Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար». իրանցի փոխնախարար |tert.am|

«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար». իրանցի փոխնախարար |tert.am|

tert.am: Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ նոր ճանապարհի կառուցմանը: Այդ մասին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրուլլահ Խադեմին:«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել: Մենք հայտարարել ենք այս ճանապարհի շինարարությանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին», - մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:Պաշտոնյայի խոսքով՝ «խոսքը նոր միջանցքի մասին Է, բացի այն ճանապարհից, որն այլընտրանքային է Գորիս-Կապան մայրուղու համար և որի շուրջ կողմերը նույնպես համաձայնության են եկել»:«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի ճանապարհն այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և համապատասխանում է նրանց կարիքներին», - ասել է Խադեմին:
12:10 - 10 հոկտեմբերի, 2021
Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար. «Իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով» |hetq.am|

Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար. «Իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով» |hetq.am|

hetq.am: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են Ադրբեջանին մեղադրել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով Իսրայելի ռազմական ներկայության մեջ։ Այս անգամ նման մեղադրանքով հանդես է եկել Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։  Գեներալը նշել է, որ իսրայելցիները տեղակայված են Ադրբեջանի սահմանի երկայնքով, սակայն նրանց ճշգրիտ թվաքանակը դեռևս անհայտ է։ «Իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպիչ ուժն այնպիսին է, որ նրանք չունեն օպերատիվ ուժեր մեր սահմանների մոտ։ Նրանք միայն կարող են սադրել տարածաշրջանի երկրներին փոխել սահմանները, արգելել բեռնատարների տեղաշարժը և բարձրացնել դրանց մուտքի վճարները»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են իրանցի գեներալի խոսքերը։ Իրանցի գեներալը հավելել է, որ իսրայելցիները տարածաշրջանի բոլոր երկրներից ամենաակտիվն Ադրբեջանում են։  Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք Ադրբեջանին մեղադրում են նրանում, որ հնարավորություն է տվել Իսրայելին ուժեր տեղակայել իրանական սահմանի մոտ։ Նման մեղադրանքներով հանդես էին եկել Իրանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Շարունակությունը՝ hetq.am կայքում
14:59 - 09 հոկտեմբերի, 2021
Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել |hetq.am|

Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել |hetq.am|

hetq.am: Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հոկտեմբերի 8-ի երեկոյան հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին քաղաքական խորհրդակցություններ են կայացել Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև։  Անկարայում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցություններին մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սադաթ Օնալը և Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին։  Քաղաղական խորհրդակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակվել թուրք-իրանական հարաբերությունների, ինչպես նաև Կովկասում, Սիրիայում, Աֆղանստանում և Եմենում տարածաշրջանային և միջազգային դրության շուրջ։  Թուրքիայում թուրք-իրանական քաղաքական խորհրդակցություններն ընթանում են իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարման ֆոնին։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց մեղադրում են տարածաշրջանում իրավիճակի լարման մեջ։ Իրանը զորավարժություններ էր անցկացնում Նախիջևանի սահմանի մոտ, իսկ Ադրբեջանը, Թուրքիայի հետ համատեղ, բուն Նախիջևանում։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
14:03 - 09 հոկտեմբերի, 2021
Ոչ հեռավոր ապագայում կտեսնեք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ուղղված Իրանի ջանքերի արդյունքները. Իրանի ԱԳ նախարար |tert.am|

Ոչ հեռավոր ապագայում կտեսնեք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ուղղված Իրանի ջանքերի արդյունքները. Իրանի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկիրը թույլ չի տա իր հարեւանությամբ գտնվող սիոնիստներին տարածաշրջանում անապահովություն առաջացնել, գրում է  mehrnews.com-ը:«Ոչ հեռավոր ապագայում դուք կտեսնեք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերի արդյունքները»,-ասել է:Այդ մասին նա ասել է ուրբաթ լիբանանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:«Տարածաշրջանի և Կովկասի մեր հարևանների հետ փոխհարաբերություններում մենք թույլ չենք տա սիոնիստներին հետախուզական որևէ շարժ ունենալ», - ընդգծել է նա:«Մենք պատրաստ ենք հավաքական համագործակցության արդյունքում ձեռնարկել ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության համար»,-եզրափակել է դիվանագետը:
22:46 - 08 հոկտեմբերի, 2021
ԱՄՆ-ը անխուսափելի է համարում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսումը |azatutyun.am|

ԱՄՆ-ը անխուսափելի է համարում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսումը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման «անխուսափելիության» մասին։ Բանակցությունների շարունակումն անհրաժեշտ է, քանի որ այս գործընթացը չի կարող անվերջ շարունակվել, հինգշաբթի օրը հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Փրայսը հավելել է՝ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է խնդրի դիվանագիտական լուծմանը, և նշել՝ Թեհրանը ևս վերջերս հայտարարել է, որ կվերադառնա բանակցություններին «մոտ ժամանակներս»: «Մենք հույս ունենք, որ «մոտ ժամակներս » սահմանումը կհամապատասխանի «մոտ ժամանակի» մեր սահմանմանը», - նշել է Պետդեպարտամենտի խոսնակը: «Մենք կցանկանայինք, որ Վիեննայում բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսվեին», - հայտարարել է Նեդ Փրայսը։ Այս տարվա գարնանը Վիեննայում բանակցություններ են սկսվել 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը վերականգնելու հարցով, որից Միացյալ Նահանգները՝ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, 2018-ին միակողմանիորեն դուրս է եկել՝ վերականգնելով Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները։ Անցած ամիս Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները, բայց ոչ արևմտյան երկրների «ճնշման» ներքո։
10:27 - 08 հոկտեմբերի, 2021
Զախարովան խոսել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխության միտումների մասին |armenpress.am|

Զախարովան խոսել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխության միտումների մասին |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի այն հայտարարությանը, որ Թեհրանը Այսրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխման միտումներ է տեսնում: Մարիա Զախարովան այդ համատեքստում անդրադարձել է նախորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նշելով, որ Ռուսաստանը համապատասխան համապարփակ քաղաքականություն է վարում՝ այդ թվում երկխոսություն պահպանելով տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ: «Երեկ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան): Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը», - ասել է Զախարովան։  
20:42 - 07 հոկտեմբերի, 2021
Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիին

Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիին

Իրանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուք էջի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 6-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։ Ա․ Թումանյանը շնորհավորել է Մ․ Սաֆարիին կարևոր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրի կառավարությունների կողմից կիրականացվեն անհրաժեշտ բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մ․ Սաֆարին, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումը, իր պատրաստակամությունն է հայտնել ընթացիկ տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցության հարցում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցերին։
17:51 - 06 հոկտեմբերի, 2021
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան. այդ համատեքստում քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծումը. Լավրով |tert.am|

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան. այդ համատեքստում քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծումը. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվայում Իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ 3+3 ձևաչափի ստեղծման գաղափարը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ 3+3 ձևաչափի ստեղծման գաղափարը․ «Այդ նույն համատեղ հայտարարությունը (խմբ․ նոյեմբերի 9-ի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմի դադարեցման) սկզբունքներ է պարունակում, որոնցով որոշվում են կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները, որից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան: Այդ համատեքստում այսօր քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը, որը կներառի երեք կովկասյան երկիրը և 3 խոշոր հարևան երկիրը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»,- նշել է նա հանդիպումից հետո։Վերջինս շեշտել է, որ իրանական կողմը դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը: «Դրական են արձագանքել նաև Ադրբեջանում, Թուրքիայում, աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը ևս հետաքրքրություն կտեսնի նման ձևաչափին միանալու համար»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
15:56 - 06 հոկտեմբերի, 2021
Այսօրվա բանակցությունները շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար. Աբդոլլահիան |tert.am|

Այսօրվա բանակցությունները շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար. Աբդոլլահիան |tert.am|

tert.am: Թեհրանի երկխոսությունը Մոսկվայի հետ Իրանի Իսլամական Հանրապետության նոր կառավարության բարիդրացիական հարևանության քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:Նախարարն ընդգծել է, որ նախագահների կանոնավոր շփումները, ինչպես նաև անձամբ իր ներկայությունը Մոսկվայում ցույց է տալիս, որ երկու երկրի հարաբերությունները «շատ սերտ են և առաջնահերթ»: «Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի լուրջ առանջընթացի հասնենք մեր երկկողմ հարաբերություններում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է իրանցի պաշտոնյան:Վերջինս մատնանշել է միջազգային և տարածաշրջանային օրակարգում համագործակցության լավ փորձը: Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները «շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար»: 
14:16 - 06 հոկտեմբերի, 2021
Ակնկալում ենք, որ ՌԴ-ն կարձագանքի և զգայուն կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ. Իրանի ԱԳ նախարարը՝ Լավրովի հետ հանդիպմանն ընդառաջ |tert.am|

Ակնկալում ենք, որ ՌԴ-ն կարձագանքի և զգայուն կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ. Իրանի ԱԳ նախարարը՝ Լավրովի հետ հանդիպմանն ընդառաջ |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման նպատակով Մոսկվա ժամանելուց հետո, ասել է, որ կողմերը համակարգելու են իրենց դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, գրում է ԻՌՆԱ գործակալությունը:«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ», - լրագրողներին ասել է Աբդուլլահիանը Մոսկվա ժամանելուն պես:Բացի այդ, նա հավելել է.«Ակնկալվում է, որ ՌԴ-ն զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների առկայության և սիոնիստական ռեժիմի շարժումների նկատմամբ, ինչը դեմ է խաղաղությանը և անվտանգությանը: Հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Աֆղանստանում, մենք լուրջ բանակցություններ կունենանք»: Առավել մանրամասն՝ tert.am-ում
10:17 - 06 հոկտեմբերի, 2021