Հայկ Չոբանյան

Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախկին նախարար։ 

Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1990-1995 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը: 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում: 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում: 1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում:

2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ: 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը: Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամը: 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն եւ «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն: 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը: 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոնների ասոցիացիայի նախագահ:

 

 

 

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին |armtimes.com|

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին |armtimes.com|

armtimes.com: Այսօր հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած15-ամյա ոսկեւանցի երեխայի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա նշեց, տունը, որտեղ երեխան բնակվում է, այդքան էլ վտանգավոր գոտում չէ։ «Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային»,- մանրամասնեց մարզպետը՝ հավելելով, որ դրանից բացի հակառակորդի կողմից եւս մի քանի կրակոցներ են եղել, բայց այլ տուժածներ չկան։ Հիշեցնենք որ, Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքան իր էջում տեղեկացրեց, որ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:
22:26 - 30 մարտի, 2020
Իջևանում բացվել է ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն

Իջևանում բացվել է ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն

ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի հետ միասին, այսօր ներկա է գտնվել Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։Իջևանում տեղակայված այս կենտրոնը գիտելիքների հարստացման մի նոր օջախ է, որը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում։ Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ամենամեծ բաղադրիչն է։Կազմակերպության կողմից Տավուշում իրականացվող ծրագրով ամերիկյան աջակցության միջոցով կազմակերպվում են անգլերենի և այլ դասընթացներ պատանիների և երիտասարդների համար, իրականացվում են կարողությունների զարգացման տարբեր  նախաձեռնություններ և ապահովվում են ռեսուրսներ, որոնք կօգնեն ավելի հստակ պատկերացում կազմել ամերիկյան հասարակության մասին։ Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը տեղի համայնքի համար կկազմակերպի ուսումնական տարբեր ծրագրեր՝ միտված այնպիսի կարողությունների զարգացմանը, որոնք կարևոր են ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական ակտիվության տեսանկյունից։Դասընթացների հիմնական ուղղություննեը կներառեն՝  անգլերենի ուսուցում, մեդիագրագիտություն, նախագծերի մշակում և իրականացում, առաջնորդական հմտություններ, հաղորդակցության հմտություններ և այլն։ Ամերիկյան գրադարանը և դասընթացների կենտրոնը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ունի ամերիկյան գրքերի և այլ նյութերի հարուստ հավաքածու։ Այստեղ կկազմակերպվեն նաև կինոդիտումներ, գրական ակումբներ և տարբեր թեմաներով դասախոսություններ՝ հրավիրված մասնագետների ներգրավմամբ։
17:19 - 20 փետրվարի, 2020
«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումից հետո եղել են ծրագրեր, որոնք չեն իրականացվել, հետաձգվել են, բայց նախատեսված ներդրումային ծավալն ավելացել է. մարզպետ |tert.am|

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումից հետո եղել են ծրագրեր, որոնք չեն իրականացվել, հետաձգվել են, բայց նախատեսված ներդրումային ծավալն ավելացել է. մարզպետ |tert.am|

tert.am: Հունիսին իրականացված «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ֆորումը բարձր ենք գնահատում, քանի որ ունեցանք բավականին մեծ թվով ներդրումային ծրագրեր: Այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` անդրադառնալով հարցին, թե ֆորումից հետո ինչ ներդրումներ են եղել մարզում, որ ծրագրերը չեն իրականացվել:«Այն, որ 2019 թվականն ամփոփեցինք բարձր տնտեսական և ներդրումային ցուցանիշներով, կարծում եմ, որ այս գործում մեծ դեր պատկանում է այդ ֆորումին: Ե՛վ արդյունաբերության ոլորտում, և՛ զբոսաշրջության ոլորտում, և՛ գյուղատնտեսության ոլորտում, մենք բազմապատկեցինք այն ներդրումային ակնկալիքները, որոնք ի սկզբանե ունեինք»,– ասաց նա:«2019 թվականը ամփոփեցինք շուրջ 7 միլիոն դոլար ներդրումային ծավալով և գյուղատնտեսության մեջ 6 միլիոն դոլար լրացուցիչ ներդրումային ծրագրեր ունեցանք: Այսինքն՝ 7 մլրդ դրամի փոխարեն մենք տարին ամփոփեցինք 10 միլիարդ դրամից ավելի ցուցանիշով»,- ասաց նա, թեև դժվարացավ ներկայացնել թե օտարերկրյա ներդրումները և ներքին ներդրումները որքան են կազմել»,– հավելեց նա:Հայկ Չոբանյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին Տավուշում ընդհանուր ներդրումային ծավալը՝ պետական, մասնավոր, միջազգային, կազմել է 46,6 միլիարդ դրամ։ Տարեսկզբին պլանավորված է եղել 30,5 միլիարդ դրամ:Մարզպետը նշեց, որ թեև այդ բիզնես ֆորումի շնորհիվ տասնյակ ծրագրեր իրականություն են դարձել, այդուհանդերձ, եղել են ծրագրեր, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացվել։«Օրինակ՝ կար պավլովիաների ծառատեսակների ստեղծման ծրագիր, որն իրականություն չդարձավ, որովհետև հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս ներդրումը շատ կայուն չի կարող լինել և նույնիսկ վնասակար կարող է լինել շրջակա միջավայրի համար: Եղել են ծրագրեր են, որոնք 2019 թվականին սկսվել են, բայց որոշակի ընթացակարգային հարցերով տեղափոխվել են 2020 թվական: Եղել են ծրագրեր, որոնց կանգնելը կապված է եղել ֆինանսական գործիքների կիրառման անհնարինության հետ, եղել են ծրագրեր, որոնք կարող էին հետաքրքիր լինել ներդրողների համար, բայց այդ հետաքրքրությունները չեն եղել»,– ասաց նա՝ հավելելով, որ սրանք շարունակական գործընթացներ են:Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ խնդիրների են հանդիպում ներդրողները, որոնք կարող են վանել նրանց, Հայկ Չոբանյանը նշեց. «Օրինակ՝ ունենք հարյուրավոր հեկտար այգիների ստեղծման հնարավորություն, ներդրումային պատրաստակամություն, բայց չենք կարողանում ծրագիրն առաջ տանել՝ մեր հողային բալանսի առանձնահատկությունից ելնելով, քանի որ դրանք կտրտված են ... Սեփականաշնորհումից հետո հողերը բաժանվել են փոքր-փոքր կտորներով, դրանք վերաբաշխվել են, և եթե նույնիսկ մեկ-երկու հեկտար ներդրումային ծրագիր է լինում, բավականին դժվարություններ են առաջանում այդ հողակտորները համախմբելու հարցում, քանի որ համայնքային նշանակության հողեր գրեթե չկան, բոլորը մասնավորեցված են»:Հայկ Չոբանյանը նշեց, որ մարզի տնտեսության, քաղաքացիների կենսամակարդակի, որակի վրա մեծ ազդեցություն ունեն գյուղատնտեսությունը, այգեգործությունը: Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտում հանդիպող խնդիրներին, մարզպետն ասաց.  Շարունակությունը՝ tert.am-ում
14:04 - 19 փետրվարի, 2020