Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

ՀՀԿ-ն, այո՛, սխալներ ունեցել է, բայց այդ սխալներն ուղղելի են, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի սխալների․ Արթուր Վանեցյան |tert.am|

ՀՀԿ-ն, այո՛, սխալներ ունեցել է, բայց այդ սխալներն ուղղելի են, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի սխալների․ Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Այսօր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացման արարողությունը, որին ներկա էին կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, «Հայրենիք» կուսակցության Սպիտակի տարածքային պատասխանատու Կարեն Թեյմուրյանը, այլ պաշտոնատար անձինք, կուսակցականներ։ Բացման խոսքում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ չնայած կուսակցության երիտասարդ լինելու հանգամանքին, մարզերում տարվել է մեծ աշխատանք։ Անդրադառնալով ՀՀԿ-ի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու փաստին՝ Վանեցյանը նշեց, որ սա պատահական չէ, քանի որ երկու կուսակցությունների գաղափարական հիմքում էլ ազգային պահպանողական արժեքներն են, որոնք երկուսի կողմից էլ կարևորվում են։ «Մեր կուսակցությունների դաշինքը ոչ միայն մարտավարական տեսանկյունից է կարևոր, այլ նաև նրանով, որ մենք ունենք նույնանման գաղափարական արժեքներ։ Միանշանակ «Պատիվ ունեմ» դաշինքը գնում է հաղթելու, ես որևէ կասկած չունեմ, որ մեր թիմն ընտրությունների արդյունքներով ունենալու է այնքան քվե, որ ձևավորի իշխանություն, և իշխանություն ձևավորելուց հետո մենք իրականացնելու ենք այն բոլոր ծրագրերը, որոնք մեր նախընտրական ծրագրում կան»,-ընդգծեց Վանեցյանը։ Արթուր Վանեցյանի պնդմամբ՝ կարևոր մի հանգամանք կա․ Հայաստանը կանգնած է պետականության և ազգային արժեքների կորստի առջև, և անհրաժեշտ է այդ հարցերը կարգավորել, ապա միայն անցնել գյուղատնտեսական, սոցիալական, առողջապահական և այլ խնդիրների։ Դրանց մասին խոսելը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն պոպուլիզմի դրսևորում է համարում՝ ընդգծելով, որ «մենք հիմա կանգնած ենք բնաջնջվելու, ազգից քոչվոր ցեղի վերածվելու իրական սպառնալիքի առջև»։ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ այսօր անվտանգությունը լավագույնս կարող է ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքը՝ փաստելով․ «Անվտանգային հարցերով մեզանից լավ որևէ մեկը չի կարող զբաղվել»։
16:32 - 31 մայիսի, 2021
ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է․ Վանեցյանը մանրամասներ է հայտնում Արա Այվազյանի հետ հանդիպումից |news.am|

ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է․ Վանեցյանը մանրամասներ է հայտնում Արա Այվազյանի հետ հանդիպումից |news.am|

news.am: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԳՆ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը: Նշենք, որ դաշինքի մի քանի անդամներ քիչ առաջ հանդիպում են ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ։ «Բարձրացրինք մեզ հուզող հարցերը, այն է՝ ինչ է կատարվում իրականում մեր երկրի արտաքին սահմանների հետ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այս իշխանություններն ադրբեջանական կողմի հետ, ի վերջո ինչ են պատրաստվում զիջել կամ ինչ քայլեր են իրականացնում, որը կբերի Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի թուլացմանը»,- ներկայացրեց Վանեցյանը եւ նշեց, որ իրենց հարցերի պատասխանները շատ տարաբնույթ էին։ Վանեցյանն ասաց, որ ԱԳ նախարարի պաշտոնակատարը երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառել ՝ նշելով, որ իրենք տեղյակ չեն. «Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, որը հայատարարվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի՝ այն, ինչ հրապարակվել է, բացառապես այդ փաստաթուղթն է, որեւէ այլ հավելված գոյություն չունի։ Բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու եւ ասելու, որ նման փաստաթուղթ չկա, որովհետեւ մենք տեսանք՝ շատ դեպքերում պաշտոնական հայտարարությունները հետագայում հերքվում են»։ Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեին ԱԳՆ-ում այդ փաստաթղթի վերաբերյալ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Դիրքորոշումը շատ տարաբնույթ էր։ Առաջին հայացքից դելիմիտացիա, դեմարկացիա պետք է իրականացնել, բայց ինչ է այդ գործընթացի վերջնական արդյունքը, ինչ հետեւանքներ կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ»։
21:17 - 21 մայիսի, 2021
Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում. կազմավորվեց «Պատիվ ունեմ» դաշինքը
 |hetq.am|

Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում. կազմավորվեց «Պատիվ ունեմ» դաշինքը |hetq.am|

hetq.am: Այսօր հուշագիր են ստորագրել Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» և «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը», որոնք առաջիկա ըտրություններին մասնակցելու են «Պատիվ ունեմ» դաշինքով։ Դաշինքը հայտարարություն է տարածել իր սկզբունքների, արած սխալների և հետագա անելիքների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.  ՅՈ՞ ԵՐԹԱՍ,  ՀԱՅԱՍՏԱՆ Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։ 2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերիև սպիտակների»: Ստով և կեղծիքով եկան իշխանության ու դարձրեցին այն իշխանությունը պահելու միջոցներ:  Ամբոխավարություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերը հետևողականորեն վնասող և երկրի անվտանգությունը խաթարող անհեռատես արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ ու միահեծան ներքին քաղաքականություն, ժողովրդավարության և ժողովրդի անվան տակ՝ անիրավություն: Նոր իշխանությունները մեծ հաջողությամբ կարողացան կազմաքանդել տնտեսությունը, կառավարման և իրավական, կրթական և առողջապահական  համակարգերը: Կազմաքանդեցին նաև բանակը և երկիրը տարան նոր պատերազմի, որի արդյունքումունեցանքծանրագույն մարդկային կորուստներ, իսկ Արցախի շուրջ 75 տոկոսն անցավ թշնամու վերահսկողության տակ:  Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հաղթանակած ազգը վերածվեց պարտված և հուսալքված ժողովրդի՝ կորցնելով ազգային ոգին:  Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալ, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին։  Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ Առկա իրողություններում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին:  Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։ Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ  ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը: Մենք համոզված ենք, որ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականության մեջ, թե վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը:  ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁ + ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՈՒԺ Մեր դաշինքը Հայաստանի քաղաքական կյանքում յուրահատուկ է իր առավելություններով: Այն կազմող կուսակցություններն ու անհատները թե՛ պետականաշինության լավագույն ավանդույթների, թե՛ փոփոխությունների անհրաժեշտության, թե՛ գիտելիքի և փորձի, թե՛ թարմության և ուժի հաստատակամ կրողներն ու ջահակիրներն են:  Որպես անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետականաշինության մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար ունի ասելիք մեր ազգային-պետական կյանքում: Հանրապետականի քաղաքական արմատները, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա հիմնված գաղափարախոսությունը, արդիականության ու  պահպանողականության համադրումը բարոյաքաղաքական նշանակալի կապիտալ են ապահովում մեր դաշինքին՝ հաջողության հասնելու համար:  «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն ունի ամուր գաղափարական հենք՝ խարսխված ազգային-պահպանողական առանցքի վրա, որը միտված է դեպի առաջընթաց: Այն ենթադրում է ուժեղ պետության աջակցությամբ և պատմական բնական զարգացումների անհրաժեշտությամբ պայմանավորված ավանդական արժեքների չափավոր ու ներդաշնակ պահպանում: «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն հասցրել է կարճ կենսագրության ընթացքում իր շարքերի ներքո ներգրավել երկրի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած, հայտնի և պետականասեր մարդկանց: Կուսակցությունը կարողացել է դառնալ քաղաքական դաշտի առանցքային դերակատարներից մեկը՝ բերելով նոր քաղաքական մշակույթ և բովանդակություն: Դաշինքի անդամ կուսակցությունները քաղաքական փորձառության, կազմակերպական հզորության, գաղափարական ընդհանրության լավագույն ներդաշնակեցումն են Հայաստանի քաղաքական կյանքում: Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ։ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ Մենք պարտավոր ենք խոստովանել և ընդունել, որ մեր գործունեության եղել են ինչպես  բացթողումներ, այնպես էլ թերացումներ և լուրջ սխալներ: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ միայն շարժիչի չաշխատող մասն է, որ չի սևանում:  Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը: Եվ այսօր, առավել քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումը ի սպաս դնել մեր Հայրենիքին ու ժողովրդին:  Մենք գիտակցել ենք և ընդունում ենք մեր սխալները: ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ԱՐՑԱ՛Խ Կառավարությունը ձեռքերը լվացել է Արցախից և դա համարում է գերտերությունների խնդիր։ Ձախողումները բերեցին նրան, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այլ հումանիտար աջակցության պլատֆորմ, որի միակ գործառույթը աշխարհի տարբեր ծայրերից եկող օգնության փոխանցումն է արցախցիներին։ Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր Հայրենիքի գոյության և անվտանգության անկյունաքարային հարցն է:  Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց իշխանություններն ի զորու չեն ապահովելու ո՛չ խաղաղություն, ո՛չ Արցախի կենսունակությունը։ Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու ապրել առանց պատերազմի:  Մենք հայցում ենք Ձեր քվեն՝ սրտում ու մտքում ունենալով Արցախի անվտանգ ապագայի ու կայուն զարգացման ապահովման երազանքն ու գերնպատակը: Մասնագիտական, անաչառ և բազմակողմանի ուսումնասիրության և հետաքննության առարկա պետք է դառնան 44-օրյա պատերազմի բոլոր՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, կառավարչական հանգամանքները: Մեր ժողովուրդը պետք է ստանա ամենագլխավոր հարցերի պատասխանները՝ ինչու՞ այսպես եղավ, և ո՞վ էր մեղավոր` դրանից բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով: Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք, որտեղ արժանապատվությունը նույնքան կարևոր է, որքան խաղաղությունը:  ՄԵՆՔ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ԿՐՈՂՆ ԵՆՔ Ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, բանակը թուլացավ, երբ գիտակցաբար կտրվեց բանակ-հասարակություն կապը։ Կապը կտրվեց, երբ Հայրենիքի հանդեպ զինվորական պարտքի զգացումն ու մարտունակությունը  սկսեց չափվել զորամասային ճաշարանում ելակի առկայությամբ։ Կապը կտրվեց, երբ փորձառու և բանիմաց հրամանատարներին փոխարինեցին հարմարվող և հնազանդ սպաներով, որոնք Հայաստանին ծառայելու փոխարեն գերադասեցին ծառայել անձնիշխանությանը: Կապը կտրվեց, երբ պրոֆեսիոնալ բանակ ունենալու անվան տակ  արշավ սկսվեց ժամկետային զինվորական ծառայության ինստիտուտի դեմ։ Կապը կտրվեց, երբ բանակի համակարգված համալրման մեխանիզմն ուզեցին փոխարինել ֆիդայական ջոկատներով։ Կապը կտրվեց, երբ շրջանառության մեջ դրվեց «Ինչու՞ մեր զավակները պիտի պաշտպանեն Արցախի սահմանը» ազգակործան թեզը՝ նպատակադրված մոռացության մատնելով այն փաստը, որ Արցախի սահմանին կանգնած զինվորը առաջին հերթին պաշտպանում է նաև Հայաստանում բնակվող քաղաքացիների անդորրը։ Իսկ վճռական հարվածը բանակին հասցվեց, երբ ապիկար կառավարման ձախողումները և դրանց արդյունքում կրած պարտությունը վերագրեցին բանակին։ Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների կառավարչական և քաղաքականության մշակման փորձ ունեցող ուժեր՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի զինված ուժերի վերականգնման և արդիականացման ուղղությամբ։ Հանրապետականի կառավարման տարիներին բանակը եղել է ամենաբարձր հանրային վստահությունը վայելող պետական ինստիտուտը։ Մենք վերականգնելու և բազմապատկելու ենք բանակի նկատմամբ հանրային վստահությունը։  Մենք ներդնելու ենք բանակի նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքներ: Զինված ուժերը մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման գրավականն են, մեր գոյատևման առհավատչյան: «Ազգ-բանակ» հայեցակարգը պետության  պաշտպանունակության, կայուն  ու անվտանգ զարգացման երաշխիքն է: ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:  Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդի հարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքն «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» հայեցակարգի լիարժեք ներդրումն է: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը: Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն  խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ: Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացմանև սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։   Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն: Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի: ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, շարունակում են ծառայել Հայրենիքին և Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում կունենան ավելի լայն հնարավորություններ իրենց կարողություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար: Պատրաստ ենք ծառայել Հայրենիքին: 
14:49 - 15 մայիսի, 2021
Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է
 |civilnet.am|

Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է |civilnet.am|

civilnet.am: ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունների դաշինքը կկոչվի «Պատիվ ունեմ», իսկ այս դաշինքի վարչապետի թեկնածուն Արթուր Վանեցյանն է։ Այս մասին հայտնի դարձավ մայիսի 15-ին դաշինիքի ձևավորման միջոցառման ընթացքում։  Ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, ըստ Սարգսյանի, «պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»։  «Այսօր մեր ժողովրդի մի զգալի մասն Արցախում և Հայաստանում ամեն օր արթնանում է անորոշության, վերահաս վտանգի վախերի, ապագայի նկատմամբ թերահավատության, հուսահատության ու ապատիայի, իսկ մի մասն էլ իրականության ընկալումն ամբողջովին կորցրած՝ անտարբերության զգացողությամբ կամ պարտված ժողովրդի թերարժեքության բարդույթով»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ ժողովրդին այս վիճակում հասցրեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Նրա բնորոշմամբ՝ «չարի իշխանության» դեմ պայքարում պահանջվելու է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը։ «Անհնարին ոչինչ չկա։ Արցախյան առաջին պատերազմում և մինչև 2018-ի ապրիլի 23-ը, այդ թվում՝ 2016-ի ապրիլին, մենք դա ապացուցել ենք»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։  
13:54 - 15 մայիսի, 2021
Գաղտնալսման գործով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ |armenpress.am|

Գաղտնալսման գործով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի (հեռախոսազրույցների պահին զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը) միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը՝ նշված քրեական գործերի վերաբերյալ.` -Վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործերից մեկով  Փաշինյանը ունի վկայի, իսկ մյուս գործով տուժողի կարգավիճակ․այս պահին ի՞նչ փուլում են նշված քրեական գործերը: -ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել: Ինչ վերաբերում է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով «ՀՀ ԱԱԾ տնօրենի  և  ՀՀ ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործին, ապա 2020թ. փետրվարի 4-ին հիշյալ քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն, կարճվել է:
13:00 - 06 ապրիլի, 2021
Վանեցյանի հետ մեր ընկերությունը սկսվել է 90-ականներին և պահպանվում է մինչ այսօր․ ԲԴԽ նախագահ

Վանեցյանի հետ մեր ընկերությունը սկսվել է 90-ականներին և պահպանվում է մինչ այսօր․ ԲԴԽ նախագահ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, դիմելով խորհրդարան եկած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց, թե շատ հեշտ է ասել՝ «եթե մեղավոր եմ, ապա կպատժվեմ»։ Քոչարյանը նշեց, որ նոյեմբերի 15-ի իր կոչով Վարդազարյանը վնասել է ՀՀ ներքին անվտանգությունն ու կայունությունը, և որ դա սովորական հայտարարություն չի եղել:  «Եթե փաստերը համադրենք իրար հետևից՝ պատերազմական գործողություններ էին,  պատերազմի ընթացքում կոչեր՝ իշխանությունը գրավելու, հետո նոյեմբերի 9-10, հետո ձեր հայտարարությունը, հիմա էլ ԳՇ որոշ հրամանատարների հայտարարությունը։  Հիմա ամեն մեկը ասի դա իմ սրտից բխող հայտարարությո՞ւն է, այդպես չի լինի։ Ես համոզված եմ, որ եթե ձեզ մնար, դուք այդ հայտարարությունը չէիք անի կամ գոնե կբաշխեիք այդ ռիսկերը ԲԴԽ մյուս անդամների հետ»,- հավելեց պատգամավորը։  «Կարծում եմ, որ ձեր պաշտոնավարման հետագա ընթացքում դուք պետք է հեռու պահեք դատական համակարգը նման ցնցումներից, ավելին՝ ոչ ոք չի կասկածում, որ դատական համակարգում կան շատ արժանավոր, պրոֆեսիոնալ դատավորներ, սակայն քաղաքական նման իրողությունների մեջ ներքաշվող համակարգին հասարակությունը անվստահություն է հայտնում, քանի որ սպանության, բռնության կոչեր անող մարդիկ շարունակում են մնալ ազատության մեջ»,- հավելեց Քոչարյանը: Վերջինս ԲԴԽ նախագահին հարցրեց, թե արդյոք պահպանվե՞լ են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ընկերական հարաբերությունները, այդ հարաբերությունները ազդո՞ւմ են Վարդազարյանի պրոֆեսիոնալ գործունեության վրա, թե՞ ոչ, որովհետև, Քոչարյանի խոսքով, նման հայտարարություններից հետո արտախորհրդարանական ուժերը ոգևորվում են։  Վարդազարյանը պատասխանեց, որ համաձայն չէ Քոչարյանի այն դիտարկման հետ, թե իր կոչով վնասել է երկրի ներքին կայունությանը և անվտանգությանը։  «Իմ կոչով ես նպաստել եմ և՛ ներքին կայունությանը, և՛ անվտանգությանը, և՛ դատական իշխանությանը զերծ եմ պահել քաղաքական ազդեցություններից: Ինչ վերաբերում է Վանեցյանի հետ մեր ընկերությանը՝ այն սկսվել է 90-ականներին, երբ ես աշխատում էի Կառավարությունում, իսկ Վանեցյանը ուսանող էր, և այդ հարաբերությունները շարունակվել են մինչ օրս: Ընկերական հարաբերությունները պահպանվել են: Այդ ընկերությունը մնացել է և հուսով եմ՝ կայուն մնալու է»,- նշեց ԲԴԽ նախագահը: Վարդազարյանը ասաց, որ իր գործունեության տարբեր փուլերում գործնական տարբեր առիթներով հանդիպումներ է ունեցել Վանեցյանի հետ։ Վարդազարյանի խոսքով ընկերական հարաբերությունները օգնել են, որ գործը առաջ գնա, այդ հարաբերություններն ունեցել են իրենց ազդեցությունը։ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արթուր Վանեցյանը չի ունեցել,  չունի և չի էլ կարող ունենալ ազդեցություն ինձ վրա։ Եթե ես զգամ, որ ինձ վրա կա ճնշում որևէ ուժի կողմից, ապա ես խոստանում եմ՝ և՛ օրենքի պահանջը կկատարեմ, և՛ համապատասխան հաղորդում կտամ գլխավոր դատախազին, և՛ կդիմեմ ԲԴԽ-ին։ Տեղյակ կպահեմ, որ ինձ վրա կա ճնշում կամ փորձում են ազեցություն կիրառել»,- հավելեց ԲԴԽ նախագահը։  Արձագանքելով պատասխանին՝ Անդրանիկ Քոչարյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց հեռու պահել դատական համակարգից բոլոր ազդեցությունները, որոնք կվնասեն մեր երկրի կայունությանը։ Վարդազարյանը հավելեց, որ կհետևի պատգամավորի կոչին և ամեն ինչ կանի, որպեսզի դատական համակարգը հեռու պահի քաղաքական որևէ ազդեցությունից։ 
17:05 - 03 մարտի, 2021
Քո ազգի ներկայացուցչի՝ Ադրբեջանից վերադարձը գերխնդիր չէ, իշխանությո՞ւնն է գերխնդիր. Սոֆիա Հովսեփյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին |1lurer.am|

Քո ազգի ներկայացուցչի՝ Ադրբեջանից վերադարձը գերխնդիր չէ, իշխանությո՞ւնն է գերխնդիր. Սոֆիա Հովսեփյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Այն, որ ընդդիմությունը գերիների հարցը շահարկելով՝ քաղաքական դիվիդենտներ է վաստակում, հասկանալի է, ընդդիմություն է, սակայն երբ դա իշխանությունն է անում՝ չեմ հասկանում, անկեղծ ասած: Գերիների հարցն ամբողջ ազգին է վերաբերում, և պետք է մտածենք՝ ոչ թե ընդդիմություն է, իշխանություն է, այլ՝ յուրաքանչյուր մարդ՝ իշխանություն թե արտախորհրդարանական ուժ, ով ինչ ջանքեր կարողանում է ներդնել այս հարցում, պետք է գնա և այդ հարցը լուծի: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը՝ պատասխանելով գերիների մասին «Լուրեր»-ի հարցին: Պատգամավորի խոսքով՝ ինքը թեև ներկայումս իշխանության մեջ չէ, բայց առաջին օրից շարունակում է զբաղվել այդ հարցով: «Օր շուտ գերիների վերադարձը ամեն մեկիս խնդիրն է, և եթե Վանեցյանը հայտարարություն է անում՝ եթե ես լինեմ իշխանության, ապա այս որակի իշխանություն, ես հույս ունեմ՝ երբեք չի ունենա: Այսինքն՝ քո ազգի ներկայացուցչի ազատ լինելը, Ադրբեջանից վերադարձը քեզ համար գերխնդիր չէ, և իշխանությո՞ւնն է գերխնդիր: Սա ընդամենը կա՛մ չմտածված, կա՛մ այդքան գրագիտություն ունեցող անձի մոտեցում է, որը ես չեմ հարգում: Կրկնում եմ՝ այսօր ես, լինելով անկախ պատգամավոր, չունենալով Կառավարության կողմից որևէ լիազորություն, օգտվում եմ բոլոր հնարավոր տարբերակներից և գործում եմ: Եթե ինքը կարող է կարճ ճանապարհ գտնել և նաև ՌԴ-ում կամ այլ կապերով կարող է այդ հարցը լուծել, կարող է անձամբ Կառավարությունից լիազորություն պահանջել և այդ հարցը, աջակցության կարգով, հանուն գերիների լուծել: Ես չեմ կարծում, որ իշխանությունը չտա նրան այդ լիազորությունը»,- հավելեց Հովսեփյանը: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե իր՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց:
13:15 - 03 մարտի, 2021
Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանություններն ինձ տան որևէ կարգավիճակ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար. Արթուր Վանեցյան |tert.am|

Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանություններն ինձ տան որևէ կարգավիճակ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար. Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Եթե իշխանությունն ինձ տա կարգավիճակ, ես կզբաղվեմ գերիների հարցով, որը նրանք ձախողել են, ինչքան գերիներ վերադարձրել են, դա եղել է միայն ՌԴ նախագահի շնորհիվ, իսկ մեր իշխանություններն այդ հարցում ձախողվել են․ այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանությունները ինձ տան որևէ կարգավիճակ՝ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար, բայց մեր երկրի անվտանգային համակարգը քանդված է և տվյալ հարցում չի արվում ոչ մի բան՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, բանակը, և մնացած բոլոր կառույցները այսօր զբաղվում են մի գործով՝ իշխանությունը պահելով, իսկ մեր իշխանություններն այս հարցը ձախողել են, նրանք ուղղակի ապաշնորհ են և չեն կարող լուծել այդ հարցը, իսկ այն գերիները, որոնք բերվել են, Ռուսաստանի շնորհիվ է եղել»,- ասաց Արթուր Վանեցյանը: Արթուր Վանեցյանը նաև մեկնաբանեց այն հայտարարությունը, որ ընդդիմությունը խոչընդոտել է գերիների վերադարձին: «Նոյեմբերի 9-ից հետո անցել է շուրջ 4 ամիս, 4 ամսվա ընթացքում առնվազն 2 ամիսը ընդդիմությունը ոչ մի գործունեություն չի իրականացրել , ինչո՞ւ այդ ժամանակահատվածում որևէ գործողություն չեն արել, ինչո՞ւ են հիմա մեղադրում ընդդիմությանը տվյալ հարցում»,- ասաց նա: Նա նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով Սփյուռքում գտնվող մարդիկ ամաչում են իրենց ինքնությունից, իսկ այդ ժամանակ մանիպուլյացիոն գործիքներով Նիկոլ Փաշինյանը պահում է իշխանությունը: «Հայ ժողովուրդն այս ապիկար իշխանության պատճառով պարտվել է և հիմա Սփյուռքում ապրող մարդիկ չեն հպարտանում հայ լինելով, չեն ուզում իրենց ինքնության մասին խոսել այսօր։ Նիկոլ Փաշինյանը հենարան չունի, նրա միակ հենարանը մնացել է մանիպուլյացիան, նա մանիպուլյացիայով եկավ իշխանության և այդ նույն սկզբունքով մնում է իշխանության»,- ասաց նա: Արթուր Վանեցյանը նաև անդադարձ կատարեց փետրվարի 25-ի Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, մեկնաբանելով՝ շատ մարդիկ եկել էին պաշտոնները չկորցնելու համար: «Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մարդկանց կարող ենք բաժանել 2 մասի՝ մոլորված մարդիկ, որոնք մինչ օրս հավատում են Փաշինյանին, և ստիպողաբար գնացած մարդիկ, ովքեր գնացել են պաշտոնները պահելու համար»,- ասաց նա Վանեցյանը: Վանեցյանի խոսքով՝ Զինված ուժերում որևէ մեկին ձերբակալելը ֆանտաստիկայի ժանրից է, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ԶՈՒ-ը պետք է կատարեն հրամանները, դա վերաբերվում է խաղաղ պայմանների ժամանակ տրվող հրամաններին, իսկ հիմա երկրում սեպտեմբերի 27-ից սկսած աննորմալ իրավիճակ է:
18:42 - 27 փետրվարի, 2021
«Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ |news.am|

«Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ |news.am|

news.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել են «Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչներ, որոնք քիչ ռաջ դուրս եկան նախագահական նստավայրից: Նրանք են Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցությունից Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը: Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտեց հետեւյալը. «Մենք ՀՀ նխագահին ներկայացրինք մեր տեսակետները եւ խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր իր  լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտառոց եւ աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ: Նախագահը դեռեւս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը: Նախագահը մեզ տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է Օնիկ Գասպարյանի հետ, նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ եւ անձամբ նրանցից լսելու է պատճառների մասին, որը դրդել է ԳՇ-ին անել նմանատիպ  հայտարարություն: Կա կոնսենսուս, որ իրականում ՀՀ-ն գտնվում է շատ աննորմալ վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում, ունենք պետության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ մեկտեղված ուժերով անեն բոլոր քայլերը՝ այս վիճակից դուրս գալու համար»: Արթուր Վանեցյանը հավելեց, որ ՀՀ նախագահը որեւէ ազդակ չի տվել, լսել է իրենց եւ ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: «Մեր դիրքորոշումը հստակ է, մենք առաջարկում ենք նախագահին չստորագրել ԳՇ պետին ազատելու մասին դիմումը, առարկություններով վերադարձնել կառավարություն, որից հետո եթե կառավարությունը կրկին կդիմի նույն միջնորդությամբ, այդ դեպքում նախագահն իրավասու է այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը վիճարկելու համար: Դրա համար բոլոր հիմքերը նախագահն ունի»:
17:42 - 26 փետրվարի, 2021