Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արայիկ Հարությունյանը հայտնել է կադրային որոշումների մասին

Արայիկ Հարությունյանը հայտնել է կադրային որոշումների մասին

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ Շուշի քաղաքի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը, որտեղ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար մեր քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: Նիստում որոշում է կայացվել նաեւ ձեւավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին: Ի դեպ, տեղեկացնեմ նաեւ, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության եւ սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար: Մնացած նշանակումների մասին՝ հերթով՝ առաջիկայում»։
16:20 - 13 մայիսի, 2020
Վարչապետ Փաշինյանն այցելել է ՊԲ զորամասեր, սահմանապահ դիրքեր

Վարչապետ Փաշինյանն այցելել է ՊԲ զորամասեր, սահմանապահ դիրքեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են պաշտպանական բանակի մի քանի զորամասեր և սահմանապահ դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ: Այնուհետև նրանք եղել են ՊԲ զորամասերից մեկում, որտեղ միայն մի քանի օր է, ինչ ներդրվել է սննդի նոր կարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին և ընդգծել, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ ընթացքի մեջ է: Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը և հավելել, որ այդ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: * * * Հայաստանի և Արցախի ղեկավարներն այցելել են նաև գյուղատնտեսական նշանակության տարածքներ և բուսական յուղի արտադրությամբ զբաղվող ընկերություն: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգով եգիպտացորենի ցանքատարածքներն ու նռան այգիները: Պատասխանատուները վարչապետին մանրամասներ են ներկայացրել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, դրա արդյունավետության և Արցախում այդ համակարգով գործող ցանքատարածքների ու այգիների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի մասին: ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է Արցախում ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլերը և կարևորել կառավարությունների միջև այս ուղղությամբ սերտ համագործակցությունն ու համատեղ միջոցառումների իրականացումը: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում գործող բուսական յուղի արտադրամաս` ծանոթացել վերջինիս գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ արտադրությունը կազմակերպվում է տեղական հումքից` գերմանական ժամանակակից սարքավորումներով: Արտադրանքի ողջ ծավալն իրացվում է Արցախում և Հայաստանում: Ընկերությունն ունի 70-ից ավելի աշխատակից և նախատեսում է ներդրումային նոր ծրագրերի արդյունքում առաջիկայում ընդլայնել գործունեությունը:
22:41 - 09 մայիսի, 2020
Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Ստեփանակերտում մասնակցել է Եռատոնի միջոցառումներին

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Ստեփանակերտում մասնակցել է Եռատոնի միջոցառումներին

 Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 9-ին նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ եւ ԱՀ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, Շուշի քաղաքում ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։  
13:27 - 09 մայիսի, 2020
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի կապակցությամբ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի կապակցությամբ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի կապակցությամբ․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի քաջարի զավակների թողած անուրանալի ավանդի առաջ: Հպարտ եմ, որ եղել եմ հայոց բերդաքաղաք Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը, որտեղ հերոսի մահով ընկան լավագույնները. հազա՜ր փառք բոլոր նահատակներին: Սրտագին շնորհավորանքներս մեր միասնական հայրենիքի սահմաններն անառիկ պահողին եւ տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորին՝ Պաշտպանության բանակին ու նրա ողջ անձնակազմին՝ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայրենիքում եւ Սփյուռքում ապրող սիրելի՛ հայություն Այս պարտավորեցնող պահին հայտարարում եմ, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքս ժողովրդիս կհղեմ պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ: Փա ՜ ռք հայ ժողովրդին:Կեցցե ՜ ն նրա հերոսական զավակները»:    
10:18 - 09 մայիսի, 2020
Եռատոնը պարտավորեցնում է ավելի նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու գործին. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Եռատոնը պարտավորեցնում է ավելի նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու գործին. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Նախագահի խոսքերով՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու և զարգացնելու գործին: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի ընտրված նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:
20:25 - 08 մայիսի, 2020
Մինչև 2021թ.-ի տարեվերջ Ստեփանակերտում կավարտվի 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը. Արայիկ Հարությունյան

Մինչև 2021թ.-ի տարեվերջ Ստեփանակերտում կավարտվի 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը. Արայիկ Հարությունյան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ այսօրվա հադիպմանս շարունակությունն ընդլայնված կազմով էր, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Քննարկել ենք մայրաքաղաքի բնակարանային հերթացուցակներում գտնվող զոհված ազատամարտիկների ընտանիքների և անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին խմբի հաշմանդամների՝ վերանորոգման ենթակա բնակարանների և բնակելի տներով ապահովման հարցերը: Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ պայմանավորվել ենք մինչև 2021թ.-ի վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել մեր ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը: Հորդորել եմ քաղաքապետին սեղմ ժամկետներում կազմակերպել նախագծանախահաշվային աշխատանքները: Իսկ վերը նշված մեր տասնյակ համաքաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը նախատեսում ենք լուծել մինչև 2022թ.-ի վերջը», - գրել է Հարությունյանը։
21:12 - 04 մայիսի, 2020
Մեր էներգետիկ անկախությունը այլընտրանք չունի, չփորձե՛ք, չփորձե՛ք. Արայիկ Հարությունյան
 |armtimes.com|

Մեր էներգետիկ անկախությունը այլընտրանք չունի, չփորձե՛ք, չփորձե՛ք. Արայիկ Հարությունյան |armtimes.com|

armtimes.com: «Երեւի մոլորակի ամենաապահով երկիրն ենք համարվում կամ երկրներից մեկը. ընդամենը ունեցել ենք 8 վարակվածության դեպք, մնացել են 2-ը». «Զրույց քաղաքացու հետ» ձեւաչափով ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ այս մասին հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Այդ առումով նա շնորհակալություն հայտնեց բոլոր բուժաշխատողներին, պատասխանատուներին, գործող իշխանություններին: «Մեղադրանք չլինի, բայց շատերը անհամբեր սպասում էին վատ լուրերի (անհամբերը չակրտավոր կամ բաց)՝ ամեն քայլափոխի կասկածի տակ դնելով ընտրությունները կամ ընտրություների կազմակերպումը: Ու չէին թաքցնում ոգեւորությունը, երբ որեւէ հիվանդի մասին խոսվում էր: Անհամբեր սպասում էին, որ այդ հիվանդից պետք է տարածվեր: Աստված մեզ հետ էր եւ Ղարաբաղում այսօր ունենք նորմալ իրավիճակ»,- հայտարարեց Հարությունյանը: Չնայած սրան, նա ունի մտավախություն, որ կարող է տարածվել վիրուսը: Ասաց, որ երեկ քայլել է Ստեփանակերտի հրապարակում եւ տեսել հարյուրավոր, միգուցե նաեւ հազարավոր մարդկանց, որոնք քայլելիս են եղել առանց սոցիալական հեռավորությունը եւ մյուս կանոնները պահելու: Նորընտիր նախագահը զգուշացնում է, որ այսօրվանից սկսած ամեն մեկից է կախված վարակի տարածման ռիսկը, յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի, որ եթե չգիտակցի դա՝ կարող է վարակել իր հարազատներին, բացի այդ վնաս հասցնել պետությանը: «Վստահ եմ, որ Արցախը ապահովագրված է պարենային առումով: Գործող կառավարության կողմից բավականին մեծ աշխատանք է կատարվել առաջիկա ժամանակահատվածում մեր պարենային խնդրի լուծման ուղղությամբ. գարնանացան աշխատանքները արդեն ավարտվում են, աշնանացանի կատարած ծավալները թույլ են տալիս ոչ միայն ապահովագրել մեզ պարենային անվտանգության առումով, այլեւ լուրջ ներդրում ունենալ Հայաստանի պարենային անվտանգության խնդրում: Բայց Հայաստանն ունի այդ խնդիրը: մեր քույր ու եղբայրներն ունեն այդ խնդիրը եւ մեր առաջիկա աշխատանքները հենց ուղղված են լինելու ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պարենային անվտանգության խնդրի լուծման ուղղությամբ: Այն չօգտագործված ռեսուրսները, չօգտագործվող տարածքները, չօգտագործվող վարելահողերը, գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է ամբողջությամբ օգտագործել եւ, ինձ թվում է, Հայաստանի իշխանությունների հետ միասին հաջողվելու է իրականացնել այդ ամենակարեւոր խնդիրը»,- քաղաքացիներին ուղղված իր խոսքում ասաց Արցախի նորընտիր նախագահը: Խոսելով էներգետիկ անվտանգության մասին՝ Հարությունյանը շատ կարեւորեց անկախության խնդիրը: Ըստ նրա, քանի որ Հայաստանի եւ Արցախի էներգետիկ ռեսուրսները հիմնականում  ներկրվում են, ուստի դրանք ցանկացած պահի կարող են վտանգված լինել թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ֆինանսական խնդիրներով պայմանավորված: Իսկ անկախության համար, ըստ Հարությունյանի, շատ կարեւոր են հիդրոէլեկտրակայանները: «Նորից ուզում եմ կրկնել․ այն մարդիկ, որոնք դեմ են այդ ծրագրին, մեր երկրի թշնամիներն են։ Ուզում եմ նորից բարձրաձայնել․ էներգետիկ անկախությունը, անվտանգությունն այլընտրանք չունեն, չփորձե՛ք, չփորձե՛ք։ Եվ մենք շարունակելու ենք անկախության ծրագիրը»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Արցախում մեծ դժգոհություն է առաջացնում հէկերի շինարարությունը: Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն անգամ հացադուլ էր ստեղծել դրանցից մեկի շինարարությունը կասեցնելու պահանջով: Մյուս խնդիրը, որ Հարությունյանը առանձնացրել էր մայիսմեկյան տոնի առիթով անդրադառնալու համար՝ համերաշխությունն է. «Վերջին օրերին ես իրականացրել եմ խորհրդատվական, համագործակցության հանդիպումներ 3 քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների հետ: Հանդիմում եմ ունեցել ՀՅԴ-ի, Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչների, Սամվել Բաբայանի, Մասիս Մայիլյանի հետ, շարունակելու եմ հանդիպումներս արտախորհրդարանական ուժերի հետ, որոնք ցանություն ունեն եւ այն դեմքերի հետ, որոնք մասնակցել են ընտրություններին, որպեսզի ունենանք համերաշխ հասարակություն: Իրականում շատ կառուցողական հանդիպումներ էին: Մենք շարունակելու ենք խորհրդակցելու այդ հնարավորությունը, ստեզծելու ենք շատ արդյունավետ քաղաքական համակարգ՝ իմ գլխավորությամբ որպես երկրի նախագահ, բայց բոլորին տալով հնարավորություն մասնակցելու մեր երկրի ոչ միայն կառավարմանը, այլեւ այս պատվաբեր առաքելության իրականացմանը»,- մանրամասնեց Արցախի նորընտիր նախագահը: Հիշեցնելով, որ ինքը պաշտոնը ստանձնելու է մայիսի 21-ին՝ նա ընդգծեց, որ դեռեւս որեւէ պաշտոնում որեւէ մեկի նշանակման մասով որոշում չունի. «Շատ տարածված լուրեր կան, անհամբեր կամ համբերատար սպասում են կադրային նշանակումներին: Նշեմ, որ դեռ որեւէ որոշում չեմ կայացրել, կադրերի նշանակման առումով որոշումը կայացնելու եմ մայիսի 21-ից հետո՝ ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը: Իհարկե հանդիպումների ժամանակ կարող է կարծիքներ են հնչում տարբեր քաղաքական գործիչների կամ տարբեր պաշտոնյաների հետագա դերակատարության առումով, բայց դրանք ընդամենը խորհրդակցելու կամ քննարկելու համար են, եւ այդ առումով այն խոսակցությունները, որ կան՝ չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ երբ որ որոշումներ կայացնի՝ կհրապարակի դրանք եւ կհիմնավորի: Պայմանները հետեւյալն են. բոլոր նշանակված պաշտոնյաները պետք է հարգանք վայելեն կամ իրենց աշխատանքի ընթացքում պահպանեն այդ հարգանքի մթնոլորտը, լինեն թափանցիկ, բաց, շփվող եւ իհարկե արհեստավարժ: 
21:27 - 01 մայիսի, 2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել

Ստեփանակերտում այսօր՝ ապրիլի 27–ին ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի միջև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը։ «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Օրեր առաջ Երևանում կայացած հանդիպումից հետո ձևավորված օրակարգային հարցերը չեն փոխվել. նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված անվտանգային իրավիճակ, պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակական ապահովում և ինստիտուտների ներդաշնակեցում: Բոլոր հարցերի շուրջ ունեցել ենք արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը»:
20:31 - 27 ապրիլի, 2020
Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է

Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ․ «Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներՄեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահիս ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ եմ համարում:Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի:Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ: Սա է իմ և մեր տեսլականը:Հիշում ենք և պահանջում»։
10:39 - 24 ապրիլի, 2020
Բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամարժեք փոխզիջումներ․ Արայիկ Հարությունյան

Բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամարժեք փոխզիջումներ․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ։ Ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել: Մենք շահագրգռված ենք հիմնախնդրի խաղաղ ու վերջնական կարգավորմամբ և գերազանցապես գիտակցում ենք, որ այն իր վճռական ազդեցությունն է ունենալու տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղություն հաստատելու վրա, սակայն ակնկալում ենք նույն գիտակցումը ու պատասխանատվությունը նաև Ադրբեջանի կողմից: Իհարկե, մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում, բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի Հանրապետության իշխանությունները: Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում և ուշադիր հետևելով ապրիլի 20-ին և 21-ին համանախագահների և արտգործնախարարների հետ առանձին, ապա՝ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսներին՝ ցավոք, հերթական անգամ արձանագրում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խուսափել հակամարտության իրական կողմի հետ ուղիղ բանակցությունների վարումից: Դա, առաջնագծում պարբերաբար կրկնվող սադրանքների և հայատյաց քաղաքականության հետ համատեղ, մեծապես նվազեցնում է պաշտոնական Բաքվի ցուցադրած ձգտումների ազնվության ու վստահելիության մակարդակը: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես հայտարարում եմ՝ 1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին. 2. Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել. 3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ. 4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք. 5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ. 6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան. 7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների: Արցախի իշխանություններն ինչպես նախկինում, այնպես էլ ապագայում պատրաստակամ են գործադրելու առավելագույն ջանքեր փոխադարձ հարգանքի մթնոլորտում կողմերի միջև վստահության ամրապնդման և հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման հարցում անհրաժեշտ կամք դրսևորելու և առաջընթաց արձանագրելու համար»:
12:02 - 22 ապրիլի, 2020
Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Կարեւորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել համատեղ կազմակերպված աշխատանքի համար եւ նրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները: Համաձայանեցման արդյունքում ձեւավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին. Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն Արցախի անվտանգություն եւ պաշտպանություն Մայր Հայրենիքի հետ ավելի սերտ եւ փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացում բոլոր ոլորտներում Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում Արցախի ներքին կայունություն եւ միասնություն Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները»:
16:12 - 21 ապրիլի, 2020