Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը պատրաստ է մինչև նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները գերտերությունների հետ |azatutyun.am|

Իրանը պատրաստ է մինչև նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները գերտերությունների հետ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը պատրաստ է հաջորդ ամիս՝ մինչև նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները համաշխարհային տերությունների հետ՝ վերականգնելու միջուկային համաձայնագիրը։ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո այս մասին թվիթերյան էջում գրել է երկրի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին՝ ընդգծելով՝ հստակ ամսաթիվը կնշվի հաջորդ շաբաթ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը ևս ասել է, որ Վաշինգտոնը «պատրաստ է» վերադառնալ Վիեննա՝ Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների համար: Բանակցությունների մյուս մասնակիցներն անմիջապես չեն մեկնաբանել։ Եվրամիությունը և համաշխարհային տերությունները պայքարում են բանակցությունները վերականգնելու համար, որոնք դադարեցված էին հունիսին Իրանի նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանության եկավ Էբրահիմ Ռաիսին: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին դուրս էր բերել Միացյալ Նահանգները միջազգային համաձայնագրից և կոշտ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, թեպետ Իրանը չէր դրժել համաձայնագիրը։ Ի պատասխան՝ Թեհրանն աստիճանաբար խախտել է պայմանագրով հաստատված սահմանափակումները, այդ թվում՝ ուրանի հարստացման և արդիական ցենտրիֆուգների տեղադրման վերաբերյալ:
09:47 - 28 հոկտեմբերի, 2021
«3+3»-ը Ռուսաստանի և Թուրքիայի համար որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է․ Սարո Սարոյան

«3+3»-ը Ռուսաստանի և Թուրքիայի համար որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է․ Սարո Սարոյան

Այն բալանսը, որը Ռուսաստանը և Թուրքիան մեկ տարի առաջ հաստատել են Հարավային Կովկասում, դուր չի գալիս մի շարք զարգացած երկրների։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3» ձևաչափին և դրա շուրջ վերջերս արված որոշ հայտարարությունների։ Սարո Սարոյանը կարծում է, որ «3+3» ձևաչափի իրատեսականությունը կախված է ՌԴ-ի և Թուրքիայի՝ այլ տերությունների հետ փոխգործակցության և առճակատման հարաբերակցությունից․ «3+3» ձևաչափի իրատեսականությունը կախված է նրանից, թե որքանով Ռուսաստանը և Թուրքիան կարող են աշխարհաքաղաքական այլ ուժերի, այլ երկրների, այլ տերությունների համոզել կամ փաստի առաջ կանգնեցնել՝ այդ ձևաչափը կյանքի կոչելու առումով։ Այն բալանսը, որ իրենք մեկ տարի առաջ հաստատել են Հարավային Կովկասում, չի ընդունվում այլ զարգացած երկրների կողմից, գերտերությունների կողմից։ ՌԴ-ի և Թուրքիայի խնդիրը, բնականաբար, իրենց հաստատած բալանսը ինչ-որ ձևով պարտադրել, ինչ-որ ձևով համոզել, ինչ-որ ձևով կյանքի կոչելն է»։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ այս ձևաչափը վտանգներ է պարունակում Իրանի համար։ Ըստ նրա՝ Իրանը տարիներ հետո իր հյուսիս-արևմտյան սահմանների ողջ երկայնքով ունենալու է մի պատնեշ, որի պատճառով չի կարողանալու արտաքին աշխարհի հետ հարաբերվել։ Իսկ վտանգներին հակազդելու համար Իրանը արդեն քայլեր է ձեռնարկել․ «Իրանը, ըստ էության, ցույց տվեց, որ կարմիր գծեր կան, և երբեք թույլ չի տա, որ այդ կարմիր գծերը անցնեն։ Դրանք կապված են Սյունիքի հետ և Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ։ Այդ տեսանկյունից ստվերում ուրիշ բան չկա, ինչ ցուցադրել է վերջին 2-3 ամսվա ընթացքում, հենց դա է։ Իրանը շատ լավ հասկանում է, որ վարագույրի ետևում բոլոր այլ կոնֆիգուրացիաները իր դեմ են լինելու։ Իրանը չի կարող այլ բան անել, եթե ոչ պաշտպանել այն ստատուս-քվոն, որը հիմա կա Հարավային Կովկասում, սրանից ավելի ստատուս-քվոյի փոփոխությունը իր անվտանգության համար լուրջ մարտահրավեր է»։ Սարո Սարոյանի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը բացասաբար է ընկալվում նաև Արևմուտքի երկրների կողմից․ «Տեսել ենք թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի ուղղակի գործողությունները։ Հայոց ցեղասպանության ընդունումը նույնպես այդ կոնտեքստում պետք է դիտարկել։ Բոլորն էլ հասկանում են, որ դա քաղաքական, ոչ թե բարոյական ակտ էր և առաջին հերթին Թուրքիային էր ուղղված։ Այս տեսանկյունից էր պետք հասկանալ՝ ինչ խնդիր կար, որ իրենք Ցեղասպանությունը ճանաչեցին։ Իսկ խնդիրը կապված է Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման ընդհանուր քաղաքական գծի հետ։ Իրենք փորձում են ամեն կերպ խոչընդոտել նման կարգի զարգացումները»։ Քաղաքագետը նշում է նաև, որ ԱՄՆ-ն Վրաստանի միջոցով փորձում է տապալել «3+3» ձևաչափը․ «ԱՄՆ-ն հիմա շատ ակտիվ է, և, ըստ էության, Վրաստանում ՆԱՏՕ-ի զորակազմ տեղակայելու խնդիր է առաջ եկել։ Դա «3+3»-ը տապալելու մեխանիզմ է, որը իրենք գործարկում են։ Այն բալանսը, որը Ռուսաստանը ու Թուրքիան հաստատել են և ուզում են ներգրավվել նաև Իրանին, ԱՄՆ-ն Վրաստանի միջոցով փորձում է դրա դեմն առնել, բլոկել»։ Անդրադառնալով հարցին, թե ինչ վտանգներ կարող է պարունակել այս ձևաչափը Հայաստանի համար, Սարոյանն ասում է, որ ձևաչափի պտուղները, այն է՝ մեծ տերությունների կողմից Հարավային Կովկասի փոքր տերություններին իրենց որոշումները պարտադրելը, մենք արդեն քաղել ենք․ «Այդ դասավորության մեջ փոքրերը ինչ-որ խնդիր լուծելու համար պետք է նայեն որևէ պետությանը և փորձեն իրենից աջակցություն ստանալ։ Հայաստանը պետք է նայի Ռուսաստանին, Ադրբեջանը պետք է նայի Թուրքիային, Վրաստանը չգիտի՝ ուր պետք է նայի, դրա համար այդքան էլ շահագրգռված չի։ Այս դեպքում նշանակում է, որ Հայաստանի խնդիրները պետք է լուծի Ռուսաստանը, Ադրբեջանի խնդիրները՝ Թուրքիան։ Ստացվում է՝ իրենք իրար մեջ պետք է առևտուր անեն և իրենց որոշումը ներկայացնեն Հայաստանին, Հայաստանը այդտեղ ոչինչ չի կարող շահել։ Սա է ձևաչափի ամբողջ իմաստը»։ Նրա խոսքով՝ այս ձևաչափը տեսքի է բերելու այն համաձայնությունները, որոնք կայացվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ «Դա ընդամենը որոշ արտաքին պարտադրանքներից դուրս գալու ձևաչափ է՝ ասելու համար, որ կողմերն են այդպես ցանկացել, և տարածաշրջանում բոլոր երկրները գոհ են։ Իրականում այդ ձևաչափը Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ համաձայնությունների և որոշումների խնդիրն է լուծում»,-ասում է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը և Թուրքիան այլոց շահերը մանրադրամի վերածելով, սեփական շահերն են սպասարկում։ Ամփոփելով՝ քաղաքագետը նշում է՝ մեծ հավանականություն կա, որ այս ձևաչափը կտապալվի, որովհետև որքան էլ Թուրքիան ու Ռուսաստանը ինտենսիվորեն աշխատում են և փորձում են Հարավային Կովկասը դարձնել իրենց որոշումների կայացման տարածաշրջան, այնուամենայնիվ, մյուս երկրների կողմից կա մեծ հակազդեցություն։ Տարածաշրջանային երկրների համագործակցության «3+3» ձևաչափ ստեղծելու մտադրության վերաբերյալ հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Ռուսաստանը աջակցել է այս նախաձեռնությանը։ Հնարավոր ձևաչափում ընդգրկվելու են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Օրեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, անդրադառնալով այս ձևաչափին, ասել էր, որ մինչև նոր ձևաչափի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 %-ը, պետք է կատարի 2008 թ․-ի հրադադարի համաձայնագիրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը այդ ձևաչափի հնարավորինս արագ գործարկման հույս ունի, և Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել այդ ձևաչափի ստեղծմանը։ 
10:59 - 27 հոկտեմբերի, 2021
Իրանի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում |tert.am|

Իրանի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Թեհրան-Բաքու հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի հիման վրա։Ինչպես գրում է «Մեհր» գորձակալությունը, հեռախոսազրույցից հետո Ամիր Աբդոլլահիանը Twitter-ում գրել է. «Մենք իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ անկեղծ, ջերմ և կառուցողական զրույց ունեցանք լիարժեք հարաբերությունների ճանապարհային քարտեզի վերաբերյալ»:Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հինգշաբթի Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանն ազատ է արձակել երկու ձերբակալված իրանցի վարորդների։Մինչդեռ ԻՌՆԱ գործակալությունը հավելում է, որ Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը վճռական է Բաքվի հետ երկկողմ հարաբերությունները ընդլայնելու և խորացնելու հարցում։ Ամիր Աբդոլլահիանը բարձր է գնահատել կալանավորված երկու իրանցի վարորդների ազատ արձակումը և դա որակել որպես կառուցողական քայլ, որը կարող է անհրաժեշտ հիմք ստեղծել թյուրիմացությունները հարթելու համար։ Նա կոչ է արել ավելի շատ դրական քայլեր անել և դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում: Շեշտելով երկու պետությունների կողմից դրական և հեռանկարային մոտեցման որդեգրման անհրաժեշտությունը՝ նա ընդգծել է երկու երկրների միջև համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։ 
12:06 - 24 հոկտեմբերի, 2021
Շատ երկրներում տեղյակ չեն թմրամիջոցների շրջանառության դեմ Իրանի պայքարի մասին. ԻԻՀ դեսպանատան արձագանքը Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

Շատ երկրներում տեղյակ չեն թմրամիջոցների շրջանառության դեմ Իրանի պայքարի մասին. ԻԻՀ դեսպանատան արձագանքը Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիկի համար»: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակություններ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի Իսլամական Հանրապետության լայնածավալ պայքարի մասին: «Ի պատասխան  հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների  ղեկավարների խորհրդի նիստին Իրանի Իսլամական Հանրապետությանն և Հայաստանի Հանրապետությանը հասցեագրված մեղադրանքների,   հարկ է նշել, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում հազարավոր նահատակների և վիրավորների զոհաբերությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ընդամենը մի փոքրիկ մասնիկ է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառած և շարունակական ջանքերի`այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարում, ինչը բազմիցս հաստատվել է համապատասխան միջազգային կառույցների կողմից: Իրանի Իսլամական Հանրապետությունը սերտորեն համագործակցում է հարևան երկրների հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, որի մասին նշվել է նույն հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի խոսքում`ի պատասխան Ադրբեջանի նախագահի պնդումների: Հատկանշական է, որ համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանության պետի հայտարարության, 2021 թ. սկզբից  մինչ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության պատկան մարմինները 140 դեպքերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում են իրականացրել Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հետ: Իրանի Իսլամական Հանրապետությունը, թմրանյութերի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն որոշ կենտրոններին մոտ գտնվելու պատճառով, մեծ ճնշումներ է հանդուրժում`թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի  ընթացքում: Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից միջազգային կառույցներին  ներկայացված պաշտոնական զեկույցների ՝ 2020թ. Իրանի իրավապահ մարմինները մաքսանենգներից առգրավել են ավելի քան 1,147 տոննա թմրանյութեր և մոտ 3,000 զինված բախումներ ունեցել մաքսանենգների հետ պայքարում , որի հետևանքով, ցավոք, զոհվել է տասը ոստիկան: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
10:54 - 21 հոկտեմբերի, 2021
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ արկածախնդրությունից |tert.am|

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ արկածախնդրությունից |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ ցանկացած սխալ քայլի կամ ռազմական արկածախնդրության դրսևորումից:Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, ՄԱԿ-ի ԱԽ նիստին ուղղված նամակում պաշտոնյան ասել է. «Գրում եմ՝ տեղեկացնելու Իրանի Իսլամական Հանրապետության և նրա խաղաղ միջուկային ծրագրի դեմ Իսրայելի ռեժիմից եկող ևս մեկ սպառնալիքի մասին»:Ինչպես աղբյուրը նշում է, նման սպառնալիքներից մեկը հնչել է «սիոնիստական ռեժիմի» Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի շուրթերից. «Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունները կշարունակեն կատարելկագործվել, և Իրանի ունակությունները ոչնչացնելուն ուղղված գործողությունները կշարունակվեն տարբեր շրջաններում և ցանկացած պահի»:
12:37 - 20 հոկտեմբերի, 2021
Տարածաշրջանային առանցքային հարցերի մեծ մասում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |tert.am|

Տարածաշրջանային առանցքային հարցերի մեծ մասում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |tert.am|

tert.am: Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները գլոբալ և տարածաշրջանային օրակարգի առանցքային խնդիրների մեծ մասի շուրջ համընկնում են, նշել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը շարունակում է զարգանալ:Ինչպես հայտնում է tvzvezda.ru-ն, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկուշաբթի Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ բանակցություններում ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի նման մոտեցումները գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ:«Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության և համագործակցության երկարաժամկետ ավանդույթների վրա: Նրանք առանձնանում են վստահելի քաղաքական երկխոսության և փոխըմբռնման բարձր մակարդակով, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի մոտեցումները համակարգելու պատրաստակամությամբ», - ասել է Գերասիմովը:
23:10 - 18 հոկտեմբերի, 2021
Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել զգույշ լինել և չհայտնվել երրորդ երկրների ծուղակում |tert.am|

Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել զգույշ լինել և չհայտնվել երրորդ երկրների ծուղակում |tert.am|

tert.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնցով վերջինս, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ:Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» գործակալությունը, Խափիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջև երկխոսությունը դիվանագիտական ուղիներով և խուսափել բացասական հայտարարություններից»:ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ հարաբերություններն Իրանի և Ադրբեջանի միջև բնականոն ընթացք են ունեցել, սակայն հավելել է, որ «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում»:
14:02 - 18 հոկտեմբերի, 2021