաները՝ ազատվել այս ՍԴ-ից»,- ասաց պատգամավորը: Զոհրաբյանը նշեց, որ իր կարծիքով այս նախագիծը հակասահմանադրական է։ Զոհրաբյանը շեշտեց, որ այս տրամաբանությամբ մեծամասնություն կազմող ուժը կարող է  ասել՝ եկեք խորհրդարանում Հայաստանը հռչակենք միապետություն։ «Մենք այս մոտեցմանը և այս գաղափարախոսությանը և այս կեղծ օրակարգին դեմ ենք- եզրափակեց Զոհրաբյանը։   Իր հաջորդ ելույթում Զոհրաբյանը նշեց, որ իրենք  շատ լավ հասկանում ենք իշխանության նպատակը. «Իշխանության նպատակը հանրաքվեից խուսափելն է, որովհետև դրա արդյունքներն իշխանության համար արդեն իսկ կանխատեսելի են»։  
14:20 - 27 մայիսի, 2020
Զոհրաբյանը կարագի գնաճ է նկատել. ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ մեծ սպառում ունեցող կարագի գինը նվազել է |armenpress.am|

Զոհրաբյանը կարագի գնաճ է նկատել. ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ մեծ սպառում ունեցող կարագի գինը նվազել է |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ Հայաստանում ամենամեծ ծավալով սպառում ունեցող կարագի գինը անգամ կորոնավիրուսի օրերին չի բարձրացել, հակառակը՝ նվազել է: Գևորգյանն այս մասին ասաց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը: Զոհրաբյանը նշեց, որ կասկածի տակ է դնում կարագի գնանկման մասով Գեղամ Գևորգյանի հայտարարությունը: «Ես չգիտեմ, թե Ձեր ասածը կարագի որ բրենդին է վերաբերվում,բայց ես գնում եմ «Պրեզիդենտ» կարագ: 4700 դրամից այն դարձավ 5300 դրամ, 1 կգ-ն այս պահին 6000 դրամ է: Եթե Ձեզ համար սա գնանկում է, ինձ համար լուրջ աճ է»,-ասաց պատգամավորը:  ՏՄՊՊՀ նախագահն արձագանեց: Նա նշեց՝ փաստում է և պատրաստ է հրապարակել ամենօրյա մոնտիորինգի արդյունքները: Վերցրել ենք ՀՀ-ում ամենաշատ սպառվող կարագը՝ «Նոր զելանդական» կարագը, և գները համեմատել ենք: Ընդ որում նույնիսկ համավարակի պարագայում պարենային շատ կարևոր նշանակություն ունեցող այս ապրանքի գինը իջել է: 3680 դրամով 1 կգ նոր զելանդական կարագը Հայաստանում ամենամեծ ծավալով է սպառվում»,-ասաց Գևորգյանը: Անդրադառնալով «Պրեզիդենտ» կարագին՝ նա նշեց, որ այն սպառվում է ընդամենը 4 տոկոս և հանդիսանում է հանրապետությունում ամենաթանկ կարագը կամ գոնե ինքը դրանից թանկ կարագ չգիտի: Գևորգյանն ասաց՝ կա իհարկե գնի բարձրացում, բայց ոչ 6000 դրամի չափով: «Որոշ պրեմիում տեսակի սուպերմարկետներում կարող է այդ գինը լինել, բայց չենք կարող դրանով առաջնորդվել: Գինը մանրածախ շուկայում կազմում է 5860 դրամ՝ կիլոգրամի համար: Բայց մենք ներկայացնում ենք Հայաստանում 70 տոկոսից ավելի սպառում ունեցող կարագը, և ոչ թե 4 տոկոս սպառում ունեցող կարագը»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ ընդ որում ՀՀ-ում 46 րտոկոս ավելի շատ կարագ է արտադրվել, քան նախկին տարիներում: 
17:08 - 25 մայիսի, 2020
150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում չեմ տեսել․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին |armtimes.com|

150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում չեմ տեսել․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին |armtimes.com|

armtimes.com: Այսօր առնվազն 12 դեղատուն եմ մտել, եւ, անկեղծ ասած, միգուցե իմ բախտը չի բերում, չգիտեմ, բայց 150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում ես չեմ տեսել: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լսումների ժամանակ դիմելով Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին՝ ասաց ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ սա այն կարեւորագույն սոցիալական խնդիրն է այսօր, որտեղ ՏՄՊՊՀ-ի աշխատանքը պետք է օպերատիվ լինի։ Պատգամավորն ընդգծեց՝ դիմակների գինը 210-ից 230 դրամ է. «Եթե մենք հաշվում ենք, որ մեկ ընտանիքում կա նվազագույնը չորս անձ, եւ նրանք օրվա մեջ առնվազն 2 անգամ պետք է փոխեն դիմակը, ապա ամսական ընտանիքի յուրաքանչյուր անդամ վճարելու է 20 հազար դրամ, այլապես եթե ճմռթած, կեղտոտ դիմակը պարբերաբար կրեն, այն դառնալու է առողջության համար խիստ վտանգավոր։ Գումարեք, միջինը չորս հոգու, հիմա այդ վիճակագրությունը ձեզ չպիտի՞ ստիպի մի քիչ ավելի օպերատիվ լինել ձեր քայլերում, ձեր գործողություններում: 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, հիմա 220 դրամով էլ են ստանում, արդեն՝ սուպեր, սուպեր, սուպեր գերշահույթ»,- նշեց Զոհրաբյանը։ Ի պատասխան՝ Գեւորգյանն ասաց. «Մենք կարող ենք շատ բան իմանալ, բայց դրանք պետք է փաստաթղթավորենք։ Որ ասում եք՝ օպերատիվ աշխատանք կատարեք, ո՞ր լիազորությունը չենք արել: Եթե օպերատիվ աշխատանք ենթադրվում է, որ ես պետք է զանգեմ ներմուծողներին, ասեմ՝ դիմակի գինը իջեցրեք 60 դրամ, թե չէ պատասխանատվության կենթարկեմ, դա կարող է լինել, բայց կարող է որակվել որպես իմ պաշտոնական լիազորությունների սահմանազանցում, վաղը ինձ կանչեն, ասեն՝ ինչո՞ւ ես միջամտում տնտեսական գործունեությանը ոչ իրավական ճանապարհով: Մենք իրենց հետ խոսել ենք, հավաքել ենք, իրավական ճանապարհը ցույց ենք տվել, զգուշացում տվել ենք, ասել ենք, որ եթե մեկդ կորոնավիրուսի պայմաններում փորձի չարաշահել ունեցած դիրքը, ապա պատասխանատվությունը շատ ավելի խիստ կլինի: Բայց եթե մենք ուզենանք մարդուն պատասխանատվության ենթարկել, առնվազն պետք է ժամանակ տանք, եթե նույնիսկ մարդը մեկ օրում գինը բարձրացնի, մենք որեւէ բան չենք կարող անել»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով որ կա խնդիր, եւ դրա լուծման համար հարուցվել է վարույթ:
15:19 - 25 մայիսի, 2020
Տեղական և չինական շուկայում բժշկական դիմակների մեծածախ և մանրածախ գները. ԱԺ պատգամավորներից ով է սխալ, ով՝ ճիշտ |fip.am|

Տեղական և չինական շուկայում բժշկական դիմակների մեծածախ և մանրածախ գները. ԱԺ պատգամավորներից ով է սխալ, ով՝ ճիշտ |fip.am|

fip.am: Ազգային ժողովի մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ բժշկական դիմակի վաճառքից դեղատները գերշահույթ չեն ստանում, քանի որ Չինաստանից ներկրման գինն էլ բարձր է։ Պատգամավորը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած հարցին, թե դեղատները գերշահույթ են ստանում, քանի որ այնտեղ դիմակները սկսում են 220-260 դրամից, Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց. «Ես Ձեզ մարտահրավեր եմ նետում, եկեք ընդմիջմանն իրար հետ Չինաստանի շուկաններն ուսումնասիրենք, եթե դուք այնտեղ 0․33 ցենտից էժան դիմակ կգտնեք, ես կհամաձայնեմ ձեզ հետ, որ Հայաստանում, տիկին Զոհրաբյանի ասած, գերշահույթ են ապահովում դեղատները: Ուսումնասիրել եմ ամբողջ չինական շուկան․ ամենաէժան դիմակը, որը կրում եք, և որը, ի դեպ, անվճար ստացել եք ԱԺ մտնելուց, դրա մեծածախ գինը, ինքնարժեքը 0․33 ցենտ է, որը մոտավորապես 150-160 դրամ է»:Ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի վերահսկում շուկան, դեղատները ներկայում գերշահույթներ են ստանում. եթե նախկինում դիմակները 30-40 դրամով էին վաճառում, ապա հիմա դիմակների գները սկսում են 220-260 դրամից։ Նիստին դիմակների գնին անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նշեց, որ դիմակների գները, այո, կապ ունեն առաջարկ-պահանջարկի մասին տնտեսագիտական պնդումների հետ, բայց կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի այս գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար։ Չինական մեծածախ շուկայում 33 ցենտից ավելի էժան բժշկական դիմակներ են առաջարկվում Ինտերնետ-առևտրի ոլորտում հայտնի չինական alibaba.com կայքում շնչառական դիմակների տարբեր գնային առաջարկներ կան՝ ավելի էժան, քան պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մատնանշած 33 ցենտն է։ Ընդ որում, ինչքան պատվերի քանակը մեծ է, այդքան ավելի էժան կարող են արժենալ դիմակները։ Օրինակ՝ նվազագույնը 20,000 հատ դիմակ պատվիրելու դեպքում կարող ենք մեկ հատ դիմակը ձեռք բերել 20 ցենտով, այսինքն՝ շուրջ 100 դրամով։ 100,000 հատ պատվերի դեպքում նույնիսկ սկսած 8 ցենտով կարելի է դիմակներ գտնել չինական շուկայում։  Հատկանշական է, որ բժշկական նշանակության որոշ ապրանքների, այդ թվում՝ նաև դիմակների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից։  Պաշտպանիչ դիմակների մանրածախ գները համաշխարհային շուկայումԲացի Հայաստանից, մամուլում ակտիվորեն քննարկվում է նաև համաշխարհային շուկայում դիմակների գնի աճի հարցը։ Այսպես, իտալական աղբյուրները հաղորդում են, որ երկրում պաշտպանիչ դիմակների գները սկսվում են 50 ցենտից՝ չհաշված հարկերը։ Դիմակների առկա պահանջը բավարարելու խնդիր կա նաև Մեծ Բրիտանիայում։ Դեռ մեկ ամիս առաջ բրիտանացի մասնագետները մտավախություն էին հայտնում, որ դիմակների անհրաժեշտ քանակ չի ապահովվի անգամ ոչ տեղական արտադրության, ոչ անգամ Չինաստանից մեծ քանակի դիմակներ ներկրելու դեպքում։ Չինական մի շարք առցանց խանութներում դիմակների վաճառքի մանրածախ գներն ուսումնասիրելով՝ նկատում ենք, որ այստեղ ևս Հայաստանում և Իտալիայում վաճառվող դիմակների գներից տարբերությունը մեծ չէ։ Ի՞նչ գնով են տեղական արտադրողից դիմակներ ձեռք բերում դեղատները և որքանո՞վ վաճառում «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի օնլայն գնացուցակից տեղեկանում ենք, որ մեկ տուփ բժշկական դիմակը՝ 50 հատ, վաճառվում է 11,250 դրամով, այսինքն՝ հատը 225 դրամով։ Փաստացի՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդումը, որ դեղատներում դիմակները սկսվում են 220-260 դրամից, ճիշտ են։ Մինչդեռ մեծածախ վաճառքի գինը շատ ավելի էժան է։ Fip.am-ի հետ զրույցում  բժշկական դիմակներ արտադրող հայկական SALUS ընկերության սեփականատեր Ժիրայր Մանդալյանը նշեց, որ արտադրված մեծածախ արտադրանքը դեղատներին 120-130 դրամով են վաճառում։ «Բայց իրենք արդեն 220-230 դրամ են հատը վաճառում, որը, կարծում եմ, բավական շատ է, չգիտեմ ինչքանով է դա արդարացված։ Ես վաճառում եմ 130 դրամով, բայց մեծ քանակի դեպքում արդեն գինը վերանայում եմ, բայց 120-ից չեմ կարող իջնել, որովհետև ինքնարժեքը խախտվում է։ Այսինքն՝ եթե գերշահույթ են ապահովում, ապա մեր կողմից չէ»,- ասաց նա։ Ժիրայր Մանդալյանի խոսքով՝ հնարավոր է շուկայում ավելի էժան էլ արտադրեն, բայց դա արդեն որակի խնդիր է։ «Ավելի էժան դիմակներ կարող են շուկայում գտնվել, բայց անորակ են, ես էլ կարող եմ ավելի էժան դիմակ արտադրել, բայց ինձ թույլ չեմ տալիս։  Կարծում եմ՝ վերահսկողությունը պետք է նախ և առաջ որակի մասով լինի, որովհետև ինչ մատերիալ գտնում են, դնում-արտադրում են, դա ճիշտ չէ։ Առաջինը որակը պետք է նայեն, գնայինն էլ մանրածախը պետք է նայեն, որ համը չհանեն»,- ասաց նա՝ նշելով, որ դիմակի պահանջարկը շարունակվում է մեծ լինել։  «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ բժշկական մեկ դիմակի մեծածախ գինը 150 դրամ է կազմում։  «Արտադրողի գերշահույթի մասին խոսք լինել չի կարող, համաշխարհային շուկայում հումքի գինը թանկացել է, մենք ծաղիկ փաթաթելու թուղթն իրա վրա չենք դնում և դիմակ արտադրում, մենք ստանդարտներով ենք կարում՝ պաշտպանիչ ֆիլտրներով»,- ասաց նա և նշեց, որ ԱԺ-ին են վաճառում, քաղաքապետարանին, որոնք էլ մանկապարտեզներին են բաշխել, նաև դեղատներին։ Եզեկյանը պնդեց, որ իրենց արտադրանքի գինը Չինաստանի մեծածախ գնից էժան է՝ երկրորդելով Սիսակ Գաբրիելյանին, որ մեծածախ գինը 33 ցենտից պակաս չկա, բայց երբ պնդեցինք, որ ավելի էժանն էլ կարող են գտել, նշեց, որ ինքը նկատի ունի այն որակը, որն իրենք են արտադրում։ «Այն արտադրանքը, որ մենք ունենք, Չինաստանում ավելի թանկ է, այսինքն՝ կախված է հումքից, քանի շերտ է»,- ասաց նա։  Իսկ հարցին, թե չի՞ կարծում, որ մանրածախ վաճառքում 100 դրամը գերշահույթ է, Միքայել Եզեկյանը նշեց, որ չէր ցանկանա ինքը խոսել դրա մասին. «Եթե արտադրողը ստանում է շահույթ 20-30 դրամ, իսկ իրացնողը 100 դրամից ավել, այսինքն՝ հիմնական ծախսը կրում է արտադրողը, ինչի մասին է խոսքը»։    Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդումը, որ դեղատները դիմակի վաճառքից գերշահույթ են ստանում, իրականությանը մոտ է, քանի որ եթե տեղական արտադրողից գնում են 130-150 դրամով և վաճառում նվազագույնը 220-260 դրամով, ապա շուրջ 100 դրամ միջնորդավճարը բավական բարձր է։ Մանրածախ գինը բարձր է նաև ներկրման դեպքում, եթե դիմակի հատը նույնիսկ 100 դրամից ավել գնով է ներկրվել։  Միաժամանակ, պետք է նշել, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի վստահ պնդումն էլ ճիշտ չէ, քանի որ իր նշած գնից շատ ավելի էժան առաջարկներ կան չինական շուկայում։  Նելլի Լազարյան
12:20 - 20 մայիսի, 2020