Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Բայդենն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մտահոգություն ներկայացնող հարցեր
 |factor.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մտահոգություն ներկայացնող հարցեր |factor.am|

factor.am: Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել այսօր G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ։ «Նախագահ Բայդենն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Էրդողանին՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը վերականգնելու ջանքերի համար։ Երկուստեք համաձայնել են, որ այն ունի վճռորոշ նշանակություն Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պայմաններում համաշխարհային պարենային անվտանգության բարելավման համար, և որ նախաձեռնությունը պետք է շարունակվի: Երկու նախագահները նաև քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի հարցերի շուրջ շարունակվող սերտ համակարգումը և տարածաշրջանային ու գլոբալ մտահոգություն ներկայացնող այլ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ Ջո Բայդենը նշել է, որ Թուրքիան կարևոր դերակատար է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է Էրդողանին իր վարչակազմի անփոփոխ աջակցությունը՝ Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման հարցում։
17:02 - 15 նոյեմբերի, 2022
Բալիում Սի Ծինփին - Ջո Բայդեն առաջին դեմ առ դեմ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ |1lurer.am|

Բալիում Սի Ծինփին - Ջո Բայդեն առաջին դեմ առ դեմ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ |1lurer.am|

1lurer.am: Երկուշաբթի Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած բանակցությունները Սի Ծինփինի և Բայդենի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Այն տևել է 3 ժամ 12 րոպե: Վերջին անգամ նրանք հանդիպել են 2017 թվականին Դավոսում, երբ Բայդենը ԱՄՆ փոխնախագահ էր։ Չինաստանի նախագահը հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի առնչությամբ և հայտարարել, որ Պեկինը մտադիր է շարունակել աջակցել խաղաղ բանակցություններին, ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Սին հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ը համապարփակ երկխոսություն կունենան Մոսկվայի հետ: Սպիտակ տունն էլ հայտնում է, որ երկու նախագահները դեմ են արտահայտվել Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործմանը և դրա օգտագործման  սպառնալիքին: Ըստ չինական կողմի հաղորդագրության՝ նախագահ Սի Ծինփինը Բայդենի հետ հանդիպմանը շեշտել է, որ Պեկինը դեմ է տնտեսական կապերի քաղաքականացմանը, իսկ առևտրային պատերազմների սանձազերծումը խաթարում է միջազգային առևտրի կանոնները: Նա վստահեցրել է, որ Չինաստանը մտադիր չէ մարտահրավեր նետել ԱՄՆ-ին: Նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Թայվանի հարցը: Սի Ծինփինն այն անվանել է կարմիր գիծ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, որը չի կարելի հատել՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հանդիպումից հետո հայտարարել է, թե հավանական չի համարում, որ Չինաստանն առաջիկայում Թայվանն ուժով գրավելու փորձ կձեռնարկի: Նա նաև վստահություն է հայտնել, որ այսօր հիմքեր չկան խոսելու Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր սառը պատերազմի մասին։
19:54 - 14 նոյեմբերի, 2022
Բայդենը հայտարարել Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից |armenpress.am|

Բայդենը հայտարարել Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պնդում Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից: «Ես չեմ կարծում, թե հակամարտությունը կլուծվի մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր) Պուտինը դուրս չբերի (ուժերն) Ուկրաինայից»,-  նոյեմբերի 10-ին ասել Է նա լրագրողներին արտասահմանյան շրջագայության մեկնելուց առաջ։ Բայդենի խոսքը մեջբերում Է Սպտակ տան մամուլի միավորումը: Բայդենը նոյեմբերի 10-ին մեկնել Է արտասահմանյան շրջագայության, որի շրջանակներում նա կայցելի Եգիպտոս, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության պարփակ կոնվենցիայի կողմերի 27-րդ խորհրդաժողովին (COP-27), ինչպես նաեւ Կամբոջա, որտեղ կկայանան ԱՄՆ - ԱՍԵԱՆ գագաթնաժողովը եւ Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովը: Դրանից հետո ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Ինդոնեզիա՝ Քսանի խմբի (G20) գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:29 - 11 նոյեմբերի, 2022
Բայդենը հայտարարել է, որ Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն
 |tert.am|

Բայդենը հայտարարել է, որ Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն |tert.am|

tert.am: Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ ԱՄՆ վարչակազմը դեմ է դրանց մասնակիցների նկատմամբ բռնության կիրառմանը։ Կալիֆոռնիա նահանգում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահն ուշադրություն է դարձրել ներկաներից մեկի ձեռքի պաստառին, որի վրա եղել է «Ազատություն Իրանին» գրությունը։ «Մենք, իսկապես, աջակցում ենք Իրանի քաղաքացիներին և խիզախ կանանց»,- ասել է Բայդենը։ Ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, և՛ կանայք, և՛ տղամարդիկ պետք է խոսքի ազատություն ու հավաքներ կազմակերպելու հնարավորություն ունենան։ Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում կանայք տարատեսակ հետապնդումների են ենթարկվում, մինչդեռ ոչ ոք չպետք է ասի նրանց, թե ինչ հագուստ կրեն։ Բայդենը կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել բռնությունը սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք պարզապես օգտվում են իրենց հիմնական իրավունքներից։Ավելին՝ tert.am-ում
11:06 - 15 հոկտեմբերի, 2022
Բայդենը Զելենսկուն խոստացել է շարունակել օգնությունը Կիևին, այդ թվում՝ տրամադրել ՀՕՊ համակարգեր
 |azatutyun.am|

Բայդենը Զելենսկուն խոստացել է շարունակել օգնությունը Կիևին, այդ թվում՝ տրամադրել ՀՕՊ համակարգեր |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է շարունակել Կիևին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, հաղորդում է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել Ուկրաինային տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, ներառյալ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը», - ասվում է հաղորդագրությունում: Բայդենը նաև մատնանշել է դաշնակիցների և գործընկերների հետ շարունակվող աշխատանքը՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներ կիրառելուն։ Բացի այդ, նա խոստացել է աջակցել Ուկրաինային անվտանգության ոլորտում, հատկացնել տնտեսական ու հումանիտար օգնություն։ Ուկրաինային հավելյալ սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները, այդ թվում՝ վերջինը, հաստատում են այն փաստը, որ Վաշինգտոնը ամրապնդվել է հակամարտության մասնակցի կարգավիճակում, երեկ հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ «Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտներին ճշգրիտ զենքով հարվածելու Ռուսաստանի որոշումը պատասխան էր մեր երկրում ահաբեկչական գործողություններին, որոնց պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Կիևի ռեժիմը», - գրել է դիվանագետը դեսպանատան տարածած գրավոր հայտարարության մեջ։ «Նման օգնությունը, ինչպես նաև Կիևին ռազմական գործողությունների վարման համար հետախուզական, հրահանգիչների և ցուցումներով օգնությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման ռիսկի հետագա սրման և մեծացման ճանապարհն է», - ընդգծել է Անտոնովը՝ կոչ անելով «ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին չհատել այն կարմիր գծերը, որոնց մոտեցել են»:
11:24 - 11 հոկտեմբերի, 2022
«Միջուկային «Արմագեդոնի» վտանգն ամենաբարձր մակարդակի վրա է 1962-ից ի վեր». Բայդեն  |azatutyun.am|

«Միջուկային «Արմագեդոնի» վտանգն ամենաբարձր մակարդակի վրա է 1962-ից ի վեր». Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ միջուկային «Արմագեդոնի» վտանգն ամենաբարձր մակարդակի վրա է 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր։ Բայդենի մեկնաբանությունները հնչում են ռուսաստանցի պաշտոնյաների պնդումների ֆոնին, որ մարտավարական միջուկային զենքը կարող է օգտագործվել: Ելույթ ունենալով դրամահավաքի ժամանակ՝ Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն մարդն է, ում «բավականին լավ» է ճանաչում, և Ռուսաստանի ղեկավարը «չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառման մասին»: «Մենք չենք բախվել Արմագեդոնի հեռանկարին [ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն] Քենեդու ժամանակներից ի վեր և Կարիբյան ճգնաժամից հետո», - հավելել է նա: Բայդենը հասկացրել է, որ Պուտինի սպառնալիքներն իրական են, «որովհետև նրա զինված ուժերը, կարելի է ասել, այնքան էլ արդյունավետ չէին», ինչպես նա ակնկալում էր։
12:06 - 07 հոկտեմբերի, 2022
Բայդենը հայտարարել է այս շաբաթ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին
 |armtimes.com|

Բայդենը հայտարարել է այս շաբաթ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ-ն այս շաբաթ նոր պատժամիջոցներ կսահմանի իրանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք Վաշինգտոնի կարծիքով մասնակցում են երկրում ցուցարարների դեմ բռնություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։ «Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված լինել Իրանում խաղաղ բողոքի ցույցերի ուժգնացող բռնությամբ, ներառյալ ուսանողների և կանանց դեմ, ովքեր պահանջում են հավասար իրավունքներ և հարգանք մարդկային արժանապատվության նկատմամբ», - ասել է Բայդենը: «Այս շաբաթ Միացյալ Նահանգները նոր միջոցներ կձեռնարկի նրանց դեմ, ովքեր բռնություն են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մենք կշարունակենք պատասխանատվության ենթարկել իրանցի պաշտոնյաներին և աջակցել Իրանի ժողովրդի՝ խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին», - հավելել է Բայդենը: Սեպտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Իրանի փոխոստիկանության, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների նկատմամբ։ Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որն ընդլայնում է Իրանին կապի ծառայություններ մատակարարելու հնարավորությունը։ ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ դա արվել է «տեղեկատվության ազատ փոխանակմանը և Իրանի ժողովրդի տեղեկատվության հասանելիությանը աջակցելու համար»՝ բողոքի ակցիաների ֆոնին իրանական իշխանությունների կողմից ինտերնետ հասանելիության սահմանափակումների պայմաններում: Հիշեցնենք՝ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ սեպտեմբերի 16-ին բարոյականության ոստիկանությունը բերման է ենթարկել մի քուրդ աղջկա՝ գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։
10:37 - 04 հոկտեմբերի, 2022
Ջո Բայդենը հաստատել է Ուկրաինային 12,4 միլիարդ դոլարի օգնության փաթեթը
 |hetq.am|

Ջո Բայդենը հաստատել է Ուկրաինային 12,4 միլիարդ դոլարի օգնության փաթեթը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկյան կառավարության ֆինանսավորման օրինագծին, որը ներառում է Ուկրաինային մոտ 12,4 միլիարդ դոլարի չափով արտակարգ օգնության փաթեթը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ «Նախագահը ստորագրել է օրինագիծ, որը նախատեսում է 2023 թվականի ֆինանսական տարվա շրջանակներում դաշնային կառավարության նախագծերի և գործունեության հետագա ապահովման հատկացումներ ոււ ներառում է լրացուցիչ հատկացում Ուկրաինայի իրադրությանը արձագանքելու համար»,- նշվում է սեպտեմբերի 30-ին Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ, փաստաթուղթն ընդունվել էր նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։  Միացյալ Նահանգների կառավարության կողմից հատկացված օգնությունը նախատեսված է Ուկրաինայի անվտանգության ապահովման, ուկրաինական իշխանություններին ֆինանսական աջակցություն և ռազմական օգնություն ցուցաբերելու համար, որը  շարունակում է պայքարել իր տարածքների վերադարձման համար։ Միջոցների մի մասն էլ կուղղվի Եվրոպայում ամերիկյան ռազմական անձնակազմի գործունեության ապահովմանը։   Օրենքը թույլ կտա ընթացիկ մակարդակով շարունակել ամերիկյան կառավարության ֆինանսավորումը և դրա գործունեությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը։ Երկարաժամկետ ֆինանսավորման միջոցների շուրջ բանակցությունները հետաձգվել են մինչև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոյեմբերյան ընտրությունները:
14:06 - 01 հոկտեմբերի, 2022
Միացյալ Նահանգները դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխան տարածքը բռնակցելու Ռուսաստանի «նենգ փորձը»․ Ջո Բայդեն

Միացյալ Նահանգները դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխան տարածքը բռնակցելու Ռուսաստանի «նենգ փորձը»․ Ջո Բայդեն

Միացյալ Նահանգները դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխան տարածքը բռնակցելու Ռուսաստանի «նենգ փորձը»։ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը, ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ամենուր ցույց է տալիս իր արհամարհանքը խաղաղ ազգերի նկատմամբ։ Այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։ «Մի խաբվեք. այս գործողությունները լեգիտիմություն չունեն: Միացյալ Նահանգները միշտ հարգելու է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ վերականգնելու վերահսկողությունը իր տարածքի վրա՝ ուժեղացնելով նրան ռազմական և դիվանագիտական ճանապարհով, այդ թվում՝ 1,1 միլիարդ դոլարի լրացուցիչ անվտանգության ապահովման միջոցով, որն ԱՄՆ-ն հայտարարեց այս շաբաթ»,- ասվում է հայտարարությունում։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն իր գործընկերների հետ հայտարարում է նոր պատժամիջոցների մասին, որոնք կազդեն ՌԴ-ում և ՌԴ-ից դուրս գտնվող անհատների և  կազմակերպությունների վրա, և որ կշարունակեն ապահովել Ուկրաինային տեխնիկայով իրեն պաշտպանելու համար․ «Եվ ես անհամբեր սպասում եմ Կոնգրեսի կողմից օրենսդրության ստորագրմանը, որը լրացուցիչ 12 միլիարդ դոլար կտրամադրի Ուկրաինային աջակցելու համար»։ «Ես կոչ եմ անում միջազգային հանրության բոլոր անդամներին դատապարտելու Ռուսաստանի՝ բռնակցման ապօրինի փորձերը և կանգնել Ուկրաինայի ժողովրդի կողքին այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է»,- նշված է Սպիտակ տան ղեկավարի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միավորելու մասին համաձայնագրերը։
11:24 - 01 հոկտեմբերի, 2022
Մեդվեդևը հայտարարել է, որ ՌԴ-ը պաշտպանելու համար «կարող է օգտագործվել ցանկացած զենք, այդ թվում՝ միջուկային

Մեդվեդևը հայտարարել է, որ ՌԴ-ը պաշտպանելու համար «կարող է օգտագործվել ցանկացած զենք, այդ թվում՝ միջուկային

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Ռուսաստանն իր պաշտպանության համար կարող է օգտագործել ցանկացած զենք, «այդ թվում՝ ռազմավարական միջուկային և նոր սկզբունքների վրա հիմնված զենքեր»։ Այս հայտարարությունը Մեդվեդևն արել է՝ մեկնաբանելով այն որոշումները, որոնք երեկ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր ելույթում։ Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ «ՆԱՏՕ-ն հետախուզություն է անցկացնում Ռուսաստանի ողջ տարածքում։ Բացահայտ ասում են, որ Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում։ Գործի է դրվել նաև միջուկային  շանտաժը։ Նման հայտարարություններ թույլ տվողներին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի նման միջոցներ: Մենք օգտագործում ենք բոլոր միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու համար. Դա բլեֆ չէ: Մեր անկախությունն ու ազատությունը կապահովվեն բոլոր հասանելի միջոցներով։ Նրանք, ովքեր փորձում են միջուկային զենքով շանտաժի ենթարկել Ռուսաստանին, պետք է տեղյակ լինեն, որ քամիների վարդը կարող է շրջվել իրենց ուղղությամբ»,- նշել է նա իր ելույթում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ մեղադրել է Պուտինին «միջուկային զենքի գործադրման անպատասխանատու սպառնալիքների համար», միաժամանակ պնդել, որ «որևէ երկիր չի կարող հավակնել հաղթանակի միջուկային պատերազմի դեպքում»։
16:55 - 22 սեպտեմբերի, 2022
ՀՀ Անկախության տոնի առթիվ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Անկախության տոնի առթիվ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Սեպտեմբերի 21-ին մենք միանում ենք հայ ժողովրդին՝ նշելու ձեր նվիրումը ժողովրդավարությանը և մեր երկրների ու ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը։ Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ և խաղաղ ապագա, ինչը ներառում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորում։ Հայտնում ենք մեր ցավակցությունը վերջին հարձակումների ժամանակ զոհերի կապակցությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը տարածաշրջանում առավել կայունություն հաստատելու ջանքերին։ Մենք հավատարիմ ենք մնում Ձեր և այլ կողմերի հետ աշխատելու՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Այս տարի ԱՄՆ-Հայաստան մեր նորացված ռազմավարական երկխոսությունը վերահաստատեց մեր համատեղ հանձնառությունը երկկողմ հարաբերություններում կապերի ամրապնդմանը և ընդգծեց Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հետագծին: Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին, մինչ դուք շարունակում եք աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի, հաշվետու ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ուժեղացման ուղղությամբ: Մեր համատեղ աշխատանքն անցած տարվա ընթացքում շարունակել է ամրապնդել և խորացնել մեր ժողովուրդների միջև կապերը: Ամբողջ հայ ժողովրդին մաղթում եմ անվտանգ և խաղաղ Անկախության տոն»։  
16:02 - 22 սեպտեմբերի, 2022
Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թվի ավելացման օգտին. Բայդեն
 |1lurer.am|

Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թվի ավելացման օգտին. Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի առանցքային թեման եղել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ ԱՄՆ նախագահը շեշետել է՝ Վաշինգտոնը գործակցում է դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի տարածքի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու համար: «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, այն երբեք չպետք է սանձազերծվի»,- շեշտել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև այլ հարցերի՝ կլիմայի փոփոխությանը, պարենային ճգնաժամին, մարդու իրավունքների խախտումներին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր անդամների թվի ավելացման օգտին։ «Այն երկրները, որոնց մենք երկար ժամանակ աջակցել ենք, պետք է մշտական անդամակցություն ստանան»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։ Բայդենն անդրադարձել է նաև Պեկին-Վաշինգտոն հարաբերություններին, հավատացրել՝ ամերիկյան իշխանությունները Չինաստանի հետ հակամարտություն կամ «սառը պատերազմ» չեն ցանկանում, սակայն շարունակելու են անվտանգ և բարգավաճ աշխարհի ձևավորման քաղաքականությունը: «ԱՄՆ-ը հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին և դեմ է Թայվանի նեղուցում ստատուս քվոյի միակողմանի փոփոխությանը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը: Խոսելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներից՝ Բայդենն ընդգծել է՝ Վաշինգտոնը ցանկանում է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, սակայն Իրանին երբեք թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։ Ելույթի ավարտին Ջո Բայդենը կոչ է արել գործակցել և բոլոր հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:
13:39 - 22 սեպտեմբերի, 2022
Բայդենն ու Թրասը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի և էներգետիկ անվտանգության մասին հարցեր
 |armtimes.com|

Բայդենն ու Թրասը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի և էներգետիկ անվտանգության մասին հարցեր |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը քննարկել են Ուկրաինայի և էներգետիկան ու տնտեսական անվտանգությունը առնչվող հարցեր: Սա բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնի ստանձնումից ի վեր Թրասի  առաջին պաշտոնական բանակցություններն են Բայդենի հետ, հայտնել է Սպիտակ տունը։ «Մենք ցանկանում ենք ավելի սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ, մասնավորապես էներգետիկ և տնտեսական անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև օգնության ձեռք մեկնել աշխարհի այլ ժողովրդավարական երկրներին՝ ապահովելու ժողովրդավարությունների հաղթանակը», - ասել է Թրասը, որի խոսքերը մեջբերում է ԱՄՆ վարչակազմը: Իր հերթին Բայդենը Թրասսին ասել է, որ ակնկալում է հետագա սերտ համագործակցություն Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև ու որ նրանք միասին շատ անելիքներ ունեն։ «Ես անհամբեր սպասում եմ սերտ համագործակցությանը ձեզ հետ՝ աշխարհում մեր ամենամոտ դաշնակցի», - ասել է ԱՄՆ նախագահը։ Թրասը  հավելել է, որ ինքը «շատ ցանկանում է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ համոզվելու համար, որ միասին աջակցում են ուկրաինացիներին»:
10:45 - 22 սեպտեմբերի, 2022
Ռուսաստանի նախագահը բացահայտ սպառնում է միջուկային պատերազմով. Բայդեն
 |azatutyun.am|

Ռուսաստանի նախագահը բացահայտ սպառնում է միջուկային պատերազմով. Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահը բացահայտ սպառնում է միջուկային պատերազմով, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։ Սպիտակ տան ղեկավարը կրկին ընդգծել է, որ այսօր աշխարհում դաժան մի պատերազմ է ընթանում՝ ընդամենը մեկ մարդու որոշմամբ։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժել է հարևան երկրի տարածք, փորձել ինքնիշխան պետությունը ջնջել աշխարհի երեսից։ Ռուսաստանն անամոթաբար ոտնահարել է ՄԱԿ-ի հիմնարար կանոնները», - ասել է Բայդենը։ ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է Պուտինին «միջուկային զենքի գործադրման անպատասխանատու սպառնալիքների համար», միաժամանակ պնդել, որ «որևէ երկիր չի կարող հավակնել հաղթանակի միջուկային պատերազմի դեպքում»։ Երեկ, հայտարարելով մասնակի մոբիլիզացիա, Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ պատրաստ է մինչև վերջ գնալ՝ «Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար», հիշեցնելով, որ Դաշնությունն էլ միջուկային զինանոց ունի:
09:56 - 22 սեպտեմբերի, 2022
 Ի պատասխան Բայդենի հայտարարության՝ Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ին |shantnews.am|

Ի պատասխան Բայդենի հայտարարության՝ Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ին |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ-ն կմիջամտի, եթե Չինաստանը ներխուժի Թայվան։ Այս մասին հայտնել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։ Ի պատասխան Բայդենի այս խոսքերի՝ Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ին։ Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ Չինաստանն իրավունք է վերապահում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ ի պատասխան այնպիսի գործողությունների, որոնք պառակտում են ազգը։ «Մենք ցանկանում ենք անել ամեն բան՝ խաղաղ վերամիավորման համար։ Միևնույն ժամանակ, մենք չենք հանդուրժի որևէ գործողություն՝ ուղղված անջատմանը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։ Պաշտոնյան նաև ԱՄՆ-ին կոչ է արել Թայվանի հետ կապված հարցերին անդրադառնալ «զգուշությամբ» և «սխալ ազդանշաններ» չուղարկել Թայվանի անկախությանը ձգտող անջատողական ուժերին։ Մաո Նինգը նաև ԱՄՆ-ին նախազգուշացրել է չվնասել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները և Թայվանի նեղուցում խաղաղությունը։
13:43 - 19 սեպտեմբերի, 2022