ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի խնայողության արտակարգ միջոցառումների ծրագրի շուրջ

 |factor.am|

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի խնայողության արտակարգ միջոցառումների ծրագրի շուրջ |factor.am|

factor.am: Եվրամիության երկրները համաձայնության են եկել գազի սպառման կրճատման արտակարգ ծրագրի շուրջ, որը պետք է հաստատվի երեքշաբթի՝ հուլիսի 26-ին, Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների հատուկ հանդիպման ժամանակ, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նոր պլանի նպատակն է նվազեցնել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցումից հետո։ Դիվանագիտական ​​աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովի առաջարկած ծրագիրը նախատեսում է 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը 15 տոկոսով կրճատել գազի սպառումը։ Բացի այդ, քննարկվում է գազի մատակարարումների կտրուկ նվազման դեպքում ԵՄ-ում արտակարգ միջոցառումների հնարավորությունը։ Պետք է սահմանվեն գազի սպառման խնայողության պարտադիր թիրախներ։ Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, «Գազպրոմը» հայտարարեց «Պորտովայա» կոմպրեսիոն կայանում Siemens-ի մեկ այլ տուրբինի անջատման մասին, որը պատասխանատու է «Հյուսիսային հոսք» գազատարով գազ մղելու համար՝ դա բացատրելով վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությամբ։
13:11 - 26 հուլիսի, 2022
Եվրոպոլը հայտնել է Ուկրաինայից ԵՄ երկրներ զենքի մաքսանենգության մասին

 |factor.am|

Եվրոպոլը հայտնել է Ուկրաինայից ԵՄ երկրներ զենքի մաքսանենգության մասին |factor.am|

factor.am: Հանցավոր ցանցերը ներգրավված են Ուկրաինայից Եվրամիության երկրներ «զգալի քանակությամբ հրազենի և զինամթերքի» մաքսանենգության մեջ։ Այս մասին ասվում է Եվրամիության Խորհրդին ուղարկված գաղտնի զեկույցում, որը պատրաստել է Եվրոպական միության ոստիկանական ծառայությունը (Եվրոպոլ), հայտնում է  DW-ի ռուսական ծառայությունը։ Զեկույցը պարունակում է տեղեկություններ Ուկրաինայի պատերազմի հետևանքների և Եվրամիությանը սպառնացող ահաբեկչական սպառնալիքների մասին։ Ըստ այդ տվյալների՝ իրավապահներին հայտնի են մի շարք դեպքեր, երբ անձինք փորձել են հրազենով հեռանալ Ուկրաինայից։ Ոստիկանական ծառայությունը նաև ենթադրում է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով թաքստոցներ կան մաքսանենգությունը կազմակերպելու համար։ Մեծ թվով փախստականներ ընդունած երկրներում մտավախություն ունեն, որ փախստականներից ոմանք հրազեն են կրում։ Ոստիկանությունը նաև կասկածում է, որ որոշ ուկրաինացիներ զենք են բերել սահմանին վաճառելու կամ ապրանքների ու ծառայությունների հետ փոխանակման համար։ Անգամ արձանագրվել են դեպքեր, երբ զենքով  «վճարել» են տաքսու ծառայությունների դիմաց։ Եվրոպոլի խոսնակ Յան Օփ Գեն Օորտը ասել է, որ սև շուկայում Ուկրաինայից հրազենի և ռազմական այլ ապրանքների առևտրի դեպքեր նույնպես գրանցվել են։ ԵՄ առանձին պետությունների իրավապահ մարմիններ չեն բացառում անգամ ծանր սպառազինության ապօրինի առևտուրը։ 
16:26 - 22 հուլիսի, 2022
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հուլիսի 21-ից |armenpress.am|

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հուլիսի 21-ից |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կհամաձայնեցվեն հուլիսի 21-ին, ինչից հետո կհրապարակվեն պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնեն: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին,  այս մասին հայտնել է Չեխիայի պատվիրակությունը, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում: Եվրամիության մշտական ներկայացուցիչները հուլիսի 20-ին կայացած նիստում հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Յոթերորդ փաթեթում ներառվել է  Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տեղեկացրել էր Ռուսաստանի դեմ նոր միջոցների նախապատրաստման մասին, որոնք, ի թիվս այլ բաների, ներառում են նաև ռուսական ոսկու ներկրման արգելքը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ առաջարկել է ընդլայնել այն անձանց և ընկերությունների ցուցակները, որոնք ենթակա են ԵՄ սահմանափակումների:
19:52 - 20 հուլիսի, 2022
ԵՄ անդամակցության հարցով Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները մեկնարկում են
 |azatutyun.am|

ԵՄ անդամակցության հարցով Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները մեկնարկում են |azatutyun.am|

azatutyun.am: Բրյուսելում մեկնարկում են Եվրամիության անդամակցության հարցով Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները։ Երկու երկրների քաղաքացիները «արժանի են» դաշինքի անդամակցության, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետեր Էդի Ռամայի ու Դիմիտրի Կովաչեվսկիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ երկու երկրների հետ բանակցությունների մեկնարկը անվանել է «խոշոր առաջընթաց», որը դրական ազդեցություն կունենա ոչ միայն իրենց, այլև արևմտյան Բալկանների և ԵՄ-ի համար: Հյուսիսային Մակեդոնիան ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2005 թվականին, Ալբանիան՝ 2014-ին։ Անդամակցության շուրջ բանակցությունները տևական ժամանակ շարունակվում են, կողմերը քննարկում են երեք տասնյակից ավելի բարեփոխումներ՝ էկոլոգիայից մինչև կոռուպցիայի դեմ պայքար։
16:46 - 19 հուլիսի, 2022
ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
 |azatutyun.am|

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին գործերի նախարարները երեկ համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը Եվրահանձնաժողովը ներկայացրել է անցյալ ուրբաթ։ Այն չի ներառում գազի ներկրման արգելք, սակայն էմբարգո է սահմանում ռուսական ոսկու մատակարարումների վրա և խստացնում երկակի նշանակության ապրանքների առևտուրը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ պատժամիջոցների ընդունված 6 փաթեթներն արդեն իսկ լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի վրա: «Հիմա, երբ պատերազմը ձգձգվում է, և էներգակիրների գները բարձրանում են, մարդիկ Եվրոպայում և այլուր մտածում են՝ այդ պատժամիջոցները գործո՞ւմ են, և/կամ դրանց կողմնակի ազդեցությունները չափազանց մեծ չէ՞ արդյոք: Մենք չենք նսեմացնում տարբեր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, այդ թվում՝ սահմանափակող միջոցները շրջանցելու փորձերը, սակայն պատժամիջոցները մնում են կարևոր քաղաքական գործիք», - գրել է Բորելը Եվրամիության կայքէջի իր բլոգում։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպան չպետք է թուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ չնայած գների աճին ու եվրոպացիների համար անհարմարություններին։ «Եվրոպան պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերի: Պատերազմը երկար է տևելու, ամրության փորձությունը շարունակվելու է: Մենք այլ ելք չունենք», - գրել է Ժոզեպ Բորելը։
12:00 - 19 հուլիսի, 2022
Ադրբեջանը և ԵՄ-ն ստորագրել են էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հուշագիր

 |armenpress.am|

Ադրբեջանը և ԵՄ-ն ստորագրել են էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հուշագիր |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը և Եվրամիությունը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ելույթ ունենալով Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպումից հետո՝  Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի նախաձեռնած էներգետիկ նախագծերն ամբողջությամբ փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը։ «Այսօրվա հուշագիրը ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն առաջիկա ամիսներին կավարտեն աշխատանքը նոր երկկողմանի համաձայնագրի վրա»,- ասել է Ալիևը։ «Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հուսալի համագործակցությունը մեծ արժեք է։ Մեր էներգետիկ երկխոսությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։ Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը մեծ ներուժ ունի էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։
17:30 - 18 հուլիսի, 2022
Տոյվո Կլաարն ու Ալիևն անդրադարձել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին»
 |azatutyun.am|

Տոյվո Կլաարն ու Ալիևն անդրադարձել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին» |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր Ադրբեջանում է: Բաքվում նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցական ուղիների բացման, ականների խնդրի շուրջ, ինչպես նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած քաղաքացիների խնդրի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը ընդգծել է «բրյուսելյան հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը»: Կլաարը Ալիևին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնը, Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին է ողջունել Միշելին: Երեկ էլ Տոյվո Կլաարը Երևանում էր, որտեղ նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում Ռուսաստանի նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
15:25 - 15 հուլիսի, 2022
ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի տարեկան կատարումը բարձր է գնահատվել համատեղ կոմիտեի նիստում

ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի տարեկան կատարումը բարձր է գնահատվել համատեղ կոմիտեի նիստում

Եվրոպական Միություն-Հայաստանի Հանրապետություն ռեադմիսիոն հարցերի համատեղ կոմիտեի 8-րդ նիստը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։ Հայաստանյան կողմից ներգրավված են եղել Միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման բաժնի, Արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։ Եվրոպական կողմի հետ քննարկումը կազմակերպվել է տեսակապով։ Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից։ Կոմիտեի համանախագահ, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել ռեադմիսիայի ոլորտում համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ, ինչպես նաև ԵՄ օժանդակությունը Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում նախատեսված ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրին, այդ թվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ «Մեզ համար իսկապես կարևոր է փորձագիտական, տեխնիկական, ֆինանսական աջակցությունը, որ ստանում ենք ԵՄ-ից, քանի որ բարեփոխումների համատեքստում մենք շարժվում ենք գործընթացների թվայնացման ճանապարհով»,-ասել է նա՝ ներկայացնելով 2022 թ-ի հունվարի մեկից գործարկված workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակը՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար, ինչպես նաև ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի արդյունավետ շահագործումը 2019 թ-ից ի վեր։ Կոմիտեի համանախագահ, Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի տնօրինության անկանոն միգրացիայի և վերադարձի բաժնի ղեկավարի տեղակալ Մաուրո Գալիարդին իր հերթին բարձր է գնահատել ռեադմիսիայի ոլորտում համագործակցության շրջանակում Հայաստանի կատարողականը և կառուցողականությունը։ «Այժմ մենք աշխատում ենք ոչ ԵՄ անդամ երկրների հետ ռեադմիսիոն համագործակցության վերաբերյալ երրորդ գնահատման զեկույցի ուղղությամբ։ Նախորդ զեկույցներում, Հայաստանի ցուցանիշները բավականին տպավորիչ են եղել»,-նշել է նա։
17:30 - 14 հուլիսի, 2022
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1 մլրդ եվրո օգնություն տրամադրելուն

 |factor.am|

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1 մլրդ եվրո օգնություն տրամադրելուն |factor.am|

factor.am: Եվրամիության խորհուրդը երեքշաբթի օրը՝ հուլիսի 12-ին, պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Ուկրաինային մակրոֆինանսական օգնության առաջին տրանշով 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին, հայտնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է korrespondent-ը։ «Խորհուրդն այսօր որոշում է կայացրել հրատապ կարգով Ուկրաինային լրացուցիչ մակրոֆինանսական օգնություն տրամադրել՝ 1 միլիարդ եվրոյի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա սկզբին տրամադրված 1,2 միլիարդ եվրոյի շտապ մակրոֆինանսական օգնության հետ մեկտեղ, ԵՄ-ի ընդհանուր մակրոֆինանսական աջակցությունն Ուկրաինային պատերազմի սկզբից ի վեր այժմ կազմում է 2,2 միլիարդ եվրո: «Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին այն կավելանա: Մեկնաբանելով որոշումը՝  ԵՄ-ում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանիուրան ասել է. «Նյութական և ֆինանսական օգնությունը շարունակելը ոչ թե տարբերակ է, այլ մեր պարտավորությունն է, ուստի՝ ես շատ գոհ եմ, որ արագացրել ենք մեկ միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելու որոշումը։ Դա Ուկրաինայի համար կապահովի անհրաժեշտ միջոցներ՝ հրատապ կարիքները հոգալու և կարևոր ենթակառուցվածքների շահագործումն ապահովելու համար»։
15:56 - 12 հուլիսի, 2022