#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Խիստ մտահոգիչ է վարչապետի պաշտոնակատարի կողմից նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը. ՄԻՊ

Խիստ մտահոգիչ է վարչապետի պաշտոնակատարի կողմից նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը. ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում առանցքային դեր ունեն յուրաքանչյուր քաղաքական ուժի ցուցակի 1-ին տեղը զբաղեցնող գործիչները: Նրանք համարվում և ընկալվում են Վարչապետի թեկնածուներ, այսինքն` անձինք, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ-ում գործադիր իշխանության ղեկավար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են հատկապես Վարչապետի թեկնածուների պահվածքն ու հռետորաբանությունը՝ հաշվի առնելով, որ քարոզարշավն ընթանում է լարված մթնոլորտում և բարձր է անհանդուրժողականությունը: Ուստի, սույն հայտարարությունը վերաբերում է հենց նրանց: Օբյեկտիվորեն առանձնահատուկ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի դերը, քանի որ քաղաքականից ու Վարչապետի թեկնածու լինելուց բացի, նա շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի գործող կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց: Այդ պատճառով նա  պատասխանատվություն է կրում երկրում լարվածության ու բռնության բացառման, համերաշխության ապահովման համար: Այս փաստի ուժով էլ գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում: Այս առումով, խիստ մտահոգիչ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից արդեն մի քանի օր շարունակ նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ այս ցուցադրումներն ու համեմատություններն առաջացնում են վտանգավոր քննարկումներ․ մուրճի ցուցադրումից հետո տարբեր, այդ թվում՝ ընդդիմության աջակից քաղաքացիներ սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել են մուրճի նկարներ՝ համեմատելով Վարչապետի պաշտոնակատարի հրապարակած մուրճի հետ՝ անգամ նշելով, թե իրենց հրապարակածն է իսկական մուրճն իրական կիրառությունից հետո կամ ինչպես է իրական կիրառություն ստանալու այդ մուրճը: Պետք է դադարեցնել անորոշ անձանց շրջանակի ուղղված «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չփորձել թպրտալու» մարդու իրավունքների տեսանկյունից խիստ վտանգավոր արտահայտությունների օգտագործումը: Այս անթույլատրելի հռետորաբանությունն ասոցացվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ: Ակնհայտ է, որ Վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթ նկատի ունի իրավապահ մարմինների կողմից նման արարքներ կատարելը, բայց իրավապահ մարմիններն առաջնորդվում են բոլորովին այլ կանոններով և «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չթփրտացնելու» կատեգորիաներով ղեկավարվելու որևէ իրավունք չունեն: ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները»,- գրել է նա:
10:42 - 15 հունիսի, 2021
Կային սխալներ, բայց դրանք ապագայում չեն կրկնվելու՝ սա մեր խոստումն է. «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն՝ ՀՀԿ-ի մասին |armtimes.com|

Կային սխալներ, բայց դրանք ապագայում չեն կրկնվելու՝ սա մեր խոստումն է. «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն՝ ՀՀԿ-ի մասին |armtimes.com|

armtimes.com: Գյուղատնտեսության զարգացում, փոքր եւ միջին բիզնեսի աջակցություն, բարձր արժեք ստեղծող արտադրություն. սրանք «Պատիվ ունեմ» դաշինքի տնտեսական խոստումներն են առաջիկա ընտրությունների համար: Դաշինքի ընտրացուցակի 32 համար, տնտեսագետ, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը նշում է՝ դաշինքում ներառված, 10 տարի Հայաստանը ղեկավարած ՀՀԿ-ն սխալներ արել է, բայց դրանք ապագայում չեն կրկնվելու:   Դաշինքի տնտեսական ծրագրերի մասին հարցազրույց Ռոբերտ Հարությունյանի հետ: - Պարո՛ն Հարությունյան, «Պատիվ ունեմ» դաշինքը տնտեսական ի՞նչ ծրագիր ունի, ի՞նչ բարեփոխումներ է մտադիր իրականացնել: -  Մենք որդեգրելու ենք ներդրումների եւ արտադրողականության աճի վրա հիմնված տնտեսական մոդել, ինչը ենթադրում է, որ պետք է թիրախավորել բարձր ավելացված արժեք ստեղծող ոլորտները եւ ապահովել ներդրումների ներհոսք դեպի Հայաստան: Դա նշանակում է համապատասխան պետական աջակցման գործիքակազմ, համապատասխան հարթակներ ոչ միայն բարենպաստ միջավայրի ձեւավորման, այլեւ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ: Բացի այդ գործիքակազմ ենք կիրառելու, որպեսզի հնարավորություն տանք մեր ընկերություններին գաղափարից մինչեւ գլոբալ ընկերություն վերաճելու: Ոլորտային տեսանկյունից միանշանակ թիրախավորելու ենք գյուղատնտեսությունը, որովհետեւ այդ ոլորտում մեծ թվով մարդիկ են աշխատում: Այդ տեսանկյունից մեզ համար կարեւոր նշանակություն ունի գյուղատնտեսության ոլորտի արդիականացումը նորագույն տեխնոլոգիաներով: Պետք է մատչելի դարձնել գյուղացիների համար տարբեր հումքերը, վառելիքները: Կարեւոր է նաեւ իրացման խնդիրը, որը պետք է կարգավորվի գյուղատնտեսությունում: Շատ կարեւոր է գյուղացիների  եկամուտների կայուն աճի ձեւավորումը: Բացի այդ մեր թիրախում է լինելու նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը:  - Գրեթե բոլոր ուժերը գլոբալ խոստումներ են տալիս՝ վարկերի ներումից մինչեւ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում: «Պատիվ ունեմ» դաշինքը նման խոստումներ չի՞ տալիս: - Վարկեր ներելը որպես այդպիսին պոպուլիստական լավ քայլ է, որն իրականում մեծ խնդիրներ է առաջացնում՝ այդ թվում ֆինանսական կարգապահության տեսանկյունից: Դա նշանակում է, որ ձեւավորվում է ավանդույթ պայմանագիրը չհարգելու: Եթե դու ներում ես ինչ-որ մեկի պարտավորությունը, նշանակում է մարդու մոտ սպասումներ ես ձեւավորում, եւ նա կարող է որոշակի պարտք վերցնել կամ պարտավորություն ստանձնել եւ հետո այդ պարտավորությունը չկատարել: Սա լրջագույն ինստիտուցիոնալ խնդիր է առաջացնում մեր տնտեսության համար, դրա համար մենք այս ուղղությամբ հակված չենք գործողություններ անել կամ ինչ-որ բան առաջարկել: Բայց դա չի նշանակում, որ եթե օրինակ՝ բիզնեսին վարկեր է տրամադրվում, պետությունը սուբսիդավորում չի անելու: Մենք փորձելու ենք ֆինանսական շուկայի գործիքները մատչելի դարձնել բիզնեսի համար: Յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակը լինելու է մեր բնակչության սոցիալական վիճակը լավացնելը: Դա նշանակում է կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացում, բայց շատ կարեւոր է, թե ինչպես ես դու դրան հասնում: Եթե դու դրան հասնում ես արտաքին պարտքի ավելացման միջոցով, դա լավագույն լուծումը չէ եւ հետագայում քեզ համար լուրջ ռիսկեր է ձեւավորելու, ինչպես նաեւ խաթարելու է ֆինանսական ու հարկաբյուջետային համակարգի կայունությունը: Իսկ եթե դրան հասնում ես պետական եկամուտների ավելացման շնորհիվ, այսինքն՝ ենթադրենք մեծացնում ես քո հարկման բազան, նոր բիզնեսներ եւ աշխատատեղեր են ստեղծվում ու աստիճանաբար այդ գումարներն ուղղում ես սոցիալական համակարգին՝ դա նորմալ է: Այսինքն, եթե դու տնտեսության բարելավման արդյունքում ես դա կարողանում անել՝ միանշանակ լավ է, բայց ակնկալել, որ առաջիկայում հնարավոր է լինելու շատ կտրուկ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները՝ դա նույնպես պոպուլիստական հայտարարություն է եւ ես դրան հակված չեմ հավատալ: - Պարո՛ն Հարությունյան, ձեր դաշինքում է ներառված ՀՀԿ-ն, որը 10 տարի ղեկավարել է Հայաստանը: Նրանց կառավարման տարիների տնտեսական քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում՝ այն ժամանակ բավականին դժգոհություններ են եղել: - Դրա մասին խոսում է նաեւ հենց Հանրապետական կուսակցությունը: Այո, կային սխալներ, այդ սխալները հասկացել են, իմաստավորել են եւ այդ սխալները ապագայում չեն կրկնվելու՝ սա մեր խոստումն է: Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, որն իրականացվել է 10 տարիների ընթացքում՝ իհարկե, պետք է ասենք, որ բացթողումների հետ մեկտեղ կային նաեւ բավականին լուրջ ձեռքբերումներ տարբեր ոլորտներում՝ սկսած ոլորտային ռազմավարություններից, քաղաքականությունից, վերջացրած տնտեսական ազատությունների ապահովմամբ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:27 - 15 հունիսի, 2021
Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են. դրանք արագ տարածվում են մարդկանց մեջ. ՄԻՊ

Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են. դրանք արագ տարածվում են մարդկանց մեջ. ՄԻՊ

Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ է դարձել հայհոյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը: «Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են: Զգուշացնում եմ, որ ձեր հայհոյանքի բառերը արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ օգտագործած բառերով: Կան դեպքեր էլ, որ չնայած հայհոյանքից բողոքում են, բայց նաև անհամբեր սպասում են այդ հայհոյանքին, որ կեղծ ու իրական էջերով ակտիվ տարածեն` զոհի կերպարանք ընդունելով ու ավելի շատ հայհոյելով: Ընդ որում, ինչ-որ ուժի կամ գործչի աջակցող կեղծ էջերից արհեստական հարձակումներով էլ Մարդու իրավունքների պաշտպանից են սկսում պահանջել առանձին-առանձին անդրադառնալ հայհոյանքի ամեն բառի ու գնահատական տալ կոկրետ իրավիճակների: Վերջին օրերին նորից սկսվել են հասցեագրվել պաշտոնյաների պաշտպանելու դիմումներ` բացահայտ անտեսելով, որ Պաշտպանը պաշտոնյա պաշտպանող կամ մասնավոր անձանց միջև հայհոյանքի գործ քննող չէ, «մոռանալով», որ դրա համար կան իրավապահ մարմիններ ու դատարան: Հայհոյանքը, այն էլ դա հրապարակային անելն ագրեսիվացնում է մթնոլորտը, ավելացնում է լարվածությունը: Այն չի կարելի դարձել հանրային օրակարգի մաս: Բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից խստիվ պահանջում եմ դադարեցնել հայհոյանքի հանրային օրակարգ զարգացնելու ու բացահայտ խրախուսելու արատավոր պահվածքը»։
09:20 - 15 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 9. ավտոերթեր, քայլերթեր ու հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները |armenpress.am|

Քարոզարշավ օր 9. ավտոերթեր, քայլերթեր ու հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները |armenpress.am|

armenpress.am: Ավտոերթերից մինչև հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինեն Արարատի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպում կունենան բնակիչների հետ 14։00-ին՝ Մասիս քաղաքում, ապա 16։00-ին՝ Ավշարում, 17։00-ին՝ Արարատում, 18։00-ին՝ Վեդիում։ Ժամը 19։30-ին հանրահավաք կանցկացվի Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը մեկնարկելու է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դավիթ Անհաղթի անվան զբոսայգու սկզբնամասում ժամը 11:00-ին։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչները վաղ առավոտից առանձին խմբերով շրջայցեր կկատարեն Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Դաշինքի անդամների մի մասն էլ ժամը 15։00-ին կայցելի Կոտայքի մարզ՝ քաղաք Աբովյան։ 19։00-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ հավաք կիրականացնեն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժամը 07։30-ին Հանրապետության հրապարակից ավտոերթ է սկսել դեպի Սյունիքի մարզ։ Ժամը 11։00-ին նրանք կլինեն Սիսիանում, 12։00-ին՝ Գորիսում, 16։00-ին՝ Ագարակում, 16։30-ին՝ Մեղրիում, 17։30-ին՝ Քաջարանում, իսկ 19։00-ին՝ Կապանում։  «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 15-ին լինելու է Վայց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ին նրանք կլինեն Եղեգնաձորում, ապա 13։00-ին՝ Վայքում, իսկ 15։00-ին՝ Ջերմուկում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի քաղաքային այգում։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 13։00-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հաղթանակ թաղամասում գտնվող Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում հանդիպում կունենա բնակիչների հետ։ «Միասնական Հայրենիք» կուսակցությունը հունիսի 15-ին հանդես կգա մամուլի ասուլիսով, որը տեղի կունենա ժամը 12։00-ին։ Բանախոսը կլինի կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։
09:08 - 15 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 8

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 8

23:03- Ռուսաստանը չի եկել, որ 5 տարի հետո գնա Արցախից։ Եվ Ադրբեջանն էլ է հասկանում, որ ինքը հինգ տարի հետո չի կարողանա ասել՝ ոչ։ Եթե պլանավորում է ասել՝ ոչ, դա կարող է իր համար ունենալ շատ ծանր հետևանքներ։ Մենք փորձում ենք հասկացնել ժողովրդին, որ սրանք ընտրություններ չեն, սա պետության փրկության հատուկ օպերացիա է։ Որքան շատ ներկայացուցիչներ ունենան Ռուբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդարանում, այդքան մեծ է քաղաքացիական պատերազմի վտանգը։ [ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան] |hetq.am|22:45- Անհայտ անձինք ՄԻՊ անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու: Այսօր պաշտպանի աշխատակազմ են ստացվել այդպիսի ահազանգեր։ Նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն ՄԻՊ հաստատության հետ, առավել ևս Պաշտպանը նման իրավասություն չունի, առհասարակ: Այդ մարդիկ պարզապես խաբեությամբ օգտագործում են հաստատության հեղինակությունը: Ուստի, բոլորին կոչ ենք անում նման կեղծ հարցումների հանդիպելու դեպքում անտեսել դրանք կամ որևէ հարցի չպատասխանել: [ՀՀ ՄԻՊ]22:39- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում եղել է Շիրակի մարզում։ Կուսակցության անդամները այցը սկսել են մարզի սահմանամերձ գյուղերից և նշել, որ հատկապես կարևորում են սահմանամերձ բնակավայրերի խնդիրները։ Իսկ ընդհանրապես կուսակցության ծրագրերում առաջնային են պետականության, բանակի, եկեղեցու և ընտանիքի գաղափարները։ |shantnews.am|22:26- Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շարունակելու է իր ընտրարշավը և իր պայքարը խորհրդարան մտնելու համար։ Պարոն Արզաքանցյանը լինելու է իր համակիրների կողքին մինչև վերջ և հաղթանակի դեպքում կներկայացվի որպես երկրի վարչապետ: Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, իրեն մերժել են, բայց կուսակցությանը հո չեն զրկել մասնակցելու ընտրություններին։ Գտնում ենք, որ դա ոչ լեգիտիմ որոշում է, քանի որ պարոն Արզաքանցյանին կարող էին հենց սկզբից դրա մասին տեղեկացնել, այլ ոչ թե որոշ ժամանակ անց։ [Արզաքանցյանի խոսնակ Տիգրան Հովհաննիսյան] |tert.am|22:11- Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ, ինչը նշանակում է, որ Տիգրան Արզաքանցյանն ընտրություններին մասնակցել չի կարող։ Եթե վճիռը վերանայելու հնարավորություն լիներ, ապա դիմելու էինք Վերաքննիչ դատարան, սակայն նմանատիպ վճիռները բողոքարկման ենթակա չեն։ [Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյան] |tert.am|21:40- Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը տեղադրել է հարթակ և խոսափող Երևան քաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքացիներին հնարավորություն է տրվել կարդալ կուսակցության նախընտրական ծրագիրը, ուղղել հարցեր և խոսել մտահոգող խնդիրներից: Կուսակցության անդամները այնուհետև կպատասխանեն հարցերին ուղիղ եթերում: Հիմա, երբ լրահոսը ողողված է քաղաքական գործիչների հայտարարություններով, քաղաքացու խոսքը բացակայում է: Մենք որոշեցինք ՔՈ խոսափողը տրամադրել քաղաքացուն։ [ՔՈ ՍԴԿ]21:30- Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերի կողմից տրամադրվող հոլովակների բովանդակության համար: Հանրայինն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող հոլովակները՝ չուսումնասիրելով դրանցում առկա հնարավոր իրավական ռիսկերը: Այնուամենայնիվ, Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից՝ մաքուր պահելով Հանրայինի եթերը: 20:57- Մենք առաջարկում ենք ոչ թե ասել պայքարում ենք, այլ հստակ օրենսդրությունը փոխել, պարզեցնել, հստակեցնել, որ անգամ, եթե քո հարազատն ա էդ հանցանքը կատարել ցանկության դեպքում էլ չկարողանաս իրեն օգնել: Մենք պրոֆեսիոնալ, հզոր բանակի ստեղծմամբ ենք պատկերացնում անվտանգային խնդիրների լուծումը: Իմ նպատակը ոչ թե վարչապետ դառնալն է, այլ ռազմական գերատեսչությունը ղեկավարելն ու հզորացնելը: 18 տարեկան երեխան 1 տարի բանակում ուչեբկա ծառայի ու գնա իրենց տուն, ցանկության դեպքում, եթե իր կյանքը ցանկություն ունի բանակի հետ կապի, նա գալիս ա, պայմանագիր կնքում 6 ամիս նորից պարապում, նոր միայն ծառայում պայմանագրային: [«Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայան] |1lurer.am|20:25- «Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը  ընտրարշավի շրջանակներում հուլիսի 14-ին այցելել է Եղվարդ, Բյուրեղավան, Արզնի և Աշտարակ քաղաքներ։ Նշված քաղաքներում քարոզչական երթերը զուգակցվում էին քաղաքացիների հետ երկխոսությամբ, պարզաբանումներ էին տրվում քաղաքացիներին հուզող հարցերին։19:50- Հունիսի 21-ից հետո Հայաստանում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ մարտահրավերների, որոնք ավելի մեծ են, քան մեր հնարավորությունները: ԼՀԿ-ն մի կողմ է դրել բոլոր տարաձայնություններն այլ քաղաքական ուժերի հետ և կոչ է անում համախմբվել, իրականացնել բոլոր լավ ծրագրերը: Ըստ մեր պատկերացումների՝ քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, իսկ պրոֆեսիոնալները գնան կառավարություն: Հենց այդ պրոֆեսիոնալ մարդկանց կառավարությունն էլ երկիրը դուրս կբերի վատ վիճակից: [Էդմոն Մարուքյանը՝ Գավառում] |hetq.am|19:02- Կան ուժեր, որոնք ոչ միայն չեն ուրախացել, այլև տխրել են այդ կապակցությամբ ու այս քանի օրն ինչ բամբասանք ասես տարածում են: Վերջին ամենաթարմ բամբասանքն այն է, որ իբր մենք Ռուսաստանի մեր գործընկերներից թաքցրել ենք ականապատ դաշտերի քարտեզները: Դա կատարյալ անհեթեթություն է: Մինչ այս մենք ադրբեջանական կողմին ականապատ քարտեզներ փոխանցել ենք, դա արել ենք մեր ռուս գործընկերների միջոցով: Այնպես չէ, որ ունեցած բոլոր քարտեզները վերադարձրել են: Տրվել է մի փոքր մասը՝ գերիների վերադարձին ի պատասխան: Խոսքը չի գնում այն հատվածի քարտեզների մասին, որոնք բաժանում են Հայաստանին ու Ադրբեջանին: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք ցավալի իրադարձություններով պայմանավորված գտնվում են ադրբեջանցիների թիկունքում: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|18։03- Չկա Ռուսաստան և Արևմուտք, կա Ռուսաստան և Թուրքիա։ Արևմուտքը տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով․ դա կատարյալ ապուշություն է, երբ հայակական քաղաքական էսթաբլիշմենթը թույլ է տալիս իրեն այդպես մտածել։ Այն, ինչ անում է Թուրքիան, արևմուտքն է։ Իհարկե, Ֆրանսիան կարող է մեկ-մեկ ռևերանսներ անել, բայց դա ոչինչ չի նշանակում։ [«Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյան]   17։42- Հայաստանին այս վիճակի բերել են տարիներ շարունակ Հայաստանի միջոցները գրպանող, Հայաստանի հեղինակությունը գցող, Հայաստանի պետական բոլոր ինստիտուտները թուլացնող իշխանությունները` իրար հաջորդող բոլորը, չեմ առանձնացնում։ Անկախությունից ի վեր մենք թուլացել ենք: Եթե կարողանայինք մեր կարողությունները ճիշտ օգտագործել, եթե  կարողանայինք ֆունկցիոնալ պետություն ունենալ, ֆունկցիոնալ բանակ ունենալ, այս իրավիճակին չէինք հասնի։ Սա հեղափոխության արդյունքը չէ, սա երկար տարիներ մեր սխալ ապրելու արդյունքն է։ [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյան]   17։41- Գժի նման սուր չեմ թափահարելու, զբաղվելու եմ կոնկրետ բանակաշինությամբ։ Նախ և առաջ մեր տարածք անցնող ցանկացած հակառակորդ, և հատկապես ադրբեջանցի, պարզապես կսպանվի, եթե անցնի մեր տարածք։ Ո՞րն է մեր տարածքը, Նիկոլ Փաշինյանը պարզապես խաբում է մարդկանց, երբ ասում է, որ դեմարկացիա, դելիմիտացիա չկա։ Ո՛չ, սահման կա, դա հայակական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև սահմանն Է։ Այլ հարց է, որ այս սահմանին դելիմիտացի և դեմարկացիա չկա, բայց դա չի նշանակում, որ սահման չկա։ [«Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյան]   17:00- Մենք անկասկած անելու ենք ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար: Հասկանում ենք, որ այս քաղաքը կառուցվել է ատոմակայանի շուրջ։ Մեր ծրագրերն էներգետիկայում հետևյալն են․ մենք կարող ենք դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության հարթակ տարածաշրջանի համար, մենք ունենք ավելցուկ հզորություններ: Մեր էներգետիկ հզորությունները համենայնդեպս մինչև վերջերս մոտ 50 տոկոսով էին ծանրաբեռնված, ավելացել է լրացուցիչ հզորություն՝ Հրազդանի 5-րդ բլոկը, որը լիարժեք չի շահագործվում մեկ պատճառով․ Իրանի հետ կապող էլեկտրական գիծը չկառուցվեց, հիմա շինարարությունը նոր-նոր փորձում են առաջ տանել։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Մեծամորում քարոզարշավի ժամանակ] |armenpress.am|   16:41- Նկատում ենք, որ արդեն Երևանում ՀԱԿ ընտրարշավը լուրջ արդյունքներ է տվել։ Գյումրիում և Վանաձորում տեսնում ենք, որ ժողովուրդը կարծես ուզում է դուրս գալ Նիկոլ-Ռոբերտ երկընտրանքից, որովհետև այդ երկընտրանքը Հայաստանը որևէ տեղ չի տանում։ Տեսնում ենք, որ աստիճանաբար ժողովուրդը թեքվում է դեպի Հայ ազգային կոնգրես և սրտին ավելի մոտ է ընդունում այն գաղափարը, որ երկրի կայունացման լավագույն կառավարիչը կարող է լինել պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան] |hetq.am|   16։35- «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների ուղեկցությամբ համատեղ հանդիպումներ են ունենում մարզի բնակավայրերում: Հանդիպումների շարքը մեկնարկել է Վանաձորից: Լոռեցիների հետ շփումների ժամանակ նրանք ներկայացնում են «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրը, ճգնաժամում գտնվող և բազում մարտահրավերների առջև կանգնած մեր պետության համար այս ծանր իրավիճակում պարտադրված խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու՝ դաշինքի դրդապատճառներն ու նպատակը, ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու իրենց ծրագրային լուծումները: Դաշինքի ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ամենօրյա բակային հանդիպումներ է ունենում երևանցիների հետ: [«Պատիվ ունեմ» դաշինք]   16։29- Ընկել ենք երկու քարի արանք։ Մյուս չարիքն էլ այն է, որ Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալը, քրեական աշխարհի հայրը, տեսե՞լ եք քրեական աշխարհը ինչպես է ոգևորվել, ինչ մեթոդների են դիմում, քանի տեղ են շտաբ բացում։ Ո՞ւր է գալիս Ռոբերտ Քոչարյանը․ որպեսզի վրեժ լուծի Նիկոլ Փաշինյանից, որ իրեն ԱԱԾ-ի պատդվալում պահել է, այլ մոտիվացիա չունի։ Մեկը հանցագործ թիմով, մեկը անհավասարկշռությամբ այս երկիրը ծվատելու են։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյան՝ Կոտայքում քարոզարշավի ժամանակ]   15։51- Բոլոր քաղաքական ուժերը գալիս են, սիրուն խոստումներ են տալիս, կենացներ, լավ, մեծ հայրենիք առաջարկում։ Մեկը Սևրի դաշնագիրն է, մյուսը՝ Կուրն է, մեկը Կիրովաբադում թեյ է խմում, մեկը Ստամբուլը արյան ծով է սարքում։ 27-ի մեջ մեկ քաղաքական ուժ կա, որ դառը ճշմարտությունն է ասում․․․ Գիտենալով հանդերձ, որ դառը խոսքը, դառը ճշմարտությունը ականջի համար հաճելի չէ, բայց մենք մեր նկատմամբ ազնիվ ենք։ Ազնիվ ենք նաև ձեր և բոլորի նկատմամբ, և պարտավորված ենք ասել դառը  ճշմարտությունը։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ]   15։30- Այսօր Հանրային ՀԸ-ից զանգ է եկել (նախընտրական բանավեճը - խմբ․) բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Անձամբ զանգել եմ բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և Հանրային ՀԸ համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով։ [ՔՈ վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյան]   15։13- Ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և ՀՔԾ-ում քննվող քրգործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի (այդ թվում՝ Արմավիրի նախկին մարզպետ Ռուբեն Խլղաթյանին - խմբ․), որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 8 անձ ունի կասկածյալի կարգավիճակ: [ՀՔԾ]   14։59- Ամենալավ Կառավարությունն այն է, որին մարդիկ ամեն օր չեն հանդիպում, ամեն օր հանդիպելը նշանակում է, որ այդ Կառավարությունն ամեն օր մի խնդիր է ստեղծում և մարդիկ սկսում են հիշել, որ կա մարմին, որը պետք է այս կամ այն գործը անի ու չի անում, սա է իրականությունը: Լավ աշխատող Կառավարությունն այն է, որի մասին մարդիկ նույնիսկ չեն էլ լսում. ինչո՞ւ դու պիտի Կառավարության շենքի տեղն իմանաս, այս երեք տարիների ընթացքում Կառավարության շենքի դիմաց այնքան ակցիաներ են եղել, որ ոնց որ մեզ ամեն օր ասեն՝ կա Կառավարություն, կա Կառավարություն: [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ Էջմիածնում քարոզարշավի ժամանակ] |tert.am|   14։37- «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը քարոզարշավը կամփոփի Գյումրիում։ Հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա ԱԺԲ-ի հանրահավաքը։   14։01- Ես շատ բարձր եմ գնահատում մեր շանսերը՝ իշխանություն ձևավորելու։ Ես սոցիալական հարցումներին 100 տոկոսով չեմ վերաբերվում, բայց մենք տեսնում ենք բազմաթիվ սոցհարցումներ, որոնցով երևում է շեշտակի աճը մեր քարոզչության ընթացքում ձեռք բերած, ավելացող ռեյտինգի։ [«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան]   13։58 - Հունիսի 12-ին ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի՝ Քասախ համայնքի Մուշ թաղամասի շտաբի փակցրած նախընտրական պաստառներից մեկը պոկված և պատռված է։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Նաիրիի ոստիկանները պարզել են, որ պաստառը պոկել և պատռել է Քասախ համայնքի Մուշ թաղամասի 51-ամյա բնակչուհին։ Նա հրավիրվել է ոստիկանություն և խոստովանել։ [ՀՀ ոստիկանություն]   13:47- Եթե մենք մեր անվտանգությունը որպես հայ չենք վերցնում մեր ձեռքը, չենք փորձում մեր հնարավորությունները ի սպաս դնել մեր անվտանգության սպասարկմանը, այլ ինչպես և այսօր արվում է, մեր անվտանգությունը տեսնում ենք մեզնից դուրս (հիմա դրա անունը ռուս կլինի, թե ինչ, բացարձակ կարևոր չի), մենք անվտանգ չենք և չենք լինելու, որովհետև կախված ենք լինելու ուրիշից, որը կորոշի՝ մեր անվտանգությունը լինի, թե չլինի, մենք ինչ չափի մեջ անվտանգ լինենք, կամ չլինենք։ Մենք մեր անվտանգությունը պետք է լուծենք մեր ինքնությունը ճանաչելով և մեր ինքնության միջոցով մեր անվտանգությանը տեր կանգնելով։ [«Ազգային օրակարգ» կուսակցության ցուցակի առաջին համար Արա Հակոբյան]   13:45- Մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է, և 2018-ի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել, որ ՀՀ-ում խոզակերպ իշխանության էջը փակվի։ Ես պատահական չէի ասում, որ 2018-ին հեղափոխությունը հենված էր քրիստոնեական արժեքների վրա, և հենց այս համեմատությամբ կարելի է տեսնել այդ արժեքը։ Խոսքը ներքին բովանդակության և ժողովրդի հետ հարաբերությունների մասին է։ Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում քարոզարշավի ժամանակ] |tert.am|   13։37- Իրենց քարոզչության ընթացքում իշխանությունը անդադար ատելություն է տարածում, խորացնում է այն ատելությունը, որը սկսվել է իրենց իշխանության գալու շրջանում։ Ամեն օր հասարակության մեջ ատելության նոր չափաբաժին է ներարկում, իմ համոզմամբ՝ շատ լավ հասկանալով, որ որևէ դեպքում հնարավորություն չունեն վերարտադրվելու, ցավոք, պետք է ասեմ, որ պատրաստվում են իրենց պարտությունը հաղթանակ ներկայացնելու։ Չեմ բացառում, որ իշխանությունը կարող է կանգնել, ասել, թե ընտրությունները կեղծել էին ընդդիմությունները։ Այս իշխանությունը պատրաստ է նույնիսկ այդ հիմարագույն մեթոդով իշխանությունը կրկին զավթել։ [«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան]   13։21- Միջանցքների, ճանապարհների բացումը չենք ընդունում: Դա կնշանակի թուրքական աշխարհի միացում և որպես դրա հետևանք թուրքական տնտեսական էքսպանսիա Հայաստանում: Միջանցքների, ճանապարհների բացման արդյունքում՝ մի քանի միլիարդ դոլար կշպրտեն Հայաստանի կազմաքանդված տնտեսություն, ու ամբողջը կվերցնեն, Էրդողանի թեթեւ ձեռքով մեկ միլիոն մահմեդական կհայտնվի այստեղ, ու դրա ֆոնին ահասարսուռ արտագաղթ կլինի եւ վերջ, ու  առանց ջանքների՝ մտնելու են Երեւան։ [«Ազգային օրակարգ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Փայտյան] |armtimes.com|   13։10- Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։ Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։ [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]   13։01- Անհրաժեշտ է իրականացնել գույքագրում՝ հասկանալու համար, թե 30 տարվա ընթացքում ինչ է մնացել պետությունում։ Մսխել են այնքան հարստություն, որ ասելու չի։ Մենք պետք է ամբողջությամբ գույքագրումն անենք,  քաղաքական և իրավական գնահատական տանք նախորդ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Ոչ միայն նրա համար, որ ոմանք պատժվեն, այլև նրա համար, եկող իշխանությունը իմանա, որ իրեն էլ է դա սպասվում։ [Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան]   12։58- Համոզված եմ, որ մոտակա հինգ տարվա մեջ մենք, իրագործելով և ալտերնատիվ ժամկետային ծառայություն առաջարկելով, կարողանալու ենք բանակի բարեփոխումները իրագործել էնպես, որ մարտունակությունը լինի բարձր աստիճանի, և անվտանգային բացեր չունենանք ընթացքում։ [«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյան]   12։29- Ճամբարակ քաղաքում հանդիպեցինք մեր դիրքապահ տղաներին,  որոնց հետ մայիս ամսին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամները շուրջ երկու շաբաթ գտնվել են առաջնագծում: [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն]   12։27- Մենք ամեն գնով ձևավորելու ենք եռամիասնությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, որովհետև եթե ազգը նորից չվերամիավորվի և չհամախմբվի, մենք միշտ պարտություն ենք կրելու։ Միավորված հայը անպարտելի է, իսկ պառակտված հայը դատապարտված է։ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը գլխավոր խնդիրն է, որը պետք է իրականացնենք։ [Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան]   11։58- Պետք է արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը, հաստատել հանդուրժողականություն և հանգստություն, արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ, իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր՝ բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար, վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը, վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները՝ լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի: [Կարեն Կարապետյան]   11:36- Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ին: Նա դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ԿԸՀ-ն Արզաքանցյանի գրանցումն ընտրություններին անվավեր էր ճանաչել: Հայցն արդեն վարույթ է ընդունվել: |armtimes.com|   11:27- Ժողովուրդն էլ է դժգոհ, մենք էլ: Դրա պատճառն այն է եղել, որ մենք պարտավոր ենք զգացել հավատարիմ լինել մեր տված խոստումին: Մենք 2018-ին երբ հեղափոխություն ենք արել, ասել ենք՝ սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, կադրային ջարդ չի լինելու: Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ մանդատի ժամկետն ավարտվեց։ [ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Այնթապում քարոզարշավի ժամանակ] |armenpress.am|   11:05- Վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել ԿԸՀ որոշումը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին: |hetq.am|   10։54- Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո, օրակարգը, որը մենք ենք ներկայացնում, եթե կյանքի կոչվի, ապա ռազմագերիների խնդիրը շատ արագ կարող է լուծվել։ Այդ խնդիրը կարող է լուծվել, եթե երկրի ներսում մենք մեր խնդիրները լուծենք և արտաքին ճակատում ուժեղանանք։ Եվ ոչ մի պարագայում ռազմագերիների վերադարձը մեր ներքաղաքական կյանքում չշահարկվի, սա շատ կարևոր է։ Երևի ամեն ինչ կարելի է շահարկել, բայց ոչ, մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի։ [ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյան]   10։10- Բոլոր քաղաքացիներին, որոնք դեմ են թշնամության մթնոլորտին, բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են կողք կողքի ապրել ընտրություններից հետո, բոլոր նրանց, ովքեր չեն գնալու և ժողովրդին չեն տանելու եղբայրասպանության, կոչ ենք անում լռության օրը անցկացնել միասին, քայլել երթով բոլոր այն տեղերով, որոնք խորհրդանշում են մեր անխոհեմության պատճառով նահատակված մեր եղբայրների հիշատակը, և տալ միասնական ուղերձ, որ մենք չենք անի ոչինչ, որը դիմացինին կդրդի գնալ անդառնալի ճանապարհով, գնալ դեպի նոր աղետներ։ Այդ օրը մեզնից ոչ մեկը չի կիրառի կուսակցական որևէ սիմվոլ, որևէ կարգախոս կամ ընտրելու կոչ, որը կարող է ընկալվել նախընտրական քարոզչություն։ Երթը կմեկնարկի հունիսի 19-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակից։ [«Քաղաքացու որոշում» ՍԴԿ]   09:20- Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում․ ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 9 ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 7
23:03 - 14 հունիսի, 2021
Դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը, նա չի կարող մասնակցել ընտրություններին |tert.am|

Դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը, նա չի կարող մասնակցել ընտրություններին |tert.am|

tert.am: Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։ Այս մասին ասաց Տիգրան Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը։Նշենք, որ ԿԸՀ կողմից Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանն այսօր, դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ կայացած նիստում, մերժել է կուսակցության հայտը, ինչը նշանակում է,որ Արզաքանցյանն ընտրություններին մասնակցել չի կարող։ Փաստաբանը նշեց, որ իրենք շարունակում են մնալ իրենց դիրքորոշմանը։ «Մենք ունեինք դիրքորոշում, որի հետ նաև ԿԸՀ–ն էր համամիտ, բայց փաստորեն դատարանը, վերլուծելով փաստերը և օրենքի դրույթները, գտավ, որ դա այդքան էլ այդպես չէ»,-ասաց նա։Փաստաբանը նաև նշեց, որ եթե վճիռը վերանայելու հնարավորություն լիներ, ապա դիմելու էին Վերաքննիչ դատարան, սակայն նմանատիպ վճիռները բողոքարկման ենթակա չեն։
22:06 - 14 հունիսի, 2021
Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան |armtimes.com|

Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան |armtimes.com|

armtimes.com: «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը, պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը եւ ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ներկայացրին նախընտրական գործընթացների վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչպես նաեւ կուսակցության ծրագրային դրույթները, գաղափարները, պատասխանեցին լրագրողների հարցերին: Կուսակցության առաջին համար Վահե Գասպարյանը նշեց, որ իրենց կուսակցության ասելիքն արմատականորեն տարբերվում է բոլոր ուժերի ասելիքից, որովհետեւ մյուս բոլոր կուսակցությունները խնդիրների լուծումները պատկերացնում են եղած համակարգի ներսում, իսկ իրենք համակարգն արմատապես փոխելուն են կողմ: «Ինչքան ուզում ես ներկիր, վերանորոգիր, փայլեցրու, «Ժիգուլին» «Մերսեդես» չի դառնա: Մենք 30 տարի «Ժիգուլի» ենք քշում, և ինքներս մեզ համոզում ենք, որ կարող ենք մի քիչ ներկել, փայլեցնել,  նոր մեքենա կդառնա: Չի լինի՝ ժանգոտել է, նեխել է, մատոռը խփել է, ժամանակն է փոխել համակարգը, դուրս գալ այս ճահիճից, այս ռուս-թուրքական աքցաններից»,- նշեց նա:   Հավելեց, որ մյուս ուժերը խոսում են իրար մեղադրելու, ցեխ շպրտելու համար, սակայն կարեւոր մի շարք հարցերի մասին այդպես էլ լռում են: Այդ հարցերից նա առանձնացրեց այն, որ գերմանական «Դոյչե Վելլեի» տվյալներով՝ Ռուսաստանի խնդրանքով Չինաստանը հոկտեմբերի 10-ին վետո է դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման վրա՝ պատերազմը դադարեցնելու և միջազգային խաղապահներ տեղակայալելու: «Մենք հիմա կանգնած ենք ոչ թե սեւ-սպիտակ, նախկին-ներկա էժան, կեղծ ընտրության առջեւ, այլ կանգնած ենք քաղաքակիրթ աշխարհին միանալու, հյուսիս-հարավի տարանցիկ երկիր լինելու առջև, ինչը անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիաների, ինֆրակառուցվածքի զարգացման ներհոսքի երաշխիքներ կտա: Մենք կանգնած ենք ռուս-թուրք-ադրբեջանական աքցանում մնալու վտանգի առաջ, Սյունիքը, Գեղարքունիքը, պետականություն կորցնելու ընտրության առջև, որից հետո արդեն պարզապես Սևանի նկարը կկախենք Մասիսի նկարի կողքը և մեր կորուսյալ հայրենիքի նկարները կհամալրենք Սևանով, Սյունիքով, ու արցունքն աչքերին կերգենք՝ «Ո՞ւր էիր, Աստված, երբ կոտորում էին մի ողջ ժողովուրդ» երգը ու կբողոքենք հայի բախտից: Հունիսի 20-ին, գնալով ընտրության, լավ մտածեք, և տեսեք, թե այդ ապագան արժի՞ արդյոք այն 100 հազար դրամին, որ դուք վերցնում եք»,- ասաց Վահե Գասպարյանը: Նրա խոսքով՝ քարոզարշավի 12 օրը շատ քիչ ժամկետ է՝ ժողովրդի բոլոր խավերին հասանելի դառնալու համար, բայց, այնուամենյանիվ, իրենց հնարավարությունների չափով  անում են առավելագույնը, ու դրա արդյունքում՝ իրենց ուժի նկատմամբ նկատում են դրական շարժ, որովհետև իրենք անկեղծ են ժողովրդի հետ, այն գաղափարներն են բարձրաձայնում, որոնք ժողովրդի սրտով են: Սա, ըստ բանախոսի, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ժողովրդի մի ստվար զանգված, ընդհուպ մինչ 50 տոկոսը, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, հիասթափվել են նախկին և ներկա իշխանություններից, եւ փնտրում են այլընտրանք: Պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ աշխարհում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություներ, այդ փոփոխությունների արդյունքները արձանագրվելու են երկու հիմնական գործոնների ազդեցությամբ, դրանք են ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը եւ 4-րդ արդյունաբերական հեղափոխության հետեւանքով տեղի ունեցող տարածաշրջանայնացումը: «Ռուսաստանը լվացքի մեքենա չի կարող արտադրել, ի՞նչ ռեգիոն ձեւավորելու մասին կարող է խոսք գնալ: Դա ոչնչացող, նեխած  եւ սեւ բորբոս պատած համակարգ է: Մեղք է ուղղակի այս ժողովուրդը, որ այսքան տարի սնուցել է այս աշխարհակեր համակարգը, որի մահվան վերջնափուլի ականատեսն ենք մենք լինում: Եվ դեռ Հայաստանում մարդիկ կան, որ նեխած համակարգի գավառական դուրսպրծուկ-սպրդուկներ են, որոնք փորձում են այսօր մոլորեցնել ժողովրդին: Ռուսաստանը այլեւ գոյություն չունի որպես համաշխարհային ուժ, չկա նման բան: Ասեմ՝ որոնք են առհասարակ այն երեք գործոնները, որոնք առայժմ Ռուսաստանին ձեւականորեն պահում են այդ կարգավիճակում: Այդ բոլոր գործոնները խլվելու են Ռուսաստանի ձեռքից, քանի որ Ռուսաստանը թուլանում է: Այդ գործոններն են՝ ՄԱԿ-ի ավտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը,  միջուկային զինանոցը, Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը: Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, ինչի՞ ենք մենք կառչել դրան, մենք այդքան մեր արժանապատվությունը կորցրե՞լ ենք, քա՞ղցր է սպանողի ձեռքը»,- եզրափակեց նա:Ավելին՝ Armtimes.com-ում։
21:55 - 14 հունիսի, 2021
Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից

Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից

Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության շրջանակում մինչ այս պահն առաջնորդվել է երրորդ կողմի իրավունքների առերևույթ խախտումը կանխելու սկզբունքով և օրենսդրական վիճելի կարգավորումների պայմաններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հետ համագործակցությամբ ձեռնպահ է մնացել իրավական տեսանկյունից խնդրահարույց դրվագների ցուցադրությունից: Հանրայինը նախօրեին դիմել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ խորհրդատվական կարծիքի համար՝ նման դեպքերում հստակ և համապարփակ իրավական մոտեցում ցուցաբերելու նպատակով: Առաջին ալիքը, ուսումնասիրելով շահագրգիռ կառույցների կողմից ստացված պատասխանները, եզրակացրել է, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության բովանդակության գնահատումը, չունենալով օրենքով հստակ սահմանված չափորոշիչներ և սահմաններ, պարունակում է սուբյեկտիվության ռիսկեր:  Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերի կողմից տրամադրվող հոլովակների բովանդակության համար: Հանրայինն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող հոլովակները՝ չուսումնասիրելով դրանցում առկա հնարավոր իրավական ռիսկերը: Այնուամենայնիվ, Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից՝ մաքուր պահելով Հանրայինի եթերը: Հանրային հեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում խորհրդատվական կարծիք տրամադրած կառույցներին:
21:28 - 14 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքի առաջնորդները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ներկայացրեցին իրենց անելիքները |armenpress.am|

«Հայաստան» դաշինքի առաջնորդները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ներկայացրեցին իրենց անելիքները |armenpress.am|

armenpress.am:  «Հայաստան» դաշինքի առաջնորդները հանրահավաք անցկացրեցին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: Ողջունելով հավաքվածներին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չափազանց մեծ պատասխանատվության տակ են մտնում: «Հայաստան ասելով հասկանում ենք ամուր ոտքերի վրա կանգնած, ժողովրդավարական, ուժեղ, մարտունակ բանակ, հզոր տնտեսություն ունեցող երկիր, որով հպարտանում ենք յուրաքանչյուրս: Սիրելի ժողովուրդ, ես միշտ գործի մարդ եմ եղել, սակայն այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նաև խոսող մարդ պետք է դառնալ, քանի որ ժամանակակից աշխարհում խոսքի ուժը հզոր է: Այդ խոսքը պետք է հասցնենք յուրաքանչյուր քաղաքացուն: Փոխանցեք բոլորին, որ Հայաստան դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով, «Հայաստան» դաշինքը գալիս է թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու, մարդկանց կյանքի որակը բարելավելու համար: Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հավաքվածներին ակտիվ մասնակցել ընտրություններին՝ իրենց ձայնը տալով ուժեղ Հայաստանին: «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Հայաստանը ճգնաժամի մեջ է: Այդ իրավիճակում երկրին ու ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն, որը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն: Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, որը տեր կկանգնի իր քաղաքացուն, երկրի սահմաններին: « Հայաստանին պետք է իշխանություն, որն ամեն ինչ անելու է իր ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար: Պետք է իշխանություն, որը կմտածի իր հասարակության կրթության, առողջության մասին և երկրում կհաստատի սոցիալական արդարություն: Դա կարող է անել «Հայաստան» դաշինքը»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը:  
21:21 - 14 հունիսի, 2021
Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցության պատկերացումները երկրի զարգացման վերաբերյալ |1lurer.am|

Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցության պատկերացումները երկրի զարգացման վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: «Անվտանգ ու ապահով հայրենիք» կարգախոսով է «Ազատական» կուսակցությունը մասնակցում խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Ընտրական ցուցակը գլխավորող Արցախի հերոս Սամվել Բաբայանը խոստանում է՝ իրենց ընտրվելու դեպքում առաջին քայլը, որ կանեն սահմանադրությունը փոխելն ու կիսանախագահական մոդելին անցնելն է:Սամվել Բաբայան («Ազատական» կուսակցության ընտրական ցուցակի 1-ին համար) - Մենք առաջարկում ենք ոչ թե ասել պայքարում ենք, այլ հստակ օրենսդրությունը փոխել, պարզեցնել, հստակեցնել, որ անգամ, եթե քո հարազատն ա էդ հանցանքը կատարել ցանկության դեպքում էլ չկարողանաս իրեն օգնել:  «Անվտանգությունն այլընտրանք չունի». Բաբայանը պրոֆեսիոնալ, հզոր բանակի ստեղծմամբ է պատկերացնում անվտանգային խնդիրների լուծումը: Կուսակցության առաջնորդի խոսքով՝ ծրագիրը կազմելիս բոլոր հարցերը քննարկել, վերլուծել ու անիրատեսական խոստումներ չեն տվել: Իր նպատակը ոչ թե վարչապետ դառնալն է, այլ ռազմական գերատեսչությունը ղեկավարելն ու հզորացնելը:Սամվել Բաբայան - 18 տարեկան երեխան 1 տարի բանակում ուչեբկա ծառայի ու գնա իրենց տուն, ցանկության դեպքում, եթե իր կյանքը ցանկություն ունի բանակի հետ կապի, նա գալիս ա, պայմանագիր կնքում 6 ամիս նորից պարապում, նոր միայն ծառայում պայմանագրային:«Ազատականը» բարեփոխումներ է նախատեսում նաև սոցիալ-տնտեսական ոլորտներում: Սամվել Բաբայանը վստահ է՝ իրենք այն ուժն են, որ կարող են Հայաստանի տնտեսությունն ուշքի բերել: Շատ աշխատատեղեր ստեղծելու խոստումներ չեն տալիս, փոխարենը խոստանում են բիզնեսը հզորացնել ու մրցունակ դարձնել: Ինչ վերաբերում է գերիների հարցին, Բաբայանն իր տարբերակն է առաջարկում:Սամվել Բաբայան - Մեր գերիների դիմաց պետք ա վերցնենք, փոխանակենք: Ուրիշ ոչ մի ձև, բայց առաջին հերթին, որ դու չվերցնես, հետո ինքը չվերցնի առաջին գիծը փակել ա պետք օպերատիվ, անցնել երկրորդ քայլին: Սայա ձևը+ Ադրբեջանցու հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր: Այ էդ փայտը գցել ենք, վիզներս ծռել, նայում ենք իրար: Պիտի կարողանանք հզոր բանակ ունենալ, մեր խնդիրներն ամբողջովին լուծելու ենք, դժվար չի:«Արցախի հարցը պետք է դիվանագիտությամբ լուծվի»,- ասում է Սամվել Բաբայանն ու նորից հիշեցնում՝ Շուշին և Հադրութը առանց պատերազմի հետ բերել չի լինի:
20:53 - 14 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս չորրորդ [«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն]

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս չորրորդ [«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցումից հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որոնցում ներառված են ինչպես կուսակցությունների, այնպես էլ պատգամավորների թեկնածուների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Infocom-ն ուսումնասիրում է կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը։ Արդեն ուսումնասիրել և ներկայացրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հայտարարագրերը։ Այժմ ներկայացնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։ Վերջինս էլ հայտարարագրել է ամենաշատ դրամական միջոցները։ Հայտարարագրման պահին Ծառուկյանն ունեցել է 877մլն 300 հազար ՀՀ դրամ, 52մլն 850 հազար ԱՄՆ դոլար և 5 մլն 1400 եվրո, որն ընդհանուր դրամի վերածած կազմում է 31 մլրդ 205 մլն 921 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է 25 անշարժ գույք, այդ թվում՝ 5 անհատական բնակելի տուն, 2 հողին ամրակցված այլ անշարժ գույք, 2 հասարակական նշանակության շինություն, 1 բնակարան, 1 ինքնակամ կառույց և 14 հողամաս։ Բացի անշարժ գույքից Ծառուկյանը հայտարարագրել է 14 շարժական գույք՝ «BMW X5 4.4», «Toyota, Land Cruiser Prado v6 4.0 I», «Jeep, Wrangler 4.0», «Rolls-Royce, Coupe Phantom 6.7», «Nissan, Patrol Safari 4.8», «Range Rover, sport 4.4», «Toyota, Tundra 5.7», «Mercedes-Benz, G-63 AMG», «BMW, X5 M 4.4», «Toyota, Land Cruiser 200 4.5 TD», «Rolls-Royce, Silver Spur 6.7», «Toyota, Land Cruiser 200 4.0», «Toyota, Land Cruiser 200 4.0», «Bentley, Bentayga», «Rolls-Royce, Cullinan 6.7», «BMW, X6 Xdrive 35i 3.0» և «Nissan, Patrol Safari 4.8»։ Ծառուկյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 43 թանկարժեք գույք, այդ թվում՝ 15 ննջարանի կահույք՝ 1 մլն 997 հազար 130 եվրո արժողությամբ, 10 նախասրահի կահույք՝ 1 մլն 511 հազար եվրո արժողությամբ, 4 ճաշասենյակների կահույք՝ 787 հազար 800 եվրո արժողությամբ, 1 խոհանոցի կահույք՝ 110 հազար եվրո արժողությամբ, 1 փայտյա կահույք՝ 118 հազար 458 եվրո արժողությամբ, 1 վարագույր՝ 251 հազար 799 եվրո արժողությամբ, 1 ադամանդե քարով ձեռքի ժամացույց՝ 300 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, 2 ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույց՝ 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, 3 ոսկե մատանի ադամանդե քարերով՝ 4 մլն 700 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, 3 ոսկե ձեռքի ժամացույց՝ 500 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, 1 ոսկե շղթա՝ 100 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ և 20 ջահ՝ 1 մլն 587 հազար 300 եվրո արժողությամբ։ Ընդհանուր առմամբ բոլոր թանկարժեք գույքերի գումարը դրամի վերածած կազմում է 7 մլրդ 451 մլն 897 հազար ՀՀ դրամ։ Ծառուկյանն արժեթղթեր և ներդրումներ ունի «Ալլեր Աքվա Էյ Եմ», «Ռանեբ», «Արբեն», «Գլոբալ Մոթորս», «Կլեոպատրա», «Մուլտի Ֆարմ», «Մուլտի Ակվամարին», ««Շուստով» Առևտրի Տուն», «Արսիլիցիում», «Մուլտի Մոթորս», «Բելլեզզա», «Օնիրա Քլաբ», «Պրեվելոն Քոնսալթինգ Լիմիթեդ», «Օլիմպավան», «Մուլտի Գրուպ Ինվեստբել», «Ֆիրմա Նյու», «Տեխնալյումին», «Մուլտի Ավտոտրանս», «ՄԳ Եվրոպա», «Մուլտի Գրուպ Եվրոպա», «Բալկան Պետ Քոմպանի», «Մուլտի Ինտերտրանս», «Մուլտի Դայմոնդ», «Մուլտի Սոլար», «Մուլտի Քարս», «Մուլտի Ուլենես Կենտրոն», «Մուլտի Տաբակ», «Մուլտի Պրոպան Գազ», «Մուլտի Թրաք», «Մուլտի Թրեյդ Հաուս», «Գոլդ Սիլվեր Չէյն Քամփնի», «Մուլտի Գրուպ Կոնցերն», «Մուլտի Սիսի», «Մագաս Ինվեստ», «Մուլտի Գրուպ Սթոուն», «Մուլտի Ռեստ Հաուս», «Երևանի Քիմիա-Դեղագործական Ֆիրմա», «Բիզնես Տեխնոպլազա», «Ֆիրմա Տիխվիզ», «Զվարթնոց Հենդլինգ», «Գորնա Բանյան», ««Կոտայք» Գարեջրի Գործարան», «Միրա-Ջի», «Էկոֆիշ-Թրեյդ», «Ա․Ա․Դ․ Հոթել», «Եուրոմոթորս», «Մուլտի Արմս», «Մխչյան Ֆիշֆուդ», «Արմօյլ», «Չերամիզիա ինթերնեյշնլ», «Ժ Ինվեստ», «Երևանի Արարատ Կոնյակի Գինու-Օղու Կոմբինատ», «Մուլտիգրուպ Թրեյդ» և «Ավիա-Սերվիս» ընկերություններում։ Ընդհանուր՝ 54 ընկերությունում։ Ծառուկյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրում արժեթղթեր և ներդրումներ է ունեցել 45 ընկերությունում։ Այս 2,5 տարիների պատգամավորական գործունեության ընթացքում նա բաժնեմասեր է ձեռք բերել «Մուլտի Տաբակ», «Մուլտի Պրոպան Գազ», «Մուլտի Թրաք», «Մուլտի Թրեյդ Հաուս», «Գոլդ Սիլվեր Չէյն Քամփնի», «Չերամիզիա ինթերնեյշնլ», «Ժ Ինվեստ»,  «Մուլտիգրուպ Թրեյդ» և «Ավիա-Սերվիս» ընկերություններում։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված Կարապետ Գուլոյանը հայտարարագրման պահին ունեցել է 1 մլրդ 920 մլն ՀՀ դրամ և 407 հազար 205 ԱՄՆ դոլար գումար, որը դրամի վերածած կազմում է 2 մլրդ 129 մլն 734 հազար։ Բացի դրամական միջոցներից Գուլոյանը հայտարարագրել է 1 բնակարան և 1 բնակելի տուն։ Պատգամավորի թեկնածուն բաժնեմասեր ունի «Դակավա Քոնսթրաքշն» և «Էլեկտրամոնտաժ» ընկերություններում։ Հայտարարագրած դրամական միջոցներով երրորդը Կառլեն Մինասյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 200 մլն ՀՀ դրամ, 170 հազար ԱՄՆ դոլար և 60 հազար եվրո գումար, որը դրամի վերածած կազմում է 324 մլն 870 հազար։ Բացի դրամական միջոցներից Մինասյանը հայտարարագրել է 1 շենք շինություն և 1 «BMW 745» ավտոմոբիլ։ Մինասյանը բաժնեմասեր ունի «ԷԴՄ Սոլար», «Արմ Սոլար», «Դուստր Սոլար», «Լայմ Սթոն», «Մալիշկա Ռեսուրսիս» և «Վայք Ռեսուրսիս» ընկերություններում։ Միքայել Մելքումյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 5 մլն ՀՀ դրամ և 331 հազար ԱՄՆ դոլար գումար, որը դրամի վերածած կազմում է 175 մլն 765 հազար։ Բացի դրամական միջոցներից Մելքումյանը հայտարարագրել է 3 շենք-շինություն։ Հրանտ Մադաթյանը հայտարարագրման պահին ունեցել է 88 մլն ՀՀ դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար գումար, որը դրամի վերածած կազմում է 100 մլն 360 հազար։ Բացի դրամական միջոցներից Մադաթյանը հայտարարգրել է 1 սեփական տուն և 4 հողամաս։ Պատգամավորի թեկնածու և ներկայիս պատգամավոր Քաջիկ Գևորգյանը հայտարարագրել է 1 հողամաս, 1 բնակարան, 1 բնակելի տուն, 1 գյուղական նշանակության հողամաս և 1 ավտոմոբիլ՝ «BMW M5» մակնիշի։ Գևորգյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 2 թանկարժեք զարդ՝ ժամացույց՝ ընդհանուր 69 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։ Պատգամավորի թեկնածուն բաժնեմասեր ունի «Տուֆ-ստոն» և «Քաջ-տանս» ընկերություններում։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 31 մլն 430 հազար ՀՀ դրամ։ Հրանտ Դավթյանը բաժնեմասեր ունի «Խճաքար-Մուսա», «Ղարիբ», «Այոս», «Արմարկ», «Մանիգրանտ» և «Ապտես» ընկերություններում։ Վերջինս հայտարարագրել է 2 բնակարան, 1 տուն, 4 շենք և շինություն, 7 հողամաս և 2 ավտոմոբիլ՝ «Mercedes Benz S500L» և «Toyota Camry 2.5Gas» մակնիշների։ Դավթյանը որպես դրամական միջոց հայտարարգրել է 1 մլն 266 հազար ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի բոլոր թեկնածուների դրամական միջոցները միասին կազմում են 3 մլրդ 391 մլն 920 հազար ՀՀ դրամ, 54 մլն 320 հազար 450 ԱՄՆ դոլար, 5 մլն 152 հազար 100 եվրո և 900 հազար ռուբլի։ Բոլոր գումարային միջոցները դրամի վերածած կազմում է 34 մլրդ 572 մլն 257 հազար ՀՀ դրամ։ Միայն Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են կուսակցության բոլոր թեկնածուների դրամական միջոցների 90,3%-ը։ Նարեկ Մարտիրոսյան
20:50 - 14 հունիսի, 2021