ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Կոռուպցիոն չարաշահումներով համայնքային հողամասերը ենթավարձակալության հանձնելու միջոցով Ձորաշեն համայնքին 14մլն դրամի վնաս է պատճառվել. դատախազություն

Կոռուպցիոն չարաշահումներով համայնքային հողամասերը ենթավարձակալության հանձնելու միջոցով Ձորաշեն համայնքին 14մլն դրամի վնաս է պատճառվել. դատախազություն

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Ձորաշեն համայնքի նախկին ղեկավար Գ.Ս.-ն, պաշտոնավարման ընթացքում նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա­րած­քներում հեռա­հաղորդակցության երկու օպերատոր ընկերութ­­յան կողմից ալեհավաք կայաններ տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին, համայնքային սեփականության հողամասերի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահա­դիտական դրդումներից ելնելով, անտեսելով սակարկություններին աճուրդավարի երեխա­ների, ծնողների, ամուսնու մասնակցությունը բացառելու օրենսդրական պահանջը, 2006թ. հուլիսի 17-ին և 2007թ. մայիսի 21-ին գլխավորել է աճուրդային հանձնաժողովները և կազմակերպել  ու անցկացրել է համայնքային սեփա­կանություն հանդի­սացող 2 տարբեր հողամաս վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ  ձևական աճուրդներ: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Ապա հաստատել է մրցույթների արդյունքներն արտացոլող արձանագրությունները՝ դրանցում նախապես կեղծելով մրցութային հանձնաժողովների չորս անդամների ստորագրությունները, և երկու մրցույթում էլ հաղթող է ճանաչել իր կնոջը: Արդյունքում 2006թ. օգոստոսի 21-ին և 2007թ. մայիսի 29-ին վերջինիս հետ Գ.Ս.-ն կնքել է առաջինի պարագայում գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով հողամասը տարեկան 4540 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ երկրորդի դեպքում՝ 1.58հա մակերեսով հողամասը տարեկան 7450 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության հանձնելու մասին պայմանագրեր: Այնուհետև, կարճ ժամանակ անց, կնոջ անվամբ հողամասերից մեկը 2006թ. օգոստոսին տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, իսկ մյուսը՝ 2007թ. հուլիսին ամսական 85.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության է հանձնել հեռա­հաղորդակցության երկու տարբեր օպերատոր ընկերությունների, որոնց արդյունք­ում մինչև 2016թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր ստացել է ավելի քան 14 մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ համայնքին զրկելով այդ չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ձորաշեն համայնքի նախկին ղեկավար Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/: Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից ներկայացվել են 3.100.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի վերականգման վճարման անդորրագրեր: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, դրա օրիանականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:      
16:20 - 04 օգոստոսի, 2021
Վայքի համայնքապետարանը գնումներ է իրականացրել համայնքապետի եղբորը պատկանող ընկերությունից

Վայքի համայնքապետարանը գնումներ է իրականացրել համայնքապետի եղբորը պատկանող ընկերությունից

2017-ի մարտին և 2018-ի ապրիլին Վայքի համայնքապետարանը գնումներ է իրականացրել «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ից։ 2017-ին «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի հետ ստորագրած շրջանակային համաձայնագրի արժեքը 1 800 000 դրամ է։ Վայքի համայնքապետարանն այս համաձայնագրով ընկերությունից ձեռք է բերել սեղմված բնական գազ։  Համայնքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցած միակ ընկերությունը «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ն է, որն էլ հաղթել էր մրցույթում։ 2018-ին ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի արժեքը 1 799 900 դրամ է։ Այս պայմանագրով ևս ընկերությունից ձեռք է բերվել սեղմված բնական գազ։ Երկրորդ գնումն իրականացվել է գնանշման հարցում ընթացակարգով, որը գնման ոչ մրցութային ընթացակարգ է։ Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի տվյալների՝ «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատերը և գործադիր տնօրենը Սարգիս Սիմոնի Ավետյանն է։ Մինչև 2006 թվականը ընկերության բաժնետեր է եղել նաև Սամվել Ավետյանը։ Ե՛վ Սարգիս Ավետյանը և՛ Սամվել Ավետյանը գրանցված են Վայք քաղաքում։ 2016-ից Վայքի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է Թարո Սիմոնի Ավետյանը։ Թարո Սիմոնի Ավետյանը և Սարգիս Սիմոնի Ավետյանը հարազատ եղբայրներ են։  Սամվել Ավետյանը, որը եղել է ընկերության բաժնետեր, Թարո և Սարգիս Ավետյանների հարազատ եղբայրը չէ, բայց, ամենայն հավանականությամբ, վերջիններիս հետ ազգակցական կապ ունի։ Այսպիսով, Վայքի համայնքապետարանը երկու անգամ ավելի քան մեկ միլիոն դրամի պետական գնում է իրականացրել մի ընկերությունից, որի տնօրենն ու 100% բաժնեմասերի սեփականատերը համայնքապետ Թարո Ավետյանի հարազատ եղբայրն է։ Gnumner.am հարթակից տեղեկանում ենք, որ «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ից գնում է իրականացրել նաև «Վայք համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կամզակերպությունը (ՀՈԱԿ)։  Ավելին, gnumner.am կայքում հրապարակված մեկ այլ պայմանագրից տեղեկանում ենք, որ նույն ՀՈԱԿ-ը գնում է իրականացրել «Վարդան Սարգիսի Ավետյան» անհատ ձեռներեցից։ Վարդան Ավետյանը Վայքի համայքնապետ Թարո Ավետյանի եղբոր և «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Ավետյանի որդին է։ Դեռևս 2019-ին Պետական վերահսկողության ծառայությունն ուսումնասիրություններ էր իրականացրել Վայքի համայնքապետարանում և հայտնաբերել 80 մլն դրամի խախտումներ։ Ի թիվս այլնի՝ ՊՎԾ-ն պարզել էր, որ համայնքապետարանը կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները։ ՊՎԾ-ն ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկել էր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազությունից, Infocom-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՊՎԾ-ի տեղեկանքը: «Ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 25.02.2020թ. հարուցվել է քրեական գործ՝ Վայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կեղծ փաստաթղթերի կազմմամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ 4 422 740 ՀՀ դրամ վատնելու դեպքի առթիվ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, և կատարվում է նախաքննություն: Որևէ անձ քրեական գործով չունի մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ»,- ասված է դատախազության պատասխանում։ Համաձայն դատախազության փոխանցած տեղեկությունների՝ նախաքննության ընթացքում նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Քրեական գործով վերականգնված վնասի չափը կազմում է 1 832 371 ՀՀ դրամ: Այսպիսով, չենք կարող ասել՝ արդյոք ՊՎԾ-ն ուսումնասիրե՞լ է Վայքի համայնքապետի եղբորը պատկանող ընկերությունից իրականացված գնումները, թե՞ ոչ։ Քանի որ հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է, պարզ չէ նաև այն, թե կոնկրետ ինչ խախտումների համար է քրեական գործ հարուցվել, և հասցված ինչ վնասների վերականգնման մասին է խոսքը։ Աննա Սահակյան
13:02 - 04 օգոստոսի, 2021
Դատախազությունը քրգործ է հարուցել փոքր ՀԷԿ-ի շահագործման առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվության ներկայացման առթիվ

Դատախազությունը քրգործ է հարուցել փոքր ՀԷԿ-ի շահագործման առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվության ներկայացման առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված փաստաթղթերը, ինչի արդյունքում ձեռք են բերվել առերևույթ  հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: «Մասնավորապես, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ն 28.10.2020թ.-ին Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել 2015թ.-ի նոյեմբերի 16-ին տրամադրված № 000366 և № 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման դիմում: Վերջինիս գնահատման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվությունների և Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվությունների միջև կան անհամապատասխանություններ: Մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված  ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի աղբյուրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ, իսկ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի վայր (մակերևութային ջրային ռեսուրս) նշված է՝ «Ձորագյուղ-3» փհէկ-ի մոտ կառուցված մետաղյա ճնշումային ավազան: Տարբերություններ են առկա եղել նաև ըստ ամիսների ջրառի նախատեսվող ծավալներում: Բացի այդ, ընկերության կողմից ներկայացված №000367 ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է կառուցված մետաղյա ճնշումային ավազան, կամ Ձորագյուղ գետի անանուն վտակ՝ «Ձորագյուղ-1» փհէկ-ի չգործելու դեպքում, սակայն պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ: Այսինքն՝ ՍՊԸ-ի № 000366 և № 000367 ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետի երկարաձգման նպատակով 28.10.2020թ.-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացրել ենթադրաբար կեղծ գրառումներով ջրօգտագործման թույլտվություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք պատրաստելու, իրացնելու, օգտագործելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ և առկա է դեպքին առնչվող հանգամանքների պարզում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
20:11 - 03 օգոստոսի, 2021
ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:  Կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների իրավապահ մարմինների միջև ավանդաբար կայուն և փոխշահավետ հարաբերությունները, կարևորել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ներդրվող ջանքերի ավելացման անհրաժեշտությունը: Առաջացող իրավական բնույթի ընթացիկ աշխատանքային խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից արժևորվել են ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ-ում ՌԴ դեսպանության միջև ձևավորված և շարունակվող փոխվստահելի կապերը:       ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի և ՀՀ-ում սահմանապահ գործունեություն իրականացնող ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների գործունեությանը ցուցաբերվող իրավական սպասարկման առումով ՌԴ դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների տեղում իրականցվող աշխատանքը: Արթուր Դավթյանը նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը, մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազին՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու, 2020թ.-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված պահանջների կատարման ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իրավական փոխօգնության ոլորտում գործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
16:29 - 02 օգոստոսի, 2021
ԱԺ պատգամավորության թեկնածուները ազատությունից զրկվել են ԿԸՀ համաձայնությամբ․ նույն հարցով նաև ԱԺ համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ․ Դատախազություն

ԱԺ պատգամավորության թեկնածուները ազատությունից զրկվել են ԿԸՀ համաձայնությամբ․ նույն հարցով նաև ԱԺ համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ․ Դատախազություն

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում անհիմն և ակնհայտ քաղաքական շարժառիթներով շահարկվում է «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամվոր ընտրված Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի նկատմամբ տարբեր քրեական գործերով հարուցված քրեական հետապնդման և նախնական կալանքի տակ գտնվելու իրավաչափությունը, նրանց՝ որպես պատգամավորի, անձեռնմխելիությունը, իբրև թե, հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ: Ընդ որում, «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը Աժ-ում հայտարարել է, թե այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությանը պատասխան առ այսօր չի ստացել: Նախ, հարկ ենք համարում նշել, որ պարոն Վարդևանյանի գրությունն ստացվել է սույն թվականի հուլիսի 27-ին, որի պատասխանը ելքագրվել է հուլիսի 29-ին, իսկ հուլիսի 30-ին հանձնվել է «Հայփոստ»-ին՝ առաքումն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ սահմանված ժամկետները հստակ պահպանվել են: Նկատի ունենալով, որ Ա. Վարդևանյանի հիշյալ գրության վերաբերյալ պաշտոնական պատասխանը լիարժեք ներառում է ՀՀ դատախազության հստակ դիրքորոշումը պատգամավոր ընտրված վերոնշյալ երկու անձանց անձեռնմխելիության հաղթահարման իրավական խնդրի վերաբերյալ, հրապարակում ենք դրա բովանդակությունը՝ ամբողջությամբ:   «ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝   «1․(...) 2․ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո (…)»։ Մեջբերված դրույթից ակնհայտ է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության սահմանադրական այս երաշխիքն ակնհայտորեն ենթադրում է, որ քրեական հետապնդումը ՀՀ ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կարող է սկսվել, իսկ ազատությունից զրկում ենթադրող հարկադրանքի միջոցը կարող է կիրառվել միայն ՀՀ ազգային ժողովի համաձայնությամբ։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի և Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաև նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը։ Ավելին, դիմումում նշված անձինք, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն  է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ։ Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած ԵԴ/0253/01/19 քրեական գործով դատական նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից արտահայտված դիրքորոշմանը, բացառապես որի վրա էլ հիմնվել եք դիմում ներկայացնելիս, ապա այն որևէ կապ չունի դիմումում նշված անձանց վերաբերյալ գործերի հանգամանքերի հետ և դրանցով դատավարական վիճակներն ակնհայտորեն տարբեր են։ Նման փաստարկ ներկայացնելիս բացահայտ անտեսել եք, որ այն գործով, որով գլխավոր դատախազի տեղակալը դատական նիստում հայտարարություն է արել, մանդատն ստանալու դեպքում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերող ամբաստանյալներից որևէ մեկն ազատությունից զրկված չի եղել և դատարանի նախաձեռնությամբ քննարկվել է ազատության մեջ գտնվող պատգամավորի նկատմամբ հետագայում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակելու դեպքում Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու անհրաժեշտության հարցը»։ Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրության համապատասխան իրավակարգավորումների, ինչպես նաև՝ քրեական դատավարության ընթացակարգերի իմաստային խեղաթյուրման փորձերը:     
13:15 - 02 օգոստոսի, 2021
Տարածված լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ Դատախազության հրապարակած չարաշահումների մասին

Տարածված լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ Դատախազության հրապարակած չարաշահումների մասին

Այն հիվանդները, որոնք որ այժմ մեր հիվանդանոցում են, անհանգստացած են այն մեղադրանքների համար, որոնք երեկ հնչեցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում հանցավոր չարաշահումներ են կատարվել, որոնց արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120 մլն ՀՀ դրամի վնաս: Սամվել Դանիելյանի խոսքով՝ տարածված լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ: «Այն գումարները, որի մասին խոսվում է, ունեն իրենց պատասխանները: Մենք պաշտոնական որևէ գրություն չենք ստացել, որին ի պատասխան այսօր պիտի հնչեն մեր փաստերը, թվերը և արգումենտները: Դրանք կլինեն ավելի ուշ, եթե լինի առիթը: Վերջին 36 տարվա ընթացքում, ինչ ես ղեկավարում եմ այս կենտրոնը, բնականաբար, կունենա փոքր բացթողումներ, սակայն այն թվերը, որոնք երեկ հնչեցին, բացարձակ կապ չունեն մեր աշխատակիցների հետ»,- ասաց Դանիելյանը:
15:18 - 31 հուլիսի, 2021
Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու արդյունքում ընկերությունը չի կատարել անտառապատման պայմանագրային պարտավորությունները. քրեական գործ է հարուցվել

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու արդյունքում ընկերությունը չի կատարել անտառապատման պայմանագրային պարտավորությունները. քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված նյութերի, փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ «Բարձրավոլտ էլեկտական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից անտառապատման պայմանագրային պարտավորությունների կատարման ոլորտում, որի ամբողջականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ից: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «ԲԷՑ» ՓԲԸ-ի միջև 2018թ.-ի դեկտեմբերի 21-ին կնքվել է անտառային հողերի սերվիտուտի 11 պայմանագիր՝ 1 տարի ժամկետով: Համաձայն այդ պայմանագրերի՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ» պետական փորձաքննական դրական եզրակացությունը տրվել է 2017թ.-ի մայիսի 17-ին: Նշված պայմանագրերով «Լալվարի անտառտնտեսության» Ծաղկաշատի անտառպետության տարածքում «ԲԷՑ» ՓԲԸ-ին տրամադրվել է 0,76295 հա ընդհանուր մակերեսով անտառային տարածք՝ «Օդային գծերի փոխարինում» ծրագրի իրականացման շրջանակներում հենարանների տեղակայման համար նախատեսված մոտեցման ճանապարհների կառուցման, էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացման և դրանց հետագա շահագործման նպատակով: Դրա դիմաց ընկերությունը պարտավորվել է եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության 2007թ.-ի օգոստոսի 30-ի թիվ 1045-Ն որոշմամբ հաստատված կարգով ներկայացնել անտառային տնտեսությանը հասցվող վնասի վերականգնման ծրագիր՝ ներառյալ օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման աշխատանքների իրականացման նախագիծը և ժամանակացույցը: «ԲԷՑ» ՓԲԸ-ի պատվերով կազմվել է Վահագնի անտառպետությունում տրամադրված 1.6 հա տարածքը անտառապատելու վերաբերյալ աշխատանքային նախագիծ, որով անտառապատման և ցանկապատման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 12.912.000 ՀՀ դրամ և որի վերաբերյալ Եղեգնուտի անտառտնտեսության կողմից ընդհանուր առմամբ առարկություններ կամ դիտողություններ չեն ներկայացվել:  Պարզվել է, սակայն, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից 2018-2020թթ.-ին ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում, չնայած ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի թիվ 1045-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ի հետ պայմանագրերը կնքվել են ուժը կորցրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ» պետական փորձաքննական դրական եզրակացության հիման վրա, կնքված պայմանագրերով ընկերության վրա անտառապատման ծրագիր իրականացնելու որևէ պարտավորություն չի դրվել, կողմերի համար չեն սահմանվել ծրագրով նախատեսված աշխատանքները պատշաճ չիրականացնելու, ինչպես նաև պայմանագրի պահանջներն ու պայմանները չպահպանելու դեպքում աշխատանքները դադարեցնելու և անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը հատուցելու և վերականգնելու պարտավորություն: Արդյունքում 1.6 հա հողամասի վրա 12.912.003 ՀՀ դրամի չափով անտառապատման աշխատանքներ չեն իրականացվել և անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը չի հատուցվել՝ պետության համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:   Նկատի ունենալով, որ կատարված ուսումնասիրությամբ ձեռք են բերվել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:48 - 30 հուլիսի, 2021
Արյունաբանական կենտրոնում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արյունաբանական կենտրոնում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Մասնավորապես, առերևույթ չարաշահումները վերաբերում են ընկերության պաշտոնատար անձանց կողմից պետության և ընկերության միջև կնքված պայմանագրի դրույթները չպահպանելով, թվով 45 հիվանդության պատմագրերի գծով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ամբողջությամբ տրամադրված չլինելու կամ մասնակի տրամադրված լինելու պայմաններում, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, սահմանված չափորոշիչների խախտմամբ 2018թ.-ի ընթացքում ընկերության մեկ բաժանմունքից մեկ այլ բաժանմունք տեղափոխված հիվանդների գծով բուժման ծախսերի փոխհատուցումը հիվանդների բուժման համար սահմանված գնի 30%-ի չափով չկատարելուն, սակայն համապատասխան փաստաթղթերում կատարված լինելու վերաբերյալ առերևույթ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ընկերության կողմից «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով պետական պատվերի շրջանակում փաստացի կատարված աշխատանքների ծավալները ոչ ճիշտ արտացոլելուն և 2018թ.-ի ընթացքում անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունները «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով ներկայացնելուն: Բացի այդ, հնարավոր չարաշահումները վերաբերում են նաև 2018թ.-ի ընթացքում «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով հաշվետվություններով ավելի կատարողական ներկայացնելուն, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելով՝ իմունոգլոբուլինի պակասորդի, կրիտիկական վիճակի բացակայության պայմաններում առևտրային ընկերությունից ակնհայտ բարձր գնով մարդու հակառեզուս իմունոգլոբուլինի դեղաբաժիններ անհիմն ձեռք բերելուն, ինչպես նաև ընկերության սեռոլոգիական բաժանմունքում դոնորական արյան վարակային անվտանգության ապահովման համար իրականացվող հետազոտությունների համար հաշվարկված ծախսերի կառուցվածքում՝ (ինքնարժեքում) գների ավելի հաշվարկ իրականացնելուն: Վերոնշյալ ուղղություններով առերևույթ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետբյուջեից ստացել փոխհատուցում:  Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր այս գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120մլն ՀՀ դրամի վնաս: Նկատի ունենալով, որ ՊՎԾ ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, առերևույթ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է                  ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:34 - 30 հուլիսի, 2021
21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գործունեության ընթացքում. հարուցվել է քրեական գործ

21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գործունեության ընթացքում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը, որոնց արդյունքում ձեռք են բերվել բազմաթիվ առերևույթ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ: ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ պարզվել է՝ ընկերությունում շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս: Նկատի ունենալով, որ ՊՎԾ կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, ընկերության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության և ընկերության իրավունքների ու օրինական շահերի խախտման առումով էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, իրենց վստահված դրամական միջոցները վատնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
12:20 - 29 հուլիսի, 2021
Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց նկատմամբ վերահսկողությունը

Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց նկատմամբ վերահսկողությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իր սահմանադրական լիազորության շրջանակում ստուգել է ՀՀ  առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցների կատարման օրինականության վիճակը: Պարզվել է, որ դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում կայացված դատական ակտերով «Ավան» ՀԱԿ ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ է գտնվել 93 անձ, որոնցից 27-ը տևական ժամանակ չի հաճախել ՀՀ ԱՆ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է Հայաստանից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ արդարադատության տարբեր քրեակատարողական հիմնարկներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք, դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել: «Հատկանշական է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 105-րդ, 112-րդ, 131-րդ հոդվածներով նախատեսված արարքներ: Պարզվել է, որ արտահիվանդանոցային հարկադիր բուժման չներկայացող անձանց վերաբերյալ «Ավան»  ՀԱԿ ՓԲԸ կողմից, գործող իրավակարգավորումների համաձայն, պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ստուգման ընթացքում արձանագրվել են նաև դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց հիշյալ անձինք հատել են ՀՀ պետական սահմանը և այլևս չեն վերադարձել: Իսկ բուժումն իրականացնող իրավասու մարմինը նրանց առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ունեցել, ոստիկանության կողմից նրանց հայտնաբերել հնարավոր չի եղել: Արդյունքում՝ դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել: ՀՀ գլխավոր դատախազության գնահատմամբ՝ այս իրավիճակը առավելապես պայմանավորված է ՀՀ-ում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի անկատարությամբ: Մասնավորապես, «Ոստիկանության մասին» գործող օրենքով իրավական կարգավորումները և դրանում ոստիկանության լիազորությունները վերաբերում են միայն քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված դեպքերին: Մինչդեռ քրեական դատավարության օրենսդրությամբ  սահմանված՝ դատարանի դատական ակտով հարկադիր բուժում նշանակված և այդ բուժումից խուսափող անձանց վերաբերյալ իրավական կարգավորում առկա չէ: Բացի այդ, ոստիկանության կողմից հարկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասության բացակայությունը ներկայումս այս բնագավառում էականորեն սահմանափակում է ոստիկանության լիազորությունը: ՀՀ գլխավոր դատախազությունից նաև հայտնում են, որ գործող օրենսդրությամբ նաև հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս դատարանը հնարավորություն չունի անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն, ինչը նույնպես հանգեցրել է վերոնշյալ փաստացի բացասական իրավիճակին: «Հաշվի առնելով այն իրողությունը, որ հարկադիր բուժումից խուսափող անձինք  նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել անձի կյանքի և առողջության դեմ ուղղված, բռնությամբ զուգորդված, հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող, այդ թվում՝ առանձնապես ծանր, հանրորեն վտանգավոր արարքներ, իսկ տևական ժամանակ արտահիվանդանոցային հարկադիր բուժում չստանալու պայմաններում, առողջական վիճակի սրացմամբ պայմանավորված, առկա է հիշյալ անձանց կողմից նոր հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու վտանգ, ինչպես նաև դատարանների կողմից նշանակված արտահիվանդանոցային հարկադիր բուժումները ապահովելու, դատական ակտերի կատարման ընթացքում առաջացած խնդիրներին համապարփակ լուծում տալու խնդիրը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն»,- տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Նախագծերի այս փաթեթով  առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց: Բացի այդ, առաջարկվում է դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն: Միաժամանակ, նախատեսվում է, որ անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելու, ՀՀ տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:
18:14 - 27 հուլիսի, 2021
Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը

Դատախազությունն առաջարկում է խստացնել արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց տեղաշարժի, վարքագծի, հարկադիր բուժում ստանալու նկատմամբ պետական վերահսկողությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իր սահմանադրական լիազորության շրջանակում ստուգել է ՀՀ  առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցների կատարման օրինականության վիճակը: Պարզվել է, որ դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում կայացված դատական ակտերով «Ավան» ՀԱԿ ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման և հսկողության մեջ է գտնվել 93 անձ, որոնցից 27-ը տևական ժամանակ չի հաճախել ՀՀ ԱՆ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Այդ 27 անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի  ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանցից 6-ը տևական ժամանակ դիսպանսեր չհաճախելու, անհրաժեշտ դեղորայք չստանալու արդյունքում առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվել է ստացիոնար բուժման մեջ այլ հոգեբուժական հաստատություններում, 9-ը բացակայել է ՀՀ-ից, 2-ը ներկայումս պատիժ է կրում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում, իսկ 10-ի մասով ոստիկանության աշխատակիցները պարբերաբար պարտավորեցրել են ներկայանալ «Ավան» ՀԱԿ ՓԲԸ՝ վերջիններից վերցնելով գրավոր պարտավորագրեր, սակայն այդ անձինք, դրանից հետո ևս դիսպանսեր չեն հաճախել: Հատկանշանական է, որ նշված անձանցից ոմանք նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել նույնիսկ առանձնապես ծանր և հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 105-րդ, 112-րդ, 131-րդ հոդվածներով նախատեսված արարքներ: Պարզվել է, որ արտահիվանդանոցային հարկադիր բուժման չներկայացող անձանց վերաբերյալ «Ավան»  ՀԱԿ ՓԲԸ կողմից, գործող իրավակարգավորումների համաձայն, պարբերաբար գրություններ են ուղարկվել բուժվող հիվանդի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին, սակայն առկա օրենսդրական կարգավորումների արդյունքում որևէ գործնական միջոց չի կիրառվել բուժումից խուսափող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ստուգման ընթացքում արձանագրվել են նաև դեպքեր, երբ արտահիվանդանոցային հարկադիր բուժում նշանակելուց կարճ ժամանակ անց հիշյալ անձինք հատել են ՀՀ պետական սահմանը և այլևս չեն վերադարձել: Իսկ բուժումն իրականացնող իրավասու մարմինը նրանց առողջական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի ունեցել, ոստիկանության կողմից նրանց հայտնաբերել հնարավոր չի եղել: Արդյունքում՝ դատարանների կողմից կայացված դատական ակտերը փաստացի չեն կատարվել: Այս իրավիճակը առավելապես պայմանավորված է ՀՀ-ում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի անկատարությամբ: Մասնավորապես, «Ոստիկանության մասին» գործող օրենքով իրավական կարգավորումները և դրանում ոստիկանության լիազորությունները վերաբերում են միայն քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված դեպքերին: Մինչդեռ քրեական դատավարության օրենսդրությամբ  սահմանված՝ դատարանի դատական ակտով հարկադիր բուժում նշանակված և այդ բուժումից խուսափող անձանց վերաբերյալ իրավական կարգավորում առկա չէ: Բացի այդ, ոստիկանության կողմից հարկադիր բուժումից խուսափող անձանց հարկադիր կարգով բժշկական հիմնարկներ բերման ենթարկելու իրավասության բացակայությունը ներկայումս այս բնագավառում էականորեն սահմանափակում է ոստիկանության լիազորությունը: Գործող օրենսդրությամբ նաև հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս դատարանը հնարավորություն չունի անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն, ինչը նույնպես հանգեցրել է վերոնշյալ փաստացի բացասական իրավիճակին: Հաշվի առնելով այն իրողությունը, որ հարկադիր բուժումից խուսափող անձինք  նախկինում անմեղսունակության վիճակում կատարած են եղել անձի կյանքի և առողջության դեմ ուղղված, բռնությամբ զուգորդված, հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող, այդ թվում՝ առանձնապես ծանր, հանրորեն վտանգավոր արարքներ, իսկ տևական ժամանակ արտահիվանդանոցային հարկադիր բուժում չստանալու պայմաններում, առողջական վիճակի սրացմամբ պայմանավորված, առկա է հիշյալ անձանց կողմից նոր հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու վտանգ, ինչպես նաև դատարանների կողմից նշանակված արտահիվանդանոցային հարկադիր բուժումները ապահովելու, դատական ակտերի կատարման ընթացքում առաջացած խնդիրներին համապարփակ լուծում տալու խնդիրը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է «ՀՀ ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխությունների փաթեթի նախագիծ, որն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն: Նախագծերի այս փաթեթով  առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց: Բացի այդ, առաջարկվում է դատարանին իրավունք վերապահել հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնել առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) ՀՀ տարածքը չլքելու պարտականություն: Միաժամանակ, նախատեսվում է, որ անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելու, ՀՀ տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:
16:52 - 27 հուլիսի, 2021
2021թ առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք

2021թ առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից: «Ըստ այդմ՝ 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նման 1 դեպք էր արձանագրվել: Նման տարբերությունը պայմանավորված է մարզի տարածքում ընտանեկան բռնությունների դեպքերից տուժած քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին դիմելու հարցում ցուցաբերվող ակտիվությամբ, ինչպես նաև նման դեպքերին քրեաիրավական գնահատականներ տալու հարցում մարզի դատախազության կողմից ցուցաբերվող ընդգծված հետևողականությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018թ. հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Հիմնվելով այս իրավակարգավորման վրա՝ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2021թ.-ի ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է 10 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 118-րդ հոդվածների, մեկ դեպքում՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 118-րդ հոդ­վա­ծի և 137-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հատկանիշներով: Օրինակ՝ մեկ դեպքում Ալավերդի քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ամուսինը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում կինը տվել է հաղորդմանը նույնաբովանդակ բացատրություն՝ հավելելով, որ ամուսինը նախկինում նույնպես իր նկատմամբ գործադրել է բռնություն, սակայն հաշտվել է նրա հետ և որևէ բողոք, պահանջ չի ներկայացնում: Ամուսինն իր բացատրությամբ չի հերքել, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իրենց բնակարանում ծեծի է ենթարկել կնոջը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մարմնական վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ամուսինը կնոջը ծեծի ենթարկելու համար 2020թ.-ի հունիսի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության աոաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել է 40000 ՀՀ դրամ տուգանքի:      Սակայն հաջորդ իսկ օրը՝ 2020թ. հունիսի 2-ին, վերջինս կրկին ծեծի է ենթարկել կնոջը, որի վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Նյութերում առկա փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում, գնահատելով, որ իր անօգնական վիճակի փաստի ուժով կինը չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը, նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ: Կամ՝ մեկ այլ դեպքում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի շենքերից մեկի բնակիչը ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։00֊ի սահմաններում, որդին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում բնակարանում դանակով հարվածներ է հասցրել իր դեմքի և գլխի շրջաններում ու պատճառել մարմնական վնասվածքներ։ Որդին իր բացատրությամբ չի հերքել, որ վիճաբանել է հոր հետ և դրա ընթացքում սեղանի վրայից վերցրած խոհանոցային դանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է նրա գլխի շրջանին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքների մի մասը հասցվել են սուր կտրող գործիքի (դանակի) ներգործությունների հետևանքով, իսկ մի մասը՝ բութ, կոշտ առարկաների հատվածների կամ գործիքների՝ այդ թվում նաև կարող էին առաջանալ դանակի բութ հատվածների հետևանքով։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անձը, մինչև վերոհիշյալ  դեպքը, կրկին վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում ձեռքին գտնվող երկաթյա հարթաշուրթով հարվածել է նրա գլխին, որի վերաբերյալ Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Այսինքն՝ այդ դեպքում ևս ակնհայտ է եղել որդու և հոր միջև առերևույթ ընտանեկան բռնությանը բնորոշ փոխհարաբերությունների առկայությունը, վերջինիս՝ անօգնական վիճակի փաստի ուժով իր իրավունքները պաշտպանել չկարողանալու հանգամանքը, ինչից ելնելով՝ նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Ընդհանուր առմամբ, նշված 10 քրեական գործերով ընտանեկան բռնությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 10 անձանց նկատմամբ: Իսկ 2 քրեական գործ՝ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար, որոնցով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Հաշվի առնելով, որ բռնությունների գործադրման դեպքերն ընտանիքներում կրկնվել են, իսկ ոստիկանությունը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ունի ընտանիքում բռնության կանխարգելմանը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու կոնկրետ հանձնառություններ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանին: Մարզի դատախազն ընդգծել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ընտանեկան բռնությունների նախականխման, կանխման, խափանման և արձանագրման, ընտանիքի անդամների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց վարքագծի նկատմամբ հսկողության, օրենքով նախատեսված ներգործության միջոցների կիրառման աշխատանքներն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:      
12:36 - 27 հուլիսի, 2021
Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ

Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ամբողջ ընթացքում, քվեարկությունից հետո ընկած ժամանակահատվածում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների, ահազանգերի, ԶԼՄ հրապարակումների առթիվ դատախազության հսկողության ներքո իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ 2021թ. հուլիսի 22-ի դրությամբ հարուցվել է 78 քրեական գործ:   Դրանցից՝       33-ը՝ հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, 6-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, այդ թվում՝ նաև կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, 6-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու կամ  երրորդ անձանց համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելու, 5-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու, 3-ը՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու 2-ը ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝  տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը հափշտակելու առերևույթ հատկանիշներով, 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, 1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, 1-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, հարկադրելու կամ հավաքին մասնակցելու, կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու, 1-ը՝ ծեծի, 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, 2-ը՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, 1-ը՝ պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, 11-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:  Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 83 անձանց նկատմամբ, որոնցից, մասնավորապես՝ 33-ը մեղադրվում կամ կասկածվում է ընտրակաշառք տալու համար, 38-ը՝ ընտրակաշառք վերցնելու համար, 3-ը՝ մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու համար, 3-ը՝ քարոզչական պաստառի վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար, 1-ը՝ ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու համար, 1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկության փորձ կատարելու համար, 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, 1 անձ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար, 1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու համար, 1-ը՝ կեղծ քվեաթերթիկ պատրաստելու և իրացնելու համար:   Ընտրական հանցագործություններ կատարելու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշիքնների և 2 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձանց, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» դաշինք»՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 2, «ԲՀԿ»՝ և «Վերելք»՝ 1-ական: Թեկնածուներից մեկը, ում ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել դատարանի որոշման արդյունքում, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է  ՀՀ տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Բոլոր 8 թեկնածուների, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս  16 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից մեկի նկատմամբ դատախազի որոշմամբ հետագայում ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ: Արդեն իսկ 14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան, որոնցից 4 գործ՝ ընտրակաշառք տալու, փորձի, ստանալու և ընտրակաշառքի օժանդակության վերաբերյալ ( 11անձ, որոնցից 2-ը ընտրակաշառք ստանալու, 9-ը՝ տալու համար, վերջիններս բոլորը՝ հարում են «Պատիվ ունեմ» դաշինքին), 1 գործ՝ 1 անձի (հարում է «Հայաստան» դաշինքին) վերաբերյալ՝ անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու վերաբերյալ, 1 գործ 1 անձի (հարում է «Հայաստան» դաշինքին) վերաբերյալ՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ և 1-ը՝ 1 անձի (հարում է «Հայաստան դաշինք»ին) վերաբերյալ՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ: Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, առանձին գործեր քննվում են մեկ վարույթում:
12:52 - 23 հուլիսի, 2021
Ապօրինի շինարարությունների մասին Հայկ Մարությանի հայտարարության հետքերով քրեական գործ չի հարուցվել |azatutyun.am|

Ապօրինի շինարարությունների մասին Հայկ Մարությանի հայտարարության հետքերով քրեական գործ չի հարուցվել |azatutyun.am|

azatutyun.am: Քննության առնելով քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը՝ Երևանում ապօրինի շինարարությամբ զբաղվող «կազմակերպված բանդայի» մասին, իրավապահները մերժել են քրեական գործի հարուցումը։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ հանցակազմ չկա։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսին հայտարարել էր, որ ապօրինի շինարարությամբ զբաղվող կազմակերպված «բանդա է գործում» Աջափնյակում։ Ըստ քաղաքապետի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, երբ ոստիկանները զբաղված են եղել հասարակական կարգի ուժեղացված հսկողությամբ՝ հատկապես ընտրական տեղամասերի մոտ, կեսգիշերին Աջափնյակում ապօրինի կրպակներ են տեղադրվել։ Ավագանու նիստերից մեկում Մարությանն ասել էր՝ իրենց 8 աշխատակիցներին ու 3 ոստիկաններին չի հաջողվել կանխել կրպակների տեղադրումը, որովհետև գործընթացը վերահսկել է մահակներով զինված և ոչ սթափ վիճակում գտնվող 40-50 անձ։ Այս գործով վարչական շրջանի ղեկավարը դիմել էր իրավապահներին։
20:36 - 21 հուլիսի, 2021
Դատախազությունը բարձրացնում է ապօրինի հարստացման գործերով քննությունների արդյունավետությունը

Դատախազությունը բարձրացնում է ապօրինի հարստացման գործերով քննությունների արդյունավետությունը

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2017-2020թթ. ՀՀ քրեական օրենսգրքի 3101-րդ (ապօրինի հարստանալը), 3142-րդ (գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը) և 3143-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը, այս մասին տեղեկացրեցին ՀՀ դատախազությունից: Պարզվել է, որ 2017թ. ընթացքում վերոնշյալ հոդվածներով քրեական գործեր չեն հարուցվել, 2018թ.-ին հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 2019 և 2020թթ.-ին՝ 5-ական քրեական գործեր:  2018-2020թթ.-ին հարուցված և քննված վերոնշյալ քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է նշված քրեական գործերից 9-ի վարույթը, 3-ի նախաքննությունը շարունակվում է, 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքերով:  Քննված քրեական գործերից 1-ը մեղադրական եզրակացությամբ 2021թ.-ի ապրիլին ուղարկվել է դատարան, որի քննությունն ընթացքի մեջ է: Վերոնշյալ հանցագործությունների դեպքերով իրականացվող քննությունն ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, ապօրինի հարստանալու հանցատեսակի քննության տեսանկյունից վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապացուցել, որ անձի ունեցած փաստացի և օրինական եկամուտների, գույքի միջև առկա է էական անհամապատասխանություն: Նման անհամապատասխանություն հայտնաբերելու եղանակ է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիր չներկայացնելու կամ ներկայացված հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու և/կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանգամանքը պարզելը: Այսինքն, որպես կանոն, ապօրինի հարստացման հանցակազմի առերևույթ առկայությունը ենթադրում է նաև հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու,  հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցակազմերի առկայություն: Հաշվի առնելով ապօրինի հարստացման դեմ քրեաիրավական պայքարի ուժեղացման անհրաժեշտությունը, դրա նշանակությունը սոցիալական արդարության տեսանկյունից՝ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին տվել է նշված հանցատեսակներով քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես,  հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով խնդիր է դրվել պարտադիր քննության առարկա դարձնել չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել համապատասխան գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ: Բացի այդ, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդվածով որակյալ հանցակազմի համար պատասխանատվություն է նախատեսում առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման համար, գույքի արժեքի հետ կապված մեկնաբանելիությունից և շահարկումներից խուսափելու նպատակով  խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել յուրաքանչյուր դեպքում գույքի արժեքը որոշելու նպատակով նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվի նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ: Իսկ անհամապատասխանություն հայտնաբերելիս՝ բավարար հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական գործ կամ ձեռք բերված նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ-ին քրեական վարույթ հարուցելու հանձնարարություն տալու համար:
11:49 - 21 հուլիսի, 2021