Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեղադրել է Բրիտանիային պարտավորությունները խախտելու մեջ |armenpress.am|

Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեղադրել է Բրիտանիային պարտավորությունները խախտելու մեջ |armenpress.am|

armenpress.am: Փարիզը պետք է վերանայի հարաբերությունները Լոնդոնի հետ, քանի որ վերջինս խախտել է իր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: «Բրիտանիայի հետ մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները: Լոնդոնը պետք է իմանա, որ խախտել է իր պարտավորությունները, այդ թվում և առևտրի համաձայնագրով ու համագործակցության մեջ»,- ասել է Լե Դրիանը Ֆրանսիայի Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստին: Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:
09:33 - 30 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

 Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն սեպտեմբերի 29-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։  Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։ «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները առաջնահերթորեն քննարկել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման նպատակով կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական ու մշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հետագա հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:27 - 29 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը |armenpress.am|

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարևոր քայլ է համարում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում։ «Ներկայիս լարվածության մասին խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախարարների հետ: Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է»,- նշել է Ժան-Իվ Լե Դրիանը՝ ընդգծելով, որ իրենք շարունակում են ջանքերը հանուն ամուր խաղաղության: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Սա ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումն էր 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո։
17:11 - 25 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը |azatutyun.am|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը կազմում է 778 միլիարդ դոլար: ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1 -ին: Բյուջեն ներառում է մի շարք փոփոխություններ՝ կապված Ռուսաստանի հետ: Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման նախաձեռնությանը, ըստ որի՝ պաշտպանական բյուջեի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 15 օր հետո ԱՄՆ նախագահը պետք է սահմանափակումներ կիրառի գազատարի «պլանավորման, շինարարության և շահագործման համար պատասխանատու կազմակերպությունների ու անձանց նկատմամբ»: Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և որևէ համագործակցության արգելք ամերիկյան քաղաքացիների կամ ընկերությունների համար արգելք: Սահմանափակող միջոցները ներառում են նաև ԱՄՆ մուտքի արգելք, վիզաների մերժում և «Հյուսիսային հոսք-2» նախագծի հետ կապ ունեցող անձանց վավեր վիզաների չեղարկում։ Նախագծի՝ օրենքի ուժ ստանալու համար, այդուհանդերձ, կպահանջվի Սենատի հաստատումը և ԱՄՆ նախագահի ստորագրությունը: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը այս ամռանը համաձայնել է պատժամիջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ՝ փորձելով հարթել հարաբերությունները Գերմանիայի հետ, որը պաշտպանում է գազամուղի շինարարությունը: Այդ քայլը հնարավորություն ստեղծեց խողովակաշարի շինարարության ավարտի համար: «Հյուսիսային հոսք-2»-ով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Արևմտյան Եվրոպա մղել:
09:47 - 24 սեպտեմբերի, 2021
Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներին շուրջ կեսժամանոց հեռախոսազրույցի ընթացքում հաջողվել է պայմանավորվել վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին։ Ջո Բայդենը և Էմանյուել Մակրոնը նաև նշանակել են անձնական հանդիպում ու բանակցելու երկկողմանի ցանկություն հայտնել։ Բանակցություններից հետո Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա Վաշինգտոն: Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն հոկտեմբերի վերջին Եվրոպայում, կոնկրետ վայրը չի նշվում: Այդպիսով հարթվել է լարվածությունը տրանսատլանտյան գործընկերների միջև: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ: Անցած շաբաթավերջին պաշտոնական Փարիզը հայտարարեց իր դեսպաններին Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից խորհրդատվությունների նպատակով հետ կանչելու մասին։ Ավստրալիան 8 սուզանավ էր պատվիրել ֆրանսիական Naval Group ընկերությանը, բայց 40 միլիարդ դոլարի այդ գործարքից հրաժարվել է՝ որոշելով սուզանավերը կառուցել ամերիկյան ու բրիտանական տեխնոլոգիաներով։
11:41 - 23 սեպտեմբերի, 2021
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունը Ավստրալիայի կողմից ֆրանսիական կողմի հետ ունեցած ռազմական համաձայնագրի խզումից և Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունից հետո ստեղծված նոր իրադրության առնչությամբ: Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը: «Տեղի է ունեցել երկու նախագահների հեռախոսազրույցը: Առաջիկայում կհրապարակվի համատեղ ֆրանս-ամերիկյան հայտարարությունը»,- հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից: Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:
21:18 - 22 սեպտեմբերի, 2021
Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Բուայե |1lurer.am|

Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար. Բուայե |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի օրենսդիր Վալերի Բուայեն Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Անկախության օրվան ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին: «Հայաստանի Անկախության այս օրը չմոռանանք այն կապերը, որ միավորում են մեր երկու երկրներին: Այս Հայաստանը՝ հարուստ ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող մշակույթով և հզոր ինքնությամբ, այս Հայաստանը, որը պայքարել է Ֆրանսիայի կողքին մեր ազատությունների համար, հաղթահարել է պատմության փորձությունը, ինչպես և Ֆրանսիան»,- գրել է Բուայեն: Բուայեն գրել է, որ Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ֆրանսիացի պատգամավորը նաև նշել է, որ Անկախության այս օրը Հայաստանն ունի հազարավոր երիտասարդների կորուստ, կան հազարավոր վիրավորներ և հայ գերիների ընտանիքների անորոշություն: «Ես հայ չեմ, բայց ֆրանսիացի լինելով հանդերձ, ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի համար քույր է, և կարծում եմ, կարող է ապավինել մեր լիակատար աջակցությանը»,- գրել է Բուայեն:  
14:24 - 21 սեպտեմբերի, 2021
Ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու ԼՂ հակամարտության տևական լուծում․ Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու ԼՂ հակամարտության տևական լուծում․ Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ «Պարոն նախագահ, սիրելի Արմեն, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հղում եմ Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին, երջանկության, բարգավաճման և հաջողության բարեմաղթանքներս: Գնահատում եմ այն նշանակալի ուղին, որ ուղիղ 30 տարի առաջ անկախության ձեռքբերումից ի վեր, ժամանակակից և ժողովրդավարական պետություն կերտելու համար, անցել է հայ ժողովուրդը: Այսպիսով՝ հաղթահարելով մի շարք փորձություններ՝ Ձեր երկրին հաջողվել է ամրապնդել ինստիտուտների գործունեությունը: Ֆրանսիան և Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով: Այդ սերտ և վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում: Հուսով եմ, որ մեր երկկողմ հարաբերությունների հարստությունը հանդիսացող այդ կապն ավելի կխորանա համագործակցության ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, առողջապահությունը կամ տնտեսությունը: Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը: Եվ վերջապես, մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում: Այս խորհրդանշական առիթով, վերահաստատելով բարեմաղթանքներս՝ խնդրում եմ ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»,- նշված է ուղերձում։
10:45 - 21 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ն Ֆրանսիային «կենսական կարևոր գործընկեր» է անվանել

 |armenpress.am|

ԱՄՆ-ն Ֆրանսիային «կենսական կարևոր գործընկեր» է անվանել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները Ֆրանսիան համարում են «կենսական կարևոր գործընկեր» և սերտ շփման մեջ են ֆրանսիական կողմի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Ֆրանսիայի կողմից իր դեսպանին խորհրդակցությունների համար Փարիզ կանչելու որոշման ֆոնին: «Մենք սերտ կապի մեջ ենք մեր ֆրանսիացի դաշնակիցների  հետ, հասկանում ենք նրանց դիրքորոշումը, տեղյակ ենք դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ՝  Փարիզ կանչելու ծրագրերի մասին»,- ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման՝ հայտնել է Փրայսը: «Ֆրանսիան կենսական կարևոր գործընկեր է և մեր հնագույն դաշնակիցը, մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերություններին: Տրանսատլանտյան դաշինքը ավելի քան 70 տարի նպաստել է աշխարհում անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը, մեր հանձնառությունն այդ կապերին ու մեր համատեղ աշխատանքին աներեր է»,- ասել է Փրայսը: Նա նշել է, որ կա մտադրություն առաջիկա օրերի ընթացքում քննարկելու հարցը բարձրագույն մակարդակով, այդ թվում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը:  
12:36 - 18 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիան խորհրդատվությունների համար Փարիզ է կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին |armenpress.am|

Ֆրանսիան խորհրդատվությունների համար Փարիզ է կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Ֆրանսիական կողմի նման քայլը հաջորդել է երկու երկրների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությանը, համաձայն որի անվտանգության հարցով համագործակցություն է սկսվելու Միացյալ Թագավորության հետ, իսկ պաշտոնական Կանբերան խզել է Փարիզի հետ սուզանավերի մատակարարման պայմանագիրը: «Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով ես կարգադրել եմ խորհրդատվությունների համար անհապաղ Փարիզ կանչել ԱՄՆ-ում և Ավստրալիայում մեր դեսպաններին: Այս որոշումը պայմանավորված է Ավստրալիայի և ԱՄՆ կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունների լրջության հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա ընդգծել է, որ դա դաշնակիցների և գործընկերների միջև անթույլատրելի վարքագիծ է: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերություն ստեղծելու՝ AUKUS-ի մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»:  
12:22 - 18 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր

Ֆրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր

Ֆրանսիայի Հանրապետության՝ Հայաստանում գտնվող պատվիրակության անդամները սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր պանթեոն: ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ պատվիրակության անդամները ծանոթացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրված 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Սա իմ 38-րդ այցն է Հայաստան: Մեր պատվիրակությունն այցելել է նաեւ Արցախ, մասնակցել Ստեփանակերտ քաղաքում Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացմանը: Կենտրոնն իր շուրջ կհամախմբի բոլոր ֆրանկոֆոններին՝ ծառայելով որպես քաղաքի զարգացմանը նպաստող կրթական եւ նորարարական հարթակ: Ամեն անգամ Հայաստան գալով՝ ես այցելում եմ նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ցավով, տխրությամբ, լռությամբ հարգում զոհերի հիշատակը: Այս հուշահամալիրը հզոր վայր է: Որպես հումանիստ՝ բոլորիս պարտքն է գալ եւ հարգանքի տուրք մատուցել»,- ասաց «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առաջին նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան: Եռաբլուրում պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
16:08 - 17 սեպտեմբերի, 2021