#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 9

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 9

23:00- Ով չգիտեր, որ պետք է էդ հողերը տան, գնացեք հարցրեք Արցախում, եթե էդպես չէր, ինչի էր Սերժ Սարգսյանը հավաքել Արցախի ռազմաքաղաքական էլիտային ու ասել` պետք է տանք, որովհետև եթե չտանք, ոնց հիմա Կարս-Կարս ենք երգում, Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու: Ամբողջ ընթացքում պայմանավորել են հողերը տալ, ես բան չեմ ասում, ամբողջ աշխարհը դա էր ուզում, գուցե փորձել են ավելի լավ պայմաններ կորզել, բայց լավ, բա խի չեք եկել մեզ ասել, խի եք էս ժողովրդին  20 տարի խաբել, ասել որ Քարվաճառը պիտի մերը մնա։ [Արարատ Միրզոյանը՝ Կապանում] |hetq.am|22:30- Մենք տեսնում էինք՝ ուժերի հարաբերակցությունն ինչպես է փոխվում և հասկանում էինք, որ դա հավերժ պահել հնարավոր չէ։ Տեսաք, որ Ադրբեջանը շատ համբերատար գործեց, երեսուն տարի պատրաստվեց ու լուծեց իր հարցերը։ Արցախի հարցում դաշնակից չկա, գոյություն չունի, երբեք չի եղել։ Հիմա հարցը լուծելը շատ դժվար է, հիմա ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը համաձայնի ինչ-որ ստատուս քվոյի ապահովմանը։ Ի՞նչ ենք զիջելու։ Զիջելու հնարավորությունը կորցրինք։ Հիմա ոչինչ անել չես կարող, մեր ձեռքը չէ։ Ղարաբաղի հարցում Հայաստանը հիմա ոչ մի վճռական ձայն չունի։ [Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հանրայինի եթերում]21:40- ՔՈ-ն ունի իրական հնարավորություն խորհրդարան մուտք գործելու։ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի հռետորաբանությունն անմակարդակ է, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Այս խոսակցությունը մարդկանց դարձնում է մոլեռանդ․ եթե ոչ մի հակաքայլ չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր՝ երիտասարդ մարդիկ, որոնք ֆանատիկ գաղափարներով են տարված: Այդ խմբերը մտածում են՝ իրավիճակը հասել է այն աստիճանի, որ կամ մի կողմը պետք է մյուսին ոչնչացնի, կամ հակառակը։ Սա բերելու է 11 տարի առաջ 2008-ի մարտի 1-ին։ [«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան] |hetq.am|21:25- Շատ լեգենդներ են պատմում, թե ինչպես եղավ, որ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դա ԱՄՆ ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին, որովհետև  անընդհատ մոռանում ենք, որ  միայն Ադրբեջանի դեմ չենք պատերազմել, այլ թուրք-ադրբեջանա-պակիստանյան դաշինքի դեմ: Մենք Ադրբեջանից եկող ագրեսիվ քաղաքականությանը պետք է հակադրենք միջազգային զսպման գործիքները՝ իհարկե, այդ ընթացքում լրջորեն բարեփոխելով մեր զինված ուժերը, խորացնելով մեր ռազմավարական հարաբերությունները ՌԴ հետ և շարունակելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ հետ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներգրավումն ապահովելով մեր տարածաշրջանի անվտանգային հարցերին։ [Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում] |armenpress.am|20:55- Սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր։ [ԿԸՀ ընտրական հանձնաժողով]20:15- «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում։ Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Մասիս քաղաք և հանդիպել բնակիչների հետ, լսել արարատցիների մտահոգություններն ու հարցադրումները, պատասխանել դրանց, անդրադարձել առկա խնդիրներին, դաշինքի ծրագրային լուծումներին:19:50- Սովորաբար իշխանությունը պետք է գա, հաշվետվություն տա, թե ինչ է ինքն արել, ոնց է տեսնում երկրի ապագան, ինչ քայլերով, ինչ տրամաբանությամբ։ Ընդդիմությունը պետք է քննադատի, սկսի հիշել, թե ինչ է արել իշխանությունը, որ ծրագիրն է արել, որն է ձախողել։ Հիմա ճիշտ հակառակն է․ իշխանությունն անընդհատ քննադատում է ընդդիմությանը, խոսում է ամեն ինչի մասին, բացի հաշվետու ժամանակահատվածից՝ ե՞րբ են իրենք դարձել իշխանություն, մինչև այսօր, և այդ ամենն անում է այնպիսի բառապաշարով, որով սովորաբար հուսահատ ընդդիմությունն է անում իր քարոզարշավը։ Հույս չունի, որ ընտրվելու է, բայց մտնում է թեմայի մեջ՝ ինքնահաստատվելու դրսևորումներով։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Վեդիում]19:23- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներն այսօր անցկացրել են խորհրդանշական ակցիա՝ երկինք բաց թողնելով աղավնիներ: Ակցիան ուղերձ էր քաղաքական ուժերին և քաղաքացիներին՝ կանգնեցնել ատելության քարոզը և դուռ բացել համերաշխության ու փոփոխությունների համար: Քվեարկելով ատելություն քարոզող ուժերի օգտին՝ դուք տալու եք նրանց մանդատ՝ շարունակելու թշնամանքի մթնոլորտը, նպաստելու ճգնաժամի խորացմանը: Սակայն դուք ունեք ընտրության հնարավորություն: Հունիսի 20-ին դուք կարող եք կայացնել քաղաքացու որոշում և Հայաստանը դնել կայունացման ու զարգացման գծերի վրա: Մեր ուղերձը մեկն է՝ զրո քվե ճգնաժամին։ [ՔՈ ՍԴԿ]18։05-«Անկախ դիտորդը» երեկ և այսօր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերով՝1. Լոռվա մարզի Գյուլագարակ և Օձուն համայնքների ղեկավարների կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք խոստանալուն և վարչական ռեսուրս չարաշահելուն (ՔՕ հոդվածներ 149.1 և 154.2),2. Արարատի մարզի Մասիս քաղաքում փոխքաղաքապետի ու ոստիկանության օպեր.լիազորի կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք խոստանալուն (ՔՕ հոդված 154.2)։ [Դանիել Իոաննիսյան]   15։51-Հայաստանի վատթարագույն անցյալը, կողոպտված անցյալը իր դերակատարներով մոբիլիզացել է պետության դեմ։ Ոչ թե որ իրենք պարզապես խորհրդարանում տեղ ունենան, ընտրություններում ձայն հավաքեն, ոչ, իրենց նպատակը բացարձակ այլ է: Իրենք գրոհելու են պետության դեմ, և այստեղ Հայաստանի երեք նախագահները համախոհ են։ [«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչ Հայկ Սուքիասյան]   17։17-Կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախընտրական շրջանի հետ կապված հունիսի 14-ի տվյալներով ստացվել և ուսումանսիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 140 հաղորդում, ահազանգ: Դրանցից 86-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 24-ը՝  նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն, իսկ 19-ը այլ բնույթի են: [ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին]   17։12-ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ Ֆրիդոն Մեղրյանը 12․06․2021 թվականին դիմել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին՝ իրեն պաշտոնից ազատելու խնդրանքով՝ որպես հիմնավորում նշելով այն հանգամանքը, որ իրեն հորդորում են իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, քանի որ իր հայրը ներգրավված է գործող իշխանությունների դեմ «ակտիվ նախընտրական պայքարի մեջ»։ Դիմումին ընթացք չի տրվել։ Զանգվածային լրատվության միջոցներում և Ֆ․Մեղրյանի դիմումում նշված վերոգրյալ հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի կողմից 15․06․2021 թվականին նշանակվել է ծառայողական քննություն՝ պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ։ [Արդարադատության նախարարություն]   16։49-Մենք պատրաստվում ենք դատի տալ, և երկրորդը մանրամասնորեն հետաքրքրվել և հանրությանը ներկայացնել՝ արդյո՞ք կա նման իրավունք, որ վարչապետի պաշտոնակատարին, այժմ թեկնածուին ուղեկցեն նախ այդքան պետական ծառայության մեքենաներ, դրսևորեն նման վարք, վտանգեն սեփական երկրի քաղաքացիների կյանքը, որին իրենք կոչված են ի պաշտոնե պաշտպանելու։ Հետևանքների մասին կտեղեկացնենք բոլորին։ [«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝Երեւան-Կապան մայրուղում տեղի ունեցած միջադեպի մասին] Հիշեցնենք, որ Փաշինյանի ավտոշարասյունը գրեթե հարվածել էր «5165» շարժման առաջնորդի ավտոմեքենային:   16։37-Մենք դեռ դեկտեմբեր ամսից մի շարք քաղաքական նախաձեռնություններով էինք հանդես եկել: Նախընտրական փուլում որոշեցինք միավորել մեր ուժերը, որովհետև տեսնում ենք՝ Հայաստանը կարիք ունի իրականացնել արտաքին անկախ քաղաքականություն՝ հիմնվելով իր ինքնիշխանության վրա: Իմ թեկնածությունը ընտրվեց, որովհետև իմ գործընկերները համարեցին, որ ես համապատասխանում եմ վարչապետի այդ չափանիշներին, մրցունակ եմ և՛ Նիկոլ Փաշինյանի և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև մեր նպատակն է պայքարել երկրորդ փուլ անցնելու համար: [«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյան] |armtimes.am|   16։28-Արցախի խնդրի հետ կապված առաջարկում ենք ինստիտուցիոնալ հարթակ, որը հնարավորություն կտա մի կողմից ներգրավել նախկին գլխավոր բանակցողներին՝ որպես ինստիտուցիոնալ հիշողության կրողների, մյուս կողմից՝ խորհրդարանական ուժերի ղեկավարներին։ Տարիներ շարունակ Արցախյան հարցը ներքին շահարկման առարկա է եղել։ Որպեսզի այս գայթակղությունը չլինի որևէ մեկի մոտ, մենք պետք է փորձենք կոնսեսուս ձևավորել այս հարցի շուրջ, և բոլոր այս ուժերը, որոնք պետականության պատասխանտուն են, պետք է տեղեկացված լինեն գործընթացից, իրենց ներդրումը ունենան և երբևէ սա չշահարկեն ներքաղաքական նպատակներով։ [«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համահիմնադիր Հովհաննես Ղազարյան]   16։23-«Զարթոնք» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը մեկնարկեց Լոռու մարզից՝ Վանաձորից: Կուսակցության անդամները շրջայց կատարեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ զրուցելով բնակիչների հետ և ծանոթացնելով կուսակցության ծրագրերին:  Հարգանքի տուրք մատուցվեց քառասունչորսօրյա պատերազմում զոհված վանաձորցի մեր հերոսներին: [«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն]   16։17-«Լուսավոր Հայաստանը» հանդիսանում է լիբերալ միջազգային ալյանսի անդամ, անդամակցում ենք այդ ալյանսին և Ջասթին Թրյուդոյի կուսակցությունը նույնպես այդ ալյանսի անդամ է։ Եվ այս տարիների ընթացքում, ինչ մենք այդ ալյանսին անդամակցում ենք, աշխատել և շարունակում ենք աշխատել բազմաթիվ քաղտեխնոլոգների, խորհրդատուների հետ, որոնց հետ քննարկվել է այս ֆորմատը, ովքեր, ըստ էության, հեղինակել են այն տեսահոլովակը, որը նաև իրականացրել է պարոն Թրյուդոն։ Գրագողության մասին խոսքը չկա, քանի որ հեղինակն է ինքն է դա որպես գաղափար ներկայացրել և տրամադրել։ [ԼՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ ԼՀԿ-ի եւ Ջասթին Թրյուդոյի  քարոզչկան տեսաուղերձերի նմանության մասին]   15։44- Ակնհայտ է, որ երկու միավոր են պայքարում առաջատար դիրքերի վրա՝ այս ընտրական գործընթացներում՝ գործող իշխանության քաղաքական թիմը և «Հայաստան» դաշինքը: Այս իշխանությունը  իշխանության գալուց խոստացել է խաղաղություն, մենք ստացանք պատերազմ, զոհեր, տարածքային հսկայական կորուստներ: Եվ այս իշխանությունը չի ընդունում, որ այս ամենի մեջ որևէ մեղք ունի: Այս իշխանությունը խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, ստացանք թռիչքաձև անկում, գործազրկության աճ, արտագաղթ, աղքատության աճ…:[Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը] |armenpress.am|   15։12-Շատ երկար ժամանակ է ինչ խոսվում է հարևան բարեկամ պետությունների հարաբերությունների պայմանագրային ձևակերպումների մասին, մենք չունենք պայմանագրային ձևակերպումներ մի շարք շատ կարևոր խնդիրների շուրջ, մասնավորապես Վրաստանի հետ։ Նաև այս պատճառով էր, որ  պատերազմի ժամանակ ունեցանք այնպիսի սարսափելի, անհասկանալի իրավիճակ, երբ Վրաստանը փակեց իր օդային տարածքը, այդ թվում հումանիտար բեռների փոխադրման համար։[«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյան՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ]   14:47-Խնդիր է առաջանում փոխել բանակի մարտավարությունը, բանակի տեսակը, ձևը, մոտեցումները։ Պետք է փոխել ամբողջ պաշտպանական սիստեմը՝ հակաօդայինից սկսած։ Հին բանակից պիտի մնա երևի 20 կամ 10%, և ոչ ավելին։ Պետք է խնդիրներ բարձրացնել նաև, որ մարդիկ գան սրտանց ծառայելու, ուզենան ծառայել։ [«Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյան]   14:44-Մենք սերտորեն աշխատում ենք ՌԴ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ: Ռուսաստանյան սահմանապահները կտեղակայվեն սահմանի երկայնքով մոտ մեկ տասնյակ սահմանային կետերում, որից հետո կլինի զինված ուժերի ետքաշում մշտական տեղակայման վայրեր: Այնուհետև նախատեսված է միջազգային հովանու ներքո սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա Սոթք-Խոզնավար հատվածում: Գորիս-Մեղրի հատվածի սահմանային պահպանության խնդիրների առնչությամբ էլ ասեմ, որ Կառավարությունը 2,5 մլրդ դրամ է հատկացրել, որպեսզի սահմանապահ ուղեկալներ կառուցվեն և սահմանայաին պահպանությունը լինի բարձր մակարդակով:  Առաջիկայում այս սահմանային հատվածը կլինի լիարժեք վիճակում։ [Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով սահմանային անվտանգությանն ուղղված անելիքները]   14:20-Հաշվի առնելով ներկայիս պայմանները՝ բանակում ժամկետային ծառայությունը պետք է երկարացվի մինչեւ 2,5-3 տարի։ Կարելի է նաև կրճատել ծառայության ժամկետը մինչև 1 տարի՝ միաժամանակ ավելացնելով պրոֆեսիոնալ զինվորականների թիվը: Միևնույն ժամանակ պահեստազորայինները պետք է կանոնավոր վերապատրաստում անցնեն։ Սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ՝ մարտական զենք ձեռք բերելու համար: Այս առաջարկը նա համեմատեց Շվեյցարիայի մոդելի հետ, որտեղ քաղաքացիներն ունեն անձնական զենք կրելու իրավունք: [«Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյան] |armenpress.am|   13։58- Ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն: Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով՝ իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։ [«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյան]|tert.am|   13։52- Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։ [«Հայաստան» դաշինք]   13։39- Ես ափսոսում եմ, որ նա (Կարեն կարապետյանը - խմբ․) հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ոչ ճիշտ էր։ Համենայնդեպս, իմ կողմից առաջարկություն կլինի։ [«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտրվելու դեպքում Կարեն Կարապետյանին որևէ պաշտոնի նշանակելու մասին] |sputnikarmenia.am|   13։22- Գործող իշխանություններից հուսալքված և վիրավորված մարդիկ, կարծես թե հրամցվող տեղեկատվական-հնարքային-քարոզչական ձևերի արդյունքում հնարավորություն են տեսնում չեզոքացնելու այս իշխանություններին, ազատվելու նրանցից՝ նախկիններին սատարելով։ Սա կեղծ օրակարգ է, սա հատուկ կազմակերպված պրոցես է, որպեսզի որոշումների կայացման դաշտում հանկարծ չհայտնվեն մարդիկ, ովքեր կապված չեն ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների հետ, արատավորված չեն եղել ո՛չ նախկինում, ո՛չ ներկայում։ [«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյան՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ]   12։48- Երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը, ընթերցելով՝ թե՛ Հայաստանի քաղաքացին, թե՛ այլ քաղաքացի պետք է տեսնի, թե այս երկիրը դեպի ուր է գնում, ինչ զարգացում է ապահովում, ինչ ճանապարհ է ընտրել։ Մեր Սահմանադրությունը ընթերցելով՝ դա չես տեսնում։ Ես համարում եմ, որ Սահմանադրությունը և մնացած բոլոր օրենքները, օրենսդրական ակտերը պետության ֆունդամենտն են։ Որ ուժերը սա կընդունեն ու կհամաձայնեն, որ այս ճանապարհով գնանք, երկիրը տանենք զարգացման, նրա հետ էլ համագործակցելու ենք, կապ չունի ոչ անունը, ոչ գույնը։ [«Ազատական» կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Բաբայան]   12։45- Մարզերում մարդիկ հիմնականում բողոքում են գյուղատնտեսական ոլորտի խնդիրներից, նրանք բողոքում են, որ չկա Գյուղատնտեսության նախարարություն: Մենք այնքան պայքար էինք մղում, որ չփակեն նախարարությունը: Հիմա բոլորը խոսում են նախարարությունը բացելու մասին: Այն ժամանակ, երբ մենք խորհրդարանում կռիվ էինք տալիս, ոչ մեկը չէր մտածում աջակցել ԼՀԿ-ին։ [Անի Սամսոնյան]   12։28- Հանրային ՀԸ-ի կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ թեկնածուների ինձ չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։ Հաշվի առնելով վերոգրյալը չեմ մասնակցելու նշյալ հեռուստաբանավեճին։ [«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյան]   12։19- Պետք է փոխվի ամեն ինչ՝ տնտեսությունից սկսած մինչև կրթություն, դաստիարակություն։ Ընտրություններում կանցնի 5 տոկոսի շեմը և կհայտնվի խորհրդարանում, սակայն անգամ խորհրդարան չանցնելուց էլ չենք վախենում, մենք մասնակցում ենք և պարզապես ցանկանում, որ հայրենիքը վերելք ապրի։ Իմ կարծիքով՝ մեզ ձայն տվողները կլինեն այն մարդիկ, որոնք կողմնորոշված չեն: Իսկ որոնք կողմնորոշված են, արդեն ոչինչ չես փոխի: [«Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյան] |armenpress.am|   11։49- Այս ընտրությունները արվում են ոչ թե ճգնաժամի հաղթահարման համար, այլ ունենք վերնախավերի պատերազմ, եթե կոպիտ ասեմ՝ հայաստանյան և ղարաբաղյան վերանախավերը այս պահին պատերազմի մեջ են։ Սա վերնախավերի պատերազմ է, և այդ երեք նախագահների կոչը, որն արեց Տեր-Պետրոսյանը, առաջին հերթին այս պատերազմը կանխելու համար էր։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Տիգրան Պասկևիչյան]   11։37- Ընդ որում սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որ արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որ հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի։ Սա հաշվի առնելով՝ նրանց այդ հնարավորությունը չենք տալու։ [Նիկոլ Փաշինյանը՝ Սիսիանում հանրահավաքի ժամանակ]   11։33 - Գիտեք, որ դատական տարբեր որոշումներով Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա, և մենք որոշել ենք, որ ՔՊ կուսակցությունը հանրահավաքը և երթը անելու է հունիսի 17-ին՝ ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում։ [Նիկոլ Փաշինյանը՝ Սիսիանում հանրահավաքի ժամանակ]   11։30- Այո, ես մտածում եմ և կասկածներ ունեմ, որ այս միջադեպերով (ադրբեջանական զորքի շարք - խմբ․) փորձ է արվում ազդել նաև Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա։ Բայց մենք մեր միասնությամբ և միակամությամբ պիտի հստակ քայլենք մեր երկիրը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ճանապարհով։ [Նիկոլ Փաշինյանը՝ Սիսիանում հանրահավաքի ժամանակ]   11։28- Ադրբեջանի զորքերը աներկբայորեն պիտի դուրս գան ՀՀ սահմաններից անդին, և այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը։ Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք։ Եվ մեր պատկերացումը հետևյալն է․ սահմանային կետերի երկայնքով պիտի տեղակայվեն ռուս սահմանապահներ, և նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք  է տեղի ունենան Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա։ [Նիկոլ Փաշինյանը՝ Սիսիանում քարոզարշավի ժամանակ]   11:14- Նախընտրական քարոզարշավի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու համակիրները՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Ազգային միասնության ավտոերթով» հասել են Սյունիքի մարզ: Մեքենաների շարասյունը չնախատեսված կանգառ է կատարել Սյունիքի մուտքի՝ «Զանգեր»-ի մոտ։ |armtimes.com|   10։42- ՄԻՊ-ի անմիջական ուշադրության ներքո են հատկապես վարչապետի թեկնածուների պահվածքն ու հռետորաբանությունը՝ հաշվի առնելով, որ քարոզարշավն ընթանում է լարված մթնոլորտում և բարձր է անհանդուրժողականությունը: Օբյեկտիվորեն առանձնահատուկ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի դերը, քանի որ քաղաքականից ու վարչապետի թեկնածու լինելուց բացի, նա շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի գործող կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց: [ՄԻՊ]   10:28- Վարկեր ներելը որպես այդպիսին պոպուլիստական լավ քայլ է, որն իրականում մեծ խնդիրներ է առաջացնում՝ այդ թվում ֆինանսական կարգապահության տեսանկյունից: Դա նշանակում է, որ ձեւավորվում է ավանդույթ պայմանագիրը չհարգելու: Եթե դու ներում ես ինչ-որ մեկի պարտավորությունը, նշանակում է մարդու մոտ սպասումներ ես ձեւավորում, եւ նա կարող է որոշակի պարտք վերցնել կամ պարտավորություն ստանձնել եւ հետո այդ պարտավորությունը չկատարել: Սա լրջագույն ինստիտուցիոնալ խնդիր է առաջացնում մեր տնտեսության համար, դրա համար մենք այս ուղղությամբ հակված չենք գործողություններ անել կամ ինչ-որ բան առաջարկել: [«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Հարությունյան] |armtimes.com|   09։54- Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ է դարձել հայհոյանքը: Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են: Զգուշացնում եմ, որ ձեր հայհոյանքի բառերը արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ օգտագործած բառերով: Կան դեպքեր էլ, որ չնայած հայհոյանքից բողոքում են, բայց նաև անհամբեր սպասում են այդ հայհոյանքին, որ կեղծ ու իրական էջերով ակտիվ տարածեն՝ զոհի կերպարանք ընդունելով ու ավելի շատ հայհոյելով: [ՄԻՊ]   09։11- Քարոզարշավ օր 9. ավտոերթեր, քայլերթեր ու հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները: Ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|   ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 10 ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 8
23:05 - 15 հունիսի, 2021
«Խի՞ եք էս ժողովրդին 20 տարի խաբել, ասել, որ Քարվաճառը պիտի մերը մնա»․ Արարատ Միրզոյան |hetq.am|

«Խի՞ եք էս ժողովրդին 20 տարի խաբել, ասել, որ Քարվաճառը պիտի մերը մնա»․ Արարատ Միրզոյան |hetq.am|

hetq.am: Կապանում հանրահավաքին առաջին անգամ ելույթ ունեցավ նաև խորհրդարանի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը։  Ըստ նրա` Հայաստանը մինչ 2018 թվականի իշխանափոխությունը ճահիճում էր, և մարդիկ, որոնք ճահիճ էին կերտել, «ատամները կրճտացնելով, անհամբեր սպասում էին իրենց սայթաքելուն»: «Հենց լավ էլ գիտեին, որ պատերազմ է լինելու, կհիշեք երևի առաջին օրվանից ասում էին` էսա հողերը տալու են, գիտեին, որովհետև իրենք էին սարքել ու հիմա այդ մարդիկ ցնծում են էս պատերազմի ավարտից, որովհետև սրբապիղծ են: Նրանց համար սա մի առիթ է վերադարձնելու իրենց բորենիների իշխանությունը Հայաստանում: Ոնց 1998-ին էին եկել իշխանության առիթ դարձնելով Ղարաբաղը, էնպես էլ հիմա են ուզում գալ»,- ասաց նա: Միրզոյանը վրդովվեց, որ իշխանության որոշ ընդդիմախոսներ նույնիսկ զոհերի թիվն են ուռճացնում: «Իբր 4000-ը քիչ է, մի հատ էլ ասում են 5000 զոհ, տո ստի հերն եմ անիծել, թե էդքան զոհ ունենք»,- ասաց Միրզոյանը: Ըստ ԱԺ խոսնակի համոզման` 2020-ի սեպտեմբերի զարգացումները նախկին իշխանությունների «սարքածն է», լավագույն դեպքում` հանցավոր անգործության արդյունքը: «Ով չգիտեր, որ պետք է էդ հողերը տան, գնացեք հարցրեք Արցախում, եթե էդպես չէր, ինչի էր Սերժ Սարգսյանը հավաքել Արցախի ռազմաքաղաքական էլիտային ու ասել` պետք է տանք, որովհետև եթե չտանք, ոնց հիմա Կարս-Կարս ենք երգում, Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու: Ամբողջ ընթացքում պայմանավորել են հողերը տալ, ես բան չեմ ասում, ամբողջ աշխարհը դա էր ուզում, գուցե փորձել են ավելի լավ պայմաններ կորզել, բայց լավ, բա խի չեք եկել մեզ ասել, խի եք էս ժողովրդին  20 տարի խաբել, ասել որ Քարվաճառը պիտի մերը մնա»,-ասաց նա:
23:00 - 15 հունիսի, 2021
Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, բայց սա դեռ ծաղիկներն են․ Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, բայց սա դեռ ծաղիկներն են․ Լևոն Տեր-Պետրոսյան |tert.am|

tert.am: Աննախադեպ քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհոյախառն խոսք երբեք չի եղել, եղել են քաղաքական սուր քննադատություններ։ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում խոսելով ընտրություններից իր սպասելիքների և քարոզարշավի մասին՝ այսպես ասաց առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը։ «Բայց սա դեռ ծաղիկներն են։ Մենք ընտրությունների ընթացքում և հետո կտեսնենք դրա արդյունքները։ Հայտնի երկու կողմերը տիրապետում են հսկայական լծակների՝ և՛ ֆինանսական, և՛ վարչական, և՛ քրեական, և՛ ամեն ինչի։ Սրանց համար կենաց-մահու խնդիր է։ Հնարավոր են բախումներ և՛ քվեաթերթիկներ հաշվարկի ժամանակ, և՛ դրանից հետո,- ասաց նա, ապա հավելեց,- ես շատ լավատես չեմ, որ այս ընտրությունները հարթ ու հանգիստ կանցնեն։ Կունենանք այն, ինչ ունենք»։Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ եթե ընտրությունների արդյունքով երկու իրար հետ մրցակցող հիմնական ուժերն են լինելու, ապա պետության ճեղքումը կանգեցնել հնարավոր չի լինի։Պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմությունը կոմպրոմիսների չի գնում, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ աշխարհի ոչ մի երկրում ընտրությունների ժամանակ կոմպրոմիսներ չեն լինում, յուրաքանչյուր ուժ պայքարում է իր տեղերի համար։ «Հիմա պետք է տեսնենք, թե ինչպես է մեզ մոտ ձևավորվում խորհրդարանը, գուցե հարկադրված գնանք այդ ճանապարհով։ Կա՛մ պիտի գնան, որ Կառավարություն ձևավորվի, կա՛մ պիտի չգնան, նորից ընտրություններ լինեն, և այսպես պերմանենտ ցնցումների մեջ լինենք»,- ասաց նա
22:49 - 15 հունիսի, 2021
Սյունիքի հաշվին դոլարային միլիարդատեր դարձածները, Սյունիքը թալանածները դարձել են Սյունիքի փրկիչներ. Սուրեն Պապիկյան |armtimes.com|

Սյունիքի հաշվին դոլարային միլիարդատեր դարձածները, Սյունիքը թալանածները դարձել են Սյունիքի փրկիչներ. Սուրեն Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: Հասել ենք աբսուրդի, երբ Սյունիքի հաշվին հարստացածները, թալանածներն ու դեռ թալանողները դարձել են Սյունքիի ու Հայաստանի փրկիչներ: «Քաղաքացիական պայմանագրի» Կապանի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Սուրեն Պապիկյանը:   «2003 թվականից սկսած, դա գիտեք, մերժվողի ղեկավարման ժամանակահատվածն է մինչև 2008 թվականը, Հայաստանի հանքավայրերի մեծ մասը, եթե ոչ բոլորը, ապա ձեզ առավել հայտնիները՝ Ագարակի հանքավայրը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, սեփականաշնորհվել են կոպեկներով: Ու հիմա դրա հաշվին դոլարային միլիարդատեր դարձած մարդիկ այսօր դաս են փորձում տալ իրենց արդար քրտինքով աշխատող, իրենց երկրին անմնացորդ ծառայող մարդկանց:   Ու իրենց հակահեղափոխության կենտրոնը փորձել են դարձնել Սյունիքը: Բայց այսօր սյունեցին ցույց տվեց նրանց տեղը: Բայց մեխը խփելու ժամանակը հունիսի 20-ն է: Այդ օրը դուք մերժվողին, էն ձեր կողմերից մի հատ 1.20 բոկով կա, դրան, դրա մանկլավիկներին, էն որ նժդեհիկներ են դառել, այ սուտի հայրենասերներ, դրանց, ցույց եք տալու իրենց տեղը»,-հայտարարեց Սուրեն Պապիկյանը:
21:45 - 15 հունիսի, 2021
ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին. Փաշինյան |armenpress.am|

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ վերջին 150 տարում փոփոխություն չի կրել, շարունակում է մնալ ագրեսիվ և ցեղասպան: Այս մասին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին հայտարարեց կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչեցվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարություններին: «Շատ լեգենդներ են պատմում, թե ինչպես եղավ, որ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դա ԱՄՆ ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին, որովհետև մենք անընդհատ մոռանում ենք, որ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք պատերազմել, այլ թուրք-ադրբեջանա-պակիստանյան դաշինքի դեմ: Բայց ուզում եմ նաև ձեզ ասել, որ մենք Ադրբեջանից եկող ագրեսիվ քաղաքականությանը պետք է հակադրենք միջազգային զսպման գործիքները՝ իհարկե, այդ ընթացքում լրջորեն բարեփոխելով մեր զինված ուժերը, խորացնելով մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և շարունակելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավումն ապահովելով մեր տարածաշրջանի անվտանգային հարցերին»,- ասաց Փաշինյանը:
21:21 - 15 հունիսի, 2021