ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հայատանի սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է. ՔԿ

Հայատանի սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 44-425-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Ռուսլան Փենախովը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:13 - 29 փետրվարի, 2024
Շուրջ 4 մլն դրամի հափշտակության և դրան օժանդակելու համար մեղադրվող ՊՆ պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 4 մլն դրամի հափշտակության և դրան օժանդակելու համար մեղադրվող ՊՆ պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ 4 մլն ՀՀ դրամի նյութական և իրային միջոցները: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ. Մ.-ն 2022 թվականի հոկտեմբերից 2023 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հափշտակել է իր ղեկավարած գումարտակի տրանսպորտային միջոցների համար հատկացված ավելի  քան 500 հազար ՀՀ դրամի 1200 լիտր դիզելային վառելիք: Հիշյալ պաշտոնատար անձը հափշտակված դիզելային վառելիքը իր ծառայողական օգտագործման ավտոմեքենայով մաս-մաս տեղափոխել և հանձնել է իր անմիջական ծառայողական ենթակայության տակ գտնվող՝ նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար Կ. Ս.-ին՝ վերջինիս հանձնարարելով վաճառել այն ու ստացված գումարը փոխանցել իրեն: Բացի այդ, Կ. Ս.-ն, իր վերադասի կողմից գույքը հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ, զորամասից հափշտակված նյութական միջոցները, այն է՝ շուրջ 3,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ զինվորական համազգեստները, զրահաբաճկոնները, քնապարկերն ու անձրևանոցները, պաշտպանական միջոցներն ու զինվորական հանդերձանքի այլ պարագաները տեղափոխել ու պահել է այդ նպատակով ժամանակավորապես ձեռք բերած ավտոտնակում: Նշված իրերը չեն հանձնվել զորամասի զինծառայողներին և տնօրինվել են գումարտակի հրամանատար Մ. Մ.-ի հայեցողությամբ, սակայն 2023 թվականի օգոստոսի 24-ին հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից հիշյալ պահեստարանում կատարված խուզարկությամբ: Վերը նշված հանցավոր արարքների համար ՊՆ գումարտակի հրամանատար Մ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ), իսկ վերջինիս օժանդակած Կ. Ս.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:15 - 28 փետրվարի, 2024
Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն

Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 27-ին մասնակցել է զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Պապիկյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն: Կարևորել եմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։ Հանդիպման ընթացքում 2023 թվականին զինվորական դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն և վերլուծություն է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը»,- գրել է Պապիկյանը։ Ամփոփման ավարտին գլխավոր պաշտպանության նախարարը դատախազի հետ անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները։  
20:39 - 27 փետրվարի, 2024
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը

Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող նախաքննությամբ պարզվել են 2024թ․ փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  «Մասնավորապես, ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ա․ Զաքարյանի միջև։ Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում։ Ստացած հրազենային վիրավորումից զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա․ Զաքարյանը մահացել է։ Զինծառայող Ս․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:32 - 27 փետրվարի, 2024
Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ակադեմիայի նորանշանակ պետին

Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ակադեմիայի նորանշանակ պետին

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ռազմական ակադեմիայի նորանշանակ պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին։ «Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ գնդապետ Մանգասարյանին մաղթել եմ արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ։ Եվս մեկ անգամ կարևորելով ռազմական կրթության դերը գրագետ և պատրաստված սպայակազմի պատրաստման, մարտունակ բանակի ձևավորման գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել ակադեմիայի նախկին պետ, գնդապետ Արթուր Երոյանին՝ կատարված լայնածավալ աշխատանքի, ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և ռազմակրթական բարեփոխումներին ուղղված առավելագույն ջանքերի համար։ Միևնույն ժամանակ վստահություն եմ հայտնել, որ ռազմակրթական հաստատության նոր պետի ղեկավարմամբ ընթացող բարեփոխումները շարունակվելու են՝ առավել գրավիչ և մրցունակ դարձնելով ռազմական կրթության ոլորտը։Խոսքով հանդես է եկել նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Միջոցառմանը ներկա էին նաև բուհերի ռեկտորներ և այլ հյուրեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Պապիկյանը:
15:33 - 27 փետրվարի, 2024
Մարտական գործառույթներին անմիջականորեն չմասնակցող զինծառայողները ևս ատեստավորման և հավելավճարի հնարավորություն կստանան
 |armenpress.am|

Մարտական գործառույթներին անմիջականորեն չմասնակցող զինծառայողները ևս ատեստավորման և հավելավճարի հնարավորություն կստանան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կներդրվի նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը: Զինված ուժերում գործող հաստիքները բաժանվում են զինվորական և ոչ զինվորական հաստիքների: Ոչ զինվորական հաստիքներն են քաղաքացիական ծառայողներն ու քաղաքացիական աշխատանք կատարողները: Ոչ զինվորական ծառայողների վարձատրության չափի մասով հիմնական մոտեցումն այն է, որ, լինելով քաղաքացիական մասնագետներ, այս ծառայողները պետք է ստանան մրցակցային, մասնավոր հատվածի միջինից բարձր աշխատավարձ, որ հնարավոր լինի երկրում առկա որակյալ աշխատուժը ներգրավել զինված ուժեր: Մարտական գործառույթներին անմիջականորեն չմասնակցողները հիմնականում իրականացնում են մարտականի հետ կապված մասնագիտական, ապահովման, կազմակերպման, սպասարկման, ինչպես նաև վարչական բնույթի այլ գործառույթներ: Ելնելով այդ գործառույթների բնույթից ու ծառայության պայմաններից՝ այդ հաստիքները պետք է լինեն զինվորական: «Կառավարությունն առաջարկում է սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ: Ի տարբերություն ատեստավորման գործող՝ մարտականի համակարգի, այս խմբում ներառված զինծառայողները կհանձնեն միայն կրակային պատրաստության և մասնագիտական գիտելիքների թեստերը, այսինքն՝ շարայինն ու ֆիզիկականը չեն հանձնի»,-ասաց փոխնախարարը: Ատեստավորման դրական արդյունքների դեպքում վճարվող հավելումների չափը մարտականի չափից քիչ կլինի: Քննարկվում է 50-70 տոկոս չափը: Որոշումը դեռ կառավարության կողմից կկայացվի: Միաժամանակ առաջարկվում է ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատված զինծառայողների համար ատեստավորման քննությունը վերահանձնելու հնարավորություն ընձեռել:
11:38 - 27 փետրվարի, 2024
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ պաշտպանության փոխնախարարին
 |news.am|

Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ պաշտպանության փոխնախարարին |news.am|

news.am: Շատ է խոսվում բանակում բարեփոխումների մասին, բայց միայն այս տարվա ընթացքում մենք ունեցանք բանակում ոչ մարտական պայմաններում մեծ թվով զոհեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում դիմելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Նաեւ անցած տարին է ամփոփվել բավականին մեծ թվով: Ես ուզում եմ հասկանալ՝ ՊՆ-ն արդյոք իրականացրել է վերլուծություն, ինչու են շատացել մահվան դեպքերը, ինչ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ երեւույթի դեմն առնելու համար: Ովքեր, երբ եւ ինչ պատիժ են կրել բանակում առկա այդ իրավիճակի համար»,- ասաց պատգամավորը: Ի պատասխան Կարեն Բրուտյանն ասաց, որ լիազորված չէ այդ հարցերին պատասխանելու. «Ես խնդրում եմ գրավոր հարցը ներկայացրեք, մենք ձեզ գրավոր կպատասխանենք»: Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են: Մեր քաղաքացիներին հետաքրքրող հարցերից մեկը դա է՝ ինչու են բանակում խաղաղ պայմաններում զոհվում զինվորները: Ցավալի է, որ դուք լինելով փոխնախարար, որեւէ ասելիք չունեք այս մասով: Այսինքն որեւէ տեղեկություն, գոնե զոհերի թիվը հրապարակեք: Դուք տեղեկություն չունե՞ք, որեւէ քայլ չի՞ իրականացվում ՊՆ-ում: Ես գրավոր հարց տալու տեղը գիտեմ, ուղղում եմ ու շատ ուշացումով ստանում եմ պատասխաններ ՊՆ-ից»:
11:05 - 27 փետրվարի, 2024
Մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացը

Մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացը

Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբերի ատեստավորման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշըպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման մասնակիցներին՝ ևս մեկ անգամ ընդգծել եմ գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության բարձրացման առանցքային բաղադրիչ։   Խոսելով նախորդ տարվա ընթացքում ատեստավորված բարձրաստիճան սպաների դրական արդյունքների և քննական հանձնաժողովների առավելագույն օբյեկտիվության մասին՝ հույս եմ հայտնել, որ որակական այդ նշաձողը ոչ միայն պահպանվելու է, այլև ավելի է բարձրացվելու, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալու ունենալ ամրակազմ, կեցվածքով ձիգ, մասնագիտորեն պատրաստված և առաջադրված խնդիրները լիարժեք կատարելու ունակ զինծառայողներ, որոնք իրենց արդյունքներով միաժամանակ դրական օրինակ են ծառայելու ենթակաների համար։   Ատեստավորման առաջին օրը՝ փետրվարի 26-ին, բարձրաստիճան սպաները, ըստ տարիքային խմբերի նախատեսված նորմատիվների, հանձնել են ստուգարքներ ֆիզիկական պատրաստությունից՝ ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Զուգահեռ` սպայակազմի մյուս խումբը հանձնել է նորմատիվներ շարային պատրաստությունից՝ զենքով և առանց զենքի։   Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են»,- գրել է նախարարը։  
15:53 - 26 փետրվարի, 2024