Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և «Արմենիա» հրուշակեղենի խանութ

 |armenpress.am|

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և «Արմենիա» հրուշակեղենի խանութ |armenpress.am|

armenpress.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և շփվել այնտեղ հանգստացող հայ պատանիների հետ: Կանադայի արտգործնախարարն այս մասին հայտնել է Թվիթերի իր էջում կատարած գրառման և հրապարակած լուսանկարների միջոցով: Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել Սուրբ Հակոբ հայկական դպրոցին հայ երիտասարդների համար նման միջավայր ստեղծելու համար և երեխաներին՝ նրանց հետ «մի փոքր զվարճանալու» հնարավորության համար:   Our community in Ahuntsic-Cartierville, is home to diverse families and it was a delight to visit the young campers of Ararat Summer Camp.Thank you to @EAsourphagop for creating a space for Armenian youths, and thank you to the kids for letting me join in for a bit of fun. pic.twitter.com/Ns0tywXF8O — Mélanie Joly (@melaniejoly) July 29, 2022   Կանադայի արտգործնախարարն այցելել է նաև Մոնրեալի Ահունստիկ-Կարտիերվիլ թաղամասում գտնվող «Արմենիա» հրուշակեղենի խանութ, որտեղ, իր խոսքով, 5-րդ սերնդի կանադահայերի կողմից պատրաստված իսկական հայկական ուտեստներ են մատուցում: Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել Մերջանյան ընտանիքին հյուրընկալության համար:
15:09 - 30 հուլիսի, 2022
Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը

Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը

Հուլիսի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովին և տեղական ծրագրերի համակարգող Հովհաննես Մարգարյանցին։   Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը, որը կնպաստի հայ-կանադական համագործակցության առավել խորացմանը, այդ թվում նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։   Զրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը, անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված Պաշտպանի, ինչպես նաև Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի գործունեությանը, փաստահավաք ու մոնիթորինգային այցերի արդյունքում մշակվող առաջարկություններին, ինչպես նաև միջազգային մոնիթորինգային մարմինների հետ փոխգործակցությանը։   Իր խոսքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է նաև խորհրդարանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները և շեշտել խորհրդարանին ներկայացվող տարեկան ու արտահերթ զեկույցներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունների իրականացման շուրջ համատեղ ջանքեր գործադրելու կարևորությունը։   «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը ներկայացրել է Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ու տեխնիկական հագեցվածության ապահովմանը, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ֆիզիկական պայմանների ապահովմանը։   Իվո Բալինովը իր խոսքում մատնանշել է խորհրդարանի և մեդիայի միջև կայուն երկխոսության կարևորությունը և ներկայացրել այդ ուղղությամբ կազմակերպության կողմից իրականացվող գործողությունների մանրամասները։   Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հարցի շուրջ հաստատության կողմից վերհանված խնդիրները։   Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակելու համագործակությունը նախանշված ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։
17:26 - 13 հուլիսի, 2022
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն հիմնելու վերաբերյալ հրապարակումներին հայկական մեդիայում |tert.am|

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն հիմնելու վերաբերյալ հրապարակումներին հայկական մեդիայում |tert.am|

tert.am: ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է հայկական մեդիայում Հայաստանում Կանադայի դեսպանատուն հիմնելու վերաբերյալ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարության վերաբերյալ հրապարակումներին։ Հիշեցնենք, որ Կանադայի արտգործնախարարը Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին հայտնել էր հունիսի 30-ին՝ նշելով․ «Դա հնարավորություն կտա ավելի ամուր կապեր հաստատելու մեր երկրների միջև և մեծացնելու Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը: Քանի որ վիճարկվում են կայունությունն ու անվտանգությունը, Կանադան կաշխատի պաշտպանել խաղաղությունն ու ժողովրդավարությունն աշխարհում»։ Հայաստանում ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ նշված է․ «Ուշադրություն դարձրինք տեղական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությանը՝ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատուն բացելու մասին: Ամեն ինչ նորմալ կլիներ, բայց տարակուսանք է հարուցում այն, որ, համաձայն ԶԼՄ-ների, այդ քայլը Կանադայի ԱԳՆ-ի կողմից ակնհայտորեն մատուցվել էր որպես «ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն»: Զարմացնում է այդքան անթաքույց ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որի հետ, կարծես թե, պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը: Ակամայից մտածում ես՝ ինչպես այդ գիծը կազդի հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա։ Ինչպես երևում է, այս սյուժեն պատկերավոր է այն տեսանկյունից, թե ինչպես են իրենց «ոսկե միլիարդին» դասող պետությունների իշխող շրջանակներն ընկալում մնացած աշխարհը: Այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ հենց այսպիսի ամբարտավան և երբեմն էլ ինքնահավան վերաբերմունքն է, որն ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»։
00:10 - 05 հուլիսի, 2022
Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում |azatutyun.am|

Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում |azatutyun.am|

azatutyun.am: Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին: «Դա հնարավորություն կտա ավելի ամուր կապեր հաստատելու մեր երկրների միջև և մեծացնելու Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը: Քանի որ վիճարկվում են կայունությունն ու անվտանգությունը, Կանադան կաշխատի պաշտպանել խաղաղությունն ու ժողովրդավարությունն աշխարհում»,- նշված է նրա գրառման մեջ: Հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր միրոբլոգում ողջունել է այդ որոշումը։ «Սա ևս մեկ անկյունաքարային պահ է հայ-կանադական զարգացող հարաբերություններում, որը էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա»,- գրել է Հայաստանի արտգործնախարարը։
09:47 - 30 հունիսի, 2022
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ

ԱԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 28-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը և ընդգծել փոխադարձ հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու հայ֊կանադական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում կանադական կողմի հետ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը, մասնավորապես՝ հանրային ծառայությունների թվայնացման, պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունների ընդլայնման և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ողջունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի՝ «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» խորագրով զեկույցը, որը կարևոր դրույթներ է պարունակում՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների նախանշման առումով: ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու ընթացիկ զարգացումները, ինչպես նաև առկա անվտանգային մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում նախարարները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
18:05 - 28 հունիսի, 2022
«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|

shantnews.am: Յոթնյակի (G7) երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ««Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները պնդում են, որ Ուկրաինային զենք կմատակարարեն «այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է»,- այս մասին ասվում է Գերմանիայի հյուսիսում գտնվող Վանգելս կոմունայում եռօրյա հանդիպման արդյունքներով G7 երկրների արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարության մեջ։ G7-ի արտգործնախարարները կարծում են, որ Ուկրաինայում իրավիճակը վատթարացրել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները։ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, նրանց գնահատմամբ, «վատթարացրին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները՝ հանգեցնելով պարենամթերքի, վառելիքի և էներգիայի գների աճին»։ Նախարարները Ռուսաստանին կոչ են արել վերջ տալ Ուկրաինայից «հացահատիկի արտահանման շրջափակմանը»։ «Սա կարող է լինել միայն առաջին քայլը»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ մոտ 43 միլիոն մարդ սովից մեկ քայլ է հեռու։ G7-ը Չինաստանին կոչ է անում նաև չօգնել Ռուսաստանին և չշրջանցել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի վաղ ընդգծել էր, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հարվածում են այն երկրների տնտեսություններին, որոնք դրանք պարտադրում են, ինչպես նաև հրահրում են համաշխարհային ճգնաժամ։
14:43 - 14 մայիսի, 2022
Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները |armenpress.am|

Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մայիսի 12-ին հեռախոսազրույց Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին ասված Է Կանադայի կառավարության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ խոսք Է գնացել այդ թվում Ուկրաինայի իրադրության «գլոբալ հետեւանքների» մասին, «առանձնապես Էներգակիրների գների եւ պարենային անվտանգության համար»: Զրուցակիցները պայմանավորվել են «երկկողմ եւ բազամակողմ ուղիներով հետագա համագործակցության շուրջ այդ մարտահրավերների համակարգված պատասխանի համար՝ առավել խիստ տուժած (պետություններին) օգնելու նպատակով, հատկապես Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում»: Թրյուդոն եւ Մակրոնը նաեւ քննարկել են Ուկրաինայի իրադարձությունները եւ «համաձայնության են եկել ուկրաինական կողմի հետագա աջակցության համար գործընկերների եւ դաշնակիցների հետ համակարգումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:31 - 13 մայիսի, 2022
Կանադան պատժամիջոցներ է կիրառել 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների նկատմամբ |armenpress.am|

Կանադան պատժամիջոցներ է կիրառել 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Կանադան իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 40 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և զինվորականների։  Այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։ Կանադայի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում, որը կապված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով  կանադական պատժամիջոցների հետ, ասվում է, որ, ցուցակում հայտնվել են «Լուկօյլ»-ի նախկին նախագահ Վագիտ Ալեքպերովը, «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Օլգա Գոլոդեցը։ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովը, գեներալ Շարիպ Դելիմխանովը, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։  Կանադան նաև լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ 50 մլն կանադական դոլարի չափով (38,8 մլն դոլար): «Այսօր վարչապետը հայտարարեց Ուկրաինային աջակցելու համար լրացուցիչ միջոցառումների և ներդրումների մասին, այդ թվում՝ լրացուցիչ 50 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին»,- ասվում է փաստաթղթում։ 
12:22 - 09 մայիսի, 2022
Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը |armenpress.am|

Բայդենն ու Թրյուդոն քննարկել են Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցը |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify;">Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, որի ընթացքում երկու երկրի ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ «պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին» Ուկրաինայում իրականացվող գործողությունների առնչությամբ: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը: Բայդենն ու Թրյուդոն խոսել են իրենց շարունակական ջանքերի մասին՝ անվտանգային հարցերում աջակցություն ցուցաբերելու Ուկրաինայի կառավարությանը, ինչպես նաև տնտեսական ու մարդասիրական օգնություն տրամադրելու պատերազմի հետևանքով տուժած ուկրաինացիներին:   Բայդենը բարձր է գնահատել «ճգնաժամային ժամանակահատվածում Կանադայի հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև նրա առաջնորդությունը՝ Ռուսաստանի դեմ համապարփակ պատժամիջոցներ ու սահմանափակումներ մտցնելու գործում»:  
11:06 - 07 մայիսի, 2022
Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատար Հեթեր Բայստրիկին ապրիլի 27-ին այցելել է Ամուլսար, հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ «Հանդիպման ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կարճ պրեզենտացիայով հանդես եկավ Լիդիանի գլխավոր մենեջեր Ռոդնի Ստուպարիկը, որից հետո քննարկվեցին ընկերության ապագա պլանները: Ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել տիկին Բայստրիկին այցի համար: Որպես ամերիկա-կանադական ընկերություն` Լիդիան Արմենիան բարձր է գնահատում Կանադական դեսպանության ցուցաբերած հետաքրքրությունը ընկերության գործունեության հանդեպ»,- ասված է ընկերության հայտարարությունում։ Օրերս Ամուլսար էր այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Ապրիլի 20-ին Լին Թրեյսին ծանոթացել էր «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։
17:03 - 28 ապրիլի, 2022
Կանադայի խորհրդարանն Ուկրաինայում ՌԴ գործողությունները որակել է «ցեղասպանություն» |tert.am|

Կանադայի խորհրդարանն Ուկրաինայում ՌԴ գործողությունները որակել է «ցեղասպանություն» |tert.am|

tert.am: Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները որակել է «ցեղասպանություն»։ «Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի խորհրդարանի անդամների հրամանով զգալի քանակությամբ հստակ ապացույցները Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինացիների դեմ իրականացված սիստեմատիկ և բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մասին՝... Կանադայի Համայնքների պալատն ընդունում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ,- ասվում է Կանադայի Համայնքների պալատի հայտարարության մեջ: Դրանում նաև նշվում է, որ ռուսական ռազմական հանցագործությունները ներառում են զանգվածային վայրագություններ, ուկրաինացի խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունների համակարգված դեպքեր, դիակների պղծում, ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսում, խոշտանգումներ, ֆիզիկական և հոգեբանական վնասվածքներ և բռնաբարություններ:
09:42 - 28 ապրիլի, 2022
«Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն». Թրյուդոյի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ |armtimes.com|

«Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն». Թրյուդոյի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ |armtimes.com|

armtimes.com: Այսօր մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայ համայնքին՝ հարգելու մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հայտարարության մեջ: Թրյուդոն նշել է, որ հիշատակում է նաև կանադահայերին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ունենալ ուժեղ երկիր, որն այսօր վայելում են նրանց նախնիները:  «1915-1923թթ. տեղի ունեցած վայրագությունները և զոհերի սարսափազդու թիվը երբեք չպետք է մոռացվեն: 1915 թ.՝ ողբերգության մեկնարկից 100 տարի անց, Կանադայի խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու առաջարկը: Սա ամսաթիվ է, որն այդ օրվանից հիշեցնում է կորուստների, վերքերի, ցավի մասին և երաշխավորում, որ այդ վայրագությունները երբեք չկրկնվեն: Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա՝ ապահովելու, որ նման դաժանություն այլևս երբեք չկրկնվի»,- ասվում է նրա ուղերձում:
20:48 - 24 ապրիլի, 2022