Հունգարիա

Օրբանն առաջին անգամ ակնարկել է Եվրամիությունից Հունգարիայի դուրս գալու հնարավորության մասին |hetq.am|

Օրբանն առաջին անգամ ակնարկել է Եվրամիությունից Հունգարիայի դուրս գալու հնարավորության մասին |hetq.am|

hetq.am:  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջին անգամ ակնարկել է Բուդապեշտի՝ Եվրամիության կազմից դուրս գալու հնարավորության մասին։ Համապատասխան հայտարարությունը աջ պոպուլիստական «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության առաջնորդն արել է շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին։ Deutsche Welle-ի փոխանցմամբ Օրբանը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով՝ այդպիսով սկսելով կառավարության ղեկավարի պաշտոնին վերընտրվելու իր քարոզարշավը։  Քաղաքական գործչի պնդմամբ Եվրամիությունը վարում է «սուրբ պատերազմ, ջիհադ»՝ օրենքի գերակայության կարգախոսի տակ։ Նա Բրյուսելից պահանջել է «համբերություն» ցուցաբերել Հունգարիայի նկատմամբ։ Հակառակ պարագայում, ըստ Վիկտոր Օրբանի, միևնույն ճանապարհով կողմերը չեն կարողանա գնալ։  Իր մեկնաբանությունն Օրբանն արել է մի քանի օր առաջ այն բանից, երբ ԵՄ դատարանը պետք է որոշում կայացնի Եվրամիության իրավունքի գերակայության նոր մեխանիզմի վերաբերյալ՝ ի պատասխան Հունգարիայի և Լեհաստանի հայցերի։ Նախատեսվում է, որ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 3-ին։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում Լուսանկարը՝ John Thys/Pool/AP
21:40 - 13 փետրվարի, 2022
Հունգարիան 100 հազար դեղաչափ պատվաստանյութ է ուղարկել Հայաստան


 |armenpress.am|

Հունգարիան 100 հազար դեղաչափ պատվաստանյութ է ուղարկել Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափով պատվաստանյութ է ուղարկել Հայաստան: Այս մասին հայտնել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ չհստակեցնելով, թե որ ընկերության արտադրած պատվաստանյութի մասին է խոսքը: Նա տեղեկացրել է նաև, որ Հունգարիան ունի բավարար պատվաստանյութ՝ առաջին, երկրորդ ու երրորդ դեղաչափերով իր քաղաքացիներին պատվաստելու համար: 2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են: Պատճառը 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից էքստրադիցիայի ենթարկելն էր Ադրբեջան, որտեղ հանցագործն անմիջապես ներում էր ստացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից:
19:18 - 29 դեկտեմբերի, 2021