Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի ԼՂՀ և նրա կարգավիճակի հետ․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի ԼՂՀ և նրա կարգավիճակի հետ․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները, կարծիքները, ինչն օբյեկտիվ գործընթաց է՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս հարցի առանցքային բնույթը։ Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ։ Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լիազորված է հայտարարել, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ։ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա կարգավիճակի հետ, որը սահմանվել է մեր երկրի ժողովրդի կողմից՝ միջազգային իրավունքի նորմերին, սկզբունքներին և այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը ամբողջական և խիստ համապատասխանությամբ։
16:33 - 02 դեկտեմբերի, 2022
Անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. Արցախի ԱԳՆ

Անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։ Այդ համատեքստում կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում ապրող հայերի հետ» և Ադրբեջանի ներքին քաղաքականության շրջանակներում ընկած գործընթաց։ Արցախի ժողովուրդը մի քանի անգամ արտահայտել է իր դիրքորոշումը սեփական ապագայի վերաբերյալ, որը վերահաստատվել է ս․ թ․ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքով։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար լավագույն հարթակի պահպանման կարևորությունը։ Մեր տվյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ: Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունը չի հրաժարվում պաշտոնական Բաքվի հետ երկկողմ հարաբերություններին և հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումից։  Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ ցանկացած քննարկում ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե ընթանա միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով և կողմերի իրավահավասարության սկզբունքի պահպանմամբ»:
18:22 - 18 նոյեմբերի, 2022
«Սա ապատեղեկատվություն, աշխարհաքաղաքական շանտաժ է, ի՞նչ է, սա ՌԴ-ի՞ դեմ են անում»․ Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու՝ ադրբեջանական լուրերի առիթով |aravot.am|

«Սա ապատեղեկատվություն, աշխարհաքաղաքական շանտաժ է, ի՞նչ է, սա ՌԴ-ի՞ դեմ են անում»․ Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու՝ ադրբեջանական լուրերի առիթով |aravot.am|

aravot.am: «Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,- Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսպես որակեց ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո։ Դավիթ Բաբայանը փաստեց՝ շատ հեշտ կարելի է դա պարզել, որ դա ապատեղեկատվություն է ու պարզաբանեց․ «Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Եթե նույնիսկ այս վիճակում նրանք այսպիսի քայլերի են դիմում, բնական է, սա շահարկում է, տեղեկատվական ահաբեկչություն, որն իրականության հետ որևէ կապ չունի։ Հետևաբար սա է խնդիրը։ Կարծում եմ՝ սա նաև հարված է ռուս խաղաղապահներին։ Ի՞նչ է նշանակում՝ այսինքն՝ զինտեխնիկա, ահաբեկիչներ։ Նման բաներ են գրում։ Ի՞նչ է, սա Ռուսաստանի՞ դեմ են անում, այն էլ Սոչիի հանդիպումից հետո՞։ Սա նաև աշխարհաքաղաքական առումով  հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, սա ապակայունացման քաղաքականություն է»։ Ըստ Դավիթ Բաբայանի՝ ադրբեջանական կողմը սա հմտորեն է անում, թե տեսեք՝ թելեգրամյան ալիքներ և այլն։ Նա փաստեց՝ մերթընդմերթ դրա մասին պետական գործիչներ էլ են խոսում, ինչի առիթով Դավիթ Բաբայանը կրկնեց՝ ընդհանրապես որևէ հիմք չկա ու շեշտեց․ «Դա ապատեղեկատվություն է։ Կան տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս։ Այդ թվում տեսախցիկ կա տեղադրված Շուշիի մոտ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում»։ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ բոլոր այսպիսի հայտարարությունները չեն կարող չնկատվել ռուս խաղաղապահների, այլ մարմինների կողմից։ Նրա բնութագրմամբ՝ սա բացեիբաց շանտաժ, շահարկում և քարոզչություն է։ Հարցին՝ սա նաև ՀՀ-ի և Արցախի ազգային անվտանգության խնդիր չէ՞, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղ շանտաժ և ահաբեկչություն, ուրիշ ոչ մի բան»։
18:37 - 06 նոյեմբերի, 2022
Մենք մերժելու ենք ցանկացած առաջարկ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան

Մենք մերժելու ենք ցանկացած առաջարկ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։  Վերջինիս ելույթը ներկայացնում ենք ստորև.   «Սիրելի ժողովուրդ, ողջունում եմ բոլորիդ։ Միայն այն փաստը, որ բոլորդ կանգնած եք այստեղ, այն, որ տասնյակ հազարավոր արցախցիներ և հայեր հավաքվել են այստեղ, արդեն պատգամ է մարդկությանը, միջազգային հանրությանը, տարբեր երկրներին։ Իսկապես, մենք ապրում ենք օրհասական ժամանակաշրջան, առերեսվում ենք գոյաբանական խնդիրների, ավելին ոչ միայն Արցախը, այլ նաև մայր Հայաստանը և Սփյուռքն են առերեսվում  նմանատիպ խնդիրների։ Նրանց ապագան կախված է արցախցուց, Արցախից։  Ի՞նչ պետք է անենք, որ դուրս գանք այս ծանր վիճակից, իհարկե պետք է աշխատենք և՛ ներքին,և՛ արտաքին ոլորտներում։ Ներքին ոլորտներում ամենակարևորը այն է, որ չլինենք անտարբեր, դա կարող է կործանել մեզ։  Յուրաքանչյուրիցդ է կախված մեր ապագան, յուրաքանչյուրիցս է կախված լինելու է հաղթանակ, թե պարտություն։  Ինչ վերաբերում է արտաքինին, իհարկե, մեծ աշխատանք է տարվում համայն հայության հետ մեկտեղ։ Պետք է  լինենք  սկզբունքային, պետք է տեղ տանք արհեստավարժությանը և հայրենասիրությանը։ Մեզ համար անընդունելի է ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի Ադրբեջանի մաս, մենք մերժելու ենք ցանկացած նման առաջարկ։  Եթե այդպիսի առաջարկ ներկայացնեն մեզ տարբեր երկրներ, մենք դա դիտարկելու ենք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։  Հավատացեք, որ իվիճակի ենք պաշտպանել Արցախը, հավատացեք, որ կա այդ ներուժը։  Յուրաքանչյուրս հիմա ունի ընտրության հնարավորություն, կամ պետք է պատմության մեջ մտնենքամենաթուլամորթ,ամենաանարժանապատիվ, ամենաանհայրենիք սերունդ, որի ժամանակ կործանվեց բիբիլիական Արցախը, կամ պետք է պատմության մեջ մտնենք, որպես սկզբունքային, հայրենասեր սերունդ, որն անկախ դժվարություններից` կարողացավ փրկել այս աստվածային հողակտորը։  Ես համոզված եմ, որ մենք դա կարող ենք անել, քանի որ ունենք Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, ունենք Շուշի, որը նայում է մեզ վրա։  Ի վերջո, ոնց ենք նայելու մեր երեխաներին, մեր մեծերին, մեր սգացող մայրերին, ինչպես ենք կանգնելու մեր հերոսների հիշատակի առջև, ինչ պատասխան ենք տալու Աստծո առջև, հետևաբար պետք է բոլորս իմանանք, որ մեր  ճակատագիրը միասնական է, չի լինեոլւ ոչ մի խաղ ժողովդրի մեջքի հետևից։ Բոլորս միասին պահելու ենք Արցախը, անկախ բոլոր դժվարություններից և այդ շանսը կա։ Մենք բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը տարածաշրջանում ռ Խաղաղապահ առաքելության այդ բարդ գործը որն իրականացվում է։ Երբ մենք ասում ենք, որ ՌԴ-ն ու ռուս ժողովուրդը եղբայրական է, ուզում ենք հայտարարել, որ դա ուղված չէ որեէ պետության դեմ, որովհետև մենք ունենք Սփյուռք։  Եկեք բռունցքվենք, կան բոլոր շանսերը Արցախը պահելու։ Իմաստություն և ուժ մեր ժողովուրդին»։
16:42 - 30 հոկտեմբերի, 2022
Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը․ Դավիթ Բաբայան

Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Նախարարը ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը, պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, մատնանշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի։ «Մենք պետք է շատ ազնիվ և համարձակ լինենք, որպեսզի տեսնենք իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա։ Սակայն պետք է շատ ավելի համարձակ, ազնիվ և համբերատար լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել այդ դժվարությունները»,- ելույթում ընդգծել է Դավիթ Բաբայանը։ Խոսելով պետականաշինության ոլորտում հետագա անելիքների մասին՝ նախարար Բաբայանը նշել է, որ իրավունք չունենք թևաթափ լինել ու մոռանալ մեր պատմությունն ու զոհերին. պետք է ոտքի կանգնենք և շարունակենք պայքարը հանուն մեր անցյալի և ապագայի։ «Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը։ Այս իրավիճակում Արցախի փրկությունը պետք է դառնա Սփյուռքի թիվ մեկ խնդիրը։ Արցախակենտրոնությունը պետք է լինի համայն հայության համար առաջնահերթություն»,-նշել է ԱԳ նախարարը, հավելելով, որ կան Արցախը փրկելու, ժողովրդի ինքնավստահությունը վերականգնելու և արժանապատիվ ապագա ապահովելու բոլոր հնարավորությունները։ Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Հայ Դատի Արևմտյան շրջանի հանձնախմբին, ղեկավար Նորա Հովսեփյանին՝ միջոցառման կազմակերպման համար՝ շեշտելով, որ Հայ Դատը կարևոր դերակատարություն ունի համազգային խնդիրների լուծման գործում։ Համաժողովին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
18:52 - 25 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսություն

Արցախի ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) հյուպատոսություն: Արցախի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նա հանդիպել է հյուպատոսության աշխատակազմի հետ։ Դավիթ Բաբայանը կարևորել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության դերը հայրենիք-սփյուռք փոխգործակցության ամրապնդման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով հայաշատ վայրերի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
11:33 - 24 սեպտեմբերի, 2022
Արցախի ԱԳ նախարարը Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում ելույթ է ունեցել Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին

Արցախի ԱԳ նախարարը Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում ելույթ է ունեցել Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին

Ս: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հրավերով՝ պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 17-ին ելույթ է ունեցել Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից կազմակերպված Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին։ Ինչպես  տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, Դավիթ Բաբայանը հիմնականում անդրադարձել է Արցախի ինքնիշխանության ու անվտանգության հարցում սփյուռքի դիվանագիտական աջակցությանը։ Նախարար Բաբայանը ելույթի ընթացքում մեջբերել է նաև փոքր ազգերի անհետացման սպառնալիքի վերաբերյալ նախագահ Վիլսոնի հայտնի մտահոգությունը։ Ըստ աղբյուրի՝ Դավիթ Բաբայանը Վաշինգտոն է հրավիրվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ռազմավարական քննարկումներին՝ դաշնային քաղաքականության սեմինարին մասնակցելու համար, որին մասնակցում են Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամները ԱՄՆ մի շարք նահանգներից։ Երկուշաբթի Բաբայանը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսում, վերլուծական կենտրոններում, համալսարաններում, եկեղեցական ու համայնքային շրջանակներում։ Երկուշաբթի նախատեսված է Բաբայանի ելույթը Կապիտոլիումի բարձունքում՝ Արցախի անկախությանը նվիրված ձեռնարկի շրջանակներում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցաբար։ Նշվում է, որ Դավիթ Բաբայանի հետ Վաշինգտոնում են գտնվում Արցախի Հանրապետության մշակույթի, կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։
17:28 - 18 սեպտեմբերի, 2022
Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի գործողությունները դատապարտած օտարերկրյա քաղաքական գործիչներին

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի գործողությունները դատապարտած օտարերկրյա քաղաքական գործիչներին

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գոհունակությամբ արձանագրել է, որ բազմաթիվ հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից և Մերձավոր Արևելքից հասցեական և սկզբունքային դիրքորոշում են արտահայտել՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը և կոչ անելով զսպել այդ երկրի ագրեսիվ գործողությունները։ «Երախտագիտություն ենք հայտնում Արցախի, հետևաբար, արդարության բոլոր աջակիցներին։ Նման քաղաքական և բարոյական աջակցությունը շատ կարևոր է Արցախի համար։ Այն նաև կարևոր է միջազգային հանրության համար, որտեղ նկատելի են արժեհամակարգի խարխլման լուրջ և մտահոգիչ գործընթացներ»,- «Ֆեյսբուք»-ի  իր էջում գրել է Բաբայանը: Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ նույն սկզբունքայնությունը չեն ցուցաբերել մի շարք երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ, որոնց գործունեությունն անմիջապես առնչվում է  ժողովրդավարությանը, միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը, որոնք անհասցե հայտարարություններ են արել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի կապակցությամբ։
22:47 - 05 օգոստոսի, 2022
Իրավիճակը գտնվում է Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան

Իրավիճակը գտնվում է Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն, անդրադառնալով Արցախի սահմանային հատվածում տիրող իրավիճակին, նշել է, որ խուճապի մատնվելու կարիք չկա: «Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո: Միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադրանքների չտրվել»,-  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը: Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: 
21:24 - 01 օգոստոսի, 2022
Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից. Բաբայան

Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից. Բաբայան

Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: «Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։ Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար»,- նշել է Բաբայանը գրառման մեջ՝ հավելելով, որ Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը։
12:22 - 14 հունիսի, 2022
Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում․ Արցախի ԱԳՆ

Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․ «30 տարի առաջ՝ 1992 թ․ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը։ Արցախի այս հինավուրց շրջանը, որը կարևոր դերակատարություն է ունեցել հայոց պետականության ու ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ և հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնադիր սուբյեկտներից մեկը, զավթվեց թշնամու կողմից, իսկ տեղաբնակները ենթարկվեցին ցեղասպան գործողությունների։ Ագրեսիայի հետևանքով մենք ունեցանք զգալի կորուստներ։ Շահումյանի շրջանի օկուպացիայի պատճառով բնակչության մեծ մասը ստիպված լքեց պատմական հայրենիքը և բնակություն հաստատեց արտերկրում։ Հայրենազրկման այդ ցավը չի սպիացել թե՛ շահումյանցիների, թե՛ ողջ արցախահայության ու հայ ժողովրդի սրտերում։ Մենք երբեք չենք համակերպվելու Շահումյանի շրջանի կորստի հետ։ Շահումյանի դեօկուպացիայի հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։ Շահումյանը եղել է, կա ու միշտ կմնա Արցախի անբաժան մասը»։
11:28 - 12 հունիսի, 2022
Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ. Արցախի ԱԳՆ

Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ. Արցախի ԱԳՆ

107 տարի հետևողականորեն ժխտելով հայոց ցեղասպանությունը և ջանալով չեզոքացնել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Այս մասին նշում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ: «Այսօր ողջ հայ ժողովուրդը և առհասարակ մարդասիրական գաղափարներ կրող բոլոր մարդիկ աշխարհի տարբեր մասերում ոգեկոչում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ 107 տարի առաջ՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում ծրագրվեց և իրագործվեց 1,5 մլն հայերի ցեղասպանություն։ Հարյուր հազարավոր հայեր տարագիր դարձան՝ հաստատվելով տարբեր երկրներում և այդպիսով ձևավորելով հայկական մեծաթիվ Սփյուռք։ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ընթացքում պետական մակարդակով իրականացված առաջին ցեղասպանությունն էր։ Այնուհետև Թուրքիան իրականացրեց նաև հույների, ասորիների, եզդիների, քրդերի ցեղասպանություններ և բռնի տեղահանություններ, ինչի հետևանքով զոհվեցին միլիոնավոր անմեղ մարդիկ։ Միջազգային հանրության ոչ պատշաճ և ուշացած գնահատականներն, ըստ էության, նոր ոճիրներ իրականացնելու քարտ-բլանշ դարձան ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ուրիշ պետությունների համար։ Դրանից օգտվեցին նացիստները, բռնապետական և ազգայնամոլական ռեժիմները՝ իրականացնելով նորանոր ցեղասպանություններ, կոտորածներ և բռնություններ։ 107 տարի հետևողականորեն ժխտելով հայոց ցեղասպանությունը և ջանալով չեզոքացնել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման ցանկացած փորձ՝ Թուրքիան ու Ադրբեջանը առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ։ 1988 թվականից ցայսօր հայ ժողովուրդը բազմիցս առերեսվել է ցեղասպան քաղաքականության դրսևորումների․ հայ ազգաբնակչության ջարդերը և զանգվածային սպանությունները Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, 2016 և 2020 թթ․Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան մարդատյացության վառ օրինակներ են։ Մեծ եղեռնը չսպիացող վերք է մեզ համար։ Այն նաև քաղաքական, իրավական և բարոյական խարան է միջազգային հանրության վրա, որը կարելի է ջնջել միայն Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման միջոցով»,-նշված է Արցախի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ 
11:00 - 24 ապրիլի, 2022
Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությանից և ճանաչի Արցախի Հանրապետությունը. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ

Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությանից և ճանաչի Արցախի Հանրապետությունը. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ

Արցախի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա նախօրեին տարածել է հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Օսմանյան կայսրության հայերը բնաջնջվել են իրենց իսկ պետության իշխանությունների կողմից՝ միջազգային հանրության անտարբերության պայմաններում: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը վերահաստատում է իր անսասան աջակցությունն Արցախի քաղաքացիներին և իր հանձնառությունը 30 տարվա ընթացքում նրանց կառուցած ժողովրդավարական պետության ճանաչման անհրաժեշտությանը։ Ադրբեջանի կողմից 2020 թ․ սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը։ Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով վարվում է հայատյաց ռասիստական քաղաքականություն։ Բարեկամության շրջանակը կարծում է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործած ագրեսիայից, և այնտեղ Բաքվի ռեժիմի գործած հանցագործություններից հետո Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությանից և միջազգային իրավունքի հիման վրա ճանաչի Արցախի Հանրապետությունը»:
18:11 - 23 ապրիլի, 2022
2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի 6-րդ տարելիցի կապակցությամբ. «6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։ 4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, Արցախի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումը շարունակվեց մինչև ապրիլի վերջ։ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով․ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խոշտանգումներ, կանխամտածված սպանություններ և մարմինների անարգումներ ինչպես Արցախի Հանրապետության զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ 2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ, այդ թվում նաև՝ ստուգելու միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային պարտավորությունների խախտման կապակցությամբ։ Այն փաստը, որ վերոհիշյալ ապօրինի գործողությունները Բաքվի համար որևէ լուրջ քաղաքական և իրավական հետևանքներ չունեցան, էլ ավելի ամրապնդեց Ադրբեջանի իշխանությունների վստահությունն առ այն, որ ամեն ինչ թույլատրելի է, և ուժը գերիշխում է միջազգային իրավունքի նկատմամբ։ Ինչպես 2016 թ․ ապրիլյան պատերազմը, այնպես էլ 2020 թ․ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան, չնայած տեղային բնույթին, իսկական փորձություն դարձան միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Ագրեսիվ պատերազմների սանձազերծման անպատժելիությունը հանգեցրեց միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների սասանման, ինչպիսիք են ուժի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը և այլն։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններից, շարունակում են խախտել իրենց պարտավորությունները և չեն դադարեցնում ագրեսիվ գործողությունները, մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ քաղաքական քայլեր, որոնք երաշխավորում են Արցախի ժողովրդի կողմից իր հավաքական իրավունքների և մարդու ազատությունների իրացումը՝ առանց որևէ սահմանափակումների»:
10:41 - 02 ապրիլի, 2022
Ողջունելի է, որ միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված Արցախի բնակչության ահաբեկմանը․ Արցախի ԱԳՆ

Ողջունելի է, որ միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված Արցախի բնակչության ահաբեկմանը․ Արցախի ԱԳՆ

Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ «Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր հավաքական ներդրում կլինի իրավիճակի կայունացման գործում։Վստահ ենք, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը և միջազգային հանրության հստակ ու համարժեք դիրքորոշումը՝ լրացված քաղաքական միջոցներով, կզրկեն Ադրբեջանին Արցախի բնակիչների իրավունքների համակարգված կոպտագույն խախտումները իր ներքին գործերի շարքին դասելու հնարավորությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:22 - 26 մարտի, 2022