Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թ․ հունվարի 23-ի որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։

Ավելի վաղ նա 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983թ. օգոստոսի 8-ին Լենինականում (ներկայում՝ Գյումրի):

2005թ. ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագիտության մագիստրոս:

Մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների (2008թ., Ուկրաինա) եւ Կիեւի ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիաիրավագետների կրթական ծրագրերի դասընթացներին (2017թ.): Մեդիաիրավագետ է:

1999-2006թթ. աշխատել է «Ցայգ» ՀԸ հաղորդավար: 2003-2005թթ.՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական: 2005-2006թթ.՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի երեւանյան մասնաճյուղի դասախոս: 2005-2018թթ.՝ «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար: 2006-2018թթ.՝ մասնավոր ոլորտում՝ իրավաբան: 2012 թվականից՝ Ցայգ ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2012 թվականից՝ քաղաքական եւ կոմերցիոն արշավների մեդիափորձագետ: 2014-2019թթ.՝ «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր: 2015 թվականից՝ հանրային ելույթների եւ հրապարակախոսության դասընթացավար (մենթոր): 21.08.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական:

2011 թվականից Լրագրողների միջազգային դաշնության (IFJ) լիիրավ անդամ է: 2017-2019թթ. եղել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2018 թվականից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» (ԵՆԿ) խորհրդատվական խորհրդի անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2020-2021թթ. ՝ ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Գերիների հարցը քաղաքականացնելն անընդունելի է. ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին |1lurer.am|

Գերիների հարցը քաղաքականացնելն անընդունելի է. ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարին խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում արված խնդրահարույց ձևակերպումները, մասնավորապես՝ գերեվերված անձանց վերաբերյալ: Արա Այվազյանը նշեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, և յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է իր աշխատանքը:  ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը, ինքը և մամուլի խոսնակը արտահայտել են իրենց կարծիքը՝ նշելով, որ հումանիտար այս կարևորագույն հարցը քաղաքականացնելն անընդունելի է, ինչը նաև, Այվազյանի խոսքով, հաստատվում է միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից: Նա ասաց, որ տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ արդեն ավելացնում են Ադրբեջանի հանդեպ միջազգային ճնշումն այդ հարցում՝ հավելելով, որ երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևոր հարցին: Անդրադառնալով գերիների վերադարձի շուրջ իրականացվող քայլերին՝ Այվազյանն ասաց, որ տարածաշրջանում Ռուսաստանն ունի կարևոր դերակատարում և տարբեր խողովակներով նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի և պաշտպանության նախարար Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այդ հարցի ուղղությամբ: «Ռուսական կողմը հետևողականորեն այս հարցը բարձրացնում է Ադրբեջանի ղեկավարության մոտ: Այս հարցը հատուկ շեշտադրում է ունեցել իմ զրույցներում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակում: Այդ հարցը բազմաթիվ իմ հեռախոսազրույցների ընթացքում արտասահմանյան գործընկերների հետ առաջնային կարևորության է արժանանում, միջազգային կազմակերպություններում տարբեր ուղղություններով աշխատանք է տարվում, և եթե հետևում եք արձագանքներին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի համար այս հարցը դառնում է իսկապես խնդրահարույց»,- ասաց ԱԳ նախարարը:
17:55 - 03 մարտի, 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպել է գերիների հարազատների հետ |armenpress.am|

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպել է գերիների հարազատների հետ |armenpress.am|

armenpress.am: Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերիների հարազատների հետ: Հանդիպման ավարտին ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ ծնողներին տեղեկացվել է, թե որ փուլում է գործընթացը: «Աշխատանքներ են տարվում տարբեր գերատեսչությունների կողմից և տարբեր ատյաններում: Թեման գերզգայուն է, նաև՝ լրատվական դաշտում գերիների հետ կապված  ցանկացած տեղեկություն կարող է հակառակորդի կողմից մեր դեմ օգտագործվել: Թույլ տվեք հանդիպումը որևէ կերպ չմեկնաբանել, պարզապես ասեմ, որ ծնողներն այսօր տեղյակ եղան, թե որ փուլում է գործընթացը»,-նշեց  Նազելի Բաղդասարյանը: Պատգամավորը նշեց, որ իշխանությունների խնդիրն այն է, որ կարողանան Նոյեմբերի 9-ի  հայտարարության 8-րդ կետի, որը վերաբերում է գերեվարված, պատանդ պահված ու Ադրբեջանում պահվող անձանց վերադարձին, կատարումն ապահովեն ամբողջականությամբ: «Այսինքն, անկախ իրավական կարգավիճակից, վերադարձվում են բոլորը: Ժնևի 3-րդ կոնվենցիան նշում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հակառակորդ երկրում գտնվող բոլոր անձինք ենթակա են վերադարձի, և սա է պատճառը, որ միջազգային ատյաններում մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի օր շուտ մեր հայրենակիցները հայրենադարձվեն»,-նշեց Նազելի Բաղդասարյանը:  
16:50 - 17 փետրվարի, 2021
Երբ ընդդիմությունն ասում է, որ գերիների մասով գործընթացներ չեն ծավալվում, սա է վարչապետի շեշտադրումը, այո՛, այս ծավալով գերիների վերադարձ նախկինում չի եղել. Նազելի Բաղդասարյան |tert.am|

Երբ ընդդիմությունն ասում է, որ գերիների մասով գործընթացներ չեն ծավալվում, սա է վարչապետի շեշտադրումը, այո՛, այս ծավալով գերիների վերադարձ նախկինում չի եղել. Նազելի Բաղդասարյան |tert.am|

tert.am: Այո՛, չենք ունեցել նման քանակությամբ գերիներ և տրամաբանորեն այստեղ հարցը ոչ թե ծավալների, այլ գործընթացի շարունակականության մասին է։ Երբ ընդդիմությունն ասում է, որ գերիների մասով գործընթացներ չեն ծավալվում, սա է շեշտադրումը, որ այո՛, այս ծավալով գերիների վերադարձ նախկինում չի եղել. ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ մեկնաբանելով  Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունը, թե նախկինում երբեք այս ծավալի գերիներ չեն վերադարձվել Հայաստան, որքան նոյեմբերի 9-ից հետո: Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտարարության 8-րդ կետի իրականացման համար ջանք ու եռանդ չի խնայում, սակայն, ցավոք սրտի, ադրբեջանական կողմից տեսնում ենք քաղաքական օրակարգերի առաջ մղում, ինչն էլ, ըստ պատգամավորի, ձգձգում է պատերազմի ժամանակ և հայտարարության ստորագրումից հետո գերեվարված անձանց վերադարձի հարցը: «Նախօրեին Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովից ստացել ենք հարցի պատասխանը, որտեղ շաշտադրվում է, որ թեև միջազգային մարդասիրական իրավունքով պայմանավորված՝ Ադրբեջանը պատերազմական գործողությունների ավարտից հետո պետք է գերեվարված անձանց վերադարձներ, բայց տեսնում ենք, որ ձգձգվում է: Ադրբեջանը միջազգայնորեն ստանձնած կոնվենցիոն պարտավորություններ ունի, և եթե չեն իրականացնում այդ պարտավորությունները, դա մեզ հիմք է տալիս պնդել, որ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը չնախատեսված այց կատարի այն վայրերնը, որտեղ ապրում են գերեվարված անձիք»:
16:06 - 21 հունվարի, 2021
Քաղաքական օրակարգերի առաջմղմամբ Ադրբեջանը ձգձգում է գերիների վերադարձը. «Իմ քայլի» պատգամավոր |1lurer.am|

Քաղաքական օրակարգերի առաջմղմամբ Ադրբեջանը ձգձգում է գերիների վերադարձը. «Իմ քայլի» պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Ցավոք, մենք ադրբեջանական կողմից տեսնում ենք որոշակի քաղաքական օրակարգերի առաջմղում, ինչն էլ ձգձգում է գերեվարված անձանց վերադարձը. նրանց, ովքեր գերեվարվել են պատերազմական գործողությունների ընթացքում, և՛ նրանց, ովքեր հայտարարության ստորագրումից հետո են գերի վերցվել: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: «Ինչ վերաբերում է գործընթացների շարունակականությանը, ասեմ, որ և՛ իրավական հարթակում, և՛ որոշակի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ունենք մեխանիզմներ: Այս մասին չի բարձրաձայնվում, բայց շարունակական գործընթաց է իրականացվում: Ընդամենը նախօրեին Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովից ստացել ենք պատասխան հարցին, որն ուղղել էինք: Հստակ շեշտադրվում է, որ թեև միջազգային մարդասիրական իրավունքով պայմանավորված՝ Ադրբեջանը պետք է դրսևորեր համապատասխան քայլեր, և պատերազմական գործողությունների ավարտից հետո անգամ առանց քննարկման պետք է վերադարձներ գերեվարված անձանց, բայց տեսնում ենք, որ այստեղ գործընթացները ձգձգվում են, և միջազգային կառույցների հորդորները, և այն գործերը, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են գտնվում, ադրբեջանական կողմը, կարելի է ասել, արհամարհում է»,- ասաց պատգամավորը: Բաղդասարյանի խոսքով՝ նույնն է նաև՝ կապված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: Նա շեշտեց, որ որոշակի պայմանավորվածություն ունեն, և գործընթացներն իրականացվում են այդ ուղիով, որ միջազգայնորեն ստանձնած կոնվենցիոն պարտականությունները, որն ունի Ադրբեջանը, չի իրականացնում, ինչը հիմք է տալիս պնդելու, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը կարող է իրականացնել չնախատեսված այց այն վայրեր, որտեղ պահվում են գերեվարված անձինք:
12:41 - 21 հունվարի, 2021
Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու հարցով դիմել եմ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու հարցով դիմել եմ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե. Նազելի Բաղդասարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ հայտնելով, որ Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու կյանքի և առողջության երաշխիքների ապահովման համար այսօր դիմել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե:   «Նախագահ Միկոլա Գնատովսկուն ուղղված նամակում կոչ եմ արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հնարավորության դեպքում իրականացնել հրատապ այց՝ Ադրբեջանի փակ հաստատություններում պահվող գերեվարված անձանց պայմանների մոնիտորինգ իրականացնելու համար։  Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված անձինք կյանքի, ֆիզիկական և հոգեկան առողջության անձեռնմխելիության իրավունք ունեն։ Գերեվարվածները բոլոր հանգամանքներում պետք է օգտվեն պաշտպանությունից և արժանանան մարդասիրական վերաբերմունքի առանց որևէ խտրականության։ Պետք է երաշխավորվի ընտանիքի անդամների հետ նամակագրության և օգնություն ստանալու իրավունքը։  Հիշեցնեմ, որ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, ինչպես նաև առանձին իրավապաշտպաններ մեր 62 հայրենակիցների հարցով դիմել էին ՄԻԵԴ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ միջանկյալ միջոց էր կիրառել այս հարցով։ Ցավով պետք է արձանագրեմ, որ նշված ժամկետը՝ դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում Ադրբեջանը պետք փոխանցեր տեղեկատվություն ռազմագերիների վերաբերյալ, բժշկական փաստաթղթեր տրամադրեր և վերջիններիս փոխանակման ժամկետներ հայտներ, խախտվել է։  Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ դատարանի կանոնների 39 -ի 2-րդ դրույթի հիման վրա։  Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը կամ պատժի կանխարգելման կոմիտեին ուղղված այսօրվա իմ նամակը ևս մեկ լրացուցիչ միջոց է, որը Եվրոպական դատարանի գոյություն ունեցող դատական մեխանիզմի հետ մեկտեղ, հուսանք, կկիրառվի որպես կանխարգելիչ և ոչ դատական մեխանիզմ։ Քանզի ԽԿԿ-ն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժանելի մասն է կազմում։Հարկ եմ համարում ևս մեկ անգամ հորդորել բոլորին սոցիալական ցանցերում ռազմագերիների անունների և այլ անհատական տվյալների հրապարակումից զերծ մնալ»,- գրել է նա։       
21:35 - 07 հունվարի, 2021
Նազելի Բաղդասարյանը եւ Սոֆիա Հովսեփյանը մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած այցից

Նազելի Բաղդասարյանը եւ Սոֆիա Հովսեփյանը մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած այցից

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի եւ Սոֆիա Հովսեփյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում օրենսդիրները մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած իրենց այցի վերաբերյալ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել նախորդող օրերին տարածված տեղեկություններին, որ Շուշիի շրջանի Հին Շեն եւ Մեծ Շեն հատվածում մի խումբ քաղաքացիներ շրջափակման մեջ են, իսկ Խծաբերդում գտնվող մեկ այլ խումբ գերեվարվել է: Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով դեկտեմբերի 17-ին պատգամավորները մեկնել են Արցախ: Նազելի Բաղդասարյանը նշել է, որ հանդիպել են Արցախի նախագահի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, խոսել Մարդու իրավունքների պաշտպանի հետ, հանդիպել այլ գերատեսչությունների, այդ թվում՝ ՊԲ հրամանատարության հետ, քննարկել վերոնշյալ հատվածների խնդիրները: Այդ ամենի արդյունքում հնարավոր է եղել Հին Շեն եւ Մեծ Շեն հատվածում իրականացնել հերթափոխ: Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ իրենք ուշ երեկոյան Պաշտպանության բանակի հետ ունենալով որոշակի համաձայնություն՝ Լիսագորի հատվածով հասել են մինչեւ վիճելի դիրքերի հատված, հանդիպել հերթափոխող 72 կամավորների հետ, ովքեր Շիրակի մարզից էին: Օրենսդիրները համոզվել են, որ քաղաքացիներն անվտանգ են, որից հետո վերջիններիս ճանապարհել են Շիրակի մարզ: Բանախոսն ընդգծել է, որ տարբեր լրատվամիջոցներով փորձ է արվել այս գործընթացին քաղաքական երանգ տալ, շահարկել տարբեր մարդկանց անուններ: Նա հորդորել է բանակին վերաբերող հարցերը չքաղաքականացնել: Պատգամավորի համոզմամբ՝ այսօր գերխնդիր է կենտրոնանալ եւ անվտանգությանը վերաբերող հարցերը վերահսկելի դարձնել: Սոֆիա Հովսեփյանը մասնավորապես խոսել է  Խծաբերդի մարտական դիրքերից 62 զինվորականների գերեվարվելու փաստի մասին: Նշվել է, որ հանդիպել են պատասխանատու գերատեսչությունների, նաեւ՝ ռուսական կողմի հետ, ներկայացվել է ամբողջական խնդիրը եւ փոխանցվել գերեվարվածների անվանական ցուցակը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գերեվարված անձանց հարազատները: Պատգամավորը նշել է, որ գերիների վերադարձի ժամկետ անվտանգությամբ պայմանավորված չի նշվել: ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը վստահեցրել է, որ գերիների կյանքին եւ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում: Արցախ մեկնած պատգամավորները հանդիպել են նաեւ ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ, քննարկել արցախահայության առջեւ ծառացած մի շարք խնդիրներ: Ըստ Սոֆիա Հովսեփյանի՝ խնդիրների համալիր լուծման համար միասնական աջակցություն է անհրաժեշտ: Ի հավելումն՝ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը փաստել է, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների փոխգործակցությունը լինելու է շարունակական, ինչի համար առկա է բավարար քաղաքական կամք: Գերեվարված անձանց հետ կապված նա վստահեցրել է, որ գործընթացը թափանցիկ է եւ որեւէ տեղեկություն ծնողներից չի թաքցվելու: Նա արձանագրել է, որ այս պահին ճշգրտված ցուցակներ եւ անուններ չկան, հանդիպման ընթացքում այդ ցուցակները փոխանցվել են գեներալ Մուրադովին, անվանական ճշգրտումներ կլինեն առաջիկա օրերին: Պատգամավորը նկատել է, որ համացանցում անուններ եւ ցուցակներ են շրջանառվում, ինչը, ըստ նրա, կարող է վնասել գործընթացին: Պատգամավորները նշել են, որ կապի մեջ են նաեւ այս գործով զբաղվող իրավապաշտպանների, Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երի հետ: Նրանք անդրադարձել են նաեւ այս թեմայի լուսաբանմանը՝ նշելով, որ պետք է այս հարցում անվտանգության նկատառումներից ելնելով զգուշություն ցուցաբերել:  Պատգամավորները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:
18:42 - 22 դեկտեմբերի, 2020
Ռուստամ Մուրադովը հաստատեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը․ Նազելի Բաղդասարյան

Ռուստամ Մուրադովը հաստատեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը․ Նազելի Բաղդասարյան

Պաշտոնական Բաքուն ընդունել է  հայկական կողմի 62 քաղաքացու գերեվարման փաստը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  ՀՀ ԱԺ  Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Նա  նշել է. «Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից եւս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։ Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»։
12:30 - 20 դեկտեմբերի, 2020
Նախատեսվում է գերիների փոխանակման երկրորդ փուլը. պատգամավոր
 |1lurer.am|

Նախատեսվում է գերիների փոխանակման երկրորդ փուլը. պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Մոտ օրերի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման երկրորդ փուլի իրականացումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո հայտնել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: «Շատ խիստ մոտ ժամկետում փոխանակման երկրորդ փուլը նախատեսվում է: Դա անգամ օրերի հարց է: Այն գերիների թվաքանակի մասին է խոսքը, որը Ադրբեջանը հաստատել է, որ պաշտոնապես կան, բայց մենք կասկածներ ունենք, որ կարող է այդ թվից ավելի գերի լինել»,- տեղեկացրել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՀՀ ներկայացրած ցանկի համաձայն՝ Կարմիր խաչի միջնորդությամբ գնացել ու տեսել են դեռևս Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց թվաքանակը: Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանում մնացած  գերիների թիվը երեկ Հայաստան վերադարձածներից էապես պակաս է: «Այս պահի դրությամբ քննարկումը գնում է հաստատված գներիների թվաքանակի մասին, բայց չենք բացառում, որ գործընթացը շարունակական կլինի»,- ասաց նա:
18:17 - 15 դեկտեմբերի, 2020
Հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանում հայտնված գերիների թիվն ավելին է, քան պնդում է պաշտոնական Բաքուն
 |hetq.am|

Հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանում հայտնված գերիների թիվն ավելին է, քան պնդում է պաշտոնական Բաքուն |hetq.am|

hetq.am: Ադրբեջանական գերության մեջ հայտնված (նույնականացված) հայ գերիների թիվը չի համընկնում պաշտոնական Բաքվի թվերի հետ: Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը: Քաղաքական մեծամասնության պատգամավորը հիշեցնում է` նոյեմբերի 10-ին հրապարակված հայտարարության մեկ կետը վերաբերում է գերիների փոխանակմանը, ընդ որում` բոլոր գերիներին` անկախ նրանից, թե որքան են հաշվարկել Հայաստանում, որքան` Ադրբեջանում: Հայկական կողմի տվյալներով` հայ գերիների թիվն ավելին է, քան պնդում է Ադրբեջանը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները չեն կարողացել տեսակցել որոշ գերիների, պաշտոնական Բաքուն պնդում է` նման գերիներ չունի: «Ճիշտ է, սխալներ երբեմն լինում են նույնականացումների հարցում: Ծնողներից մեկը, ում որդին հուղարկավորված էր, տեսանյութերից մեկում տեսել էր մեկ տղայի` ասելով` իմ տղան է: Եկել, մեզ էր դիմել, սակայն պարզեցինք, որ նկարով պարզապես նման են, այդ տղայի ծնողներին հանդիպեցինք, որոնք արդեն դիմել էին հանձնաժողով»,-պատմեց պատգամավորը: Նրա խոսքով` բավական մեծ թվով անհետ կորածներ ևս կան, որոնցից յուրաքանչյուրի ծնողը լիահույս է, որ որդին ողջ է: Անհետ կորածների հայտնաբերման առնչությամբ երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում,  որոշակի  առաջխաղացում կա հատկապես Հադրութի շրջանում: Հայկական կողմի համար, սակայն, անհասանելի որոշ տեղանքներ կան, ինչպես Ջաբրայիլի, Ֆիզուլիի հատվածներում: Այստեղ էլ հայկական կողմը ռուս խաղաղապահների օգնությանն է դիմում: Պատգամավորը հայտնեց, որ ՊՆ-ն ունի քարտեզագրված տվյալներ, թե որ տարածքում ինչ քանակի զոհվածներ կան, գիտեն, օրինակ, որ հատվածում ինչ ջոկատ է եղել, և այժմ նման տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացվում: Որոշակի տեղեկություններ հաղորդում են նաև զինծառայողների ծնողները, որ հայկական կողմի վերահսկողությունից դուրս ինչ-որ անտառներում ողջ զինծառայողներ կան: «Բայց այդ տվյալները չենք կարող փոխանցել որևէ միջազգային կառույցի, որովհետև ռիսկի տակ ենք դնում այդ մարդկանց, միջազգային կառույցը կարող է արդբեջանական կողմին փոխանցել այդ տեղեկությունը, և այս դեպքում վտանգում ենք վերջիններիս կյանքը»,-ասաց նա: Այն գերիները, որոնք իդենտիֆիկացվել են, և Ադբեջանն ընդունել է վերջիններիս գերի լինելու հանգամանքը, նրանց ԿՄԽԿ-ի ներկայացուցիչներն արդեն տեսակցել են: Նրանց շարքում կան և' զինծառայողներ, և' քաղաքացիական անձինք: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի միջնորդության արդյունքում այսօր պետք է որոշակի թվով գերիների փոխանակման ժամանակացույց տրամադրվի: Ավելին՝ hetq.am-ում։
21:04 - 27 նոյեմբերի, 2020
ՇՊՀ-ում նոր ուսանողական խորհուրդ է ձևավորվում․ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամները նախկին խորհուրդը ապօրինի են համարում

ՇՊՀ-ում նոր ուսանողական խորհուրդ է ձևավորվում․ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամները նախկին խորհուրդը ապօրինի են համարում

Շիրակի պետական համալսարանը Հայաստանի ամենամեծ մարզային համալսարանն է, այնտեղ սովորում է մոտ 2500-3000 ուսանող։ «Ռեստարտ Գյումրի» ուսանողական նախաձեռնության անդամները կարծում են, սակայն, որ այս համալսարանում երբեք չի եղել լեգիտիմ ընտրված ուսանողական խորհուրդ։ Ուսանողական խորհրդում եւ ընդհանրապես բուհում առկա խնդիրների վերաբերյալ Infocom.am-ը զրուցեց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգող Գեւորգ Ղուկասյանի հետ, որի պնդմամբ՝ ՇՊՀ-ում ուսանողական խորհուրդ համարվող մարմինը գործում է ապօրինի, քանի որ դրա կանոնադրությունը չի հաստատել ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ ընդհանուր ժողովը կամ ուսանողների ընդհանուր համագումարը։ Նախաձեռնության անդամները եւ բուհի մի շարք ուսանողներ կարծում են, որ բուհում երբեք գոյություն չի ունեցել ուսանողական խորհուրդ, եւ, հաշվի առնելով այս ամենը, անցյալ տարի «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը այդ կառույցի կատարած աշխատանքների մոնիթորինգ է սկսել։ Ղուկասյանի խոսքով՝ «Ռեստարտ Գյումրի»-ի մեջ հիմանկանում ՇՊՀ-ի եւ Շիրակի մարզի, Գյումրու այլ համալսարաններում սովորող ուսանողներ են։ «Մենք ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների մշտադիտարկում իրականացրինք, ֆինանսական հաշվետվություններ ուզեցինք, ուսանողական խորհրդի նախագահության արձանագրությունները եւ այլն։ Անցյալ տարի պարզվեց, որ ՇՊՀ-ի ուսանողական խորհրդի հաշվետվությունները քննչական մարմինները՝ ՀՔԾ-ն, դատախազությունը, առգրավել են։ Դա պարզել ենք հարցումների միջոցով, այդ ամենը գաղտնի է պահվում ուսանողներից։ Վարչական աշխատողն է վերահսկում ՇՊՀ-ի ապօրինի կառուց հանդիսացող ուսանողական խորհուրդը։ Պարզեցինք նաեւ, որ վարչական աշխատողը նույնպես չի համապատասխանում իր զբաղեցրած հաստիքին»,- պատմեց Ղուկասյանը։ Վարչական աշխատողը Արթուր Չարչoղլյանն է, որը բուհ-գործատու համագործակցության բաժնի առաջին կարգի մասնագետ է։ Ղուկասյանը տեղակացրեց, որ Չարչօղլյանն աշխատանքի է ընդունել նախկին ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը, որը նաեւ 20 տարի եղել է մարզպետարանի կրթության վարչության պետը եւ ՀՀԿ մարզային գրասենյակի պետը ու զուգահեռ նաեւ ՇՊՀ ռեկտորը։ 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից մեկ-երկու ամիս հետո հանրային ճնշման ներքո Մինասյանը հրաժարական տվեց, սակայն, ուսանողների պնդմամբ, բուհում ոչինչ չփոխվեց։ «Այս տարիների ընթացքում բուհը եղել է հանցավոր ռեժիմի վերարտադրման թիվ մեկ օղակներից մեկը՝ ամբողջ Հայաստանում։ Սահակ Մինասյանի ժամանակ բուհը վերածվել էր ՀՀԿ շտաբի, կուսակցական հարցերի համար տարբեր մարդիկ գալիս էին ՇՊՀ ռեկտորի մոտ՝ այդ հարցերը քննարկելու, լուծելու համար։ Նրա հեռանալուց հետո էլ իրավիճակը չի փոխվել, հեղափոխությունից հետո էլ չի փոխվել, այլ հակառակը՝ ավելի է վատացել։ Ըստ էության, հոգաբարձուների խորհուրդը՝ կառավարող մարմինը փոփոխվել է, բայց ներքին ճնշում ու դիմադրություն կա փոփոխությունների նկատմամբ»,- մանրամասնեց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգողը ։  Հարցին, թե ինչ քրեական գործերի շրջանակներում են առգրավված ուսանողական խորհրդի հաշվետվությունները եւ արձանագրությունները, Ղուկասյանը պատասխանեց, որ ներկա պահին ՇՊՀ-ի վերաբերյալ կա հարուցված մոտ 20 քրեական գործ, որոնք փակվում-բացվում են։ Նրա համոզմամբ՝ ստացվում է, որ ուսանողական խորհուրդը նույնպես ներքաշված է եղել կոռուպցիոն մեխանիզմներով գումարների յուրացման ու փողերի լվացման մեջ։  «Արթուր Չարչօղլյանը հանրապետականների հետ մինչ այսօր շատ մտերիմ է։ «Արմենիա թիվի»-ի նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որը հեղափոխությունից հետո եկավ հետ՝ Գյումրի, այստեղ սկսել է հասարակական, բարեգործական գործունեություն և աշխատում է  Արթուր Չարչօղլյանի հետ։ Այդ ապօրինի ուսանողական խորհրդի անդամներին Չարչօղլյանը ստիպում է, որ իրենց էջերում տարածեն Ռուբեն Մխիթարյանի մանիպուլյատիվ տեսանյութերը, մի քանի հոգի  դուրս են եկել խորհրդից՝ ասելով, որ իրենք պետք է որոշեն, թե ինչ տարածեն իրենց անձնական էջով։ Սա խայտառակություն է, երբ բուհի վարչական աշխատողը ուսանողական խորհրդի ուսանողներին ստիպում է քաղաքական կոնտենտ տարածել անձնական կամ ուսանողական էջով»,- մեր զրույցում պատմեց Ղուկասյանն ու հավելեց, որ, բացի այս, բուհում կան խմբավորումներ՝ նկատի ունենալով «Կամք» նախաձեռնությանը, որը վերջերս Գյումրիում բացել է իր գրասենյակը եւ հենց բուհի ներսում ունի ներկայացուցիչներ՝ ամբիոնների վարիչների տեսքով։ Ղուկասյանի պնդմամբ՝ այդ մարդիկ «վերբովկա» են անում ուսանողներն եւ ներքաշում իրենց քաղաքական մանիպուլյացիների մեջ։ «Ռեստարտ Գյումրու» համակարգողը պատմեց, որ, օրինակ, անցյալ տարվա վերջին «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությունների ժամանակ, երբ քննարկվում էր հայոց լեզու եւ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու հարցը, մի քանի կուրսերից ուսանողներ եւ «Կամք»-ի ներկայացուցիչները եկել են բուհի բակ եւ պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, այն դեպքում, երբ ուսանողները առանձնապես տեղյակ էլ չէին, թե ինչի մասին է խոսքը։ «Շատերին չէր հետաքրքրում, բայց մեծ աղմուկ բարձրացավ, թե ՇՊՀ-ի ուսանողները մեծ ցույց են արել եւ այլն։ Մենք այդ ժամանակ այնտեղ էինք եւ տեսանք, որ ոչ մի ցույց էլ չկա, մի երկու կուրս են հանել, որոնց իրենք վերահսկում են ու մանիպուլյացիաների միջոցով իրենց շարքեր են «վերբորվկա» անում։ Փորձում են ուսանողներին իրենց կեղտոտ գործերի մեջ ներքաշելով՝ քաղաքական մանիպուլյացիաներ անել եւ այլն։ Այս ամենի հետեւում այն մարդիկ են, որոնց վերաբերյալ նախկինում(և հիմա էլ) քրեական գործեր են եղել, ու այս ամենից անմասն չի մնում նաեւ այդ ապօրինի ուսանողական խորհուրդը, իրենք էլ շատ ակտիվ մասնակցում են այդ ամենին՝ փոխանակ վերահսկելու»,- ընդգծեց Ղուկասյանը։ Հարցին, թե ինչու են նախաձեռնության անդամները ուսանողական խորհուրդն անվանում ապօրինի, եւ ո՞րն է ուսանողական խորհրդի օրինականացման ընթացակարգը, Ղուկասյանը պարզաբանեց, որ ուսանողական խորհուրդ համարվող մարմնի կանոնադրությունը պետք է ընդունի տվյալ բուհի ուսանողների ընդհանուր ժողովը եւ/կամ ընդհանուր համագումարը։ Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր կուրսից առնվազն մեկ պատվիրակ պետք է լինի ընդհանուր ժողովում։ ՇՊՀ-ի պարագայում 150-200 հոգի պետք է լիներ, այսինքն՝ պիտի քվեարկեին, հետո ընդունվեր կանոնադրությունը։ Ապա օրենքով սահմանված կարգով ուղարկեին նախարարություն՝ հաստատման։ Մեր զրուցակիցը մանրամասնեց․ «Օրենքով գրված է, որ ուսանողական ներկայացուցչական ընտրովի ինքնակառավարվող  մարմինների կանոնադրությունը հաստատում է լիազոր մարմինը, այսինքն՝ նախարարությունը։ Իրենք երբեւէ ընդհանուր ժողով չեն ունեցել։ Մենք ուզեցինք 5 տարվա հաշվետվությունները եւ արձանագրությունները, սակայն համագումարի մասին որեւէ արձանագրություն չգտանք։ Երկրորդը՝ իրենց կանոնադրությունը երբեք չի հաստատել նախարարությունը։ Հեղափոխությունից հետո անցել է 3 տարի, հիմա ուսանողական խորհրդը ղեկավարում է նախագահի ժ/պ-ն, չնայած այդ քվեարկությունը, որով Ժորա Նիկողոսյանը դարձել է պաշտոնակատար, նույնպես ապօրինի է եւ նույնիսկ չի համապատասխանում իրենց ապօրինի կանոնադրությանը, որովհետեւ կանոնադրությունը չի ենթադրում մեյլերով կեղծ քվերակություն, իսկ նա օնլայն քվեարկությամբ է դարձել նախագահի ժ/պ»։ Համաձայն սահմանված կարգի՝ յուրաքանչյուր ֆակուլտետ պետք է ունենա առանձին ուսանողական խորհուրդ, որը պետք է ներգրավված լինի ընդհանուր ժողովում։ Ըստ ուսանողների՝ ՇՊՀ-ում չկան ֆակուլտետային նման խորհուրդներ։ Ղուկասյանը նշեց, որ իրենց ունեցած ողջ ինֆորմացիան հրապարակել են, ուղարկել են վարչապետին, ԿԳՄՍ նախարարին, հոգաբարձուների խորհուրդին, բայց որպես այդպիսին արձագանք չեն ստացել։ «Ռեստարտ Գյումրու» ներկայացուցչի փոխանցմամբ՝ միայն մեկ ագամ հոգաբարձուների խորհրդում թեթեւակի խոսվել է վարչական աշխատողի հաստիքը կրճատելու մասին, բայց մինչեւ հիմա դա տեղի չի ունեցել։ Ղուկասյանը նաեւ պատմեց, որ անցյալ տարի տեղի են ունեցել հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ընտրություններ, ըստ նրա՝ երկու անգամ ուսխորհուրդն ընտրել է հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչներ․ «Մեր բուհի պարագայում հոգաբարձուների խորհրդի կազմը 24 հոգի է, որոնցից 6-ը կանոնադրությամբ եւ օրենքով ուսանողական ներկայացուցիչներ պետք է լինեն, որոնց ընտրում է ուսանողական խորհուրդը, որը այս դեպքում գոյություն չունի եւ ապօրինի է։ Այդ կառույցը անգամ ընտրություն կատարելու իրավուք չուներ, բայց իրենք արեցին դա, դրա արդյունքները ուղարկեցին լիազոր մարմնին, բայց «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունը կանխեց այդ պրոցեսը եւ կանխեց վարչապետի կողմից դրա հաստատումը, այսինքն՝ վարչապետին դա չհասավ եւ հետ ուղարկվեց բուհ, որովհետեւ ընտրությունները տեղի էին ունեցել խախտումներով։ Նույն բանը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, երբ ուսանողական խորհրդի ապօրինի նախագահությունը նորից փորձեց երկրորդ անգամ կազմակերպել հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ընրություն»,- հավելեց Ղուկասյանը։ Վերջինս ընդգծեց, որ սա մի իրավիճակ է, երբ մի ընտրության կազմակերպողը, որն այդ ընտրության բարեհաջող անցկացման, արդարության, թափանցիկության եւ այլնի պատասխանատուն է, միեւնույն ժամանակ նաեւ այդ ընտրության թեկնածուն է, քվեարկում է ինքն իրեն եւ հավաքագրում է այդ ուսանողական խորհրդի մի քանի մարդկանց, որոնք պետք է քվեարկեն իր օգտին, չնայած՝ չի համապատասխանում նաեւ կանոնադրական ցենզերին․ ուսանողական խորհրդի նախագահի, փոխնախագահի, նրանց տեղակալների, քարտուղարի հաստիքները զբաղեցնող մարդիկ իրենց առաջադրել են հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների պաշտոններում, չնայած կանոնադարական ցենզերով չեն համակպատասխանում հոգաբարձուների խորհրդում ներգրավվելուն։ «Այսինքն՝ իրենք կեղծ փաստաթղթեր էին ներկայացրել, օրինակ՝ Ժորա Նիկողոսյանը, որը նախագահի ժ/պ-ն է, դպրոցական շնորհակալագրեր ու պատվոգրեր էր բերել, ինչը կանոնադրության 28-րդ կետի խախտում է, մենք այդ ամենը փաստարկված երկրորդ անգամ ուղարկեցինք վարչապետին, ԿԳՄՍՆ, հոգաբարձուների խորհրդին, եւ երկարատեւ ու հետեւողական աշխատանքի, քաղաքացիական վերահսկողության արդյունքում այս անգամ էլ նախարարությունը չուղարկեց վարչապետի հաստատմանը։ Այսինքն՝ երկու անգամ կանխել ենք ապօրինությունը, եթե չանեինք, այն կգնար վարչապետի հաստատմանը։ Երբ մենք 10 էջանոց նամակ ուղարկեցինք՝ հոգաբարձուների խորհրդի ուսանողական ներկայացուցիչների ապօրինի ընտրության մասին, փաստացի ապացուցել էինք նաեւ, որ ուսանողական խորհուրդը ապօրինի է եւ իրավունք չունի ընտրություններ կազմակերպել, ԿԳՄՍ նախարարությունը այդ ուսանողական խորհրդին լուծարման առաջարկություն է ուղարկել, որը խորհուրդը գաղտնի է պահում ուսանողներից, չնայած մենք այն հանրայնացրել ենք»,- հավելեց Ղուկասյանը։  Այս ընթացքում «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամները, ՇՊՀ այլ ուսանողների հետ ինքնակազմակերպվել են և որոշել են ստեղծել նոր, լեգիտիմ ուսանողական ինքնավար կառույց։ Արդյունքում ձևավորվել է  ՇՊՀ նոր ուսանողական խորհրդի նախաձեռնող ուսանողների խորհուրդ, որը ընդունել է հռչակագիր, դրա տակ ստորագրել է ավելի քան 60 ուսանող՝ ՇՊՀ բոլոր ֆակուլտետներից։ Ընտրվել են կանոնադիր ժողովի անդամներ, որոնք գրելու էին ՇՊՀ ուսանողական խորհրդի կանոնադրությունը, քննարկման էին դնելու ուսանողների լայն շրջանակների հետ եւ ուղարկելու էին ԿԳՄՍՆ՝ հաստատման։ Հետագայում ընտրվել է 5 հոգանոց կանոնադիր ժողով, գրվել է 14 էջանոց կանոնադրություն, եւ քննարկման է դրվել «զում» հարթակիի միջոցով, որին մասնակցել է ավելի քան 90-100 ուսանող՝ ՇՊՀ բոլոր ստորաբաժանումներից։ Այս պահին բուհի հոգաբարձուների խորհրդում չկան ուսանողական ներկայացուցիչներ, եւ դա մեծ խնդիրներ է առաջացնում վերջինիս բնականոն աշխատանքի համար, որովհետեւ 24 հոգանոց հոգաբարձուների խորհրդից մնացել է ընդամենը 14 հոգի։ Օրինակ՝ ռեկտորի ընտրություններ կազմակերպելու համար հոգաբարձուների խորհուրդը քվորում չի ապահովում։ Քվորումի բացակայության հարցը կլուծվի նոր ուսանողական խորհրդի ստեղծմամբ։ Ղուկասյանի խոսքով՝ կկազմակերպվեն նոր, արդար, թափանցիկ եւ մասնակցային ընտրություններ՝ ուսանողական խորհրդի նախագահության եւ մնացած մարմինների դեպքում, որից հետո բուհի կառավարման մարմինների՝ հոգաբարձուների խորհրդի, գիտական ներկայացուցիչների ընտրությունները։  «Եթե նախարարը հաստատեց նոր ուսանողական խորհրդի կանոնադրությունը, օրենքի ուժով բոլոր լիազորությունները փոխանցվում են մեր նոր ուսանողական խորհրդին, հիմա սպասում ենք նախարարի հաստատմանը։ Մոտ օրերս հնարավոր է հանդիպում նախարարի հետ՝ այս հարցերը քննարկելու համար։ Մենք առաջին կուրսեցիների շրջանում նաեւ իրազեկող ակցիա արեցինք՝ նոր ուսանողական խորհրդի վերաբերյալ, թռուցիկներ էինք տպել եւ հայտարարություններ, որոնք փակցրինք ամբողջ բուհի տարածքով, բայց մեզ խոչընդոտեցին, խոչընդոտողների թվում՝ նույն գործավարության ու վարչարարության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը և ՇՊՀ Հումանիտար գիտությունների ու ֆակուլտետի դեկան Թմարա Մելիքյանը։ Նրանց քայլն անհաջող էր, քաշքշոց սկսվեց, իսկ Արթուր Չարչօղլյանը ինչ-որ տղաների ուղարկեց մեզ մոտ, որոնք պետք է մեզ հետ «ռազբոռկա» անեին, բայց չստացվեց, իհարկե, որովհետեւ մենք այդ նպատակով չէինք գնացել, գնացել էինք առաջին կուրսեցիներին իրազեկելու, թե ինչ է կատարվում»։ Նախաձեռնության անդամները նախապես իմացել էին նաեւ, որ ուսանողական խորհուրդը առաջին կուրսեցիներին վարչական լծակներով պարտադրում է 6 էջանոց ոչ լեգիտիմ, ոչ իրավական կանոնադրության տակ ստարոգրել, որպեսզի իրենք էլ իրենց կանոնադրությունը ուղարկեն նախարարություն՝ հաստատման։ «Ռեստարտ Գյումրի» անդամի խոսքով՝ իրենց նկատմամբ դիմադրությունն ակնհայտ է, քանի որ բուհի ղեկավար կազմը մտավախություն ունի, որ բուհում լեգիտիմ, առողջ, ուժեղ ժողովրդավարական, ներառական կառուց կստեղծվի, վախենում են, որ չեն կարողանա վերահսկել ուսանողներին եւ իրենց քաղաքական շահերը չեն սպասարկվի։ «ՀՀ պետականության հիմքերը խարխլող կազմակերպությունների մեջ մտած վարչական աշխատողները, ամբիոնների վարչիները հացավոր ռեժիմի մնացուկ դեկանները և իրենց ընտանքիքները պայքարում են ռեֆորմների և մեր նման խմբերի դեմ։ Երբ ԲՀԿ-ական ներկայիս պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն էր համալսարանի ռեկտորը, այդ ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանի միտինգներին էին տանում ուսանողներին, այդ ամենը բոլորը գիտեն։ Հանրապետական ռեկտորի դեպքում էլ շարունակվեց ավելի վատ վիճակ առաջանալ։ 30 տարիների ընթացքում բուհը չի ծառայել կրթությանն ու գիտությանը, այլ հանցավոր ռեժիմի վերարտադրությանը։ Այս ամենի պատճառով Գյումրիում սկսվել է ներքին միգրացիա, որովհետեւ ուսանողները գնում են Երեւան, կամ մեկնում են երկրից, քանի որ բուհը վարկաբեկված կառույց է եւ բոլորը գիտեն, որ այստեղ հանցագործներ են աշխատում։ Բուհը եղել է կաշառակերության, կոռուպիցայի, կրիմինալ ենթամշակույթի բուն»,- եզրափակեց Գեւորգ Ղուկասյանը։ ՇՊՀ նոր ուսանողական խորդրդի ներկայացուցիչները հանդիպել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, քննարկել կրթությանը, գիտությանը եւ մարզի ուսանողությանը առնչվող հարցեր եւ մարզում ուսանողական կյանքի ակտիվացման հեռանկարները՝ ուսանողների մասնակցությամբ։ Նրանք մարզպետին ներկայացրել են Շիրակի պետական համալսարանում ձեւավորված նոր Ուսանողական խորհրդի նպատակները, առաքելությունը եւ ապագա քայլերը՝ մարզի եւ Գյումրիի ուսանողների միավորման գործընթացների իրենց պատկերացումները։ Ի դեպ՝ երեկ Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է ՇՊՀ նոր ուսանողական խորհրդին՝ նշելով, որ վերջիններս իրենց գործունեության արդյունքում բախվել են խոչընդոտների՝ դեկանների, ամբիոնների վարիչների կողմից։ Պատգամավորը ընդգծել է, որ անհրաժեշտություն կա խնդրին հետեւողական լինել, հայտնել է, որ հարցի մասին տեղեկացված է նաեւ նախարարը։  Պատգամավորի ելույթից հետո ՇՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, թե Բաղդասարյանի ելույթը համարում են ՇՊՀ ուսանողական խորհրդի նկատմամբ քաղաքական ճնշում, ինչպես նաեւ ինքնակառավարվող մարմնի գործունեությանը քաղաքական միջամտություն։ «Պատգամավորն ինքն է քաղաքականացնում ուսանողական խորհրդի գործունեությունը՝ այն կապելով ապագայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ։ Պատգամավորը դիտավորյալ հաշվի չի առնում այն հանգամանքը, որ ՇՊՀ-ում վաղուց գործում է օրինական ուսանողական խորհուրդ, որն ընտրվել է բացառապես ՇՊՀ-ի ուսանողներից կազմված համագումարի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ասպրամ Փարսադանյան
11:56 - 18 սեպտեմբերի, 2020
Ինչ է նշանակում՝ նախագահը չի ստորագրում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը. պարզաբանում է պատգամավորը
 |armtimes.com|

Ինչ է նշանակում՝ նախագահը չի ստորագրում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը. պարզաբանում է պատգամավորը |armtimes.com|

armtimes.com: Համացանցում քննարկումների առիթ է տվել ՀՀ նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Թե որն է չստորագրելու պատճառը, նախագահականից չեն հստակեցնում: Չի բացառվում, որ նպատակը ՍԴ հեռացող դատավորներին կենսաթոշակ ապահովելու մասին փոփոխությունները հնարավորինս արագ կյանքի կոչելն է: ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը ՀԺ-ի խնդրանքով պարզաբանել է, թե ի՞նչ է նշանակում նախագահի կողմից այդ օրենքը չստորագրելը. «Ցանկացած օրենք, որ ընդունվում է Ազգային ժողովի կողմից, ենթադրում է հետեւյալ ընթացակարգը. 21-օրյա ժամկետում նախագահը կամ ստորագրում է այն կամ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ այդ օրենքի սահմանադրականությունը ստուգելու հարցով: Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, Սահմանադրությանը չի համապատասխանում, ապա նախագահը չի ստորագրում, օրենքը համարվում է հակասահմանադրական: Եթե Սահմանադրական դատարանը հավանություն է տալիս, նախագահը ստորագրում է»,- ասաց Բաղդասարյանը: Շարունակելով պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում, երբ նախագահը ի սկզբանե հայտնում է, որ ինքը օրենքը չի ստորագրում, պատգամավորը ընդգծեց՝ այդ դեպքում Սահմանադրության 129 հոդվածի  3-րդ կետի ուժով նա ԱԺ նախագահին հնարավորություն է տալիս 5-օրյա ժամկետում ստորագրել եւ հրապարակել օրենքը: ԱԺ նախագահի հրապարակելուց հետո օրենքը համարվում է ուժի մեջ մտած:
21:14 - 30 հունիսի, 2020
ՍԴ-ում 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է իրենց լիազորությունները դադարեցնեն. նշված չէ՝ ընդհատումներով են պաշտոնավարել, եղել  են անդա՞մ, թե դատավոր․ Նազելի Բաղդասարյան |news.am|

ՍԴ-ում 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է իրենց լիազորությունները դադարեցնեն. նշված չէ՝ ընդհատումներով են պաշտոնավարել, եղել են անդա՞մ, թե դատավոր․ Նազելի Բաղդասարյան |news.am|

news.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը չի կիսում  Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի պնդումը, թե ԱԺ-ի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունները չեն կարող իրեն վերաբերել, որովհետև ինքը ՍԴ անդամի պարտականություններին անցել է 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից, հետևաբար իր պաշտոնավարման  12 տարին դեռ չի լրացել։ «Մեր առաջարկած փոփոխությունները, որոնք նաև հավանության  են արժանացել Վենետիկի հանձնաժողովի  կողմից, խոսում են այն մասին, որ այն դատավորները, որոնք պաշտոնավարել են ՍԴ-ում 12 տարի, պետք է իրենց լիազորությունները դադարեցնեն։ Այնտեղ նշված չէ, որ ընդհատումներով են պաշտոնավարել, եղել  են անդա՞մ, թե դատավոր։ Խոսքը հանրագումարի մասին է։ Նույն տիկին  Գյուլումյանը, երբ նա  ՄԻԵԴ-ում է եղել, ընդհատումներով, բայց փաստացի 12 տարուց ավելի եղել է ՍԴ անդամ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ անգամ եթե Ալվինա Գյուլումյանը կամ այլ դատավոր  դիմի որևէ դատական ատյանի, մեկ է` օրենքն ու նրանց անմիջական շահերը կարող են հակասություն ունենալ։ «Որովհետև իրենց սեփական մեկնաբանությունները չեն կարող արտացոլված լինել այն մոտեցումներում, որն ամրագրված է Սահմանադրությունում։ Սահմանադրությունը հստակ տալիս է սպառիչ պատասխաններ հարցերի. հիմա ի՞նչ հարցով, կամ ինչպե՞ս են ուզում վիճարկել, դա իրենց իրավունքն է»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։ Պատգամվորը պնդում է՝ այս հարցով ՍԴ-ի դատավորները անաչառ չեն կարող լինել: Այսօր լրագրողների հետ զրույցում,  ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը  և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կարծիք հայտնեցին, որ շահերի բախման խնդիր լինել չի կարող։ Ավելին, Հրայր Թովմասյանը նկատեց՝ իսկ Ազգային ժողովն իրեն վերաբերող հարցերն ինչո՞ւ է քննարկում։ Անդրադառնալով ՍԴ նախագահի այս հայտարարությանը Նազելի Բաղդասարյանը նշում է, որ ԱԺ-ի ընդունած օրենքները  վերաբերում են պետական ինստիտուտին և այն գործառույթներին, որոնք բխում է պատգամավորի կարգավիճակից։ «Բայց  ոչ երբեք պատգամավորին վերաբերվող օրենքներ։ Դիցուք, եթե բարելավող նորմ ընդունվի, այդ նորմերը կիրառության մեջ կմտնեն հաջորդ գումարման Ազգային ժողովի համար»,- ասաց տիկին Բաղդասարյանը՝ շարունակելով, որ Սահմանադրության փոփոխությունները վերաբերում են ոչ թե ՍԴ-ին,  այլ դատավորների կազմին։ «Այսինքն՝ մարդը չի կարող քննել մի գործ, որը վերաբերում է իր անձին։ Թե ինչո՞ւ  Սահմանադրական փոփոխությունների նախագիծը մինչև երկրորդ ընթերցումը չի ուղարկվել ՍԴ, սա այդ հարցի պատասխանն է. մենք այդտեղ շահերի բախում ենք ունեցել և այդ հարցով պայմանավորված չենք պատվիրակել, որպեսիզի ՍԴ-ն իր լիազորությունները իրականացնի։ Բայց պարոն Թովմասյանը ազնիվ կլիներ, որ ասի՝ իր ձեռամբ  կերտված Սահմանադրությունը օրենսդրական բաց ունի։ Որևէ կերպ ամրագրված չէ, թե ինչ է լինում, երբ ԱԺ-ն նախքան երկրորդ ընթերցումը նախագիծը ՍԴ ուղարկելու քվեարկությանը դրական չի արձագանքում»,- ընդգծեց նա և շեշտեց, որ «Իմ քայլը» օգտվել է հենց այդ օրենսդրական բացից։ Պատգամավորը պնդում է, որ տեղի ունեցած գործընթացն իրավական է։ Հարցին՝ եթե ՍԴ  3 անդամները չեն դադարում պաշտոնավարել, իսկ Հրայր Թովմասյանն էլ ՍԴ նախագահի պաշտոնից չի հեռանում, ի՞նչ է տեղի ունենալու, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Երբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվի և այն ուժի մեջ մտնի, մենք կսկենք նոր անդամներով համալրման կարգը։ Եվ նոր անդամները կգնան, կզբաղեցնեն իրենց տեղը։ Չլքելը ո՞րն է», - նկատեց նա։ Պատգամավորը հավելեց, որ ՍԴ անդամների թափուր տեղերը կլրացվեն երկու ամսվա ընթացքում։ ԱԺ-ն ՍԴ անդամներ կարող է ընտրել նաև արտահերթ նիստի ժամանակ։ Սա նշանակում է, որ թեև ԱԺ-ն  մինչև աշնանային նստաշրջանը հերթական նիստեր չի ունենալու, կարող է ԱԺ արտահերթ նիստ գումարել և ՍԴ անդամներ ընտրել։
17:31 - 23 հունիսի, 2020
Հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով դիմակներ վաճառելու գաղափար կա |armenpress.am|

Հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով դիմակներ վաճառելու գաղափար կա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում պարերտատունը քննարկել է տարբերակ՝ դիմակները հանրային վայրերում ավտոմատ ապարատների միջոցով ավելի էժան գնով վաճառել: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝  պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցութան պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին: Բաղդասարյանը նկատեց, որ Երևանում երբեմն հնարավոր է գոնե 150 դրամով դիմակ գնել, իսկ մարզերում վիճակն ավելի վատ է, զգալիորեն թանկ է:  «Մարզերում արդեն երրորդ միջնորդն է հայտնվում: Պարետատան նիստին երեկ քննարկել ենք և գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառենք, եթե դա ֆիզիկապես հնարավոր կլինի: Այսօր այդ քննարկումը կանենք: Եվ այս պարագայում, կարծում եմ, մոտ 100 դրամով դիմակի գինը կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան»,-ասաց Գևորգյանը: Նա նաև նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրություն է անում: «Մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիսի ժամանակահատվածը, քանի որ դեկտեմբերին դիմակի գների մասով, կարծեք թե, խնդիր չկար, համեմատել ենք բոլոր 7 խոշոր ըներությունների մարժաները և գնային քաղաքականությունը: Եվ նախնական ունենք հետևյալ պատկերը՝ ներկրման արժեքը մոտ տասն անգամ թանկացել է: Բայց բացի ներկրման արժեքի թանկացումից, մանրածախ վաճառքի վրա կիրառվող մարժաների չափը ևս մեզ անհանգստացրել է: Դրա հիման վրա էլ ուսումնասիրություններ ենք կատարելու»,-ասաց Գևորգյանն ու նշեց՝ դա չեն կարող մի քանի օրվա ընթացքում իրականացնել, ուսումնասիրում են ողջ շուկան:
13:16 - 25 մայիսի, 2020
Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է. Նազելի Բաղդասարյան

Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է. Նազելի Բաղդասարյան

Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան ԱԺ-ում Covid-19-ի տարածման թեմային. շրջանառվում էր իմ անունը, որի համար ներկայացնում եմ այս պարզաբանումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Որեւէ մեկն ապահովագրված չէ, եւ նման տարածման դեպքում հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք եւ հարգենք դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։ Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ էթիկան խախտելով՝ երեկ նշել էին օգնականիս անձնական տվյալները եւ շեշտադրել, որ վարակակիրը ԱԺ-ում նա է եղել։ Քանի որ ավելի ուշ հրապարակավ նա հաստատել է փաստը, ինձ մնում է հորդորել բոլորին դադարեցնել այս թեմայի քննարկումը։ Մաղթում եմ առողջություն եւ արագ ապաքինում բոլոր հիվանդներին, նաեւ եւս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղում բուժաշխատողներին։ Դժվար շրջանը միասին կհաղթահարենք։ Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է»։
10:22 - 07 մայիսի, 2020
Այսօր թեստը հանձնել եմ, այդ պահին 37.7 ջերմություն ֆիքսեցին, առայժմ տանն եմ մեկուսացված. Նազելի Բաղդասարյան
 |news.am|

Այսօր թեստը հանձնել եմ, այդ պահին 37.7 ջերմություն ֆիքսեցին, առայժմ տանն եմ մեկուսացված. Նազելի Բաղդասարյան |news.am|

news.am: Այսօր թեստը հանձնել եմ, երեւի վաղը կլինի պատասխանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ «Ինձ շատ լավ եմ զգում, կարծում եմ` վարակված չեմ, բայց թեստավորման պահին 37.7 ջերմություն ֆիքսեցին ինձ մոտ, բայց իսկապես, որեւէ գանգատ չունեմ, մարդը զգում է, երբ ինքը հիվանդ է։ Առայժմ տանն եմ մեկուսացված, ըստ երեւույթին պատասխանների հետ կապված կնայեն արդեն, ինչ-որ տեղ տեղափոխեն, թե չէ, քանի որ անչափահաս տղաս էլ է հետս Երեւանում, ընտանիքիս մյուս անդամները Գյումրիում են, երեխային չէի կարող թողնել, գնալ մեկուսացման վայր»,– ասաց Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է, նա շուրջ 6 օր շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, վերջինիս մոտ երեկ է կորոնավիրուս հաստատվել։ Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Նազելի Բաղդասարյանի օգնական Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ նշել, որ իր մոտ հաստատվել է COVID–19–ը։
23:58 - 06 մայիսի, 2020