Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Միջուկային զենքը չի կարող անվտանգության երաշխավոր լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

 |armenpress.am|

Միջուկային զենքը չի կարող անվտանգության երաշխավոր լինել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ որեւիցե երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել միջուկային զենքի հաշվին: Այդ մասին ասված է Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծման տարելիցի առթիվ օգոստոսի 9-ին տարածված ուղերձում: «Հիրոսիմայի եւ Նագասակիի դեմ միջուկային զենքի կիրառումը հարուցեց հումանիտար աղետ՝ միակն իր տեսակի մեջ: Այն ազդարարեց նոր դարաշրջանի գալուստը, որտեղ մարդկությունը կարող է ինքն իրեն բնաջնջել: Իսկական անվտանգությունը երբեք չի կարող ձեռք բերվել միջուկային զենքի միջոցով: Այն ձեռք է բերվում երկխոսության, բանակցությունների, փոխադարձ հարգանքի եւ միջազգային իրավունքին հավատարիմ լինելու միջոցով»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, որն ընթերցվել է Նագասակիում տեղի ունեցած հիշատակի արարողությանը: Նագասակին դարձավ Հիրոսիմայից հետո Ճապոնիայի երկրորդ քաղաքը, որը 1945 թվականի օգոստոսին ենթարկվեց ամերիկյան միջուկային հարվածի: Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմայյն ռմբակոծումներն ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից իրականացվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում: Դրանց պաշտոնական նպատակ էր հռչակված Ճապոնական կայսրության կապիտուլյացման արագացումը: Այդ գրոհները դարձան միջուկային զենքի մարտական կիրառման՝ մարդկության պատմության մեջ միակ օրինակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:09 - 09 օգոստոսի, 2022
Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է |1lurer.am|

Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է |1lurer.am|

1lurer.am: Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հիվանդանոցում մահացել է:  Ճապոնական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել  մահափորձ կատարած անձի մասին: Հրաձիգը մոտ երեք տարի ծառայել է Ճապոնիայի ռազմածովային ինքնապաշտպանության ուժերում։ Նա արդեն ցուցմունք է տվել և հայտարարել, որ ցանկացել է սպանել Աբեին՝ նրա քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով։ Ողբերգության ժամանակ Սինձո Աբեն Նարայում ելույթ է ունեցել ի պաշտպանություն Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության, որը նախկինում ղեկավարել է խորհրդարանի վերին պալատի ընտրություններում: Հանցագործը քաղաքական գործչին մոտեցել է ելույթի ժամանակ և կրակել երկու անգամ, հայտնում է BBC-ն։ Ճապոնիայի ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան դեպքի կապակցությամբ վերադարձել է աշխատանքային այցից և հրավիրել կառավարության արտակարգ նիստ։ Իսկ համաշխարհային մի շարք քաղաքական գործիչներ դատապարտել են մահափորձը և ցավակցություն հայտնել Աբեի մահվան կապակցությամբ, գրում է CNN-ը։ 67-ամյա Սինձո Աբեն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2007 և 2012-2020 թվականներին ու հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով: 2006 թվականին նա դարձավ Ճապոնիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը։ Աբեն հայտնի է իր քաղաքականությամբ, որը ստացել է «աբենոմիկա» անվանումը, հիշեցնում է Reuters-ը: Այն հիմնված է դրամավարկային քաղաքականության մեղմացման, հարկաբյուջետային խթանման և կառուցվածքային բարեփոխումների վրա:
13:25 - 08 հուլիսի, 2022
Ճապոնիայում անհայտ անձը մահափորձ է իրականացրել նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ |tert.am|

Ճապոնիայում անհայտ անձը մահափորձ է իրականացրել նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ |tert.am|

tert.am: Ճապոնիայի Նարա քաղաքում անհայտ անձը մահափորձ է իրականացրել երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ։ Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել քաղաքական գործչի ելույթի ժամանակ, նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում (երևանյան ժամանակով 06:30-ին)։ Լսվել է երկու կրակոցի ձայն, որից հետո երկրի նախկին վարչապետն ընկել է։ Գործակալության տվյալներով՝ հարձակվողը կրակել է թիկունքից, իսկ գնդակը վնասել է կրծքավանդակի հատվածը։ Այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աբեի մոտ արյունահոսություն էր նկատվում նաև պարանոցի հատվածում։  Հաղորդվում է, որ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։ Բժիշկները սրտի անուղղակի մերսում են իրականացրել, սակայն նա կենդանության նշաններ ցույց չի տվել։ Նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, թոքերը դադարել են գործել։
09:27 - 08 հուլիսի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ևս երեք երկիր Խաղաղօվկիանոսյան նոր դաշինք են ստեղծել |tert.am|

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ևս երեք երկիր Խաղաղօվկիանոսյան նոր դաշինք են ստեղծել |tert.am|

tert.am: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները նոր դաշինք են ստեղծել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին ասվում է վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։ Հայտարարության մեջ նշվում է, որ Partners in the Blue Pacific (PBP) գործընկերությունն ուղղված է արդյունավետ համագործակցությանն ու տարածաշրջանում կղզի պետությունների աջակցությանը։ «Մեր հինգ երկրները գործարկել են համապարփակ ոչ պաշտոնական մեխանիզմ՝ Partners in the Blue Pacific (PBP) գործընկերությունը, խաղաղօվկիանոսյան առաջնահերթություններին ավելի արդյունավետ ու գործող աջակցություն ապահովելու համար։ Այս նոր նախաձեռնությունը հիմնված է տարածաշրջանի հանդեպ մեր տևական հանձնառության և խաղաղօվկիանոսյան կղզի պետությունների հետ մեր երկարաժամկետ համագործակցության ու սերտ կապերի վրա։ Մենք միասնական ենք տարածաշրջանին աջակցելու մեր վճռականության մեջ՝ ինքնիշխանության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների համաձայն և խաղաղօվկիանոսյան պետությունների առաջնորդության ու ղեկավարության ներքո»,- ասված է հայտարարության մեջ։ Շարունակությունը՝ tert.am-ում Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:45 - 25 հունիսի, 2022
«Մեծ յոթնյակի» 2023 թ-ի գագաթնաժողովը պլանավորվում է անցկացնել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում

«Մեծ յոթնյակի» 2023 թ-ի գագաթնաժողովը պլանավորվում է անցկացնել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում

Ճապոնիան, որն ընդունելու է «Մեծ յոթնյակի» (G7) 2023 թ-ի գագաթնաժողովը, մտադիր է այն անցկացնել Հիրոսիմա քաղաքում մայիսի երկրորդ կեսին, հայտնում է Kyodo պարբերականը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները։ Ճապոնիայի կառավարությունը G7-ի երկրներին արդեն հայտնել է գագաթնաժողովը մայիսի վերջին անցկացնելու մտադրության մասին։ Երկիրը կներկայացնի դրա ժամանակացույցը այս տարի հունիսի 26-28-ը Գերմանիայի Էլմաու ամրոցում «Մեծ յոթնյակի» կայանալիք  գագաթնաժողովին։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ցանկանում է ցուցադրել ապամիջուկայնացման հարցերում G7-ի առաջնորդների հետ միասին ակտիվ մասնակցություն ունենալու իր վճռականությունը։ Հիրոսիմա քաղաքն աշխարհում առաջինն էր, որը միջուկային ռմբակոծման է ենթարկվել։ Այս քաղաքում գագաթնաժողովն անցկացնելու որոշումը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի տևական ներխուժման և վերջինիս կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքի հետ։ Նորա Վանյան
18:36 - 19 հունիսի, 2022
Ճապոնիայի և Ուկրաինայի առաջնորդները հրավիրվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
 |hetq.am|

Ճապոնիայի և Ուկրաինայի առաջնորդները հրավիրվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ կդառնա երկրի կառավարության առաջին ղեկավարը, որը կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների գագաթնաժողովին, որը հունիսի 29-30-ը տեղի կունենա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ «Ճապոնիայի վարչապետի կարգավիճակում ես առաջին անգամ կմասնակցեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նա։ Կիսիդան նաև նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի «բարձրացնի ճապոնա-ամերիկյան դաշինքը նոր մակարդակի վրա», այդ թվում պաշտպանական պոտենցիալի ամրապնդման հաշվին։  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցության հրավեր է ստացել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Զելենսկին անձամբ կմասնակցի գագաթնաժողովին, թե տեսակապի միջոցով կդիմի դաշինքի անդամ երկրների առաջնորդներին։  ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կկայանա հունիսի 29-30-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։  Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ չէր հայտնել, թե արդյոք Հայաստանն այս տարի կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջից Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
17:01 - 15 հունիսի, 2022
Ռուսաստանը Ճապոնիային կզրկի Կուրիլյան կղզիների շրջանում ձկնորսության իրավունքից |azatutyun.am|

Ռուսաստանը Ճապոնիային կզրկի Կուրիլյան կղզիների շրջանում ձկնորսության իրավունքից |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը Ճապոնիային կզրկի Կուրիլյան կղզիների շրջանում ձկնորսության իրավունքից, քանի որ ճապոնական կողմը չի վճարել համապատասխան քվոտայի համար։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է փոխվարչապետ, Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը։ «Մենք, փաստորեն, արդեն սահմանափակել ենք [ձկան արտահանումը], և մենք դա սահմանափակել ենք հենց իրենց ջանքերով՝ իրենք հրաժարվեցին վճարել Կուրիլյան կղզիների շուրջ ձկնորսության քվոտաների համար։ Համապատասխանաբար՝ այդ իրավունքը կվերցվի նրանցից։ Հետևաբար, իրենք իրենց լավ պատժում են՝ նրանց նույնիսկ օգնելու կարիք չկա», - ասել է Տրուտնևը։ Ճապոնիայի և Ռուսաստանի միջև 1998 թվականին ստորագրված համաձայնագիրը թույլ էր տալիս ճապոնացի ձկնորսներին ռուսական կողմի հատկացրած քվոտայի շրջանակում ձկնորսություն իրականացնել Կուրիլյան կղզիների հարավային մասում:
12:39 - 10 հունիսի, 2022
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրթիռների արձակումը և այդ պայմաններում կամրապնդեն եռակողմ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:  «Միացյալ Նահանգները, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան խստորեն դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը և խոստանում են ամրապնդել եռակողմ համագործակցությունը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման և ՄԱԿ-ի անվտանգության խորհդի համապատասխան բանաձևերի լիարժեք իրականացման համար»,- ասվում է փաստաթղթում։ Կողմերն ընդգծել են, որ լուրջ և կայուն երկխոսության ճանապարհը մնում է բաց, և «խստորեն կոչ են արել ԿԺԴՀ-ին վերադառնալ բանակցությունների՝ առանց նախապայմանների։ Նրանք խորը մտահոգություն» են հայտնել մայիսի 25-ին Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի և ավելի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման կապակցությամբ: «Այս արձակումներից յուրաքանչյուրը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր և լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և միջազգային հանրության համար»,- նշել են երեք երկրները։ «Ի պատասխան ԿԺԴՀ-ի անօրինական և ապակայունացնող գործողությունների՝ մեր երկրները համակարգված զորավարժություններ անցկացրին՝ ցույց տալով մեր ընդհանուր, միանշանակ հավատարմությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
13:49 - 28 մայիսի, 2022