Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Առաջարկել եմ, որ Արցախին և բնագծերի ճշգրտմանն առնչվող տեղեկությունները կառավարվեն մեկ կենտրոնից. Մակունց |1lurer.am|

Առաջարկել եմ, որ Արցախին և բնագծերի ճշգրտմանն առնչվող տեղեկությունները կառավարվեն մեկ կենտրոնից. Մակունց |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «մեդիատեռոր» ասվածին ու լրատվական դաշտում ստեղծված իրավիճակին, հայտնեց, որ այն կեղծ տեղեկատվությունը, որն անդադար հրամցվում է ՀՀ քաղաքացիներին, միանշանակ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը:  «Երեկ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է այս թեման բավականին մանրամասն: Առաջարկվել են մեխանիզմներ, թե ինչպես կարելի է դա կանխել: Սա մտահոգում է ոչ միայն իշխանական խմբակցությանը, այլ նաև ընդդիմությանը, և այստեղ ուժերը համադրելու կարիք կա: Չի բացառվում նաև, որ դրան նպաստում է ադրբեջանական կողմը: Չի բացառվում, որ այնտեղից նույնպես ինչ-որ սուտ թեմա է գցվում ասպարեզ, որը սկսվում է առանց ճշտելու, առանց պաշտոնական հերքման կամ հաստատման շրջանառվել:Պետք է խնդրեմ, առաջարկեմ և հորդորեմ, որ հետևենք միայն պաշտոնական լրատվությանը: Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես «Իմ քայլը» խմբակցության անունից առաջարկել եմ, որպեսզի միակենտրոն կառավարում լինի մեդիահոսքերի: Այսինքն՝ այն տեղեկատվությունը, որն առնչվում է Արցախում իրավիճակին, բնագծերի ճշտմանը, պարզաբանի մեկ անձ, և դա կլինի պաշտոնական տեղեկատվություն»,- ասաց Մակունցը:  Լիլիթ Մակունցի խոսքով՝ սա կարևոր է նաև այն առումով, որ բնագծերի ճշտման հետ կապված նաև որոշակի բանակցություններ են գնում, և չափազանց կարևոր է զսպվածություն դրսևորել և այն գիտակցումն ունենալ, որ չճշտված խոսքը, չհիմնավորված խուճապը կարող են խնդիրներ առաջացնել մեր պետության, Արցախի, մեր հայրենակիցների համար: Անդրադառնալով հարցին՝ գուցե հակադարձեն, որ 44 օր մեկ կենտրոնից տեղեկատվություն են ստացել, բայց հետո պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում՝ Մակունցն ասաց. «Դրա հետ կապված արդեն պարզաբանումներ հնչել են: Տեղեկատվությունը պատերազմի ժամանակ փոխանցվում է պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո և տեղեկատվությունը տրամադրվում է պատերազմական կանոններին համապատասխան: Մնացյալն արդեն պետք է մանրամասն վերլուծելու, քննարկելու առարկա լինի մեր քաղաքացիների համար»: Նա նշեց, որ գերատեսչությունները՝ լինի ԱԳՆ-ն, ՊՆ-ն, պետք է որոշում կայացնեն՝ թե՛ խոսնակների մակարդակով, թե՛ այլ ձևաչափով ներկայացնեն հավաստի տեղեկություն:  Մակունցը շեշտեց, որ մեկ օրվա մեջ անասելի թվով կեղծ լուրեր հանրությանը հրամցնելը, լրատվություն ապահովելն անընդունելի են: «Այնպիսի տպավորություն է, որ բավականին համակարգված կեղծ լուրերի մեդիագրոհ է տեղի ունենում»,- ընդգծեց Մակունցը:
17:54 - 14 դեկտեմբերի, 2020
Գաղափարական կուսակցությունների ձևավորումն ու կայացումը մեր քաղաքական ուժի նպատակներից են. Մակունց |1lurer.am|

Գաղափարական կուսակցությունների ձևավորումն ու կայացումը մեր քաղաքական ուժի նպատակներից են. Մակունց |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ այն անկյունաքարային է երկրում առողջ և ժողովրդավարական քաղաքական միջավայրի ձևավորման և զարգացման համար: «Տարիներ ի վեր մեր երկրում քաղաքական կուսակցական համակարգը բնութագրվել է որպես անձակենտրոն, ապագաղափարական, ներքին ժողովրդավարության ակնհայտ պակաս ունեցող կուսակցությունների առատությամբ, որոնց գործունեության հիմքում հաճախ գերակշռել են առանձին անհատների շահերը և դրանց սպասարկելու համար ներդրված կարողությունները: Գաղափարական հենք ունեցող կուսակցությունների ձևավորմանն ու կայացմանը նպաստելը, բազմակուսակցական համակարգի խթանումը, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ ապահովելը եղել է մեր քաղաքական ուժի կարևոր նպատակներից մեկը՝ ի սկզբանե: Այսօրվա փաթեթը մեր այդ հանձնառության իրագործումն է»,- նշեց Մակունցը՝ հիշեցնելով, որ նախագծով արգելվում են իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունները կուսակցություններին, ինչը բիզնեսի ազդեցությունը կսահմանափակի: Արդյունավետ վերահսկողությունն, ըստ նախագծի, առաջարկվում է վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որին են վերապահվում նաև կուսակցությունների գործունեության նկատմամբ վերահսկողական մի շարք գործառույթներ, որոնք այժմ իրականացվում են ԿԸՀ-ի կողմից, որի կարգավիճակի, կարողությունների և իրական անկախության հետ կապված՝ տարիներ ի վեր արտահայտվել են որոշակի մտահոգություններ՝ նշեց Մակունցը:
12:18 - 09 դեկտեմբերի, 2020
Մակունցն իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը |armenpress.am|

Մակունցն իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի նիստում, արձագանքելով ընդդիմության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ կոչերին:  «Ես բոլորիս հանդարտության, զգոնության և սթափության կոչ եմ անում: Մեր բոլորի գերխնդիրն այսօր պետք է լինի կայունացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունը, որը ստորագրվել է երեք պետությունների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին: Մենք հիմա շատ փխրուն վիճակում ենք ու բոլորով պետք է լուծումներ գտնենք: Մանդատ ունենալը, մանդատ պահելը շատ բարդ է, որովհետև մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք ու ծանր ապրումներ ունենք ինքներս մեր գրանցած անհաջողությունից»,- ասաց Մակունցը: Նա ստեղծված իրավիճակում չբացառեց նաև քաղաքական փոփոխությունները: «Բայց որոնք են դրանք, ինչն ենք ուզում փոխել: Որպես իշխանություն ունենք մեր մեղքն ու պատասխանատվության բաժինը 2,5 տարվա համար: Նման կրքեր բորբոքելով այս փուլում, երբ մեր պաշտոնյաները վարում են շատ կարևոր բանակցություններ, կարևոր գործընթացներ են տեղի ունենում Արցախի հետ կապված, որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունն ու պետականամետության դիրքորոշումը»,- նշեց Լիլիթ Մակունցը:
11:33 - 17 նոյեմբերի, 2020
ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց


 |armenpress.am|

ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նիստը սկսելու համար քվորում չապահովվեց, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է քվորում չապահովել՝ կառավարություն հետ հարցուպատասխանի համար գործադիրին չծանրաբեռնելու համար:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Իմ քայլը»-ում կա՞ որոշում՝ նիստին չգալու, որ քվորում չապահովվի և հարց ու պատասխան չլինի կառավարության հետ: «Բայց ռազմական դրությունից զատ, կան բավականին հարցեր, որոնք գաղտնիք չեն պարունակում: Օրինակ կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, տնտեսության հետ կապված հարցեր ունենք»,-ասաց նա ու հավելեց՝ կարծում է՝ շատ կարևոր է, որ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը կայանա: «Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս օրերին կառավարության բոլոր անդամերը գերծանրաբեռնված են: «Եվ խմբակցությունը որոշում է կայացրել, որ այս շաբաթ այս քառօրյայի ընթացքում կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնի, առավել ևս, որ ԱԺ պատգամավորները ձեր բարձրացրած հարցերը պարզաբանելու, ընթացք տալու համար ունեն հնարավորություն՝ անմիջական կապ հաստատելու կառավարության ներկայացուցիչների հետ»,-ասաց նա ու հավելեց, որ նման որոշում կա, սակայն միայն այս անգամ: Փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ քվորում չկա: Գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվել, սակայն ոչ ավելի ուշ, քան չորս ժամ:
10:27 - 28 հոկտեմբերի, 2020
Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի համարժեք պատասխանին․ Լիլիթ Մակունց

Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի համարժեք պատասխանին․ Լիլիթ Մակունց

Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, լայնամասշտաբ զորավարժությունները, ԵԱՀԿ-ի առաջարկած մշտադիտարկման մեխանիզմներից հրաժարվելը ոչ այլ ինչ են, քան ակնհայտ վկայություն այն մասին, որ այս ամենը նախապես ծրագրավորված հսկայածավալ սադրանք է, ինչն ուղղակիորեն վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը։ Նա նշեց, որ հուլիսյան մարտերն արձանագրում էին, որ այս գործողությունները ոչ միայն Իլհամ Ալիեւի բռնապետական իշխանությունը պահելու աղիողորմ ճիգեր են, այլեւ հայ ժողովրդի նկատմամբ ատելության հիմքով մահաբեր ագրեսիայի կիարռում՝ էթնիկ բնաջնջման փորձ, որին մեր արձագանքը միանշանակ է․ Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի համարժեք պատասխանին։ «Հարգելի կանայք եւ մայրեր, դիմում եմ ձեզ խիզախության կոչով։ Անհրաժեշտության դեպքում լինելու ենք մեր զինվորների կողքին՝ առաջնագծում։ Մի անգամ չէ, որ պատմության ընթացքում ցույց ենք տվել, որ տոկուն ենք մեր հայրենիքն անառիկ պահելու եւ հաղթանակներ գրանցելու հարցում»,- իր ելույթում ասաց Մակունցը։ 
19:12 - 27 սեպտեմբերի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊՈԱԿ-ների տնօրենի թեկնածուների համար պահանջները խստացնող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊՈԱԿ-ների տնօրենի թեկնածուների համար պահանջները խստացնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի,  Լիլիթ Մակունցի ու Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 94 կողմ, 15 դեմ ձայներ: Գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Նախագծով ավելացվում է նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների տնօրենների ընտրությունը կկարգավորվի համապատասխան օրենսդրությամբ:  Գործող օրենսդրությամբ, եթե մարդն ունի դատվածություն և այդ դատվածությունը մարված կամ հանված է, ապա նա կարող է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին: Նախագծով սահմանվում է, որ եթե դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել: Սակայն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում այդ դրույթում կարվեն  փոփոխություններ ՝ սահմանելով, որ չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթին, եթե մարդը դիտավորյալ գործած հանցագործության արդյունքում դատվածություն ունի: Սահմանվում է նաև, որ տնօրենի պաշտոնին հավակնող անձնավորությունը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ, անցնի քննության երկու փուլ և բանավոր փուլի ժամանակ ներկայացնի հայեցակարգը և պատասխանի հարցերին՝ հայեցակարգի մասին:  Կառավարությունը պետք է հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը:
10:41 - 18 սեպտեմբերի, 2020
Պատգամավորներն առաջարկում են ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են ՊՈԱԿ-ների տնօրենների թեկնածուների համար սահմանել 2 տարվա ստաժի պահանջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը,  Լիլիթ Մակունցն ու Հերիքնազ Տիգրանյանը նոր օրենքի նախագծով առաջարկում են խստացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը: «Գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Հիմա մենք ավելացնում ենք նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Որոշ դեպքերում, օրինակ կրթության մասին կամ մասնագիտական կրթության մասին օրենսդրությամբ այդ ոլորտներում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կարգավորվում է այդ օրենսդրությամբ: Դրա համար սա չի վերաբերվի օրինակ դպրոցների տնօրենների ընտրությանը»,-ասաց Կարապետյանը: Կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների տնօրենների ընտրությունը կկարգավորվի համապաստախան օրենսդրությամբ:  Գործող օրենսդրությամբ, եթե մարդն ունի դատվածություն և այդ դատվածությունը մարված կամ հանված է, ապա նա կարող է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին: «Մենք գտնում ենք, որ եթե դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել»,-նշեց Կարապետյանն ու հավելեց՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, սակայն, փոփոխություն կկատարեն՝ կսահմանեն, որ չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթին, եթե մարդը դիտավորյալ գործած հանցագործության արդյունքում դատվածություն ունի: Սահմանվում է նաև, որ տնօրենի պաշտոնին հավակնող անձնավորությունը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ, անցնի քննության երկու փուլ և բանավոր փուլի ժամանակ ներկայացնի հայեցակարգը և պատասխանի հարցերին՝ հայեցակարգի մասին:  Ինչ վերաբերվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնկատարի նշանակմանը, սահմանվում է, որ վեց ամիս ժամկետով կարող է նշանակվել և ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ վեց ամիս ժամկետով՝ կառավարության որոշմամբ: Այսինքն՝ նույն մարդը 12 ամսից ավելի չի կարող ժ/պ նշանակվել՝ անգամ, եթե տնօրենի ընտրության մրցույթը չի կայացել: Կառավարությունը պետք է հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը:
15:03 - 16 սեպտեմբերի, 2020
Մակունցն անընդունելի է համարում ընդդիմության կողմից քրեական գործերին քաղաքական ենթատեքստ վերագրելը |armenpress.am|

Մակունցն անընդունելի է համարում ընդդիմության կողմից քրեական գործերին քաղաքական ենթատեքստ վերագրելը |armenpress.am|

armenpress.am: Իշխանությունը հորդորում է ընդդիմությանը՝ քրեական գործերին քաղաքական ենթատեքստ չտալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ին առնչվող նոր քրեական գործի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ին առնչվող գործերն առաջ եկան այն փուլում, երբ ԲՀԿ-ից սկսեցին քաղաքական հայտարարություններ անել: Մակունցը նախ նշեց, որ տեղյակ չէ քրեական գործից և այլ մանրամասներից: «Իսկ ինչ վերաբերում է քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալուն, բնականաբար, դա ընդունելի չեմ համարում: Միգուցե որպես ընդդիմադիր խմբակցություն, ընդհանրապես որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, իրենց ավելի հարմար է այդպես ներկայացնելը, բայց մի գործընթացը մյուսի հետ բոլորովին կապ չունի: Քաղաքական հարթության մեջ մենք ընդդիմախոսներին մեր քաղաքական արձագանքը ունենք, միշտ տալիս ենք՝ որևէ հայտարարության հետ կապված»,-ասաց նա ու հավելեց՝ իսկ  քրեական գործերի հետ կապված որևէ տեղեկություն ու մեկնաբանություն չունի: Լրագրողները նկատեցին՝ Ծառուկյանը սկզբում պահանջում էր ողջ կառավարության հրաժարականը, հիմա՝ առանձին նախարարների, հետաքրքրվեցին, թե դա ինչով էր պայմանավորված: Որպես քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավար՝ Մակունցը պաշտոնապես հայտնեց, որ որևէ պայմանավորվածություն չի եղել և չկա ԲՀԿ-ի հետ:
12:18 - 15 սեպտեմբերի, 2020
Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարումը. Մակունց |armenpress.am|

Չենք կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որ անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարումը. Մակունց |armenpress.am|

armenpress.am: Իշխանական խմբակցությունը չունի այն տեսակետը, թե իշխանության բոլոր ներկայացուցիչներն աշխատում են կատարյալ և քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չկա, սակայն, միևնույն ժամանակ, չի կարծում, թե կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը՝ առնվազն այս պահին: Նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Լրագրողները նկատեցին՝ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը վարչապետին ներկայացնելու առաջարկ անել ուՄակունցից հետաքրքրվեցին՝ խմբակցությունում քննարկելու հարկ տեսնու՞մ են, թե ինչպես է նախարարն աշխատում:  «Մենք չունենք այն տեսակետը, թե բոլորս աշխատում ենք կատարյալ, և մոտեցումների վերանայման, աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականաջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Կարծում եմ, որ նման մերժողական մոտեցումը մեզ, իհարկե, հարիր չէ: Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին»,-ասաց խմբակցության ղեկավարը: Մակունցի կարծիքով՝ առաջիկայում նախարարի հետ քննարկումների առիթ կունենան և կներկայացնեն իրենց դիտարկումները:
17:29 - 14 սեպտեմբերի, 2020
«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Արսեն Ջուլֆալակյանի հետ. առաջարկը եղել է մարզիկինը |armtimes.com|

«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է Արսեն Ջուլֆալակյանի հետ. առաջարկը եղել է մարզիկինը |armtimes.com|

armtimes.com: Մանդատը վայր դնելուց առաջ պարոն Ջուլֆալակյանը ինձ հետ առանձնազրույց է ունեցել: Իր բարձրաձայնած դրվագները մի փոքր ավելի մանրամասն ինձ ներկայացրել է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմանը: «Մենք երկուսով լուծումների հետ կապված ճանապարհային քարտեզ էինք մշակել, և մեր մոտեցումները հստակեցրել էինք: Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց Մակունցը՝ հայտնելով, որ երեկ Ջուլֆալակյանի առաջարկով խմբակցությունը հանդիպում է ունեցել վերջինիս հետ: Նա ավելի մանրամասնորեն է ներկայացրել խնդիրները, նաև պատասխանել է գործընկերների հարցերին: «Ես մնում եմ այն կարծիքին, որ, այո, բոլոր անդամները, որոնք ներկայացված են հանձնաժողովներումում, առանձին մոտեցումների հետ կապված իրենց առաջարկներն են ներկայացնում: Փորձում ենք Կառավարության մեր գործընկերներին համոզել մեր դիրքորոշումներում, երբեմն մեզ մոտ ստացվում է համոզել, երբեմն նրանք են մեզ համոզում: Եվ ինստիտուցիոնալ առումով սա ճիշտ ճանապարհն է»: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Կառավարությանը ներկայացրած հարցապնդմանը, որով անվստահություն են հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Մակունցը նշեց, որ այս պահին չկան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը: «Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով և մոտեցումների վերանայման աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք: Առաջինը ես իմ մասին եմ խոսում: Մենք չենք կարծում, որ խնդիրների լուծման ճանապարհը միանգամից կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին: Առաջիկայում նույնպես քննարկումների առիթ կունենանք նախարարի հետ և մեր դիտարկումները կներկայացնենք»: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
16:30 - 14 սեպտեմբերի, 2020
Հայաստանը շարունակելու է օգտագործել միջազգային մեխանիզմներն ու հարթակները ահաբեկչության դեմ պայքարի հարցում. Լիլիթ Մակունց |shantnews.am|

Հայաստանը շարունակելու է օգտագործել միջազգային մեխանիզմներն ու հարթակները ահաբեկչության դեմ պայքարի հարցում. Լիլիթ Մակունց |shantnews.am|

shantnews.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ-ում 19 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին:«2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ողբերգություն էին ոչ միայն ամերիկացի ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար։ Հայ ժողովուրդը, ինչպես աշխարհի առաջադեմ հանրությունը, նույնպես դատապարտում է ահաբեկչությունը և վստահ է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և կարող է հաղթահարվել ու կանխվել միայն համատեղ ջանքերի միջոցով, ուստի այդ հարցում համագործակցությունն ԱՄՆ-ի հետ շատ կարևոր է։ Հայաստանը շարունակելու է օգտագործել գոյություն ունեցող միջազգային տարբեր մեխանիզմներն ու հարթակները ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Հայ-ամերիկյան բարեկամական խմբի անունից մեր զորակցությունն ենք հայտնում ամերիկացի ժողովրդին և մեր գործընկերներին»,- գրել է նա։
13:51 - 11 սեպտեմբերի, 2020
ԲՀԿ-ն որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ է. Մակունց |armenpress.am|

ԲՀԿ-ն որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ է. Մակունց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, այլ որոշակի քաղաքական որոշակի ուժերի ազդեցության տակ է։  Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե հանրահավաք է անցկացնելու:  «Ես կարծում եմ՝ ինչպես 2015 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր այս պարագայում, կարծում եմ, որ նույն իրավիճակն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Եվ ինչպես 2015 թվականին տեղի ունեցավ, կարծում եմ՝ քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ գտնվելու համատեքստում արդյունքը բավականին կանխատեսելի է»,-ասաց Մակունցը: Անդրադառնալով հարցին, թե ինչ հիմքեր ունի, նման պնդում անելու համար, պատասխանեց՝ տարբեր:
13:18 - 04 սեպտեմբերի, 2020