ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
ՏՄՊՊՀ նախագահն է Գեղամ Գեւորգյանը։
Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն բարելավումներ է արձանագրել

Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն բարելավումներ է արձանագրել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ՀՀ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրել է ՏՄՊՊՀ-ի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ 2019 թվականն անցումային տարի էր հանձնաժողովի համար. ձևավորվեց հանձնաժողովի նոր կազմը, փոխվեց կարգավիճակը, կառուցվածքը համապապատասխանեցվեց զարգացած աշխարհում տնտեսական մրցակցության մարտահրավերներին:«Որպես նոր կարգավիճակ ունեցող հանձնաժողովի նորընտիր նախագահ` իմ առջև դրված առաջնահերթ խնդիրն է եղել հանձնաժողովի հանդեպ վստահության բարձրացումը և հենց այդ տեսլականով 2019 թվականին հանձնաժողովը փորձեց կառուցել իր գործունեությունը», – շեշտել է բանախոսը:ՏՄՊՊՀ նախագահի տեղեկացմամբ` «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության 2019 թվականի Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, որը հաշվարկվում է 12 հենասյուների հիման վրա, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը և հարևան երկրների համեմատ գտնվում է բարելավված դիրքում: Նույն զեկույցի համաձայն՝ մեր երկիրը նշանակալի բարելավել է դիրքը Մրցակցության վրա հարկերի և սուբսիդիաների խաթարող ազդեցության և Ծառայությունների ոլորտում մրցակցության մակարդակի ցուցանիշներով՝ առաջինի դեպքում` 47-րդ հորիզոնականից զբաղեցնելով 35, մյուս դեպքում` 41-րդից 19-րդ հորիզոնականները:Գեղամ Գևորգյանի խոսքով` այս ցուցանիշների բարելավումը միայն հանձնաժողովի գործունեությամբ պայմանավորված չէ, այլ ամբողջ կառավարման ապարատի կատարած աշխատանքի արդյունքն է:ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է նաև 2017-2019 թվականների ընթացքում հանձնաժողովի հարուցած վարույթների վիճակագրությունը և համեմատականը: Ուշագրավ է, որ հաշվետու տարում վարույթներ են հարուցվել, որոնց գծով նախորդ երկու տարիներին հարուցված վարույթների թիվը 0 է եղել:Մասնավորապես հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ, որոնք համարվում են մրցակցության ոլորտում ամենածանր խախտումները, հարուցվել է 2, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ՝ 6 վարույթ: «Սա հանրության համար շատ կարևոր հաղորդագրություն է առ այն, որ ինքնավար մարմինը սկսել է պրոցեսներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից մրցակցության օրենսդրության խախտումներ պարունակող գործողությունների դեմ»,- արձանագրել է Գեղամ Գևորգյանը:Միաժամանակ, գերիշխող դիրքի չարաշահումների առումով 2019 թվականին հարուցվել է 20 վարույթ, ինչը 2.5 անգամ ավել է 2018 (3 վարույթ) և 2017 (5 վարույթ) թվականներին այդ գծով հարուցված վարույթների հանրագումարից:Համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ 2017 թվականին հարուցվել է 43, 2018 թվականին՝ 25 և 2019 թվականին` 30 վարույթ, չհայտարարագրված համակենտրոնացումները համապատասխանաբար եղել են 23, 7 և 8: Անբարեխիղճ մրցակցության գծով վարույթները, որոնք առավել հաճախ արձանագրվող խախտումներից են, հաշվետու ժամանակահատվածում 57 են եղել, նախորդող տարիներին 35 և 55 վարույթներ են քննվել:Այնուհետև ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձ է կատարել առանձին ոլորտներում բացահայտված խնդիրներին, ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրությունների հիմնական արդյունքներին, հանձնաժողովի կողմից առաջարկվող լուծումներին և զարգացման տեսլականին, ինչպես նաև պատասխանել պատգամավորների կողմից բարձրացված հարցադրումներին:Հաշվետվության մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանությանպետական հանձնաժողով
20:55 - 25 մայիսի, 2020
Զոհրաբյանը կարագի գնաճ է նկատել. ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ մեծ սպառում ունեցող կարագի գինը նվազել է |armenpress.am|

Զոհրաբյանը կարագի գնաճ է նկատել. ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ մեծ սպառում ունեցող կարագի գինը նվազել է |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ Հայաստանում ամենամեծ ծավալով սպառում ունեցող կարագի գինը անգամ կորոնավիրուսի օրերին չի բարձրացել, հակառակը՝ նվազել է: Գևորգյանն այս մասին ասաց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը: Զոհրաբյանը նշեց, որ կասկածի տակ է դնում կարագի գնանկման մասով Գեղամ Գևորգյանի հայտարարությունը: «Ես չգիտեմ, թե Ձեր ասածը կարագի որ բրենդին է վերաբերվում,բայց ես գնում եմ «Պրեզիդենտ» կարագ: 4700 դրամից այն դարձավ 5300 դրամ, 1 կգ-ն այս պահին 6000 դրամ է: Եթե Ձեզ համար սա գնանկում է, ինձ համար լուրջ աճ է»,-ասաց պատգամավորը:  ՏՄՊՊՀ նախագահն արձագանեց: Նա նշեց՝ փաստում է և պատրաստ է հրապարակել ամենօրյա մոնտիորինգի արդյունքները: Վերցրել ենք ՀՀ-ում ամենաշատ սպառվող կարագը՝ «Նոր զելանդական» կարագը, և գները համեմատել ենք: Ընդ որում նույնիսկ համավարակի պարագայում պարենային շատ կարևոր նշանակություն ունեցող այս ապրանքի գինը իջել է: 3680 դրամով 1 կգ նոր զելանդական կարագը Հայաստանում ամենամեծ ծավալով է սպառվում»,-ասաց Գևորգյանը: Անդրադառնալով «Պրեզիդենտ» կարագին՝ նա նշեց, որ այն սպառվում է ընդամենը 4 տոկոս և հանդիսանում է հանրապետությունում ամենաթանկ կարագը կամ գոնե ինքը դրանից թանկ կարագ չգիտի: Գևորգյանն ասաց՝ կա իհարկե գնի բարձրացում, բայց ոչ 6000 դրամի չափով: «Որոշ պրեմիում տեսակի սուպերմարկետներում կարող է այդ գինը լինել, բայց չենք կարող դրանով առաջնորդվել: Գինը մանրածախ շուկայում կազմում է 5860 դրամ՝ կիլոգրամի համար: Բայց մենք ներկայացնում ենք Հայաստանում 70 տոկոսից ավելի սպառում ունեցող կարագը, և ոչ թե 4 տոկոս սպառում ունեցող կարագը»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ ընդ որում ՀՀ-ում 46 րտոկոս ավելի շատ կարագ է արտադրվել, քան նախկին տարիներում: 
17:08 - 25 մայիսի, 2020
150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում չեմ տեսել․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին |armtimes.com|

150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում չեմ տեսել․ Զոհրաբյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին |armtimes.com|

armtimes.com: Այսօր առնվազն 12 դեղատուն եմ մտել, եւ, անկեղծ ասած, միգուցե իմ բախտը չի բերում, չգիտեմ, բայց 150, 160 դրամով դիմակ ո՛չ Կենտրոնում, ո՛չ էլ Արաբկիր համայնքում ես չեմ տեսել: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լսումների ժամանակ դիմելով Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին՝ ասաց ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ սա այն կարեւորագույն սոցիալական խնդիրն է այսօր, որտեղ ՏՄՊՊՀ-ի աշխատանքը պետք է օպերատիվ լինի։ Պատգամավորն ընդգծեց՝ դիմակների գինը 210-ից 230 դրամ է. «Եթե մենք հաշվում ենք, որ մեկ ընտանիքում կա նվազագույնը չորս անձ, եւ նրանք օրվա մեջ առնվազն 2 անգամ պետք է փոխեն դիմակը, ապա ամսական ընտանիքի յուրաքանչյուր անդամ վճարելու է 20 հազար դրամ, այլապես եթե ճմռթած, կեղտոտ դիմակը պարբերաբար կրեն, այն դառնալու է առողջության համար խիստ վտանգավոր։ Գումարեք, միջինը չորս հոգու, հիմա այդ վիճակագրությունը ձեզ չպիտի՞ ստիպի մի քիչ ավելի օպերատիվ լինել ձեր քայլերում, ձեր գործողություններում: 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, հիմա 220 դրամով էլ են ստանում, արդեն՝ սուպեր, սուպեր, սուպեր գերշահույթ»,- նշեց Զոհրաբյանը։ Ի պատասխան՝ Գեւորգյանն ասաց. «Մենք կարող ենք շատ բան իմանալ, բայց դրանք պետք է փաստաթղթավորենք։ Որ ասում եք՝ օպերատիվ աշխատանք կատարեք, ո՞ր լիազորությունը չենք արել: Եթե օպերատիվ աշխատանք ենթադրվում է, որ ես պետք է զանգեմ ներմուծողներին, ասեմ՝ դիմակի գինը իջեցրեք 60 դրամ, թե չէ պատասխանատվության կենթարկեմ, դա կարող է լինել, բայց կարող է որակվել որպես իմ պաշտոնական լիազորությունների սահմանազանցում, վաղը ինձ կանչեն, ասեն՝ ինչո՞ւ ես միջամտում տնտեսական գործունեությանը ոչ իրավական ճանապարհով: Մենք իրենց հետ խոսել ենք, հավաքել ենք, իրավական ճանապարհը ցույց ենք տվել, զգուշացում տվել ենք, ասել ենք, որ եթե մեկդ կորոնավիրուսի պայմաններում փորձի չարաշահել ունեցած դիրքը, ապա պատասխանատվությունը շատ ավելի խիստ կլինի: Բայց եթե մենք ուզենանք մարդուն պատասխանատվության ենթարկել, առնվազն պետք է ժամանակ տանք, եթե նույնիսկ մարդը մեկ օրում գինը բարձրացնի, մենք որեւէ բան չենք կարող անել»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով որ կա խնդիր, եւ դրա լուծման համար հարուցվել է վարույթ:
15:19 - 25 մայիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ |armenpress.am|

ՏՄՊՊՀ-ն պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ:Այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում: «Պետական գնումների ոլորտում երեք հիմնական խնդիրներ ենք առանձնացրել: Դրանք հիմնականում տեխբնութագրերում առկա սահմանափակումներն են, որոնք շատ հաճախ հանդիպում են: Դրանց մի մասը, կարծում եմ, տեղի է ունենում մասնագիտական ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում, այլ ոչ թե դիտավորությամբ մրցակցության սահմանափակման արդյունքում: Սակայն մեր կողմից իրականացված վարույթներում պատասխանատվության ենք ենթարկել մի շարք պետական մարմինների՝ հորդորելով հետագայում բացառել նման երևույթը»,-ասաց Գևորգյանը: Մյուս խնդիրը գնումներում հակամրցակցային համաձայնություններն են, երբ գնումների նթացքում պայմանավորվում են գների շուրջ: «Սա կամ տնտեսավարող սուբյեկտների միջև է տեղի ունենում, կամ տեղի է ունենում համակարգում՝ գնումը կազմակերպող անձի կողմից: Այստեղ սկսել ենք գործընթաց, շուտով կարծում եմ, կհարուցենք այդ ոլորտում անդրանիկ վարույթը»,-ասաց հանձնաժողովի նախագահն ու հույս հայտնեց, որ դա կլինի լավ նախադեպ հետագայում նման երևույթները բացառելու համար: ՏՄՊՊՀ-ն նախաձեռնել է նաև թվայնացման գործընթաց, որտեղ համակարգը կփորձեն կապակցել գնումների համակարգի հետ, քանի որ տարեկան 5-6 հազար գնում հնարավոր չէ ֆիզիկապես նայել: Համակարգը ավտոմատ կերպով կբացահայտի խնդրահարույց կետերը և կներկայացնի հանձնաժողովին:
14:55 - 25 մայիսի, 2020
Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման ոլորտում խնդիր է տեսնում |armenpress.am|

Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման ոլորտում խնդիր է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման գծով տեսնում է խնդիր և կարծում է, որ պետք է հնարավորինս շուտ լուծում տալ դրան: Թունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում: Անդրադառնալով բենզինի, դիզվառելիքի շուկային՝ Թունյանը նկատեց, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է՝ առաջին անգամն է, որ պետական մարմինը բաց խոսում է միջնորդ օղակի մասին: Թունյանի կարծիքով՝ ավելի լավ կլինի, որ ավելի շատ բացեն փակագծերը: Որպես խնդիր է նշվել  Ռուսաստանից ներկրվող քվոտավորված վառելիքի ձեռք բերման և ներմուծման գործընթացում միջնորդ կազմակերպությունը: Թունյանի կարծիքով՝ խոսքը «Ռոսնեֆտ-Արմենիա»-ի մասին է: «ԱԺ այս քառօրյա նիստերից հետո, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովով կկազմակերպենք քննարկում, կհրավիրենք Գևորգյանին, շուկայի խաղացողներին և կփորձենք առավելագույնս բացել այս թեման: Կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, որ հասարակության համար էլ պարզ լինի, թե կոնկրետ կազմակերպությունները, որոնք շղթայի մեջ արհեստականորեն մտած են, ինչպես են ազդում ընդհանուր գնագոյացման վրա: Որպեսզի պարզ լինի, թե Հայաստանում վաճառվող ամեն լիտր բենզինից որքան գումար է գնում որոշ մարդկանց գրպանը»,- ասաց պատգամավորը: Նա նշեց՝ միասին պետք է քննարկել խնդիրը լուծելու ճանապարհը, և խնդիրը պետք է լուծել հնարավորինս արագ:
14:30 - 25 մայիսի, 2020
Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ. Գեղամ Գևորգյանը՝ դիմակների շուկայի մասին |tert.am|

Կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք, իրավիճակից օգտվելով, փորձել են ավելի շատ շահույթ ստանալ. Գեղամ Գևորգյանը՝ դիմակների շուկայի մասին |tert.am|

tert.am: Որևէ կերպ չեմ կարողանում հաշվարկել, թե ինչպես պետք է այդքան կտրուկ թանկանա լայն սպառման դիմակը և, անկեղծ ասած, մի քիչ վառ երևակայություն է պետք հասկանալու համար, թե ինչպես է, որ գինը հասնում է 220 դրամի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին: Արարատ Միրզոյանն ասաց, որ անձամբ իր համար էլ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է դիմակի գինը 80 դրամից անցնել: «Խնդրում եմ մեզ համար, մեր քաղաքացիների համար մանրամասն այս հարցին անդրադառնալ, որ բոլորը հասկանան, որ այնպես չէ, թե համավարակի պայմաններում ինչ-որ տնտեսվարողներ կարող են օգտվել առիթից և այսպիսի իրավիճակում գերշահույթներ ապահովել»,-ասաց նա: Գեղամ Գևորգյանն ասաց, որ եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա մայիսին, ապրիլին 116 դրամ է եղել: Նա նշեց, որ այստեղ տրամաբանությունն այն է, որ աշխարհում եղել է մեծ ծավալի առաջարկ և արտադրող։ Շարունակությունը՝ tert.am-ում
14:06 - 25 մայիսի, 2020
Հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով դիմակներ վաճառելու գաղափար կա |armenpress.am|

Հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով դիմակներ վաճառելու գաղափար կա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում պարերտատունը քննարկել է տարբերակ՝ դիմակները հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով ավելի էժան գնով վաճառել: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝  պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցութան պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին: Բաղդասարյանը նկատեց, որ Երևանում երբեմն հնարավոր է գոնե 150 դրամով դիմակ գնել, իսկ մարզերում վիճակն ավելի վատ է, զգալիորեն թանկ է:  «Մարզերում արդեն երրորդ միջնորդն է հայտնվում: Պարետատան նիստին երեկ քննարկել ենք և գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք, եթե դա ֆիզիկապես հնարավոր կլինի: Այսօր այդ քննարկումը կանենք: Եվ այս պարագայում, կարծում եմ, մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան»,-ասաց Գևորգյանը: Նա նաև նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրություն է անում: «Մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիսի ժամանակահատվածը, քանի որ դեկտեմբերին դիմակի գների մասով, կարծեք թե, խնդիր չկար, համեմատել ենք բոլոր 7 խոշոր ըներությունների մարժաները և գնային քաղաքականությունը: Եվ նախնական ունենք հետևյալ պատկերը՝ ներկրման արժեքը մոտ տասն անգամ թանկացել է: Բայց բացի ներկրման արժեքի թանկացումից, մանրածախ վաճառքի վրա կիրառվող մարժաների չափը ևս մեզ անհանգստացրել է: Դրա հիման վրա էլ ուսումնասիրություններ ենք կատարելու»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ դա չեն կարող մի քանի օրվա ընթացքում իրականացնել, ուսումնասիրում են ողջ շուկան:
13:16 - 25 մայիսի, 2020
Գերիշխող դիրքի չարաշահումների առումով նախորդ տարի հարուցվել է 20 վարչական վարույթ |armenpress.am|

Գերիշխող դիրքի չարաշահումների առումով նախորդ տարի հարուցվել է 20 վարչական վարույթ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)՝ գերիշխող դիրքի չարաշահման առումով հարուցված վարչական վարույթները 2019-ին էականորեն ավելի են եղել 2018-ի և 2017-ին հարուցված վարույթների համեմատ: Այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում: «Հակամրցակցային համաձայնությունների մասով 2017-2018 թթ. չեն եղել վարույթներ: 2019-ին եղել է երկու վարչական վարույթ: Ընդ որում, հակամրցակցային համաձայնությունները համարվում են մրցակցային ոլորտում ամենածանր խախտումները: Եվ այս խախտման մասին նույնիսկ արգելք կա ՀՀ սահմանադրությունում: Գերիշխող դիրքի չարաշահման առումով 2017 թվականին ունեցել ենք 5 վարույթ, 2018-ին՝ 3, 2019-ին՝ 20 վարույթ: Համակենտրոնացումների հայտարարագրում՝ համապատասխանաբար 43, 25 և 30 վարույթ: Չհայտարարգրված համակենտրոնացումներ՝ 23, 7  և 8»,-ասաց Գևորգյանը: Անբարեխիղճ մրցակցության առումով, որը ամենատարածված իրավախախտումն է մրցակցության ոլորտում, 2017-ին եղել է 55, 2018-ին՝ 35, 2019-ին՝ 57 վարույթ: ՏՄՊՊՀ-ն պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ 2017 և 2018 թթ. ունեցել է 0 վարույթ, 2019-ին՝ 6 վարույթ: «Սա, կարծում եմ, շատ կարևոր հաղորդագրություն է ուղղված հասարակությանը, որ ինքնավար մարմինը սկսել է պրոցեսներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից մրցակցային օրենսդրության խախտում պարունակող գործողությունների դեմ»,-նշեց Գևորգյանը: Նա նաև ընդգծեց, որ հանձնաժողովի աշխատանքը գնահատելու համար վերցրել են համաշխարհային տնտեսական ֆորումի չափանիշները, որը 12 հենասյուների վրա գնահատում է  մրցակցության ազդեցությունը տվյալ երկրի տնտեսության վրա:  Գևորգյանն անդրադարձավ դրանցից մի քանիսին: Օրինակ՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների ազդեցության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը: Հարևան երկրների նկատմամբ Հայաստանը գտնվում է բավականին բարելավված դիրքում: «Մրցակցության վրա հարկերի և սուբսիդիաների խաթարող ազդեցության ցուցանիշով հանձնաժողովը 47-րդ հորիզոնականից տեղափոխվեց 35-րդ հորիզոնականը: Ծառայությունների ոլորտում մրցակցության բարելավման դիրքով Հայաստանը 41-րդ կետից իջավ 19-րդ կետ»,-ասաց Գևորգյանն ու հավելեց՝ այս ցուցանիշների բարելավումը միայն ու միայն հանձնաժողովի գործունեության հետ չի կապված, դա ամբողջ կառավարման համակարգի կատարած աշխատանքի արդյունք է:
12:08 - 25 մայիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի հետաքննություն․ Նիկոլ Փաշինյան

ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի հետաքննություն․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն սրճարանները, ռեստորանները, արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են։ «Ես հրահանգ եմ տվել փակելիս, եթե կրկնակի խախտումներ են անում, չբավարարվել 24 ժամ փակելով․ եթե պետք լինի, 15 օրով, մի ամսով է պետք փակել, այսինքն՝ երկար ժամկետներով։ Ընդ որում, իրավախախտների անունները պետք է հրապարակվեն, որպեսզի մարդիկ իմանան՝ այդ վարսավիրանոց, ռեստորան, սրճարան գնալն անվտանգ չէ համաճարակաբանական առումով»,- նշեց Փաշինյանը։  Վարչապետի խոսքով՝  մասնագետները հետազոտություն են արել, համաձայն որի՝ դիմակները ճիշտ կրելը հնարավորություն կտա զրոյացնել կորոնավիրուսային վարակի դեպքերը։ «Արդյունքը ստացվում է դիմակի որակից և դիմակի կրման որակից։ Կարելի է որակով դիմակը կրել անորակ ձևով, և դա այն արդյունքը չի ունենա, և ոչ բարձր որակի դիմակը կարելի է կրել որակյալ ձևով, և դա արդունք կունենա»,- նշեց նա։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցրեի քննարկման արդյունքում պարետատունը նոր որոշումներ է կայացրել։ Համաձայն առաջին որոշման՝ առևտրի գործընթացի բոլոր մասնակիցները, անկախ գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակներով։ Մինչև հիմա այս կանոնը գործում էր որոշակի տարածքներում՝ առևտրի փակ կենտրոններում, շուկաներում, բայց այսուհետ կանոնը կգործի ամեն տեղ։ Առևտուր իրականացնելիս և՛ գնողը, և՛ վաճառողը պետք է պարտադիր դիմակ կրեն։ Համաձայն երկրորդ որոշման՝ մեքենաներում մեկից ավելի մարդ լինելու դեպքում բոլորը պետք է լինեն դիմակներով։ Մինչև այս պահը մեկից ավելի ուղևոր ունենալու դեպքում դիմակ կրելը պարտադիր էր տաքսիներում, այսուհետ կանոնը կգործի բոլոր մեքենաներում՝ անկախ նրանից՝ ուղևորներն ընտանիքի անդամներ են, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաշվարկները ցույց են տվել, որ եթե այս կանոնը և ձեռքերի ախտահանման կանոնը պահենք, կզրոյացնենք կորոնավիրուսի դեպքերը։  «Շատերն ասում են՝ դիմակները թանկ են։ ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել և դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի հետաքննություն և կգա եզրակացության։ Բայց համաճարակաբանների հետ քննարկելով՝ մենք եկել ենք եզրակացության, որ նաև տանը պատրաստած ինքնագործ դիմակները կարող են լինել էֆեկտիվ։ Առաջիկա օրերին ԶԼՄ-ներով համաճարակաբանները, մասնագետները խորհուրդներ կտան քաղաքացիներին, թե ինչպես տնային պայմաններում տանը ունեցած առարկաներով պատրաստել դիմակ, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կամ չեն կարող դիմակ գնել, հնարավորություն ունենան այդ կանոնները նույնպես պահպանելու»,- նշեց նա։  Վարչապետը անդրադարձավ նաև մի հարցի, որ վերաբերյալ պարետատունը վարչական որոշում չի կայացրել։ Նա հորդորեց քաղաքացիներին փողոցում իրենց ծանոթներին հանդիպելիս զրուցել կա՛մ սոցիալական հեռավորություն պահպանելով, կա՛մ դիմակներ կրելով։
20:40 - 24 մայիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների գործունեության վերաբերյալ

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների գործունեության վերաբերյալ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի և կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթ է հարուցել մի շարք ներմուծողների, առևտրային ցանցերի և միջնորդ տնտեսվարող սուբյեկտների գործունեության հետ կապված գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ-ի ֆեյսբուքյան էջից։ Վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված գնային փոփոխությունները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասինթիվ 298-Ն որոշումը: Ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել ներմուծողներից, առևտրային ցանցերից, միջնորդ տնտեսվարող սուբյեկտներից:Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների հատկանիշներ: Մասնավորապես՝ բացահայտվել են«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հետևյալ դրսևորումները․ • առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման գներն ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում պարբերաբար փոփոխվել են, ինչը որոշ դեպքերում համարժեք չի եղել վերջիններիս կողմից դրանց ձեռքբերման գների տատանումներին,• միջնորդներն առևտրային ցանցերին ապրանքները մատակարարել են զգալի տատանվող գներով, չնայած այն հանգամանքին, որ իրենց կողմից ձեռքբերվող ապրանքների գներն էականորեն չեն փոխվել (որոշ դեպքերում առհասարակ չեն ենթարկվել փոփոխության),• ներմուծողների կողմից առևտրային ցանցերին ապրանքների իրացման գները պարբերաբար տատանվել են, ինչը համարժեք չի եղել վերջիններիս կողմից ապրանքների ձեռքբերման գների տատանումներին,• միջնորդները և ներմուծում իրականացնող որոշ տնտեսվարող սուբյեկտներ ապրանքներից որոշների գծով նույն ամսաթվին տարբեր առևտրային ցանցերի մատակարարումներն իրականացրել են տարբեր գներով։ Վերոնշյալ գնային քաղաքականությունների արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում նկատվել են առևտրային ցանցերի կողմից ապրանքների իրացման գների զգալի բարձրացումներ: Մասնավորապես՝ նարնջի գինը միջինում 534 դրամից դարձել է միջինում 828 դրամ, մանդարինի գինը՝ միջինում 659 դրամից միջինում 986 դրամ, կիվիի գինը՝ միջինում 667 դրամից միջինում 1 652 դրամ, կիտրոնի գինը՝ միջինում 826 դրամից միջինում 1 619 դրամ և կոճապղպեղի գինը՝ միջինում 2 709 դրամից միջինում 14 476 դրամ: Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։
18:08 - 23 մայիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է տնտեսվարողներին` ձեռնպահ մնալ ապրանքների իրացման և գովազդի ժամանակ զեղչերին առնչվող խախտումներից

ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է տնտեսվարողներին` ձեռնպահ մնալ ապրանքների իրացման և գովազդի ժամանակ զեղչերին առնչվող խախտումներից

ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է տնտեսվարողներին` ձեռնպահ մնալ ապրանքների իրացման և գովազդի ժամանակ զեղչերին առնչվող խախտումներից։ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել զգուշացում տալ ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ հորդորելով իրենց գործունեության ընթացքում ձեռնպահ մնալ հետևյալ գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները. ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, «մինչև» բառը կամ զեղչի կիրառման բացառությունների վերաբերյալ տեղեկատվությունը զեղչի չափի վերաբերյալ տեղեկատվության համեմատ ավելի մանր տառաչափով, ոչ տեսանելի կամ ոչ ընթեռնելի նշելուց, մինչև զեղչի հայտարարումը ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց: Հարկ է արձանագրել, որ վարչական վարույթների արդյունքում Հանձնաժողովը բազմիցս խախտումներ է բացահայտել տնտեսվարողների կողմից ապրանքների իրացման և գովազդի ժամանակ ապրանքի գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ: Մասնավորապես, բազմաթիվ տնտեսվարողներ ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս նշում են այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը: Օրինակ՝ տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար: Հանձնաժողովի գործունեության ընթացքում բացահայտվել են նաև դեպքեր, երբ զեղչի չափի վերաբերյալ տեղեկությունը նշվում է մեծ տառաչափով, տեսանելի և ընթեռնելի, իսկ մանր տառերով կամ ոչ տեսանելի կամ անընթեռնելի նշվում է «մինչև» բառը կամ այն բացառությունները, որոնց դեպքում զեղչը չի կիրառվում: Հանդիպում են նաև իրավիճակներ, երբ տնտեսվարող սուբյեկտները նախապես բարձրացնում են ապրանքի գինը, այնուհետև հրապարակում տեղեկատվություն, որ գործում է զեղչ, և արդյունքում ստացվում է, որ զեղչի կիրառումից հետո սահմանված գինն ավելի բարձր է կամ հավասար նախկինում սահմանված գնին:Հանձնաժողովը հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5️⃣ տոկոսի չափով:Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում` http://competition.am/uploads/resources/Vo163_19_05_2020.pdf
15:53 - 21 մայիսի, 2020
Հանրային քննարկման են ներկայացվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը

Հանրային քննարկման են ներկայացվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել իր կողմից մշակված տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համապարփակ բարեփոխմանն ուղղված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը՝ https://www.e-draft.am/projects/2502 : Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ-ն։ Առաջարկվող նախագծերով տարբերակվել են հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները, իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները: Նախատեսվել է իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն, ինչպես նաև իրավախախտման վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում եռամսյա ժամկետով երկարաձգելու հնարավորություն: Նախատեսվել է նաև հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ, ապրանքների գների վերահսկման նպատակով շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն, տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ, սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք և այլն: Բոլոր շահագրգիռ անձինք իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև ս.թ. հունիսի 4-ը Իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքի միջոցով, ինչպես նաև կարող են ուղարկել հանձնաժողով՝ [email protected] էլ. փոստի հասցեով:
12:48 - 21 մայիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը

ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Այս մասին տեղեկանում ենք ՏՄՊՊՀ-ի ֆեյսբուքյան էջից։ «Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը: Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել: Հիշեցնում ենք, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 122-Ա որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը։ Վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի։ Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։
12:25 - 19 մայիսի, 2020
Հրապարակվել է ՀՀ ՏՄՊՊՀ 2019 թվականի հաշվետվությունը

Հրապարակվել է ՀՀ ՏՄՊՊՀ 2019 թվականի հաշվետվությունը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է  2019 թվականի գործունեության հաշվետվությունը, որում ամփոփված են  հաշվետու տարում հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովից։ Մասնավորապես՝  այն ներառում է համապարփակ տեղեկատվություն բարձր կենտրոնացվածություն ունեցող 5 ապրանքային շուկաներում («կարագ», «շաքարավազ», «բենզին» և «դիզելային վառելիք»,  «կոնյակի շրջանառություն», «սեղմված գազ») ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների  մասին, ինչպես նաև հակամրցակցային համաձայնությունների կնքման, գերիշխող դիրքի չարաշահումների, անբարեխիղճ մրցակցության, համակենտրոնացման թույլտվությունների տրամադրման  վերաբերյալ և այլ  վարչական վարույթների վիճակագրությունը, այդ թվում՝ համեմատություն նախորդ տարիների ցուցանիշների հետ, ինչպես նաև առավել ուշագրավ վարույթների  համառոտ նկարագրությունը: Առանձին հավելվածի միջոցով  կարող եք ծանոթանալ նաև 2019 թվականին Հանձնաժողովի կողմից քննված  բոլոր 117 վարչական վարույթներին, ինչպես նաև դրանց առնչվող հանձնաժողովի որոշումներին: Հաշվետվության մեջ ներկայացված են նաև հանձնաժողովի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ՝ կազմը, կառուցվածքը, ֆինանսատնտեսական գործունեությունը, վերլուծություն տնտեսական միջավայրի վրա մրցակցության ազդեցության մասին: Առանձին բաժիններով ներակայացված են նաև միջազգային համագործակցությանը, հանրային իրազեկմանն առնչվող և օրենսդրական աշխատանքները և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում:
18:18 - 30 ապրիլի, 2020