Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ալիևը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը |Tert.am|

Ալիևը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը |Tert.am|

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էռլ Լիթցենբերգերի հավատարմագրերը և քննարկել Արցախի հակամարտության կարգավորման ուղիները, գրում է minval.az կայքը: Ինչպես նշում է կայքը, Ալիևը Լիթցենբերգերի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի դիրքորոշմանը, որը հիմնված է «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և հակամարտության արդար լուծման» վրա: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ նրանց դիրքորոշումը դրականորեն են ընդունվել Ադրբեջանում: Խոսքը համանախագահների այն հայտարարության մասին է, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում: Զրուցակիցները փոխանակվել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ կարծիքներով: tert.am
12:35 - 12 մարտի, 2019