Ղրղզստան

Ղրղզստանը հայտնել է փոխհրաձգության վերսկսման մասին․ իրավիճակը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին

Ղրղզստանը հայտնել է փոխհրաձգության վերսկսման մասին․ իրավիճակը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է սկսվել երկու երկրների սահմանապահների միջև։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունը։ Բիշքեկում հայտնել են, որ իրավիճակի սրման պատճառ է դարձել տաջիկ զինվորականների գործողությունները, որոնք միակողմանիորեն փակել են Ղրղզստանի Իսֆանա և Բատկեն քաղաքները կապող մայրուղին: Իսկ տաջիկ սահմանապահներն իրենց հերթին պնդել են, թե կրակոցները առաջինը սկսել է ղրղզական կողմը, իսկ իրենք պատասխան կրակ են բացել։ Իրավիճակը դեէսկալացնելու համար դեպքի վայր են մեկնել երկու երկրների պաշտոնյաները։ Բիշքեկում հայտնել են նաև, որ տաջիկական կողմը օգտագործել է ականանետեր և նռնականետեր։  Նշվում է, որ Ղրղզստանի սահմանամերձ գյուղերի որոշ բնակիչներ տարհանվել են ղրղզ և տաջիկ սահմանապահների փոխանակման գոտուց։ Տաջիկստանի հետ սահմանին իրավիճակի սրումից հետո Ղրղզստանի Բատկենի շրջանի մի մասը մնացել է առանց էլեկտրականության, հայտնել է Սպուտնիկ Ղրղզստանը։  Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում հայտնել են, թե տաջիկական կողմը խնդրել է հրադադար հաստատել սահմանին, սակայն շարունակում է փոխհրաձգությունը։ Ինչից հետո  Բատկենի (Ղրղզստան) շրջանի ներկայացուցիչ Մարիֆժան Տուլաևը հայտնել է, որ տաջիկական կողմից կրակը դադարեցվել է։  Ավելի ուշ հայտնել են փոխհրաձգության վերսկսման մասին։ Ղրղզստանը հայտարարում է նաև  տաջիկական կողմից ծանր տեխնիկայի և զինվորականների տեղափոխման մասին։  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հրաձգության հետևանքով, նախնական տվյալներով, վիրավորների թիվը հասել է 6-ի։
20:51 - 27 հունվարի, 2022
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները

Հունվարի 13-ին կայացած ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի ժամանակ քննարկվել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունը։  «Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության արդյունքները և առաջացող սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմների կատարելագործումը։ Նիստից հետո ստորագրվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը՝ «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական ​​տեղակայման կետեր կազմակերպելու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
18:54 - 13 հունվարի, 2022
ՀԱՊԿ քարտուղարությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծն ուղարկել է անդամ պետություններին

 |armenpress.am|

ՀԱՊԿ քարտուղարությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծն ուղարկել է անդամ պետություններին |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է կազմակերպությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով համապատասխան հանձնարարական տալ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությունը հունվարի 13-ից դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է  ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունը: «ՀԱՊԿ քարտուղարությունում նախապատրաստվել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն ու հաստատման համար ուղարկվել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին»,- ասվում է հայտարարության մեջ: ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են, որ խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը կորոշվի հունվարի 13-ին կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստի ընթացքում: Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում կայացած օպերատիվ շտաբի նիստում ասել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկը նախատեսվում է հինգշաբթի օրը։ 
20:22 - 12 հունվարի, 2022
ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը. վարչապետ Փաշինյան

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը. վարչապետ Փաշինյան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգկված է եղել «Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին» հարցը: Տեսակոնֆերանսի միջոցով անցկացված նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ղազախստանի Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա և ՀԱՊԿ երկրների առաջնորդների աջակցությամբ այսօր անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօր Ղազախստանի Հանրապետությունում հայտարարված է համազգային սգո օր և առաջարկել մինչ աշխատանքը սկսելը մեկ րոպե լռությամբ հարգել Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվածների հիշատակը։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո, նիստի բացման խոսքում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ օպերատիվ արձագանքման և Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա արտահերթ նիստին մասնակցելու համար։ «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, որը կարող է հետագայում ավելի սրանալ, Ղազախստանի նախագահը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին։ Այս դիմումի հիման վրա և Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, գործելով ՀԱՊԿ գործող նախագահի գործառույթներին համապատասխան, ես գործարկել եմ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ խորհրդակցությունների մեխանիզմ։ Հաշվի առնելով Ղազախստանի պաշտոնական դիմումը և իրավիճակի արագ զարգացման միտումը, ինչպես նաև ի նկատի ունենալով երկրի անվտանգությանը, կայունությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի առաջացումը՝ Ղազախստանում իրավիճակը կարգավորելու նպատակով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կոնսենսուսային որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար՝ Հավաքական անվտանգության պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի համաձայն»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Այնուհետև ելույթներով հանդես են եկել ՀԱՊԿ պետությունների ղեկավարները՝ իրենց դիտարկումներն ու տեսակետները ներկայացնելով Ղազախստանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացման վերաբերյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթում, մասնավորապես, նշել է. «Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,Հարգելի գլխավոր քարտուղար, Շնորհակալություն բովանդակալից ելույթների և մանրամասն տեղեկատվության համար։Ցավոք, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների։ Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն։ Հուսով ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակում բարեկամ Ղազախստանին օգնելուն ուղղված ջանքերը կօգնեն հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն կյանքը։ Գործընկերներ, Հարկ է ընդգծել, որ մեր նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության՝ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը։ Ելնելով դրանից՝ մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները համատեղ ջանքեր կգործադրեն այդ մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչը, անկասկած, կծառայի ինչպես անդամ պետությունների միջև փոխգործակցության հետագա զարգացմանը, այնպես էլ Կազմակերպության համապատասխան կառույցների ու մեխանիզմների ամրապնդմանը։ Հարգելի գործընկերներ, Մենք ավարտեցինք այսօրվա օրակարգի շուրջ մտքերի փոխանակումը։ Եվ ամփոփելով մեր այսօրվա նիստի արդյունքները՝ ցանկանում եմ գոհունակությամբ փաստել Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր երկրների միջև բարձր փոխըմբռնումը։ Ակնհայտ է մեր գործողությունների նպատակաուղղվածությունը՝ իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման և երկրի բնականոն կյանքին վերադարձնելու ուղղությամբ։ Սա ծայրահեղ կարևոր պահ է քաղաքացիների համար տարրական կենսապայմանների ապահովման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման համար։ Շնորհակալություն ուշադրության համար»:
14:34 - 10 հունվարի, 2022
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին ՀԱՊԿ հանդիպմանը

ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը հունվարի 10-ին ՀԱՊԿ հանդիպմանը

Հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ «Միջոցառման ընթացքում կքննարկվեն Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումները։ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ հանդիպմանը։ ՀԱՊԿ հանդիպմանը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 10-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը։ Իսկ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Երևանը՝ որպես կազմակերպության նախագահ, հրավիրում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ 
17:50 - 09 հունվարի, 2022
Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել ՀԱՊԿ կազմում իր խաղաղապահներին Ղազախստան ուղարկելուն

Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել ՀԱՊԿ կազմում իր խաղաղապահներին Ղազախստան ուղարկելուն

Ղրղզստանի խորհրդարանն ուրբաթ հավանության է արժանացրել զինծառայողներին՝ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում Ղազախստան ուղարկելու որոշումը: Այս մասին հայտնում է K-News-ը։  Կողմ է քվեարկել 69, դեմ՝ 7 պատգամավոր։ Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտնել է, որ ՀԱՊԿ շրջանակներում միջպետական ​​պայմանագրային պարտավորությունները կատարելու համար նախատեսվում է Ղազախստան ուղարկել 150 զինծառայող, 8 զրահամեքենա և 11 մեքենա։ Մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել, որ ղրղզ զինվորականներին կարող են մեղադրել ղազախների դեմ զենք կիրառելու մեջ։ Եվ դա կարող է դառնալ ղազախների թշնամանքի պատճառը ղրղզների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։  ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
12:37 - 07 հունվարի, 2022
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ համընդհանուր պայքարին ուղղված միջոցառումները: ՌԴ մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի Դաշնային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Պոպովան կորոնավիրուսի դեմ ուղղված աշխատանքների ու քայլերի մասին հանդես է եկել մանրամասն զեկույցով: Հանդիպումն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական ճաշով:
18:07 - 28 դեկտեմբերի, 2021