ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

«Տաշիր պիցցա»-ի սննդի հետևանքով 171 քաղաքացու թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել. ՔԿ |armtimes.com|

«Տաշիր պիցցա»-ի սննդի հետևանքով 171 քաղաքացու թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել. ՔԿ |armtimes.com|

armtimes.com: «Տաշիր պիցցա»-ի սննդի կետերում 171 քաղաքացիների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Նշվում է, որ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2–րդ մասի, 2–րդ կետով ( Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ, որն անզգուշությամբ վնաս էպատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը): Հիշեցնենք, նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է թունավորման ընդհանուր 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս են գրվել: Առաջին ահազանգը եղել էր հոկտեմբերի 4-ին: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից ստացված տեղեկատվության համաձայն, այդ օրը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն էր ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Բոլոր քաղաքացիները նշել էին, որ սնվել են «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող: Այնուհետև թունավորվածների թիվը հասել էր 57-ի,  98-ի, 122-ի, վերջում հայտնի եղավ 171 տուժածի մասին: Հոսպիտալացվածներին այցելել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Տաշիր պիցցա» սննդի ցանցն էլ հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրենց մասնաճյուղերը ժամանակավորապես փակվելու են՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:
10:25 - 09 նոյեմբերի, 2021
Հարուցվել է քրգործ ճաշարանում հրազենից արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրգործ ճաշարանում հրազենից արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքում զինծառայողի կողմից խախտվել են մարտական հերթապահության իրականացման կանոնները, ինչի արդյունքում 2021թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, մարտական դիրքի ճաշարանում, հրազենից արձակված կրակոցից վիրավորում է ստացել նշված մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:28 - 08 նոյեմբերի, 2021
Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում կլինի։ Այս մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա նշեց, որ տևական ժամանակ է՝ այս գործով քննություն են իրականցրել և մոտեցել են ավարտական փուլին։ Հարցին՝ գործով մեղադրյալներ կա՞ն, Այվազյանը բացասական պատասխան տվեց։ Հարցին ի պատասխան՝ հանգուցալուծումը գործը կարճելու տեսքո՞վ է լինելու, ՔԿ նախագահի տեղակալն ասաց, որ կանխատեսում չի անի։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։
14:05 - 03 նոյեմբերի, 2021
Մասիսում քաղաքաշինական նորմերի խախտումներով ավտոգազալցակայան է կառուցվել․ մեղադրանք է առաջադրվել քաղաքապետարանի մի աշխատակցի և բնակչի

Մասիսում քաղաքաշինական նորմերի խախտումներով ավտոգազալցակայան է կառուցվել․ մեղադրանք է առաջադրվել քաղաքապետարանի մի աշխատակցի և բնակչի

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի կողմից իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության ավտոճանապարհին ավտոգազալցակայանի կառուցման դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել էր  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան    գրության հիման վրա, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, 2019թ. հունիսից զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները,  իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ էական վնաս պատճառելով Մասիս համայնքի օրինական շահերին։Մասնավորապես պարզվել է, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փողոցում գտնվող, 0.066 հա մակերեսով հողամասի վրա Մասիս քաղաքի 31-ամյա բնակչի կողմից հեղուկ վառելիքի լիցքավորման կայան կառուցելու էսքիզային նախագիծը 2019թ. ապրիլի 29-ին մերժվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ համապատասխան նորմերի պահանջներին չբավարարելու հիմքով: Շրջանցելով նշված մերժումը՝ 31-ամյա տղամարդը դիմել է Մասիս համայնքի ղեկավարին և համայնքապետարանից ստացել է նախագծման թույլտվություն-ճարտարապետահատակագծայինառաջադրանք՝ նույն հասցեում ավտոլվացման կետ նախագծելու համար:Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրելով 31-ամյա տղամարդու կողմից ներկայացված փաստաթղթերը, համապատասխան նորմերի և որոշման պահանջների անտեսմամբ, 2019թ. հուլիսի 19-ին Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի ստորագրմանն է ներկայացրել շինարարության թույլտվություն, որով նշված անձին թույլատրվել է Մասիս քաղաքի Արարատյան փողոցում կառուցել 2-րդ կատեգորիայի ավտոլվացման կետ։Վերջինս, առանց տեխնիկական հսկողության և շինարարական կապալի պայմանագրերի, մասնավոր շինարարների միջոցով 2019թ. հուլիսից սկսել է իրականացնել շինարարական աշխատանքներ, սակայն շինարարության թույլտվությամբ և նախագծով նախատեսված 85 ք/մ մակերեսով միջին ռիսկայնության ավտոլվացման կետի փոխարեն նշված հասցեի հողամասում, ինչպես նաև այդ նպատակի համար չհատկացված համայնքապատկան հողամասում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, փաստացի կառուցել է 371.94 ք/մ մակերեսով բարձր ռիսկայնության աստիճանի հեղուկ վառելիքի և հեղուկացված նավթային գազերի լիցքավորման կայան։2019թ. հոկտեմբերին հիշյալ 31-ամյա տղամարդը դիմել է քաղաքապետարանի աշխատակցին՝ շինարարության ավարտը փաստագրելու համար: Աշխատակիցը, տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում ենթադրյալ ավտոլվացման կետի կառուցման ընթացքում կառուցապատողի կողմից թույլ տրված մեծաքանակ խախտումների մասին, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով վերջինիս հետ՝  դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել վերը թվարկված խախտումներն արձանագրելու, նշված շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։Բացի այդ, տվյալ անձը քաղաքապետարանի աշխատակցի խորհրդով, նախնական համաձայնության գալով ՍՊ ընկերությունների տնօրենների և անհատ ձեռնարկատիրոջ հետ, ձեռք է բերել գործընթացին անհրաժեշտ՝ հետին ամսաթվով կնքված կապալի, տեխնիկական հսկողության վերաբերյալ կեղծ պայմանագրեր, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կազմել է  ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ, որի համաձայն նշված հասցեում կառուցված շինարարական օբյեկտը իբրև համապատասխանել է նախագծին և գործող քաղաքաշինական նորմերին, որը  ստորագրվել է շինարարության նկատմամբ իբրև թե տեխնիկական հսկողություն իրականացրած անհատ ձեռնարկատիրոջ և  շինարարական աշխատանքներն իրականացրած ՍՊԸ-ի տնօրենի կողմից։ Այնուհետև 31-ամյա տղամարդը նշված կեղծ ակտը, ինչպես նաև կադաստրային չափագրողի կողմից կազմված չափագրման ակտը  դիմումով ներկայացրել է Մասիսի համայնքապետարան: Քաղաքապետարանի աշխատակիցը կազմել և 2019թ. դեկտեմբերի 3-ին Մասիսի քաղաքապետի ստորագրմանն է ներկայացրել նշված հասցեում կառուցված շինության ավարտական ակտը՝ դրանում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որը ստորագրվել է վերջինիս կողմից:Սակայն 2020թ. հունվարի 17-ին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից վերոնշյալ շինության պետական գրանցումը կասեցվել է, քանի որ նախագծի գլխավոր հատակագծում բացակայել են շենք-շինությունների տեղակայման չափերը հողամասի եզրից, ինչպես նաև հողամասում տեղակայված շինությունները եղել են ինքնակամ։Պարզվել է նաև, որ Մասիս քաղաքի բնակիչը, առանց քանդելու թույլտվության,  2020թ. մարտ-ապրիլ ամիսներին ապամոնտաժելու եղանակով ոչնչացրել է վերոնշյալ հասցեին կից գտնվող, Վաղարշապատ-Մասիս հանրապետական նշանակության Հ-13 ավտոճանապարհի 17+767կմ հատվածի կամուրջի աջակողմյան մայթի անվահարիչները և ճաղավանդակները, քանի որ դա խոչնդոտ է հանդիսացել վերը նշված հեղուկ վառելիքի լցակայանի տարածք ավտոմեքենաների մուտքին և ելքին,  որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 814.000 ՀՀ դրամ գույքային վնաս:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով, Մասիս քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով,  325-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։Որոշում է կայացվել չարաշահումներին ներգրավված ՍՊ ընկերությունների տնօրենների, անհատ ձեռնարկատիրոջ և կադաստրային չափագրողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ գործուն զղջալու հիմքով:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:40 - 02 նոյեմբերի, 2021
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը կալանավորվել է

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից առերևույթ խարդախության փորձ կատարելու, կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, դատարանը բավարարել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել էր, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը ներկայացնելով որպես փաստացի իրեն պատկանող, ձեռք բերելով գնորդի վստահությունը, փորձել էր խարդախությամբ վաճառել և հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ 4.834.900 ՀՀ դրամ գումար: Քննությամբ փաստական տվյալներ էին ձեռք բերվել նաև այն մասին, որ իր իրավասությունների շրջանակներում գնորդի օգտին գործողություններ կատարելու դիմաց վարչական շրջանի ղեկավարի տեղակալը առանձնապես խոշոր չափերով՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառքի շուրջ համաձայնության է եկել գնորդի հետ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
16:56 - 02 նոյեմբերի, 2021
Նորակերտ համայնքին պատճառված շուրջ 7մլն ՀՀ դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. գործը դատարանում է

Նորակերտ համայնքին պատճառված շուրջ 7մլն ՀՀ դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Նորակերտ համայնքին պատկանող միջոցներից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, համայնքին պատճառված վնասի չափը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորակերտ համայնքի ղեկավարը, 2019 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, լիազորված լինելով տնօրինելու համայնքին պատկանող դրամական միջոցները, 2019թ. հուլիսից մինչև 2020թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքին պատկանող դրամական միջոցները յուրացնելու միասնական ուղղակի դիտավորությամբ, համայնքապետարանի առաջատար մասնագետից պահանջել և ստացել է համայնքապետարան վճարվող պետական տուրքերից՝ փոխադրամիջոցների վճարներից, գոյացած 5.226.000 ՀՀ դրամի անդորրագրեր և գումարներ, իսկ  գանձապահից՝ համայնքապետարան վճարվող շենք-շինությունների, հողի հարկերից, տեղական տուրքերի վճարներից գոյացած 1.182.000 ՀՀ դրամի անդորրագրեր և գումարներ, որոնք օգտագործել է` անձնական կարիքները հոգալու նպատակով։ Բացի այդ, համայնքի ղեկավարը 2019թ. ընթացքում «Նորակերտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենից ստացել է մանկապարտեզի սաների ծնողների կողմից կատարված վարձավճարներից գոյացած 900.000 ՀՀ դրամ գումար, որը չի մուտքագրել համայնքապետարանի դրամարկղ և օգտագործել է՝ անձնական կարիքները հոգալու նպատակով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նորակերտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, օպերատորին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գանձապահին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Կայացվել է համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ համապատասխան որոշում, իսկ համայնքին պատճառած՝ 7 308 000 ՀՀ դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
16:14 - 02 նոյեմբերի, 2021
Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է հավելումներ սահմանել ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների համար: «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման այս նախագծի համար, ինչպես նշում է Նախարարությունը, հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցման միջոցով տրամադրված պատասխանները, որոնք պարունակում են տվյալ պաշտոնների մասին տեղեկատվություն և դրանց՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման վերաբերյալ հիմնավորումները: Հիշյալ պաշտոնների համար հավելում նախատեսելու առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն և վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ: Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի հավելումը սահմանել 95%, նրա տեղակալինը՝ 100%, գլխավոր դատախազի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի հավելումը՝ 120%, գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հավելումը՝ 90%, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազինը՝ 100%: Նախագծի ընդունումը, ԱՆ-ի համոզմամբ, ի թիվս այլնի, պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման N 1 հավելվածի 4.1.1.-ին կետի կարգավորումներով, որոնց համաձայն՝ վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում նախարարությունը կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը: Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ կարգավորմամբ առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված հավելումների նախատեսումը բխում է վերոնշյալ որոշմամբ նախատեսված միջոցառումներից: Ի դեպ՝ ինչպես նկատելի է, առաջարկվող կարգավորմամբ ՀՀ գլխավոր դատախազի այն տեղակալները, որոնց համակարգման ոլորտում չի լինելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքների համակարգումը, որոշման ընդունման դեպքում եւս ստանալու են հավելում։ Նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ այս պարագայում հավելման սահմանումը նպատակ ունի ապահովել, որպեսզի տեղի չունենա մեծ շեղում ընդհանուր կանոններից, քանի որ դրա չսահմանման դեպքում, ըստ նախարարության, ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի վարձատրության չափը կկգերազանցի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վարձատրության չափը, ինչը կխաթարի դատախազության աստիճանակարգված ենթակայության տրամաբանությունը։ Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է լինելու շուրջ 144․000․000 ՀՀ դրամ։
12:59 - 02 նոյեմբերի, 2021
Ձերբակալվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը

Ձերբակալվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից առերևույթ խարդախության փորձ կատարելու, կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում նաև ասված է. «Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը ներկայացնելով որպես փաստացի իրեն պատկանող, ձեռք բերելով հողատարածքը գնել ցանկացող քաղաքացու վստահությունը, փորձել է խարդախությամբ վաճառել այն և հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ 4.834.900 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կողմից վաճառվող նշված հողատարածքի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու, մինչև սեփականաշնորհման գործընթացի սկսվելը հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու, խորհուրդներ տալու և ծառայության բերումով այլ գործողություններ կատարելու համար գնորդից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը: Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է»:  Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
15:31 - 01 նոյեմբերի, 2021
Մարտական հենակետում զինծառայողների վիրավորվելու փաստով քրգործ է հարուցվել. ՔԿ

Մարտական հենակետում զինծառայողների վիրավորվելու փաստով քրգործ է հարուցվել. ՔԿ

2021 թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում, նախնական տվյալներով, նռնակի պայթուցիչի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով  նույն օրը՝ ժամը 10:30-ին, զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նույն զորամասի պարտադիր ժամկետային 4 զինծառայող: Ըստ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:55 - 28 հոկտեմբերի, 2021
Բակում եղել է տնայնագործական գազաբալոնային համակարգ. 11-ամյա և 19-ամյա քույրերի մահվան հանգամանքները պարզվում են

Բակում եղել է տնայնագործական գազաբալոնային համակարգ. 11-ամյա և 19-ամյա քույրերի մահվան հանգամանքները պարզվում են

Ձեռնարկվում են միջոցառումներ Արագածոտնի մարզի երկու բնակչուհիների մահվան պատճառը պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից՝ հայտնելով մի շարք մանրամասներ: Այսպես. 2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18։30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի։ Պարզվել է, որ 11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ վերջինիս 19-ամյա քույրը, ժամը 19։00-ի սահմաններում գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է դեպի տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ, իսկ ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել։ Դեպքի վայրի զննության մասնակից, գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում առկա է գազի արտահոսք։     Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
13:31 - 26 հոկտեմբերի, 2021
Դիլիջանի նախկին քաղաքապետի գործով նախաքննությունն ավարտվել է

Դիլիջանի նախկին քաղաքապետի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում եմ ՀՀ քննչական կոմիտեից, նշելով, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես պայմանավորվածություն  ձեռք բերելով Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի և Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի հետ, 2006թ. փետրվարի 28-ին հայտարարել է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող բազմահարկ (ընդհանուր 2611.2 քմ մակերեսով) վարչական շենքի՝  շուկայականից անհա­մեմատ ցածր մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով, վար­ձակալությամբ տրամադրելու մրցույթ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերա­նո­րոգ­ման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:  Այնուհետև, Դիլիջան համայնքի ղեկավարը, հանդիսանալով համայն­քային հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովի նախագահ, համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետը՝ հանձնաժողովի անդամ, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորը՝ հանձնաժողովի քարտուղար, ի սկզբանե տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում գտնվող շինության վար­ձա­կալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հան­դիսացող կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին՝ հաստատել են նույն մրցույթի անց­կացման վերաբերյալ ձևական բնույթ կրող արձանագրութ­յու­նը, որի հիման վրա էլ 2006թ. հունիսի 28-ին նշված շինությունը, ոչ բնակելի տարածքի վար­ձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամով, 40 տարի վարձակալության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից` տվյալ մրցույթին մասնակցելու և հաղթող ճանաչվելու նպատակով, իր դստեր անունով, հիմնադրված ՍՊ ընկերությանը: Շարունակելով իր հանցավոր գործողությունները` Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը վերոնշյալ ՍՊ ընկերության կողմից պայմա­նագրով նախատեսված վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի հա­մար ակնհայտ անշահավետ պայ­մաններով կնքված և մինչև 2018թ. սեպտեմբերի 6-ը գործած վարձա­կա­լության պայմանագիրը, որի արդյունքում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հաս­ցեում գտնվող շենքում առկա տարածքների տարբեր ենթավար­ձակալ­ներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 69.897.673,5 ՀՀ դրամից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 17.166.598,7 ՀՀ դրամ, և համայնքին պատճառվել է էական՝ ընդհանուր 46.512.486,8 ՀՀ դրամի գույ­քա­յին վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Բացի այդ, 2008-2019թթ. աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն չկատարելու համար, քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի օժանդակությամբ, իր, որդու և եղբոր հաշվեհամարներին բանկային փոխանցման եղանակով Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 19.002.983.6 ՀՀ դրամ կաշառք: Նշված հաշվեհամարներին ստանալով վերոգրյալ չափով կաշառքը՝ վերջինս  դրա մի մասի ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը և պատկանելիությունը թաքցնելու նպատակով,  առանձնապես խոշոր չափերի՝ 12.867.602,2 ՀՀ դրամն ուղղել է իր վարկային պարտավորությունների կատարմանը, իսկ 2.944.539,6 ՀՀ դրամը կանխիկացրել` այդ կերպ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը: Նշվում է, որ քննությամբ պարզվել է նաև, որ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և սահմանված կարգով որևէ տեսակի փաստաթղթային ձևակերպումներ  կատարելու, Դիլիջան համայնքին պատկանող և համայնքապետարանի հաշվեկշռում ընդգրկված «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը պարբերաբար, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է իր մտերիմին՝ արտադրական կոոպերատիվի (ԱԿ) նախագահին, և իր հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով,   2017թ. ապրիլի 1-ին  վերջինիս հետ կնքել է ձևական բնույթ կրող համաձայնագիր՝ հիշյալ ավտոմեքենաներն ԱԿ-ի տարածքում կայանելու վերաբերյալ՝ մինչ համայնքային  ավտոպարկի կառուցումը: Սակայն ավտոպարկի կառուցումից հետո տվյալ ավտոմեքենաները չեն վերադարձրել համայնքային ավտոպարկ և մինչև 2019թ. սեպտեմբեր շարունակվել են անհատույց շահագործվել նշված ԱԿ նախագահի կողմից: Արդյունքում,  պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Ավելին, երբ իրավապահ մարմինների կողմից  բացահայտվել է վերոնշյալ էքսկավատորը ԱԿ-ի նախագահին անհատույց հանձնելու հանգամանքը, համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստը թաքցնելու դիտավորությամբ, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2019թ. սեպտեմբերի 30-ին հեռախոսազանգի միջոցով նախնական համաձայնության գալով նշված ԱԿ-ի նախագահի հետ, հետին ամսաթվով՝ 2019թ. սեպտեմբերի 27-ի թվագրմամբ, կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող պայմանագիր՝ իբր 2019թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2019թ. հոկտեմբերի 2-ը նշված էքսկավատորը նշված կոոպերատիվին օրեկան 25.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու վերաբերյալ: Բացի այդ, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքն օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. իր մտերիմի՝  ԱԿ նախագահի հետ կնքել է 4 պայմանագիր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է հիշյալ կոոպերատիվին, և չի գանձվել յուրաքանչյուր խորանարդ մետրի համար նախատեսված բնօգտագործման գումարը, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել  է  2.226.525 ՀՀ դրամի էական վնաս, ինչպես նաև արժեզրկվել է տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունը:   Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը: Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասով, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորին՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված երեք անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:35 - 25 հոկտեմբերի, 2021
Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախկին պայմանագրային զինծառայող Ա.Ա.-ն, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Վ.Ս.-ի, իսկ վերջինս, իր հերթին նախնական համաձայնություն ձեռք բերելով «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի նախագահ, միաժամանակ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Աբովյան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կ.Գ.-ի, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևան քաղաքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վ.Ս.-ի հետ, 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո այցելել են պատերազմի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասերի ժամանակավոր տեղակայման վայրեր, ներկայացել են որպես ռազմական վերահսկողության ծառայության աշխատակիցներ և  համալրման բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել են «Երդվյալ ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության անդամներ հանդիսացող, սակայն ռազմական գործողություններին ընդհանրապես մասնակցություն չունեցած թվով 30 անձանց, ինչպես նաև՝ նշված գործողություններում ընդգրկված 8 անձանց մասնակցության օրերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Դրանց հիման վրա համալրման բաժանմունքների աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան տեղեկանքներ և այդ հիմքով զորամասերի ֆինանսական ծառայությունների կողմից հավելյալ հաշվարկվել և նշված 38 անձանց անվամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը վերջիններիս կողմից կանխիկացվելուց հետո հանցավոր խմբի անդամների կողմից հափշտակվել է։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է երեք անձ։ Մեղադրանք է առաջադրվել ընդհանուր հինգ անձի, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:38 - 22 հոկտեմբերի, 2021
«ԳԱԶԵԼ»–ի վթարի վայրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները․ ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում

«ԳԱԶԵԼ»–ի վթարի վայրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները․ ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում

2021թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և կողաշրջվել, որի հետևանքով վերջինս և նույն ավտոմեքենայի չորս ուղևոր մահացել է,  ևս 17-ը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 230-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:50 - 20 հոկտեմբերի, 2021