ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով
 |armtimes.com|

ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների նախաձեռնությամբ  եւ ԱԺ նախագահի որոշմամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանում հաստատված ռազմական դրությունը վերացնելու հարցով: ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան նախագիծը, որի հիմնավորման բաժնում ասվում է. «Թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը թիրախավորելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշում` միաժամանակ սահմանելով ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներն ու մարմինները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով 00:00-ից, այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրվել է հայտարարություն: Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով: Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Խաղաղապահները մնում են 5 տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ 5 տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին: Արդյունավետության եւ վերահսկողության համար կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն:Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը»: Նախագծի հիմնական զեկուցողն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
21:45 - 19 նոյեմբերի, 2020
Ծառուկյանը խախտել է օրենքը, եզրակացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը |azatutyun.am|

Ծառուկյանը խախտել է օրենքը, եզրակացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ լինելով պատգամավոր` միաժամանակ զբաղվել է նաև իր բիզնես կայսրության կառավարմամբ։ Սահմանադրության 95 հոդվածի համաձայն` պատգամավորը, ի թիվս այլ արգելքների, չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ասում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը. «20 թվականին կոնկրետ 2 կազմակերպության առնչությամբ իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք ավելի շատ վերաբերելի են հենց հավատարմագրային կառավարչի լիազորություններին և արդեն պայմանագրով հանձնված են եղել կոնկրետ հավատարմագրային կառավարչի իրականացմանը, այսինքն` կոնկրետ տնօրենի նշանակում, մեկ այլ տեղ տնօրենին աշխատանքից ազատելը, կոնկրետ ընդհանուր ժողովի մասնակցությունը և նախագահումն արդեն հանդիսանում են Հանրային ծառայության մասին օրենքով անհամատեղելիությանն առաջադրված պահանջ-կանոնների խախտումներ»: Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրել է 2003-ից պատգամավորական մանդատ ունեցող Ծառուկյանի՝ առևտրային կազմակերպություններում ունեցած մասնակցությունը, բայց գնահատել է միայն 2020 թվականին պատգամավորական մանդատի հետ զուգահեռ առևտրային կազմակերպություններում գործունեությունը։ Դա օրենքով արգելված գործողություն է, եզրահանգել է հանձնաժողովը։ Ընդ որում, ըստ հանձնաժողովի` իր բիզնեսը 2017 թվականից հավատարմագրային կառավարման հանձնած ընդդիմադիր գործիչը մեկ անգամ չէ, որ հենց հավատարմագրային կառավարչի գործն է կատարել։ «Վարույթի մասնակցի կողմից կոնկրետ փաստաբանների միջոցով ներկայացրել է բացատրություն, որ տվյալ պահին հավատարմագրային կառավարչի լիազորությունների իրականացումն անհնար է եղել, հետևաբար արդեն այդ պայմաններից ելնելով է, որ Գագիկ Ծառուկյանն է իրականացրել այդ լիազորությունը, բայց հանձնաժողովը նույն 20 թվականի տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ դա միակ դեպքը չի եղել, այլ դրան հաջորդել է նմանատիպ մեկ այլ գործողություն: Այսինքն` եթե նույնիսկ նման գործողությունը եզակի բնույթ կրեր և ներկայացված բացատրություններով արդարացված լիներ, ինչ-որ տեղ գուցե հանձնաժողովը դրան կանդրադառնար այլ կերպ, բայց այն փաստը, որ նման վարքագիծը կրկնվել է նաև հաջորդիվ, հանձնաժողովի մոտ արդեն ձևավորեց այլ մոտեցում», - ասաց Հարությունյանը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Ծառուկյանի մերձավոր, տարբեր քրեական գործերով անցնող, կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին։ Ծառուկյանը հենց նրան է հանձնել իր բիզնեսի կառավարումը։ Ծառուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմին Խաչատրյանը հանձնաժողով է ներկայացրել իրենց փաստարկները, ըստ որոնց` Առուստամյանի կողմից անհնարին է դարձել իր աշխատանքը, և Ծառուկյանը նոր գործադիր մարմնի ղեկավար է նշանակել, իսկ դա չի կարող դիտվել որպես ընկերության կառավարմանը մասնակցել, հավաստիացրել է Ծառուկանի փաստաբանը։ Բայց ըստ հանձնաժողովի` տարբեր ժամանակներում Ծառուկյանը հանդես է եկել գործարարի դիրքերից՝ նրա մասին ֆիլմ է նկարահանվել, հանդիպել է խաղողագործներին, քննարկել մթերման հետ կապված հարցերը և այլն։ 2018 թվականին էլ «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարանի մասնակցի որոշմամբ փոխվել է ընկերության կանոնադրությունը, որը ստորագրել է Գագիկ Ծառուկյանը։ Դրանից հետո էլ՝ 2020-ին, կնքել է աշխատանքային պայմանագրի փոփոխություններ, այն դեպքում, երբ հավատարմագրային կառավարիչն ինքը կարող էր դա անել։
16:29 - 18 նոյեմբերի, 2020
Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը

Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը

Զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ անհրաժեշտություն: Այս մասին ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ընթացքում՝ իրենց հետագա քայլերը ներկայացնելիս, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր, սակայն ամեն ինչ ավարտված չէ. անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով փորձել ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնել նվազագույնի: Պետք է առաջիկա բանակցություններում բացառել Արցախի ամրագրումն Ադրբեջանի կազմում և հասնել Արցախի անկախության»,- ասաց Ւշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանի խոսքով՝ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է բանակցող, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Այնուհետև նա ներկայացրեց այն սահմանադրական ճանապարհը, որով պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարակին․ «Կա երկու ճանապարհ։ Առաջինը, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հասկանար, հրաժարական տար: Այդ ճանապարհից ինքը հրաժարվել է: Երկրորդ օրինական ճանապարհը հետևյալն է. անհապաղ Ազգային ժողովը պետք է հրավիրի արտահերթ նիստ երկու օրակարգով՝ ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկություն: Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է  ընտրի վարչապետ, ժողովորդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է երեք խնդիր.  1. հնարավորինս վերատեսչության ենթարկի զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները և նվազագույնի հասցնի մեր կորուստները, 2. արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ,  3. սեղմ ժամկետներում կազմակերպի ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը և կձևավորի նոր իշխանություն: Պետք է հասարակական ճնշման տակ առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը գնա այս քայլերին»:
19:48 - 16 նոյեմբերի, 2020
«Իմ քայլը» հանդես է եկել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու նախաձեռնությամբ

«Իմ քայլը» հանդես է եկել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու նախաձեռնությամբ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին գրություն է ուղարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որում խնդրում է ներկայանալ ժամը 16։00-ին կյայանալիք խորհրդի նիստին, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Ծառակյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու հարցը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այդ գրությունն ու հետեւյալ գրառումն արել․ «Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։ Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից։ Եւ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»։
16:22 - 16 նոյեմբերի, 2020
Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միայն իր հրաժարականի օրակարգով. ԲՀԿ

Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միայն իր հրաժարականի օրակարգով. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է. «Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնվազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը հանձնելուց հետո է հիշում երկրի քաղաքական ուժերին: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն այս ընթացքում քանիցս հրապարակավ պաշտոնապես դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը, գուցեև, հնարավորություն տար մեղմացնելու արհավիրքը, նվազեցնելու զոհերը և տարածքային կորուստները: Նիկոլ Փաշինյանը մեր բոլոր հրապարակային կոչերն ու իրեն ուղղված հանդիպման առաջարկը մերժել է: Այսօր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով»:
13:32 - 16 նոյեմբերի, 2020
Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն եւ սպառնալիքներ է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին. այս ամենի նպատակը մեկն է՝ լռեցնել ինձ և իմ գործընկերներին․ Նաիրա Զոհրաբյան

Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն եւ սպառնալիքներ է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին. այս ամենի նպատակը մեկն է՝ լռեցնել ինձ և իմ գործընկերներին․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պագմավավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել, որ մի օգտատեր սպառնում է իրեն և իր կուսակցությանը։ Զոհրաբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Երկրում ստեղծվել է տեռորի և հաշվեհարդարի մթնոլորտ։ Քիչ առաջ Facebook-ի Messenger օգտահաշվով ինձ զանգահարում է ոմն Կարեն, ով, ի դեպ, իրական օգտատեր է, եւ ամենավերջին սպառնալիքներն է հնչեցնում իմ եւ իմ կուսակցության հասցեին, սպառնում սպանել, վերացնել ինձ եւ ընդդիմադիր լիդերներին։ Այս ամենի նպատակը մեկն է՝ լռեցնել ինձ, լռեցնել իմ գործընկերներին։ Չի ստացվելու, հայրենադավները, հայրենիքի դավաճանները ամենածանր քրեական հոդվածներով պատժվելու են, հայրենիքի դավաճանները չեն ազատվելու ժողովրդի հաշվեհարդարից, Արցախը ծախողների անունը պատմության մեջ հավերժ գրվելու է որպես հայ ժողովրդի դավաճաններ եւ բոլորս էլ հասկանում ենք, որ սա ընդամենը օրերի հարց է։ Մեզ սպառնալով, մեզ վախեցնելով, մեր վրա տարբեր թափթփուկներ «քսի» տալով որեւէ մեկը չի ազատվելու պատասխանատվությունից։ Իրենց բաժին պատասխանատվությունից չեն խուսափելու նաեւ բոլոր նրանք, ովքեր այս օրերին լռում են, կամ սատարում են դավաճանությունը։ Տեղադրում եմ Messenger-ով ինձ եկած զանգի սքրինը: Իմ այս գրառումն ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին և հույս ունեմ, որ հնարավորինս կարճ ժամկետում, պարոն գլխավոր դատախազ, դուք կբացահայտեք այս օգտահաշվից ինձ մահվան սպառնալիքներ հնչեցնողի ինքնությունը։ Չի հաջողվելու Հայաստանը վերածել բռնապետության, չի հաջողվելու մեզ լռեցնել։Քրեական գործեր հարուցելով, ապուշագույն մեղադրանքներով կալանավորելով ընդդիմադիր լիդերներին, փորձելով կասեցնել քաղաքական կուսակցությունները, դուք ձեր իշխանավարումը չեք երկարաձգելու, չի ստացվելու»։
18:17 - 15 նոյեմբերի, 2020
Իմ քայլը պահանջում է հաղթանակի ճանապարհային քարտեզ, բայց Շուշիի հանձնելու քարտեզը չի ներկայացրել․ Շաքե Իսայան
 |civilnet.am|

Իմ քայլը պահանջում է հաղթանակի ճանապարհային քարտեզ, բայց Շուշիի հանձնելու քարտեզը չի ներկայացրել․ Շաքե Իսայան |civilnet.am|

civilnet.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասում է, որ իրենք ի սկզբանե ցանկացել են խորհրդարանի միջոցով լուծել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, սակայն «Իմ քայլի» պատճառով դա տեղի չունեցավ։ Նա դիմեց իշխանական պատգամավորներին. «Ժողովուրդը պահանջում է, որ վարչապետը անցնցում հեռանա»։ Հարցին, թե ինչ տարբերակներ ունեն չեղարկելու հայտնի փաստաթուղթը, նա պատասխանեց, որ լուծումները տարբեր են, դրա համար հարկավոր էր ԱԺ նիստ հրավիրել։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք կարող է փաստաթղթի ճակատագիրը փոխել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ինչին ի պատասխան Իսայանն ասաց․ «Քանի դեռ նրանք ստորագրել են այդ փաստաթղթի տակ, առանց խորհրդակցելու ՀՀ-ի քաղաքացիների հետ, նրանք պետք է հեռանան, ու այլևս ժողովուրդը պետք է որոշի այդ բանակցությունների ընթացքը»։
21:54 - 12 նոյեմբերի, 2020
Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել. Իվետա Տոնոյան |news.am|

Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել. Իվետա Տոնոյան |news.am|

news.am: Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԲՀԿ-ական պտգամավոր Իվետա Տոնոյանը: «Իհարկե նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, բայց մեր իրավապահ մարմինները դադարել են արդեն առաջնորդվել խելամտության կանխավարկածով: Երեկ եւս Գագիկ Ծառուկյանի կալանավորումն իրականացվել է  օրենքի շրջանցմամբ, որովհետեւ առանձին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց պետք է իրականացվեր: Առանց այդ գործընթացի, պարոն Ծառուկյանը 11 ժամ պահվել է ԱԱԾ-ում, մինչեւ ՀՔԾ քննիչները կարողացել են գործը կարել»,-ասաց նա: ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Ավոյանն էլ հավելեց, որ ասել են, որ էլի կան բերման ենթարկված պատգամավորներ եւ հիմա իրենք պետք է գնան ԱԱԾ՝ նրանց հետեւից:
20:08 - 12 նոյեմբերի, 2020
Ազգը պետք է անուն առ անուն իմանա բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ․ Իվետա Տոնոյան |lragir.am|

Ազգը պետք է անուն առ անուն իմանա բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ․ Իվետա Տոնոյան |lragir.am|

lragir.am: «Իմ քայլը խմբակցությունը, որը պատսպարված էր տարատեսակ գրասենյակների նկուղներում, ապաստարաններում, հանդես եկավ մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը։ Ընդունում են Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ որոշման պատասխանատվությունը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքով՝ մինչև երեկ հույս կար, որ «Իմ քայլը» խմբակցությունը տեղյակ չի եղել ստորագրված պայմանագրի բովանդակությանը։ ««Իմ քայլը» խմբակցության այն անդամները, ովքեր համարձակություն կունենան հայտարարելու, որ իրենք ստորագրում են այս հայտարարության տակ, հավասարապես կիսում են պատասխանատվությունը ստորագրված դավաճանական հայտարարության ու որոշման մասով։ Ես այս պահին արեն իսկ ունեմ տեղեկատվություն, փաստերը ձեռիքս տակ առկա են, որ ֆեյսբուքյան քոմենթների մակարդակով Իմ քայլը խմբակցության մի քանի պատգամավորներ արդեն իսկ նշում են, որ իրենք տեղյակ չեն եղել և բնականաբար պատասխանատվություն չեն կրում։ Ես հիմա ակնկալում եմ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներից, որպեսզի անվանական բոլորը հայտարարեն, թե ով է ստորագրել երեկ տարածված հաղորդագրության տակ, որպեսզի մենք հասկանանք, թե ովքեր են ԱԺ այն պատգամավորները, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ միասին հավասարապես կիսում են Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը։ Ազգը պետք է անուն առ անուն իմանա բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ»,- ասաց Իվետո Տոնոյանը։ Նա կոչ արեց «Իմ քայլի» պատգամավորներին դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնեն հնարավորություն, որպեսզի կարողանան նրանց փրկել ժողովրդի ցասումից։
13:25 - 12 նոյեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի  22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելու մասին հայտնել է դեռ հոկտեմբերի 22-ին․ Ծառուկյանի թեզը մտացածին է․ Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնակ Ման Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։  Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։ Հետեւաբար՝ հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը»։
00:17 - 11 նոյեմբերի, 2020
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու այլ կուսակցություններ պահանջում են վարչապետի եւ կառավարության հեռացումը

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու այլ կուսակցություններ պահանջում են վարչապետի եւ կառավարության հեռացումը

Շուրջ 17 կուսակցություններ՝ այդ թվում՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն տարածել են համատեղ հայտարարություն, որով պահանջում են կառավարության եւ վարչապետի հեռացումը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «Հայ ժողովուրդը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան: Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք   մնացել են անպատասխան եւ չիրագործված:   Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի եւ ծանր: Որպես պետություն եւ ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջեւ, որը պահանջում է վճռական որոշումներ եւ գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին եւ արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային եւ տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը: Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագույն կորուստների առջեւ: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական եւ բարոյական հիմքերից: Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝ 1.    ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը,2.    իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող եւ ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:Սիրելի հայրենակիցներ, օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով եւ այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում»:  1    «Ազատություն» կուսակցություն2    «Ազգային անվտանգություն» կուսակցություն3    «Ազգային օրակարգ» կուսակցություն4    «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն5    «Ազգային համաձայնություն» կուսակցություն6    «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն7    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն8    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն9    «Երկիր Ծիրանի» կուսակցություն10    «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն11    «Համերաշխություն» կուսակցություն12    «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն13    «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն14    «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն15    «Հայրենիք» կուսակցություն16    «Մեկ Հայաստան» կուսակցություն17    «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն    
19:39 - 09 նոյեմբերի, 2020