Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ |tert.am|

Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ |tert.am|

tert.am։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ապագա գլխավոր քարտուղար, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, գրում են տեղական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ Ստանիսլավ Զասը 2020 թ. հունվարի 1-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:Ավելի վաղ՝ մայիսին հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասին: Հանդիպմանը ներկա էր գտնվել նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Վարչապետը ողջունել էր հյուրերին ՀՀ կառավարությունում և կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը:«Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը», - նշել էր Նիկոլ Փաշինյանը:
10:25 - 18 սեպտեմբերի, 2019
Բաքուն հավանություն չի տվել Արևելյան Գործընկերության հռչակագրին. |panarmenian.am|

Բաքուն հավանություն չի տվել Արևելյան Գործընկերության հռչակագրին. |panarmenian.am|

panarmenian.net: Մայիսի 14-ին Բրյուսելում կայանալու է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ բարձր մակարդակի խորհրդաժողովը, որին մասնակցելու են Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ղեկավարներն ու ՀՀ, Ադրբեջանի և Բելառուսի ԱԳ նախարարները:Եվրամիությունը հանդիպմանն ընդառաջ հանդիսավոր հռչակագիր էր պատրաստել կոնֆերանսի մասնակիցների համար, սակայն Բաքուն հրաժարվել է հավանություն տալ դրան՝ պահանջելով ընդգրկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետը: Այսինքն, Ադրբեջանն ակնկալում էր, որ «բոլոր անդամ երկրները փաստացի սատարեն ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,-գրում է ՏԱՍՍ-ը:Ուստի՝ կոնֆերանսի ավարտին հանդիպումը նախագահող Եվրամիությունն ուղղակի եզրափակիչ հայտարարություն կտարածի:
06:54 - 14 մայիսի, 2019
Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է առաջին փուլը. Իլհամ Ալիև |aysor.am|

Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է առաջին փուլը. Իլհամ Ալիև |aysor.am|

aysor.am։ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է», - ասել է Ի.Ալիևը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ, հայտնում է «Интерфакс»-ը: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել: «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», - ասել է Ի.Ալիևը: Նա նաև հայտարարել է, որ Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարևոր էր «այդ թվում`բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափի հաստատման տեսանկյունից»: «Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ադրբեջանի նախագահը:
10:27 - 02 ապրիլի, 2019
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը պետք է մնա անփոփոխ. Ալիև

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը պետք է մնա անփոփոխ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխման անընդունելի լինելու մասին: «Հայկական կողմը հարցեր է բարձրացրել բանակցությունների ձևաչափի փոփոխման մասին: Սակայն, Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դա ընդունել: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները`հանդես գալով լուրջ հայտարարությամբ՝ նշել են, որ ձևաչափը պետք է մնա անփոփոխ: Նման հայտարարություններ են արել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները: Այսինքն, դա լուրջ ազդանշան է Հայաստանի համար, ինչպես նաև վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ավելի մեծ աջակցություն է ստանում», - ասվում է Նովրուզի առթիվ քաղաքացիներին ուղղված Ադրբեջանի նախագահի շնորհավորական ուղերձում: Նա նշել է, որ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: «Այս հակամարտությունը պետք է լուծվի միայն մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ասել է նա:   aysor.am
07:43 - 20 մարտի, 2019
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը փոխելը անընդունելի է․ Իլհամ Ալիև |tert.am|

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափը փոխելը անընդունելի է․ Իլհամ Ալիև |tert.am|

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով ՀՀ կառավարության՝ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը, նշել է, որ դա «անընդունելի» է, գրում է minval.az-ը: «Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցային ձևաչափը: Դա անընդունելի է ու  հակամարտության կարգավորման գործընթացի արգելափակման փորձ»,- Բաքվում միջազգային համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ հայտարարել է նա: Ալիևն իր խոսքում հիշեցրել է, որ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ևս դեմ են հանդես եկել ձևաչափի փոփոխմանը»: «Բանակցությունները պետք է արդյունավետ, այլ ոչ թե լինելու համար լինեն»,-ասել է Ալիևը: Անդրադառնալով ստատուս-քվոյին՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ դա «անընդունելի» է և որ ստատուս-քվոն պետք է փոխվի: tert.am
09:13 - 14 մարտի, 2019
Ալիևը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը |Tert.am|

Ալիևը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը |Tert.am|

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էռլ Լիթցենբերգերի հավատարմագրերը և քննարկել Արցախի հակամարտության կարգավորման ուղիները, գրում է minval.az կայքը: Ինչպես նշում է կայքը, Ալիևը Լիթցենբերգերի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի դիրքորոշմանը, որը հիմնված է «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և հակամարտության արդար լուծման» վրա: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ նրանց դիրքորոշումը դրականորեն են ընդունվել Ադրբեջանում: Խոսքը համանախագահների այն հայտարարության մասին է, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում: Զրուցակիցները փոխանակվել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ կարծիքներով: tert.am
12:35 - 12 մարտի, 2019