Չեխիա

Երևանում կայացել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը

Երևանում կայացել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը

Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահ Մարտինա Տաուբերովայի գլխավորած պատվիրակությունը։  Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցել են Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին, երկու երկրի պետական կառույցների ներկայացուցիչներ։  Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հանձնաժողովի հայկական և չեխական կողմի համանախագահները և երկու երկրների դեսպանները։ Վարոս Սիմոնյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում մեծ թվով բարեփոխումներ են իրականացվել։ Նա շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել Եվրամիության հետ, ինչն արտացոլված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, նաև ընդգծել Հայաստանի համար «Արևելյան գործընկերության» կարևորությունը։ Էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը պետք է բարձրացնել նոր մակարդակի, և դրա համար կա չօգտագործված մեծ պոտենցիալ։ Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ երկուստեք ջանքեր կգործադրվեն և կարվեն պրագմատիկ քայլեր, ինչից կշահեն երկու երկրների քաղաքացիները․ «Չեխիան մեզ համար լուրջ գործընկեր է։ Կփորձենք հզորացնել մեր հարաբերությունները, լինել ավելի ակտիվ։ Մենք պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ կարող ենք սպառողական տնտեսությունից անցնել տեխնոլոգիական տնտեսության», - ասել է Վարոս Սիմոնյանը։ Նշելով, որ գալիք տարի Չեխիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը՝ Վարոս Սիմոնյանն անհրաժեշտ է համարել առավելագույնս արդյունավետ օգտագործել այդ առիթը։  Մարտինա Տաուբերովան իր խոսքում ընդգծել է, որ Չեխիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է այս տարածաշրջանում, և կա շահագրգռվածություն ընդլայնելու համագործակցությունը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Նա գոհունակությամբ նշել է, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստեղծվել է հետագա անելիքների լավ ժամանակացույց, և անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել։ Չեխիայի արդյունաբերության և առևտրի փոխնախարարը հորդորել է հանձնաժողովի անդամներին, դեսպաններին նվիրվածությամբ հետամուտ լինել, որպեսզի իրագործվեն հինգերորդ նիստի արձանագրության բոլոր կետերը։ Խոսելով համագործակցության ուղղությունների մասին՝ նա նշել է, որ բացի ավանդական ոլորտներից, որոնց ուղղությամբ համագործակցությունը կշարունակվի, պետք է զարգացնել նաև գործակցությունը բարձր հավելյալ արժեք ստեղծող ոլորտներում՝ օգտագործելով երկու երկրների ինտելեկտուալ ներուժը և կիրառելով նորագույն տեխնոլոգիաները։ Որպես համագործակցության մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներ՝ նա առանձնացրել է առողջապահությունը, էներգետիկան, էլեկտրոնային կառավարումը, «կանաչ գյուղատնտեսությունը»։   Նիստի ընթացքում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, գիտության, թվայնացման, շրջակա միջավայրի և բնության պահպանության, զբոսաշրջության, սոցիալական ապահովության և առողջապահության, տարածքային կառավարման, ՓՄՁ, ստանդարտացման, սերտիֆիկացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցության ընթացքի և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։  Կարևորվել է մասնավոր հատվածի համագործակցության խթանումը, բիզնեսի համար արտոնյալ պայմանների ապահովումը, արդյունաբերական պարկերի, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։  Միջոցառման ավարտին հանձնաժողովի հայկական և չեխական կողմի նախագահներ Վարոս Վիմոնյանը և Մարտինա Տաուբերովան ստորագրել են հինգերորդ նիստի արձանագրությունը։ 
10:16 - 16 հոկտեմբերի, 2021
Չեխիայի վարչապետի կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում |factor.am|

Չեխիայի վարչապետի կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում |factor.am|

factor.am: Չեխիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Միասին» դաշինքը, որը միավորում է Քաղաքացիական դեմոկրատական ​​կուսակցությունը, «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն – Չեխոսլովակիայի ժողովրդական» կուսակցությունը և «Ավանդույթի, Պատասխանատվություն, Բարգավաճում» կուսակցությունը: Այս մասին են վկայում երկրի խորհրդարանի ստորին՝ Պատգամավորների պալատի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք հրապարակել է Չեխիայի վիճակագրական ծառայությունը քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այս տվյալների համաձայն՝ «Միասին» դաշինքը ստացել է ձայների շուրջ 27,79%-ը: Չեխիայի վարչապետ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշի գլխավորած «ԴՔԱ 2011» («Դժգոհ քաղաքացիների ակցիա») կենտրոնամետ քաղաքական շարժումը փոքր տարբերությամբ զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ձայների 27,12%-ով: Երրորդ տեղում ձախակենտրոն ընդդիմադիր կոալիցիան է՝ 15,62% ձայնով: Նշվում է, որ Չեխիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չեն անցել կոմունիստները։ Գործող վարչապետ Անդրեյ Բաբիշն արդեն ընդունել է ընտրություններում պարտությունը:
17:53 - 10 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով։  ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Չեխիայի հետ առկա քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի բարձր մակարդակի կապակցությամբ:Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կարևորությունը՝ որպես առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ գործնական քննարկումների և անելիքների ուրվագծման համար արդյունավետ հարթակ։ Որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններ առանձնացվել են վերականգնվող էներգետիկան, ֆինանսաբանկային ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը: Այս համատեքստում կարևորվել է նաև նույն օրը Երևանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը»: ՀՀ ԱԳՆ-ից հայտում են, որ կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ձևաչափում առկա համագործակցությանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Արևելյան գործընկերությունը կարևոր ձևաչափ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԱլԳ ներառականության, հավասարության և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության առավել ամրապնդման ուղղությամբ։«Տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի համատեքստում մտքեր են փոխանակվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և հումանիտար հարցերի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների խնդրին՝ ընդգծելով նրանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը․ այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Յակուբ Կուլհանեկը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։    
20:39 - 01 հոկտեմբերի, 2021
ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Չեխիայի ԱԳ նախարարը երկրի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Չեխիայի ԱԳ նախարարը երկրի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ առկա է համագործակցության ընդլայնման չօգտագործված մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Յակուբ Կուհանեկի այցի արդյունքում այդ չօգտագործված ներուժից ևս մեկ բաժին կիրացվի: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Չեխիայի գործադիր մարմնին՝ Եվրոպական միության շրջանակում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու համար: Յակուբ Կուհանեկը նշել է, որ Չեխիան ևս առանձնակի կարևորում է  Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Չեխիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ իր պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև չեխ գործարարներ, ինչը կնպաստի երկկողմ բիզնես կապերի խորացմանն ու համատեղ ներդրումային ծրագրերի քննարկմանը և իրականացմանը:  «Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Եվրոպական միության կողմից Հայաստանին հատկացվելիք 2,6 մլրդ դրամի ներդրումային փաթեթի կարևորությունը և վստահություն հայտնել, որ դրա շրջանակում նախատեսվող ծրագրերում ևս Հայաստանի ու Չեխիայի կառավարությունները կարող են սերտորեն համագործակցել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին ու դրանց կետերի իրականացմանը՝ նկատելով, որ ադրբեջանական կողմն ի հեճուկս ստանձնած պարտավորությունների՝ մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շեշտել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման անհրաժեշտությունը և հիշեցրել, որ հայկական կողմն այս խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ հանդես է եկել համապատասխան առաջարկությամբ: Վարչապետը հավելել է, որ հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացը և ողջունել Նյու Յորքում ՄԽ համանախագահության շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Վարչապետը կարևորել է ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն ու Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ  Յակուբ Կուհանեկը Չեխիայի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և նշել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին Չեխիայի ԱԳ նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի՝ Չեխիա այցելելու հրավերը: Նիկոլ Փաշինյանը սիրով ընդունել է հրավերը և իր ջերմ ողջյունները փոխանցել Անդրեյ Բաբիշին:
19:35 - 01 հոկտեմբերի, 2021
Հայաստանը չեխ գործարարներին և ներդրողներին կապահովի բոլոր պայմաններով. տեղի ունեցավ Հայ-չեխական բիզնես ֆորումը |armenpress.am|

Հայաստանը չեխ գործարարներին և ներդրողներին կապահովի բոլոր պայմաններով. տեղի ունեցավ Հայ-չեխական բիզնես ֆորումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Չեխիան բարձր մակարդակով ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական և գործարար հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ փորձելով իրացնել փոխգործակցության ոլորտում առկա մեծ ներուժը: Հոկտեմբերի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերության պալատը չեխական կողմի հետ համատեղ Երևանում կազմակերպել էր Հայ-չեխական գործարար համաժողով, որի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Հայաստանի արտգործնախարարն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ հայկական կողմը խրախուսում է չեխ գործարարներին և ներդրողներին և նրանց կապահովի բոլոր անհրաժեշտ պայմաններով Հայաստանում բիզնես անելու համար: «Սա հրաշալի առիթ է հայ-չեխական տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու, նոր գործարար կապեր հաստատելու և հետագա արդյունավետ համագործակցության համար: Այսօրվա համաժողովը նաև լավ հնարավորություն է՝ խոսելու տնտեսական դիվանագիտության մասին: Տնտեսական դիվանագիտության մեխանիզմների արդիականացումը և դրա կյանքի կոչումը Հայաստանի արտգործնախարարության աշխատանքի կարևոր ուղղություններից է: Դա թույլ կտա զգալիորեն մեծացնել օտարերկրյա ներդրումների ներհոսքը, ավելացնել արտաքին առևտրաշրջանառության ծավալները, խթանել առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացը, մեծացնել զբոսաշրջության ծավալները, նպաստել հայկական և օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք խրախուսում ենք և բոլոր պայմանները կապահովենք, որպեսզի չեխ գործարարները և ներդրողները առավել ներգրավվեն Հայաստանում: Գործարար բարենպաստ միջավայրը, իրականացվող տնտեսական բարեփոխումները, ներդրումների համար ստեղծված պայմանները, Հայաստանի անվտանգությունը և ազատությունը հիանալի նախադրյալներ են ստեղծում օտարերկրյա ներդրումների համար», - հայտարարեց Արարատ Միրզոյանը: Հայաստանի արտգործնախարարն այդ համատեքստում շեշտեց, որ Հայաստանի անդամակցումը 180 մլն բնակչություն և 1,8 տրիլիոն դոլար ՀՆԱ ունեցող Եվրասիական տնտեսական միությանը, և «GSP պլյուս» առևտրային ռեժիմը Եվրամիության հետ, ինչպես նաև՝ «GSP» ռեժիմը Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ, ավելացնում են Հայաստանի ներդրումային գրավչությունը և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության հնարավորությունները: Միրզոյանի խոսքով՝ հայ-չեխական առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, նույնիսկ համաճարակի պայմաններում, գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն, միևնույն ժամանակ, առկա է հսկայական չօգտագործված ներուժ, որի իրացման համար կողմերը պետք է նպատակամղված աշխատանք իրականացնեն: Հայաստանը, որպես Չեխիայի հետ համագործակցության հեռանկարային ոլորտ, մասնավորապես, դիտարկում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաները: Այս ուղղությամբ, ըստ արտգործնախարարի, արդեն իսկ արվել են որոշ քայլեր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ջանքերով: «Այս երկու նախաձեռնությունները դարձել են հայկական ապրանքանիշեր, որոնք հաջողության են հասել ողջ աշխարհում: «Թումո» կենտրոնները բացվել են Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Բեռլինում, Կիևում: Այս առումով կարող ենք դիտարկել հայկական բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունը նաև Չեխիայում», - նշեց Արարատ Միրզոյանը: Ըստ նախարարի՝ փոխշահավետ համագործակցության այլ հետաքրքիր բնագավառներից են վերականգնվող էներգետիկան, ֆինանսավարկային ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, թափոնների կառավարումը: «Կարևոր ենք համարում Երևան-Պրահա ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու հնարավորությունը», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը: Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկն էլ իր հերթին նշեց, որ եկել է Երևան՝ խրախուսելու չեխ-հայկական երկկողմ տնտեսական և գործարար հարաբերությունների զարգացումը և այդ նպատակով իր հետ Չեխիայից բերել է բիզնես պատվիրակություն, որում ներկայացված է ավելի քան 13 չեխական ընկերություն: Չեխական այդ կազմակերպությունները, որոնք ալյումինի արտադրության, բժշկական մահճակալների, տուրիզմի, ամբարձիչների և բեռների վաճառքի, մարտկոցների արտադրության, հրդեհաշիջման, էսթետիկ բժշկության, ֆինանսաբանկային և մի շարք այլ ոլորտներից են, ըստ նախարարի՝ հետաքրքրված են ամրացնելու բիզնես կապերը և նոր գործարար հարաբերություններ ստեղծելու Հայաստանի հետ: «Մեր երկու երկրները երկար պատմություն ունեն առևտրային հարաբերություններում: Հայաստանը և Չեխիան հայտնի են իրենց որակյալ ապրանքներով, և այն փաստը, որ չեխ գործարարներն այցելել են այս գործարար համաժողովին, ցույց է տալիս Չեխիայի բիզնես համայնքի հետաքրքրությունը այս գործունեության նկատմամբ», - իր ողջույնի խոսքում նշեց Չեխիայի արտգործնախարարը:
15:20 - 01 հոկտեմբերի, 2021
Չեխիան աջակցում է Մինսկի խմբի աշխատանքին. Յակուբ Կուլհանեկը՝ ԼՂ հակամարտության մասին |armenpress.am|

Չեխիան աջակցում է Մինսկի խմբի աշխատանքին. Յակուբ Կուլհանեկը՝ ԼՂ հակամարտության մասին |armenpress.am|

armenpress.am: Չեխիայի Հանրապետությունը շարունակում է աջակցել խաղաղ գործընթացին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո: «Մեր հանդիպման ընթացքում տեսակետներ փոխանակեցինք տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, անշուշտ քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բախումները: Ուզում եմ արտահայտել իմ խորը ցավակցությունն այն ընտանիքներին, որոնք հարազատներ են կորցրել»,- ասաց նախարարը: Հաշվի առնելով հակամարտության հումանիտար հետևանքները՝ Չեխիան դիտարկում է հոգեբանական աջակցություն տրամադրել նրանց, որոնք տուժել են բախման հետևանքով՝ ներառյալ փախստականներին: «Չեխիայի Հանրապետությունը շարունակում է աջակցել խաղաղ գործընթացին՝ հասնելու բանակցված խաղաղ կարգավորմանը: Այս առումով պետք է շեշտադրել, որ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին: Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս կայացած հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասաց Չեխիայի արտգործնախարարը:
14:21 - 01 հոկտեմբերի, 2021
Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը. Արարատ Միրզոյան |tert.am|

Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը. Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Չեխիայի արտգործնախարարի հետ փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկելու և լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը։ Այս մասին Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների  համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վերջինս կարևորեց այն փաստը, որ նախարարի առաջին այցին զուգահեռ՝ գործարար համաժողովին ներկա գտնվելու համար Չեխիայից գործարար պատվիրակություն է այցելել ՀՀ։ «Լիահույս եմ, որ գործարար համաժողովը կտա սպասված արդյունքներ, և ստեղծված կապերը կլինեն ամուր և խոստումնալից»։ «Մեր զրույցի ընթացքում կենտրոնացել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերի վրա։ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ դիրքորոշմանը։ Այս առումով կցանկանայի կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների միջնորդությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումերը, որոնք եկան փաստելու, որ հակամարտության կարգավորումը, քաղաքական կարգավորուկը մնում են օրակարգում»։
13:11 - 01 հոկտեմբերի, 2021
Չեխիան անհապաղ հետ է կանչում Աֆղանստանում գտնվող իր դիվանագետներին |armenpress.am|

Չեխիան անհապաղ հետ է կանչում Աֆղանստանում գտնվող իր դիվանագետներին |armenpress.am|

armenpress.am: Չեխիան որոշում է կայացրել անհապաղ հետ կանչել Աֆղանստանում գտնվող դիվանագիտական անձնակազմին: Այս մասին Պրահայում հրավիրված արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը: «Իրադրությունն Աֆղանստանում վատթարանում է: Հենվելով Քաբուլում մեր դեսպանի առաջարկի, ինչպես մեր դաշնակիցներից ստացած տեղեկությունների վրա, ստիպված եմ եղել կարևոր որոշում կայացնել մեր դիվանագետների՝ Քաբուլի միջազգային օդանավակայան անհապաղ տեղափոխման վերաբերյալ»,- ասել է Կուլգանեկը:   Նշենք, որ մի շարք երկրներ, այդ թվում և ԱՄՆ-ն ու Իտալիան ևս խոսել են դիվանագիտական իրենց անձնակազմին Աֆղանստանից դուրս բերելու հնարավորության մասին: Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:
17:20 - 14 օգոստոսի, 2021
Չեխիայում բախվել են մարդատար երկու գնացքներ. կան 2 զոհ և տասնյակ վիրավորներ

Չեխիայում բախվել են մարդատար երկու գնացքներ. կան 2 զոհ և տասնյակ վիրավորներ

Չեխիայի արևմուտքում Միլավչե գյուղի մոտ բախվել են մարդատար երկու գնացքներ։ Տվյալներ կան երկու զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի փրկարարների և հրշեջների միացյալ ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը։  Ավելի ուշ նա հավելել է, որ երկու մարդ զոհվել է, յոթը՝ ստացել ծանր մարմնական վնասվածքներ, և գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ «Կա ևս 31 վիրավոր, բայց նրանց վիճակը անհանգստություն չի առաջացնում բժիշկների մոտ։ Նրանց օգնություն են ցուցաբերում տասնյակ փրկարարներ»,- հավելել է նա։ Պոնցարը նաև նշել է, որ դեպքի վայր են մեկնել ուղղաթիռներ և շտապ օգնության լրացուցիչ մեքենաներ։ Գնացքների բախումը տեղի է ունեցել երկաթուղու միագիծ հատվածում։ Ողբերգության պատճառները պետք է պարզի հատուկ հանձնաժողովը, որտեղ ներգրավված կլինեն ոստիկանության փորձագետներ։  Առավել մանրամասն՝ hetq.am-ում
12:39 - 04 օգոստոսի, 2021
Չեխիայում չորս մարդ Է վիրավորվել կենսավառելիքի արտադրության գործարանում պայությունի հետեւանքով |armenpress.am|

Չեխիայում չորս մարդ Է վիրավորվել կենսավառելիքի արտադրության գործարանում պայությունի հետեւանքով |armenpress.am|

armenpress.am: Չեխիայի հյուսիս - արեւմուտքի Ուստեցկի երկրամասում հուլիսի 6-ին չորս մարդ Է վիրավորվել Լովոսիցե քաղաքի կենսավառելքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Չեխիայի հեռուստատեսությունը: Տուժածներից մեկը ծանր վերքեր Է ստացել եւ հիվանդանոց Է տեղափոխվել փրկարաների ուղղաթիռով: Մետաղաթերթերի կույտերը, որոնք կազմել են արտադրամասերից մեկի կառուցվածքը, տասնյակ մետրերով հեռու են նետվել: Դրանք փակել են, մասնավորապես, երկաթուղու հատվածը, որն անցնում Է գործարանի տարածքի մերձակայքով: Այնտեղ գնացքների երթեւեկությունը դադարեցված Է: Պայթյունը տեղի Է ունեցել Preol ընկերությանը պատկանող գործարանի տարածքում: Ընկերությունը Չեխիայում կենսավառելիքի խշորագույն արտադրողն Է: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկրարաներն ու հրշեջները: Թունավոր նյութերի արտանետում օդ տեղի չի ունեցել, ճշտել Է հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:08 - 06 հուլիսի, 2021