Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ։ Ծնվել է 1983թ․ Երևանում։ 1999-2004, ապա՝ 2008-2009թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2010 թվականից զբաղվել է լրագրությամբ։ 2016 թվականից համագործակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ՝ որպես լրագրող, խմբագիր և սցենարիստ։ 2018թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար:

Նման անբովանդակ քննադատությունն այնքան էլ չի ընկալվում․ Մարությանի խոսնակը՝ Զոհրաբյանին

Նման անբովանդակ քննադատությունն այնքան էլ չի ընկալվում․ Մարությանի խոսնակը՝ Զոհրաբյանին

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներին  վերաբերող գրառմանը։«Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հարգարժան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետևյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երևան ու 7 հերոսական քայլ առ ոչինչ»: Իբր, անցել է վեց ամիս, և դեռ ոչինչ արված չէ:Եթե այս տեքստը ինչ-որ սկսնակ դիլետանտ գրած լիներ, էլի հասկանալի կլիներ, բայց Նաիրա Զոհրաբյանի պես փորձառու, ես կասեի՝ կարկառուն գործչի շուրթերից նման անբովանդակ քննադատությունն այնքան էլ չի ընկալվում, ամենայն հարգանքով հանդերձ:Նախընտրական հոլովակում ներկայացվող խնդիրների լուծումը նախատեսվում է տալ ոչ թե վեց ամսում, ինչպես փորձում է մեզ համոզել տիկին Զոհրաբյանը, այլ հինգ տարվա ընթացքում: Այդ լուծումները ճանապարհին են, և տեղ են հասնելու ժամանակին:Բոլոր առաջնահերթ խնդիրների լուծումն ընթանում է ի սկզբանե սահմանված ժամանակացույցով: Տրանսպորտի ցանցը պատրաստ է և գտնվում է իմպլեմենտացիայի փուլում, պարբերաբար հանդիպումներ են ընթանում պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ:Իսկ աղբահանության հարցում, գիտենք, որ ստեղծվել է քաղաքային ենթակայության հիմնարկ (երկրորդ օպերատոր), որը շարունակաբար համալրվում է տեխնիկայով. արդեն ձեռք է բերվել 14 աղբատար, ձնամաքրմամբ ու սանմաքրմամբ զբաղվող մեքենա, ևս շուրջ 20-ը հերթի տակ են: Վերելակների թարմացման ծրագիրը առաջիկայում կներկայացվի կառավարություն։ Այսպես ամեն ինչ, ըստ հերթականության։Ամեն դեպքում, քաղաքական փոքրամասնության առարկայական ու բովանդակալից քննադատությունը օգուտ կտար քաղաքին։ Ուզում եմ հուսալ, որ մեր գործընկերները համակարծիք են այս հարցում»:
09:47 - 11 մայիսի, 2019
Երևանի քաղաքապետարանն իր պարտավորությունները կատարում է от и до․ խոսնակ |24news.am|

Երևանի քաղաքապետարանն իր պարտավորությունները կատարում է от и до․ խոսնակ |24news.am|

24news.am: Նախորդ տարվա ամռանը Երևանում ստեղծված աղբահանության ճգնաժամը չկրկնվելու համար է քաղաքապետարանը որոշում կայացրել հայտարարել 24 աղբատար մեքենա գնելու մրցույթ: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նշենք, որ մեքենաների գնման համար քաղաքային բյուջեից պետք է հատկացվի 900 մլն դրամ: «Մրցույթը բողոքարկվել, իսկ քաղաքապետարանը դիմել է դատարան: Բավարարելով քաղաքապետարանի միջնորդությունը՝ դատարանը կայացրել է որոշում, և փաստացի քաղաքապետարանը մեքենաների ձեռքբերման մրցույթը կարող է շարունակել: Բայց այդ մրցույթը շարունակելու և մատակարարումը ապահովելու համար ժամանակ է պահանջվում: Դա տեղի կունենա հունիս-հուլիս ամիսներին: Քաղաքապետարանը, մայրաքաղաքի աղբահանության վիճակը հաշվի առնելով, չի կարող երկար սպասել, դրա համար որոշվել է ձեռք բերել մի քանի մեքենա, և հենց այդ հարցն է Կառավարությունն այս պահին քննարկում»,– ասաց նա: Հակոբ Կարապետյանը նաև նշեց, որ աշխատում են, «Սանիթեք» ընկերությունից բացի, երկրորդ օպերատոր ներգրավվելու ուղղությամբ: Հարցին՝ մեքենաների գնումը նշանակում է, որ քաղաքապետարանն ինքն է դառնում երկրորդ օպերատորը,Կարապետյանը պատասխանեց՝ հարցը քննարկման փուլում է. «Տարբերակները կքննարկվեն բանակցությունների ընթացքում»: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն պնդմանը, որ քաղաքապետարանը մրցույթի տեխնիկական բնութագրում ներկայացրել է այնպիսի պահանջներ, որոնց միայն մեկ՝ «Կամազ» ընկերությունն է համապատասխանում, Կարապետյանն ասա՝ այդպես չէ. «Այդ բնութագրերին համապատասխանում են մի շարք ընկերություններ, արտադրողներ, բայց առավելություն ունեն «Կամազ» ընկերության մեքենաները»: Հարցին՝ որն է առավելությունը, մամուլի խոսնակն ասաց՝ գինը: Հակոբ Կարապետյանը նաև նշեց, թե չգիտի՝ ով է «Կամազ» ընկերության սեփականատերը. «Ընկերությունը չգիտեմ՝ ում է պատկանում: Քաղաքապետարանը գործ ունի մատակարարների հետ»: Ինչ վերաբերում է նաև «Սանիթեք»-ի՝ քաղաքապետարանին ուղղված կոչին՝ լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և նախազգուշացումները, որոնք «Սանիթեք» ընկերությունը դեռևս նախորդ տարվանից սկսած ուղղել է քաղաքապետարանին` պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով աղբահանության ծառայությունների մատուցմանը խոչընդոտող խնդիրների և հանգամանքների վրա, Կարապետյանն ասաց, որ Քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև պայմանագիր է կնքվել, որով Քաղաքապետարանը պատվիրակել է ընկերությանը ապահովել քաղաքի աղբահանությունը: Նախազգուշացնել, զգուշացնել կարող է քաղաքապետարանը. «Երևանի քաղաքապետարանը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կատարում է от и до»:
14:43 - 18 ապրիլի, 2019
Կառավարությունը կքննարկի «մեկ անձից» գնման ընթացակարգով Երեւան համայնքի՝ աղբատար մեքենաների ձեռքբերման հարցը

Կառավարությունը կքննարկի «մեկ անձից» գնման ընթացակարգով Երեւան համայնքի՝ աղբատար մեքենաների ձեռքբերման հարցը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Երեւանում աղբահանությունը եւ սանմաքրումը պետք է պատշաճ մակարդակի բերվի: Դրա համար քաղաքային իշխանությունն անելու է ամեն ինչ, այդ թվում, դիմելով հրատապ, տեղ-տեղ կտրուկ, բայց բացառապես օրինական միջոցների: Կառավարության ապրիլի 18-ի նիստում կքննարկվի «մեկ անձից» գնման ընթացակարգով Երեւան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը։ Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Երևանի քաղաքապետարանի՝ այս տարվա փետրվարին կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկվել է, արդյունքում հարցը քաղաքապետարանի հայցով գտնվում է դատական վարույթում, և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները: Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, առաջարկվում է աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:  
06:43 - 18 ապրիլի, 2019
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի. Հակոբ Կարապետյան

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի. Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի: Մինչ այս քաղաքապետարանը, Սանիթեքի վիճակը ավելի չվատթարացնելու եւ մինչեւ համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, չի կարողանում ապահովել իր պարտականությունների կատարումը: Քաղաքապետարանը հետևողական է լինելու, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս, ըստ պայմանագրի, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու:Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ ներկայումս աղբահանության անբարարար վիճակի համար եւ հայտնում ենք, որ ամենօրյա աշխատանք է տարվում՝ օր առաջ խնդրին արմատական լուծում տալու համար: Իսկ մինչ այդ Սանիթեքի չհավաքած աղբը հնարավորինս հավաքվում է մասնավոր միջոցների ներգրավմամբ»:  
15:36 - 15 ապրիլի, 2019
Երեւանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է. քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը

Երեւանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է. քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին շրջանում Երեւանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակաը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում եւ չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու մաքրվում: Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաեւ քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը: Հայտնում ենք, որ քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու եւ վերջնական լուծում տալու ուղղությամբ: Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի վերջապես ունենանք նորմալ աղբահանություն եւ մաքուր քաղաք:Հայցում ենք երեւանցիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար»։
09:25 - 11 ապրիլի, 2019
Երևանի քաղաքապետարանը 146 միլիոն դրամ է հատկացրել Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի հիմնանորոգման համար

Երևանի քաղաքապետարանը 146 միլիոն դրամ է հատկացրել Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի հիմնանորոգման համար

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2016-ին, երբ Առաջին ալիքի սպորտային ծրագրերի խմբագիր էի, նկարահանման էինք գնացել Ազարյանի մարզադպրոց: Այդ տարի մեր մարմնամարզիկները Բեռնում Եվրոպայի առաջնությանը լուրջ հաջողությունների էին հասել՝ մի քանի մեդալ, այդ թվում՝ ոսկե: Բայց մեր հիմնական մարզադպրոցը խայտառակ վատ վիճակում էր՝ հնամաշ գույք, տարիներով չվերանորոգված պատեր, զուգարանի տեղը անսխալ կարելի էր գտնել հոտով եւ այլն: Իսկապես տարակուսելի էր էդ ընդգծված վատ վիճակը: Ասում էին՝ ինչ-որ քաղաքական փիս պատճառ կար դրանում, չգիտեմ, վստահ չեմ: Ինչեւէ. արդեն այս տարի փետրվարին՝ Ալբերտ Ազարյանի 90-ամյակի օրը քաղաքապետ Մարությանն այցելեց դպրոց ու լեգենդար մարզիկի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը կփորձի միջոցներ հատկացնել դպրոցի վերանորոգմանը: Եվ արդեն հիմա քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ է տրամադրվում Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգմանը: 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել»:    
07:27 - 09 ապրիլի, 2019
Ամբողջ այս գործընթացը  ընթանում է օրինականության եւ նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան

Ամբողջ այս գործընթացը ընթանում է օրինականության եւ նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան

Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում, խոսելով Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման մասին, նշել է․«Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։  Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետեւ քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով չեն մաքրել տարածքը, եւ այսօր արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։ Ուզում եմ մեկ անգամ եւս ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ այս գործընթացը, իր մեկնարկի պահից ի վեր ընթանում է օրինականության եւ նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է մեր քաղաքի շահերից ու մերքաղաքի բնակիչների ցանկությունից։ Հ.Գ. ի դեպ, մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետեւանքով իբր 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են։ Միեւնույն ժամանակ, ինչպես նախկինում էլ ասել ենք, քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում նույն տնտեսվարողներին աջակցել զարգացնել իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում՝ արդեն օրինականության սահմաններում»։  
12:39 - 13 մարտի, 2019