#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Մենք Արցախը ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքներով․ Արա Հակոբյան

Մենք Արցախը ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքներով․ Արա Հակոբյան

«Ազգային  օրակարգ» կուսակցության առաջին համար Արա Հակոբյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում  նշել է, որ իրենք չեն ճանաչում 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ «Հայտարարություն անունն է, իր էությամբ դա գործողությունների ծրագիր է, որը կյանքի է կոչվում։ Մենք որևէ կերպ չենք ճանաչում այդ համաձայնությունը օրինական, մենք ասում ենք, որ այս պահին օր առաջ պետք է դրա իրականացումը սառեցվի, և սառեցմանը համարժեք  հայոց պետությունը, (իսկ մենք հիմա հայոց պետություն չունենք), և հայոց իշխանությունը, (իսկ մենք դա չունենք,  այսինքն` իշխանափոխությունից հետ)  բնականաբար պետք է սկսի իր գործընկերների հետ հարաբերվել, թե ինչ կարելի է անել արդեն այսօրվա վիճակում։  Մենք չենք ճանաչում Արցախի բռնազավթումը, մենք չենք ճանաչում, որ Արցախը միայն ԼՂԻՄ է, մենք Արցախը ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքներով»։ Արա Հակոբյանը նաև նշել է, որ այսօր միանգամից և շատ արագ լուծումներ չկան։ «Լուծումներ չկան, լուծումները ժամանակի մեջ պետք է բաշխել, և ժամանակի մեջ այդ լուծումները տալ։ Մի օրինակ բերեմ  մեր թշնամու մասին՝ ի դեմս Ադրբեջանի։ Ադրբեջանը 1994 թ․-ին զինադադար կնքելով ճանաչեց, որ ինքը պատերազմի այդ փուլում պարտվել է, բայց չճանաչեց, որ ինքը պարտվել է պատերազմում, չճանաչեց, որ դրանով պատերազմը ավարտվել է։ Ասեց`  զինադադար է, 26 տարի պատրաստվեց նոր պատերազմի: Անդրադառնամ բանակցային աճպարարություններին։ Մենք հանձնում էինք, ասում էինք՝ պատրաստ ենք զիջել, ինքը ասում էր՝ ես պատրաստ չեմ, այն, ինչ տվեցիք, վերցնում եմ, բայց շարունակում եմ ուզել, և ուզում էր ամբողջ Արցախը՝ ներառյալ ԼՂԻՄ-ը, և այդպես էլ շարժվեց մինչև վերջ, և չհամաձայնվելով պատերազմի արդյունքներին,  նոր, մեծ պատերազմ նախաձեռնեց, և պատերազմի այս փուլում հաղթեց»։ Նրա խոսքով՝ պետք չէ համաձայնվել, որ պատերազմը այս փուլով ավարտվել է։ «Մենք թուրքի չափ էլ չկա՞նք, չեմ հասկանում։ Թուրքը մեզնից ավելի պատվո՞վ է, նույն ադրբեջանցին։ Նա 26 տարի առաջ ասաց՝ ոչ, և մինչև 2020 թ․-ը և այսօր էլ ասում է՝ ոչ, դա մեր տարածքներն են, իսկ մենք կարծես թե վախեցել ենք, որ հաղթել ենք։ Մենք մեր 1994 թ․-ի պատերազմի արդյունքներից կարծես վախեցած լինեինք, ասում էինք՝ օր առաջ տանք, պրծնենք։ Այդպես չի լինում»։
12:30 - 16 հունիսի, 2021
«Արդար Հայաստանն» ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստանն» ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը․ Նորայր Նորիկյան

Արցախյան հիմնախնդիրը բարդագույններից է ու դեռևս վերջնական լուծում չունի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում համոզում հայտնեց «Արդար Հայաստանն»  կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։ Վերջինս կարծում է, որ պատերազմում պարտվել է քաղաքական միտքը, հիմա առաջնային է համարում Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը։  «Արցախում ենթակառուցվածքների վերականգնման, այնտեղի բնակչության համար նորմալ կենսաապահովման պայմաներ ձևավորելուն ուղղված աշխատանքներ կատարելուն, միաժամանակ պետք է ստեղշվի բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի Արցախից տարհանված մեր հազարավոր բնակիչները վերադառնան Արցախ»,- հավելեց Նորիկյանը։  «Արդար Հայաստան» կուսակցության հիմնական նպատակը Հայաստանի անվտանգության ապահովումն է։ Քաղաքական ուժն ընտրվելու դեպքում նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը,այն դարձնելով 18 ամիս։ Ըստ Նորիկյանի, առաջիկա տարիներին հասարակության ամբողջ ներուժը պետք է կենտրոնացնել բանակի վրա։ Անհրաժեշտ է ստեղծել որակապես նոր Զինված ուժեր։ Մենք գտնում ենք, որ ՀՀ սահմաններում պետք  է մարտական հերթապահություն իրականացնեն ոչ թե 18 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայողները , այլ պրոֆեսյոնալ սահմանապահները, ինչպես նաև ժամանակակից ռոբոտատեխնիկայով պետք է հագեցվի  մեր սահմանների պաշտպանութունը։ Քաղաքական ուժը կարևորում է տնտեսական վիճակի կայունացումը։ ժամանակն է ձևակերպել հանդուգն մեգանախագծեր, խոսքը վերաբերում է Իրան- Հայաստան- Վրաստան նավթամուղի, գազամուղի, ջրամուղի, ջրատարի, նոր ատոմակայանի գործարկման մասին։ Նորիկյանի խոսքով աշխարհի հետ հարաբերվելու լեզուն Հայաստանի պետական ու ազգային շահերով հաղորդակցվելն է, իրենք գալիս են արդար Հայաստան ստեղծելու, վստահ են, որ 2018 թվականին հասարակությանը խաբել են սուտ խոստումներով։ «Հույս ունեմ, որ այս ընտրություններին մեր ժողովուրդը իր վստահության քվեն կտա ոչ թե էմոցիոնալ հարթության տիրույթում, այլ իսկապես ձայնը տալով այնպիսի նորաստեղծ քաղաքական ուժերի, որոնք թաթախված չեն որևէ ապօրինի գործընթացների մեջ։
12:21 - 16 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքն ունի վստահություն, որ հաղթելու է ընտրություններում. Քոչարյան |armenpress.am|

«Հայաստան» դաշինքն ունի վստահություն, որ հաղթելու է ընտրություններում. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքն ունի վստահություն, որ հաղթելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում և պատասխանատվություն է ստանձնելու երկրի համար: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի շրջանակում Արթիկում քաղաքացիների հետ հանդիպմանը: Ըստ նրա՝ ընտրությունների ժամանակ իշխանությունը պետք է գնահատվի իր խոստումների կատարմամբ, իսկ ընդդիմությունը՝ նրանով, թե ինչ խոստումներ է տալիս և արդյոք ունի ներուժ՝ այդ խոստումները կատարելու համար: «Նույնիսկ մտածում եմ, որ ձեզ համար և հեշտ է, և դժվար գնահատել՝ այն տեսանկյունից, որ գործող իշխանության արածի և չարածի մասով բան չկա համեմատելու»,-ասաց Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, որ վերընտրվելու համար ձգտում է մի իշխանություն, որն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել: Նա քննադատեց նաև գործող իշխանության կադրային ռեսուրսը: «Վերացրեցին մի քանի կարևորագույն նախարարություն՝ Գյուղատնտեսության նախարարությունը, Մշակույթի նախարարությունը»,-ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով 3 տարվա ընթացքում ԱԱԾ-ում 5 ղեկավարի, ԳՇ-ում՝ 4 պետի, Էկոնոմիկայի 3 նախարարի փոփոխության մասին:  Նա համեմատության համար հիշեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն աշխատել է 7 տարի, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը՝ 8 տարի: ««Հայաստան» դաշինքը մի միավոր է, որը հայտարարում է այսօր, որ գալիս է իշխանության, ունի վստահություն, որ հաղթելու է, «կրելու» է այս ընտրությունները և պատասխանատվություն է ստանձնելու երկրի համար»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ իրենք ավելի լավն են լինելու իրենց փորձով, գիտելիքներով: Քոչարյանը քաղաքացիներին առաջարկեց հիշել իրենց անցյալը՝ խոստումները կատարում են, թե ոչ: «Դաշնակցությունը մի կուսակցություն է, որն ունի ավանդույթներ, արժեքային համակարգի պահապանն է, որի հետ ես ունեմ համագործակցության երկարատև փորձ: Եվ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ծնվել է Սյունիքում, որը մեր անվտանգության սպառնալիքների կիզակետն է, տարածվում է Հայաստանով մեկ: Այս ֆորմատը պատահական ֆորմատ չէ, ցույց է տալիս, թե ինչի վրա են լինելու մեր շեշտադրումները: Մենք նպատակ ունենք ազգային պետություն կառուցելու, մենք նպատակ ունենք անվտանգության հարցերը շատ արագ կարգավորելու: Ես ունեմ այդ փորձը»,-վստահեցրեց Քոչարյանը:
12:18 - 16 հունիսի, 2021
Միքայել Նահապետյան․ «Եթե քայլեր չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր» |hetq.am|

Միքայել Նահապետյան․ «Եթե քայլեր չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր» |hetq.am|

hetq.am: «Քաղաքացու որոշում» կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը վստահ է, որ «ՔՈ»-ն ունի իրական հնարավորություն խորհրդարան մուտք գործելու։  «Նախորդ ընտրություներում մեր ստացած 0․68 տոկոսը չի արտահայտում այն ինչ ես կուզեի արտահայտվեր այդ թվով, որովհետև խոսքը այդտեղ գնում է 8514 մարդու մասին։ ՀՀ այդ թվով քաղաքացիներ մտածել են, որ Հայաստանի կառավարման համակարգում մեր ներկայությունը, մասնակցությունը օգտակար կլինի ՀՀ -ի համար։ Այդ գնահատականը այդ քանակի մարդկանց կողմից արդեն իսկ վստահության ու գործունեությունը շարունակելու մանդատ է տալիս»,-ասել է Նահապետյանը՝ հավելելով, որ այդքան քվե իրենք ստացել են այն պայմաններում, երբ ընտրապայքարի մեջ են մտել որպես 13 օր առաջ գրանցված կուսակցություն․ «Հիմա մենք ռեալ շանս ունենք պարլամենտում լինելու։ Դա կախված է մեր աշխատանքից, ճիշտ աշխատանքից»։ Խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի միջև ձևավորված մթնոլորտից՝ Միքայել Նահապետյանը նշեց, որ երկու ուժերի հռետորաբանությունն անմակարդակ է, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։ «Այս խոսակցությունը մարդկանց դարձնում է մոլեռանդ, այս խոսակցության արդյունքում, եթե մենք ոչ մի հակաքայլ չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր՝ երիտասարդ մարդիկ, որոնք ֆանատիկ գաղափարներով են տարված»,- նշեց Միքայել Նահապետյանը՝ շարունակելով, որ այդ խմբերը մտածում են, եթե իրավիճակը հասել է այն աստիճանի, որ կամ մի կողմը պետք է մյուսին ոչնչացնի, կամ հակառակը։ «Սա բերելու է 11 տարի առաջ 2008 թվականի մարտի մեկին»,– նկատեց պատգամավորի թեկնածուն։
11:45 - 16 հունիսի, 2021
Մենք առաջարկում ենք անմիջապես կատարել երեք քայլ` ելք ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, մուտք ԵՄ եւ ՆԱՏՕ․ Տիգրան Խզմալյան |aliqmedia.am|

Մենք առաջարկում ենք անմիջապես կատարել երեք քայլ` ելք ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, մուտք ԵՄ եւ ՆԱՏՕ․ Տիգրան Խզմալյան |aliqmedia.am|

aliqmedia.am։ «Ալիք Մեդիան» հարցաշար էր ուղարկել ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին։ Ներկայացնում ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի պատասխանները։ Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին։ Շատ կարեւոր է, որ հայ ժողովրդի ընտրության ներկապնակում լինի եվրոպական գաղափարը, եվրոպական արժեքները, եվրոպական ընտրությունը: Միայն այդպես մենք կարող ենք միանալ քաղաքակիրթ աշխարհին: Ո՞րն է առանձնահատուկ այն ծրագիրը, որը միայն ձեր քաղաքական ուժը կարող է առաջադրել եւ իրականացնել։ Մենք առաջարկում ենք անմիջապես կատարել երեք քայլ` ելք ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, մուտք ԵՄ եւ ՆԱՏՕ, ինչպես նաեւ ընդլայնված, խոր եվրոինտեգրում: Հայաստանը Եվրոպա է եւ վերջ: Սա է մեր կարգախոսը, եւ սրանով ենք մենք տարբերվում բոլորից: 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում նոյեմբերի 10-ին ընդունվեց եռակողմ մի հայտարարություն, որը, թվում է, նախադուռն է մեծ համաձայնագրի։ Նոյեմբերյան հայտարարության հիմքով ինչպիսի՞ն եք տեսնում մասնավորապես Արցախի ապագան եւ ընդհանրապես տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։ Մենք բացարձակապես մերժում ենք ապօրինի եւ Հայաստանին թելադրված հայտարարությունը, որն իրականում ոչ այլ ինչ է, քան պետական հեղաշրջում, որովհետեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետն իրավունք չունի ընդունելու որեւէ պայմանագիր, որը վավերացված չէ ԱԺ-ի կողմից: Ուստի նոյեմբերի 9-ից սկսած՝ մեզանում տեղի է ունեցել Սահմանադրության կոպտագույն խախտում, ու փաստորեն դա պետական հեղաշրջում է: Եվ սահմանների փոփոխության պարագայում դա միջազգային իրավունքի խախտում է: Հետեւաբար Արցախի հարցի լուծումը կարող է տրվել միմիայն միջազգային հանրության կողմից ստեղծված Մինսկի խմբի ձեւաչափով: Եվ մեր վերջնական նպատակն է Արցախի հետ միացումը, ինչպես դա գրված էր 1990-ի ՀՀ Անկախության հռչակագրում: Վերջին մոտ կես տարում տարածաշրջանում Ռուսաստանի դերի կտրուկ մեծացմանը զուգահեռ հասարակության մեջ ուժգնանում են նաեւ հակառուսական տրամադրությունները։ Ձեր կարծիքով սա կարո՞ղ է հանգեցնել աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության, եւ ո՞վ կարող է զբաղեցնել ավանդական ռազմավարական դաշնակցի տեղը։ Այն, ինչ դուք անվանում եք աշխարհաքաղաքական փոփոխություն, դա մեր կուսակցության ծրագրային նպատակն է: Մենք ասում ենք՝ ՌԴ-ն, որը գաղութացրել էր մեր երկիրը 1921 թվականին, անցել է մեր երկրի զավթմանը: Արցախը եւ մեր երկրի որոշ մասեր արդեն զավթված են ռուսական գաղութային թուրքի կողմից: Մեր կարծիքով ՌԴ-ն հիմա գահավիժման, տապալման շեմին է, եւ վերջին 100 տարիների ընթացքում երրորդ անգամ մեր երկրի անկախությունը գալու է մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումով: Եվ ոչ թե ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի նրա տեղը, այլ պարզապես մեր անվտանգության, տնտեսական եւ ռազմաքաղաքական ուղղվածությունը պետք է փոխվի, մենք դառնանք արեւմտյան ռազմաքաղաքական դաշինքի մաս: Եվ դա չի նշանակում, թե ՌԴ-ի տեղը բերելու ենք ինչ-որ մեկին, մենք պարզապես հաստատում ենք մեր պետականությունը եւ անվտանգությունը ԵՄ-ի կազմում: Բայց մեզ ԵՄ-ում սպասո՞ւմ են: 2017 թվականին մեզ առաջարկել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որն, իհարկե զիջում էր ավելի վաղ առաջարկված` Ասոցացման համաձայնագրին, բայց, միեւնույնն է, մենք անցնելու ենք այդ ողջ ճանապարհով, հասնելու ենք լիիրավ անդամակցությանն ինչպես ԵՄ-ին, այդպես էլ ՆԱՏՕ-ին: Մեր հարեւան Վրաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան արդեն շարժվում են այդ ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, մեզ կհաջողվի գրեթե նրանց հետ միաժամանակ համալրել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կազմը:   Շարունակությունը՝ aliqmedia.am-ում։
10:33 - 16 հունիսի, 2021
Մեր տնտեսական քաղաքականության հիմքում անհատն է. ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար |armtimes.am|

Մեր տնտեսական քաղաքականության հիմքում անհատն է. ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար |armtimes.am|

armtimes.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական կարեւոր կետերից են կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը, բիզնեսին հավասար հնարավորություններ տալը, փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելը:  Տնտեսագետ, ԼՀԿ տնտեսական հանձնաժողովի քարտուղար Կարեն Սարգսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ իրենց տնտեսական ծրագրի հիմքում սպառողից դեպի «արարող հանրություն» անցում կատարելու գաղափարախոսությունն է: Իսկ թե ինչ է դա իրենից ներկայացնում եւ ընդհանուր առմամբ ինչ է նախատեսել ԼՀԿ-ն իր ծրագրի տնտեսական մասում՝ մեր զրույցում մանրամասնել է Կարեն Սարգսյանը:   - Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ է առաջարկում «Լուսավոր Հայաստանը» իր տնտեսական ծրագրում, կարեւոր մի քանի կետ կնշե՞ք: - Կայուն զարգացման, մրցունակ, առաջադեմ, բարձր կենսամակարդակ երաշխավորող պետություն եւ սոցիալական միջավայր ունենալու համար անհրաժեշտ է ձեւավորել ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ազատ կլինեն կարիքից, եւ կերաշխավորվի սեփական կյանքի որակը բարձրացնելու հավասար հնարավորություններ հանրության բոլոր անդամների համար։ ԼՀԿ-ն կարեւորում է տնտեսության հեռանկարային ճյուղերը, փոքր եւ միջին ձեռներեցությունը խթանող դրամավարկային եւ հարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ինտենսիվ գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, հանքահումքային վերամշակող արդյունաբերության ոլորտներում: Մեզ համար կարեւոր է նաեւ պետական բյուջեի թափանցիկության ապահովումը, բյուջեի կատարման, պետական գնումների եւ արտաքին ֆինանսական փոխառությունների օգտագործման արդյունավետության նկատմամբ իրական վերահսկողական կառուցակարգերի ամրագրումը: Ֆինանսական շուկաների զարգացման եւ կենսաթոշակային երկարաժամկետ խնայողությունների ներդրման հարթակների ձեւավորման ուղղությամբ հստակ քայլեր պետք է իրականացվեն՝ կուտակված միջոցները ՀՀ տնտեսության իրական հատված ուղղելու նպատակով: Մարզային համայնքներում ներդրումային ծրագրերի աջակցման գործուն մեխանիզմների ներդրումը, համայնքներում սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը եւս առաջնահերթ է: Սկսնակ գործարարների համար ԼՀԿ-ն առաջարկում է «Սկսիր Հայաստանում» պետական աջակցության ծրագիրը ներդնել:  Արտահանումը խթանելու նպատակով դեպի արտահանման շուկաներ առկա մուտքի խոչընդոտները վերացումը եւ նոր արտահանման շուկաների հասանելիության ապահովումը եւս մեր ծրագրի դրույթներից է: Կարեւոր է ձեւավորել հայկական արտադրողների եւ նրանց արտադրանքի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հարթակ:  Գյուղատնտեսության ոլորտում կարեւորում ենք համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը, «Կանաչ» տնտեսության զարգացումը, էկո ոլորտում ներդրումների խրախուսումը, ագրոարդյունաբերական կլաստերների ձեւավորումը՝ «Հողից մինչեւ վաճառասրահ» սկզբունքով, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, նաեւ՝ փոքր արտադրությունների խրախուսումը՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։ - Կա՞ն օրենքներ, որոնք ԼՀԿ-ն իշխանության գալու դեպքում մտադիր է չեղարկել, օրինակ՝ գույքահարկին դեմ արտահայտվող ուժերից էր: - Այո, նախեւառաջ մենք նախատեսում ենք իրականացնել օրենսդրական դաշտի գույքագրում, վերջինիս արդիականացում եւ պարզեցում, մասնավորապես, ներդրումային ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումների իրականացում, ներդրողների երաշխիքների ընդլայնման եւ վերջիններիս իրավունքների պաշտպանության հստակ օրենսդրական կարգավորումների ամրագրում: Ինչ վերաբերվում է գույքահարկին, ապա պետք է վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները՝ անցում կատարելով անշարժ գույքի միասնական հարկման արդարացի համակարգի, ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակը: Իսկ առհասարակ, մտադիր ենք պարզեցնել հարկային օրենսդրությունը եւ հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման ու պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով՝ Հարկային օրենսգրքին Սահմանադրական օրենքի կարգավիճակ տրամադրել: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
10:02 - 16 հունիսի, 2021
Քարոզարշավ օր 10. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել տարբեր ձևաչափերով |armenpress.am|

Քարոզարշավ օր 10. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել տարբեր ձևաչափերով |armenpress.am|

armenpress.am: Քաղաքական ուժերը շարունակում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավներն իրականացնել տարբեր ձևաչափերով։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակի կին թեկնածուները ժամը 16։00-ին՝ Say cheese սրճարանում կհանդիպեն երիտասարդների հետ։ Հանդիպմանը ներկա կգտնվեն Ինեսա Գաբայանը, Աննա Դավթյան-Գևորգյանը, Կարինե Յարալյանը, Տաթև Զորյանը, Զարուհի Մամյանը, Մարգարիտա Ղազարյանը։ «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինեն Շիրակի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպում կունենան բնակիչների հետ ժամը 11։00-ին Արթիկում, 12։00-ին՝ Մարալիկում, 14։45-ին՝ Աշոցքում, 17։00-ին Ամասիայում։ Դաշինքի անդամները երեկոյան ժամը 19։00-ին հանրահավաք կանցկացնեն Գյումրիում։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության քարոզարշավը կմեկնարկի մայրաքաղաքից՝ Զեյթուն վարչական շրջանից՝ ժամը 11։00-ին։ Երեկոյան ժամը 18։00-ին կուսակցության ներկայացուցիչները կլինեն Նոր Նորք վարչական շրջանի Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 10-րդ օրն սկսելու է Երևանի Նոր Նորքի 5-րդ մասիվի Դավիթ Բեկի փողոցում՝ ժամը 11։00-ին՝ Տիտան սուպերմարկետի դիմաց։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կշարունակի իր հանդիպումները քաղաքացիների հետ Սյունիքի մարզում, այնուհետև կուղևորվեն Վայոց Ձորի մարզ։ Ժամը 11։05-ին ներկայացուցիչները կլինեն Գորայք համայնքում։ 12։20-ին ՔՊ-ականները կայցելեն Ջերմուկ, 14։35-ին՝ Վայք, 15։30-ին՝ Մալիշկա, 16։10-ին՝ Եղեգնաձոր, 17։00-ին՝ Արենի։ «Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 16-ին լինելու է Արագածոտնի և Լոռու մարզերում։ Ժամը 12։00-ին նրանք կլինեն Ապարանում, ապա 13։30-ին՝ Սպիտակում, իսկ 15։00-ին՝ Վանաձորում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի (Պրահայի) այգում։ «Ազգային-Ժողովրդավարների բևեռ» կուսակցության անդամնեը նախընտական քարոզարշավի շրջանակներում այցելություններ է իրականացնելու Երևանում, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ Նրանք աշխատելու են մի քանի խմբով։ Ժամը 19։00-ին Դավթաշեն, Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջաններում կլինեն։ Գեղարքունիքի մարզում ժամը 13։00-ին կլինեն Ճամբարակում, ապա 16։00-ին՝ Սևանում։ Կոտայքի մարզում կլինեն ժամը 18։30-ին՝ Հրազդան քաղաքում։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 16-ին կլինի Լոռու մարզում։ Ժամը 18։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները կլինեն Վանաձոր քաղաքում և կհանդիպեն քաղաքացիների հետ։ «Զարթոնք» կուսակցության ԳՄ պատասխանատու, ցուցակում առաջին համար Արա Զոհրաբյանը և կուսակցության հիմնադիր-անդամ Վահագն Չախալյանը հանդես կգան ասուլիսով։ Ժամը 12։00-ին նրանք կխոսեն ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի, սպասվող ընտրությունների, և ակնկալիքների մասին։ Կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, սահմանազատման ու սահմանագծման խնդիրները։
09:13 - 16 հունիսի, 2021
#armvote2021․ Գիտություն և կրթություն [«Ազատ հայրենիք» դաշինք]

#armvote2021․ Գիտություն և կրթություն [«Ազատ հայրենիք» դաշինք]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
00:05 - 16 հունիսի, 2021
#armvote2021․ Գիտություն և կրթություն [«Միասնական հայրենիք» կուսակցություն]

#armvote2021․ Գիտություն և կրթություն [«Միասնական հայրենիք» կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
00:03 - 16 հունիսի, 2021
#armvote2021․ Գիտություն և կրթություն [«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն]

#armvote2021․ Գիտություն և կրթություն [«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
00:02 - 16 հունիսի, 2021
#armvote2021․ Գիտություն և կրթություն [«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն]

#armvote2021․ Գիտություն և կրթություն [«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
00:01 - 16 հունիսի, 2021