ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ. Պետդումայի պաշտպանության hարցերով հանձնաժողովի փոխնախագահ |tert.am|

Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ. Պետդումայի պաշտպանության hարցերով հանձնաժողովի փոխնախագահ |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ, եթե երկրի գոյությանը իրական վտանգ սպառնա։ Այս մասին URA.RU-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության hարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։Ավելին, ըստ նրա, այսօր ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Երրորդ համաշխարհային պատերազմը սկսելու համար։«Պարզապես ոչ իրենց տարածքում: Այդուհանդերձ, նրանք կփորձեն գործը չհանգեցնել միջուկային հարվածների, բայց կփորձեն ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, բորբոքել իրավիճակը Ասիայում։ Նրանք կկարողանան իրենց բոլոր խնդիրները վերագրել պատերազմին, ինչպես արդեն արել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում. նրանք իրենց ճգնաժամից դուրս եկան միայն Եվրոպայի պատերազմի շնորհիվ»,- ասել է պատգամավորը։
11:05 - 14 մայիսի, 2022
ԵՄ-ի՝ լրացուցիչ 500 մլն եվրոյի օգնությունն Ուկրաինային կհատկացվի տանկերի եւ հրետանու գնումների համար. Բորել |armenpress.am|

ԵՄ-ի՝ լրացուցիչ 500 մլն եվրոյի օգնությունն Ուկրաինային կհատկացվի տանկերի եւ հրետանու գնումների համար. Բորել |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության լրացուցիչ 500 միլին եվոյի օգնությունն Ուկրաինային Եվրոպայի Խաղաղության հիմնադրամից կհատկացվի ծանր սպառազինությունների՝ տանկերի եւ հրետանու գնման համար: Այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Յոթի խմբի (G7) ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո: «Սա G7-ի (ԱԳՆ ղեկավարների) արդեն յոթերորդ հանդիպումն Է ուկրաինական ճգնաժամն սկսվելուց ի վեր: Հանձնագիրը մնում Է նախկինը, ավելի շատ աջակցություն Ուկրաինային, ներառյալ ռազմականը: Ես հայտարարում եմ Ուկրաինայի համար 500 միլիոն եվոյի ռազմական օգնության տրամադրման մասին, ինչը մեր օգնությունը կհասցնի ընդհանուր առմամբ 2 միլիարդ եվրոյի»,- ասել Է Բորելը: Նա ճշտել Է, որ այդ միջոցներով «կգնվի ծանր սպառազինություն, այս պահին մենք արդեն ուղարկել ենք զրահամեքենաներ, տանկեր, հրետանի եւ ակեր»: Պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ի երկրները կարո՞ղ են արդյոք ֆինանսավորել Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարումները, Բորելը հայտարարել Է. «Ո՛չ, 500 միլիոն եվորոյով չի կարելի շատ ինքնաթիռներ մատակարարել, այդ միջոցները կուղղորդվեն ծանր սպառազինությունների գնումներին, որոնք անհրաժեշտ են այդ տիպի պատերազմի համար»: Բորելը նաեւ G7-ի երկրներին կոչ Է արել ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի վրա, սահմանելու նոր պատժամիջոցներ, փորձելու մեկուսացնել ՌԴ-ն համաշխարհային ասպարեզում եւ «ստեղծելու միասնական ճակատ Ուկրաինայի աջակցության համար»: Ապրիլին Բորելը հնչեցրել Է ԵՄ-ի դիրքորոշման արմատական փոփոխումն Ուկրաինայի ճգնաժամի նկատմամբ: Միության պատմության մեջ առաջին անգամ նա պաշտոնապես ոչ թե հակամարտության խաղաղ կարգավորման, այլ ռազմական լուծման, «մարտի դաշտում» Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի կոչ Է արել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:41 - 13 մայիսի, 2022
«ԵՄ պատվիրակությունը գո՞հ է այս ամենից». բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով ակցիա՝ ԵՄ գրասենյակի դիմաց |news.am|

«ԵՄ պատվիրակությունը գո՞հ է այս ամենից». բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով ակցիա՝ ԵՄ գրասենյակի դիմաց |news.am|

news.am: «Դիմադրության» շարժման մի խումբ ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ակցի են իրականացրել՝ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով: Ակցիայի մասնակիցներից Լիլիթ Բեգլարյանը նշեց. «Մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք ԵՄ պատվիրակությունը գոհ է այս օրերին ոստիկանական ուժի կիրառումից, արդյոք համաչափ են համարում այդ ուժի կիրառումը եւ արդյոք հոգ են այն գումարներից, որոնք ծախսվել են ՀՀ-ում բազմաթիվ բարեփոխումների վրա՝ ներառյալ ոստիկանության ոլորտի բարեփոխումների: Մենք  բերել ենք լուսանկարները, որոնք ցույց են տալի այն ոստիկաններին, որոնք կիրառել են այդ ուժը, որոնք ծեծով, ջարդով, անբացատրելի բիրտ ուժ են կիրառել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Ես վստահ եմ, որ տիկին դեսպանը տեսել է այդ լուսանկարները, բայց մենք եւս մեկ անգամ  բերել ենք, որ իրեն հիշեցնենք, թե ինչ է կատարվում այստեղ: Մենք ուզում ենք հասկանալ՝ ինքը այս ամենի վերաբերյալ ասելիք ունի, թե ոչ: մենք կուզենայինք, որ ինքը խոսեր:
16:05 - 12 մայիսի, 2022
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանը խզել է կապերը Եվրոպայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների հետ

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանը խզել է կապերը Եվրոպայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների հետ

«Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների դեմ Ռուսաստանի պատժամիջոցները նշանակում են, որ ՌԴ-ն նրանց հետ ոչ մի հարաբերություն չի ունենալու, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք «Գազպրոմի»՝ Եվրոպայում գտնվող  նախկին և ներկայիս դուստր-ընկերությունների դեմ պատժամիջոցները կբարդացնեն գազի մատակարարումը՝ Պեսկովն ասել է․ «Դրանք պատժամիջոցներ են, որոնք արգելափակում են մտցնում այս ընկերությունների նկատմամբ […], այդ պատճառով էլ այս ընկերությունների հետ փոխհարաբերություններ չեն լինելու, դրանք պարզապես արգելված են»։ Այն հարցին, թե ինչպես է դա ազդելու Եվրոպային գազ մատակարարելու վրա, Պեսկովը պատասխանել է․ «Այդ ընկերություններն այլևս չեն կարող մասնակցել գործընթացին, հավանաբար ուրիշ ընկերություններ կմասնակցեն դրան»։ Ռուսաստանը մայիսի 11-ին արգելափակող պատժամիջոցներ էր սահմանել Gazprom Germania խմբի նկատմամբ, որն այժմ Գերմանիայի կառավարությանն է ենթարկվում։ Այսօր ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտնել էր, որ Գերմանիայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունները երեկվանից դադարել են գազ ստանալ Ռուսաստանից, սակայն շուկան թույլ է տալիս դա փոխհատուցել։ Նրա խոսքով՝ գերմանացի մասնագետները «մշտադիտարկում են իրավիճակն ու պատրաստ են դրան»։ «Շուկան կարող է փոխհատուցել Ռուսաստանից գազի մատակարարումների բացակայությունը», - ասել էր նա։ Նորա Վանյան
15:42 - 12 մայիսի, 2022
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կայուն լուծմանը. Անդրեա Վիկտորին

 |armenpress.am|

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների կայուն լուծմանը. Անդրեա Վիկտորին |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերի կայուն լուծմանը:  Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Անդրեա Վիկտորինի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է ավելին անել այդ հարցում, սակայն ամեն դեպքում որոշումները կայացվելու են երկու երկրների միջև, որովհետև ԵՄ-ն ուղղակի միջնորդ է այս ոլորտում: «Միջնորդությունը չի նշանակում, որ դու պետք է առաջարկություններ անես և լուծումներ գտնես: Միջնորդությունը նշանակում է, որ դու ստեղծում ես մի միջավայր, որ տարաձայնության կողմերը գան ընդհանուր լուծումների»,- ասաց Վիկտորինը: Ըստ Անդրեա Վիկտորինի՝ իրենք շարունակաբար հանդիպելու են կողմերի հետ, հասկանալու համար, թե ինչ կարող են անել, որպեսզի առաջընթաց գրանցվի բանակցություններում: «Մեր նպատակն է օգնել հասնել կայուն լուծմանը և բոլորին հնարավորություն տալ ապրել խաղաղության և անվտանգության միջավայրում»,- եզրափակեց ԵՄ դեսպանը:
17:22 - 10 մայիսի, 2022
Հետևում ենք իրավիճակին. ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին

 |armenpress.am|

Հետևում ենք իրավիճակին. ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը անդրադարձավ Հայաստանում ընդդիմության ցույցերին և ոստիկանության գործողություններին:  Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Վիկտորինը ասաց, որ հետևում են իրավիճակին և ուսումնասիրում ցույցերի ժամանակ տեղի ունեցող միջադեպերը: «Մենք տեսել ենք շատ իրավիճակներ և ,իհարկե, այդ իրավիճակներում հարցեր են բարձրացվում, և ես էլ եմ հարցեր բարձրացնում: Այո, ես հստակ հայտարարեցի, որ ոստիկանությունը նույնպես պետք է ենթարկվի բոլոր օրենքներին և կանոններին: Ոստիկանությունը չպետք է լինի անպատժելի, բայց միևնույն ժամանակ, կցանկանայի նշել, որ կարող են լինել տարբեր սադրանքներ, և ես ինձ հարց կտայի, թե ի՞նչ կարելի է անել նման սադրանքների  դեպքում»,- ասաց Վիկտորինը:
17:21 - 10 մայիսի, 2022
Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, կնշանակի, որ Եվրոպան փորձում է խաբել․ Կուլեբա |1lurer.am|

Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, կնշանակի, որ Եվրոպան փորձում է խաբել․ Կուլեբա |1lurer.am|

1lurer.am: Եթե Ուկրաինան չստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, դա կնշանակի, որ «Եվրոպան փորձում է խաբել» Կիևին. մենք դա չենք հանդուրժի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան։ «Ուկրաինան միակ տեղն է Եվրոպայում, որտեղ մարդիկ մահանում են եվրոպական արժեքների համար: Կարծում եմ՝ այս փաստը հարգանքի է արժանի»,- նշել է նախարարը։ Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության համար կարող են տասնամյակներ պահանջվել, և հարկավոր է «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծել, որի մի մասնիկն էլ կարող է դառնալ Կիևը, Կուլեբան ընդգծել է․ «Մեր երկիրը մտադիր չէ ընդունել եվրոպական մայրաքաղաքների այլընտրանքային տարբերակները։ Հունիսին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալն այժմ առաջնահերթություն է Կիևի համար, քանի որ դա թույլ կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծել բոլոր հարցերը»։ Ուկրաինայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է նաև Ռուսաստանի հատուկ գործողությանը։ «Պատերազմի առաջին ամիսներին մեզ համար հաղթանակ կարող էր համարվել նույնիսկ ռուսական զորքերի հետքաշումը մինչև փետրվարի 24-ը նրանց զբաղեցրած դիրքեր։ Հիմա, եթե հաղթենք Դոնբասի համար ճակատամարտում, հաղթանակ կհամարենք մեր մնացած տարածքների ազատագրումը»,- համոզմունք է հայտնել Կուլեբան։
16:42 - 10 մայիսի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու մասին Բորելի առաջարկին

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու մասին Բորելի առաջարկին

Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այն առաջարկին, որ Ռուսաստանի սառեցված արտարժութային պահուստները պետք է ուղղել Ուկրաինայի վերականգնմանը։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ դա «ապօրինություն» է, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դա միջազգային հարաբերությունների հիմքերի խաթարում է, և այդ որոշումները, եթե ընդունվեն, կհարվածեն հենց եվրոպացիներին, ֆինանսական համակարգին և կխաթարեն Եվրոպայի և Արևմուտքի նկատմամբ վստահությունը, քանի որ դա լիակատար ապօրինություն է և, ավելի շուտ, ջունգլիների օրենք», - ասել է նա։ «Այդ պատճառով էլ հսկայական քանակությամբ երկրներ Ռուսաստանի հետ միասին կպաշտպանեն համաշխարհային կարգերը, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա», - ընդգծել է Գրուշկոն։   Նորա Վանյան  
14:22 - 09 մայիսի, 2022