Լիբանան

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Մարտի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի պաշտոնակատար Շարբել Ուեյբեի հետ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխվստահության և սերտ բարեկամության վրա հիմնված հայ-լիբանանյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծվեց երկու երկրների պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման համար: Այս համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը Լիբանանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և զգալի ներդրումը երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում: Կարևորվեց Հայաստանի և Լիբանանի փոխադարձ աջակցությունն ու համագործակցության սերտացումը նաև միջազգային կառույցների շրջանակներում: Արտգործնախարարներ Այվազյանը և Ուեյբեն հանգամանալից անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքներին` առանձնահատուկ մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից վարձկանների և զինյալ ահաբեկիչների ռազմական գործողությունների գոտի տեղափոխման առնչությամբ:
20:05 - 22 մարտի, 2021
Ցուցարարները փակել են Բեյրութի և Հս. Լիբանանի միջև հիմնական ճանապարհը. նրանք պահանջում են իշխանություններից «իրական գործողություններ նախաձեռնել» երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար |tert.am|

Ցուցարարները փակել են Բեյրութի և Հս. Լիբանանի միջև հիմնական ճանապարհը. նրանք պահանջում են իշխանություններից «իրական գործողություններ նախաձեռնել» երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար |tert.am|

tert.am: Ցուցարարները արգելափակել են Բեյրութի խոշոր մայրուղիներում ելքերը և մուտքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Առավոտյան ցուցարարները այրվող անվադողերով ու աղբամաններով սկսել են փակել Լիբանանի մայրաքաղաքի գլխավոր փողոցները: Միևնույն ժամանակ, ցուցարարների խմբերը շրջափակել են հյուսիս տանող գլխավոր մայրուղին:ԶԼՄ-ների հաղորդմամբ, նույն իրավիճակը նկատվում է Լիբանանի հյուսիսում գտնվող Բիբլոս և Բատրուն քաղաքներում: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի հարավում ցուցարարները սկսել են արգելափակել նաև Բեյրութի և հարավային Լիբանանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և Սաիդա-Տյուր ճանապարհի մի հատվածը:Արդեն մեկ շաբաթ է, ինչ ամբողջ Լիբանանում բողոքի ցույցեր են ընթանում: Ցուցարարները պահանջում են իշխանություններից «իրական գործողություններ նախաձեռնել» երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու և բնակչության կյանքը բարելավելու համար:
16:39 - 08 մարտի, 2021
Լիբանանի ցուցարարները փակել են ճանապարհները
 |1lurer.am|

Լիբանանի ցուցարարները փակել են ճանապարհները |1lurer.am|

1lurer.am: Երկրի տնտեսական անկման հետ կապված բողոքի ակցիայի երրորդ օրը Լիբանանի ցուցարարները փակել են հիմնական ճանապարհները: Ցույցերը սկսվեցին երեքշաբթի, երբ ազգային արժույթը նորից արժեզրկվեց՝ առաջացնելով երկրի ֆինանսական տապալումից երկար սարսափած բնակչության զայրույթը՝ ներկայացնում է euronews-ը: Իշխանությունից որոշակի քայլեր պահանջող ցուցարարներն այրել են անվադողեր՝ փակելով Բեյրութից Ջալ էլ-Դիբ և Ֆերն ալ-Շեբակ տանող ճանապարհները: 2019-ին բռնկված Լիբանանի ֆինանսական ճգնաժամը վերացրեց աշխատատեղերը, նախազգուշացրեց մոտեցող սովի մասին, մարդկանց համար անհնար դարձավ օգտվելը բանկային ավանդներից: Անցյալ տարի էլ Լիբանանն անցավ ժողովրդական ընդվզումների միջով՝ ընդդեմ քաղաքական առաջնորդների, պետության և բանկային համակարգի սնանկության, COVID-19 համաճարակի: Այդ բոլորին գումարվեց օգոստոսի ուժգին պայթյունը, որի հետևանքով 200 մարդ զոհվեց, և Բեյրութի որոշ հատվածներ ավերվեցին:
21:06 - 05 մարտի, 2021
Իսրայելը, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հարվածներ է հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին
 |tert.am|

Իսրայելը, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հարվածներ է հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին |tert.am|

tert.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը երեկ երեկոյան նոր հարվածներ են հասցրել Սիրիայի արևմտյան շրջաններին՝ թիրախ դարձնելով տարածքներ, որոնք նախկինում բազմիցս խոցել են, հայնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:Աղբյուրը մանրամասնել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռը մի քանի հրթիռ է արձակել Համայի Մասյաֆ շրջանի գիտահետազոտական կենտրոնի ուղղությամբ՝ առաջացնելով մի շարք պայթյուններ:Նա նշել է, որ մինչ Սիրիայի արաբական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կարողացել են վնասազերծել թշնամու հրթիռները, արկերից մի քանիսն, այնուամենայնիվ, հասցրել են խոցել նպատակադրված թիրախները, որի հետևանքով գիտական հետազոտական հաստատությանը նյութական վնաս է հասցվել:Ինչպես երևում է Սիրիայի արաբական լրատվական գործակալության (SANA) կողմից ստորև ներկայացված կադրերում, սիրիական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել իսրայելական հրթիռների մի մասը:
10:00 - 25 դեկտեմբերի, 2020
Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել |armenpress.am|

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել |armenpress.am|

armenpress.am: Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո նոյեմբերի 10-ին երկու լիբանանահայ է անհետացել: Այս մասին նոյեմբերի 26-ին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մենք այսօր ունենք երկու լիբանանահայ, որոնք անհետացել են: Մեկ կին և մեկ տղամարդ անհետացել են Արցախում, զինադադարից հետո: Գնացել են իրենց ունեցվածքը հանելու և այդ մարդիկ չկան: Փորձում ենք պարզել, թե որտեղ են, բայց չենք կարողանում գտնել նրանց, թուրքերի մոտ են իրենց հեռախոսները»,- ասաց Սինանյանը: Լիբանանահայերից մեկը հայրենիք է վերադարձել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո` ցանկություն հայտնելով վերաբնակվել Արցախում: Նա ժամանակավորապես տեղավորվել է Շուշի քաղաքի հյուրանոցում` մինչև բնակության համար հատկացվելիք տան հանձնումը: Պատերազմը սկսվելուց հետո տեղափոխվել է Գորիս, իսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո` նոյեմբերի 10-ին, մեկ այլ լիբանանահայ տղամարդու հետ Բերձորից ենթադրաբար մեկնել է Շուշի` իր իրերի հետևից: Լիբանանահայերի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ ավելի ուշ թուրք կամ ազերի անձինք պատասխանել են նրանց հեռախոսին, սկզբում հայտնել, որ կինը գերի է, հետո նշել, թե սպանված է: Լիբանանահայ տղամարդու վերաբերյալ տեղեկություններ չկան: Դեպքի վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր Խաչին և Ազգային անվտանգության ծառայությանը:
17:22 - 26 նոյեմբերի, 2020
Սաադ Հարիրին վերադառնում է Լիբանանի վարչապետի պաշտոնին |armenpress.am|

Սաադ Հարիրին վերադառնում է Լիբանանի վարչապետի պաշտոնին |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի խորհրդարանի քաղաքական ուժերը կրկին ընտրել են Սաադ Հարիրիին որպես երկրի վարչապետ` նույն պաշտոնը հակակառավարական ցույցերի ազդեցությամբ լքելուց մեկ տարի անց: Լիբանանի նախագահական պալատը հաղորդել է, որ նախագահ Միշել Աունը հանձնարարել է Հարիրիին ձևավորել նոր կառավարություն: Սաադ Հարիրին վարչապետի պաշտոնն ստանձնում է բարդ պայմաններում. Լիբանանը ցնցվել է երկու ամիս առաջ Բեյրութում որոտացած մեծ պայթյունից, հետևանքները մայրաքաղաքում դեռ աղետալի են: Երկիրը տնտեսաքաղաքական լուրջ փոթորկումների մեջ է, և եթե Հարիրիին հաջողվի ձևավորել կառավարություն, նա արդեն չորրորդ անգամ կստանձնի գործադիր իշխանության ղեկը: Բեյրութի աղետալի պայթյունը շատերը երկրում կապում էին կառավարության անփութության հետ, որն էլ դրդել էր նախկին վարչապետ Հասան Դիաբին հրաժարական տալ:
16:05 - 22 հոկտեմբերի, 2020
Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանյան զարգացումներին. հանդիպում «Զարթոնք» օրաթերթի խմբրի հետ

Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանյան զարգացումներին. հանդիպում «Զարթոնք» օրաթերթի խմբրի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին: ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը հետաքրքրվել է Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացով և այդ համատեքստում լիբանանահայերի վիճակով: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ մտահոգված են տեղի հայության ճակատագրով: Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանն իր խոսքում լիբանանահայության անունից երախտագիտություն է հայտնել նախագահին՝ տեղի ունեցած աղետին առաջիններից մեկը արձագանքելու համար և ընդգծել, որ Արցախի աջակցությունը, բացի նյութական կողմից, բարոյական առումով մեծ ոգևորություն է առաջացրել: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերին:
13:41 - 17 սեպտեմբերի, 2020
Անթույլատրելի ենք համարում Բեյրութի աղետից տուժածների ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա դառնալը․ ԱՀ ԱԳՆ

Անթույլատրելի ենք համարում Բեյրութի աղետից տուժածների ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա դառնալը․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը․ «Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքի կապակցությամբ, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախի Հանրապետություն տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում, անհրաժեշտ ենք գտնում նշել հետևյալը: Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց պարտքն են համարում օգնություն ցուցաբերել տարաբնույթ աղետների և ճգնաժամերի պատճառով կրիտիկական իրավիճակում հայտնված հայրենակիցներին: Ավելին՝ մարդասիրական աղետներին արձագանքելը գտնվում է ողջ միջազգային հանրության կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում, որի բաղկացուցիչ մասն է Արցախի Հանրապետությունը՝ անկախ նրա՝ ժամանակավորապես միջազգայնորեն չճանաչված քաղաքական կարգավիճակից: Մարդասիրական օգնություն ուղարկելով Լիբանան և ապաստան տրամադրելով նրանց, ովքեր Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի արդյունքում կորցրել են իրենց տները` պաշտոնական Ստեփանակերտը ուժերի ներածին չափ իր ներդրումն է ունենում միջազգային հանրության ընդհանուր ջանքերում` միտված մարդասիրական իդեալների կենսագործմանը: Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են, որ Լիբանանի հայ համայնքը պահպանվի, սակայն, միևնույն ժամանակ, իրենց ինքնիշխան իրավունքի շրջանակներում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն կհայտնեն գալ և հաստատվել մեր հանրապետությունում: Մարդասիրական աղետի պայմաններում հայտնված մարդկանց Արցախի իշխանությունների կողմից բնակարանների տրամադրումը որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում ներկայացնելու ադրբեջանական կողմի բազմաթիվ փորձերը վկայում են ոչ միայն միջազգային փաստաթղթերի կանխակալ մեկնաբանման, այլև, առհասարակ, մարդասիրության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների մասին։ Հակամարտության և դրա կարգավորման ողջ ընթացքում ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում մարդասիրական խնդիրների նկատմամբ իրենց բացահայտ քամահրական վերաբերմունքը՝ դրանք օգտագործելով միայն սեփական շահի համար՝ քողարկելու իրենց իրական՝ դատապարտելի նպատակները։ Այդ մասին է վկայում ավելի քան երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների իրավունքների լկտիաբար անտեսումը, որոնց վտարումն ուղեկցվում էր զանգվածային սպանություններով և դաժան ջարդերով, սակայն առայսօր պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ճանաչել իր պատասխանատվությունը նրանց ողբերգական ճակատագրի համար։ Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա։ Վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն իրենց բնակության վայրերում դժվարին իրավիճակում հայտնված մեր բոլոր հայրենակիցներին»։
21:32 - 16 սեպտեմբերի, 2020