«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 25 պատգամավոր, խորհրդարանում երկրորդ ուժն է։

Խմբակցության ղեկավարն է Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ Արման Աբովյանը։ 

Մյուս պատգամավորներն են՝ Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի, Առուստամյան Նորա Սեդրակի, Բաբայան Էդուարդ Վլադիմիրի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Գեւորգյան Քաջիկ Նահապետի, Գրիգորյան Արթուր Գրիշայի, Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի, Դալլաքյան Արթուր Ալբերտի, Զոհրաբյան Նաիրա Վահանի, Էնֆիաջյան Վահե Սարգսի, Իսայան Շաքե Ռոբերտի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հայրապետյան Ջանիբեկ Սերոբի, Ղուկասյան Վարդան Կոլյայի, Մադաթյան Հրանտ Ռոբերտի, Մանուկյան Դավիթ Անդրանիկի, Մելքումյան Միքայել Սերգեյի, Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի, Պողոսյան Կարինե Համլետի, Սողոմոնյան Սողոմոն Սերյոժայի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի, Վարդանյան Վարդան Նահապետի, Տոնոյան Իվետա Սասունի։



«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Այս մասին ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում հայտնեց Նաիրա Զոհրաբյանը՝ թեկնածությունների հարցը քննարկելուց առաջ: «Մենք որոշել ենք և չենք մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-ասաց Զոհրաբյանը: Նաև ինչպես «Բարգավաճ Հայաստան»-ը, այնպես էլ «Լուսավոր Հայաստան»-ը դժգոհեցին, որ թեկնածուները խմբակցությունների հետ հանդիպումներ չեն նախաձեռնել: Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։  ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խուդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Այվազյանը, կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:
11:14 - 14 սեպտեմբերի, 2020
Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հազար դրամ. Ն. Զոհրաբյան |tert.am|

Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հազար դրամ. Ն. Զոհրաբյան |tert.am|

tert.am: Դուք ի վերջո չասացիք, թե ՀՀ-ի հետ սահմանները բացվելո՞ւ են, թե՞ ոչ, և այս մարդիկ կարողանալո՞ւ են մեկնել․ նրանց երեխաները դասի պետք է գնան, մարդկանց հետ խզել են աշխատանքային պայմանագրերը, քանի որ չեն կարողանում մեկնել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով արդարադատության փոխնախախար Ռաֆիկ Գրիգորյանին, ով ներկայացրեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հակակից օրենքներում փոփոխոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի ընդունման արդյունքում սեպմտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է, քանի որ մարդիկ չեն կարողանում մեկնել Ռուսաստան: «Այս նախագիծը խնդիրներ է առաջացնելու, այն հակասում է ՀՀ սահմանադրության 39. 61, 77, 80 հոդվածներին»,-ասաց նա և հավելեց․ «Մեր նախկին գործընկերը մի շատ լավ նախադասություն ուներ, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, որի հետ միանշանակ համաձայն ենք։ Այս փաթեթով 11 նոր տուգանքի ձև է ավելանում՝ մինչև 500 հազար դրամ: Սրանք բազմաթիվ խնդրահարույց դրույթներ են, որոնք այս նախագիծը մարդու իրավունքների առումով դարձնում են խոցելի և կարծում եմ, որ միանշանակ պետք է վերանայվի, այս նախագծով ավելի ենք բարդացնելու ՀՀ քաղաքացիների վիճակը»,-ասաց նա: Ավելին՝ tert.am-ում
12:48 - 04 սեպտեմբերի, 2020
ՍԴ-ն վարույթ չի ընդունել ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Սահմանադրական փոփոխությունների օրենքի սահմանադրականության հարցը
 |tert.am|

ՍԴ-ն վարույթ չի ընդունել ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Սահմանադրական փոփոխությունների օրենքի սահմանադրականության հարցը |tert.am|

tert.am: Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության եւ խմբակցությունից առանձնացված՝ անկախ  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Ազգային ժողովում ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականության հարցը։ Այս մասին  ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Արման Աբովյանը ասաց. «Մենք ենթադրում էինք, որ 26, 27 ստորագրությունների հետ կապված կլինեին վիճելի պահեր, քանի որ այդ  դիմումը քաղաքական բնույթ էր կրում, քաղաքական մեսիջ էր պարունակում: Իսկ երկրորդ դիմումը, բովանդակությամբ նույնն է ինչ առաջինը, մենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ ներկայացրեցինք, և այնտեղ սահմանադրական բոլոր նորմերը պահպանված են, խոսքը՝ ստորագրությունների քանակի մասին: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հուլիսի 26-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները։ Այդ փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանը պետք է թողնի ՍԴ նախագահի պաշտոնը, եւ բարձր դատարանի կազմից հեռանան 12 տարի պաշտոնավարած դատավորները։
09:26 - 01 սեպտեմբերի, 2020
Բարգավաճ Հայաստան խմբակցությունից դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումների բովանդակությունից․ Սերգեյ Բագրատյան

Բարգավաճ Հայաստան խմբակցությունից դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի ընդունած որոշումների բովանդակությունից․ Սերգեյ Բագրատյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներՍույն թվի հուլիսի 23-ին դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահին առ այն, որ դուրս եմ գալիս ԲՀԿ խմբակցությունից և հետևաբար՝ այլևս գործելու եմ անկախ պատգամավորի կարգավիճակով:Դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել եմ իմ անհամաձայնությունն ու առարկությունները: Նոր Հայաստանի հայտարարած արժեքների հաստատման համար տասնյակ տարիներ պայքարել եմ և պայքարելու եմ: Հզոր պետականության, առանց բռնության հասարակության, մարդու իրավունքների գերակա արժեքներն այն նպատակադրումներն են, որոնք ինձ ուղեկցել և ուղեկցելու են միշտ:Քաղաքական միավորներն անցողիկ են, պետությունն է հավերժ: Իմ գործունեությունն ուղղված է եղել և այսուհետ առավելապես միտված է լինելու հայոց պետականության հզորացմանը:Գրեթե համոզված եմ, որ բոլոր քաղաքական միավորներն առնվազն այս մոտեցումներն ընդունում են, սակայն դրանց հասնելու ճանապարհները տարբեր են: Այստեղ է, որ իմ պատկերացումները տարբերվում են ԲՀԿ-ի ուղենիշներից:Մանդատը վայր դնելու մասին. ՀՀ սամանադրության 94 հոդվածի համաձայն՝ Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:Հստակ գրված է՝ ամբողջ ժողովրդին, ոչ թե որևէ քաղաքական միավորի:Պատգամավորության ընթացքում իմ կատարած աշխատանքի մասին. parliamentmonitoring կայքում արձանագրված են իմ աշխատանքի ակտվության ցուցանիշները՝ 132 պատգամավորների թվում ամենաշատ ելույթներ բաժնում 2-րդ հորիզոնականն եմ զբաղեցնում՝ 196 ելույթներ և հարցեր. 19 օրենսդրական նախաձեռնություն և այլն: Խնդրում եմ անհամեստություն չդիտարկել, սակայն այս թվերը նույնպես հաստատում են ԱԺ-ում աշխատանքը շարունակելու իմ իրավունքը:Իսկ նոր կարգավիճակում կրկնապատկելու եմ իմ եռանդը, և իմ գիտելիքն ու փորձը ծառայեցնելու եմ իմ հրաշալի հայրենիքի հզորացմանը, պետականության ամրապնդմանը,հայ ժողովրդի լավագույն շահի սպասարկմանը:Շնորհակալություն եմ հայտնում ԲՀԿ իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:Առողջ եղեք, շուտով կհանդիպենք...
11:51 - 31 հուլիսի, 2020
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է |hetq.am|

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է: Այս մասին  հարցին ի պատասխան, թե արդյոք Սերգեյ Բագրատյանը որևէ քրեական գործում որևէ քրեադատավարական կարգավիճակ ունի՞, հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Սերգեյ Բագրատյանը և որ կառույցում է այն քննվում, Խաչատրյանը չպատասխանեց, միայն նշեց, որ նախաքննական տվյալների գաղտնիությունից ելնելով՝ ավելին չի կարող հայտնել: Երեկ` հուլիսի 23-ին, հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և նույնանուն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս լուրն անակնկալ էր խմբակցության պատգամավորների համար, խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ապա պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, վստահեցրին, որ Սերգեյ Բագրատյանի հետ որևէ կոնֆլիկտ չի եղել և խորհրդարանի կայքից են իմացել նրա դիմումի մասին: Սերգեյ Բագրատյանի հետ կապ հաստատել չի հաջողվում:
14:10 - 24 հուլիսի, 2020
Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական․ Գագիկ Ծառուկյանի հանձնարականը ԲՀԿ անդամներին

Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական․ Գագիկ Ծառուկյանի հանձնարականը ԲՀԿ անդամներին

Այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին երեկվանից իրավիճակը լարված է, երբ գնդակոծվում են խաղաղ գյուղեր ու բնակավայրեր, երբ առաջնագծում հանուն մեր անվտանգության կենաց ու մահու կռիվ է տալիս հայ զինվորը, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքները հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի: Սա այս իրավիճակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սկզբունքային դիրքորոշումն է ու հանձնարականը մեր քաղաքական թիմի յուրաքանչյուր անդամին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։ «Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական, քանի որ բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին, համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»,- գրել  է նա։  
21:08 - 13 հուլիսի, 2020
Սա ՀՀ պետական սահմանի վրա գնդակոծություն է, կսպասենք ՀԱՊԿ արձագանքին. Միքայել Մելքումյան

 |armenpress.am|

Սա ՀՀ պետական սահմանի վրա գնդակոծություն է, կսպասենք ՀԱՊԿ արձագանքին. Միքայել Մելքումյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների վերաբերյալ արձագանք է սպասում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և անդամ երկրներից: Այս մասին Մելքումյանն ասաց ԱԺ հատուկ նիստի ընթացքում: «Ադրբեջանի կիսագրագետ ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական սադրանքը ձեռնարկեց և արժանի հակահարված ստացավ: Փառք ու պատիվ մեր զինվորներին, հրամանատարներին, այս իրավիճակում ամբողջ հայ ժողովուրդը համախմբվում է արժանի հակահարվածը տալու համար: Հիմա կսպասենք ՀԱՊԿ համապատասխան արձագանքին: Սա ՀՀ պետական սահմանի վրա գնդակոծություն է»,- ասաց Մելքումյանը: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ այդ գործողություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Ադրբեջանը հերթական անգամ վերահաստատում է իր հակահայկական և հակամարդկային կեցվածքը:
19:28 - 13 հուլիսի, 2020
Ավելի պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում, քան կոռուպցիայի և ընտրակեղծարարության կուսակցության մաս լինելը․ Սոս Ավետիսյանը՝ Վահե Էնֆիաջյանին

Ավելի պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում, քան կոռուպցիայի և ընտրակեղծարարության կուսակցության մաս լինելը․ Սոս Ավետիսյանը՝ Վահե Էնֆիաջյանին

Այսօր ԲՀԿ-ական մի պատգամավոր՝ Վահե Էնֆիաջյանը՝ քաղաքական դաշտում ավելի հայտնի որպես 400 ֆեյքերի տիրակալ, նեղված յուր տիրակալ Ծառուկյանի վերաբերյալ դիտարկումներիցս, անրադարձել է իմ գործունեությանը՝ «բացահայտելով», որ մինչ պատգամավոր դառնալս աշխատել եմ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ում։ Ի դեպ՝ սա դժվար չէր բացահայտել, քանի որ թե՛ նախընտրական բուկլետում, թե՛ ԱԺ կենսագրությունումս բաց և հասանելի ներկայացված է մեր քաղաքացիներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակվության պատգամավոր Սոս Ավետիսյանը։ Ֆեյքատերի գրառումով ի թիվս այլ հարթակների կիսվել էր նաև tert.am-ը, որի համասեփականատերերից մեկը հեղափոխությունից անմիջապես հետո դարձել էր միշիկամերձ ՀՀԿ նախկին պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյանը։ Սույն անձը հենց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ում աշխատել է շուրջ 3 տարի։ Սա չեմ նշում որպես լավ կամ վատ երևույթ, այլ զուտ հիշեցում մանիպուլյացիայի և ստի գեներացման մեխանիզմների մասին։ Ես, ի տարբերություն այս մարդկանց, չեմ խմբագրում և չեմ խմբագրելու իմ կենսագրությունը, որով իրավամբ հպարտանում եմ։ Շատ ավելի պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում,քան մի քան կոռուպցիայի և ընտրակեղծարարության կուսակցության մաս լինելը։ Նախահեղափոխական Հայաստանում այսպիսի կազմակերպությունները, որոնց համբավը արատավորելու գործին լծված են կոռուպցիոն սխեմաներից զրկվածները, որոնք ամեն օր զգում են օրենքի սեղմվող շղթաները իրենց հաստացած վզերին, կանգնած են եղել քաղաքացու իրավունքի, ընտրական գործընթացների արդարության և թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Սա է, որ հանգիստ չի տալիս ղազերին ու ֆեյքերին։ Փորձ է արվում վախեր սերմանել հասարակության մեջ, բայց նրանք ինչպես միշտ ձախողվում են։ Այս կազմակերպությունում աշխատելով է, որ կախված չեմ եղել քրեաօլիգարխիկ դյուքաններից։ «Հեղափոխությունից տուժածները» այդպես էլ չհասկացան, որ 2018 թվականի իրադարձությունները Հայաստանում եղան ոչ թե այն պատճառով, որ ֆինանսապես անկախ մարդիկ կարողանում էին անկաշկանդ խոսել այդ արատավոր երևույթների իմասին, այլ այն պատճառով, որ այդ քրեաօլիգարխիկ բուրգից կախման մեջ գտնվող քաղաքացիները ևս գիտեին, տեսնում և հասկանում էին այդ ամենը, թեկուզ հաճախ ստիպված էին լռել։ Այդ էր պատճառը, որ փողոցում ոչ թե հազար, այլ հարյուր հազարավոր քաղաքացիներ էին պայքարում՝ մերժելու այդ արատավոր երևույթները։ Իսկ ոմանք մինչ այսօր էլ շարունակում են մեղադրել և անվանարկել այդ հիմնադրամներին ու հասարակական կազմակերպություններին՝ այդպես էլ դասեր չքաղելով: Իսկ քաղաքական կշռի մասին խոսելիս խորհուրդ կտայի հարգարժան ֆեյքատերին նկատի ունենալ, որ ես, որքան էլ «Իմ քայլի» շռնդալից հաղթանակի ֆոնին համեստ, բայց, այնուամենայնիվ, երեք անգամ ավելի շատ քաղաքացիների վստահության քվե եմ ստացել, քան ինքը՝ պարոն Էնֆիաջյանը։ Պարոն էնֆիաջյանին թերևս թյուրիմացության մեջ է գցել այն հանգամանքը, որ իր խմբակցությունը Ազգային Ժողովում ներկայացված է 26 պատգամավորով, և մինչ նա կարծում է,թե դա մոտավորապես նույն ներկայացվածությունն է, ինչ նախկինում, շտապեմ հիասթափեցնել՝ հիշեցնելով, որ իրենց խմբակցության մանդատներից 16-ը Իմ քայլ-ի հաշվին ստացած բոնուսներեն, մինչդեռ իրենց կուսակցությունը ընտրողների քանակի չորս անգամ նվազում է արձանագրել մեկ տարվա մեջ, իսկ տոկոսային առումով 27-ից գահավիժել է 8 տոկոսի, և այդ գահավիժումը, ինչպես ցույց են տալիս քաղաքական գործընթացներն ու հարցումները, շարունակական է։ Այս ցուցանիշներով թերևս նրանց գերազանցում է միայն իրենց նախկին, բայց միշտ սիրելի կոալիցիոն գործընկերը։ Եվ վերջում կարճ անրադառնամ հայ-ռուսական հարաբերություններին՝ ինչպես հեղափոխության ընթացքում խոստացվել է արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն չի լինելու։ Հետհեղափոխական Հայաստանում ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների վատթարացման մասին գուժել են կոնկրետ շրջանակներ (ներառյալ ղազերը), սակայն միայն Կովիդից առաջ եղած երկու կարևոր դրվագով օրինակ՝ լրջագույն ռազմատեխնիկայի ձեռք բերելը և ԵԱՏՄ-ի առաջնորդների, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Սինգապուրի և Մոլդովայի ղեկավարների խորհդի նիստը Հայաստանում, բավարար են արդեն իսկ կարծիք կազմելու մեր հարաբերությունների խորության և ռազմավարական բնույթի մասին։  
22:42 - 06 հուլիսի, 2020
ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պահանջով ստեղծվել է կառավարության ու պարետատան միջոցառումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պահանջով ստեղծվել է կառավարության ու պարետատան միջոցառումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: Հիշեցնենք՝ այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։  
19:33 - 02 հուլիսի, 2020
Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել․ ՀՅԴ Գերագույն մարմին

Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել․ ՀՅԴ Գերագույն մարմին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Սահմանադրական փոփոխությունների արագընթաց և անպատասխանատու կերպով Ազգային ժողովում ներկայացումը, քննարկումն ու ընդունումը փաստում են, որ. օրվա քաղաքական իշխանությունը հետևողականորեն արհամարհում է երկրի Մայր օրենքը և, ելնելով անձնական ու քաղաքական շահախնդրությունից, իրականացնում է կամակատար դատարան ունենալու ցանկությունը, օգտվելով երկիրը համակած կորոնավիրուսի հաղթահարման պատրվակով հայտարարված արտակարգ դրությունից, քաղաքական իշխանությունը անթաքույց կերպով կայացնում է Սահմանադրության իրար հավասարակշռող երեք ճյուղերից մեկի՝ դատական համակարգի առանցքային դերակատարություն ունեցող Սահմանադրական դատարանը զավթելու որոշում, ինչը առերևույթ առաձնապես ծանր հանցագործության տարրեր է պարունակում: Ամոթալի և անթույլատրելի հակասահմանադրական այս ընթացքը պետք է կասեցնել: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած հակասահմանադրական որոշումները անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: Այս առումով ողջունում ենք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության դիրքորոշումն ու նախաձեռնությունը, հորդորում ենք «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը միանալ այս նախաձեռնությանը: Դիմում ենք հանրապետության նախագահին, որպես պետության գլուխ, նշված հակասահմանադրական գործընթացի վերաբերյալ արտահայտել հստակ դիքորոշում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմին 22.06.2020 թ.
22:08 - 22 հունիսի, 2020
Շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ. Մարուքյան

Շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ. Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով։ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։ Մինչդեռ 168֊րդ հոդվածի նշված կետերով սահմանված դեպքերը չեն ներառում Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը։ Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015թ. խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով։Մինչդեռ այս պայմաններում Հանրապետության Նախագահը դեռևս ունի իր իրավասությունները սահմանափակող ԱԺ կողմից այսօր ընդունած օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն։ Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ»։
21:47 - 22 հունիսի, 2020
ԲՀԿ-ն նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ ՍԴ դիմելու համար

ԲՀԿ-ն նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ ՍԴ դիմելու համար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,այսօր ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ Հոդվածին, որով ուղղակիորեն նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պիտի ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Դիմում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը ՝ մեր երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար»:
21:10 - 22 հունիսի, 2020