Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին, քննարկվել են մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին, քննարկվել են մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը՝ կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև սահմանային մաքսային անցակետերում արդիական մաքսային լաբորատորիաների ստեղծման անհրաժեշտությունը: ՊԵԿ նախագահը կարևորել է մաքսային լաբորատորիաների ստեղծման ընթացքում ՌԴ օրինակելի և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝  մարդկային ներուժի և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից:Կողմերն ընդգծել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի առկայությունը, ինչը թույլ է տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Բարձր է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը մշտական հիմունքներով գործող ՌԴ դաշնային մաքսային ծառայության ներկայացուցչության աշխատանքը: Ընդգծվել է՝ կառույցն անհապաղ արձագանքում է հրատապ լուծում պահանջող հարցերին:Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության միջև առկա համագործակցության մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել երկու երկրների հարկային և մաքսային վարչարարության ոլորտի  միջև հետագա համագործակցությունը: 
18:18 - 08 փետրվարի, 2022
ՌԴ դեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը

ՌԴ դեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի և դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների, տեղեկությունների արագ փոխանակման հարցերով արդյունավետ համագործակցության համար: «Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ արդյունավետ համատեղ աշխատանքը բոլոր 6 տարիների ընթացքում: Պաշտպանն ընդծել է նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ աշխատանքը: Մասնավորապես համատեղ աշխատանքի շնորհիվ արձանագրվել են դրական արդյունքներ՝ չնայած կիրառված սահմանափակումներին: Օրինակ՝ մի դեպքում երեխաները տեղափոխվել են Երևան ծնողների մոտ, մեկ այլ դեպքում ծնողներն են տեղափոխվել երեխաների մոտ ՌԴ և այլն»-ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը կարևորել է նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմանների, ինչպես նաև ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ՌԴ արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցությամբ առաջին անգամ Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության են եկել ՌԴ-ում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև մեր այն հայրենակիցները, որոնք բնակվում են ՌԴ-ում, բայց ունեն իրավունքների հարցում խնդիրներ: Օրինակ՝ մի դեպքում խնդիրներ են ունեցել աշխատանքային իրավունքների, մեկ այլ դեպքում՝ ՌԴ մուտքի արգելքի հարցում և այլն: Եղել են նաև դեպքեր, երբ խոսքը վերաբերել է քրեական հետապնդմանն ու ազատությունից զրկման վայրում քաղաքացիների իրավունքներին: Եղել են նաև համալսարաններում ուսման և կենսաթոշակի հետ կապված հարցեր: Նշվում է, որ ՀՀ և ՌԴ մարդու իրավունքների հաստատություններում ընդունելությունը հիմնված է ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրված դիմումների և բողոքների վրա: Նախորդ 6 տարիների ընթացքում երկու հաստատությունների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով նշանակված են եղել հատուկ ներկայացուցիչներ: «Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը նշել է նաև, որ իր և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ ստեղծվել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքը: Դաշինքի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատություններ: Այն դարձել է կարևոր հարթակ, որտեղ քննարկվում են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության հարցեր՝ կապված մարդու իրավունքների հետ: Դա նաև կարևոր է Դաշինքի անդամ երկրներում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության նպատակով: Ավելին, Արման Թաթոյանի և Տատյանա Մոսկալկովայի համատեղ նախաձեռնությամբ տեղի են ունեցել հանդիպումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ: Մասնավորապես, այս հանդիպումները կարևոր հարթակ են եղել, որպեսզի ՀՀ ու ՌԴ մարդու իրավունքների հաստատությունների ղեկավարները բարձրացնեն քաղաքացիների բողոքներում ու դիմումներում նշված հարցերը: Օրինակ՝ Արման Թաթոյանը բարձրացրել է հայ վարորդների վարորդական վկայականների հարցերը և այլն»,- հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Արման Թաթոյանը նշել է նաև, որ արդյունավետ համագործակցություն է հաստատված եղել ՌԴ նախագահի խորհրդական, ՌԴ-ում երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովայի (ներկայում՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր) հետ: Մասնավորապես, Աննա Կուզնեցովայի հետ տեղի են ունեցել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ քննարկումներ, թե՛ պատերազմի, թե՛ նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում և այլ հարցերով: Ապահովվել է տեղեկությունների արագ փոխանակում: Արման Թաթոյանը ընդգծել է, որ արդյունավետ է եղել նաև համագործակցությունը ՌԴ տարածաշրջաններում Մարդու իրավունքների հանձնակատարների հետ: Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հետ: Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև արդյունավետ համատեղ աշխատանքը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ:
18:39 - 07 փետրվարի, 2022
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին. անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին. անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ կարեւորել դրանց շարունակական զարգացումը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ՝ Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին օրեր առաջ Մոսկվայում իր եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հանդիպման հյուրընկալման եւ կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության համար:  ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ: Դեսպանն, իր հերթին, հավաստիացրել է, որ ռուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
18:48 - 21 հունվարի, 2022
Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներն ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն. Սերգեյ Կոպիրկին

Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներն ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն. Սերգեյ Կոպիրկին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Թանկագին ընկերներ,   Թույլ տվեք սրտանց շնորհավորել ձեզ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան լուսավոր տոնի առիթով: Ավարտվող տարին դյուրիններից չէր: Սակայն կարևոր է, որ այս ամբողջ ընթացքում մեր ժողովուրդները զգացել են միմյանց աջակցությունը՝ բարեկամաբար կանգնելով ուս ուսի:   Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն ի ցույց դրեցին նրանց միջև փոխգործակցության համակողմանի զարգացման և խորացման արդիականությունը, այլև ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն։ Դրանց հետևում կոնկրետ գործեր են: Ռուսաստանը առավել նշանակություն է տալիս այն բանին, որ հայ ժողովուրդը հնարավորինս շուտ զգա իրեն անվտանգ և կարողանա վստահ նայել ապագային։ Այդ նպատակին են ծառայում այն ջանքերը, որոնք Ռուսաստանը հետևողականորեն ձեռնարկում է մեր խաղաղապահ զորախմբի գործողությունների գոտում խաղաղ կյանքի ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին առաջացող խնդիրների լուծման, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ զարգացման և բարգավաճման համար պայմաններ ստեղծելու համար։   Չնայած բոլոր դժվարություններին՝ նախորդ տարի շարունակել են ակտիվորեն զարգանալ մեր առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների ելքը մինչպանդեմիայի մակարդակ։ Խորացվել են նաև հումանիտար կապերը, այդ թվում՝ մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում: Մարդկանց միջև կապերն ավելի են ամրապնդվել: Փոխգործակցությունը բոլոր մակարդակներում առանձնացել է ակտիվ բովանդակային բարձր աստիճանով, կառուցվել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա։ Վստահ եմ, որ սերտ համագործակցությունը կշարունակվի նաև 2022 թվականին:   Գալիք տարին հատկանշական է՝ մեր երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Մենք միասին անցել ենք մեծ ճանապարհ: Դեռ անելիքներ շատ ունենք: Հավատացած եմ, որ մեր դարավոր բարեկամության պատմությունը հետագայում ևս կհամալրվի համատեղ հաջողությունների ու ձեռքբերումների փառավոր էջերով:   Թանկագին ընկերներ,   Ամանորյա տոնի կախարդանքը փոխակերպում է աշխարհը, մարդկանց մեջ բացահայտում լավագույն հատկանիշները: Յուրաքանչյուր ընտանիք ունի Ամանորը դիմավորելու իր ավանդույթները, բայց բոլորին միավորում է միմյանց հանդեպ բարության, ջերմության և հոգատարության մթնոլորտը։ Թող սերը և փոխըմբռնումը չլքեն ձեր ընտանիքները, համախմբեն սերունդներին և օգնեն հաղթահարել ցանկացած դժվարություն։   Նոր տարին արդեն թակում է բոլորիս դռները: Մաղթենք միմյանց առողջություն, համբերություն և տոկունություն, ինչպես նաև մարդկային հասարակ երջանկություն: Իսկ մեր երկրներին՝ խաղաղություն և բարգավաճում:   Շնորհավո՛ր Նոր տարի»:  
12:11 - 31 դեկտեմբերի, 2021
Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը Սիսակ Գաբրիելյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը

Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը Սիսակ Գաբրիելյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ողջունելով  հյուրին` Սիսակ Գաբրիելյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել  հանդիպման համար` կարևորելով  երկու երկրների համագործակցությունը հատկապես  ԵԱՏՄ շրջանակում: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի  դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցին, կարևորել ուսուցիչների վերապատրաստման խնդիրը: Դեսպանն աջակցության պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտին առնչվող հարցեր: Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի խնդիրները: Սերգեյ Կոպիրկինը տեղեկացրել է, որ  նախորդ տարի դեսպանության աջակցությամբ  թատրոնում տեխնիկական որոշ խնդիրներ լուծվել են, մասնավորապես, փոխվել է ձայնային համակարգը: Առաջիկայում նախատեսված է արդիականացնել լուսավորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
16:49 - 25 նոյեմբերի, 2021
ՌԴ դեսպանի խոսքով՝ հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող |armenpress.am|

ՌԴ դեսպանի խոսքով՝ հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ պահպանվում են՝ չնայած որ ողբերգական միջադեպեր և խնդիրներ զինադադարի հաստատումից հետո էլ են գրանցվել: Այդ մասին Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով ուղիղ մեկ տարի առաջ պատերազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության դրույթների կատարման վերաբերյալ: «Իհարկե, կան խնդիրներ, լինում են նաև ողբերգական միջադեպեր: Այդ ամենը շատ բարդ է: Բայց այն կոնֆլիկտային ներուժի, էմոցիոնալ լարվածության ֆոնին, որը կուտակվում էր տասնամյակներ շարունակ, այն ողբերգության ֆոնին, որը եղավ մեկ տարի առաջ, ես կարծում եմ՝ կարելի է ասել, որ այդ պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ գործում են և շատ կարևոր դեր են խաղում արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգությունը ապահովելու և իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու առումներով», - լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության դեսպանը: Սերգեյ Կոպիրկինը խոսել է նաև որպես նոյեմբերի 9-ի հայտարարության շարունակություն 2021 թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարության մասին, որը գլխավորապես վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը և այդ նպատակով փոխվարչապետերի աշխատանքային խումբ ստեղծելուն: «Դա, իհարկե, հեշտ աշխատանք չէ: Ուզում եմ ընդգծել, որ քանի որ այդ ամբողջ աշխատանքը կառուցվում է յուրաքանչյուր կողմի շահերի վրա հիմնված երկխոսության հիման վրա, այսինքն՝ ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան է պարտադրվում, այլ փորձ է արվում գտնել շահերի ու հետաքրքրությունների հավասարակշռություն, փոխշահավետ, փոխզիջումային տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն ինչպես մեկի, այնպես էլ մյուսի համար, այդ իսկ պատճառով գործընթացն այդքան արագ առաջ չի գնում: Բայց, ամեն դեպքում, այդ աշխատանքը միտված է շփման ընդհանուր եզրեր գտնելուն, այսինքն՝ խոսք անգամ լինել չի կարող հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու, շահերը հանձնելու, դավաճանության մասին՝ ինչպես այստեղ են երբեմն վախենում: Ռուսաստանն էլ իր հերթին շատ կոկիկ է աշխատում՝ ամբողջությամբ հարգելով թե՛ այս և թե՛ այն կողմի ինքնիշխանությունը: Մեր խնդիրն է առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծել փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով», - ասել է դեսպան Սերգեյ Կոպիրկինը:  
22:07 - 09 նոյեմբերի, 2021
ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին. հանդիպմանը կարևորվել են երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները

ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՌԴ դեսպանին. հանդիպմանը կարևորվել են երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: Հանդիպման ընթացքում կարևորվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։ Ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին։
13:17 - 03 նոյեմբերի, 2021
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

«Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում պատգամավորները քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գործունեության կարևորությունը, Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ներքաղաքական կարևոր հարցեր։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
16:53 - 02 նոյեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ. Օհանյանը մանրամասներ ներկայացրեց |armenpress.am|

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ. Օհանյանը մանրամասներ ներկայացրեց |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ խորհրդարանում հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Խորհրդարանական ճեպազրույցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Դեսպանի հետ խմբակցության խորհրդի կազմով ենք հանդիպել: Մենք քննարկել ենք իրադրությունը, ներկայացրել ենք մեր խմբակցության տեսակետները ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Քննարկել ենք նաև խորհրդարանական համագործակցության հետ կապված հարցեր: Եվ, իհարկե, քննարկել ենք այն իրադրությունը, որ ստեղծվել է Հայաստանի շուրջ»,- մանրամասնեց Օհանյանը: Նա հավելեց, որ հանդիպման ընթացքում կարևորել են հայ-ռուսական համագործակցությունը: «Խոսել ենք միացյալ զորախմբի մասին, սահմանապահ գործունեության մասին: Որոշակի փակ խնդիրներ կան, որոնց մասին ես այսօր այստեղ չէի ցանկանա խոսել: Կարծում եմ, որ հիմնական ուղղությունների մասին ես ասացի»,- ասաց Օհանյանը: Հարցին՝ խոսակցություն եղե՞լ է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հնարավոր նոր փաստաթղթի ստորագրման մասին, ինչի մասին լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, Օհանյանը պատասխանեց. «Մեր կողմից հարցապնդում եղել է: Դեսպանը ասաց, որ ինքը լիարժեք մինչև վերջ տեղեկություն չունի դրա մասին»:  
11:46 - 29 հոկտեմբերի, 2021
Կոնջորյանը Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին

Կոնջորյանը Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այդ մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը: Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին, ինչն ամրագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում: Կարևորվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում իրականացվող աշխատանքները:
15:47 - 28 հոկտեմբերի, 2021
Անդրեասյանն անդրադարձել է ՌԴ-ի հետ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությանը

Անդրեասյանն անդրադարձել է ՌԴ-ի հետ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությանը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու երկրների  ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել նախարարության  բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտների: Կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումը՝ Կարեն Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների միջև փոխգործակցության խորացման հնարավորությանը՝ հատկապես միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։ Նախարարը դեսպանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու ռուս գործընկերոջն ու քննարկելու փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր։
19:37 - 25 հոկտեմբերի, 2021
Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ

Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ

Հոկտեմբերի 20-ին ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր և ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը:Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ:Կողմերն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` ներկայացնելով նաև հարցերի լուծման իրենց դիրքորոշումները:ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարևոր դերակատարության համար:Երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը:Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են միջխորհրդարանական և միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։
17:27 - 20 հոկտեմբերի, 2021