Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Արցախից բռնի տեղահանման ընթացքում 1 դատապարտյալ և 15 կալանավոր ազատ են արձակվել․ որոշները մեղադրվում են պետական դավաճանության մեջ

Արցախից բռնի տեղահանման ընթացքում 1 դատապարտյալ և 15 կալանավոր ազատ են արձակվել․ որոշները մեղադրվում են պետական դավաճանության մեջ

Արցախի 1 դատապարտյալ եւ 15 կալանավոր բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել։ Նրանց ազատ արձակելու որոշումը կայացրել է Արցախի քննչական կոմիտեն։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ազատ արձակվածներից որոշները, ըստ Արցախի պետական կառույցների մեր աղբյուրների, մեղադրվել են պետական դավաճանության մեջ։ Նրանց գտնվելու վայրն այս պահին անհայտ է։  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցեց, որ 2023թ. սեպտեմբերին Արցախից ՀՀ քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ)  կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել։ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի միակ՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք տեղափոխվել էին Հայաստանի ՔԿՀ-ներ։ 2020 թ․-ից հետո կալանավորված այն անձինք, որոնք Հայաստան չեն տեղափոխվել Լաչինի միջանցքի փակվելու պատճառով, պահվել են Ստեփանակերտի ժամանակավոր մեկուսարաններում կամ ձերբակալվածների պահման վայրերում։ Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ՝ 2020-2023 թթ․-ին Արցախի կալանավորների թիվը եղել է 18, որոնցից 12-ը պահվել են Ստեփանակերտում, իսկ 6-ը՝ մինչեւ միջանցքի փակվելը տեղափոխվել հայաստանյան ՔԿՀ-ներ։ Բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել Արցախի բոլոր 12 կալանավորները եւ Հայաստանում պահվող 6-ից 3-ը։  Արցախի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ֆելիքս Հարությունյանից փորձեցինք ճշտել կալանավորների ազատ արձակման մանրամասները, սակայն նա նշեց, որ այս պահին կառույցը չի աշխատում, եւ տեղեկություններ հայտնել հնարավոր չէ։ Արցախի ՆԳՆ ոստիկանության լրատվության ծառայության պետ Հունան Թադեւոսյանն էլ ասաց՝ ղեկավարության հետ կապ հաստատել առայժմ չի կարողանում, ավելի ուշ տեղեկություններ կտրամադրի։  Թե իրավական ինչ ընթացակարգով են անձինք ազատ արձակվել, եւ ինչ լուծում է ստանալու նրանց վերաբերյալ քրեական վարույթների հետագա ընթացքը, առայժմ ՀՀ որեւէ պետական կառույց չի մեկնաբանել։ Նրանք կալանավորվել կամ ազատազրկման են դատապարտվել Արցախի օրենսդրությանը համապատասխան, ուստի Հայաստանում այդ գործընթացի շարունակականությունն ապահովելու իրավական խնդիր է առաջանում։ Այս թեմային կանդրադառնանք առաջիկա հրապարակումներով։   Միլենա Խաչիկյան
20:00 - 11 հոկտեմբերի, 2023
Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ Կ. Կ.-ն, հանդիսանալով  պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառքի դիմաց դատապարտյալի համար արգելված իրեր է մտցրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում բուժում ստացող դատապարտյալ Մ. Ա.-ն իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ արգելված իրեր հանդիսացող բջջային հեռախոսներ, դրանց համար նախատեսված լիցքավորման սարքեր և այլ պարագաներ քրեակատարողական հիմնարկ ապօրինի մտցնելու համար նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Կ. Կ.-ին առաջարկել է կաշառք, ինչին վերջինս համաձայնել է: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի մայիսին Կ. Կ.-ն հանդիպել է Մ. Ա.-ի ազգականին, որն էլ նրան է փոխանցել կաշառքի գումարն ու արգելված իրերը: Կ. Կ.-ն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով վերը նշված իրերը տարել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ օպերատիվ բաժնի աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել են դրանք: ՔԿՀ պաշտոնատար անձին՝ Կ.Կ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով, իսկ Մ. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:15 - 06 հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն 9 մլն եվրոյի բյուջետային աջակցություն կտա Հայաստանին՝ հակակոռուպցիոն նպատակներով
 |news.am|

ԵՄ-ն 9 մլն եվրոյի բյուջետային աջակցություն կտա Հայաստանին՝ հակակոռուպցիոն նպատակներով |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այս համաձայնագրով ԵՄ-ի կողմից Հայաստանին կտրամադրվի բյուջետային աջակցություն՝ 9 մլն եվրոյի չափով: Եվս 2 մլն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար: Ծրագրի տեւողությունը 6 տարի է: Գործողության ընդհանուր նպատակը Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում միջազգային չափանիշների ձեռքբերմանը նպաստելն է, որոնք կապված են բարեվարքության և հաշվետվողականության, անկախության, որակի, արդյունավետության և ինստիտուտների հասանելիության հետ՝ բնակչության համար համարժեք ծառայություններ ապահովելու համար։  Գործողությունը, մասնավորապես, միտված է՝ արդարադատության ոլորտի կառավարման մեխանիզմների (բարեվարքության ստուգում բոլորի համար, հաշվետվողականության մեխանիզմներ, անկախություն) համապատասխանեցմանը ոլորտի համար նախատեսված եվրոպական չափանիշներին, ներառյալ` դատական, դատախազության և քննչական մարմինների մասով, քրեական արդարադատության համակարգի համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին, այդ թվում՝ գենդերային հարցերի մասով, հակակոռուպցիոն ինստիտուտների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, բարեփոխումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանը կառավարության կողմից նախատեսված բարեփոխումներին հանրային աջակցության մոբիլիզացմանը, միջազգային լավագույն գործելակերպին համապատասխան անկախ և անաչառ արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը: Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը, ի թիվս այլնի, միտված է բարելավելու ներդրումային միջավայրը և բարձրացնել Հայաստանի Հանրապետության՝ որպես վեճերի լուծման հարթակի հեղինակությունը տարածաշրջանում: Միևնույն ժամանակ, այն միտված է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը և խրախուսել ավելի արագ, ծախսարդյունավետ վեճերի լուծման մեխանիզմը, ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ գործարարության զբաղվողների համար:
11:21 - 05 հոկտեմբերի, 2023
Նախատեսվում է քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում
 |1lurer.am|

Նախատեսվում է քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարության իրականացման համապատասխան միջոցառման կետով, որով, ի թիվս այլնի, նախատեսվում է քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում: Ներկայումս քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են միմյանցից անկախ, քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ: Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումները կենտրոնացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի քրեակատարողական ծառայությունը, տվյալ դեպքում՝ ըստ էության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը»,- նշեց Բալյանը: Հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը հայտնեց՝ նախագիծը քննարկվել է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում, առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն և նախադրյալներ են ստեղծում համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր օպերատիվ ստորաբաժանում, առավել պատրաստված և պրոֆեսիոնալ կադրերի համալրումով, նաև մի շարք լիազորություններ են նախատեսում քրեակատարողական ծառայության պետի համար: Դավոյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:
14:03 - 03 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիան առաջին պետություններից էր, որը դատապարտեց Ադրբեջանի հանցավոր գործողությունները. Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Ֆրանսիան առաջին պետություններից էր, որը դատապարտեց Ադրբեջանի հանցավոր գործողությունները. Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ինչպես  տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, քանի որ այն առաջին պետություններից էր, որը տարածաշրջանային անվտանգային իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից հերթական լայնածավալ ագրեսիայի կապակցությամբ ուղիղ դատապարտեց Ադրբեջանին՝ նշելով վերջինիս հանցավոր գործողությունները Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։  Նախարարը կարևորել է նաև սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը գումարելու Ֆրանսիայի նախաձեռնության, ինչպես նաև սույն նիստի շրջանակներում Ֆրանսիայի արտահայտած դիրքորոշման համար։ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար կարևոր է նաև սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ևս մեկ անգամ հնչեցրած վերահաստատումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և այդ ուղղությամբ Ֆրանսիայի աջակցության պատրաստակամության վերաբերյալ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն իրապես մտահոգիչ է: Օլիվիե Դըկոտինյինը նշել է, որ Ֆրանսիական կողմը արձանագրել և տարբեր խողովակներով դատապարտել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման և ապօրինի գերեվարումների դեպքերը: Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև Երևանում ընթացող ցույցերին ու անհնազանդության ակցիաներին: Քննարկվել են այս գործընթացների արտաքին ազդեցության հանգամանքները: Անդրադարձ է կատարվել նաև ցույցերի ընթացքում գործադրվող ոստիկանական գործողություններին և դրանց հետևող իրավական գործընթացներին: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայում գործում է հանրային կարգի պաշտպանության դոկտրին և դրա վերահսկողության մեխանիզմներ, որի վերաբերյալ ֆրանսիական կողմն ուրախ կլինի կազմակերպել փորձի փոխանակում: Անցնելով օրակարգային հարցերին՝ կողմերը քննարկել են ընթացող դատաիրավական բարեփոխումների օրակարգը: Դեսպան Դըկոտինյին բարձր է գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող քայլերն՝ ուղղված այդ օրակարգի հետևողական իրականացման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, նշելով, որ այդ զարգացումները կարևոր են ոչ միայն ժողովրդավարական բարեփոխումների այլ նաև ներդրումային միջավայրի բարելավման ենթատեքստում: Երկուստեք կարևորվել է Արդարադատության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ունեցած ամուր գործընկերությունը և վերջին տարիններին Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ իրականացված ծրագրերն ուղղված Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդմանն ու դատաիրավական բարեփոխումների և արդարադատության մատչելիությանը:Կողմերը քննարկել են նաև Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, մասնավորապես համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը նախարարության գործառույթների շրջանականերում: Նախարարն ու դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն ու այդ ուղղությամբ հնարավոր համագործակցությունը: Քննարկվել է նաև Հայաստանում արբիտրաժային կենտրոնի ստեղծման գործընթացն ու այս համատեքստում փորձի փոխանակման հնարավորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներին: Նախարարը նշել է, որ ներկայիս օրենսդրությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներն ու խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին:Նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
18:48 - 25 սեպտեմբերի, 2023
Հռոմի ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի պետական շահերից և որևէ կապ չունի ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Գրիգոր Մինասյան
 |armenpress.am|

Հռոմի ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի պետական շահերից և որևէ կապ չունի ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Գրիգոր Մինասյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վստահեցնում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը միտված է Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը և որևէ կապ չունի Ռուսաստանում ընթացող գործընթացների հետ։ Գրիգոր Մինասյանն այս մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։  «Հռոմի ստատուտի ընդունումը միջազգային քրեական պաշտպանության մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս, որ մեր ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործություններին, մասնավորապես՝ռազմական հանցագործություններին, մաս կազմեն նաև միջազգային քրեական, դատախազական և դատական համակարգերը»,- ասաց Մինասյանը։ Լրագրողի հարցին, թե Հռոմի ստատուտի վավերացումից հետո ի՞նչ իրավական հնարավորություններ կան չկատարելու Միջազգային քրեական դատարանի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ, Մինասյանը պատասխանեց, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան լրագրողի հիշատակած որոշումը։ «Հռոմի ստատուտի վավերացումը միտված է զուտ Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը։ Դա մեր պետական շահերին է ուղղված»,- ասաց Մինասյանը։ Ըստ նրա՝ իրավական առումով ստատուտը անպայման վավերացվելու է, և Կառավարության որոշումն ու ԱԺ–ում ստատուտը վավերացնելը կապ չունեն ՌԴ–ում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու: Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։
15:35 - 14 սեպտեմբերի, 2023
Հռոմի ստատուտն անպայման վավերացվելու է, այն որևէ կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ․ Արդարադատության նախարար |tert.am|

Հռոմի ստատուտն անպայման վավերացվելու է, այն որևէ կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ․ Արդարադատության նախարար |tert.am|

tert.am: Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը միտված է միայն մեր ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը և ուղղված է միայն մեր պետական շահին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Լրագրողի հարցին՝ վավերացման դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ժամանելու դեպքում ձերբակալելո՞ւ են արդյոք նրան, Մինասյանն ասաց․ «Ստատուտը հնարավորություն է տալիս միջազգային քրեական դատախազական ու դատական համակարգին ՝ ՀՀ-ի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունները քննել, վեր հանել ու դա լավ պաշտպանողական քննչական գործիք է, որից ափսոս էր, որ մեր պետությունը չօգտվի»։ Այն հարցին՝ այդ պարագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համարո՞ւմ են հանցագործ, Մինասյանն ասաց, որ իրավական տեսանկյունից այդ հարցը որևէ կապ չունի Հռոմի ստատուտի հարցի հետ։ «Իրավական առումով Հռոմի ստատուտն անպայման վավերացվելու է, այդ նախագծի հաստատումը կառավարության կողմից ու ԱԺ-ի ընդունումը ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ, դա մեր պաշտպանական գործիքակազմն է»,- ասաց Արդարադատության նախարարը։
13:18 - 14 սեպտեմբերի, 2023
Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
 |armeniasputnik.am|

Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գրավով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։   Այսօր տեղեկություն էր տարածվել, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Վարույթն իրականացնող մարմնի կողմից Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել»,– հայտնեց փաստաբանը։   Խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը կայացվել է սեպտեմբերի 8–ին։
19:54 - 12 սեպտեմբերի, 2023
Որևէ ներքին վտանգ կա՞, որ վավերացվում է «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը. Ագնեսա Խամոյան
 |panorama.am|

Որևէ ներքին վտանգ կա՞, որ վավերացվում է «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը. Ագնեսա Խամոյան |panorama.am|

panorama.am: Ազգային ժողովում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ ՀՀ Սամանադրությամբ էլ արգելված է մահապատիժը, ապա հարցրեց՝ բոլոր դեպքերում մահապատժի  վերացման մասին թիվ 13 արձանագրության վավերացումը որևէ հավելյալ այլ հանգամանքով պայմանավորվա՞ծ է։ Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ասաց, որ այն որևէ լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, արդեն իսկ Սահմանադրական նորմ է. «Մենք ունենք վավերացրած երկու արձանագրություն, 13-րդ արձանագրությունը վավերացնելը շարունակական միջազգային պարտավորությունների կատարման մեր հաջորդիվ ու վերջնական քայլն է»։ Ագնեսա Խամոյանն արձագանքեց. «Նկատի ունեմ, այսինքն, որևէ ներքին վտանգ, մտավախություն, որ, օրինակ  Սահմանադրությամբ կարող է այդ մասով փոփոխություն տեղի ունենալ, բայց, փաստորեն, արձանագրության վավերացումը բոլոր դեպքերում ամրագրելու է  մահապատժի վերացումը։ Նման եզրահանգումներ, վերլուծություներ, անհնագստություններ կա՞ն»։ Կարեն Կարապետյանն ասաց. «Վերլուծություններ, անհանգստություններ չկան, քանի որ մահապատիժն ամբողջապես արգելված է մեր Սահմանադրությամբ, ուղղակի հավելյալ մեր միջազգային մակարդակով դրա վերահաստատման քայլն է»։ 
12:17 - 11 սեպտեմբերի, 2023
ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը |armenpress.am|

ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին, կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կարապետյանը հիշեցրեց, որ արձանագրությունը ԵԽ-ն ստորագրել է 2002 թվականի մայիսի 3-ին, այն ուժի մեջ է մտել 2003 թվականի հուլիսի 1-ին։ «Այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրվել է Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների կողմից և ուժի մեջ է մտել 44 պետության համար։ Հայաստանի Հանրապետությունն արձանագրությունը ստորագրել է դեռևս 2006 թվականին, սակայն մինչ օրս այն չի վավերացրել։ Մինչդեռ, այս արձանագրությունը այն եզակի միջազգային փաստաթղթերից է, որի առնչությամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպման ընթացքում ամեն տարի մահապատժի վերացման համընդհանուր արշավի շրջանակներում գրավոր հարցում է իրականացվում այն չվավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին՝ պարզաբանելու վավերացման ձգձգման պատճառները ։ Արձանագրության վավերացման հարցը պարբերաբար դրվում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում։ Ըստ էության, արձանագրությունը ամրագրում է, որ մահապատիժը վերացվում է, և ոչ-ոք չի կարող դատապարտվել և ենթարկվել մահապատժի, իսկ արձանագրության դրույթների որևէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի մասով թույլատրելի չէ։ «Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատիժը ամբողջական վերացման կողմնակից պետության քաղաքականությանը։ Ավելին, մահապատիժն արդեն արգելված է Հայաստանի սահմանադրությամբ։ Թիվ 13 արձանագրությունը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության արդեն իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների ենթատեքստում»,- ընդգծեց Կարապետյանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ 2003 թվականին Հայաստանն արդեն վավերացրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 6 արձանագրությունը և այս առումով 13-րդ արձանագրությունը համարվում է դրա տրամաբանական շարունակությունը և արտահայտում է ԵԽ անդամ պետությունների վճռականությունը ձեռնարկել վերջանական քայլ՝ ուղղված արդեն բոլոր դեպքերում մահապատժի վերացմանը։ «Բացի այդ, 2001 թվականի հուլիսի 18-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է առանց որևէ վերապահումների։ Հետևապես, թիվ 13 արձանագրության վավերացումը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, մինչդեռ միջազգային մակարդակով այս քայլը կգնահատվի որպես երկրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղված կարևորագույն, դրական առաջընթաց և կամրապնդի Հայաստանի վարկանիշը որպես իր պարտավորությունները հարգող միջազգային համայնքի անդամ-պետություն»,- եզրափակեց Կարապետյանը։
11:42 - 11 սեպտեմբերի, 2023
Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն

Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը պահանջում է դատական համակարգի նկատմամբ հանրային բարձր վստահություն, ինչը առկա պայմաններում բացակայում է։ Ի թիվս մի շարք այլ փաստարկների, իշխանությունները նաեւ այսպես էին հիմնավորում ՀՀ-ում նոր՝ Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտությունը։ Օրերս լրացավ այդ դատարանի գործունեության մեկ տարին, եւ ենթադրվում էր, որ գոնե այդ մեկ տարվա ընթացքում պիտի լուծված լինեին դատարանի գործունեության հետ կապված այն խնդիրները, որ նախապես լուծում չէին ստացել, սակայն կարեւոր խնդիրներից մեկը, որ առնչվում է վարույթի հրապարակայնությանը, մինչ օրս մնում է առկախված։ Դատարանների նկատմամբ հանրության վստահության համատեքստում հրապարակայնությունն առանձնահատուկ տեղ ունի, քանի որ այն ժողովրդավար հասարակություններում արդարադատության իրականացումը տեսանելի դարձնելու հիմնական միջոցն է, որ թույլ է տալիս հասարակական հսկողության տակ պահել դատարանների աշխատանքը։ Ինչպես ռուս իրավաբան Միխայիլ Դուխովսկին է նշել՝ արդարադատությունը հանրային աշխատանք է եւ իրականացվում է՝ հանրային շահերից ելնելով, իսկ այդպիսի ցանկացած գործունեություն իր էությամբ պետք է լինի հրապարակային՝ հասարակական կարծիքի եւ մամուլի հսկողության ներքո։ Այս տրամաբանությամբ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված է, որ դատարանում գործերի քննությունն իրականացվում է դռնբաց (բացառությամբ դռնփակ նիստ անցկացնելու՝ օրենքով սահմանված հիմքերի), իսկ դրանց վերաբերյալ մի շարք տեղեկություններ ենթակա են հրապարակման Դատական տեղեկատվական համակարգում՝ Datalex.am-ում (այսուհետ՝ նաեւ Համակարգ): Հակակոռուպցիոն դատարանում, որը քննում է կոռուպցիոն հանցագործությունները եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը (պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության եւ ապօրինի գույքի բռնագանձման հայցերը), թեեւ դռնբաց քննություն իրականացվում է, սակայն հրապարակման ենթակա ողջ տեղեկությունները չեն հրապարակվում: Պատճառը Datalex.am-ում Հակակոռուպցիոն դատարանի ենթաբաժնի շարունակական բացակայությունն է։ Infocom-ը դեռ ամիսներ առաջ՝ մարտին էր անդրադարձել այս խնդրին՝ պատասխանատու կառույցներից փորձելով հասկանալ, թե որն է դրա պատճառը, եւ ինչ քայլեր են ձեռնարկվում օրենքի պահանջն ապահովելու համար։ Datalex․am-ը սպասարկող ընկերությունից, լսելով խնդրի մասին, զարմացել էին՝ խոստանալով շտկել այն, իսկ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենը, խնդիրը պայմանավորել էր տեխնիկական եւ ծրագրային համապատասխան աշխատանքների անհրաժեշտությամբ՝ նշելով, որ իրականացվում են Համակարգում համապատասխան գործիքակազմի նախատեսում եւ քննվող գործերի ենթաբաժնի ստեղծում, որոնցով դրանց ընթացքի վերաբերյալ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում առկա տեղեկությունները կլինեն հասանելի։ Այսինքն՝ դատարանների գործավարությունն ապահովող համակարգչային ծրագրում նորաստեղծ դատարանը ներդրված էր, տվյալները էլեկտրոնային եղանակով մուտքագրվում էին, սակայն  Datalex.am չէին փոխանցվում եւ չէին հրապարակայնացվում։  Ըստ Դեպարտամենտի՝ ծրագրային լուծումները թեստավորման փուլում են Օգոստոսի 16-ին դարձյալ գրավոր հարցում ենք ուղարկել Դատական դեպարտամենտին՝ խնդրելով հայտնել՝ մեր նախորդ հարցումից հետո ի վերջո նախատեսվե՞լ է համապատասխան գործիքակազմ, եւ ստեղծվե՞լ է համապատասխան ենթաբաժին։ Ի պատասխան՝ Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանը հայտնել է՝ նախատեսվել է ինչպես գործիքակազմը, այնպես էլ ենթաբաժինը, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Հարցին, թե ինչով է պայմանավորված հապաղումը, կոնկրետ պատասխան չի տրվել։  Դատական դեպարտամենտի եւ Համակարգը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության միջեւ այս տարվա հունվար եւ մարտ ամիսներին կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցով, ի թիվս այլնի, սահմանվել է, որ անհրաժեշտ է կատարել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, այդ թվում՝ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր։ Գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք՝ եթե այս աշխատանքները կատարվել են, եւ Ծրագրի բազայից Հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ տվյալները փոխանցվում են Համակարգի սերվեր, ո՞րն է պատճառը, որ դրանք հրապարակային չեն դառնում։ Միաժամանակ նշել ենք, որ հիշյալ պայմանագրերում առկա են Հակակոռուպցիոն դատարանին, նաեւ դրա վերադաս ատյաններին վերաբերող այլ դրույթներ եւս, ուստի խնդրել ենք հայտնել՝ եթե դրանցից ոչ մեկը վերաբերելի չէ հրապարակման ենթակա տեղեկությունները Համակարգում հասանելի (հրապարակային) դարձնելուն ուղղված կոնկրետ ծրագրային աշխատանքներին, ապա ի՞նչ պատճառաբանությամբ նույն կամ որեւէ այլ պայմանագրով չեն նախատեսվել հենց այդ աշխատանքները։ Ի պատասխան՝ Դեպարտամենտից կրկնել են, որ հիշյալ պայմանագրերում նախատեսվել են կատարվել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, ներառյալ Ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր․ «Ձեր կողմից նշված տեղեկությունների հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրային լուծումները թեստավորման փուլում են»,- ասված է պատասխանում։ Ըստ Դեպարտամենտի՝ տեղեկությունները ամբողջապես հասանելի դարձնելուն պես Համակարգում ինքնաբերաբար հասանելի են լինելու Հակակոռուպցիոն դատարանի բոլոր ատյանների տեղեկությունները։ Նշենք, որ 2023 թ․ հունիսի 15-ից գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (մինչ այդ Վերաքննիչ քրեական դատարանում գործում էին կոռուպցիոն գործեր քննող առանձին դատավորներ), իսկ 2022 թ․ հուլիսի 1-ից՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը։ Հարցին, թե մոտավորապես ինչ ժամկետներում պետք է ակնկալել հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում, Դեպարտամենտից պատասխանել են հետեւյալը․ «Դատական գործերի հրապարակայնության սկզբունքի հաշվառմամբ՝ Դատական դեպարտամենտը շարունակում է հետեւողականորեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում հնարավոր սեղմ ժամկետում ապահովելու նպատակով։ Ավելին, ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում մեկշաբաթյա պարբերականությամբ հրապարակվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների վարույթներում քննվող դատական գործերի վերաբերյալ տեղեկատվություն»։ Նշենք, սակայն, որ ԲԴԽ կայքում հրապարակվող տեղեկությունները օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկի չնչին, մեծամասամբ՝ տեխնիկական մասն են միայն։ Datalex-ը սպասարկող ընկերության ղեկավարի խոսքով՝ իրենք ծանրաբեռնված են մեկ այլ համակարգի աշխատանքներով Datalex-ը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության ղեկավար Արմեն Մանուկյանը մեր զրույցում հայտնեց, որ մեր բարձրացրած խնդրի ուղղությամբ աշխատանքներ, այո, տարվում են, սակայն շատ մեծ աշխատանք է տարվում մեկ այլ համակարգի հետ կապված, որն էլ խլում է իրենց ողջ ռեսուրսը․  «Չգիտեմ՝ տեղյակ եք թե չէ, շատ մեծ աշխատանք է կատարվում քաղդատավարության հետ կապված, քաղդատավարության մեջ բոլոր քաղաքացիներին տալիս ենք էլեկտրոնային կաբինետներ, եւ դրանով ցանկացած քաղաքացի միանգամից տեսնելու է՝ եթե ինքը ինչ-որ առնչություն ունի ցանկացած գործի հետ,  կարողանալու է դատավարական գործողություններ կատարել կամ դիմելու է փաստաբանի, որպեսզի նա կատարի» (խոսքը Քաղաքացիական դատավարության թվայնացման ծառայությունների ծրագրի մասին է, որը նախատեսված է ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թթ ռազմավարությամբ): Դիտարկմանը, որ հարցը կոնկրետ Հակակոռուպցիոն դատարանի մասին է, արդյո՞ք դրա վարույթում եղած գործերը Datalex-ում հասանելի դարձնելու խնդիր իրենց առաջ դրված է, Մանուկյանը պատասխանեց․ «Գլոբալ այդ խնդիրը, իհարկե, դրված է, կոնկրետ աշխատանքներ տարվում են, բայց քանի որ քաղդատավարության մասում ժամկետ է սահմանված, եւ առաջնահերթությունը շատ բարձր է դրված, դրա համար․․․ Դա էլ է կատարվում, բայց հիմնական ամբողջ աշխատանքը շեղվել է, գնացել է էս ուղղությամբ, մոտավորապես մեկ տարի է՝ աշխատանքները կատարվում են, կարելի է ասել՝ ավարտական փուլում են, ամբողջ համակարգը կառուցվել է, եւ մեկնարկման ընթացքի մեջ ենք, հենց մեկնարկեցինք, ամբողջ ուժերը դնելու ենք Ձեր ասած ուղղության մեջ»։ Դիտարկմանը, որ ուժերը նոր չպիտի դրվեն, քանի որ Հակակոռուպցիոն դատարանը մեկ տարի է՝ արդեն գործում է, եւ պետք է հասկանալ, թե ինչու է ձգձգվում, Մանուկյանն արձագանքեց՝ ասելով, որ դա գալիս է Արդարադատության նախարարությունից․ «Հարցը հետեւյան է․ մենք մասնավոր ընկերություն ենք, ունենք պայմանագիր, ըստ պայմանագրի՝ պիտի հանձնենք քաղդատավարության համակարգը, բայց նախարարությունը պերեստռախովկա է անում,  ստուգումներ է անում, որպեսզի համոզված լինի, որ ծրագիրը իդեալական է, մեծ ուժեր են դրել, ստուգում են, ստուգում են, այսինքն՝  մենք զբաղված ենք այդ քաղդատավարության ծրագրի ստուգելով, իրենք ստուգում են, մենք ստուգում ենք»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե այդ դեպքում Հակակոռուպցիոն դատարանի մասով վերջնաժամկետ չունեն արդյոք։ Այս հարցը ծագում է՝ պայմանավորված նաեւ նրանով, որ վերոհիշյալ պայմանագրերում սահմանված է, որ դրանք ուժի մեջ են մտնում ստորագրման պահից եւ գործում են մինչեւ կողմերի ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը, ինչը, իհարկե, անորոշ ձեւակերպում է։ «Անընդհատ այդ հարցը բարձրացվում է, բայց նախարարության կողմից էդպեսի ժամկետ չունենք սահմանված։ Դեպարտամենտը իր կողմից իր աշխատանքները կատարում է, բայց էս մասով հիմնականում նախարարության հետ է մեր շփումը, էդ համակարգերը որ կառուցվում են, որը որից հետո կառուցվի, ոնց կառուցվի, էդ ամեն ինչը նախարարությունն է անում»։ Նկատենք, սակայն, որ վերոհիշյալ պայմանագրերի կողմերը «Մեյսիս Ինֆորմեյշըն Սիսթեմս» ընկերությունն ու Դատական դեպարտամենտն են, եւ դրանցով, ինչպես վերը նշեցինք, հստակ սահմանված է, որ անհրաժեշտ է ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցումը Datalex համակարգի սերվեր։ «Մեզ խանգարողն այն է եղել, որ ստուգումներն այնքան շատ են, որ․․․ Ստուգում-ստուգում-ստուգում, առավոտից իրիկուն զբաղված ենք ստուգելով, իսկ էդ մյուս մասով հստակ խնդիր չկա դրված, Դեպարտամենտը, հասկանալով, որ մենք հիմա ստուգումների մեջ ենք․․․ Դրանք էլ վտանագավոր են, էդ քաղդատավարության պայմանագիրը, որ կնքել ենք, կարող է բռնեն, ընդհատեն, մենք մեր աշխատանքը կատարում ենք, իրենք էլ ստուգում են»։ Ի պատասխան հարցին՝ իրենց գնահատմամբ օրինաչա՞փ են այդ ստուգումները, ասաց, որ չափից շատ են։ Հարցին՝ դրա մասին իրենց մտահոգությունները բարձրաձայնում են Նախարարության մոտ, ասաց․ «Դե, իհարկե, բայց դե, Նախարարությունն է, ամեն ինչ մանրակրկիտ, մինչեւ վերջին տառը ստուգում է, մի տեղ որ շահում ես, մի տեղ կորցնում ես, չէ՞։ Մյուս հարցին՝ արդյո՞ք Դեպարտամենտը դժգոհություն չի հայտնում, որ իրենց ողջ ռեսուրսներն այդ ուղղությամբ են գնում, ասաց․ «Դե, ի՞նչ անի Դատական դեպարտամենտը»։ Թե երբ նոր համակարգը կհանձնվի շահագործման, եւ երբ կանցնեն Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքներին, Մանուկյանը դժվարացավ հստակ ասել, նշեց՝ շահագործման հանձնելը միայն իրենցից չէ կախված, այլ փոխկապակցված մյուս կողմերից եւս։ Հարցազրույցի վերջում նա խնդրեց նախքան նյութի հրապարակումը այն ուղարկել իրեն, իսկ երբ մերժեցինք՝ նշելով, որ նախապես նման պայմանավորվածություն չենք ունեցել եւ նման պրակտիկա էլ չունենք, ասաց՝ համարենք, որ այդ դեպքում ոչինչ էլ մեզ չի ասել։ Նշենք, սակայն, որ ողջամիտ չէ զրույցի ինչ–որ պահից պայմաններ առաջ քաշել եւ ետ վերցնել խոսքերը, հատկապես, երբ լրագրողը նախապես տեղեկացրել է պատրաստվող նյութի թեմայի մասին՝ ստանալով ձայնագրման համաձայնություն։ Լրագրողի խոսքով՝ Datalex-ում տեղեկությունների բացակայությունը խոչընդոտում է իր աշխատանքը Hetq.am լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը մեր զրույցում փաստեց՝ ոլորտով զբաղվող լրագրողները օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ օգտվում են Datalex-ից, եւ Հակակոռուպցիոն դատարանի գործերի բացակայությունը լուրջ դժվարություններ է առաջ բերում․ «Ինչքան էլ ԲԴԽ կայքում հրապարակվում են տեղեկություններ, օրինակ՝ նիստերի վերաբերյալ կամ վերջնական դատական ակտեր, դրանք շատ քիչ ու սահմանափակ են լրագրողի համար տվյալ գործի հետ կապված ինֆորմացիա ստանալու առումով, քանի որ չեն ապահովում հրապարակայնություն՝ բովանդակային առումով։ Ինչո՞ւ, որովհետեւ կան գործեր, որ անվերջ ձգվում են կամ անհարկի ձգձգվում, եւ մենք չունենք տեղեկություն, թե քանի անգամ է նիստ նշանակվել, ինչ պատճառով է հետաձգվել, մինչդեռ Datalex-ում այլ գործերով որոշակի տեղեկություն հրապարակվում է, օրինակ՝ դատավորի արձակուրդի մեջ գտնվելու պատճառով, կողմի միջնորդությամբ եւ այլն, եւ հետեւաբար, եթե լրագրողը ուզում է խորքային նյութ պատրաստել կոնկրետ թեմայով, զրկված է լինում այդ տեղեկություններից»։  Մյուս խնդիրը, ըստ լրագրողի, այն է, որ ԲԴԽ կայքում ժամանակացույցը հրապարակվում է շաբաթական մեկ անգամ եւ ինտերակտիվ չէ․ «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նախապես չեմ իմացել, որ նիստը լինելու է երկուշաբթի (ԲԴԽ կայքում ժամանակացույցը, որպես կանոն, հրապարակվում է հենց երկուշաբթի օրերին,-հեղ․), ու չեմ կարողացել գնալ, որովհետեւ նախապես չեմ կարողացել գործերս այնպես դասավորել, որ գնամ, մինչդեռ եթե Datalex-ում լիներ, կտեսնեի, որ օրինակ, մեկ շաբաթ հետո նիստ է լինելու, ու այնպես կդասավորեի գործերս, որ գնայի։ Բացի այդ, ժամանակացույցը ինտերակտիվ չէ, որ կարողանաս դրանից ինչ-որ բան հասկանալ, հենց զուտ այն, որ շաբաթվա կտրվածքով մի անգամ հրապարակվում է ու վերջ, ընթացքում ինչ-որ բան լինում է-չի լինում, փոխվում է-չի փոխվում, հասանելի չի դառնում, մինչդեռ Datalex-ում այդ տեղեկությունները թարմացվում են եւ հնարավոր է տեսնել»։ Հրապարակման ենթակա տեղեկությունների բացակայությունը ծրագրային եւ տեխնիկական պատճառներով պայմանավորելը, ըստ լրագրողի, ընդունելի չէ․ «Հակակոռուպցիոն դատարանը մեկ օրում չի ստեղծվել, նախագիծ է շրջանառվել, քննարկվել, այսինքն՝ որոշակի ժամանակ է անցել, մինչեւ դա դարձել է օրենք, եւ ստեղծվել են դատարանները, հետեւաբար դա ողջամտորեն կարող է հիմք ստեղծել մեզ մոտ՝ մտածելու, որ այդ աշխատանքները կարող էին մեկնարկել ավելի վաղ»։ Ընդ որում, հարկ է նշել նաեւ, որ դատարանն էլ է իր գործունեությունը ուշ սկսել․ նախատեսված 2021 թ․-ի փոխարեն՝ 2022 թ․ օգոստոսին․ «Բացի այդ, տեխնիկայի դարաշրջան է, մարդիկ այդ ամիսների ընթացքում քաղաքներ են սարքում, մինչդեռ մեզ մոտ մեկ տարի է՝ չեն կարողանում Datalex-ի հարց լուծել, դա, անկեղծ ասած, դպրոցական մակարդակի պատճառաբանություն է, այն, որ երեխան ուշանում է դասից, հազար պատճառաբանություն է բերում, նույն ոճով պարզաբանում են, թե դեռ ընթացքի մեջ է, լավ, ընթացքը վերջ չունի՞, դա էլ է պայմանագրային հարաբերություն, ընկերության հետ ունես պայմանագրային հարաբերություններ, վերջը ե՞րբ է»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ պարզապես չկա խնդիրը արագ լուծելու ցանկություն․ «Խնդիը անլուծելի չէ, տեխնիկական հարց է, եւ նոր համակարգ չպետք է սարքել, Datalex-ը գոյություն ունի, բազային տվյալները կան, դետալային բաներ պիտի ավելացվեն, որ եւս մեկ դատարան կարողանա իր վարույթում եղած գործերով տեղեկությունները հրապարակել, պարզապես չեն ցանկանում հրապարակայնությունն ամբողջ ծավալով ապահովել, միայն դա է առաջինն իմ մտքում, թե իրականում ինչ ցանկություններվ են առաջնորդվում, չեմ կարող ասել։ Ինչո՞ւ եմ շեշտը դնում հրապարակայնության վրա․ որովհետեւ ոչ միայն տեղեկությունների հրապարակումն է խնդրահարույց, այլեւ նույն դատարանի դատավորները, այսինքն՝ կարծես այդ դատարանը ստեղծվել է հենց նրա համար, որ բոլոր հնարավոր տարբերակներով ինֆորմացիայի հոսքը հնարավորինս կանխվի»,- նշեց Բալասանյանը՝ մանրամասնելով, որ Հակակոռուպցիոն դատարանում լրագրողները պարբերաբար խոչընդոտների են բախվում, երբ դատավորները կողմերից մեկի առարկության դեպքում ամբողջությամբ են արգելում տեսա կամ լուսանկարահանումը, այլ ոչ թե առարկող կողմի մասով, ինչպես այլ դատարաններում է սովորաբար արվում, կամ երբ նիստի մեկնարկից րոպեներ անց ներկայանալու դեպքում ուշացման պատճառաբանությամբ թույլ չեն տալիս լրագրողին նիստի տեսա եւ լուսանկարահանման խնդրանքով դիմել (ըստ օրենքի՝ դրա համար լրագրողը պետք է ստանա դատարանի թույլտվությունը,-հեղ․)․ «Այսինքն՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե տեխնիկական լուծումներն են կամ դրա դժվարությունները, այլ ցանկության բացակայությունը, որ տեղեկությունը հնարավորինս քիչ հրապարակվի»։ Այսպիսով, Հակակոռուպցիոն դատարանի գործունեության մեկնարկից մեկ տարի անց շարունակվում է խախտվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, քանի որ չեն հրապարակայնացվում դատարանի վարույթում եղած գործերի վերաբերյալ հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, ինչը նաեւ գործնական խոչընդոտներ է ստեղծում ոլորտով զբաղվող կամ հետաքրքրվող քաղաքացիների համար, իսկ պատասխանատու կողմերն էլ կամ չեն պարզաբանում հապաղման պատճառները՝ հերթական անգամ նշելով, որ ծրագրային աշխատանքներն ընթացքի մեջ են, կամ դա պայմանավորում են աշխատանքային այլ ծանրաբեռնվածությամբ։   Միլենա Խաչիկյան
17:16 - 31 օգոստոսի, 2023
Արդարադատության նախարարությունում քննարկվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և ԼՂ-ից բռնագաղթած հայ փախստականների վերադարձի իրավունքի հարցը

Արդարադատության նախարարությունում քննարկվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և ԼՂ-ից բռնագաղթած հայ փախստականների վերադարձի իրավունքի հարցը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է 1988-1992 թթ., ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելով բռնագաղթած հայ փախստականների իրավական կարգավիճակին, վերադարձի իրավունքին առնչվող հարցեր։ Այդ մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ: Հանդիպման նպատակն էր լսել ու վերհանել կազմակերպությունների կողմից ներկայացված` փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրները, որոնց առերեսվում են ներկայումս։ Քննարկվել են փախստականների իրավական կարգավիճակին, բնակարանային ապահովությանը, փոխհատուցումներին, սոցիալական երաշխիքներին, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաև իրենց կարգավիճակի լուծման ուղղությամբ տարվող գործընթացների վերաբերյալ մտահոգություններով Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են համապարփակ տեղեկություններ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատների, այլ միջազգային իրավական գործընթացների, դրանց բովանդակության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են այս ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը: ՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցված առաջարկները հավաքագրվել են` առկա խնդիրներին Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ տալու նպատակով: Հանդիպման ավարտին կողմերը գնահատել են տվյալ քննարկման արդյունավետությունը, ձեռք բերել պայմանավորվածություն՝ նման բնույթի հանդիպումների շարունակական լինելու և փախստականների իրավական պահանջներին հետամուտ լինելու անհրաժեշտության վերաբերյալ: Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը, Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցիչներ Դիանա Քարազյանը, Արամ Արամյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը:
15:34 - 12 օգոստոսի, 2023
Պահեստային դատավոր․ ընդունված, բայց չկիրառվող ինստիտուտ Հայաստանում

Պահեստային դատավոր․ ընդունված, բայց չկիրառվող ինստիտուտ Հայաստանում

Արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ քրեական գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի հարցը մշտապես ամենաարդիականներից է։ Պետությունները պարբերաբար միջոցեր են ձեռնարկում ազգային եւ միջազգային օրենսդրությամբ ամրագրված այդ կարեւորագույն իրավունքի ապահովման գործիքակազմերը բարելավելու համար։  Գործերի՝ տարիներով ընթացող քննությունը պայմանավորված է լինում տարբեր՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Օբյեկտիվ պատճառներից մեկը գործը քննող դատավորի փոխարինումն է։ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը նախատեսում է, որ եթե դատավորը գործուղվել է, նրա գործուղման ժամկետն ավարտվել է, նա տեղափոխվել է այլ դատարան, հայտնել է ինքնաբացարկ, նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են կամ առկա են գործի քննությանը նրա մասնակցությունը բացառող այլ հիմքեր, ապա նրան հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջեւ (հոդված 46)։ Դատավորի փոխարինումից հետո քննությունը ոչ թե շարունակվում է ընդհատված կետից, այլ սկսվում է ամենասկզբից (Քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 269)։ Դա պայմանավորված է վարույթի բանավորության եւ անմիջականության սկզբունքով, որից բխում է, որ դատական նիստի ընթացքում դատարանի եւ դատական վարույթի մասնակիցների միջեւ բոլոր շփումները, այդ թվում՝ նրանց ելույթները, միջնորդությունները եւ հայտարարությունները կատարվում են բանավոր, իսկ վարույթի մասնակիցները եւ հատկապես դատարանը բոլոր ապացույցներն ու նյութերը ենթարկում են անմիջական հետազոտման (Քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 286)։ Քննությունը ամենասկզբից սկսելու պահանջը միեւնույն ժամանակ կարող է խնդրահարույց լինել, եթե խոսքը վերաբերի, օրինակ, արդեն իսկ տարիներ շարունակ քննված բազմահատոր եւ բազմավկա գործին։ Հասկանալի է, որ դրա քննությունը վերսկսելը կարող է ոչ միայն ուղեկցվել խոչընդոտներով՝ նույն վկաներին դարձյալ դատակոչելու հավանական անհնարինության, տուժողների դեպքում՝ կրկնակի զոհականացման եւ այլ տեսանկյուններից, այլ նաեւ հանգեցնել ենթադրյալ հանցագործության վաղեմության ժամկետի լրացմանը, ինչը կնշանակի, որ անգամ հանցանքում մեղավոր ճանաչվելու դեպքում անձը չի ենթարկվի քրեական պատասխանատվության, ըստ այդմ, լիարժեք չի վերականգնվի սոցիալական արդարությունը։ 2021 թ․-ին ՀՀ-ում ներդրվեց պահեստային դատավորի ինստիտուտը  2021 թ․ ընդունված Քրեական դատավարության նոր օրենսգրքով ՀՀ-ում ներդրվեց պահեստային դատավորի ինստիտուտը (հոդված 32)։ Այն սահմանում է, որ եթե դատարանում մեղադրանքի քննությունը, դրա բնույթից եւ ծավալից կախված, բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը մինչեւ նախնական դատալսումները սկսվելը այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Դրա նպատակն այն է, որ գործը քննող դատավորի մասնակցությունը բացառող հիմքերի դեպքում պահեստային դատավորը փոխարինի նրան` վարույթը շարունակելով ընդհատված տեղից, այլ ոչ թե վերսկսելով այն։ Օրենքի տեքստում ուղղակիորեն նշված չէ, թե որ դատարանում կարող է նշանակվել պահեստային դատավոր, բայց հաշվի առնելով, որ հիշատակված նախնական դատալսումների փուլը գործի՝ միայն առաջին ատյանում քննության փուլերից է՝ կարող ենք եզրակացնել, որ պահեստային դատավոր նշանակվում է միայն առաջին ատյանի դատարաններում (այդ թվում՝ մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարանում) քննվող քրեական գործերով։  Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի հիմնավորումներում պահեստային դատավորի ինստիտուտի վերաբերյալ առանձին դրույթ առկա չէ, միայն նշված է, որ արդեն նախկին օրենսգիրքը (ընդունված 1998թ․) իր փիլիսոփայությամբ եւ տրամաբանությամբ, կառուցվածքով եւ ներուժով, տարատեսակ փոփոխություններով, նոր ներդրված ինստիտուտներով, բազմատեսակ եւ իրարամերժ մեկնաբանություններով, իսկ որոշ դեպքերում նաեւ հակասական պրակտիկայով օբյեկտիվորեն ի վիճակի չէ համապարփակ կարգավորման ենթարկել քրեական գործերի քննության եւ լուծման ընթացակարգը, այդ գործընթացի շրջանակներում ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, հետեւաբար եւ քրեական դատավարության խնդիրների լուծումն ու նպատակների նվաճումը։ Ուստի նախագծի նպատակներից է, ի թիվս այլնի, ստեղծել արդարադատության արդյունավետությունն ապահովող եւ արդար դատաքննության տարրերի իրականացումը երաշխավորող գործուն կառուցակարգեր։ Ավելի քան մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում պահեստային դատավոր չի նշանակվել Ինչպես արդեն նշեցինք, Քրեական դատավարության նոր օրենսգիրքը ընդունվել է 2021 թ․-ին, ուժի մեջ մտել՝ 2022 թ․ հուլիսի 1-ից։ Infocom–ը կապ է հաստատել առաջին ատյանի ընդհանուր իրավասության ՀՀ բոլոր դատարանների՝ Երեւանի եւ 9 մարզերի (Արագածոտնի, Արարատի եւ Վայոց Ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի) դատարանների նախագահների կամ նրանց աշխատակազմերի հետ՝ խնդրելով հայտնել՝ արդյո՞ք 2022 թ․ հուլիսի 1-ից մինչ օրս որեւէ քրեական գործով դատարանի նախագահը նշանակել է պահեստային դատավոր։ Հիշյալ բոլոր աշխատակազմերը (բացառությամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազի, որտեղից չեն կարողացել հարցին պատասխանել՝ նախագահի արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ) հայտնել են, որ նշված ժամանակահատվածում իրենց դատարանում պահեստային դատավոր չի նշանակվել։  Գործունեության մեկնարկից ի վեր Հակակոռուպցիոն դատարանում եւս, ըստ նախագահ Խաչիկ Ղազարյանից ստացված տեղեկության, պահեստային դատավոր չի նշանակվել (Դատարանն իր աշխատանքը սկսել է 20․08․2022 թ․-ից)։  Ամբողջական տեղեկություն ունենալու համար նաեւ լրացուցիչ հարցում ենք ուղարկել Դատական դեպարտամենտ, որն ի պատասխան գրավոր հարցման՝ հայտնել է, որ ՀՀ որեւէ դատարանում պահեստային դատավոր նշանակելու դեպք Դեպարտամենտին հայտնի չէ։  Փաստացի, կարող ենք ասել, որ այս ինստիտուտի ներդրումից ի վեր այն երբեւէ ՀՀ-ում չի կիրառվել։ Պահեստային դատավորի ինստիտուտը արդարադատության թանկ տեսակ է Փաստաբան Արմինե Ֆանյանը մեր զրույցում կիրառելիության այսպիսի բացակայությունը պայմանավորում է նրանով, որ պահեստային դատավորի ինստիտուտի գաղափարը թեեւ լավն է, բայց արդարադատության թանկ տեսակ է, որը Հայաստանի նման պետությունը իրեն դեռեւս չի կարող թույլ տալ․ «Հաշվի առնելով գործերի մեծաքանակությունը, դատավորների գերծանրաբեռնվածությունը, դատավորների նկատմամբ, իմ գնահատմամբ, ռեպրեսիաները, նրանց լիազորությունների անընդհատ դադարեցումը, անընդհատ տեղափոխությունները՝ կարելի է ասել, որ սա իրականում չաշխատող կարգավորում է»,- ասում է Ֆանյանն ու բացատրում՝ մեծածավալ գործերով, որպես կանոն, ամեն շաբաթ նիստի մեկ օր ֆիքսում են, որպեսզի յուրաքանչյուր անգամ համաձայնեցնելու խնդիր չլինի, իսկ պահեստային դատավորի շաբաթվա մեկ օրը ամբողջությամբ այդպես զբաղեցնելը, նրան այլ դատավորի նախագահությամբ նիստին նստեցնելը իրատեսական չէ։ Չնայած օրենքի պահանջն այլ է, փաստաբանները երբեմն միջնորդում են վարույթն ընդհատված տեղից շարունակել Ֆանյանի համոզմամբ՝  իրականում շատ կարեւոր է, որ դատավորը ապացույցը ընկալի իր իսկ տեսածով, կարողանա հարցադրումներ ուղղել այն վկային, որը մինչ գործը իր կողմից վարույթ ընդունելը հարցաքննվել է, կամ անմիջականորեն մասնակցի ապացույցների հետազոտմանը, բայց գործնականում ոչ միշտ է դա նպատակահարմար լինում․ «Կոնկրետ մեր փորձից ասեմ․ Գյումրիում սպանության գործ ունեմ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ եմ, որով 4-5 դատավոր է արդեն փոխվել, դատաքննության շատ մեծ մաս ենք սպառել, ամեն նոր դատավոր էլ, որ վարույթը ստանձնում է, առնվազն մի քանի ամիս կորցնում ենք, որովհետեւ մինչեւ ծանոթանում է, մինչեւ նիստ է նշանակում, մինչեւ հունի մեջ ենք ընկնում․․․ Այսքան երկար քննվելու արդյունքում նաեւ ամբաստանյալը կալանքից ազատվել է, պատկերացրեք՝ տուժողի իրավահաջորդի վիճակը, երբ իր որդուն սպանած անձը, ազատության մեջ գտնվելով, ամեն նիստին գնում–գալիս է․․․ Ու տեսեք՝ ինչ խնդիր ունենք․ մենք ենք ամեն անգամ միջնորդում, որ գործի քննությունը շարունակվի ընդհատված տեղից, որովհետեւ մենք արդեն իսկ տուժել ենք ողջամիտ ժամկետի խախտման հետեւանքով»։  Այս մոտեցումը, ըստ Ֆանյանի, արդյունավետ չէ այն նույն պատճառաբանությամբ, որ պատշաճ գնահատական տալու եւ օբյեկտիվ որոշում կայացնելու համար դատավորը անձամբ պետք է ընկալի ապացույցները, բայց նրա խոսքով՝ պետությունն է քաղաքացուն նման անելանելի դրության մեջ դրել, որ նա, արդարադատության շահով պայմանավորված, միջնորդի վարույթը շարունակել ընդհատված տեղից՝ հաշվի առնելով, որ գործի քննության բոլոր ողջամիտ ժամկետները վաղուց արդեն խախտվել են․ «Դրա համար մենք՝ որպես իրավաբաններ, որպես բավականին երկար փորձ ունեցող մասնագետներ, արդարադատության շահով պայմանավորված միջնորդություն ենք հարուցում, որ նպատահակարար չէ վերսկսել վարույթը, որ այսքան զրկանքներ են կրել․․․ Եվ եթե կողմերից ոչ մեկը չի առարկում, դատարանը որոշում է կայացնում ընդհատված տեղից շարունակել, թեեւ օրենքի պահանջը այլ է»։ Սպանությունից 7 տարի անց գործը դեռ դատարանում է Քրեական գործը, որ հիշատակեց փաստաբանը, վերաբերում է Արտյոմ Ադանալյանի սպանությանը, որ կատարվել է 2014 թ․–ի հոկտեմբերի 29-ին։ Ըստ մեղադրանքի՝ ընտանեկան ճաշկերույթի ժամանակ ծագած վիճաբանության ժամանակ Արթուր Մարտիրոսյանը Արտյոմ Ադանալյանին կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքով, այնուհետեւ իր մոտ ունեցած դանակով ապօրինաբար հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից Ադանալյանը մահացել է: Սպանվածի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, տարիներ շարունակ բարձրաձայնել է իր գնահատմամբ ոչ ամբողջական նախաքննության, չպարզված հանգամանքների, խախտումների մասին։ Գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան սպանությունից մեկ տարի անց՝ 2015 թ․ հոկտեմբերի 1-ին եւ մակագրվել դատավոր Աշոտ Մանուկյանին։ 3 տարի անց՝ 2018 թ․ մարտի 20-ին, դատարանը Արթուր Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել սպանության մեջ՝ դատապարտելով 11 տարի ազատազրկման։ 1 ամից անց տուժող եւ պաշտպանական կողմերը վերաքննիչ բողոք են ներկայացրել, եւ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Մանուշակ Պետրոսյանի, կազմով Ռուզաննա Բարսեղյանի եւ Մխիթար Պապոյանի, 2018 թ․ նոյեմբերի 16-ին որոշել է բեկանել դատավճիռը՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նոր քննության։ Պաշտպանական կողմի բողոքին դատարանը բովանդակային չի անդրադարձել, բեկանման հիմք են հանդիսացել դատավարական այն խախտումները, որ իր բողոքում ներկայացրել է տուժողի իրավահաջորդը։ 2019 թ․ հունվարի 24-ին գործը ստացվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել Վահե Միսակյանին։ Մեկ տարի չանցած՝ նույն թվականի դեկտեմբերի 19-ին, գործը վերամակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին, քանի որ Միսակյանը տեղափոխվել է Երեւանի քրեական դատարան։ Մեկուկես տարվա քննությունից հետո՝ 2022 հունիսի 27-ին, դարձյալ կազմի փոփոխություն է եղել․ Նարեկ Բեգլարյանի գործուղման ժամկետը Շիրակի մարզում ավարտվել է, այս անգամ գործը վերամակագրվել է դատավոր Արամայիս Ասատրյանին։ Ասատրյանն էլ իր հերթին է 8 ամիս անց տեղափոխվել այլ դատարան, եւ 2023 թ․ փետրվարի 21-ին գործը վերամակագրվել է դատավոր Հայկ Իսրայելյանին։ Այս պահի դրությամբ նա, փաստորեն, 4-րդ եւ առայժմ վերջին դատավորն է, որ դատավճռի բեկանումից հետո քննում է այս գործը։ Նկատենք՝ դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ դատավճիռը կայացվել էր գործը դատարան ուղարկելուց 2․5 տարի անց, իսկ դատավճռի բեկանումից եւ նոր քննության ուղարկելուց հետո անցել է արդեն 4․5 տարի։   ՄԻԵԴ-ը՝ ապացույցների անմիջական հետազոտման սկզբունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապացույցների անմիջական հետազոտման սկզբունքին անդրադարձել է փոքր-ինչ այլ՝ վկաներին դարձյալ հարցաքննելու անհնարինության համատեքստում։  Եվրոպական դատարանը սահմանել է ընդհանուր սկզբունքներ (Al‐khawaja and Tahery v. The United Kingdom), որոնք պետք է կիրառվեն այն դեպքերում, երբ վկան բացակայում է, սակայն նրա ավելի վաղ տված ցուցմունքը ճանաչվել է ապացույց։ Դրա համար, ընդհանուր առմամբ, պետք է տալ երեք հարցի պատասխան։ Առաջին հարցն այն է՝ առկա՞ են արդյոք հարգելի պատճառներ վկայի բացակայության, ինչպես նաեւ վերջինիս ցուցմունքը որպես ապացույց ճանաչելու համար, երկրորդ հարցը՝ բացակայող վկայի ցուցմունքները արդյո՞ք եղել են միակը կամ վճռորոշ մեղադրական դատավճիռ կայացնելու համար կամ ունեցե՞լ են այնպիսի նշանակալի կշիռ, որ կարող էին վնասել պաշտպանության իրավունքին։ Երրորդ հարցն էլ այն է՝ եղե՞լ են արդյոք հակակշռող բավարար գործոններ, այդ թվում՝ դատավարական վստահելի երաշխիքներ՝ չեզոքացնելու համար այն թերությունները, որոնց չստուգված ապացույցների ճանաչման արդյունքում բախվում է պաշտպանության կողմը։ Ընդ որում, որքան կարեւոր է այդ ապացույցը, այնքան ավելի մեծ կշիռ պետք են ունենան հակակշռող գործոնները, որպեսզի դատավարությունն ամբողջությամբ համարվի արդար (Schatschaschwili v. Germany)։ Որպես հակակշռող գործոններ այլ գործոնների հետ համակցությամբ ՄԻԵԴ-ը դիտարկում է բացակայող վկաների հարցաքննության տեսագրությունը, նախաքննության փուլում մեղադրյալի եւ վկաների առերեսման փաստը եւ այլն (Chmura v. Poland)։ ՄԻԵԴ-ը կարեւորել է նաեւ այն հարցը՝ դիմումատուին դատապարտած դատարանի կազմը փոխվել է ամբողջությա՞մբ թե՞ միայն մասամբ (Chernika v. Ukraine)։ Հայաստանի օրինակով քննարկվող համատեքստում համանման երաշխիքների գոյությունը, ըստ Ֆանյանի, գործի վարույթը շարունակելու մոտեցումը ընդունելի կդարձնի․ թեեւ դատարանի մոտ այդ դեպքում էլ կարող է ծագել հարց, որը վկային տալու հնարավորությունից նա զրկված կլինի, այնուհանդերձ այդ երաշխիքները կնվազեցնեն ոչ օբյեկտիվ որոշում կայացնելու ռիսկը։ Ֆանյանն ընդգծում է՝ ողջամիտ ժամկետների խախտումից բացի վարույթը վերսկսելու այլ վտանգ էլ կա․ «Վարույթ կա, որ վերսկսես, էլ ապացույց չի լինի, ոչ վկաներին կգտնես, անգամ եթե գտնես, այդ վկան 7 տարի անց գալու է, ասի՝ ոչինչ չեմ հիշում»,- ասում է նա՝ հիշեցնելով՝ Հայաստանն արդեն տեսել է նման օրինակ Սասնա ծռերի գործով․ «Այսինքն՝ ես կողմ կլինեի, որ դատարանը նման լիազորություն ունենար, բայց դա լիներ հայեցողություն․ երբ կողմերը չառարկեն, դատարանը առանձին դեպքերում օրենքով ամրագրված նման լիազորություն ունենա, եւ ինքը որոշի՝ կոնկրոտ դեպքում դա նպատակահարմար է թե ոչ»։   Միլենա Խաչիկյան
21:14 - 04 օգոստոսի, 2023
Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Գրիգոր Մինասյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ-ԵՄ համագործակցությունն առավել զարգացնելու, ամուր հիմքերի վրա դնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Նախարարն ընդգծել է տիկին դեսպանի անգնահատելի ներդրումն ու ջանքերն ուղղված արդարադատության ոլորտի զարգացմանը: Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ տիկին դեսպանի՝ առաքելության ավարտից հետո նախարարության և ԵՄ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի: Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումները կունենան իրենց արդյունքները: Նախարարն ու տիկին դեսպանը քննարկել են ԵՄ աջակցությամբիրականացվող ծրագրերի ընթացքը: Կողմերն անդրադարձել են դատաիրավական և թվայնացման ոլորտի բարեփոխումներին, Արբիտրաժային կենտրոնի ստեղծման ընթացքին: Նախարարը կարևորել է նոր կենտրոնի ստեղծումը, որը նպատակ ունի նպաստելու դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը։ Նշվել է Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը, պետական բյուջեի և ԵՄ բյուջետային աջակցությամբ ներդրված տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման ընթացքը, որի արդյունքում ներկայումս շուրջ 400 անձ կրում է տնային կալանք խափանման միջոցը: Նախարարը կարևորել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերումը, քանի որ այն միտված է գերծանրաբեռնվածությունից ազատելու քրեակատարողական հիմնարկները: Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքն ու ընդգծել, որ ոլորտային բարեփոխումները պետք է շարունակական բնույթ կրեն: Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջիկա նիստի օրակարգային հարցերը, առաջիկա ամիսների անելիքները: Նախարարն ու տիկին դեսպանը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
17:36 - 02 օգոստոսի, 2023
«ԱԱԾ-ն կարծում է, որ գործուն զղջալու հիմքով ծանր հանցանքների դեպքում պատժից ազատումը հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների»․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|

«ԱԱԾ-ն կարծում է, որ գործուն զղջալու հիմքով ծանր հանցանքների դեպքում պատժից ազատումը հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների»․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: «Շարունակում եմ պնդել, որ այս նախաձեռնությունը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը բացառիկ դեպքերում կիրառել նաեւ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել էր, որ սրա անհրաժեշտությունը բխում է նախաքննական մարմինների եւ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակից։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ հակասություններն այնքան ակնառու են, որ անգամ պետական մարմինները, որոնք իրավասու են այս ոլորտում առաջարկություններ ներկայացնելու, իրենք են այդ մասին բարձրաձայնել։ «Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունն արձանագրում է, որ անընդունելի է այս կարգավորումը, նպատակահարմար չէ, այն հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների՝ իրավակիրառողին տալով լայն հնարավորություններ՝ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Պատժի անխուսափելիության սկզբունքին է հակասում։ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ այն կիրառելի չէ եւ բերելու է քրեական պատասխանատվությունից առհասարակ ազատմանը՝ խախտելով պատժի համաչափության եւ անխուսափելիության սկզբունքը։ Այն չի համապատասխանում նաեւ արդարության եւ հանրայնության սկզբունքներին։ Նույնը վերաբերում է նաեւ Ներքին գործերի նախարարության տված կարծիքին, նույնը վերաբերում է վարչապետի աշխատակազմի երկու ստորաբաժանումների կողմից տրված կարծիքին։ Նման վտանգավորության արարք կատարած անձին պատասխանատվությունից ազատելը սկզբունքորեն ընդունելի չէ՝ ծանրաբեռնվածության նվազեցման վկայակոչմամբ։ Այսինքն՝ այն հիմնավորումները, որոնք այս նախագծով ներկայացվում են, նույնիսկ պետական մարմիններն են կոշտ արձագանքել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ այս հարցն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու։ Ըստ նրա՝ եթե ծանրաբեռնվածության թեթեւացման խնդիր կա, քրեական դատավարությունում բազմաթիվ ինստիտուտներ կան՝ սկսած համաներումից։ «Բայց ոչ նման ձեւով ավերելով քրեական արդարադատությունը»,- հավելեց Մինասյանը։Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նախագիծը։ Կողմ քվեարկեց 65, դեմ՝ 23 պատգամավոր։
12:51 - 12 հուլիսի, 2023
Նախատեսվում է պատասխանատվություն ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում
 |shantnews.am|

Նախատեսվում է պատասխանատվություն ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> ««ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքների փաթեթի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով նախատեսվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջները: Դրանք պետք է պահպանվեն ոչ միայն բարձրացված, այլեւ տեղադրված եւ ամրացված դրոշների համար: Ներկայացվող պահանջների իրականացումը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշներից ՀՀ դրոշի արժեւորմանը եւ դրա նկատմամբ հարգանքի ձեւավորմանը: Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացմամբ սահմանվում է տուգանք ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքերում: Զեկուցողի խոսքով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30.000-50.000, իսկ պաշտոնատար անձինք՝ 70.000-100.000 դրամի չափով: Նախարարի տեղակալը նշել է, որ նախագծով հստակեցվում է նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների շրջանակը: Լիազորությունը վերապահվում է ՀՀ ոստիկանությանը՝ Վարչական դատարանի փոխարեն: Զեկուցողն ընդգծել է, որ Կառավարությունն առաջարկել է նախագծի վերնագրում որոշակի փոփոխություն կատարել: Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ առաջարկվում է օրենքի նախագծի 1-ին հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով, ըստ որի՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմինների, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների՝ պետական, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի հիմնադրված այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով: Նշվել է, որ ներքին կանոնները չպահպանելը կհանգեցնի կարգապահական պատասխանատվության՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ: Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:  
14:10 - 11 հուլիսի, 2023