#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը․ Արման Բաբաջանյան

Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը․ Արման Բաբաջանյան

Համայն հայության ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանում, որովհետև առաջիկա օրերը, զարգացումները ճակատագրական են լինելու Հայաստանի համար։ Սպիտակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը։   «Ըստ էության, որոշվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Հայաստանը կշարունակի՞ իր գոյությունը որպես անկախ, ազատ, ժողովրդավար երկիր, թե՞ կդառնա մի մեծ կայսրության գուբերնիա, ծայրամասային մի երկրամաս։ Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը։ Մենք այստեղ ենք, որպեսզի Հայաստանը լինի, իսկ գողապետերը մեռնեն։ Նրանք, ովքեր պատերազմ են հայտարարել մեր երկրին, մեր պետությանն ու պետականությանը, մեր ժողովրդավար հեռանկարին, նրանք չպիտի որևէ շանս, որևէ հնարավորություն ստանան մեր երկրում, մեր քաղաքական միջավայրում տեղ ունենալ»։ Բաբաջանյանն ասաց, որ իր նշած քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններում ամոթալի է։ «Այս ընտրություններում նրանց մասնակցությունն իսկապես ամոթալի է, և ամոթը բոլորինս է, որովհետև բանտում լինելու փոխարեն այս մարդիկ քաղաքական հայտ են ներկայացրել, և այս ընտրություններում նստած օրեր ու ժամեր են հաշվում, հետն էլ ինչ-որ նազիր վեզիրների ու ժիլետների նշանակումներ են անում»։ Նրա խոսքով՝ այդ ուժերի հաղթանակը կամ ԱԺ-ում որևէ ձևաչափով հայտնվելը Հայաստանի պարտությունը կլինեն։ «Մենք պիտի որոշենք՝ Հայաստանը այս ճակատամարտում պիտի հաղթի, թե՞ պարտվի։ Մենք այս կենդանի պատով ապահովելու ենք մեր երկրի թիկունքային ապահովությունը և երաշխավորելու ենք, որ որևէ ոտնձգություն, որևէ հարձակում մեր պետության դեմ, ժողովրդի իշխանության դեմ, ժողովրդի կամարտահայտության դեմ չպիտի տեղի ունենա, և մենք որևէ բան չենք խնայելու հասնելու համար բաղձալի արդյունքի»։
14:56 - 16 հունիսի, 2021
Պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ. Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի հարցին |armenpress.am|

Պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ. Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի հարցին |armenpress.am|

armenpress.am: Կառավարության խնդիրն է Ամուլսարի հանքի շահագործման հարցում Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխանող, հավասարակշռված որոշման հանգել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպմանը:  «Մենք գիտենք, որ առերեսվում ենք Ամուլսարի հետ կապված իրադրությանը: Եվ մենք շարունակում ենք այդ թեմայով աշխատել, մեր խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահերին համապատասխանող որոշման հանգել»,-ասաց Փաշինյանը: Նա ամենաառաջնային թեմաներից մեկը համարեց ազդակիր համայնքների շահերը լիարժեք պաշտպանելը: Փաշինյանը նկատեց՝ կան մարդիկ, որոնք պնդում են, որ Ամուլսարը պետք է անպայման աշխատի, կան մարդիկ, որոնք ասում են, որ Ամուլսարը չպետք է աշխատի: «Բայց մենք պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ: Երբ կառավարությունը որևէ կոնկրետ առաջարկ կվերջնականացնի, ես անձամբ կգամ, կնստենք, եթե պետք լինի, երկար կխոսենք, եթե պետք լինի, կարճ կխոսենք, այդ հարցը մենք միասին պետք է լուծենք՝ հասկանալով այդ հարցի յուրաքանչյուր դետալը»,-ասաց նա:
14:40 - 16 հունիսի, 2021
Գիտություն և կրթություն․ ի՞նչ են առաջարկում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը

Գիտություն և կրթություն․ ի՞նչ են առաջարկում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
14:35 - 16 հունիսի, 2021
#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն]

#armvote2021․ Սոցիալ-տնտեսական վերականգնում [«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
14:30 - 16 հունիսի, 2021
1000 դոլար ենք խոստանում ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|

1000 դոլար ենք խոստանում ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Լսե՞լ եք, որ ընդդիմությունն ընտրակաշառք է բաժանում և այս աբսուրդներից մեկն է, բայց տեսեք, կա նաև լավ նորություն: Այս պահի դրությամբ արդեն հինգ անձ կալանավորված է, ոչ թե ձերբակալված է, այլ կալանավորված է ընտրակաշառքների հարցով: Այսօր Վայոց ձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում և շեշտեց, որ իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել:Այդ «բերքահավաքն» ավելի առատ դարձնելու համար Փաշինյանը ցանկություն հայտնեց հայտարարություն անելու: «ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք, 500 հազար դրամ պարգև, այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն»:
14:08 - 16 հունիսի, 2021
Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

Բանակի հզորացում, միջազգային գործընկերների հետ աշխատանք. քաղաքական ուժերի անվտանգային դիտարկումները |armenpress.am|

armenpress.am: Բանակի հզորացում ու մարտունակության բարձրացում, դիվանագիտական կուռ թիմի աշխատանք. «Արցախի հարց և անվտանգություն» թեմայով քննարկում-բանավեճի շրջանակում «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով անվտանգային խնդիրներին, նշեց, որ բանակցային սեղան պետք է վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը:  «Արցախի խնդրի կարգավորման և անվտանգային համակարգերի վերստեղծման տրամաբանության մեջ մենք կարևոր ենք համարում բանակի սպառազինության և ռազմատեխնիկական բազայի թարմացումը, բանակի մարտունակության բարձրացումը: Նշեմ, որ դա անհնար է իրականացնել առանց ռազմատեխնիկական աջակցության: Անհրաժեշտ է նաև ապահովել դիվանագիտական կուռ թիմի աշխատանքը: Մեր հաղթանակից հետո անհրաժեշտ է, որ միջազգային հանրության շփումների  արդյունքում բանակցային սեղան վերադարձվի Արցախի կարգավիճակի հարցը: Այստեղ ուզում եմ ընդգծել մի բան՝ Արցախն իր ֆիզիկական գոյությամբ ապահովում է ՀՀ-ի անկախությունը»,-   ասաց Հայկ Մամիջանյանը:  «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Գևորգ Գորգիսյանն առաջնային է համարում այն, որ նախ պետք է փաստել ու ամբողջ դիվանագիտական աշխատանքի հիմքում դնել Արցախի նկատմամբ տեղի ունեցած ագրեսիան, որի հետևանքով տարածքներ են զավթվել Ադրբեջանի Հանրապետության կողմից: Պետք է փաստվի, որ Ադրբեջանը վարում է հակահայ քաղաքականություն, պատերազմի ընթացքում բազմաթիվ են եղել մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է պատշաճ առաջ բերվեն: «Արցախի կարգավորման համար պետք է ընդունվի Հայաստանի անկախության հռչակագրում նշված սկզբունքը, այն է միավորում ՀՀ-ին: Սրա համար պետք է վերականգնել աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում: Ակնհայտ է, որ միայն հզոր Հայաստանը կարող է հայանպաստ լուծում բերել: Դրա համար պետք է վերականգնել տնտեսությունը, ուժեղացնել բանակը՝ շեշտը դնելով պրոֆեսիոնալիզմի վրա, զարգացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Լրջագույն ներդրումներ կատարել գիտության մեջ, ու դա կապել ռազմարդյունաբերության հետ»,-ասաց Գևորգ Գորգիսյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արման Աբովյանն Արցախի խնդրի լուծումը համարում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի «դե յուրե» լեգիտիմացումը: «Գոյություն ունի պարզ, հստակ համակարգ, որն իր մեջ ներառում է թե անվտանգային, թե տնտեսական հարցերի լուծումը տարածարջանային առումով և ոչ միայն: Մենք պնդում ենք, որ անվտանգային համակարգը պետք է լինի երկշերտանի՝ միջազգային հարաբերությունների հիման վրա կառուցված, որքան հնարավոր է խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կնքելով նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ, որը համահունչ կլինի ստեղծված իրավիճակին: Երկրորդը՝ պետք է բանակն արդիականացնել, ռազմական ներուժն ավելացնել: Այո, նույն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրումը նախատեսում է ռազմական արդյունաբերություն, բանակի արդիականացում»,-հավելեց Արման Աբովյանը: «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Գոռ Հակոբյանը նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարիների ընթացքում վերջնական չի ձևակերպել Արցախի հետ կապված հարցը՝ Արցախը Հայաստանի մաս է, անկախ պետություն է, թե այլ հարաբերություն պետք է ստեղծվի: «Դա շատ կարևոր է, որովհետև արտաքին գործընթացներում հստակ պետք է ձևակերպել, թե ինչ եք ակնկալում այն մարդկանցից, որոնց հետ դուք համագործակցում եք: Դա մեր մոտեցումն է: Հայ հանրությունը պետք է ձևակերպի իր համար Արցախի կարգավիճակի հարցը: Դա պետք է լինի որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք կառուցում մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա: Ազատական կուսակցություն ներկայացուցիչ Արամ Ղլեչյանն ընդգծեց, որ որևէ պարագայում Հայաստանի անվտանգային համակարգը չի կարող առանձնացվել Արցախի անվտանգային համակարգից: Այն մեկ ամբողջական պաշտպանական համակարգ է, որի հիմքում հայկական զինված ուժերն են: Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը վերափոխման կարիք ունեն: «Մենք երկու տասնամյակ ոչ բավարար չափով ենք ուշադրություն ենք դարձրել բանակին, արդյունքում այն կորցրել է իր մարտունակությունը, այն հնարավոր հեռանկարները, որ այսօր կարող էինք ունենալ: Առանց հապաղելու՝ պետք է ձեռնամուխ լինել արհեստավարժ բանակի ձևավորմանը, այն պետք է պատրաստ լինի 5-րդ սերնդի պատերազմների: Հիմնական նպատակն այն է, որ հաստատենք երկարատև խաղաղություն տարածաշրջանում»,-ասաց Արամ Ղլեչյանն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ ևս: ՀԱԿ-ից Աննա Գևորգյանը կարծում է, որ վերջին զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավոր: Այսօր Արցախի անվտանգության հարցերը քննարկվում են, և այդ քննարկումներում միշտ չէ, որ Հայաստանը ներկա է: «Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը շեշտադրում է այն հանգամանքը, որ ցանկացած իրավիճակում իրողությունների հետ առերեսվելու, սթափ գնահատականներ տալու և, ըստ այդմ, ռազմավարական ծրագրեր կազմելու, հասարակությանը ճշմարտությունն ասելու սկզբունքի վրա է հիմնվելու ցանկացած հարց ու ծրագիր ներկայացնելիս»,-հավելեց Աննա Գևորգյանն՝ ընդգծելով, որ անվտանգության ապահովման համատեքստում չափազանց կարևորում են ռազմական բաղադրիչը:
14:06 - 16 հունիսի, 2021
Ֆավորիտ ուժերից ցանկացածի հաղթանակի պարագայում լինելու են բախումներ. եթե 2 ուժերը չհաղթեն, ապա պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն. Էդմոն Մարուքյան |tert.am|

Ֆավորիտ ուժերից ցանկացածի հաղթանակի պարագայում լինելու են բախումներ. եթե 2 ուժերը չհաղթեն, ապա պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Երեկ երեկոյան ստացել եմ մեր ուսումնասիրությունների տվյալները, և ուսումնասիրությունները իրականացվել են խոշոր քաղաքներում և կոնկրետ շփումներով, այս պահին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գտնվում է 3-րդ տեղում, բայց որևէ տոկոս չեմ ասելու, ընտրությունների օրը կտեսնեք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այս ընտրությունները նրա համար են, որ մենք լուծում գտնենք, եթե լուծումը չենք գտնելու, ապա ավելի վատ է լինելու: Ֆավորիտ ուժերից ցանկացածի հաղթանակի պարագայում լինելու են բախումներ, և դա նշանակում է, որ 2 ուժերը չեն հաղթում, եթե նրանք չեն հաղթում, ապա ժողովուրդը բոլորին պարտադրում է համերաշխություն, իսկ դա նշանակում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ահա և բանալին»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նա նաև նշեց, որ նախկինում ասել է, իսկ հիմա կրկնում է, որ չի հավակնում դառնալ վարչապետ և այլ ձևաչափով է պատկերացնում երկրի հետագա կառավարումը:
14:01 - 16 հունիսի, 2021
«Պատիվ ունեմն» իր ուժը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում. Սոս Հակոբյան |armenpress.am|

«Պատիվ ունեմն» իր ուժը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում. Սոս Հակոբյան |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը ներկայացրեց հիմնավորումներ, թե ինչու քաղաքացիները հունիսի 20-ին իրենց ձայնը պետք է տան հենց իրենց դաշինքին: Հակոբյանն այս մասին խոսեց նախընտրականք քարոզարշավի շրջանակում հրավիրված ասուլիսում: «Ինչու պետք է հունիսի 20-ին ոչ միայն կատարել քաղաքացիական պարտքը, այլ ձայնը տալ հենց «Պատիվ ունեմ» դաշինիքին: Ուզում եմ հատուկ նշել, որ որևէ քաղաքական ուժ այս ընթացքում ցույց չտվեց արտաքին քաղաքական աջակցության այնպիսի դիապազոն, ինչպիսին «Պատիվ ունեմ» դաշինքը՝ սկսած Արթուր Վանեցյանի Մոսկվա այցից»,-ասաց Հակոբյանը: Նա հավելեց նաև, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և Կենտրոնամետ դեմոկրատներն իրենց աջակցությունն են հայտնել Հանրապետական կուսակցությանը: «Ակնհայտ է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը ցույց է տալիս նաև արտաքին քաղաքական ասպարեզում իր ուժը և հունիսի 20-ից հետո ծառայեցնելու է իր հնարավորությունները ՀՀ ազգային շահերին»,- նշեց նա: Հակոբյանը հատուկ շեշտեց նաև այն հանգամանքը, որ նախընտրական շրջանում՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ Արթուր Վանեցյանը միակ վարչապետի թեկնածուն է եղել, որ այցելել է Արցախ: «Մեզ համար շատ կարևոր են երեք մայրաքաղաքների հետ մեր ունեցած հարաբերությունները: Դրանք են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան և մեր հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը: Պատահական չէ, որ Արցախում Վանեցյանը հանդիպում ունեցավ Վեհափառ Հայրապետի հետ»,- ասաց նա: Իսկ թե դաշինքն ինչպես է ամփոփելու քարոզարշավը՝ նա ասաց, որ դեռևս 1-2 այց պետք է կատարեն մարզ, զուգահեռաբար կլինեն Երևանում, քարոզարշավի ամփոփման մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
13:13 - 16 հունիսի, 2021
Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի դիտարկման արդյունքներ․ «Անկախ դիտորդ» |hcav.am|

Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի դիտարկման արդյունքներ․ «Անկախ դիտորդ» |hcav.am|

hcav.am: «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։ Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ Ներկայացնում ենք զեկույցի առանձին մասերը՝ ըստ խախտումների բնույթի։ Վարչական/բիզնես ռեսուրսների կիրառում Այս ընտրությունների էական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարչական ռեսուրսների ու լծակների տիրապետում է ոչ միայն իշխող ուժն, այլ նաև ընդդիմությունն, ում աջակցում են բազմաթիվ համայնքապետեր՝ ՀՀ ողջ տարածքում։ Արձանագրված դեպքերից մեկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ենթադրյալ չարաշահման մասով հայտարարություն է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի դեմ։ Մյուս բոլոր դեպքերում ավելի շատ գործ ունենք ընդդիմության կողմից վարչական ռեսուրսի կիրառման հետ։ Ընդհանուր դիտարկմամբ հստակ է, որ ընդդիմադիր համայնքապետերի զգալի մասը լծված է քարոզչություն իրականացնելուն (նաև աշխատանքային ժամերին)։ Նրանք են նաև ապահովում «Հայաստան» դաշինքի մարզային հանիպումների մասնակիցներին։ Վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված որոշ դեպքեր ներկայացված են ստորև․   ըստ ստացված ահազանգերի՝ Գյումրի քաղաքում՝ դպրոցների տնօրենների մասնակցությամբ ուսուցիչներին փորձել են ուղղորդել տարբեր կերպերով Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություների անունից (միգուցե առանց նրանց իմացության) ներգրավելու տեղամասային ընտրական հանձնաժողովներում։ Ըստ ստացված տեղեկությունների՝ այս գործընթացն իրականացվում է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների հետ ասոցացվող անձանց կողմից։ Դիտարկված ժամանակահատվածում վարչական ռեսուրս կիրառել է նաև իշխող ուժը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, մի շարք նախարարների պաշտոնակատարների մարզային այցերին իրենց աշխատանքային ժամերին մասնակցել են մարզպետներ, մարզպետարանների աշխատակիցներ՝ իրենց աշխատանքային ժամերին կամ չգտնվելով արձակուրդի մեջ։ Սյունիքի մարզում հավաքներին հարկադրված մասնակցել են «Հայաստան» դաշինքի հետ ասոցացվող գործարարների աշխատակիցներ և համայնքային հիմնարկների աշխատակիցներ։ Վարչական ռեսուրսի չարաշահում են նաև համայնքային բյուջեի հաշվին տրամադրվող աջակցության դեպքերը, որոնք նկարագրվել են ընտրակաշառքների ահազանգերին վերաբերող հատվածներում: Փոսային նորոգումների աշխատանքներ են մեկնարկել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Ըստ ստացված տեղեկատվության՝ այս գործողություններն իրականացվում են «Հասյաստան» դաշինքի օգտին՝ համայնքային բյուջեի հաշվին փաստացի ապահովելով նաև որոշ անձանց ժամանակավոր զբաղվածությունը։
13:11 - 16 հունիսի, 2021
Ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը 2 մլն 578 հազար 678 է. թիվը ուռճացված չէ․ ի՞նչ եք առաջարկում, մե՞նք հանենք այն մարդկանց տվյալները, որոնք արտերկրում են. Արա Ֆիդանյան |tert.am|

Ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը 2 մլն 578 հազար 678 է. թիվը ուռճացված չէ․ ի՞նչ եք առաջարկում, մե՞նք հանենք այն մարդկանց տվյալները, որոնք արտերկրում են. Արա Ֆիդանյան |tert.am|

tert.am: Ընտրողների հետ կապված` բավականին ծավալուն ստուգումներ են իրականացվել, ահռելի  աշխատանքներ են տարվել, և ես վստահեցնում եմ, որ այն թիվը, որը պաշտոնապես հրապարակվել է, համապատասխանում է իրականությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ խոսելով այն շրջանառվող թեմայի մասին, թե ընտրողների՝ հրապարակված թիվը չի համապատասխանում իրականությանը և մի քանի անգամ ավելի է ներկայացվում: «ՀՀ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 380 հազար 653 մարդ, ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 2 մլն 578 հազար 678 անձ: Այն հարցը, թե թիվը ուռճացված է, բնականաբար, սխալ է, որովհետև հստակ գործող պետական ռեգիստրի համակարգ է դրված ՀՀ-ում, իսկ այն հարցը, որ անձիք դրսում են գտնվում կամ միգուցե, բացակայում են, և իրենց տվյալները առկա են, կասեմ, որ իհարկե, առկա պետք է լինեն: Ի՞նչ եք առաջարկում, մե՞նք հանենք այն մարդկանց տվյալները, որոնք արտերկրում են, սակայն վերջին օրը գան ու զրկված լինեն ընտրելու իրավունքից, իհարկե՝ ոչ»,-ասաց Ֆիդանյանը:
13:07 - 16 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում արոտավայրերի կառավարման խնդիր է տեսնում |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում արոտավայրերի կառավարման խնդիր է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում արոտավայրերի կառավարման խնդիր է տեսնում: Այս մասին նա հայտնեց Սյունիքի մարզի Գորայք համայնքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ: «Սյունիքում շատ է խոսվում և քննարկվում արոտավայրերի տարածքի կրճատման մասին, բայց ես խորապես համոզված եմ, որ հանրապետությունում մենք դրա խնդիրը չունենք: Մեզ մոտ արոտավայրերի կառավարման խնդիր կա: Այսօր ՀՀ-ում 1 մլն հա-ից ավելի արոտավայր կա, և դրանք կարող են եռակի անգամ շատ ապահովել մեր այսօր եղած անասունների գլխաքանակը: Մեր երկրում Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերն ամենաշատ արոտավայրերն ունեն, խնդիրը, կարծում եմ, մեկն է՝ այդ տարածքներ հասնելու խնդիրներ են հաճախ լինում»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ պետք է հասկանալ, թե ինչ է հարկավոր անել: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է խնդիր դնել և դրան լուծում տալ, ինչպես օրինակ իրականացվում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Փաշինյանն ընդգծեց, որ նախատեսում են դեպի արոտավայրեր տանող գրունտային ճանապարհներ կառուցել: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ամենահրատապ խնդրին` վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ դա վարկերն են: «Ստեղծվում է այնպիսի խնդիր, որ վարկերի պատճառով գյուղացին պարտքեր է կուտակում: Այսօր ունենք «խելացի» գոմերի, ջերմատների լիզինգի ծրագրեր, որոնք գյուղացու մոտ զարգացում պետք է ապահովեն: Խնդիրը կայանում է նրանում, որ գյուղացիները ծանրաբեռնված են վարկային պարտավորություններով: Լուծումներից մեկն այն է, որ պետք է գյուղացիները հավաքվեն և ձևավորեն գյուղատնտեսական կոոպերատիվ և լիզինգի այդ վարկերից կկարողանան օգտվել»,- նշեց Փաշինյանը:
12:55 - 16 հունիսի, 2021
Գիտաշխատողները, մանկավարժներն ու բուժաշխատողները՝ նախընտրական ցուցակներում |civilnet.am|

Գիտաշխատողները, մանկավարժներն ու բուժաշխատողները՝ նախընտրական ցուցակներում |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի պատգամավոր դառնալու հավակնություն ունի 2 528 թեկնածու։ Նրանցից 830-ը գործազուրկ են։ «Հայոց արծիվներ» կուսակցության ինքնաբացարկից հետո ամենաշատ գործազուրկները Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունում են՝ 45 հոգի։ Այս կուսակցությունը հայտնի է իր վարչապետի թեկնածուով՝ Տիգրան Արզաքանցյանցով, որին ավելի ուշ ԿԸՀ-ն հանեց ցուցակից։ Ամենաքիչ գործազուրկները «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում են։ Բոլոր թեկնածուներից 99-ը գիտության ոլորտից են՝ ակադեմիաների ներկայացուցիչներ, դասախոսներ, բուհերի այլ աշխատակիցներ, այսինքն՝ գիտության ոլորտի ներկայացուցիչները թիվը բոլոր թեկնածուների ցանկի 4 տոկոսն է ընդամենը կազմում։ Այս ոլորտից ամենաշատ ներկայացուցիչներն ունի «Հայաստան» դաշինքը՝ 13 թեկնածու, այնուհետև «Պատիվ ունեմ»-ը՝ 11 անձ և «Ինքնիշխան Հայաստան»-ը՝ 8 թեկնածու։ Մեկական գիտաշխատող կա «Համահայկական ազգային պետականություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների ցուցակում։ Բոլոր ցուցակներում կա 120 մանկավարժ թեկնածու։ Ամենաշատ ուսուցիչները «Պատիվ ունեմ»-ում են և «5165 շարժում»-ում՝ 13 անձ։ Մեկական մանկավարժ կա Հայ ազգային կոնգրես, «Քաղաքացու որոշում», Զարթոնք և Հայոց հայրենիք կուսակցությունների ցուցակներում։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
12:35 - 16 հունիսի, 2021