Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ։ Ծնվել է 1983թ․ Երևանում։ 1999-2004, ապա՝ 2008-2009թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2010 թվականից զբաղվել է լրագրությամբ։ 2016 թվականից համագործակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ՝ որպես լրագրող, խմբագիր և սցենարիստ։ 2018թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար:

Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է սննդի կետը. Հակոբ Կարապետյանի արձագանքը

Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է սննդի կետը. Հակոբ Կարապետյանի արձագանքը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է համացանցում հրապարակված որոշ լուսանկարների, ըստ որոնց՝ Մաշտոցի պուրակում շինարարական նոր աշխատանքներ են ընթանում։ Նա մասնավորապես գրել է․«Քաղաքացի Տիգրան Խզմալյանը լուսանկարներ է հրապարակել, որոնց նկարագրությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե Մաշտոցի պուրակում հանրային տարածքի հաշվին նոր շինություն է կառուցվում: Ամիսներ առաջ սրա մասին գրել էի, հիմա ստիպված եմ կրկնել.Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է տասնամյակներ ի վեր նույն տարածքում գործող, թեթև մետաղական կոնստրուկցիայով կառուցված սննդի օբյեկտը: Կարևոր է շեշտել, որ շինության ծավալները չեն ավելանում, հակառակը՝ քաղաքային իշխանության պահանջով որոշակիորեն կրճատվել է շինության զբաղեցրած տարածքը: Կրկին, հատուկ պարոն Խզմալյանի համար նշեմ (թեև մինչև գրառում անելը ինքը կարող էր տեղում համոզվել), որ պուրակի տարածքից ոչ մի թիզ չի պակասել և չի պակասելու:Այնուհանդերձ, հանուն ճշմարտության, Տիգրան Խզմալյանի գրառումից քաղաքը ինչ-որ օգուտ ունեցավ. դրա շնորհիվ քաղաքապետարանի արտաքին գովազդի վարչության աշխատակիցները արձանագրել են լեզվական խախտումներով գովազդային պաստառի առկայությունն ու այս պահին ապամոնտաժում են այն: Շնորհակալություն»։
13:33 - 03 փետրվարի, 2020
Մասնավոր ընկերության ներկրած երկու քաղաքային ավտոբուսները կաշխատեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված երթուղիներում․ Հակոբ Կարապետյան

Մասնավոր ընկերության ներկրած երկու քաղաքային ավտոբուսները կաշխատեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված երթուղիներում․ Հակոբ Կարապետյան

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ֆեսբուքյան էջում գրել է․ «Մասնավոր ընկերության ներկրած երկու քաղաքային ավտոբուսներն, որոնց լուսանկարները այսօր տարածվել են ցանցում, կաշխատեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված երթուղիներում: Ընդ որում, դրանք քաղաքին կծառայեն մինչեւ նոր տրանսպորտային ցանցը ներդրվելը՝ միջանկյալ շրջանում: Եթե հիշում եք, այս տարվա օգոստոսին քաղաքապետ Մարությանը հանդիպել էր մասնավոր ուղեւորափոխադրողների հետ եւ առաջարկել՝ մինչեւ նոր երթուղային ցանցի ներդրումը թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը (հղումը՝ մեկնաբանութունում): Այս օգտագործած ավտոբուսների ներկրումը, ըստ էության, այդ առաջարկի արձագանքն է: Սա կարեւոր է իմանալ, որովհետեւ նոր տրանսպորտային ցանցի համար քաղաքի ձեռք բերելիք ավտոբուսների առաջ ընդհանրական պահանջներ են դրվելու, այդ թվում՝ բրենդինգի (գույնի, ձեւավորման եւ այլն)»։
14:00 - 19 դեկտեմբերի, 2019
«Մուլտի գրուպ» կազմակերպությունն ապօրինի, ինքնակամ շինարարություն իրականացնելու համար տուգանվել է երկու անգամ․ Հակոբ Կարապետյան |lragir.am|

«Մուլտի գրուպ» կազմակերպությունն ապօրինի, ինքնակամ շինարարություն իրականացնելու համար տուգանվել է երկու անգամ․ Հակոբ Կարապետյան |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր հրավիրած ճեպազրույցում անդրադարձել է Երևանի Աբովյան 5 հասցեում  ընթացող շինարարությանը, որն իրականացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնը: Ծառուկյանը հերքել է մեղադրանքը, որ շինարարությունն ապօրինի է և փաստաթղթեր է ներկայացրել: Հակոբ Կարապետյանը նշել է, որ Պարոն Ծառուկյանը սրանով բացահայտում է, որ նախագծային առաջադրանքի ու շինթույլտվության միջև տարբերությունը չգիտի: «Խոսում ենք երկու փաստաթղթի մասին՝ մեկը նախագծման թույլտվությունն է՝ ճարտարապետահատակագծային առադրանքը և շինարարական թույլտվությունը: Շինթույլտվությունն է, որ իրավունք է տալիս կառուցապատողին տեղում սկսել շինարարական աշխատանքներ», – ասել է Կարապետյանը: Նրա խոսքով, Աբովյան 5 հասցեում շինարարության թույլտվությունը տվել է դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 2018 թվականի փետրվարի 16-ին, իսկ դրանից հետո որևէ թույլտվություն չի տրվել: 3 օր անց՝ փետրվարի 19-ին, վարչական դատարանը վարույթ է ընդունել հարևան շինության քաղաքացու հայցն ընդդեմ «Մուլտի գրուպ» ընկերության և այդ վարույթի ընդունելու պահից օրենքի ուժով շինթույլտվությունը կասեցվել է: «Մեր կառուցապատողը, սակայն, փորձել է շրջանցել կարգը և օրենքը ու իրականացրել է կառուցապատում և, մասնավորապես, 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ կար ընկալում, որ մի քիչ խառն է իրավիճակը, այդ շինարարությունն ինտենսիվորեն ընթանում էր», – նշել է խոսնակը: Հակոբ Կարապետյանի խոսքով, «Մուլտի գրուպ» կազմակերպությունն ապօրինի, ինքնակամ շինարարություն իրականացնելու համար տուգանվել է երկու անգամ 200 հազար դրամով և 2 միլիոն դրամով, իսկ երկորդ տուգանքից հետո գործերն ուղարկվել են իրավապահ մարմիններին, որ քննվի և հիմքերի առկայության դեպքում քրեական գործ հարուցվի:  
09:15 - 04 դեկտեմբերի, 2019
Հայկ Մարությանը խրախուսում է նվիրատվությունների պրակտիկան. Քաղաքապետարանի մամուլի քարտուղար |aysor.am|

Հայկ Մարությանը խրախուսում է նվիրատվությունների պրակտիկան. Քաղաքապետարանի մամուլի քարտուղար |aysor.am|

aysor.am: Քաղաքը պատրաստ է ընդունել նվիրատվություններ բոլոր այն մարդկանցից Հայաստանի ներսում կամ դրսում, որոնք մտադրություն ունեն մասնակցել Երևանք քաղաքի զարգացմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նա ասաց, թե ընթացի մեջ են ևս տասը պայմանագրեր, որոնցով ենթադրվում է, որ Երևանը նորանոր գույք կստանա։ Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը խրախուսում է նվիրատվությունների պրակտիկան։   Անդրադառնալով «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի նվիրատվությանը՝ Հակոբ Կարապետյանն ասաց. «Հնչում էին մեղադրանքներ, թե քաղաքապետարանը նվիրատվություն է ընդունել Սամվել Ալեքսանյանից, քաղաքապետարանը, անձամբ Հայկ Մարությանը հայտարարեց, որ նրանից նվեր կընդունի էնպես, ինչպես պատրաստ է ընդունել բոլորից, ի սկզբանե ինչ-որ դիստանցիա պահել, խորշել Սամվել Ալեքսանյայի հետ շփումներից կամ նվեր ընդունելուց, էդպիսի բան չկա», - ասաց խոսնակը։   Նա նշեց, թե «Ալեքս ընդ հոլդինգ»-ը պետռեգիստրում գրանցված է որպես հիմնադիր-սեփականատեր մի անձ, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ։   «Տնօրենը, որը ստորագերլ է պայմանագիրը քաղաքապետարանի հետ, Հայկ Իսրայելյանն է։ Մենք պատրաստ ենք անձամբ Սամվել Ալեքսանյանից ընդունել նվիրատվություն։ Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ պախարակելի բան չկա», - ասաց քարտուղարը։  
12:31 - 28 նոյեմբերի, 2019
Հրապարակվել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը

Հրապարակվել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկը՝ կից գրառմամբ․ «Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկ է: Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ եւ ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիեւյանի հատվածից (Բարբյուս փ.): Այս տարբերակը ենթադրում է նաեւ մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով: Նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։
16:42 - 29 հոկտեմբերի, 2019
ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որի վերջնական ընդունումը հնարավորություն կտա հարկ եղած դեպքում վկաներին կամ փորձագետներին հարցաքննել տեսակապի միջոցով: Դատական քննության փուլում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ քննչական գործողությունների մասնակիցները հանրապետությունից դուրս են գտնվում, ինչն օբյեկտիվորեն խոչընդոտում է պատշաճ ժամկետներում վարույթի իրականացմանը և թույլ չի տալիս ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող ապացուցողական տվյալներ: Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում առաջացող պրակտիկ խնդիրների ուսումնասիրության ցուցանիշներով. շատ հաճախ հնարավոր չի լինում իրականացնել քննվող գործով անհրաժեշտ քննչական գործողությունները՝ տվյալ քննչական գործողություններին մասնակիցների՝ տարբեր պատճառներով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհնարինության պատճառով: Նման իրավիճակները հանգեցնում են քրեական գործով վարույթի չարդարացված ձգձգումների, հնարավորություն չեն տալիս վարույթն իրականացնող մարմնին համապատասխան քննչական գործողությունների միջոցով ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող ապացուցողական տվյալներ՝ անհնարին դարձնելով քրեական դատավարության խնդիրների պատշաճ իրականացումը: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի գործող իրավակարգավորումները չեն նախատեսում դատական քննության փուլում վկաներին և փորձագետներին տեսակապի միջոցով հարցաքննելու որևէ հնարավորություն: Միջազգային պրակտիկայում նոր չէ տեսակապի միջոցով վկաներին հարցաքննելը: Այս մեխանզիմն առավելապես կիրառվում է ԵՄ անդամ պետությունների միջև քրեական գործերով փոխադարձ իրավական աջակցություն ցուցաբերելիս, երբ մի պետություն կարող է դիմել մեկ այլ պետության, որպեսզի տվյալ երկրի քաղաքացին ծանուցվի և ներկայանա իրավասու մարմին՝ տեսակապի միջոցով հարցաքննվելու: Տեսակապի միջոցով հարցաքննելու պրակտիկան կիրառվելու է բացառիկ դեպքերում, երբ բոլոր ողջամիտ քայլերը ձեռնարկելուց հետո էլ հնարավոր չլինի ապահովել վկայի ֆիզիկական ներկայությունը դատական քննությանը: Այս իրավակարգավորումը կնպաստի դատական քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը, նյութական ռեսուրսների խնայմանը, ինչպես նաև կապահովի որպես մեղադրյալ ներգրավված անձի կոնվենցիոն իրավունքների լիարժեք իրացումը:
07:03 - 23 սեպտեմբերի, 2019
Ավելի լավ է 5 շուն մի վանդակում մնան 1 օր, բայց 4 շուն ավել ստերջացվի. Հակոբ Կարապետյանը՝ թափառող շների մասին

Ավելի լավ է 5 շուն մի վանդակում մնան 1 օր, բայց 4 շուն ավել ստերջացվի. Հակոբ Կարապետյանը՝ թափառող շների մասին

Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Մի տեսակ չի ընկալվում, երբ կենդանիներին ստերջացնող ու պատվաստող, թեկուզեւ՝ ժամանակավորապես ոչ իդեալական պայմաններում գործող ՀՈԱԿ-ի աշխատանքը քննադատելիս փորձում ես դրական լույսի տակ ներկայացնել «Յունիգրաֆ Իքս»-ի աշխատանքը՝ կազմակերպություն, որը թափառող շունիկների հարցը լուծում էր՝ ուղղակի ոչնչացնելով նրանց: Եթե թափառող շների հետ կապված իրավիճակը հետաքրքիր է, առաջարկում եմ կարդալ ոլորտի ամենափորձառու կազմակերպություններից մեկի՝ ԴԻՆԳՈ Թիմ-ի ղեկավար Օվսաննա Հովսեփյանի մեկնաբանությունը: Իմ կողմից հավելեմ, որ քաղաքապետարանի թեժ գծին ստացվող ահազանգերի մեջ վերջին մի քանի ամիսներին հիմնականում առաջին տեղն է զբաղեցնում թափառող շների հարցը: «Ուզում եմ անդրադառնալ ձեր («Լույս» դաշինքի) նշած կետերից մի քանիսին՝ անպայման նշելով, որ սա ՀՈԱԿ-ի հիմնական տարածքը չէ: Սա ժամանակավոր տարածք է, որտեղ աշխատում են մինչև սեփական տարածքը լինի (ընթացքի մեջ է): Վանդակում 5 շուն շնչահեղձ են լինում Հիմա քաղաքում թափառող կենդանիների իրավիճակը այնպիսին է, որ ավելի լավ է 5 շուն մի վանդակում մնան 1 օր, բայց 4 շուն ավել ստերջացվի, քան 1 շուն լինի 1 վանդակում և ստերջացվի 4 շուն պակաս: Ամեն պակաս ստերջացված 4 շունը աշնանը միջինով +20 շուն է դառնալու: Եվ նույնիսկ եթե վանդակները լինեին 2 անգամ ավել, միևնույն է, նախընտրելի կլիներ այդ 2 անգամ ավել վանդակում էլ շները 1 օր նեղված լինեին, բայց ստերջացման քանակը լիներ ավելի շատ: Ստերջացման ծրագրի արդյունավետությունը անմիջականորեն կախված է առաջին տարում դրա մասսայական լինելուց: Յուրաքանչյուր 1 ստերջացված շունը կանխում է աշնանը 5 շուն ավելանալուն:   Շների համար կերակուր չկա Շները ստերջացվում են բերված օրը, պահվում են 1 օր և բաց են թողնվում: Վիրահատությունից առաջ և հետո կերակրել ՉԻ ԿԱՐԵԼԻ: Հետևաբար կերակուր չլինելը այս դեպքում նորմալ է: Վակցինայի 3 տուփ կա ընդամենը՝ այն էլ մթերային սառնարանում Մթերային սառնարանի ջերմաստիճանը բավարար է պատվաստանյութերի նորմալ պահպանման համար: «Վիրահատված» շները նետվում են վանդակների վրա Եթե վիրահատվածը գրված է չակերտների մեջ՝ կասկած ունենալով վիրահատության վրա, նշեմ, որ վիրահատությունը իրականացվում է շատ լավ: Անձամբ եմ ստուգում փողոցում պատահած ցանկացած կլիպսով շան կարեր: Կարերը ուղղակի իդեալական են: Ինքս եմ աշխատում բնակչության հետ՝ ունենալով ոլորտի ամենաշատ հետևորդ ունեցող էջը՝ DINGO Team / ԴԻՆԳՈ Թիմ, ինքս եմ կազմակերպում, որ բազմաթիվ բնակիչներ իրենց բակի շներին տանեն ստերջացման: Իմ միջնորդությամբ ստերջացման է գնացել մոտ 60 շուն և բնակիչներից ոչ մեկը չի բողոքել ստերջացման որակից: Եվ այս ամենը գրելը դեռ չի նշանակում, որ ես բացառում եմ տեխնիկական թերությունների առկայությունը, սակայն տեխնիկական խնդիրները ժամանակի հետ ուղղելի են: Ամենակարևորը ֆիքսենք, որ տարիներ շարունակ սպանդի պրակտիկայից հետո մենք վերջապես տեսնում ենք արվող աշխատանք: Շները իսկապես ստերջացվում են, սերջացվում են շատ լավ: Սա աննախադեպ գործընթաց է Հայաստանում: Վստահ եմ, որ երբ ՀՈԱԿ-ի հիմնական տարածքն արդեն պատրաստ լինի, տեխնիկական թերությունները կհասնեն մինիմալի: Հ․Գ․  Տեսանյութի մեջ նշում եք, որ եղել եք Յունիգրաֆի կլինիկայում, էնտեղ լավ պայմաններ էին։ Այո, պայմանները լավն էին, յուղը թափվեր, կհավաքվեր: Ուղղակի էդ պայմաններում 0 ստերջացում էր արվում, դա է Յունիգրաֆի ու ՀՈԱԿ-ի տարբերությունը: Յունիգրաֆը իդեալական պայմանների առակայությամբ անում էր միայն սպանդ, իսկ ՀՈԱԿ-ը դեռ ժամանակավոր տարածքում լինելով և այս պահին դեռ բավարար պայմաններ չունենալով բավականին ինտենսիվ ստերջացում է անում և բավականին լավ որակի: Տարիներ շարունակ մենք պայքարել ենք Յունիգրաֆի դեմ՝ սխալները ջրի երես հանելուց մինչև իրենց կացարանից շուն գողանալով, որի համար մեր դեմ գործ էին հարուցել: Մենք դիմել էինք Տիգրան Ավինյանին՝ այդ հարցը բարձրացնելու մինչև հեղափոխությունը, և նա այդ հարցով բավականին լուրջ սկսել էր զբաղվել: Յունիգրաֆի լուծարումից հետո մինչև ՀՈԱԿ-ը սկսի աշխատել, անցել է 9 ամիս: Դեռ չեմ հաշվում, որ մինչև այդ առհասարակ ստերջացում չի արվել, բայց բոլոր դեպքերում 9 ամիս ընդհանրապես ոլորտով չզբաղվելը շների քանակը ավելացրել է մի քանի հազար անգամ: Քաղաքապետարանում թափառող կենդանիների մասին ահազանգերը առաջին եռյակում էին»:  
07:05 - 10 հուլիսի, 2019
Շուտով Երևան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, աղբի խնդրի լուծումը շատ մոտ է. Քաղաքապետի խոսնակը արձագանքել է բողոքի ակցիային

Շուտով Երևան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, աղբի խնդրի լուծումը շատ մոտ է. Քաղաքապետի խոսնակը արձագանքել է բողոքի ակցիային

aysor.am։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։ Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ հասցե ընտրել իրենց բողոքի համար, քանի որ հայտնի է, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն է ըստ պայմանագրի համարվում աղբահանության օպերատորը։ Աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկը կոչված է ապահովել քաղաքի մաքրությունը հիմնական օպերատորի անկարողության դեպքում, և հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երևան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթևացնի աղբահանության հարցը։ Ընդհանուր, ինչպես հայտնի է, գնվել է 24 մեքենա, ևս 10-ի գնումը ընթացքի մեջ է։ Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում և պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, եւս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար եւ խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է»։  
08:09 - 08 հուլիսի, 2019
Կոմիտաս 15-ի ապօրինի կառուցապատմանն առնչվող քրեական գործ է հարուցվել. Հակոբ Կարապետյան

Կոմիտաս 15-ի ապօրինի կառուցապատմանն առնչվող քրեական գործ է հարուցվել. Հակոբ Կարապետյան

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից քաղաքապետարանը գրություն է ստացել, որից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայի 15 եւ 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձեւակերպված ավարտական ակտի՝ ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի 1-ին մաս): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Ըստ այդմ, կասկած կա, որ շինարարության ավարտը փաստագրող պատասխանատու անձանց արարքներևը կարող են պարունակել հանցագործության հատկանիշներ: Սա այն շենքն է, որի դիմացի զավթած մայթը երեկ մաքրում էին քաղաքապետարանի աշխատակիցները, որի կառուցապատողը փաստացի տարածքներ էր զավթել նաեւ հարեւանությամբ գտնվող դպրոցից»,-գրել է Կարապետյանը։
15:45 - 05 հունիսի, 2019
Ավագ խմբերի երեխաներն այսուհետ կարող են հաճախել մանկապարտեզ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ․ Հակոբ Կարապետյան

Ավագ խմբերի երեխաներն այսուհետ կարող են հաճախել մանկապարտեզ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:Նա նշել է, որ խոսքը 9700 երեխաների մասին է: «Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից: Ընդ որում, ավարտող երեխաների խմբերի դաստիարակները եւ օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել»,- գրել է Հակոբ Կարապետյանը։
14:24 - 16 մայիսի, 2019