Մանվել Գրիգորյան

Պահեստազորի գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախիկին պատգամավոր։ Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին։

1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1996 թվականին ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։ 1988 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին։

1992 թվականին նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար։ 1992-1993 թվականներին եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա՝ մայորի կոչումով։ 1993 թվականին նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ)։ 1994 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000 թվականներին գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 1990-ին ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։ 1989-1993 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի. «Ոսկե արծիվ» և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996 թվականներ)։

2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանը ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածեց, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք էր բերել և պահում էր զենք և ռազմամթերք: Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տվյալ գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ իրականացրին Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, հայտնաբերելով «ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք»: Բացի այդ Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախին ուղարկված մարդասիրական օգնությունը՝ սնունդը, մեքենաները և այլ պարագաներ, յուրացնելու համար։

2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացել է։

Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է

Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է

2019 թվականի մարտի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության  տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով: Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար:
06:53 - 25 մարտի, 2019
Կալանքի պահին գեներալը ինսուլինից կախված չէր․ նրա առողջական վիճակն էլ չի լավանա․ պաշտպան

Կալանքի պահին գեներալը ինսուլինից կախված չէր․ նրա առողջական վիճակն էլ չի լավանա․ պաշտպան

Հատուկ քննչական ծառայությունը, հայտարարելով, թե Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին, հղում է անում անօրինական փաստաթղթի: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: «Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե լինում է առողջապահության փոխնախարարը, սակայն եզրակացության տակ ստորագրել է այն փոխնախարարը, որն արդեն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Հետևաբար այստեղ նախ պետք էր քրեաիրավական գնահատական տալ այդ անձի գործողություններին, և այդ ապացույցը որպես այդպիսին չօգտագործել», - նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպանը։ Այդուհանդերձ, ըստ Արսեն Մկրտչյանի՝ իրենց պնդումները, թե Մանվել Գրիգորյանը ծանր հիվանդությունների պատճառով պետք է ազատության մեջ լինի, չի հակասում ՀՔԾ հայտարարությանը, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը կխոչընդոտի պատիժը կրելուն։ Ըստ պաշտպանի՝ պետք է տարբերակել պատիժը կալանքից: «Մանվել Գրիգորյանը ոչ թե պատիժ է կրում, այլ կալանքի տակ է։ Կա կառավարության որոշում, որով հաստատված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը։ Իսկ կալանքի տակ պահելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Սա նշանակում է, որ կա օրենսդրական բաց», - նշեց Արսեն Մկրտչյանը։ Պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կալանքի վերցնելու պահից մինչև հիմա վատացել է: «Կալանքի վերցնելու պահին ինսուլիանակախվածություն չի եղել, շաքարի ցուցանիշը եղել է 7, իսկ հիմա Գրիգորյանը ստանում է մոտ 110 միավոր ինսուլին, շաքարի ցուցանիշը դարձել է 27, 18 հիվանդություններն էլ դարձել են 20։ Մեր պնդմամբ այս դեպքում անձը ենթակա է ազատման, քանի որ նրա առողջական վիճակը արդեն չի լավանալու», - նշեց Արսեն Մկրտչյանը։ 24news.am
10:56 - 23 մարտի, 2019
Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը կխոչընդոտի պատիժը կրելուն․ ՀՔԾ

Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը կխոչընդոտի պատիժը կրելուն․ ՀՔԾ

Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Այդ մասին  24News-ի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ըստ նրա՝ հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետներ: «Թե´առաջնային, և թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով  Մ. Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին»,- նշեց ՀՔԾ մամուլի խոսնակը: Մանվել Գրիգորյանի փաստաբանները երկու օր առաջ՝ մարտի 19-ին, դիմել են դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։  Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 101 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: 24news.am
09:39 - 21 մարտի, 2019
Մանվել Գրիգորյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել |news.am|

Մանվել Գրիգորյանի պաշտպանները ՄԻԵԴ են դիմել |news.am|

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները հիվանդությունների մասով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը։ «Մենք ՄԻԵԴ ենք դիմել, որովհետեւ խոշտանգում է տեղի ունենում, երբ նման հիվանդություններ ունեցող անձը գտնվում է կալանքի տակ։ ՄԻԵԴ–ն արագ արձագանքեց, գտավ, որ դիմումը համապատասխանում է դատարանի չափորոշիչներին եւ մեզնից պահանջել է ապացույցներ, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ եւ ունի մեր մատնանշած ծանր հիվանդությունները։ Քիչ առաջ մենք այդ փաստաթղթերն ուղարկել ենք»,– ասաց պաշտպանը։ Լեւոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ իրենք բազմիցս են բարձրաձայնել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, սակայն, ներպետական ատյաններում իրենց ահազանգերին ընթացք չտրվեց, հենց սա է պատճառը, որ ՄԻԵԴ են դիմել։ news.am
07:09 - 19 մարտի, 2019
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը: Այս մասին հայտնեցին ՀՔԾ-ից: Գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Գրիգորյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է անցած տարվա հունիսին: Դեկտեմբերին նա ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից՝ խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով, փաստաբանների փոխանցմամբ՝ որոշման հիմքում դնելով 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Այս տարվա հունվարի 22-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանավորվեց։ Փետրվարի վերջին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը կուղարկվի դատարան։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հատուկ քննչական ծառայություն
11:57 - 15 մարտի, 2019